Նկարապատում 2

Արտահայտություններից մեկը դարձրե’ք ստեղծագործական աշխատանքի վերնագիր և գրե’ք ձեր մտորումներն այդ նկարի ասելիքի շուրջ` հինգ-վեց նախադասությամբ:

Որոշեցի երկրորդ անգամ շարադրեմ։ Առաջինը՝ այստեղ։

Այս նկարին նայելով կարելի է ասել, որ այն շատ քաղաքական իմաստ ունի։ Բայց և՛ կենցաղային, և՛ քաղաքական առումներով, իմ մտքերը համընկնում են։ Կարելի է ասել այդ “ձեռքսեղմումը”, դա երկու կիսակողմերի հիմքն է, քանի որ այդ “դիպչումն է” միացնելու ու կապելու երկու կողմերը։ Իմ կարծիքով այստեղ նկարագրվում էայն պահը, երբ երկու հոգի, երկու մարդ կամ էլ երկու պետություն փորձում են ընկերանալ, այսինքն սկսել հարաբերվել։ Այս ձեռքսեղման մեջ կարող է շատ մեծ պատմություն թաքնված լինեն, բայց միևնույնն է արդյունքը լինելու է նույնը։ Իհարկե, չեմ կարծում, որ այս թեման պետք է քաղաքականացնել, դրա համար ասեմ շատ պարզ։ Երբ երկու հոգի փորձում են հարաբերվել, եթե նույնիսկ իրար չեն ճանաչում, ապա նրանք սկսում են ձեռքսեղմամբ, այսինքն սկսում են ծանոթանալ ու կամաց-կամաց սկսում են ընկերանալ, մտերմանալ։ Այդ ընկերանալը, այդ մտերմանալը հենց այդ հիմքն է, որը կպահի իրենց ապագա կամուրջը։ Իմ կարծիքով այս “կամուրջը” չի կարող պինդ մնալ, չի կարող ամուր ծառայել, եթե հարաբերությունը սկսվել է երրորդ կողմի միջնորդությամբ, կամ էլ աջակցությամբ։ Իմ կարծիքով, եթե երկու երեխաների, կամ էլ երկու մարդկանց մտքերը, մտորումները, կամ էլ ընդհանուր աշխարհայացքները չեն համընկնում, ապա նրանք չեն կարող ամուր հիմք դնել ապագա կամրջին։ Այո, մեր իրական կյանքում էլ է այդպես, եթե հանդիպումը, հարաբերությունների սկիզբը դնում է երրորդ անձը, երրորդ կերպարը, ապա միշտ ինչ-որ լարվածության, կամ էլ թյուրըմբռնում տեղի է ունենալու հարաբերությունների մեջ։ Առաջին ու երկրորդ կերպարները կարող է ունենան նույն դիրքորոշումները, կարծիքները, մտքերն ու աշխարհայացքները, բայց երրորդ անձը կարող է ունենալ ուրիշ կարծիք, ու եթե երկրորդը ուզում է ընկերացնել առաջինին ու երրորդին, ապա կարելի է ասել, նա հիմք է դնում “հակառակ” կողմերի հարաբերություններին։ Կարող է, հավանականություն կա, որ երկու այդ հակադիր կողմերը կարող են հաղորդակցվել, ընկերանալ, բայց միևնույնն է կունենան այդ լարվածությունը իրենց հարաբերությունների մեջ։ Իմ հետ այդպիսի դեպքեր շատ են պատահել, որ մեզ “խառնել է” երրորդ կողմը, մենք իրար չենք հասկացել, նույնիսկ կային պահեր, երբ շատ լարված իրավիճակ էր առաջացել հարաբերությունների մեջ։ Դրա համար պետք է ընկերանալ այդ մարդկանց հետ, վստահել ու հարգել նրանց, ում ճանաչում ես, ում գիտես, այլ ոչ թե երրորդ անձի կողմից սպասարկված մարդու հետ։ Վերադառնալով վերջին եզրույթին, ասեմ, որ այդ հիմքը կարող է ամուր լինեն այն ժամանակ, երբ երկու կողմերը շահ ունեն։ Կոնկրոտ հասարակության մեջ այդպիսի տերմին կա, որ եթե շահ չկա, չկա նաև հարաբերություններ։ Դրա համար այդ ամուր կապը, միացությունը կարող է առաջանալ այն մարդկանց միջև, որոնք իրար ճանաչում են, որոնք վստահ են իրենց ուժերին, որոնք վստահ են, որ դիմացինը իրենց չի դավաճանի։ Դա արդիական է մեր օրերին, ես դա շատ դեպքերում նկատել եմ, ու փորձում եմ այդպես գործել։ Ես ընդհանրապես չեմ սիրում, որ մարդիկ խառնում են ինձ ուրիշ մարդկանց հետ, բայց մի կողմից էլ գոհ եմ, որ կարողացել եմ ծանոթանալ այն մարդկանց հետ, որոնց հետ պահում ու պահպանում եմ մեր ամուր կապերը, մեր ամուր հիմքը, մեր կայուն կամուրջը։

Նկարապատում

Արտահայտություններից մեկը դարձրե’ք ստեղծագործական աշխատանքի վերնագիր և գրե’ք ձեր մտորումներն այդ նկարի ասելիքի շուրջ` հինգ-վեց նախադասությամբ:

Որոշեցի ընտրել երկրորդ նկարը, քանի որ այնտեղ ես տեսա ժամանակակից խնդիրներից մեկը։

Այստեղ ես տեսա ինձ՝ իմ կերպարը։ Երբ ասում են սիրտ, ուղեղ, իմ մոտ դրանք երկուսը ասոցացվում են ընկերության, ընտանիքի ու ինքնազարգացման հետ համապատասխան։ Սիրտը՝ դա ամենակարևոր օրգանն է մեր օրգանիզմում։ Ու մեր իրական կյանքում էլ է այդպես, ինչպես սիրտը, այդպես էլ ընկերությունը, շփումը, հարաբերությունները մեր անբաժանելի մասինկն են, քանի որ մենք մերթընդմերթ հարաբերվում ենք ինչ-որ մեկի հետ։ Ուղեղը իմ մոտ ասոցացվում է ինքնազարգացման, ինքնուսուցման, ինքնաճանաչման գործոնի հետ։ Երբ մարդ կրթվում է, կատարում է դա ուղեղի միջոցով։ Իմ կարծիքով այս թելը, որը քաշած է անդունդի վրայով, դա մեր կյանքի ուղին է։ Այսինքն մենք այդ ուղին հաղթահարում ենք երկու գործոնի շնորհիվ՝ ընտանիքի կամ էլ ընկերության և ինքնազարգացման։ Իմ կարծիքով երկուսն էլ մեզ համար կարևոր են, բայց պետք է ասել բալանսի մասին։ Մեր աշխարհում, ամեն մեկը իր գլխի տերն է, այսինքն ամեն մարդ որոշում է, թե ինչ նա պիտի աշխատի, ինչպիսի մասնագետ պետք է դառնա։ Ես կարծում եմ, որ այստեղ հավասարակշռության բացակայության դեպքում երկու գործոններից մեկը կորչելու է։ Եթե մենք ընտրենք ուղեղը, այսինքն գնանք ինքնաճանաչման ուղղով, ապա մենք կսկսենք ավտոմատ ավելի շատ ժամանակ տրամադրել դրան, ավելի շատ ուսումնասիրել այն, ու ավելի մեծ ազդեցություն ունենալ դրանից։ Դրան հակառակ, մենք կորցնում ենք սիրտը՝ ընկերությունը։ Այսինքն ինչ-որ գործոնին ավելի շատ ժամանակ տրամադրելուց, մենք այդ ժամանակը վերցնում ենք հակառակ գործոնից։ Իմ կարծիքով բալանսը դա ամենակարևոր փուլն է, քանի որ մարդ հասկանում է, որ երկուսն էլ նրան հարկավոր են։ Բայց, վերադառնանք նյութականին։ Եթե մարդը ընտրի ուղեղը, ապա նա “կթեքվի” դեպի դրա կողմ, այսինքն կսկսի ընկնել այդ կողմ, ու այդպես նա կմոռանա մյուսը։ Եթե գնա սրտի մոտ, կմոռանա ինքնուսուցումը, որը նրան հարկավոր է։ Ու իմ կարծիքով այդ “ոսկե միջինը”, որը տրված է նկարում, լիովին բնութագրում էիմ ասածը։ Ես կողմ եմ, որ լինի այդպիսի հավասարակշռություն, քանի որ դրա բացակայության դեպքում այդ երկու գործոններից մեկը տուժելու է, կորչելու է։ Եթե մարդ ցանկանում է լինել սոցիալապես-զարգացած, ապա նա պետք է ունենա այսպիսի մտածելակերպ։ Ես փորձում եմ հավասար ժամանակ տրամադրել և՛ նրան, և՛ մյուսին, ում իմ կարծիքով մարդիկ հետևելով այդ հավասարակշռությանը ավելի ազատ են իրենց զգում։ Քանի, որ մյուսները ավելի խորանալով գործոնի մեջ սկսում են հոգնել դրանից, սկսում են ահռելի ազդեցություն ստանալ։ Իմ կարծիքով այդ “ոսկե միջինը” պետք է լինի, քանի որ երկու օրգաններն են, երկու գործոններն են, ու երկու թելերն էլ մեզ հարկավոր են։

Ակսել Բակունց “Միրհավը” վերլուծություն

Այս պատմվածքը շատ հուզիչ թվաց ինձ համար։ Հեղինակը՝ Ակսել Բակունցը, պատմելով բնության մասին, ամեն տեղ մտցնելով այդ բնությունը, դարձնում էր պատմվածքը ավելի հաճելի ու ավելի բնական։ Բնությունը դա պատմվածքի անբաժանելի մասնիկն էր այստեղ, ու գրեթե ամեն մանրուքում այն կար, որը լրացուցիչ հետաքրքրություն էր առաջացնում։ “Միրհավը”՝ պատմվածքի անունը, իմ կարծիքով ընտրված չէ պատահականության սկզբունքով։ Միրհավը դա թռչունի տեսակ է։ Ու ինձ թվում է, որ այն շատ մեծ կապ ուներ այս պատմվածքի հետ, որովհետև սյուժեի զարգացումը տեղի էր ունենում այդ փաստի վրա։ Իմ կրածիքով միրհավը ամենահաճախ երևացող կերպարներից մեկն էր, ու դրա համար էլ դրել է հեղինակը հենց այդ անունը։

Կենսագրություններ Հայ Մեծերի մասին: Ակսել Բակունց (1899-1937)
Ակսել Բակունց

Այս պատմվածքում, ես նկատեցի տարօրինակ զուգընթացություն-համեմատություն։ Միրհավը շատ էր նման Սոնային՝ Դիլայի հարսին։ Ինչպես Միրհավը, այդպես էլ Սոնան։ Մի դրվակ կա, որտեղ Դիլան որսորդություն անելուց կրակում է միրհավի վրա, և այն վիրավորվում է, թողնելով փետուրներ։ Իմ կարծիքով այդ փետուրները հուշերն են, որոնք թողել է Սոնան, որը ինչպես միրհավը վիրավորվել էր, ու գնացել էր։ Սոնան ու Միրհավը շատ նմանոթյուններ ունեին։ Երկուսն էլ կարողանում էին սողոսկել։ Երբ որսորդը ցանկանում էր երկու քարի արանքից հանել միրհավին, այն կարողացավ սողոսկել, ինչպես դա արեց Սոնան և ամուսնացավ ուրիշ մեկի հետ։ Իմ կարծիքով և որսորդի կերպարը և Դիլայի կերպարը նման էին նրանով, որ երկուսն էլ պակաս էին զգում։ Նրանցից մեկը կորստ էր ապրում նրանից, որը կորցրել է իր հարազատին, իսկ մյուսը՝ թիրախին։

Ինձ այս պատմվածքը շատ դուր եկավ։ Ես փոքրիկ համեմատություն անեմ Ֆրանց Կաֆկայի ու Ակսել Բակունցի միջև։ Նրանք երկուսն էլ գրականության լուրջ դեմքերից մեկն են։ Նրանք երկուսն էլ նման են իրար ոճով, բայց ոչ ձևով ու տեսքով։ Նրանք երկուսն էլ պատկերում էին այն, ինչի միջով անցնում էին, ինչի միջով ապրում էին։ Այսինքն, իրենք իրենց կերպարն էին դնում հերոսի մեջ, այդպես ներկայացնելով նրան։ Ինձ նաև դուր եկավ այն, որը Ակսել Բակունցը բնության հետ շատ էր կապում։ Ինքը ծնվել և մեծացել է բնության գրկում, ու իմ կարծիքով բնությունն է ստիպել նրան ընտրել հենց բանաստեղծի, գրողի ուղին։ Ակսել Բակունցը շատ է նման Համո Սահյանին։ Նրանք երկուսն էլ գորիսեցի էին, ծնվել էին Սյունիքում, ապրել էին այնտեղ, ու երկուսն էլ կապում էին իրենց հերոսին բնության հետ։ Բայց իհարկե Համո Սահյանի այդ բնապատկերը ավելի զվարթ ու գույնզգույն էր, քան Ակսելինը։ Ակսելինը ավելի շատ տենդերի, տառապանքների, կորստի, ցավի ու վշտի հիմքում է ընկած։ Բայց, ինչպես Սահյանը, այդպես էլ Բակունցը ինձ շատ են դուր եկել։

Դերենիկ Դեմիրճյան՝ Գիրք ծաղկանց — մաս 4

Ի՞նչ են խորհրդանշում ծաղիկները Զվարթի գրքում:

Իմ կարծիքով ծաղիկները խորհրդանշում էին ազատություն, սեր, երևակայություն, բարություն։ Զվարթը ծաղիկների միջոցով մարդկանց էր դիմում, փորձում էր իրենց հասնցել թաքնված միտքը։ Փորձում էր բացատրել, որ աշխարհը այնքան դաժան չի, ինչպես մարդիկ են մտածում։ Աշխարհն էլ ունի իր լավ կողմերը։ Կարելի է ասել, որ Զվարթը քարոզում էր ծաղիկները, փորձում էր ծաղիկների միջոցով մարդկանց փոխանցել, որ իրենք էլ սկսեն կյանքից հեշտ նայել։ Բայց ոգսերը չմոռանան։ Այլ, պարզապես սկսեն կյանքից բերք քաղել, ուրախանալ կյանքին, սկսել երևակայել, ինչպես Զվարթն էր ժամանակին անում։ Ծաղիկները բնութագրում էին Զվարթին, թե նա ինչպես էր վերաբերվում աշխարհին։ Պատմվածքը մեզ ցույց տվեց, որ Զվարթին նախանձողները տառապում էին այն բանով, որ իրենք չունեն այնպիսի զարգացած երևակայություն, որն ուներ Զվարթը։ Նրանք պարզապես ցանկանում էին թուլացնել Զվարթին։ Բայց գրքում ծաղիկները ցույց տվեցին, թե ինչ լավ է երևակայելը․․․

Թվարկիր, թե ըստ պատմվածքի, գիրքը ի՞նչ դեր կարող է կատարել մարդու կյանքում: Ո՞րի հետ ես դու համաձայն.ինչու՞:

Գիրքը մեր կյանքում ինքնուսուցման առարկա է։ Բայց գիրքը, որին մենք ծանոթացանք այս պատմվածքում, տարբերվում էր։ Իհարկե աշխարհում կան միլիոնավոր գրքեր, որոնք սովորեցնում են, թե ինչպես ճիշտ ապրել, և ինչպես ճիշտ վարվել մարդկանց հետ։ Բայց այս գրքում նկարագրվում էր փաստերով և ապացույցերով, թե ինչ վատ է մարդկանց նախանձելը, չար բան ուզելը և ընդհանրապես չարախոսելը։ Գիրք մեզ սովորեցրեց, որ պետք չէ դիմացինին նախանձել, պետք է պարզապես ձգտել դառնալ նրանից լավը։ Ես համաձայն եմ այս մտքի հետ։ Բայց երկրորդ միտքը, որը ես հասկացա, դա մարդկանց տարբերությունների վերաբերյալ մասն էր։ Ես համաձայն եմ գրքի հետ, որ պետք է մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես իրենք կան։ Պետք է հանդուրժել, պետք է ընտելանալ այն մտքի հետ, որ բոլոր մարդիկ աշխարհում տարբեր են, թե ներքուստ, թե արտաքինից։ Հենց գիրքը դա է ասում, որ պետք է նրանց նայել հավասար, ընդունել բոլորին այնպես, ինչպես նրանք կան, ինչպես Աստված նրանց ստեղծել է։ Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ մեր աշխարհում այդ փուլը, այդ համեմատությունը դեռ չի վերացել, բայց վերջին տասնամյակներում նկատվում է առաջընթաց։ Մարդիկ սկսում են հավասար վերաբերվել իրար հետ և դա շատ լավ է։

Մեկնաբանիր վերնագիրը:

Իմ կարծիքով “Գիրք Ծաղկանց”-ը ունի մի քանի իմաստ։ Դե, իհարկե այն խորհրդանշում է Ծաղիկների գիրքը, բայց նաև կարելի է պնդել “Ծաղիկների գրկում — Գիրկը Ծաղիկների”։ Ինձ թվում է, որ Գիրք Ծաղկանցը լիովին արդարացնում է պատմվածքում նշված գլուխների բովանդակությունները և ընդհանրապես սյուժեն։ Այն ինչ նկարագրվում է գլուխներում, այն ինչ մենք կարդում ենք, համընկնում է վերնագրի հետ։ Այն համապատասխանում է այն տրամադրությանը, որը մեզ փոխանցել էր հեղինակը։ Գիրքը կոչվում է “Գիրք Ծաղկանց”, քանի որ այստեղ քարոզվում է ծաղիկների բարությունը, ազատությունը և երևակայությունը։ Եվ իմ կարծիքով որոշ տեղերում, այն նաև խորհրդանշում է Զվարթի ահռելի դերը, և ընդհանուր նրա կերպարը՝ որպես ծաղիկ։

Դերենիկ Դեմիրճյան՝ Գիրք ծաղկանց — մաս 3

Կարդալ պատմվածքի երրորդ հատվածը (մինչև … թաղեցին քարե գաղտնարանում):

Դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ:

Հրաբորբոք — հրով բորբոքված; հրի պես բորբոքված, թեյ, տաք

Կոկոզավիզ — Վիզը՝ պարանոցը գոռոզաբար ձգած, վիզը տնկած, գոռոզ:

Բանսարկել — չարախոսել

Դավ — գաղտնի մտածված կամ նախապատրաստված չարամիտ արարք՝ գործ

Ինչ էր փորձում քարոզել Զվարթը:

Իմ կարծիքով Զվարթի այդ եռանդը ինչ-որ ճկուն միտք արտահայտելու, մեզ թույլ է տալիս հասկանալ, որ այդ քարոզը վերաբերվում է մարդկանց մտածելակերպին։ Զվարթը՝ այդ ճարտար մտքով երեխան, չէր ամաչում իր սեփական կարծիքն ու միտքը արտահայտել, նույնիսկ չէր վախենում։ Իհարկե վանականները, Ազարիան և աբեղները դեմ էին իր մտքերին, ասում էին, թե նա պիղծում է Աստվածաշունչը, կամ էլ հենց իր պատմած պատմությունը, բայց Զվարթը այդ խոսքերից ավելի ճակատագրական էր լինում ու ավելի կառուցողական մտքեր էր արտահայտում։ Իմ կարծիքով նա քարոզում էր խոսքի ազատությունը, որ ամեն մարդ մեր աշխարհում իրավունք ունի իր սեփական տեսակետը, կարծիքն ու միքտը արտահայտել, առանց կաշկանդվելու։ Դրա համար Զվարթը այդպես աշխույժ էր այդ հարցում, ինչքան էլ, որ նրան դիմադրում էին, նրան վախացնում էին ու սպառնում էին, միևնույնն է ինքը իր խոսքը ազատ էր պահում ու ազատ մտքեր էր արտահայտում։

Ինչու՞ է նախանձը, սահմանափակը փորձում միշտ փակել Սիրո ճանապարհը:

Մեր աշխարհը այնպես է կառուցված, որ մարդն է ընտրում ինչպիսին լինել։ Վերևներից չեն ուղորդում լինել անկեղծ, չար, արդար կամ հիշաչար։ Մենք ենք ընտրում, թե ինչպիսին մեզ ցույց տանք հասարակության մեջ։ Մենք ենք ընտրում մեր կերպարը։ Ինչպես այսօրվա մեր համակարգչային խաղերում, այդպես էլ կյանքում։ Մենք վերցնում ենք անճանաչ մի կերպարի, որը կապ չունի ինչ ձև կամ տեսք ունի, ու մենք սկսում ենք կառուցել նրան։ Սկսում ենք խաղում ցույց տալ նրա բնավորությունը։ Նույնն էլ մենք անում ենք կյանքում։ Մենք ստեղծում ենք հերոս՝ մեզ, որին ուղորդելու ենք։ Մարդկանց մեջ շատերն են նախանձ, չարամիտ, հիշաչար, ատելությամբ լցված։ Մեր հասարակությունը այնպես է կազմավորվել, որ մասնատվել է դարերի ընթացքում տարբեր բաժինների։ Այդ բաժինները հենց այն ցուցանիշն են, որոնք բնութագրում են մարդուն վիճակը։ Մարդիկ, երբ լինում են նախանձ, չեն կարողանում իրենց պահել, սկսում են չարախոսել, բամբասել, բանսարկել ուրիշների նկատմամբ, նրանք սկսում են ատել այդ մարդուն։ Իսկ, երբ մարդ նախանձ է ու չար ինչ-որ մեկի նկատմամբ, նա արդեն չի կարող սիրել այդ մարդուն, քանի որ նա խռովված է նրանից։ Եթե մարդ անկեղծ սիրում է ինչ-որ մեկին, նա այդպես չի անում, նա ի սկզբանե փորձում է ավելի շատ ուշադրության արժանանալ այդ մարդու կողմից, ոչ թե այնպես անել, որպեսզի ավելի հեռու մնա այդ մարդու իրենից։ Ես շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր մարդու մեջքի հետևում նրա մասին բամբասում են։ Նրանք մտածում են, թե որտեղից է այսքան հարուստ դիմացինը, այսքան բարեկեցիկ, բայց չեն մտածում, որ շատ ցանկանան, կարող են իրենք էլ փոխեն իրենց կյանքը։ Ուղղակի մեր հասարակության մեջ արդեն ձևավորվել է այս տերմինը “թող մյուսները աշխատեն, ես էլ կնստեմ”։ Այս տերմինի պատճառով են մարդիկ նախանձ ու չար դառնում, քանի որ չեն գիտակցում, որ իրենք նույնպես կարող են հասնել ու նույնիսկ անցնել այն գագաթնակետը, որը հասել է իրենց դիմացինը։ Եթե մարդկանց մեջից դուրս գա այդ չարը, այդ ցավը, ապա մարդիկ կլինեն ավելի ներողամիտ ու կսկսեն հետևել “Սիրո ճանապարհին”, և կտեսնեն մարդկանց մեջ բարին, այլ ոչ թե չարը։

Դերենիկ Դեմիրճյան՝ Գիրք ծաղկանց — մաս 2

Կարդալ պատմվածքի երկրորդ հատվածը (մինչև … ու անդունդների նիշերով):

Ինչպե՞ս կբացատրես վանահոր հասցեին ասված այս արտահայտությունը՝  նա «հոգևորաց» չէ, այլ «մարմնավորաց» է: Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս վանականներից:

Երբ մարդիկ քարոզ են անում, վանականներ ու հոգևորներ են դառնում, նրանք արդեն “հոգևորաց” են մտնում այդ գործունեության մեջ, բայց վանահայրը ինքը իրենով էր մարմնավորում այդ կերպարը։ Վանականը՝ Աստծուն քարոզողը, այդպես պետք է լինի։ Վանահոր կերպարը ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի իսկական հոգևորականը։ Նա ճարտարապետ էր, փիլիսոփա, բայց երբ նա տարիք առավ, այլևս չկարողացավ աշխատել։ Նա բազում շենքեր, վանքեր ու շինություններ էր սարքում, ինչպես և Աստված՝ մեր երկիրը։ Այդ կերպարը մարմնավորում էր Աստծուն, նրա իդեալական կերպարը։ Պապիկ, մորուքով, ճարտարապետ, գյուտարար, փիլիսոփա, խելացի և այլն․․․։ Հենց այս և ուրիշ բառերով կարելի է նկարագրել Աստծուն։ Իմ կարծիքով նա իր ճարտարագիտությամբ, փիլիսոփայությամբ ու մտածելակերպով նմանացնում է այն մարդուն, այն հրաշքին, որը ստեղծել է մեզ, կերտել ու կառուցել է մեզանից յուրաքանչյուրին։ Իմ կարծիքով Աստված այստեղ ներկայացված է հենց վանականի կերպարանքով։ Ինչպես վանահայրը, այդպես էլ Աստված, չեմ կարող ասել, որ ծերացել է, նա միշտ մեր կողքին է եղել ու լինելու է մեր կողքին։ Աստված նույնպես կառուցեց այս երկիրը և թողեց, որ իր գործը շարունակեն մարդիկ։ Իսկ վանականը իր կառուցումը թողեց կարևոր պատճառներով, որպեսզի տեսնի, թե ինչպես են աշխատում մյուսները։ Բայց վանականը իր “կառուցումը” շարունակեց վանքում, ստիպելվ մարդկանց “կառուցել”։

Կարո՞ղ ես արևելահայերեն դարձնել (թեկուզ՝ մոտավոր) վանահոր խոսքերը. Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական… Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք… Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարն մրջյունն։ Եղեք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցեք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են… Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն:

Կառուցում է աշխարհը և աշխատանք շինողական․․․ Կառուցում է քաղաքը, կառուցում՝ խոսքը, կառուցում՝ միտք․․․ Բնությունը կաշխատի, կկառուցի ծառ, մրջյունը՝ շինարար։ Դուք էլ եղեք կառուցող և շինարար, որպես երկրի մարդիկ, սիրեք աշխատանքը, քանզի կառուցումը և աշխատանքը սուրբ են։ Թող չքվի բռնությունը, կորչեն գահը և թագավորությունը և մնա շինարարը։

Քո կարծիքով կառուցելն ինչու՞ է ամեն ինչից վեր դասում, իսկ դու ինչքա՞նով ես քեզ կառուցող համարում, ինչ ես «կառուցում»:

Իմ կարծիքով այդ “կառուցելը” վեր է դասվում, քանի որ դա սուրբ գործ է նշվում։ Աշխատելը, տանջվելը, կառուցելը մարդկային գործունեություններից մեկն են։ Մարդ աշխատում է, կառուցում է այն, ինչ ցանկանում է։ Կառուցող մարդը կարող է կառուցել ոչ միայն շենք, շինություն, այլ նաև կարող է կառուցել վերացական երևույթներ՝ կյանք, ընկերություն, ուրախություն, երջանկություն և ինչու չէ հարստություն։ Մարդը միշտ կառուցում է։ Կառուցում է նորմալ հարաբերություններ, կառուցում է խելքից դուրս կառույցներ և դրանով ինքնազարգանում է։ Կառուցումը իմ կարծիքով ինքնազարգացման նախնական փուլն է։ Ես ինձ համարում եմ կառուցող, քանի որ ես նույնպես ցանկանում եմ բոլորի հետ “կառուցել” նորմալ ու ընկերական հարաբերություններ, փորձում եմ “կառուցել” իմ ապագան աշխատելով այն մասնագիտությամբ, որը ինձ կօգնի ապագայում։ Աշխատում եմ “կառուցել” այս երկիրը։ Նույնիսկ աղբ հավաքելը, որը մեր շրջապատում ծիծաղելի է թվում, կարող է շատ մեծ նշանակություն ունենալ։ Ես ձգտում եմ, որպեսզի բոլորը դառնան “կառուցող”, ոչ թե “քանդող”։ Փորձում եմ “կառուցել” ինձ, հաշվի առնելով իմ թերությունները, առավելությունները։ Ես փորձում եմ քար առ քար, աղյուս առ աղյուս կառուցել ինձ, սարքել ինձ կառույց, որը կդիմանա և՛ վտանգին և՛ չարին։

Դերենիկ Դեմիրճյան՝ Գիրք ծաղկանց — մաս 1

derenik

«Գիրք ծաղկանց»

Մաշի ձեռս, դառնա ի հող,
Գիրս մնա հիշատկող։
(Միջնադարյան)

Պատմվածքը ներբեռնել այստեղից.  Գիրք ծաղկանց:

Կարդալ պատմվածքի առաջին հատվածը (մինչև … փոքրիկ Զվարթը):

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք:

Խեղկատակ — ծաղրածու;

Ցավագար — Որևէ հիվանդությամբ տառապող

Խստադեմ — Խիստ՝ խոժոռ դեմք ունեցող, խիստ դեմքով

Կոհակել — Կոհակներ առաջ բերել, կոհակավորել, ալիքավորել

Մարմանդ — Մեղմ, հանդարտ:

Սուլանալ — սլանալ, արագ ընթանալ

  • Բնութագրիր Զվարթին:

Զվարթը շատ հաճելի էր ինձ համար։ Նա իրեն իհարկե ոչ շատ պատշաճ էր պահում, իրան լավ չէր պահում, բայց նրա երևակայությամբ նա գերեց ինձ։ Զվարթը մի տղա էր, ով ամեն առարկայի, կենդանու ու մարդու մեջ տեսնում էր պատկեր։ Նա եզի աչքերում տեսնում էր գիշերներ, մարդու հայացքում՝ աղեղակներ։ Նա իհարկե իր պահվածքով վշտացնում էր իր ծնողներին ու այլոց, բայց ինձ այդ կերպարը շատ դուր եկավ։ Նրա մոտ երևակայությունն լավ է զարգացած։ Նա ամեն ինչում տեսնում է երազանք, պատկեր։ Տեսնելով ամպերին, նա ասում էր, թե իբրև դրանք ուղտեր են։ Գյուղացիները նրան համարում էին ցավագար։

  • Բնութագրիր հասարակությանը, որտեղ ապրում էր Զվարթը:

Զվարթի հասարակությունը՝ գյուղը, միշտ Զվարթին անվանում էին ցավագար, այսինքն նրան համարում էին հիվանդ։ Նրանք գրեթե ամեն պահվածքից երես էին քաշում, քննադատում ու բողոքում էին։ Նրա հասարակությունը չուներ այնպիսի երևակայություն ինչպիսին ուներ Զվարթը։ Ես կարծում եմ, որ իր հասարակությունը նրա վրա ազդեցություն չէր թողնում, նա շարունակում էր ապրել այնպես, ինչպես ուզում էր։ Նրա հասարակության երևակայությունը շատ զարգացած չէր։ Հասարակությունը նրա պահվածքին տարօրինակ էր վերաբերվում, նույնիսկ նրան անվանում էին ցավագար, որը իմ կարծիքով վատ է, այն էլ փոքր տղային։

  • Ի՞նչ հակասություն կար նրանց միջև (ցույց տուր մեջբերումներով), որն էր դրա պատճառը: Դու բնակա՞ն ես համարում այդ հակասությունը. ինչու՞:

Հակասությունը դա պահվածքն էր։ Այսինքն նրա վարքը, պահվածքը, գործունեությունը դուր չէր գալիս հասարակությանը։ Մրադիկ նրան նայում էին, որպես հիմարի, որը ոչինչ չի հասկանում։ Նրա հասարակությունը անընդունելի էր համարում այն փաստը, որ տղայի մոտ զարգացած է երևակայությունը։ Շրջապատը չուներ այնպիսի երևակայոթւյունը ինչպիսին ուներ Զվարթը, և դրա համար նրանց համար անընդունելի էր։ Իմ կարծիքով դա կախված է մշակույթից ու նրանց ավանդույթներից, քանի որ գյուղացիները սիրում են մեջբերել ու հավատալ տարբեր ավանդույթներին։ Գյուղացիներն հավատում էին, որ երեխան այդպես է մտածում, ապա նա հիվանդությամբ է տառապում։ Շրջապատը չէր ընդունում այդ տղային։

Մեջբերում՝ “եկեղեցում, երբ տղան նայելով մարդու հայացքին ասաց, որ աղեղներ ոնց որ լինեն”, բոլորը նրան նայեցին, որպես հիվանդի։ Մարդիկ կարծում էին, թե նա ինչ-որ տենդ ունի։ Մարդիկ իրենց ժեստերով ու դիմախաղերով ցույց էին տալիս, որ նրանք դժգոհում են։ Մարդիկ իրենց դեմքերն էին փակում, բառեր էին հնչեցնում նրա հասցեին և այդպես ծաղրում էին նրան։

Ես դա բնական եմ համարում, բայց չեմ համաձայնվում այդպիսի փաստի հետ։ Մեր հասարակության մեջ, ամեն տեղ կան մարդիկ, ովքեր տարբերվում են։ Մարդկանց, ովքեր ունեն այդպիսի մեծ երևակայություն, շատ անտարբեր ու վատ են վերաբերվում մեր շրջապատում։ Մարդիկ, ովքեր աշխարհին ուրիշ աչքերով են նայում, միշտ վատ են ընդունվում հասարակության կողմից։ Մարդիկ մտածում են, թե այնպիսի աշխարհում են ապրում, որ լավ ու բարի չկա, բայց երբ հայտնվում է մեկը, ով նրանց հակաճառում է, ապա նրանք մտածում են, որ այդ մարդը ոչինչ էլ չի հասկանում։ Մարդիկ չեն մտածում, որ նա լավատես է, նրանք մտածում են, որ նա ուղղակի հիվանդ է։ Այդ պահվածքը արդեն սերմացել է մեր հասարակության մեջ։ Եթե մարդ չի մտածում, այնպես ինչպես հասարակությունը, ապա նա հասարակության անդամ չէ։

Ջաննի Ռոդարի՝ Մեկ և յոթ պատմվածքները

«Մեկ և Յոթ»  պատմվածքները:

ՄԵԿ ԵՎ ՅՈԹ
Ես ծանոթացել էի մի երեխայի հետ, որը յոթ երեխա էր: Ապրում էր Հռոմում, անունը Պաոլո էր, և նրա հայրը տրամվայի վարորդ էր:
Սակայն ապրում էր նաև Փարիզում, անունը Ժան էր, և նրա հայրն աշխատում էր ավտոմեքենաների գործարանում:
Սակայն ապրում էր նաև Բեռլինում, այնտեղ անունը Կուրտ էր, և նրա հայրը թավջութակի պրոֆեսոր էր:
Սակայն ապրում էր նաև Մոսկվայում, անունը Յուրի էր, ինչպես Գագարինինը, և նրա հայրը քարտաշ էր ու մաթեմատիկա էր սովորում:
Սակայն ապրում էր նաև Նյու Յորքում, անունը Ջիմմի էր, և նրա հայրը բենզին վաճառող էր:
Քանիսի՞ն թվարկեցի: Հինգին: Մնացին երկուսը:
Մեկի անունը Չու էր, ապրում էր Շանհայում, և նրա հայրը ձկնորս էր, վերջինի անունը Պաբլո էր, ապրում էր Բուենոս Այրեսում, և նրա հայրը ներկարար էր:
Պաոլոն, Ժանը, Կուրտը, Յուրին, Ջիմմին, Չուն և Պաբլոն յոթն էին, բայց միևնույնն է` նույն երեխան էին, որը ութ տարեկան էր, արդեն գիտեր կարդալ, գրել և հեծանիվ քշել առանց ղեկը բռնելու:
Պաոլոն սևահեր էր, Ժանը` շիկահեր, իսկ Կուրտը շագանակագույն մազեր ուներ, բայց նրանք նույն երեխան էին: Յուրին ճերմակ մաշկ ուներ, Չուն` դեղին մաշկ, բայց նրանք նույն երեխան էին: Պաբլոն իսպաներենով էր կինոնկարներ դիտում, Ջիմմին` անգլերենով, բայց նրանք նույն երեխան էին և նույն լեզվով էին ծիծաղում:
Այժմ յոթն էլ մեծացել են և այլևս չեն կարող պատերազմել, որովհետև յոթն էլ նույն մարդն են:

  • Ես մի երեխա եմ, որը յոթ երեխա է։ — Ինչով եք նման աշխարհի մյուս երեխաներին։

Իմ կարծիքով չեմ կարող պնդել, որ արտաքինով գուցե մի հինգ հոգի կա աշխարհում ինձ նման, կամ էլ ես նրանց նման։ Բայց կարող եմ ասել, որ մենք նույն պես ենք նայում աշխարհին։ Մենք դեռ շատ մեծ չենք, ոչ էլ շատ փոքր։ Մենք աշխարհին նայում ենք մանկական աչքերով։ Երեխաները կարող են ունենալ տարբեր նախասիրություններ, ինչ-որ բան, որ իրենք ամենից շատն են հավանում, ու ձգտում են դրան։ Իմ կարծիքով ես նման եմ մյուս բոլոր երեխաներին նպատակասլացությամբ։ Այսինքն և՛ ես, և՛ իրենք ինչ-որ նպատակ ունենք, ին-որ ձգտում և դրա համար ենք պայքարում։ Ես նույնպես նույն ձև եմ անում, նույն ձև եմ ընկալում ու պատկերացնում։ Մարդիկ ավելի շատ բնույթի գծերով են նման իրար, քան թե արտաքինով։

  • ․․․ բայց նրանք նույն երեխան էին և նույն լեզվով էին ծիծաղում․․․ — Բացատրիր այս միտքը։

Ես կարծում եմ, հեղինակը ցանկանում էր ասել, թե որտեղ որ երեխան գտնվի, թե Փարիզում, թե Բեռլինում, թե Երևանում, ինքը միևնույնն է ապրելու է այնպես, ինչպես որ սովորել էր։ Կարող է հասարակությունը մեծ ազդեցություն թողնել մարդու բնությի վրա, բայց նրան կտրականապես չի կարող փոխել։ Մարդ միևնույնն է հիշելու է իր “նախկին” կյանքը, այնտեղ, որտեղ որ մեծացել է, ում հետ շփվել է։ Մարդուն դժվար է փոխելը, մարդ ինքը միշտ էլ նույն կերպ է աշխարհին նայելու, որտեղ որ գտնվի։ Մարդուն շատ հեշտ չէ փոխելը, նրա մտածելակերպը ու զգացողությունները միշտ էլ մնալու են նույնը։

  • Ի՞նչ պատգամ կա այս ստեղծագործությունում։

Իմ կարծիքով մարդ, որտեղ էլ գտնվի, որտեղ որ ապրի, որտեղ շրջագայի ու ծանոթանա, ինքը միևնույնն է մեկ մարդ է լինելու։ Մարդ, որ աշխարհի տարբեր երկրներում է եղել, չի կարող մասամբ փոխվել, քանի որ ինքը մեծացել է ուրիշ վայրում։ Մարդ կարող է շրջել աշխարհով մեկ, տեսնել Լոնդոնը, Փարիզը, Մոսկվան, Վաշինգտոնը, Երևանը, բայց նա միևնույնն է մնալու է այն մարդը, որը ինքը ի սկզբանե եղել է, ու հենց այդ բնույթով է մեծացել։ Մարդու մտածելակերպը, որոշումների ընդունումը չի կարող փոխել հասարակությունը։ Մեկ է, որ վերջում գլխավոր որոշումը կայացնողը դա հենց մարդն է լինելու։ Հիմա մարդ, որը ճամփորդել է, եղել է աշխարհի տարբեր վայրերում, կարող է պարզագույն երևությները ամեն տեղ ուրիշ ձևով հասկանալ, բայց ինքը ներսում լինելու է այնպիսին, ինչպիսին, որ ինքն է իրեն ճանաչում, ինքն է այդպես ծնվել։ Պատգամը կայանում էնրանում, որ մարդ չի մոռանա իր բնակավայրը ու միշտ էլ կհիշի այն ու միգուցե անհրաժեշտության համար կպայքարի բնակավայրի համար։

  • Երբ կդադարենք պատերազմել (6-8 նախադասություն)։

Մեր օրերին շատ ենք ականատես լինում տարբեր կռիվներին, պատերազմներին։ Պատերազմը դա մարդկանց հասարակության հարաբերվելու գլխավոր պատճառն է։ Ես կարծում եմ, որ պատերազմը երբեք չի դադարի, մենք, մյուսները, թեկուզ և ես միևնույնն է, երբ ժամանակը գա, պատերազմելու ենք ինչ-որ բանի համար։ Կռիվը կարող է ծագել տարբեր պատճառներով։ Մեր աշխարհում, մարդկանց մտածելակերպի համար տուժում են միլիոնավոր մարդիկ։ Վերնախավը մտածում է, որ աղքատը ոչինչ չի որոշում, սպիտակամորթն էլ մտածում է, որ սևամորթը ոչնչություն է։ Այսինքն մարդիկ այնքան են չարացել, որ արդեն տեսքի, մաշկի գույնի համար են անում կռիվներին։ Մեր օրերի պատերազմները անխնդիր են, պատճառ չունեն ու լուծումն էլ չենք կարողանում փնտրել։ Աշխարհը ձևավորվելու հետ ծագել է պատերազմը։ Մարդիկ պատերազմ են արել խոսքի ազատության, մարդկանց իրավունքների համար, իսկ մեր դարաշրջանում ամեն մեկի ասածը, թեկուզ ամենաանխելք բառը կարող է դառնալ մի մեծ վեճի հիմք։ Սա վկայում է, որ մարդիկ գնալով չարանում են։ Ու իմ կարծիքով, եթե մարդու մեջ կա ատելությունը, պատերազմը միշտ լինելու է նրա մեջ։ Լինելու է նրա ներքին և արտաքին աշխարհներում։ Լուծումը կարող է դառնա համախմբումը, մարդկանց ճշգրիտ ընդոնումը, միավորումը, որը մեզ հիմա իրոք կարող է օգուտ տալ։ Մեր երկրում մարդիկ նույնպես անխուսափելի են դարձել տարբեր կռիվների մեջ ընդգրկվելուց։ Ես կարծում եմ, որ մարդու միջի այդ պատերազմը սկսվում է հենց շրջապատի ազդեցությունից։ Մարդ նախ պետք է պատերազմի ինքն իր հետ, գտնի իր մեջ այն եռանդը, որի շնորհիվ կռվում է, հետո էլ արդեն մյուսների մեջ գտնի այդ թերությունը։

Ջաննի Ռոդարի՝ Կապույտ լուսակիրը

«Կապույտ լուսակիրը»

rodari

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը մի տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, ինչպիսին Միլանի երկինքը երբեք չէր եղել:
Սպասելով, որ ինչ-որ բան կհասկանան, մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ, իսկ ամենագեր հետիոտները բղավում էին.

-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակներ էին անում.
-Կանաչը պաշտոնյաներից մեկը կերած կլինի քաղաքից դուրս ամառանոց կառուցելու համար:
-Կարմիրն օգտագործել են «Ջարդինի» այգիների ձկներին ներկելու համար:
-Իսկ գիտե՞ք` ինչ են անելու դեղինի հետ: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` երթևեկությունը կարգավորելու համար: Մի ուրիշ ոստիկան գտավ կառավարման վահանակը, որպեսզի ուղղի թերությունը, և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճեր: Ես նրանց ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել երկնքի համար: Եթե ինձ հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Բայց միգուցե քաջությունը չբավականացրեց»:

Ի՞նչ է խորհրդանշում այստեղ կապույտ գույնը:

Կապույտ գույնը ազատությունն էր խորհրդանշում։ Կապույտ գույնը թույլ կտար ավտոմեքենաներին ազատ տեղաշարժվել, մինչ դեռ լուսկիրի տակ, նրանք անազատ կանգնած էին, որպես ստրուկներ, սպասելով հերթական կանաչին։ Մարդիկ, երբ սպասում են այդ կանաչ լույսին, նրանք գտնվում են անազատ, մյուս դեպքում շարժման վիճակում։ Ստացվում է, որ նրանք ստիպված ենթարկվում էին։ Լուսակիրը ստիպում էր մարդկանց ու մեքենաներին ենթարկվել նրան, այսինքն հուզմունքով սպասել կանաչին, որպեսզի ազատ տեղաշարժվեն թեկուզ և սահմանափակված ժամանակում։

Քո կարծիքով, ինչու՞ է ազատ ճանապարհը տանում դեպի երկինք:

Իմ կարծիքով կախված է նյութական օգուտներից։ Այսինքն ճանապարհի վրա, երբ ավտոմեքենաները կանգնած են, նրանք ստիպված են գնալ, շարժվել միմիայն դեպի առաջ։ Եթե նրանք շեղվեն ուղղությունից ու գնան աջ, ձախ կամ էլ հետ, ապա նրանք կխանգարեն մյուս ավտոմեքենաներին։ Ստացվում է, որ իրանք պետք է ենթարկվեն լուսակիրին։ Լուսակիրն է որոշում, թե ուր գնա ավտոմեքենան և երբ։ Ստացվում է, որ մեքենաները պարզապես կերպարներ են, որոնք սպասում են իրենց հրամանին, երբ շարժվեն։ Ճանապարհի վրա մարդը և ավտոմեքենան կարող է գնալ միմիայն առաջ, քանզի հակառակ դեպքում կխանգարի, կամ էլ կխաղտի օրենքը։ Իսկ երկնքում ավտոմեքենան ուր ուզի, երբ ուզի կարող է գնալ։ Այսինքն նրա առջև բոլոր դռները բաց են։ Այն կարող է գնալ առաջ, հետ, աջ, ձախ, վերև կամ էլ ներքև։ Այսինքն ուր ցանկանա, երբ ցանկանա։ Սա ազատության խորհրդանիշն էր։

Զուգահեռներ անցկացրու այս պատմվածքի և մեր օրերում կատարվող դեպքերի միջև:

Համեմատելով մեր ու հեքիաթային կյանքը գտել եմ ավելի շատ տարբերություններ, քան նմանություններ։ Բայց կար մեկ նմանություն։ Տա անտարբեր լինելն էր։ Երբ լուսկիրի տակ կանգնած մարդիկ անկոմնորոշության մեջ էին, նրանցից ոմանք ինքնահաստատվում էին, ասելով, թե “գիտես, ես ով եմ” և այդպես շարունակ։ Դա շատ է նման մեր ազգին, ընդհանրապես հասարակությանը։ Տարբերություններից կարող եմ ասել, որ պատմվածքում մարդիկ կուրախանային երկնքում ապրել ու այնտեղ թռչել, բայց մեր հասարակությունում մարդկանց եթե այդպիսի հնարավորություն տրվեր, միգուցե այլ ձև ընդունվեր։ Դա կլիներ քաոսային վիճակ։ Եթե պատմությունը ունենար շարունակություն, իմ կարծիքով, մարդիկ ու մեքենաները կշարունակեին նորմալ ու ստանդարտ կանգնել լուսկաիրի տակ, բայց հասարակության մեջ այդ երևույթը ուղղակի վիրավորական է հնչում, քանի որ մարդիկ հիշաչար են, վատն են և մտածում են, ինչու իմ դիմացի ավտոմեքենան անցավ, իսկ ես ոչ։ Ուղղակի համբերատար չենք, ցանկանում ենք միշտ առաջին տեղը լինել, առանց պայքարելու։

Ագլայա Դատեշիձե՝ Թուլության մանիֆեստ

Ես զարմանում եմ` հասարակությունը ինչու է մարդկային որոշ որակներ խրախուսում, իսկ որոշներն էլ` ոչ: Օրինակ` լավ է լինել բարի, ուրախ, առողջ: Եվ հակառակը` լավ չէ լինել տխուր, անօգնական կամ կորած-մոլորած: Մարդկային որոշ որակներ բացասական զգացմունքներ են համարվում ոչ թե, որ դրանք վնասակար են, այլ որ դրանց միջով անցնելն ինչպես մարդու, այնպես էլ շրջապատի համար դժվար է ու ցավոտ: Ուրիշ մեկին ապրումակցելը շրջապատի մարդկանց ստիպում է ընկղմվել սեփական` տհաճ համարվող զգացումների մեջ: Հասուն հայացք ունենալու քո ճանապարհին հանդիպում են զգացումներ, որոնք առավել քան դժվար են հաղթահարվում` հիասթափություն, տխրություն, հուսահատություն և անզորություն, շփոթվածություն, անհանգստություն կամ վախ: Դրանք երբեմն տիրապետող են դառնում, իշխանություն են ունենում քեզ վրա` ստիպելով կոտրվել և փակվել: Շատ դժվար է նաև դիմանալ, երբ քո կողքի մարդը հիվանդ է, վախենում է կամ հանդիպել է սեփական անզորությանը: Նա կանգ է առնում և սկսում ճնշել շրջապատը:

Ավելի հեշտ է նախատել, մեկուսացնել, խորհուրդներ տալ կամ վարկաբեկել անզորության մեջ հայտնված քո կողքինին, քան դիմակայել նրան, հետևաբար, ընդունեք խնդրեմ`

Թուլության մանիֆեստ

Ես իրավունք ունեմ թույլ լինելու: Նույնիսկ, եթե անգամ ես բոլորից ամենաթույլն եմ:

Ես իրավունք ունեմ անօգնական լինելու: Նույնիսկ, եթե ես շատ եմ տարբերվում ուրիշներից: Նույնիսկ, եթե դուրս գալու ելքը մոտ է:

Ես իրավունք ունեմ չիմանալու և չհասկանալու, թե ինչ է տեղի ունենում:

Ես իրավունք ունեմ ինչ-որ անիմաստ բան անելու: Նույնիսկ, եթե ինչ-որ մեկին դա դուր չի գալիս:

Ես իրավունք ունեմ ուզել մի բան, որի իմաստը ոչ մեկը չի հասկանում:

Ես իրավունք ունեմ ինչ-որ բան չհասցնելու և ամեն ինչ իմ ռիթմով անելու համար: Նույնիսկ, եթե ուրիշները ինձ շտապեցնում են:

Ես իրավունք ունեմ հիվանդ լինելու:

Ես իրավունք ունեմ անարդյունավետ լինելու: Անարդյունավետ` և՛ իմ, և՛ շրջապատի համար:

Ես իրավունք ունեմ առանձնանալու: Նույնիսկ, եթե իրադրությունը պահանջում է իմ լիարժեք ներկայությունը:

Ես իրավունք ունեմ հուսահատվելու:

Ես իրավունք ունեմ վարանելու, շփոթվելու, կորցնելու, վախենալու, հիասթափվելու:

Ես իրավունք ունեմ ինքնաոչնչացման, ընդ որում, այդ դեպքում միայն ես եմ դրա համար պատասխանատվություն կրելու:

Ես իրավունք ունեմ չլսելու ազդանշանները` չտեսնել վտանգն ու անտեսել ակնհայտը:

Ես իրավունք ունեմ օգտագործվել ուրիշ մարդկանց կողմից: Նույնիսկ, եթե այդ մասին ինձ զգուշացրել են:

Ես իրավունք ունեմ ցավ զգալու: Նույնիսկ, եթե ես գիտեմ, թե ինչպես կարելի է ազատվել դրանից:

Ես իրավունք ունեմ վշտանալու և արտասվելու: Ունեմ իրավունք անսխալական լինելու, նույնիսկ, եթե դա ուրիշներին անօգնական է դարձնում:

Ես իրավունք ունեմ ստին հավատալու և մանիպուլացիայի ենթարկվելու:

Ես իրավունք ունեմ տուժվելու:

Ես իրավունք ունեմ կախյալ լինելու:

Ես իրավունք ունեմ սխալվելու: Եվ սխալվելու այնքան, որքան ուզում եմ:

Ես իրավունք ունեմ իմ շահերին դեմ գնալու, ընդ որում, այդ դեպքում միայն ես եմ պատասխանատվություն կրելու:

Ես իրավունք ունեմ դժգոհ լինելու:

Ես իրավունք ունեմ ոչ մի տեղ էլ չգնալու:

Ես իրավունք ունեմ կասեցնելու իմ զարգացումը: Ես ունեմ իրավունք ետ մնալու:

Ես հարգում եմ ինձ` իմ ցանկացած դրսևորման մեջ:

Փաստը, որ ես իրավունք ունեմ այս ամենը ունենալու, դեռևս չի նշանակում, որ ես կօգտվեմ դրանից: Պարզապես ես ուզում եմ ընդունել իմ մարդկային բնույթի այդ մասը, որպեսզի իմ ունեցածի չափով թույլ տամ այդ իրավունքից օգտվել և ուրիշներին:

Վերլուծություն՝

Վիպակի տրամադրությունից հասկանալի է դառնում, որ ամեն ինչ կախված է լինելու մարդու բնույթից, մարդու կենսագործունեությունից։ Բոլոր թվարկած իրավունքների մեջ չկային դրական ազդանքներ, այսինքն ամեն մի իրավունք իր մեջ պարունակում էր միջոց, որով հասարակությունը կդժգոհեր այդ մարդուց։ Բոլոր իրավունքները ճիշտ եմ համարում։ Հեղինակը իմ կարծիքով սա գրելուց, գրել է շատ զայրացած վիճակում, քանզի բոլոր դժգոհության աստիճանները ներկայացված են։ Տրամադրությունը արդեն թույլ է տալիս հասկանալ, որ սա շատ կարևոր թեմա է։ Բոլոր իրավունքները կապված են հասարակության հետ, թե իրենց հետ ինչպես կվարվի հեղինակը։ Այստեղ չկան դրական իրավունքներ, կան միայն հիասթափեցնող իրավունքներ, որից հետո դիմացինը կարող է թողնել ու գնալ։ Հեղինակը անդրադարձել է ամենապարզ օրինակներին, բայց այնուամենայնիվ նրանք նույնպես հաշվի է առել։ Այդ չնչին իրավունքները, որոնցից կարող է լինել արհամարհանքը, հեղինակը դասակարգել է այն իրավունքները հետ, որոնք կապված են շրջապատի ճնշման հետ։ Ես համաձայն եմ, որ մարդ բոլոր այս իրավունքներին տիրապետում է, բայց պետք է դա լինի չափի մեջ։ Ես ճիշտ եմ համարում գաղափարը, բայց այն, թե ինչպես կդրսևորվի այդ իրավունքը ես մի քիչ այլ տեսակետ ունեմ։ Եթե մարդուն անպատճառ արհամարհես, ապա նա պարզապես կհիասթավի, որոնք կհանգեցնեն վատ հարաբերությունների, բայց եթե հիմնված արհամարհանք է, ապա ոչինչ էլ տեղի չի ունենա։ Հեղինակը նշում է կարևորագույն իրավունքները, բայց չի նշում, թե ինչպես դրանք պետք է կիրառվեն։ Մտքի հետ համաձայն եմ, բոլոր մարդիկ պետք է ունենան այս բոլոր իրավունքները, անկախ սեռից, տարիքից, գաղափարի աստիճանից, ռասսայից, թե ազգից։ Բոլորը պետք է ունենան այս իրավունքները, բայց միմիայն չափի մեջ։ Մեջբերում՝ “Ես զարմանում եմ` հասարակությունը ինչու է մարդկային որոշ որակներ խրախուսում, իսկ որոշներն էլ` ոչ: Օրինակ` լավ է լինել բարի, ուրախ, առողջ: Եվ հակառակը` լավ չէ լինել տխուր, անօգնական կամ կորած-մոլորած:”։ Այս միտքը ինձ շատ հետաքրքիր թվաց և ես ցանկացա վերլուծել այն։ Մարդ, որ հանդիպում է ուրիշ մեկին, նա ցանկանում է նրա մեջ տեսնել մարդկային իդեալ, այսինքն ցանկանում է տեսնել օրինակելի կերպար՝ բարի, ուրախ, վստահելի, համբերատար և այլն․․․։ Բայց ինձ չի թվում, որ ամեն մեկը կցանկանա տեսնել բացասական կերպար, որը միշտ տխուր է, հուսահատ ու հուսալքված։ Այս մեջբերումը կախված է շրջապատի կարծիքից։ Մեկը կարող է մտածել, որ դա հասարակ երևույթ է, բայց մեկը՝ ոչ։ Դա մարդկային տեսակ է։ Բոլոր մարդիկ տարբեր են։ Մարդ միշտ ցանկանում է տեսնել իրեն այդ դիմացինի մեջ, բայց ոչ միշտ է դա լինում։ Դրա համար էլ, երբ մարդ տեսնում է այդպիսի բացասական կերպար, նա միանգամից փորձում է հեռու մնալ նրանից, քանի որ մտածում է, որ կարող է ազդվի դրանից։ Այս բոլոր իրավունքները կախված են նրանից, թե ինչպես դրանք կընդունի հասարակությունը։ Կարող է մեկը դեմ լինել, մյուսը կողմ, դա միմիայն կախված է մարդու մտածելակերպից։ Բայց ամեն դեպքում գրեթե բոլոր դեպքերում բացասական կերպարից բոլորը ցանկանում են հեռու մնալ, քանի որ մտածում են, թե նա դաստիարակություն ու շնորհք չունի։ Պարզապես նրանք չեն մտածում, թե ի՞նչ խնդիրներ ունի այդ կերպարը։

Վրացերենի օրեր՝ Էռլոմ Ախվլեդիանի

Էռլոմ Ախվլեդիանի — «Վանոն և Նիկոն»: Փորձի՛ր սարկազմի միջից դուրս բերել պատմվածքների լուրջ ասելիքը: Գրի՛ր քո վերաբերմունքը:

Էռլոմ Ախվլեդիանի. Վարանոտ մարդու պատմությունը — Ավագ դպրոց

Վանոն, Նիկոն և որսորդությունը

Մի անգամ Նիկոն կարծում էր, որ Վանոն թռչուն է, իսկ ինքը` որսորդ:
Վանոն տխրել և մտածում էր. «Ի՞նչ անեմ, ախր ես թռչուն չեմ, ես Վանոն եմ»: Բայց Նիկոն չէր հավատում. գնեց մի երկփողանի հրացան և սկսեց երկնքին նայել: Սպասում էր, թե երբ պետք է Վանոն թռչի, որ ինքը սպանի նրան: Սակայն երկինքն այդպես էլ դատարկ մնաց:
Վանոն վախենում էր, որ հանկարծ իսկապես թռչուն կդառնա և վեր կբարձրանա, գրպաններում միշտ քար էր պահում, որ չթռչի, շատ էր ուտում, որ ծանրանա, չթռչի, չէր նայում ծիծեռնակներին, որ չսովորի թռչել, երկնքին չէր նայում, որ թռչելու ցանկություն չունենա:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— դեն գցիր այդ հրացանդ և մի՛ նայիր երկնքին: Ես թռչուն չեմ, ես Վանոն եմ… Ախր ես ո՞ր օրվա թռչունն եմ…
— Թռչուն ես և վերջ: Շուտով կթռչես և ես կկրակեմ: Ես որսորդ եմ:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— ախր ես ի՞նչ թռչուն եմ, երբ ես Վանոն եմ:
— Սիրտ մի նեղացնի՛,— ջղայնացավ Նիկոն,— սիրտ մի նեղացնի, թե չէ գետնի վրա կսպանեմ, իբրև թե թռիչքի պատրաստվելու ժամանակ եմ կրակել:
Վանոն լռեց և հեռացավ:
Երբ տուն հասավ Վանոն, լավ կերավ, բազմաթիվ գրպաններ կտրեց, մեջը քարեր լցրեց ու մտածմունքի մեջ ընկավ. «Երևի Նիկոն չգիտի, թե ինչ բան է թռչունը, թե չէ ինձ թռչուն չէր դարձնի: Գնամ, բացատրեմ, թե ինչ բան է թռչունը, այն ժամանակ ինձանից ձեռք կքաշի և այսքան ուտելու ու գրպաններս քարեր լցնելու կարիք այլևս չեմ ունենա»:
Վանոն գնաց Նիկոյի մոտ և բացատրեց, թե ինչ բան է թռչունը:
— Նիկո,— ասաց Վանոն,— թռչունը ոտքեր ունի…
— Դու էլ ունես,— բացականչեց Նիկոն:
— Սպասիր, Նիկո, թռչունը մարմին ունի…
— Դու էլ ունես…
— Թռչունը աչքեր ունի…
— Ինչ է… Դու աչքեր չունե՞ս…
— Հա, բայց ես որ թևեր չունեմ:
Նիկոն մտածմունքի մեջ ընկավ, մտածմունքի մեջ ընկավ և հետո զայրացած բղավեց Վանոյի վրա.
— Սուս կաց: Շուտով դուրս կգան, թևեր դուրս կգան, և դու կթռչես: Ես կկրակեմ, որովհետև որսորդ եմ և կսպանեմ քեզ: Իսկ եթե թևեր դուրս չգան քո վրա, գիտցիր գետնի վրա կսպանեմ, որպես թևաթափ թռչուն:
Վշտացավ Վանոն և գնաց տան կողմը: Հանում էր քարերը գրպաններից և արցունքի պես թափում ճանապարհին՝ իսկ արցունքները ծանր էին քարերի նման:
«Ի՞նչ անեմ,— մտածում էր Վանոն և շարունակում գնալ: Քարերն էր թափում և լաց լինում.— ի՞նչ անեմ, որ թռչուն չեմ և թռչել չեմ կարող: Ի՞նչ անեմ, որ Նիկոն որսորդ է և ինձ սպանել է ուզում: Ի՞նչ անեմ, երբ նշանակություն չունի նրա համար, կթռչեմ, թե չեմ թռչի…»
Արևն իջնում էր…
Վանոն նայեց երկնքին: Վանոն գրպանում այլևս քարեր չուներ և թեթևություն զգաց: Վանոն ծիծեռնակին նայեց և թռչել սովորեց: Վանոն երկնքին նայեց և Վանոյի մեջ թռչելու ցանկություն առաջացավ:
— Եթե իսկապես թռչուն եմ, ավելի լավ է երկնքում մեռնեմ,— ասաց նա և… թռավ:
Երկինքը լցվեց:
Նիկոն նշան բռնեց և կրակեց: Կրակեց և դիպավ: Դիպավ և գցեց:
— Բա ասում էիր թռչուն չե՞ս,— բացականչեց Նիկոն:
Երկինքը կրկին դատարկվեց:

Ասելիքը՝

Պատմությունը հիմնված է սարկազմի վրա, բայց այն բացատրում է մի կարևոր գիծ, որը նկատվում է հասարակության մեջ։ Ինչքան էլ, որ մարդ չի ցանկանում հավատալ մյուսներին, նրանց ասածներին, նրանք միևնույնն է հետևից են ընկնում և ստիպում են հավատալ իրենց ասածներին։ Այսինքն Վանոն գիտեր, որ ինքը թռչուն չէ, նա չի կարող թռչել, թռչունի նման չէ։ Դա էր ապացուցում Նիկոյին, բայց Նիկոն անընդհատ գտնում էր պատճառ։ Վանոն գրպանները լցնում էր, դրանով ասում, որ նա հավատում է Նիկոյի խոսքերին։ Նիկոյի խոսքերը ծիծաղալու են թվում, բայց Վանոն հավատալով դրանց, սկսեց պաշտպանվել դրա դեմ։ Այսինքն Վանոն իր տեսակետը չպաշտպանեց, այլ սկսեց հավատալ Նիկոյին։ Նիկոն սխալ էր ասում, բայց ամեն դեպքում հավատացնող էր։ Սա կարևոր խնդիրներից է, որ մարդ իր հարասակության կողմից հնչեցվող բառերի ճնշման տակ, սկսում է հավատալ դրանց, թեև դրանք պարզապես սուտ են։ Վանոն՝ Նիկոյի բառերին հավատալով, սսկեց նրան ենթարկվել, հեռանալով իր տեսակետից, այսինքն Նիկոյի ճնշման տակ նա սկսեց հավատալ, թե մի օր կթռչի և այդպես էլ եղավ։ Մարդը սկսեց լսել ուրիշին և այդպես դարձավ “ռոբոտ”։

Վանոն և յոթ Նիկոն

Մի անգամ Նիկոն յոթ հոգի էր: Իսկ Վանոն մեկն էր, այն էլ` պստիկ:
Մի Նիկոն Վանոյին մեծացրեց և ասաց. Վանոն իմն է:
Երկրորդ Նիկոն Վանոյին հագցրեց և ասաց. Վանոն իմն է:
Երրորդ Նիկոն ոչ մեծացրեց, և ոչ էլ հագցրեց, բայց այնուամենայնիվ ասաց. իմն է Վանոն:
Չորրորդ Նիկոն գլխարկ դրեց Վանոյի գլխին և դրա համար իրենն էր համարում Վանոյին:
Հինգերորդ Նիկոն բոլոր Նիկոներից ուժեղ էր և ասաց. Վանոն իմն է:
Վեցերորդ Նիկոն, ճիշտ է, ոչինչ չէր ասում, բայց հենց դրանով էլ պարզ ասում էր, որ Վանոն իրեն է պատկանում:
Յոթերորդ Նիկոն Վանոյի ուսուցիչն էր և շատ բան սովորեցրեց Վանոյին, բայց վերջը ուզում էր նաև սովորեցնել, որ Վանոն հենց միայն իրենն է:
Վանոն փոքր էր և դրա հետ մեկտեղ նաև մեկը և որտեղից իմանար` ում է պատկանում: Մեկ մի Նիկոյին էր ասում, որ քոնն եմ, մեկ երկրորդ Նիկոյին էր ասում` քոնն եմ, մեկ երրորդ Նիկոյին էր ասում` քոնն եմ, և մեկ էլ բոլորին միասին էր ասում, որ ձերն եմ:
Մի անգամ Վանոն գնաց, նստեց ծառի տակ և մտածմունքի մեջ ընկավ. «Ո՞ւմն եմ: Կարծես ես առաջին Նիկոյինը չեմ: Կարծես ոչ էլ երկրորդ Նիկոյինն եմ: Երրորդ Նիկոյինը հո չեմ ու չեմ: Չորրորդ Նիկոյինը` ոչ: Հինգերորդի՞նը` ոչ: Դե որ յոթերորդ Նիկոյինը չեմ, բա վեցերորդինը ինչպե՞ս պետք է լինեմ»:
Հետո վեր կացավ տեղից, անտառն անցավ ու դուրս եկավ հովիտը: Ծաղիկներ հավաքեց ու երկնքին նայեց: Հետո կրկին անտառ մտավ: Կրկին ծառի տակ նստեց և հանկարծ ասաց. «Կարծես ինքս ինձ եմ պատկանում»:
Վանոն վեր թռավ ու վազեց, ու ինքն իրենն էր:
Վանոն վեր թռավ ու հռհռաց, ու ինքն իրենն էր:
Վանոն ընկավ ու լաց եղավ, ինքն էր, իրենը:
Ցավ էր զգում ու իրենն էր Վանոն:
Երգում էր ու իրեն էր պատկանում Վանոն:
Երջանիկ էր ու իրեն էր պատկանում Վանոն:
Մեռնում էր Վանոն ու ինքն էր, իրենը:
Մեռնում էր Վանոն, փոքրիկ Վանոն, մեկ Վանոն և ուրախանում էր, որ ոչ մեկինը չէր ու ինքն իրենն էր…

Ասելիքը՝

Սարկազմը հետաքրքիր ձևով էր ներկայացված, բայց իրականում իրենից շատ բան չէր ներկայացնում։ Գլխավոր պատճառը, հարցը դա <<ու՞մ է պատկանում>>։ Այո, մեր օրերի ամենագլխավոր խնդիրներից մեկը, երբ մարդ ցանկանալով “ինքնահաստատվել” սկսում է անմեղներից, այսինքն նրանց ստիպում է հավատալ, որ իրենք իրեն են պատկանում, այսինքն բացի իրենից ոչ մեկին չպիտի ենթարկվի։ Այստեղ ավելի շատ հասարակության կողմից ճնշման մասին է բնութագրվում։ Այսինքն մեկն ասում էր իմն է, մյուսը հակառակվում էր և այդպես շարունակ։ Ստացվում է, որ պայքարը ընթանում էր հասարակության, այդ յոթ հոգու մեջ։ Իսկ Վանոն ինքն իրեն փորձում էր բացատրել, թե ում է պատկանում։ Բայց ի վերջո դուրս եկավ, հրաժարվեց այդ մտքից և սկսեց նորմալ ապրել։ Այսինքն նա հաղթահարեց այդ ճնշումը հասարակության կողմից և կարողացավ շարունակել ապրել իր հասարակ կյանքով։ Գլխավոր խնդիրը դա հասարակության կողմից ճնշումն է, թե ով պիտի ստրկացնի թույլին։ Վանոն այստեղ պստիկ լինելով, նկարագրվում է, որպես ոչինչ չորոշող, ստրուկի, թույլի կերպարում և դրա համար էլ հեշտ է նրան ծառայեցնելը, ստրկացնելը։

ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐՈՎ

Հնարագետ մարդու պատմությունը

Մի հնարագետ մարդ էր ապրում: Հնարում էր ամեն բան: Հնարում էր այն, ինչ դեռ չէին հասցրել հնարել, և այն էլ էր հնարում, ինչ վաղուց արդեն հնարված էր: Հնարում էր այն, ինչ չարժե հնարել, և այն էլ էր հնարում, որի հնարելը անհնար էր:
Անուղղելի հնարագետ էր հնարագետ մարդը:
Սկզբում ինքն իրեն հնարեց: Հետո մի լեռ հնարեց և լեռան ստորոտում մի խրճիթ հնարեց: Հետո խաղաղ կյանք հնարեց և լեռան ստորոտում հնարած խրճիթում սկսեց ապրել:
Հնարագետ մարդու գոյության մասին իմացան ուրիշները: Նրա մոտ եկան ու խնդրեցին. «Մեզ էլ հնարիր»: Եվ հնարագետ մարդը հնարեց մեզ բոլորիս:
Վերջում նա անվերջանալի ճանապարհ հնարեց և բռնեց այդ ճանապարհը…

Ասելիքը՝

Իմ կարծիքով պատմվածքի ասելիքը դա մարդու ցանկությունն է։ Այսինքն այդ հնարագետ մարդը ամեն ինչ հնարում էր, ամեն դժվարություններով անցնում էր ու հնարում էր այն, ինչ անհնար էր հնարելը։ Ես կարծում եմ, որ պատմվածքը ուզում է ասել, որ մարդ կարող է հասնել այդ ամենադժվար նպատակին, միմիայն ցանկության շնորհիվ։ Հնարագետը փորձեր էր անում, ու ինչ-որ նոր բան էր ստեղծում։ Այսինքն ինքը հեշտությամբ հաղթահարում էր ամեն արգելք, արգասիք, որը հանդիպում էր իր ճանապարհին, նա միմիայն առաջ էր ընթանում ու ստեղծում էր։ Սա աշխատում է, որպես մոտիվացիա, քանի որ հնարագետը աշխատում էր, ամեն ինչ հնարում էր, իսկ մարդիկ նախանձից, չարից նրանից հնարքներ ու տներ էին ուզում ապրելու համար։ Այսինքն մարդիկ չէին կարողանում դժվարությունների միջով անցնել, բայց հնարագետը կարողանում էր ու դրա համար էլ ստեղծում էր անհնարինը։ Կարևորը՝ ցանկությունն է։

Մեկ մարդու պատմությունը

Ապրում էր մի մարդ: Ինքը մեկն էր և վիշտ էլ մեկը ուներ, թե ինչո՞ւ եմ մեկը: Այս կողմ էր ընկնում` մեկն էր, այն կողմ էր ընկնում` էլի մեկն էր ու մեկը:
Ուրիշները մխիթարում էին. «Ինչո՞ւ ես վշտանում, տնաշեն, մենք բոլորս մեկ-մեկ չե՞նք որ»:
— Ոչ,— պատասխանում էր,— այսքան մարդ կա աշխարհում և միթե, ինձնից բացի, նրանցից ոչ մեկը ես չեմ:
Ճանապարհ ընկավ. «Գուցե երկրորդն էլ լինեմ»:
Երազում էր. «Մեկս որ երկնքին նայեր, երկրորդս գետինը կդիտեր, մեկս որ պարեր, երկրորդս կերգեր, մեկս որ ցավ զգար, երկրորդս առողջ կմնար, մեկս որ մեռներ, երկրորդս կենդանի կմնար…»:
Հոգնեց և քնեց:
Երազ տեսավ, իրենից բացի բոլորը ինքն էր: Վախեցած վեր թռավ և շտապ վերադարձավ իր գյուղը:

Ասելիքը՝

Իմ կարծիքով ասելիքը կայանում է մարդկանց ներքին կոնֆիլկտի հետ։ Այսինքն մարդիկ չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենք յուրահատուկ են։ Այսինքն, աշխարհը հավասար չի բաշխված, մեկը տգեղ է, մյուսը՝ գեղեցիկ, մեկը՝ հարուստ, մյուսը՝ աղքատ։ Հենց դա է պատճառ դառնում կոնֆիլկտի համար։ Մարդ մտածում է, թե ինչու՞ է միայն ինքը այս աշխարհում այդպիսի, միթե չկա ուրիշը ավելի տգեղը կամ էլ ավելի աղքատը։ Մարդ ընկնում է մտածմունքների մեջ և այդպես է մտածում, բայց չի պատկերացնում, որ այդպիսի միլիարդավոր մարդիկ կան։ Մարդ կարող է տեսքով նման լինել մյուսին, բայց վարքով, դաստիարակությամբ, մտածելակերպով և երևակայությամբ նույնը լինել չեն կարող։ Գլխավոր պատճառը դառնում է անհավասարությունը։ Մարդիկ սկսում են իրենց թերագնահատել, այսինքն իրենք սկսում են իրենց նվաստացնել, և մտածել, որ միայն իրենք են այդպիսին, ուրիշ մեկը չկա, բայց դեռ չեն մտածում, որ իրենք էլ են ինչ-որ բանով առավել, քան մյուսը։ Դա կարող է լինել ուժը, գիտելիքը, համբերությունը, զգայունությունը և այլ մարդկային գծերը։ Բայց երբ վերջում բոլորը դարձան մի կերպար, այդ իրական կերպարը վախեցավ, քանի որ մարդիկ նույն էին մտածում, նույն զբաղմունքն ունեին։ Դրա համար էլ նա վախեցավ, քանի որ նա ճանաչում էր աշխարհը, որպես անհավասար, որպես տարատեսակ։ Այսինքն ամեն մարդ ուներ իր հատուկ զբաղմունքը ու տեսքը։

Վարանոտ մարդու պատմությունը

Վարանոտ մարդ էր ապրում, այնքան վարանոտ, որ նույնիսկ սենյակից դուրս գալ վախենում էր:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե որևէ մարդու հանդիպեմ, հետո նա վատ աչքով նայի, կռվի հետս և ծեծի… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե հանկարծ աղջկա հավանեմ, նա էլ ինձ հավանի, սիրեմ և սիրվեմ, ամուսնանալ ուզենամ և նա էլ համաձայնի… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե հանկարծ կինս սիրեկան բերի, փաղաքշեն և սիրեն իրար: Իսկ ես ոչինչ չիմանամ… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, ու որդիս մենակ մնա, հետո լուցկու հետ խաղա ու հրդեհի տունը, ինքն էլ մեջը այրվի: Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Վայ թե առաստաղը քանդվի և ես էլ տակը մնամ` տանը որ մնամ»:

Ասելիքը՝

Սարկազմը մի քիչ չափազանցված էր, բայց կար մի կարևոր բան։ Եթե մարդ իսկապես այդպես մտածի, ապա նրա ամեն քայլ ինչ-որ ռիսկ է իր մեջ պարունակում։ Այսինքն մարդու տնից դուրս գալը կարող է լինել շատ ռիսկային քայլ, քանի որ մարդ չի իմանում, թե ինչ կկատարվի իր հետ դուրսը։ Բայց, եթե մեր աշխարհը այդպես լիներ, բոլոր տները լցված կլինեին վախկոտ մարդկանցով, որոնք ամեն ինչից վախենում են։ Բարեկեցիկ, լավ ու բարենպաստ կյանք ստեղծելու համար պետք է գնալ զոհերի ու ռիսկի։ Եթե ամեն մեկը այդպես վախենա իր առջևի փորձություններից, ապա ամեն մեկս երբեք չպիտի տնից դուրս գանք, քանի որ ինչ գիտե՞ս կարող է միամիտ դուրսը քեզ սպանեն։ Պետք է քայլ անելուց առաջ մտածել ռիկսերի մասին, բայց եթե դրանք չնչին են, իհարկե պետք չի արհամարհել, բայց փախչել նույնպես պետք չի։ Պետք է դիմակայել։ Հենց դիմակայության օրենքների վրա է հիմնված աշխարհը։

Մոռացկոտ մարդու պատմությունը

Մոռացկոտ մարդ էր: Ամեն ինչ մոռանում էր: Դեռ պատահեց այնպես, որ մոռացավ նախորդ գիշերվա երազը: Հետո մոռացավ լվացվել: Հետո չէր հիշում, նախաճաշել է թե չէ, ու հենց այնպես, «գուցե պետք գա» մտածելով, մի քանի անգամ նախաճաշեց: Հետո աշխատանքի գնալ մոռացավ և մնաց տանը: Հետո այն էլ մոռացավ, որ տանն է մնացել և երկրորդ անգամ տանը մնաց:
Մոռացկոտ մարդը մոռացավ, որ կին ունի և երկրորդ անգամ ամուսնացավ: Հետո երկրորդ կնոջը թողնել մոռացավ և երրորդին բերեց:
Միայն մի անգամ մոռացավ մոռացկոտ մարդը, որ մոռացկոտ է. իրենից վերցրած պարտքերը հիշեց: Անհանգստացավ մոռացկոտ մարդը: Երկար ժամանակ հիշում էր իր մոռացկոտությունը և վերջապես հիշեց: Եվ նա ավելի շատ մոռացավ, քան գիտեր: Ի վերջո, մոռացկոտ մարդը այն էլ մոռացավ, որ ծնվել է և նորից ծնվեց, միայն թե այս անգամ էլ մոռացկոտ ծնվեց մոռացկոտը:

Ասելիքը՝

Մտքի հետ լիովին համաձայն եմ, քանի որ մարդիկ նույնպես այդպես են։ Ամենակարևորը թողնում են մոռանում են, բայց ամենաչնչինը հիշում են։ Կերպարի կինը, երկրորդ կինը և մյուսները խորհրդանշում են մեր հարազատներին, բարեկամներին, որոնց մենք մոռանում ենք։ Դա է ամենակարևորը։ Ամենակարևորը փողը չէ, գումարը չէ, ամենակարևորը իրենք են։ Գումարը դու դեռ կարող ես կորցնել, հետո վերականգնել, բայց ծնողիդ ու մյուս հարազատիդ երբեք չես կարող վերականգնել կորցնելուց հետո։ Իտալական գրականությունից մի պատմություն հիշեցի՝ Կորսված օրերը, որոնցում կերպարը մոռացել էր իր հիվանդ եղբոր մասին, իր հիվանդ շան մասին և նրանք մահացել էին։ Նա չէր ուզում նրանց մասին հոգ տաներ և դրա համար էլ նա այդ ճակատագրին արժանացավ։ Հենց դա է խորհրդանշում մարդկանց անտաբերությունը։ Մարդիկ մտածում եմ “դա էլ կանցնի”, բայց չեն մտածում, թե ինչպես։ Դա անցնում է, բայց վատ սցենարով։ Երբ գալիս է ինչ-որ բան հիշելու պահը, մարդ միշտ կհիշի ամենափոքրը, որը նշանակություն չունի։ Բայց ամենակարևորը, որը հարազատներն են, ծնողներն են ու բարեկամները, չի հիշի ու երբ գա պահը, նա կզղջա դրա համար։ Արդիականությունը մեր օրերի աշխարհում նկատվում է, արդիական է։

Բացվող օրվա հետ՝ Համո Սահյան

ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ

Համո Սահյան — Վիքիքաղվածք

Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
Լույսի խտուտից զարթնած սարերը,—
Իրար շալակած սարը բարձրացան
Իրար պաղ ու շոգ շնչառությունից
Քրտնած սարերը:
Միջօրեի հետ շտկեցին իրենց—
Իրենց ինքնության խորք ու ձևերով—
Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով
Իրար կռնակի կռթնած սարերը:
Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես,
Ամպ ու ժպիտներ փոխանակեցին
Եվ մոտենալով սիրտ տվին իրար—
Իրար շվաքից խրտնած սարերը …
Իրիկնաժամի մշուշների հետ
Իրար շալակած իջնում են սարից
Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:

Տեսանյութ

Նկարագրել ստեղծագրությունը նկարի, ֆիլմի տեսքով։

Իմ կարծիքով Համո Սահյանը սարերը նմանացնում է մարդկանց, նրանց բնույթի գծերով։ Այսինքն սիրտ տվին իրար, այսինքն ողջագուրվեցին, ողջույն փոխանակեցին, ինչպես և մարդիկ։ Իրինկաժամին էլ խուլ, խորհրդավոր ու խրտնած իջնում են սարից, ինչպես և մարդիկ իրիկնաժամին՝ մինը աշխատում և հոգնում է, իսկ մյուսը ամբողջ օրը ինչ-որ բանով է զբաղված և նույնպես հոգոնւմ է։ Սարերի պահվածքը շատ է նման մարդկանց պահվածքին։ Նրանք ամեն օր ինչ-որ տեղ են գնում, միասին զարթնում են, ողջունում են, ու իրիկնաժամին վերդառանում են իրենց վայրը։ Այս ամենը նաև բնորոշ է մարդկանց, նրանք նույնպես առավոտյան զարթնում են լույսի խտուտից, նրանք նույնպես շոգ ու պաղ շնչառություն են փոխանցում իրար։ Նրանք, ինչպես մարդիկ ունեն նույն պահվածքը, ու իմ կարծիքով այդ պահվածքը միայն բնորոշ է մարդուն, ով զարթնում է արևի առաջին ճառագայթի հետ, դիմավորում է նոր օրը, նոր արկածները, ամբողջ օրը ինչ-որ գործ է անում և ի վերջո հոգնում է իրիկնաժամին։ Նկարը կարող եմ բնութագրել այսպես։ Համո Սահյանի ամեն տողում կա իր բաժին խորհրդավորությունը և իմաստը։ Այդ ամենը այնքան նման է ինձ, իմ օրվան։ Ես նույնպես զարթնում եմ արևի լույսից, ողջունում և դիմավորում եմ նոր օրը։ Ամեն տող բնորոշ է ինձ։ Ամեն նախադասության տրամադրությունը բնորոշ է ինձ։ Այսինքն ես կարդալով այդ տողերը, հասկանալով ու ըմբռնելով ամեն տրամադրություն, ես զգում եմ, որ ամեն տրամադրության հետ, փոխվում է իմ տրամադրությունը։ Ու կամաց-կամաց ես ընգրկվում եմ սրա մեջ, ես ինձ դնում եմ քնարական հերոսի տեղը, ու ամեն ինչ զգում եմ, կապված այդ նախադասության տրամադրությունը։ Այդ փոքր համառոտ ու ընդարձակ բանաստեղծության մեջ, ես այնքան իմաստ ու խորհրդավորություն գտա։ Նմանացրեցի մարդուն և ինձ։ Ինձ դրեցի հերոսի տեղը ու ինքս իմ մաշկի վրա զգացի այդ բոլոր տողերի տրամադրությունները հատ առ հատ։

Գրել ստեղծագործական աշխատանք “Իմ տպավորիչ առավոտը”

Իմ առավոտները մեծամասամբ անցնում են մտորումներով ու հետագա քայլերի պլանավորմամբ։ Առավոտյան ես արթնանում են, ինչպես մյուս հազարավոր մարդիկ։ Իմ կյանքի առավոտներում գրեթե չկան առեղծվածային իրադարձություններ, իմ առավոտները անցնում են ու գնում են շատ պարզ ու առանց ինչ-որ խորհրդավորության։ Բանաստեղծություններում հեղինակները ոգին են իրենց դնում առավոտը բնութագրելու համար, իսկ ես իմ առավոտը բնութագրելու համար կպատմեմ մինը, որը շատ հետաքրքիր էր ու իմ կյանքի ու երևի թե ամենախորհրդավորն էր։

Ինչպես իմ հասարակակիցները, ես առավոտյան շուտ եմ արթնանում, քանզի շատ գործ է լինում անելու։ Ամեն առավոտ ինձ համար անցնում է նույն հունով ու նույն ընթացքով։ Առավոտների մեջ ինչ-որ հետաքրքություն մտցնելու համար, ես հաճախ գիրք եմ կարդում, որպեսզի շատ անգույն ու պարզ չանցնի իմ առավոտը։ Ամենախորհրդավորն ու տպավորիչը դա 2021 թվականի ամռանն էր։ Ես ճամբարում էի։ Առավոտյան արեգակը շողում էր, ես բոլորից շուտ էի արթնացել, քանի որ ունեի մի քանի պատճառներ։ Ելնելով դուրս նկատեցի մի շատ հետաքրքիր երևույթ։ Երկինքը նման չէր իմ սովորած, տեսած երկնքին։ Աշխարհի ոչ մի բառ չէր կարող բնութագրել այդ առավոտվա իմ տեսածը։ Տեսածս շատ զարմանալի չէր, բայց իր գույնայինությամբ ապշեցրեց ինձ։ Այն այնպիսի սիրուն երփներանգ, գույնզգույն աստղազարդերով էր պատված, որ ես նույնիսկ մի քանի րոպե լուռ նայում և հիանում էի։ Առավոտը արդեն սկսվել էր շատ հետաքրքիր ու անհասկանալի։ Իմ տեսած առավոտը ամենատարօրինակը կարող եմ անվանել։ Փորձեմ բնութագրել՝ աստղերը, որոնք պսպղում էին երկնքում, ինձ մոտ այնպիսի տպավորություն էին առաջացնում, թե նրանք ինձ հետևում են։ Ուր ես գնամ, ուր քայլեմ, նրանք հետևիցս գալիս էին։ Աստղերը սովորականից ուժեղ էին փայլում ու պայծառությամբ գրեթե ամբողջ երկինքն էին լցրել։ Մարդ կարող է մտածել, որ դա սովորական երևույթ էր, ու ինձ տեսնելով կարող էր մտածել, որ ես տարօրինակ եմ։ Ամենահետաքրքիրն այն էր, որ այդ աստղերի միջից ելավ արևը, ու այդ տեսարանը ինձ թվաց հորինված։ Ես նայում էի այդ երևույթին ու ինձ մոտ ծագում էին հազարավոր հարցեր, որոնք ես չէի կարող ուղղել որևէ մեկին։ Այդ տեսարանը ոնց որ լիներ հեքիաթ, ու ես պատահմամբ այնտեղ էի արթնացել։ Արևի ելնելը դարձավ այն լույսը, այն շողքը, որը ստիպել էր ինձ խորհել։ Ես հասկացա, որ այդ լույսը կլինի այն դուռը, որը մի օր կբացվի։ Ինչքան էլ, որ ես որոշներից բախտավոր եմ, ես չեմ կարող պնդել, որ ամենաբախտավորն եմ, ես էլ եմ ունեցել դժվարություններ ու վայրէջքներ, բայց իմ կարծիքով դա հենց այն գաղափարն էր, որը պետք է ծագեր ինձ մոտ։ Այդ տեսարանը դիտելով հասկացա, որ արևի ելնելը դա մի լույսի փայլը կլինի, որը կուղեկցի ապագայում։ Հույսով եմ, ինչպես աստղերն էին ինձ ուղեկցում, այնպես էլ դրանք ապագայում կուղեկցեն։ Ես այդ առավոտ մի այլ տեսակի զարմացած էի։

Մի կիսապատասխան “Մուրճ” ամսագրին

ՄԻ ԿԻՍԱՊԱՏԱՍԽԱՆ «ՄՈՒՐՃ» ԱՄՍԱԳՐԻՆ

(հատվածաբար)

Հեքիաթները ոչ միայն վնասակար չեն, այլ շատ օգտակար, երբ նրանք կրում են հեքիաթի առասպելական և հնության դրոշմը, երբ նրանք իսկ և իսկ հեքիաթ են: Վնասակար են միայն այն հեքիաթները, որոնք ոչ հեքիաթ են, ոչ վեպ, ոչ պատմություն և ոչ գիտություն, այլ ամենից մի խառնուրդ, որոնց նպատակն է, իբրև թե, հեքիաթի ձևով գիտություն ուսուցանել, բայց խանգարում և աղավաղում են թե հեքիաթը և թե գիտությունը:

Իմ նպատակն է եղել և է՝ հեքիաթով հեքիաթական աշխարհը մտցնել երեխային և այդ աշխարհում կրավորական դեր չտալ նրան, այլ ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ, որ երեխան իր ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ մտնե հերոսի դերի մեջ, այն անե, ինչ որ հերոսն է անում, նրա պես քաջասիրտ լինի, նրա պես անվեհեր, նրա պես հնարագետ, նրա պես վեհանձն և ազնիվ;

Հեքիաթական աշխարհը իրական աշխարհի ամենաճշգրիտ պատկերն է, Իրական աշխարհի դևերը, վիշեպները, սատանեքն ու քաջքերը ավելի ևս սարսափելի են, որովհետև դրանք մեծ մասամբ մնում են անընկճելի, մինչդեռ հեքիաթներինը ընկճվում և ոչնչացվում են:

Իմ աչքում հեքիաթը բարոյական և մտավոր զարգացման համար շատ և շատ նման է մայրական կաթին: Այդ կաթի սիրահար մանուկը մի ժամանակ կտրվում է կրծքից և այնուհետև զզվում է այն կաթից, որ մի ժամանակ այնքան սիրում էր, բայց ո՞վ կարող է ուրանալ և չասել, որ նրա ֆիզիկական կազմվածքը մայրական կաթի բաղկացությունն է: Կաթը կորչում է, բայց նրա արդյունքը չի կորչում: Հեքիաթը մեր երևակայության, մեր տաղանդի ու հանճարի կաթն է: Այդ կաթը ինչպես սննդարար է եղել մեզանից քառասուն դար առաջ, նույնքան սննդարար կլինի և քառասուն դար մեզանից հետո:

Մարդուս տաղանդի և հանճարի սաղմերը պետք է նրա լսած հեքիաթներումը փնտրել:

Եթե ես գիտենայի, թե որպիսի հեքիաթների լսելով է զարգացել Շեքսպիրի, Սերվանտեսի, Շիլլերի, Կոլումբի և սրանց նմանների երևակայությունը, ես նույն հեքիաթները կտայի և իմ ընթերցող սիրելի մանուկներին, թեկուզ նրանց լսած հեքիաթները լինեին ավելի ևս ահռելի և զարհուրելի: Ոչ ամենայն ինչ, որ սարսափելի է թվում, նա և վնասակար է: Ընդհակառակն՝ չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակներ: Ցանկալի է, որ մեր նոր սերունդը ամուր նյարդեր ունենար և ոչ թույլ, դյուրագրգիռ, իստերիքական և ախտավոր, ինչպիսիք երևում են մեր ժամանակներում:

  • Փորձի՛ր հիշել այն հեքիաթները, որոնք ազդեցություն են թողել քո երազանքների վրա (ինչպե՞ս), հերոսների, որոնց գտել ես քո մեջ կամ փնտրում ես, ուզում ես ստեղծել:

Ես կարդացել եմ բազում հեթիաքներ, որոնք իրենց երևակայությամբ ու իրենց պատմահյուսությամբ գրավել են ինձ, ու մեծ ազդեցություն են թողել։ Բայց դրա հետ մեկտեղ եղել են հեքիաթներ, պատմվածքներ, որոնց իմաստը ես մինչև հիմա չեմ հասկանում։ Ազդեցություն թողել են Հովհ․ Թումանյանի շատ հեքիաթներ, որոնցից են “Պոչատ աղվեսը” և “Սուտասատը”, որոնք ինձ սովորեցրել են լինել ավելի ուշադիր որևէ քայլ անելուց առաջ, քանզի այդ անբանությունը կարող է բերել վատ հետևանքների, ինչպես հեղինակը պատմում է աղվեսի հեքիաթում։ Սուտասանը սովորեցրեց լինել ավելի վստահ մարդկանց մեջ, չգերադասել, կամ չգերագնահատել միմիայն իմ ուժերը, այլ ուշադրություն դարձնել նաև մյուսներին։ Այն ինձ սովորեցրեց լինել հավասար ինչպես մյուսը, ինչպես սովորական մարդիկ։ Այն ինձ սովորեցրեց չթերագնահատել մյուսներին, քանի որ կարող է հայտնվել մի այնպիսի մարդ, որ ավելի իմաստուն կգտնվի, քան ես։ Ինձ վրա ազդեցություն է ունեցել ռուս գրող Ալեքսանդր Պուշկինը իր «Ոսկե ձկնիկը» հեքիաթով։ Այդ հեքիաթը ինձ սովորեցրել է լինել ոչ ագահ, ոչ ժլատ, այլ ուրախ ու գոհ։ Ինչքան էլ, որ ձկնիկը, որը մեր կյանքն է արտացոլում, մեզ այդպիսի արտոնություններ է տալիս, ինչպես ձկնիկը պառավին, պետք է դրանից գոհ մնալ, այլ ոչ թե պահանջել ավելին։ Ես ավելի շատ դաս եմ քաղել, ուսուցանել մեր հայկական, ավանդական հեքիաթներից, քան օտարերկրյա։ Ես գրեթե օտարերկրյա հեքիաթներ չեմ ընթերցում։ Բայց իմ կարծիքով մանկական հեքիաթները ավելի մեծ ազդեցություն ու խորիմաստ հետք են թողնում, քան մեծական պատմվածքները, որոնք երբեմն դժվար է հասկանալ։

  • Երևակայությունը ինչպե՞ս է փոխում մարդու կյանքը:

Երևակայությունը իմ կարծիքով ամենաուժեղ գործիքն է, որը կարող է փոխել մարդու կյանքի ընթացքը։ Երևակայությունը դա անսահման գաղափար է, որտեղ մարդ կարող է ինչ մտքին գա, դրա շուրջ մտածի, երևակայի։ Երևակայությունը դա այն հարթակն է մեր գլխում, որը մեզ թույլ է տալիս անսահման երազել, անսահման մտածել։ Հենց երևակայության շնորհիվ մարդ կարող է փոխվել։ Շատերը իրենց երևակայության մեջ են տեսնում իրենց անձը ապագայում, իրենց անձնավորությունը հեռավոր ապագայում։ Նրանք իրենց տեսնում են, թե ինչպիսին կլինեն նրանք տարիներ հետո, մտածում են, թե ինչ կփոխվի, թե՛ մեր երկրում, թե՛ օտար երկրում։ Նրանք անսահման մտածում են։ Հենց երևակայությունը կարող է դառնալ այն բանալին, որը դուռը կբացի դեպի ապագա։ Այսինքն մարդ իր երևակայության շնորհիվ կկարողանա իրեն տեսնել, իրեն փոխել, երազել ու որոշում կայացնել, կամ էլ պարզապես մտածի իր անցյալի վատ քայլերի մասին, ու փորձի շտկել դրանք։ Երևակայությունը մեզ տալիս է հնարավորություն մտածելու, խորհելու ու հասկանալու, որը բոլորն էլ կարող են, բայց երևակայությունը մեզ օգնում է խնդիրներ լուծել ապագայի հարցում։ Այդ բանալին փոխանցողը հենց երևակայությունը կդառնա։ Այդ բանալին դա մեր ապագան է, մեր հաջորդ վայրկյանները, որոնք մենք մտածելով կարող ենք պատկերել։ Երևակայությունը նաև կարող է փոխել մարդու բնազդը, կամ նախասիրությունները։ Երևակայության շնորհիվ մարդ կարող է հասկանալ այդ առումի վատ ու լավ կողմերը, հասկանա, թե նա կկարողանա հասնել իր նպատակին, թե որոշ ժամանակ անց տապալվելու է։ Հենց երևակայությունը կարող է դառնալ մարդու ուղեգիրը, մարդու կյանքի նախագիծը։ Սա իմ սեփական կարծիքն է։

  • … չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակներ — մեկնաբանիր այս միտքը:

Այս միքտ ես ճիշտ եմ համարում, քանի որ ավելի լավ է սկզբից իմանալ, թե ինչ կկատարվի հետո, քանզի տեղում իմանալ սարսափը։ Արդիականությունը աշխատում է մեր օրերին։ Այսինքն եթե մարդ ցանկանում է վատ լուր հայտնել մյուսին, նա մինչև վերջ փորձում է թաքցնել այն, որը ի վերջո բերում է վատ հետևանքների։ Ավելի լավ է սկզբից իմանալ վատը, պատրաստ լինել դրան, պայքարել միգուցե, ու հետո սարսափը իմանալ նախատեսված պահին, բայց հասկանալով, որ իմացել ես դա։ Ես դա ճիշտ եմ համարում, քանի որ շատերը՝ ընկերները, բարեկամները, դրա պատճառով են բաժանվում։ Նրանցից մեկը այդ գաղտնիքը տարիներով, երկար ժամանակով թաքցնում է, ու երբ գալիս է պահը իմանալու, մյուսը միանգամից հասկանում է, որ դիմացինը իմացել է, բայց նրան չի ասել։ Այստեղ ծագում է երկու տարբերակ։ Առաջինը դա կարծելն է, որ դիմացինը չի վստահել, համոզված չի եղել իր կարողությունների մեջ և իր ուժերի մեջ, որ չի պատմել իրադարձության մասին։ Մյուսը դա այն է, որ նա պարզապես չի ցանկացել տրամադրությւոնը գցել դիմացինին, կամ էլ ուղղակի չի ցանկացել նրան դրանով ցավ պատճառել։ Բայց ես միևնույնն է կարծում եմ, որ ավելի լավ է սկզբից իմանալ սարսափելի բանը, քան թե հետո։

Ինքնօգնություն` Ղազարոս Աղայան

Ինքնօգնություն

«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:

Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:

Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:

Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:

Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:

Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…

  • Դուրս բեր մտքեր, արտահայտիր քո վերաբերմունքը: 100 տարի անց արդիակա՞ն են այս մտքերը, թե՝ ոչ. ինչպե՞ս:

Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:

Սա ամենաճիշտ նախադասություն-արտահայտությունն էր այս հոդվածի մեջ, քանի որ այդտեղ լավ բնութագրվում է այսօրվա հայ ազգի վիճակը։ Իհարկե հեղինակը շատ տարիներ առաջ է սա գրել, բայց վիճակն ու արդիականությունը նույնն են մնացել։ Ճիշտ է ասվում հոդվածում ինքնապաշտպանվելու մասին։ Պետք չէ ուրիշի տուն այրել, եթե նա քոնն է այրել, պետք է ամբողջ պաշտպանել այն, հոգալ այդ տան համար, քանի որ եթե ուրիշի տան վրա կենտրոնանանք, ապա այդ իրադարձությունը կարող է զարգանալ երկու ուղղով, որն կարող են լինել բացասական։ Եթե մարդու տունը այրում է մի ուրիշ մեկը, իսկ այդ մարդը վառում է մեկը տունը դառնում է շրջապտույտ իրադարձություն։ Առաջին ուղղին կլինի այն, որ իրադարձությունը կլինի այնպես, ինչպես շատ երկրներում են դատում, ով ուժեղ է և ով ավելի ազդեցիկ է, ապա ինքը անմեղ է։ Այսինքն այս ժամանակ մեղավոր կարող է դուրս գալ տուժողը։ Սա առաջին բացասական ուղղին է, մյուսը դա ուշադրություն չդարձնել է։ Եթե մարդու տունը այրում են, իսկ ինքը շտապում է այրել մեկ ուրիշի տունը, ապա նա չի մտածում իր տան մասին։ Տունը կայրվի, կքանդվի ու կհասնի գետնի մակարդակի։ Իսկ տան տերը պետք է զղջա իր արարքի համար։ Դա է փոխանցում հեղինակը, պետք է ուշադրություն դարձնել սեփական իրերը հանդեպ, կարևոր բարեկամների ու մարդկանց հանդեպ։ Պետք է վերջ ի վերջո, ուշադրություն դարձնել տան համար, քանզի այդ տունը նույնպես սեփականություն է իրենից ներկայացնում ու պահանջում է պաշտպանություն։ Տունը կվառվի, և այլևս վայր չի մնա բնակվելու համար։ Իմ կարծիքով այդ խրատը միշտ լինելու է, քանի որ ոչ բոլորը, բայց շատերը ձգտում են վատություն անել մյուսին, չմտածելով, թե ինչ են կորցնում դրանից։ Նախ պետք է մտածել քայլ անելուց առաջ, հետո էլ պաշտպանության համար։ Պետք է լինել մասամբ ուշադիր այն մարդկանց հանդեպ, ովքեր շատ կարևոր դեր ունեն մեր կյանքում։ Երբ տունդ կրակ են տալիս, փորձի թույլ չտալ, այս նախադասությամբ է նկարագրվում ամբողջ հոդվածը։ Իսկ հարյուր տարի հետո միգուցե այդ բնավորության գիծը կկորչի մարդկանց միջից, ու մարդկությունը կդառնա ավելի ներողամիտ ու ավելի ուշադիր սեփականության հանդեպ։ Այդ հարցը կանխատեսելի չէ, ժամանակը ցույց կտա։ Ես այս մտքի հետ լիովին համաձայն եմ, որովհետեւ դրա վրա է հիմնված մարդկանց ատելությունը ուրիշների նկատմամբ։ Հենց սրանով հարկավոր է կրթվի մեր հայ ազգը, դառնա ավելի ներողամիտ ուրիշների հանդեպ։ Սա ճիշտ դաստիարակություն է հաջորդ սերունդների հանդեպ։ Մեր հայ հողը, մեր ավերակները, որոնք փոխանցել են մեզ մեր պապերը մենք պետք է պաշտպանենք։ Հարձակվելով թշնամու հողերի վրա, ու քանդելով այն, նրանք ոչինչ չեն կորցնում։ Բայց եթե նրանք հարձակվում են մեր հողի վրա ու ավերում այն, մենք դրանից կորցնում ենք մեր մշակույթը, մեր հայ հողն ու պատմությունը։

Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը:

Այս միտքը նույնպես շատ ուժեղ ու շատ զորեղ իմաստություն է փոխանցում։ Բայց ճիշտ է։ Մենք գերտերություն չենք, մենք չունենք ոչ լավ անցյալ, ոչ էլ ներկա։ Մենք մեր ամբողջ կյանքում միշտ եղել ենք աղետը կենտրոնում, ու միշտ տուժել ենք դրանից։ Մեր պատմությունը շատ ցավալի, արյունոտ ու դաժան է եղել, բայց մենք կարողացել ենք անցնել դրա միջով և շարունակել ապրել, արարել։ Մեզ պես խեղծ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ, այսինքն մեր ազգը կարող է մեզանով ուժեղանալ՝ մեր գիտությամբ, ուժով, սիրով, զորեղությամբ, խելքով ու մտքով։ Այսինքն ազգի զորեղությունն ու ուժեղությունը կախված է մարդկանցից, որը ես ճիշտ եմ համարում։ Մենք գերտերություն չեն, որ ոչնչից չվախենանք, մենք սովորական, փոքր, ոչ շատ զարգացած, ոչ շատ աղքատ ու ոչ էլ շատ հարուստ պետություն ենք, որը իր ճակատագրի պատճառով ընկել է այսպիսի տարածաշրւան, որտեղ ուժեղն է որոշում։ Ինքնօգնությամբ, այսինքն մենք մեզ, ես ինձ օգնենք կհասնենք այն ուժեղությանը, այն հզորությանը, որը ձգտել ենք երկար տարիներ։ Շատ են ասում, շատ են լսում, որ ամեն տեղ ասում են “ազգը պետք է համախմբվի, որ հաղթի”, բայց փաստերն ու իրականությունը ուրիշ բան է ցույց տալիս։Մարդիկ չեն գտնում այս բառերի մեջ արժեք ու նշանակությունը։ Նույնիսկ ամենաչնչին, չնկատվող գործը կարող է նպաստել մեր բարգավաճության։ Եթե համեմատենք որոշ ազգեր, ապա կարող ենք ասել, որ Հայաստանը իր պատմության ձևավորման մեջ եղել է առաջնային դեր ունեցող ազգ, բայց ներքին դավաճանության շնորհիվ հասել է այս վիճակին։ Հայաստանը՝ Հայքը, եղել է շատ մեծ տերությունը, որը չի պահպանել իր գոյությունը ազգի ինքնօգնության պատճառով, այսինքն ազգը չի կարողացել, չի ցանկացել պահել այն։ Պետության ուժեղությունն ու հզորությունը գալիս է ազգի աշխատանքից։ Մենք կարող ենք ձգտել, մենք բոլոր հնարավորություններն ունենք։ Արդիականությունը ճիշտ եմ համարում, քանզի պետք չի մեր հույսերը դնենք մի դավադիր պետության վրա, որը կոպիտ ասած դեմքիդ ժպտում է, բայց քեզ կործանելու մասին է մտածում իր մտքում։ Մենք հույսներն պետք է դնենք միմիայն մեզ վրա, մեր ուժերի վրա, որ կարողանանք վերջ ի վերջո հաղթել ինքներս մեր մեջի չարին, ցավին, որը դարեր-դարեր շարունակել ներսից կերել է մեզից, ներսից տանջել է մեզ։ Ինքնօգնության շնրհիվ մենք կարող ենք հասնել այն ազգերին, այն պետություններին, որոնք դարձել են այդպիսի գերտերություններ միմիայն ազգի աշխատանքի ու խորամանկության շնորհիվ։ Հարյուր տարի հետո, ես կարծում եմ, որ մեր ազգի մտածելակերպը կփոխվի, մենք կսկսենք ավելի լուրջ վերաբերվել մեր ազգի թողած հողին, օդին, մշակույթին ու պատմությանը։ Մենք պետք է իմանանք նրանց իրական արժեքը։ Հույսով եմ, որ մարդիկ կսկսեն ավելի լավ ապրել, ավելի աշխատել, մի քիչ ներողամիտ լինել մյուսների հանդեպ։ Հայ ազգը շատ տարբեր կողմերից ճնշում ստանալուց հետո է դարձել այսպիսին․ բայց կամքի ուժի ու ազգի միավորման շնորհիվ մենք կկարողանանք հաղթել մեր մեջի չարը։ Հույսներս պետք է դնենք միմիայն մեզ վրա, որպեսզի հաղթենք ներքուստ մեզ ուտող չարին։

Մի կալ հակառակ չարի` Ղազարոս Աղայան

«ՄԻ ԿԱԼ ՀԱԿԱՌԱԿ ՉԱՐԻ»
Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։

Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։

Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։ Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։

Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց․ «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչ՞ու ես զարկում ինձ»։ (Հով․ գլ․ ԺԸ․ 23):Դուրս բեր մտքեր, արտահայտիր քո վերաբերմունքը: 100 տարի անց արդիակա՞ն են այս մտքերը, թե՝ ոչ. ինչպե՞ս:

Այս է ահա բնականը, իսկ « չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է․ այսինքն՝ չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն՝ ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրենց ուզածի պես։ Բայց այդ բարոյական սկզբունքը ասված է ամենքի համար։ Այդ սկզբունքին պետք է հետևեն ամենքը։ Այո, այդպես են բացատրում, բայց դա սոփեստություն է։ Ամենքի մեջ միակերպություն ոչ եղել է և ոչ էլ կլինի երբեք։ Մեկոնք հիմարությամբ կընդունեն այդ, իսկ մյուսները՝ չարությամբ կօգտվեն այդ հանգամանքից։ Ի՞նչ կվաստակես նրանից, եթե ասես․ «Սուր քո, և պարանոց մեր»։ Չ՞է որ թշնամին էլ հենց այդ կուզի և սուրը պարանոցիցդ անպակաս կպահե, ինչպես որ կա և եղել է միշտ։

Ես դեմ չեմ խոհեմության, որ դարձյալ ինքնապաշտպանության մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և ՛ խելքի, և՛ բարոյականության:

  • Դուրս բեր մտքեր, արտահայտիր քո վերաբերմունքը: 100 տարի անց արդիակա՞ն են այս մտքերը, թե՝ ոչ. ինչպե՞ս:

Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։

Այս միտքը շատ հետաքրքիր է ձևակերպված։ Երկու կենդանիներ չեն կարող բարեկամ լինել, եթե նրանցից մեկը մյուսին վտանգ է սպառնում։ Սա ամենապարզ մտքերից մեկն է, որը այնքան իմաստուն կերպով է արտահայտված, որ հարցեր են առաջանում դրա վերաբերյալ։ Արդիականությունը ճիշտ եմ համարում, քանի որ մեր կյանքում կան այդպիսի “արարածներ”, որոնք բարեկամական կապեր ունեն ուրիշների հետ, բայց նրանց միմիայն վատն են ցանկանում։ Դառնում է այսպիսի արտահայտություն “դեմքին ժպտալ, բայց մեջքի ետևում անիծել”։ Դա մեր կյանքում, իմ կյանքում շատ եմ նկատել ու կարելի է ասել շատ հանկարծակի պահերին, որ նույնիսկ չէի էլ սպասում այդպիսի իրադարձությունների։ Այո, ես շատ դեպքերի ականատես ու մասնակից եմ եղել։ Այդպիսի մարդիկ կարելի է ասել իմ ամբողջ կյանքի ընթացքում եղել են ու դեռ կլինեն։ Հարյուր տարի հետո ես համոզված եմ, որ այդպիսի մարդիկ կլինեն, որովհետև ինչքան էլ լինել բարի, ուրախ, հրաշալի անձնավորություններ, միևնույնն է դրանց միջև կլինեն այդպիսի “արարածներ”, որոնք երեսին ժպտում են լավն են ցանկանում, բայց իրականում շատ վատ բան են ցանկանում։ Կարող է ժամանակ գալ, երբ այդպիսի մարդիկ չլինեն, պարզապես այդ բնավորության գիծը միմիայն կախված է մարդու բնավորությունից ու շփվելու ձևից։ Կարծում եմ, որ մենք դեռ երկար ժամանակ ականատես կլինենք այդ իրադարձությանը։

Այս է ահա բնականը, իսկ « չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է․

Այս միտքը նույնպես արդիական եմ համարում, քանզի մեր կյանքում կան այդպիսի տկար ու թույլ մարդիկ, ովքեր չեն պայքարում այլ հանձնվում են չարի նկատմամբ։ Չարին հակառակ կենալը ուժեղության, պայքարի զգացողության նշան է, իսկ չկենալը դա անկարության, տկարության ու թուլության նշան է։ Հեղինակը շատ ճիշտ է ասում, որ դա ստրկության նշան է, քանզի երբ մարդուն չորս կողմից ճնշում են, վիրավորում, նվաստացնում, իսկ ինքը չի հակառակվում, ապա դա հենց այդ նշանն է, քանի որ նա չի պայքարում հանուն իր անվան ու պատվի համար։ Իմ կյանքում շատ են այդպիսի մարդիկ, ովքեր իրենց կերպարով շատ ուժեղ են, բայց միայն արտաքինից, ներսում իրենք շատ վախվորած ու տկար անձնավորություններ են։ Մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում չարին երբևիցե հանդիպել ենք ու փորձել ենք հակառակվել, ոչ բոլորիս մոտ է ստացվել, բայց ոմանք անցել են այդ փուլը։ Չարը կարող է շատ հանկարծակի դուրս գալ ջրի երես ու մարդուն հանգիստ չտալ։ Պետք է միշտ պատրաստ լինել, քանի որ այդ չկենալը, կռվելն ու չպայքարելը ստրկության, ամոթանքի նշան է, քանի որ ուրիշ մարդիկ սկսում են ղեկավարել այն մարդուն, ով չի գնացել նրան ընդառաջ։ Արդիականությունը շատ ճիշտ եմ համարում։ Իմ կյանքում կան այնպիսի մարդիկ, ովքեր նույնիսկ չգիտեն կարող են հաղթել, կարող են պայքարել, թե ոչ։ Այո, իրենք միայն չարին տեսնելով փախչում են, փորձում են թաքնվել, բայց չի ստացվում։ Այդ չարը շատ անսպասելի երևույթ է։ Իսկ այդ մարդիկ նույնիսկ չմտածելով, որ կարող են հաղթել, փախչում են։ Հենց դա է մարդկային մեր ստրկության նշանը, որ մենք չենք մտածում, որ չարը թույլ է։ Հարյուր տարի հետո, կարող է լինել դա, քանզի դա նույնպես մարդու շատ տարածված բնավորության գիծ է։ Այստեղ նույն արտահայտությունն է ծագում ինչ նախորդում, պարզապես մի քիչ փոփոխված` “արտաքինից թվալ ուժեղ, կարող, վստահ ու խելացի, բայց ներսից տկար ու թույլ”: Շատ են մարդիկ, ովքեր պայքարում են, պարզ հայացքով նայում են չարի աչքերի մեջ, անցնում են տարբեր փորձություններ, մարդիկ էլ կան շատ են վախենում, սարսափահար են լինում, չմտածելով որ չարը մի քանի անգամ թույլ է նրանցից։ Չարին, ստրկությանը հաղթելու համար, պետք է նախ հաղթենք ինքներս մեզ, ինքներս մեր ներսի վախին ու ստրկությանը, ու պետք է ազատվենք դրանից, դա է թույլ դարձնում, ու դա է ստիպում ստրկության ենթարկվել առանց կանխատեսելու կամ առանց նույնիսկ պատկերացնելու։ Այդ ամենը մեր մեջի վախն է ու չարը։