Հետաքրքիր փաստեր Չինաստանի մասին

Չինաստան ասելիս առաջինը մեր մտքին են գալիս միլիարդավոր նույնանման դեպքերը, ծնելիության սահմանափակումները, հայտնի բրենդների կեղծքիները… Բայց Չինաստանը շատ ավելի հետաքրքիր, հարուստ և բազմազան է, քան թվում է առաջին հայացքից:

1. Չինաստանը աշխարհի ամենաբազմամարդ երկիրն է: 9,597,000 կմ² տարածքում ավելի քան 1,38 միլիարդ մարդ է ապրում: Այն տարածքով աշխարհում երրորդ երկիրն է՝ Ռուսաստանից և Կանադայից հետո։

2. Ամեն տարի Չինաստանում օգտագործում են մինչև 45 միլիարդ փայտիկներ: Դրանք սովորաբար պատրաստված են փայտից, մետաղից, փղոսկրից և պլաստիկից: Այս ավանդական դանակ-պատառաքաղներն այստեղ անվանում են «կուանցզի»:

չինական փայտիկներ - 10 փաստ Չինաստանի մասին

3.Չինաստանը աշխարհի խոշորագույն արտահանողն է և ապրանքների մեծությամբ երկրորդ ներմուծողը: Աշխարհում գրեթե յուրաքանչյուր չորրորդ իր պատրաստված է Չինաստանում:

4.Ավելի քան 35 միլիոն գյուղացիներ ապրում են քարանձավներում: Շատ քարանձավային տներ ժառանգություն են, իսկ դրանց արժեքը կարող է հասնել 45,000 ԱՄՆ դոլարի:

5. Չինաստանում ազգային սպորտը սեղանի թենիսն է: Այն խաղում են ամենուր` դպրոցներում, գործարաններում, մարզական ակումբներում և նույնիսկ երկաթուղային կայարաններում: Այս սպորտի նման հանրաճանաչությունը պայմանավորված է նրա հասանելիությամբ և պարզ իրերի կիրառությամբ: Հարկավոր է միայն սեղան, թենիս և շատ քիչ տարածք:

թենիս - 10 փաստ Չինաստանի մասին

6.Հին Չինաստանում խուտուտը կիրառվում էր ազնվականներին տանջելու համար: Այս մեթոդը անհավատալիորեն տարածված էր, քանի որ այն մարմնի վրա հետք չէր թողնում, իսկ  «տուժածներն» էլ  արագ վերականգնվում էին:

7.Ըստ կանխատեսումների՝ մինչև 2020 թվականը Չինաստանում կլինի 30-ից 40 միլիոն տղամարդ, որոնք չեն կարողնա գտնել իրենց երկրորդ կեսին՝ կանանց: Այսօր յուրաքանչյուր 100 կանանց համար կա 106,28 տղամարդ…

8.Չինաստանում համացանցի կախվածություն ունեցող դեռահասների համար կան հատուկ վերականգնողական ճամբարներ: Սա պետական ծրագիր է համարվում: 2008 թվականին Չինաստանն աշխարհում առաջին երկիրն էր, որը  ճանաչեց կախվածության այս ձևը որպես հոգեկան հիվանդություն:

ճամբարներ - 10 փաստ Չինաստանի մասին

9.2010 թվականին Չինաստանում՝ Պեկին քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ աշխարհում ամենամեծ խցանումը, որը տևեց 12 օր և ձգվեց գրեթե 100 կմ: Բազմաթիվ քաղաքացիներ վերադառնում էին քաղաք Չինաստանի օրվան նվիրված տոնակատարությաններից հետո:

Չինասատանի խցանումներ - 10 փաստ Չինաստանի մասին

10.Յուրաքանչյուր հինգ տարին մեկ Չինաստանում նոր երկնաքեր է կառուցվում: Այս պահին երկրի ամենաբարձր շենքը Շանհայի աշտարակն է, որի բարձրությունը 632 մ է, բայց մինչև 2019 թվականի վերջը Չանշա քաղաքը նախատեսում է ավարտին հասցնել 838 մետր Sky City-ի  երկնաքերի շինարարական աշխատանքները:

9inakan e8knaqe8 - 10 փաստ Չինաստանի մասին

Ինչ կլիներ,եթե Չինաստանը աշխարհում չլիներ

Ինչպես գիտենք Չինաստանը ամենազարգացած պետություններից մեկն է,որն արտադրում է ամենամեծ քանակի ապրանք ու այն ներմուծում տարբեր երկրներ։ Ամեն 5-երորդ ապրանքը պատրաստված է Չինաստանում ՝մեր տեխնիկան,կենցաղային պարագաները,էլեկտրական սարքերը,աթոռը,սեղանը և այլ բազում պարագաներ,որոնք մեր կյանքը հեշտացնում են։

Եթե Չինաստանը չլիներ,ապա մարդկությունը չէր ապրի այսքան արագ զարգացում։ Ինչու՞,որովհետև կողմնացույցը,թուղթը,էլեկտրական սարքերը առաջին անգամ պատրաստվել են Չինաստանում։ Եկեք առաջինը խոսենք ֆիզիկական խնդիրների մասին։ Եթե Չինաստանը չլիներ,ապա ամբողջ աշխարհի տարածքը կփոքրանար 9,6 մլն կմ2-ով,որովհետև հենց այդքան է զբաղեցնում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։

Չինաստանը ըստ մեծության երրորդ տեղն է զբաղեցնում,Ռուսաստանից ու Կանադային հետո։ Չինաստանը գերզարգացած երկրների ցանկում է,որովհետև վերջին 40 տարում այնպիսի զարգացում է ապրել,այնքան է զարգացրել տնտեսությունը,որ հիմա երկրորդ տեղն է ըստ տնտեսության զարգացմամբ։ Չինաստանը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դուրս է եկել Ճապոնական ղեկավարության տակից ու 40-50 տարի ապրել է լքված ու փակ։ Չինաստանը փորձել է ամեն կերպ գոյատևել,և ինչպես տեսնում ենք ,դա ստացվել է։

Չինաստանի ամենաճանաչված գյուտերից են՝թուղթը,կողմնացույցը,վառոդը և տպիչ սարքը։ Չինաստանը իրոք շատ մեծ ու շատ զարգացած պետություն է։ Չինաստանը գրեթե բոլոր երկրներում ունի իր արտադրանքը։ Իհարկե դա նույնպես ազդում է տնտեսության վրա,իսկ եթե այն չլիներ,ապա երկիրը այսօրվա զարգացում չէր ունենա,կլիներ մի 100 տարի առաջվա պատմություն։ Չինաստանը ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերության մեծ պաշարներ,որոնք չեն ներմուծվում տարբեր երկրներ,որովհետև Չինաստանի ժողովրդին դա չի հերիքում։ Չինաստան են ներմուծվում արաբական՝Սաուդյան Արաբիայի նավթային պաշարները։ Սաուդյան Արաբիայի ամենամեծ գնորդը դա Չինաստանն է։ Սաուդյան Արաբիան երկրորդ տեղն է գրավում ըստ նավթի պաշարների՝լատինական Վենեզուելայից հետո։ Եվ դա է պատճառը,որ նա ունի 200 մլրդ-ից ավելի նավթ և այն ներմուծվում է Չինաստան և ուրիշ պետություններ։ Եթե Չինաստանը չլիներ,ապա Սաուդյան խալիֆատը կկորցներ իր ամենամեծ գնորդին,որը շատ մեծ ազդեցություն կունենար Արաբիայի տնտեսության զարգացման վրա։ Ընդհանրապես շատ երկրներ կկորցնեն իրենց ազդեցությունը Չինաստանում,որովհետև չեն ունենա մի մեծ գնորդ։

Չինարենը ամենաբարդ լեզուն է աշխարհում,իսկ եթե այն չլիներ կարիք չէր լինի այն սովորել։ Եթե չինական ժողովուրդը նույնպես կորչեր պետության հետ,ապա մեր երկրի ամբողջ բնակչությունը կփոքրանար մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոնով։ Իսկ դա ահռելի թիվ է կազմում։ Չինաստանը առաջին տեղն է ըստ բնակչության թվի։ Եթե այն կորչեր,ապա կկորչեր երկրի 25 տոկոս բնակչությունը։ Չինաստանը ամենահին երկրներից մեկն է,որն ունի շատ հին ու զարմանալի մշակույթ և պատմություն։

Չինաստանը ընդհանուր սահման ունի Ղազախստանի, Մոնղոլիայի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Բութանի, Նեպալի, Բիրմայի /Մյանմար/, Լաոսի, Վիետնամի, Հյուսիսային Կորեայի ու Ռուսաստանի Դաշնության հետ։ Ընդհանուր 14 մեծ պետություններ,բայց Չինաստանի արևելքում կան ևս երկու չճանաչված պետություններ՝Մակաոն և Հոնգ-Կոնգը։ Ստացվում է ,որ Չինաստանը հարևան է 16 պետության հետ։ Կարելի է ասել,որ բոլոր 16-ի հետ էլ ունի սերտ հարաբերություններ։ Բայց վերջին ժամանակներում Աֆղանստանի ու Ռուսաստանի Դաշնության հետ կապերը և հարաբերությունները շարժվում են դեպի վատը,իսկ եթե Չինաստանը չլիներ,ապա ոչ մեկի հետ կապ չէր ունենա,և 16-ից ու աշխարհի բոլոր երկրներ չէին ներմուծվի չինական հարմարանքներ ու սարքեր։

Չինաստանը իր մեծ դերը ունի Հայաստանի Հանրապետության զարգացման գործոնում։ Այն ներմուծել է ՀՀ իր տեխնիկական շատ սարքեր։ Հայաստանի տրանսպորտը՝ միկրոավտոբուսները,ավտոբուսները,բոլորն էլ պատրաստված են Չինաստանում։ Իսկ եթե Չինաստանը լիովին չլիներ,ապա այդքանը պետք է ներմուծված լիներ այլ գերտերություններից,որոնցից են ԱՄՆ,Ճապոնիան և այլն․․․։ Հայ-չինական հարաբերությունները բարիդրացիական են։

Չինաստանը արևելյան Ասիայի ու ամբողջ Ասիայի ամենազարգացած պետությունն է։ Չինաստանը սերտ հարաբերությունների մեջ է գտնվում ԱՄՆ-ի,Ճապոնիայի,Հարավային Կորեայի,Գերմանիայի,Ֆրանսիայի և այլ զարգացած պետությունների։ Եթե Չինաստանը չլիներ,ապա մեր ժամանակակից կյանքը,որը պատված է կենցաղային գործիքներով,սարքերով,հարմարանքներով՝ հետ կմնար մի 100 տարի,ու մենք այսպես զարգացած չէին լինի։ Մենք չէին ունենա այսպիսի արագ աշխատող սարքեր,էլեկտրականություն,տեսագրման և ձայնագրման սարքեր,հեռախոսներ,տարբեր սնունդ,բժշկության կարևոր ճյուղեր և կենցաղային ապրանքներ,որոնցից ամենակարևորներն են պրինտը,թուղթը և կողմնացույցը,իսկ վառելիքից՝վառոդը,որը օգտագործվում են բականերում։ Իհարկե մարդկությունը կհայտնաբերեր այդ ապրանքները ,բայց որոշ տարիներ կամ դարեր անց և մենք զարգցում կապրեինք ընդամենը մի քանի դար հետո։ Ուստի ստացվում է ,որ Չինաստանը ամենաազդեցիկ երկիրն է աշխարհում,որի շնորհիվ մենք այսպիսի զարգացում ունենք։

Տնից հեռու

Այս 3 ամիսների ընթացքում ես հացրեցի անել ամենինչ։Հայաստանը շքեղ երկիր է տարբեր տեսարժան վայրերով։Ունի շատ հեռու եկեղեցիներ և տարբեր հիասքանչ շինություններ։Ահա և մենք հացրեցինք այն 3 ամսվա մեջ այցելել տարբեր վայրեր,որոնք երազում էինք։Հիմա դուք կտեսնեք այդ վայրերը։

1․Սուրբ Հովհաննես մատուռ

2․Արատես

3․Սևանա լճի ափին

5․Պողոս-Պետրոս մատուռները

Ճամփորդում ենք դեպի Արատես

Այս ինքնամեկուսացման ճամանակ,մենք այցելու էինք տարբեր վիրտուալ թանգարաններ,պատկերասրահներ։Եվ ահա եկավ իրական ճամփորդության ժամանակը։Մենք հունիսի 30-ին ուղևորվելու ենք դեպի Արատես

Ահա դուք կարող եք տեսնել օրակարգը

Օրակարգ

15։00 Ժամանում Արատես, տեղավորում

15։30-Հանգիստ, ճաշ

17։00-Ճամփորդություն Սմբատաբերդ (համակարգող՝ Սմբատ Պետրոսյան, Նաիրա Հարությունյան)

20։00-ընթրիկ

21։00-Էպոսական ընթերցումներ խարույկի շուրջ, թեյըմպություն

22։00-քուն

01 հուլիսի

9։00-վերկաց, հիգիենայի ժամ

9։30-առավոտյան նախավարժանք

10։00 նախաճաշ

11։00 քայլք Արատեսով, բուսահավաքություն,

13։00-հասարակական աշխատանքներ՝ փայտի, խոտի հավաքում, սենյակների մաքնման աշխատանքներ

14։30-ճաշ

15:00- մարզական ժամ

16։30-փառատոնային աշխատանքներ՝ քանդակագործություն, ընտանեկան կարուձև՝ դիմակների պատրաստում

19։00-Ուղիղ միացում Արատեսի լանջերից երաժշտական ողջունով Սասնալանջի Թուրկեծակու հանդիսավոր բացմանը

20։00-ընթրիկ

21։00-զրույքցեն, քննարկումներ խարույկի շուրջ

22։00-քուն

02 հուլիսի

9։00-վերկաց, հիգիենայի ժամ

9։30-առավոտյան նախավարժանք

10։00 նախաճաշ

11։00 քայլ գետի երկայնքով

12։00 փառատոնային աշխատանքներ

14։00-վերադարձ

Ընտանեկան-արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝

  • ուսապարկ, քնապարկ
  • անձնական հիգիենայի, անկողնային պարագաներ
  • մարզական հագուստ, մարզական կոշիկներ, ճամփորդական հարմար հագուստ
  • լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
  • խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ (անհատական, բայց ոչ միանգամյա օգտագործման)
  • ջուր, բրդուճներ
  • դիմակներ
  • ալկոգել կամ աղտահանիչ այլ նյութ
  • հակաբակտերիալ թաց անձեռոցիկներ

ես պատրաստվել եմ

Իմ հետ կտանեմ հիգիենայի պարագաները,լողազգեստ,և մարզական այլ պարագաներ։Նաև իմ հետ կտանեմ տարբեր խաղեր,որոնցից են Այլ կերպը,և տարբեր լեզուներով խաղեր։

Արդեն պատրաստ եմ

Մեզ բարի ճանապարհ

:):):):):):)

Կարողությունների մասին

Կան մարդիկ,որոնք իրենց կարողությունները ցույց են տալիս տարբեր ձևերով։Օրինակ մեկը կարող է ֆուտբոլում հմուտ լինել,մյուսն էլ գիտելիքներով։Բայց այսօր ուզում եմ ներկայացնել հետաքրքիր նախագիծ խմբագրության/մոնտաժի/ տեսքով։Իմ ալիքում դուք կարող եք տեսնել տարբեր ոճի տեսահոլովակներ։Նաև կարող եք բաժանորդարգվել,շնորհակալ կլինեմ։Իմ տեսահոլովակները կապված են տարբեր թեմաների հետ։Մի հատը սպորտի,մյուսը ծրագրավորմանը,և այլն․․։Ես խմբագրել եմ տարբեր վիդեոներ։Եղել է դժվար,մեկ տեղ հեշտ։Բայց այսօր ես ուզում եմ ցույց տալ այն տեսահոլովակները,որոնք ես ինքս եմ խմբագրել,հետաքրքիր ձև ավելացրել և տվել վիդեոին էֆֆեկտ։Ահա այդ բոլոր հոլովակները,որոնք ես խմբագրել եմ։

Այստեղ տեղադրված են միայն դժվար գործոցները։Բարի դիտում

ԻՄ ԱԼԻՔԸ

Ծիծաղելի հոլովակներ

Խոհարարությունը տանը Թխվածքաբլիթ Տառեր

Այսօր ես ուզում եմ ցույց տալ այն,որը ես և իմ եղբայրը սովորել ենք ինքնամեկուսացման ժամանակ։Մենք պատրաստել ենք տառեր խմորից։Այն համով էր ստացվել։Ահա տեսահոլովակը,երբ մենք պատրաստւմ ենք դա։ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ ՏԱՌԵՐ

,,Մխիթար Գոշի,,Առակներ

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

Մխիթար Գոշ | Առակներ - Տարընթերցում

ԱՆՄԻՏ ՄԱՐԴՆ ՈԻ ՀՈԻՆԱՊԻ ԾԱՌԸ
Մի անմիտ մարդ հունապի ծառը դժնիկ կարծելով հատեց արմատից։ Ծառը զայրանալով ասաց.

– Ո՛վ անագորույն, ծառը պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից։

Առակս վերաբերում է անմիտ դատողներին` թագավորներին, իշխաններին, դատավորներին և եկեղեցու առաջնորդներին, հանդիմանելով, որ անվարժ են դատում, որով և բազում վնաս են գործում, բարուն իբրև չարի խոշտանգելով

Առակ 1

ՄՈՐԵՆԻՆ ԵՎ ՎԱԶԸ
Ոխ պահելով վազի դեմ, մորենին ասաց.

– Քեզ նման կբարձրանամ և կրկնակի պտուղ կտամ ու կգերազանցեմ քեզ, որովհետև ձմռանը ես անթառամ եմ լինում:

Վազը հակաճառեց նրան.

– Քո պարծանքը կատարյալ կլինի, երբ աշնանը հավաքվես հնձանում։

Իսկ աշնանը մորենին ոտնատակ եղավ։

Մի պարծեցիր,որպեսզի չպատժվես։

Առակ 2

Շնորհակալություն

Մի փոքր սպորտից Հեծանվավարություն

Այսօր ես և իմ եղբայրը իջել էինք դուրս,որպեսզի հեծանիվ քշեինք։Մենք հիմա Ձեզ ցույց կտանք մի քանի կադր մեր հեծանվավարությունից։Ահա այն․․․

Հեծանիվը առողջություն է,մենք շատ ենք սիրում հեծանիվ քշել։Ձեզ նույնպես խորհուրդ ենք տալիս։Այն ուժեղացնում է մկանները,երկարացնում է կյանքը։Եղեք առողջ սիրելիներս։

Ավելի շատ իմանալու համար սեղմիր այստեղ։

Շնորհակալություն

Տո՜ն է,տո՜ն

Հունիսի 1

Երեխաների պաշտպանության միջազգային օր

Խորհրդային փոստային նամականիշ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։

Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (16 հունիս)։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին[1], 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։

Պատմություն

Անցած դարի սկզբին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին որոշել է հավաքել երեխաներին, որոնք կորցրել էին իրենց ծնողներին և նրանց համար տոն կազմակերպել: Տոնը ըստ Չինական ավանդույթի կոչվում է Վիշապանավերի փառատոն: Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված մատաղ սերնդի հիմնախնդիրներին: Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվեց գաղափար ստեղծել փառատոն նվիրված երեխաներին:

Հետպատերազմյան տարիներին ողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր: Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ: 1949 թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ են անում բոլոր մարդկանց պայքարել հանուն խաղաղության: Այս ընթացքում էլ ստեղծվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ տոնը նշվել է հունիսի 1-ին 1950 թվականին և այդ ժամանակից այն նշվում է ամեն տարի:

Հունիսի 1՝ երեխաների պաշտպանության ...

1956 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հնչեցվեց երեխանրի իրավունքների մասին Հռչակագիրը, որը իրենից ներկայացնում էր առաջարկություններ որ ի պաշտպանություն երեխաների ընդունվել է բազմաթիվ պետությունների կողմից: Իսկ արդեն 1989 թվականին այդ կազմակերպությունը հաստատել է Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին, որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ: Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները:

Հունիսի 1՝ Երեխաների պաշտպանության ...

Երեխաների պաշտպանության Միջազգային օրվա առթիվ բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում անցկացվում են ավանդական տոներ: Երեխաների համար կազմակերպվում են զանազան սպորտային մրցույթներ և համերգներ նվերներով ու անակնկալներով:Բազմաթիվ քաղաքներւմ անցկացվում են մրցույթներ՝ նկարներ ասֆալտի վրա:

Kamurj - Հունիսի 1-ը Երեխաների ...

Փաստեր

ՓԱՍՏ 1. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ԱՐԴԵՆ, 70-Ի ՏԱՐԻ։

Երեխաների պաշտպանության օրը միջազգային մակարդակով նշելու որոշումը կայացվել է Փարիզում ՝ 1949 թվականի նոյեմբերին կայացած Կանանց միջազգային ժողովրդավարական ֆեդերացիայի համագումարում: Առաջին անգամ երեխաների միջազգային օրը սկսվեց նշվել 1950 թ. Հանդիսավոր միջոցառումներ են անցկացվել աշխարհի 51 երկրներում:

ՓԱՍՏ 2․ 1959 Թ․-ԻՆ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ․

Երեխաների պաշտպանության օրվանից 10 տարի անց ՄԱԿ-ը կազմեց «Երեխայի իրավունքների մասին» հռչակագիր: Եվ չնայած հռչակագիրը հիմնավոր իրավական հիմք չուներ, դրա առաջարկությունները ընդունվում էին շատ նահանգներում: Այն դարձավ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հիմքը ՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային իրավունքի հիմնարար փաստաթուղթ:

ՓԱՍՏ 3․ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՆԸ ՆՇՎՈՒՄ Է,ՈՉ ԹԵ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԱՅԼ ՈՒՐԻՇ ՕՐ․․․

ՓԱՍՏ 4․ՀՈՒՆԻՍԻ 1

«Երեխաների օր» տոնի պատմությունը սկսվեց ոչ այնքան վաղուց: Այնուամենայնիվ, ավելի քան կես դար բավական ժամանակ է, որպեսզի մեծահասակները հասկանան իրենց երեխաների պատասխանատվությունը և փորձեն ուրախացնել իրենց կյանքը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՈՒՆԻՍԻ !!!

История "Дня защиты детей" 1 июня » Интересные факты: самое ...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Բարձունքի հաղթահարում

Երեկ ես իմ ընտանիքի հետ ուղևորվեցի բարձունք հաղթահարելու։Մասնակցել եմ կրթահամալիրի օրացույցով նախատեսված բարձունքի հաղթահարմանը։Այդ գեղեցիկ սրբավայրը գտնվում էր 150 կմ-ի վրա։Մեքենայով,երբ անցանք 50 կմ,արդեն երևում էին կովերը,ձիերը,ոչխարները և այլ ուրշ կենդանիներ։Մեր աչքերի դեմ էր բացվել գյուղի կյանքը։Շատ գեղեցիկ էր ու շատ անսպասելի։Մենք 100 կմ անցնելուց հետո մտանք Սպիտակ քաղաք,որը միքիչ վնասված էր երկրաշարժի պատճառով։Եվ ահա հասանք։Այդ գեղեցիկ սրբավայրը գտնվում էր 3 կմ բարձրության վրա,սարի գլխին։Դուք կարող եք մեզ հետ ճանպորհրդել դիտելով այս տեսահոլովակը։Շատ ճանապարհ անցանք,քար ու քանդ էր։Բայց ամեն դեպքում այս բարձունքն էլ հաղթահարեցինք։2 ժամ բաձրանալուց հետո,մենք նստեցինք դաշտում և հանգստացանք։Եվ հետո շարունակեցինք։Եվ վերջապես հասանք։Սրբավայրը կոչվում էր <<Սուրբ Հովհաննեսի մատուռ>>։Այստեղ մենք տեսանք շատ խաչքարեր,նվիրված Սուրբ Հովհաննեսին։Տարբեր ոճի,գույնի,ձևի քարերը ավելի էին գեղեցկացնում։Այնտեղ տեսանք այն մատուռը,որին գալիս են տեսնելու հազարավոր մարդիկ։Մատուռը փոքր էր,բայց շատ գեղեցիկ։Երբ մարդ գալիս է այդ մատուռ,ապա պիտի 7 շրջան քայլի մատուռի շուրջ։Մենք դա արեցինք և հետո մտանք ներս։Մի շատ գեղեցիկ կարմիր քարի մեջ կա Սուրբ Հովհաննեսի ճկույթը,որ այնտեղ պահվում է երկար ժամանակ։Դիպչելով քարին դու կարող ես երազանք պահել և դա անպայման կիրականանա։Սուրբ Հովհաննեսը Հիսուս Քրիստոսի մկրտիչն էր։Իմանալով դա մենք կարող ենք նաև իմանալ մի փոքրիկ տեղեկություն այս հղումով։Այդ գեղեցիկ մատուռը գտնվում է Հարթագյուղում,Արագածոտնի մարզում։Ամեն մարդ պետք է հաղթահարի այս բարձունքը,որպեսզի տեսնի մատուռը։3 ժամ հետո մենք նստեցինք մեքենան և գնացինք տուն։Բոլորս շատ հոգնած էինք,և շատ արագ քնեցինք։Շնորհակալություն։

Ահա այդ սրբավայրը

Սուրբ Հովհաննես մատուռի հրաշագործ ...
Ղալթաղչի Սբ. Հովհաննես մատուռ.jpg

Շնորհակալություն

Նախագիծ 1 /Թարգմանություն/

Թարգմանել եմ անգլերենից հայերեն մի հետաքրքիր հեքիաթ կենդանիների մասին

Հեքիաթ 1

children's stories with morals | Moral Stories: The Lion and the ...

Առյուծը և կովերը

Վաղուց ի վեր անտառում ապրում էին 4 կով։

Ամեն օր նրանք գնում էին արածելու միասին մի ընդհանուր տեղ։

Մի օր առյուծը տեսավ կովերին արածելիս միասին։

Առյուծը ուզում էր ուտել նրանց,այսպիսով նա գնաց բռնելու նրանց։

Երբ նրանք տեսան առյուծին,նրանք սկսեցին կռվել նրա հետ։

Առյուծը փախչեց այդտեղից։

Մի քանի օր անց կովերը սկսեցին վիճել միմյանց դեմ և սկսեցին արածել առանձին։Հատ առ հատ առյուծը սպանեց բոլորին։

Առաջին հեքիաթ

Հեքիաթ 2

English stories - Short but meaningful ❤ | Facebook

Երկու կատուները և կապիկը

Խնջույքից հետո 2 կատու տեսան խմորեղենի կտոր և սկսեցին կռվել դրա համար։

Կապիկը տեսավ դա,որպես շահույթ հնարավորությունը և օգնություն տալու հնարավորություն։

Կապիկը բաժանեց խմորեղենը 2 մասի,բայց իր գլխի մեջ կատարվող ցնցումները ասում էին,որ դա անհավասար է։

Նա կծեց կտորներից մեկը,և հետո մյուսը,բայց նա նորից գտավ անհավասարություն։

Նա շարունակեց կծել 2 կտորները,այսպիսով այնտեղ էլ չկային խմորեղեն,թողնելով դժբախտ և փոքրիկ կատուներին հիասթափված։

Բարոյական խոսքը հետևյալն է՝երբ դուք վիճում եք միմյանց հետ,դրանից հաղթում է մեկ ուրիշը։

Երկրորդ հեքիաթ

Կավագործության գործունեությամբ խումբ Տեխնոլոգիա,Մարկ Շագալի ոճ Նկար

Ես այս նկարը նկարել եմ հանրահայտ նկարիչ Մարկ Շագալի ոճով։Ես իմ մտքով նկարեցի պատկերացրած պատկեր։Այս նկարը խորհրդանշում ընտանիքը։

Թողարկող՝Թագուհի Հմայակյան

Սյուժե՝

Մի տղա պատուհանից նայում է դուրս։Տեսնում է թռչող մարդկանց/Մարկ Շագալի ոճով/։Իր փոքրիկ եղբայրը իր խաղալիքներով է խաղում։Սեղանին դրված է խաղկաման կակաչներով,վարդերով,զանգակներով։

Շնորհակալություն