Վերլուծություն

Վերլուծություն

Թարգմանչաց տոնի շրջանակներում մենք կարդացել ենք շատ հետաքրքիր գրաբար առակներ,ասույթթներ և թարգմանել ենք աշխարհաբար հայերենով։ Շատ հետաքրիքր նախագիծ էր։

Մենք կարդացել ենք վրեժի,երդման և բարկության մասին։ Բարկության դասում մենք սովորեցինք,որ պետք չէ ոչ մի դեպքում ջղայնանալ,ապտակել,նույնիսկ բարկանալ երեխաների,հատկապես մեր եղբայրների վրա։ Որովհետև այ նույն պահվածքը կարող է մեզ վերադառնալ։ Ես դա սխալ եմ համարում,որովհետև ես իհարկե բարկանում եմ իմ եղբոր վրա իր դասերի համար,բայց ի ներքուստ ես զգում եմ իմ սխալը հասկանում եմ ինչ եմ ես արել,և շտապում եմ ներողություն խնդրելուն։ Ես շատ եմ խղճում այն պահերը,երբ ես բարկացել եմ իմ եղբոր վրա։ Ի ներքուստ ես զգացել եմ իմ սխալը,հասկացել եմ ինչ հանցանք եմ արել ու խիղճս չի թողնում հանգիստ քնեմ։ Այս ասույթը շատ օրինակելի,շատ ազնիվ ու շատ ճշմարիտ էր,ես այդպես եմ համարում։

Մյուս ասույթում ասվում էր երդման մասին։ Երդվել ամեն դեպքում չի կարելի,դա նույնպես հանցագործություն է։Մենք սովորեցինք,որ հին ժամանակներում Աստծո երդումը դա անարժան,անշնորհք պահվածք էր։ Պետք չի երդվալ քո գլխի ու քո երկնքի անունով։ Որովհետև երկինքը դա Աստծո հենարանն է,իսկ քո գլխի անունով երդվելիս դու էլ չես կարող աճեցնել մազեր։

Գրաբարի օրեր՝մաս 4

Դարձեալ լուարուք զի ասացաւ առաջնոցն. Մի՛ երդնուցուս սուտ, բայց հատուսցես Տեառն զերդմունս քո:

Դարձյալ լսել եք,ինչ են ասել առաջներում։ Սուտ երդում մի տվեք,բայց կհատուցես քո Տիրոջը քո երդման փոխարեն։

Այլ ես ասեմ ձեզ. Ամենեւին մի՛ երդնուլ, մի՛ յերկինս` զի աթոռ է Աստուծոյ:

Իսկ ես ասեմ Ձեզ։ Ընդհանրապես մի երդվեք,երկինքը մի հիշիր,որովհետև այն Աստծո աթոռն է։

եւ մի՛ յերկիրզի պատուանդան է ոտից նորա, եւ մի՛ յԵրուսաղէմ զի քաղաք է մեծի Արքայի:

Ոչ էլ երկրի անունով,որովհետև այն Աստծո ոտքի հենարանն է,և մի երդվիր Երուսաղեմով,այն մեծ արքայի քաղաքն է։

եւ մի՛ ի գլուխ քո երդնուցուս, զի ոչ կարես մազ մի սպիտակ առնել կամ թուխ:

Եվ մի երդվիր քո գլխով,քանի որ դու չես կարող ոչ սև,ոչ սպիտակ մազ չես կարող աճեցնել։

Այլ եղիցի ձեր բան` Այոն այո, եւ, Ոչն ոչ. զի աւելին քան զայն ի չարէն է:

Ձեր խոսքը պիտի լինի, այոն՝այո,ոչն՝ոչ,ավելի ասես,ձայն հանես,դա չարիք է։

Գրաբարի օրեր՝մաս 3

Ուսուցում Վրէժի մասին

1․Լուարուք զի ասացաւ. Ակն ընդ ական եւ ատամն ընդ ատաման:

Լսե՛ք,նա ասաց,աչքն աչքին դեմ,ատամի դեմ ատամին։

2Այլ ես ասեմ ձեզ. Մի՛ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո, դարձո նմա եւ զմեւսն:

Ուրիշ բան ասեմ Ձեզ․Մի եղիր չարին հակառակ,բայց երբ,որ նա քեզ ապտակի աջ այտիդ,մյուս այտդ մոտեցրու։

3․Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո` թող ի նա եւ զբաճկոն քո:

Եվ,ով կկամենա դատի տալ քեզ և վերցնի քո հագուստը,տուր նրան քո բաճկոնը։

4․Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի` երթ ընդ նմա եւ երկուս:

Եվ,ով քեզ կստիպի անցնել մղոն,անցիր երկու։

5․Որում խնդրէ ի քէն. եւ որ կամի փոխ առնուլ ի քէն մի՛ դարձուցաներ զերեսս:

Տուր խնդրողին քեզնից,բայց քեզնից պարտք վերցնողից մի խուսափիր։

Գրաբարի օրեր՝մաս 2

Թարգմանչաց տոն

Ուսուցում բարկութեան մասին

1․ Լուարուք զի ասացաւ առաջնոցն թէ` Մի՛ սպանաներ. զի որ սպանանիցէ` պարտական լիցի դատաստանի:

Լսել էիք,որ հնում /կամ էլ հին ժամանակներում/ ասում էին,որ մի սպանեք,եթե սպանեք,պարտական կլինի դատաստանի։

2․ Այլ ես ասեմ ձեզ եթէ. Ամենայն որ բարկանայ եղբօր իւրում տարապարտուց` պարտաւոր լիցի դատաստանի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր Յիմար` պարտաւոր լիցի ատենի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր Մորոս` պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն:

Այլ ձև ասեմ,ով զայրանում է իր եղբոր վրա,պարտադիր պիտի այցելի դատաստանի,և ով ասի եղբորն՝ հիմար պարտավոր է լցված լինի ատելությամբ,և ով ասի իր վիրավորի իր եղբորն,պարտավոր է այրվի դժոխքի կրակներում ։

3․ և 4․

Եթէ մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ, եւ անդ յիշեսցես եթէ եղբայր քո ունիցի ինչ խէթ զքէն,զպատարագն քո առաջի սեղանոյն, եւ երթ նախ հաշտեաց ընդ եղբօր քում, եւ ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո:

Երբ պատարագ մատուցես ,թող այն և հիշի եղբորդ,ում վիրավորում էիր,և երբ հաշտվես նրա հետ,շարունակիր պատարագդ։

5․

Լեր իրաւախոհ ընդ ոսոխի քում վաղագոյն, մինչդեռ իցես ընդ նմա ի ճանապարհի. գուցէ մատնիցէ զքեզ ոսոխն դատաւորի. եւ դատաւորն` դահճի, եւ արկանիցիս ի բանտ:

Եղիր իրավախոհ ոսոխի դեմ,մինչդեռ անցնես իր հետ այդ ճանապարհը,նա գուցե մատնի քեզ դատավորին,դատավորն՝դահիճին,և այդպես կհայտնվես բանտում։

Իրավախոհ- իմաստուն,խելամիտ,մտածող

6․

Ամէն ասեմ քեզ, ոչ ելանիցես անտի մինչեւ հատուցանիցես զյետին նաքարակիտն:

Ամեն ինչ կասեմ քեզ, առաջին քայլերիցդ մինչև կյանքի հատույցներին։

Մարտունու բարբառ

Մայրենիի լեզվի օրեր նախագծի շրջանակներում մենք հարցազրույց են վերցնում մեր ընկերներից,բարեկամներից,որտեղ նրանք պատմում եմ պատմություններ իրենց հայրենի բարբառներով։

upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/...

Մեր բարեկազմը Մարտունիից էր և լավ տիրապետում էր այդ բարբառին։

Իմ բարեկամը ՝ Ռոմանը համաձայնվեց և պատմեց մի իրական պատմություն։Դե ինչ եկեք տեսնենք․

Մարտունու բարբառ․Իրական պատմություն կյանքից․

Մայրենի լեզվի օրեր

մայրենի


Փետրվարի 21-ը՝ մայրենի լեզվի օր:

Մայրենի լեզվի օրերի շրջանակում անդրադառնում ենք մեր մայրենիի երկու շերտերին՝ գրաբար և բարբառներ:

Գրաբարյան նյութեր — Ավետարան ըստ Մատթէոսի

Աշխարհաբար

Եւ իբրեւ եմուտ ի նաւն, գնացին զկնի նորա աշակերտքն նորա:

Եվ երբ նա մտավ նավը,նրա բոլոր աշակերտները կանգնեցին նրա մոտ։

եւ ահա շարժումն մեծ եղեւ ի ծովուն մինչ նաւին ծածկել յալեաց անտի, եւ ինքն ննջէր:

Եվ ահա,ծովում ալեկոծություն եղավ,և ալիքները ծածկում էին նավը,իսկ Հիսուսը քնած էր։

Եւ մատուցեալ աշակերտքն յարուցին զնա եւ ասեն. Տէր, փրկեա զմեզ զի կորնչիմք:

Եվ աշակերտները արթնացրին նրան և ասացին “Տեր փրկիր մեզ կործանումից”։

Եւ ասէ ցնոսա. Ընդէ՞ր վատասիրտք էք, սակաւահաւատք: Յայնժամ յարուցեալ սաստեաց հողմոցն եւ ծովուն, եւ եղեւ խաղաղութիւն մեծ:

Եվ նա ասաց նրանց. «Ինչո՞ւ եք այդքան վախկոտ, հավատացյալ չե՞ք: Հետո նա վեր կացավ և արգելեց քամիներն ու ծովը: Եվ եղավ մեծ դադար

Եւ մարդիկն զարմացան, եւ ասէին. Որպիսի՛ ոք իցէ սա, զի եւ հողմք եւ ծով հնազանդին սմա:

Մարդիկ զարմացան ՝ ասելով. «Ի՞նչ մարդ է սա, որ նույնիսկ քամիներն ու ծովը են հնազանդվում նրան:

Իմ ռադիոնյութը։