Պատասխանները կարող են լինել միայն դրական (այո) կամ բացասական (ոչ):
Շա՞տ են արդյոք Ձեր ընկերները; Այո
Երկա՞ր է Ձեզ տանջում Ձեր ընկերներից որևէ մեկի հասցրած վիրավորանքը; Ոչ
Արդյո՞ք Դուք ունեք ցանկություն` հաստատել նոր կապեր տարբեր մարդկանց հետ; Այո
Ճի՞շտ է արդյոք, որ Ձեզ ավելի հաճելի և հեշտ է ծախսել Ձեր ժամանակը ընթերցանության կամ որևէ այլ զբաղմունքի, քան մարդկանց հետ շփման վրա; Ոչ
Դուք հե՞շտ եք շփվում այն մարդկանց հետ, որոնք բավականին մեծ են Ձեզանից տարիքով; Այո
Ձեր համար հե՞շտ է ինտեգրվել նոր միջավայրին; Այո
Ձեր համար հեշ՞տ է կապեր հաստատել անծանոթ մարդկանց հետ; Այո
Հեշ՞տ եք նոր կոլեկտիվի հետ մերվում; Այո
Ձգտում եք Դուք` հարմար առիթի դեպքում, հանդիպել և ծանոթանալ մի նոր մարդու հետ; Այո
Նյարդայնացնու՞մ են Ձեզ շրջապատող մարդիկ և ցանկանու՞մ եք դուք մնալ ինքներդ Ձեզ հետ; Ոչ
Սիրու՞մ եք միշտ լինել մարդկանց կողքին; Այո
Դուք զգու՞մ եք դժվարության, անհարմարության կամ շփոթության զգացողություն, երբ մի նոր մարդու հետ ծանոթանալու համար ստիպված եք լինում նախաձեռնությունը վերցնել Ձեր վրա; Ոչ
Ձեզ դու՞ր է գալիս մասնակցել կոլեկտիվ խաղերի; Այո
Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ անվստահ եք զգում քիչ ծանոթ մարդկանց մոտ; Ոչ
Ին՞չ եք կարծում, Ձեր համար դժվարությու՞ն չի ներկայացնի ակտիվություն մտցնել Ձեզ քիչ ծանոթ կոլեկտիվի մեջ; Ոչ
Ձգտու՞մ եք Դուք փոքր թվով սահմանափակել Ձեր ծանոթների քանակը; Այո
Դուք Ձեզ ազա՞տ եք զգում, երբ հայտնվում եք անծանոթ միջավայրում; Ոչ
Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ բավականաչափ վստահ և հանգիստ չէք զգում, երբ ինչ-որ բան եք ասում մեծ խումբ մարդկանց; Այո
Ճիշ՞տ է, որ Դուք շատ ընկերներ ունեք; Այո
Հաճա՞խ եք Ձեզ անհարմար, ճնշված զգում, երբ շփվում եք Ձեզ քիչ ծանոթ մարդկանց հետ: Այո
Արդեն որերորդ շաբաթն է ես ընթերցում եմ Էվան Օզնոսի “Ջո Բայդեն. կյանքը, կարիերան և ամենակարևորը…” գիրքը, բայց միեւնույնն է չեմ ձանձրացել նրանից։ Գիրքը հագեցած է շատ իրադարձություններով։ Ցանկանամ նշել, որ ես ընթերցողի այսօր “Բանագնաց” և “Անբախտավորն ու բախտավորը” գլուխները։ “Բանագնաց” գլխում, ես ավելի շատ ուսումնասիրեցի Բայդենի արտաքին գործունեությունը, հասկացա, թե ինչ քաղաքականություն է վարել Բայդենը տարբեր երկրներում։ Նա բանագնաց էր, ճամփորդում էր, շատ խոսում ու շփվում էր տարբեր մարդկանց հետ։ Նա կարողացել էր պաշտոնավարման ժամանակ կայացնել շատ ցավոտ ու վճռորոշ հայտարարություններ։
Բայդենը ընդհանրապես շատ կոշտ մարդ էր։ Նա չէր սիրում, որ իրան քննադատում էին, նրա մասին վատ բաներ էին խոսում։ Նա կարողանում էր շատ խորամանկ ու ճակատագրական պատասխան հասցնել այն մարդուն, ով որ այդքան բան էր խոսացել նրա մասին։ Ինձ այդ գլուխներում դուր եկավ այն, որ բացի Բարաք Օբամայից, Բայդենը ընկերություն էր անում Բիլ Քլինթոնի, Հիլարի Քլինթոնի հետ, որը Բիլի քույրն էր։ Նրանք շատ ժամանակ էին միասին անցկացնում ու միասին շատ կարևոր որոշումներ էին կայացնում։ Հիլարին այդ ժամանակ պետքարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում։ Բայդենը նույնիսկ նրան “սիրելիս” և “սիրում եմ քեզ” բառերով էր դիմում։ Նա իսկապես սիրում էի Հիլարիին ու նրա տրամաբանությունը, ճիշտ որոշում կայացնելու ունակությունը։ Այս գլուխը սովորացրեց, որ փոխհամագործակցությունը և փոխօգնությունը կարող են շատ նպաստել գործընթացի վրա։ Հիլարին ու Բայդենը ընկերներ էին, ոչ մեկ չէր թողում մեկին դժվարին ճանապարհին, եթե նրանցից որևէ մեկը չէր կարողանում որոշումից կայացնել, ապա նրանք միասին քննարկում էին ու այնուհետև ճիշտ ու կենտրոնացած որոշում էին կայացնում։ Ինձ նաև դուր եկավ այն, որ Բայդենը միշտ խորամանկ էր գործում։ Նա ինչ անում էր, անում էր անչափ զգուշությամբ, քանի որ նրան հակառակ դեպքում կսպառնար գործից անհապաղ հեռացումը։ Ինձ այս գլուխը հետաքրքիր թվաց նրանով, որ ամեն ինձ ջրի երես եկավ, այսինքն բոլորը իմացան Բայդենի գործունեության մասին “Բանագնաց”-ի ժամանակ։ Բայց ամեն ինձ դեռ առջևում է։ Տեսնենք, թե ինչ կլինի մյուս գլուխներում։
Այսօր Երկրապահի օրն է: Անհերքելի է Երկրապահ կամավորականների ներդրումը մեր երկրի անկախության ձեռքբերման և կայացման գործում: Երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը, չի դադարել բանակի հիմնական հենարանն ու կադրային բանկը լինել: Նրանց շնորհիվ մենք այսօր ունենք երիտասարդ կառույցներ («Երիտասարդ երկրապահ» եւ «Պատանի երկրապահ»), որոնց սաներն այսօր պատրաստ են շարունակել երկրապահի գործը, պատրաստ են դառնալ ՀՀ խաղաղության երաշխիքը՝ ընդօրինակելով Արցախյան ազատամարտի, Հայրենական Մեծ պատերազմի, Սարդարապատի հերոսներին: Վազգեն Սպարապետի առաջնորդությամբ, Եռաբլուրում ամփոփված քաջերի, նաեւ` կենդանի հերոսների ջանքերով հայ ժողովուրդը կայացրել է Հայաստանի անկախությունը, Արցախի անկախ Հանրապետությունը և այս, մեզ համար շատ կարևոր տոնով, մեկնարկում են մայիսյան հաղթանակները, այս օրով ենք սկսում թերթել Հայոց նորագույն պատմության հաղթական էջերը:
Մայիսի 8-ը, որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է ԵԿՄ 3-րդ համագումարում` 1997 թ-ի նոյեմբերին:
Ավելի քան 10 տարի առաջ Երկրապահ կամավորականների շարժումը առաջինն իր վրա կրեց հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը՝ լուսավոր մի ջահ դառնալով մեր արդար պայքարի ճանապարհին։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր մարտական ընկերների, այն զոհված ազատամարտիկների հիշատակի առջև, ովքեր անառիկ պահեցին մեր երկրի սահմանները՝ Հայոց անկախ պետականության պատմության մեջ իրենց անձնուրաց սխրանքով ամրագրելով նոր փայլուն հաղթանակներ։ Արցախյան ազատամարտում Երկրապահը ազգի մարտական ոգին պահող, թշնամու դեմ նրան պայքարի առաջնորդող գլխավոր ուժն էր, որը հետագայում դարձավ ազգային բանակի հիմնական միջուկը։
Այս անգամ ես ընթերցեցի “Բանագնաց” բաժինը։ Հասկացա, որ այդ մասնագիտությունը լիովին ստեղծված էր Բայդենի համար, ան էր այդպես պնդում։ Բայդենը, շատ լավ էր հասկանում արտաքին քաղաքականությունից ու շատ լավ հեռանկարներ են ցուցադրում ապագա հարաբերությունների համար։ Բարաք Օբաման՝ այդ ժամանակվա նախագահը, չէր հասկանում, ու ընդհանրապես փորձում էր հեռու մնալ այդ գործից։ Նա տեսավ Բայդենի մեջ այդ եռանդը և հանելով նրան փոխնախագահի պաշտոնից, նշանակեց արտաքին գործերի նախարարի տեղակալի ու բանագնացի պաշտոնում։
Բայդենն էլ օգտվում էր այդ առիթից տարբեր երկրներ են գնում, հաստատում էր դիվանագիտական հարաբերությունները, սկսում էր պատերազմական երկրներում խաղաղության երկխոսությունները։ Բայդենը ամենաշատը այցելել է Կիև, կանխելու այդ ժամանակվա նախագահ՝ Վիկտոր Յանուկովիչի վերընտրումը նախագահի պաշտոնում։ Նա այդ ժամանակ հասցրել էր մասնակցել չորրորդ նախագահ՝ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը։ Այդ ժամանակ Ուկրաինայում ոչ ստաբիլ իրավիճակ էր, դե պատերազմում էր երկիրը Ռուսաստանի հետ։ Բայդենի այցելելուց առաջ Ուկրաինան բախվել էր երկու լայնամասշտաբ ճակատամարտերին՝ Սեվաստոպոլի ու Ղրիմի մարտերին։ Ղրիմը օկուպացվեց, Կիև կնքեց հաշտության պայմանագիրը, բայց միևնույնն է չէր ճանաչում այդ հողամասը Ռուսաստանի տարածք։ Հետո էլ սկսվեցին Դոնբասսի վերաբերյալ լարված խոսակցությունները։ Բայդենը կարելի է ասել, ուր որ գնում էր այնտեղ պատերազմ էր սկսվում։ Իրաքում՝ Բաղդադում, նրա վերջին այցից հետո սկսվեց քաղաքացիական պատերազմ։ Բայդենը կողմ էր Թալիբանին՝ Աֆղանստանում, Ահաբեկիչներին՝ Սիրիայում ու Իրաքում։ Ու այն պատերազմին, որը կոչվում է Ծոցի պատերազմ, որը տեղի էր ունեցել Քուվեյթի ու Իրաքի միջև։ Այդ ժամանակ Իրաքը օկուպացրել էր Քուվեյթի տարածքը նավթի հանքերի համար։ Բայդենը դա էլ էր պաշտպանում, ասելով, որ Քուվեյթը չարաշահում էր իր արտոնությունները։ Բայդենը խառնակիչ մարդ էր իր գործում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա ամենաշատը խոսել է Իրաքի պատվիրակության հետ, մոտ 67 անգամ հեռախոսազանգով ու պաշտոնական այցերի ժամանակ, հետո՝ Ուկրաինայի, մոտ 40 և Աֆղանստանի։ Ջո Բայդենին դուր էր գալիս այսպիսի կոնֆլիկտներում հայտնվելը, բայց դրանցից դուրս գալը նա չէր պատկերացնում։
Այն կարևորագույն դասը, որը պետք է սովորել նրանից, դա հակառակորդին հարգելն է։ Արտգործ նախարարի հետ՝ այդ ժամանակվա, Բայդենն ուներ ոչ նորմալ հարաբերություններ, նրանք անընդհատ նկատվում էի տարբեր լեզվակռիվներում։ Նաև շատ անգամներ իրար վիրավորում էին։ Մի անգամ նախարարը Բայդենին ասաց “մարդ, որը պատկերացում չունի քաղաքականությունից, որը բան չի հասկանում”, և դրանից հետո ենթարկվեց շատ մեծ վիրավորանքների ու ծաղրանքների Բայդենի կողմից, նաև նախագահի՝ Օբամայի կողմից։ Բայդենը, բայց նրան հարգում էր, ասում էր, որ նախարարը նրա մտերիմ ընկերն էր, և նրանց վճիռները պարզապես լարվածություն հանելու միջոց են։ Սա ինձ դուր եկավ այս հատորում։
Տիգրան Հայրապետյան գրադարանում այսօր տեղի ունեցավ քննարկում — հանդիպում։ Հրավիրել էին հայ բանաստեղծ, գրող Մհեր Արշակյանին։ Թեման Ֆրանց Կաֆկան էր, և նրա հանրահայտ վիպակը՝ Կերպարանափոխությունը։
Քննարկումը տեղի ունեցավ ազատ ու հետաքրքիր մթնոլորտում։ Ես իհարկե շատ ակտիվ չէի, կարելի է ասել լսողի դերում էի, բայց դրա հետ մեկ տեղ կարողացա ստանալ բոլոր ինձ հուզող հարցերի պատասխանները։ Մենք քննարկեցինք Կաֆկան, Կաֆկան՝ որպես քնարական հերոս, որպես գյուտարար և որպես աբսուրդ ժանրի ստեղծող, մտավորական։ Մտածեցինք, վերլուծեցինք նրա կյանքի տարիները։ Ինձ տանջող բոլոր հարցերը կապված էին Կաֆկայի հետ, քանի որ առաջնային հերթին ես ցանկանում էի հասկանալ, թե ինչու՞ այդպես պարզ, բայց այդպես դժվար է գրել հայտնի բանաստեղծը։ Ես հասկացա, որ դա կախված էր նրա թախծոտ կյանքի հետ։ Մենք խոսեցինք, քննարկեցինք, գրողը մեզ պատմեց Կաֆկայի կյանքի մի պատմություն, երբ մանկիկ ժամանակում Կաֆկայի լացուկոծի պատճառով, նրա պատշգամբ ուղարկեցին։ Քննարկեցինք, վերլուծեցինք Կաֆկայի պահվածքը, վարքը։ Ինձ շատ էր հետաքրքրում այն փաստը, թե ինչու՞ է հեղինակը այդպես շատ կենտրոնացած մի բանի վրա, մի գաղափարի վրա։ Առաջինը դա ինչի հենց ուտիճ, մի թե չկար ուրիշ միջատ, կամ էլ կենդանի։ Հրապարակախոսը բացատրեց, որ դա կախված է սոցիալական կարգավիճակից, նաև բացատրեց, որ ուտիճները մեր կյանքում փոքրամասնություն են կազմում։ Բայց ես հասկացա, որ ուտիճը նրա տեսքը չէր, նրա պահվածքն էր։ Այսինքն ուտիճը կապված չէր նրա տեսքից, արտաքինից, այլ կախված է այն փաստից, որ նա իրեն դնում է փոքրամասնության տեղ։ Ուտիճը ինքը սպասարկողի դերում էր, այլ ոչ թե սպառողի։ Ինչպես գիտենք հասարակությունը սպասառկողներին ընդունում է, որպես ոչնչություն, որպես աղքատների, իսկ սպառողներին ընդհակառակը` մեծամասնության։ Գրեգոր Զամզան` Կերպարանափոխության գլխավոր հերոսը, միշտ ինչ-որ նպատակ ուներ։ Դա կայանում էր նրանում, թե ինչպես նրան կընդունեն ուտիճ տեսքով, թե ինչպես կվարվեն նրա հետ իր ընկերները և բարեկամները, եթե իմանան, որ նա ուտիճ է։
Քննարկումը անցավ բավական ուրախ ու զվարթ մթնոլորտում։ Մհեր Արշակյանը խոսեց Կաֆկայի ընտանիքի մասին։ Պատմեց, որ ընտանիքը չէր հետևում Զամզային, նրան մենակ էր թողնում։ Երբ Գրեգորը սովորական մարդ էր, նա սպասարկող էր, նա էր ընտանիքը պահում, բայց երբ դարձավ ուտիճ, բոլորը աչք թեքեցին նրանից։ Բոլորը կոպիտա ասած “անտեսում” էին այդ մարդուն։ Գրեգորը միշտ փորձում էր իրենց ուշադրությունը գրավել, բայց նրա մոտ դա չէր ստացվում։ Իմ կարծիքով դա կախված էր նրանից, որ նա ազատվեց աշխատանքից, ու էլ չէր կարող տունը պահել։ Հայրն ու մայրը նրան մենակ էին թողնում, անտեսում էին, քանի որ եկամուտ բերող տանը չկար։ Իսկ քույրը մի որոշ ժամանակ նրան ուտելիք էր բերում, խոսում էր նրա հետ։ Ի դեպ նա ջութակի էր գնում, ու այդպես հիացնում էր Զամզային։ Զամզան արվեստ սիրող էր, նա միշտ ասում էր, որ ջութակը շատ գեղեցիկ գործիք է, պետք է այն արդարացնել։ Քույրն էլ ոգեշչվում էր այդ խոսքերից։ Զամզանը նրան խոստացել էր, որ նա կգնա երաժշտական դպրոց։
Իսկ հոր հետ հարաբերությունները չկարգավորվեցին։ Հայրը ամեն խոսքի համար նրա վրա բարկանում էր, խնձոր էր նետում, և ամեն պահ, փորձում էր նրա հետ չհարաբերվել։ Ուտիճն էլ գնալով թուլանում էր, արդեն զգում էր, որ ինքը ոչնչություն է, արդեն ինքը փոքրամասնություն է։ Հետաքրքիրն այն է, որ “Կերպարանափոխությունը” տերմիմը չէր վերաբերվում Գրեգորին, վերաբերվում էր նրա ընտանիքին, թե ինչպես իրենք կերպարանափոխվեցին ու դարձան ոչ հարազատներ։ Արդեն իսկ նրանք էլ էին ասում, որ Զամզանը իրենց ընտանիքի անդամ չի, արդեն նա չկա իրենց ընտանիքում։ Այդպես ստիպում էին հասկանալ, որ ամեն ինչ ավարտված էր նրանց միջև։ Ուտիճն էլ այս ամենից ավելի էր վրդովվում, ու այդպես էլ ավարտվեց նրա դաժան պատմությունը։ Ընտանիքը կերպարանափոխվեց, այսինքն բարին դարձավ չար։ Գրեգորը փորձում էր ամեն ձև վերականգնել հարաբերությունները, բայց ապարդյուն էին բոլոր փորձերը։ Նա արդեն ուղղակի միջատ էր, որը սպասում էր իր վախճանին։ Այդպես էլ մեր կյանքում է։ Ուտիճները, մլակները, մոծակները և ուրիշ միջատները սատկում են ուտելիքի անբավարարությունից, իսկ Զամզանը մահացավ դրսևորությունից։ Այսինքն էլ մարդ չկար, որ նրան ձեռք մեկներ ու օգներ, բոլորը արդեն աչք էին քաշել։ Սա էլ ապացուցում էր այն, թե ինչի միջով է անցել հեղինակը՝ Ֆրանց Կաֆկան։ Սա ապացուցեց, թե ինչքան դաժան է եղել նրա կյանքը։
Պատմությունը ինքը բավականին ծավալուն էր, և երբ ես այն ընթերցում էի, կային որոշ պահեր, որոնք անհասկանալի էին, մի քիչ անտանելի, բայց պատմությունը փոխանցեց այն ինչին ես սպասում էի։ Մհեր Արշակյանի ու խմբի վերկուծությունից հետո ես ավելի շահախնդիր դարձա, ավելի խորը ուսումնասիրել այդ աբսուրդ գրողին, նրա ոճը ու նրա կյանքը։ Անչափ գոհ եմ, որ կարողացա մասնակից դառնալ քննարկմանը։ Մեզ նաև հաջողվեց դիտել փոքրիկ բեմականացումը, որը նվիրված էր մեծ գրողի կյանքին։ Փոքր դահլիճում մենք կարողացանք ականատես լինել այդ զգացմունքային պահերին։ Անչափ հուզիչ էր։ Գոհ և շնորհակալ եմ։
Այս օրը ես կարդացի “Փոխնախագահ”գլուխը։ Իմ կարծիքով դա ամենահետաքրքիր ու ամենից շատ բացահայտող հատորն էր։ Այդ գլխում հեղինակը՝ Էվան Օզնոսը, պատմեց Բայդենին՝ իբրև փոխնախագահի պաշտոնը ստանձնած բիձուկ։ Այո, տարօրինակ է հնչում, բայց այդպես էր իրականում։ Բայդենը՝ Օբամայի կառավարության ու իշխանության ժամանակ Սպիտակ տան անդամ էր, ու զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։ Նրանք Օբամայի հետ շատ լավ գործընկերներ էին ու շատ լավ ընկերներ։ Գրքում պատմում է, որ Օբաման Բայդենից սովորեց համարձակություն, իսկ Բայդենը Օբամայից՝ փորձառություն։ Բայդենը միշտ իր զեկույցներում ու հայտարարություններում տեղ-տեղ դուրս է գալիս տեքստից ու խոսում է իր բառերով։ Հիմա էլ ենք դա նկատում համաշխարհային քաղաքականության մեջ։ Նա չէր շփոթվում, նա ասում էր այն ինչ տեսնում էր, ու նա չէր կարևորում այն փաստը, թե դա դուր կգա արյդոք մարդկանց, թե ոչ։ Ինքը խոսում էր սրտանց իր քայլերի մասին, ու Ամերիկան ծաղկեցնելու մասին։ Դրա համար մարդիկ իրան անվանում էին բիձա, քանի որ նա արդեն ուշացել էր այդ դարաշրջանից՝ Քենեդիի դարաշրջանից։ Օբաման միշտ կասկածում էր Բայդենի կարողությունների վրա, բայց չէր ցույց տալիս դա։ Նա միշտ լրագրողների հետ առանձազրույցներում կամ էլ կառավարության անդամների հետ զրույցներում ասում էր, որ կասկածում է, թե Բայդենը կարժանանա բավարար ուշադրության։ Բայց նա սխալվեց։ Հանդիպումների ժամանակ Օբաման, լինելով ԱՄՆ-ի նախագահ, ավելի քիչ այցելուներ ուներ, քան Բայդենը։ Բոլորը ցանկանում էին զրուցել այն “բիձու” հետ, ով ամեն անգամ ինչ-որ նոր բան է ասում, թռցնում իր բերանից։ Այսպես անցնում էին տարիները, իսկ Օբաման ու Բայդենը ավելի էին ամրապնդում իրենց կապերը։ Բայդենը այցելելով տարբեր հուշահամալիրներ, տարբեր վայրերի բացումների, երբեք չէր ցանկանում երկխոսության մեջ մտնել լրագրողների հետ։ Նա կարևորում էր հանգստությունը, քանի որ ուզում էր պարզապես դիտել բացումը։ Երբ նրան հարց էին տալիս, նա չէր պատասխանում, նույնիսկ չէր էլ նայում այն մարդկանց վրա, ովքեր այդ հարցն են տվել։ Եվ այդպես քայլ առ քայլ ձևավորվեց նրա կոպիտ ու խիստ կեցվածքը, որով նա շարունակելու էր իր քաղաքական ճանապարհը։
Շարունակում եմ ընթերցել նույն գիրքը՝ Ջո Բայդենը։ Այնքան հետաքրքիր, տեղ-տեղ մոտիվացիոն, որոշ մասերում տխուր գիրք է սա, որ ամեն տողում կա ինչ-որ խորհրդավորություն։ Այս գիրքն կարդալը ինձ մի այլ տիպի վայելք է պատճառում։ Այսօր ավարտեցի կարդալ երկորդ գլուխը։ Գլխում ներկայացվեց Բայդենի ուսանողական տարիները, նրա ընտանիքը և առաջընթացը։
Մոտիվացիոն թվաց այն պահը, երբ Բայդենը չէր կարողանում նորմալ խոսալ ու հարաբերվել մարդկանց ու ընկների հետ։ Նա կակազում էր։ Այդ դժվարությունը նա հաղթահարեց, երբ սովորում էր համալսարանում։ Նա դասերից հետո մի քանի ժամ միայնակ խոսում էր ինքն իր հետ, այդպես զարգացնելով իր խոսքը։ Ինչպես ասում են “Չկա չարիք առանց բարիք”, Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին ամենաերիտասարդ սենատորը ընդամենը 29 տարեկանում։ Մի քանի օր անց ավտովթարից կորցրեց իր դստերն ու կնոջը՝ Նայոմիին և Նեյլիին։ Նա այնքան էր ցավում այդ դեպքի համար, որ նույնիսկ ցանկանում էր հրաժարվել սենատորի մանդատից։ Բայց նա իր երդումը տվեց հիվանդանոցում ՝ իր որդու պալատում (որը նույնպես վիրավորվել էր ավտովթարից), այդպես բոլոր ներկաներին ու հարազատներին, որոնք չէին հավատում նրան, ապացուցեց, որ ինքը չի մտածում միմիայն իր մասին, այլ նաև մտածում է իր ընտանիքի մասին։ Նա օրական մեկ ու կես ժամ ճամփորդում էր, որպեսզի հասնի Վաշինգտոն, իր աշխատանքի վայրը։ Այդ քայլով նա ապացուցում էր, որ մարդ կարող է ոչինչ չխնայել իր սիրած աշխատանքի համար։ Նրա մեջ բայց այդ վշտի, ցավի ու կորստի զգացումը դեռ կար։ Իհարկե բավականին անցել էր ժամանակ, բայց նա դեռ մտածում էր նրանց մասին։
Ամենակարևոր դասը, որը Ջո Բայդենը քաղեց այստեղից դա “Հանրության առջև պետք է խոսել սրտով, մեկ-մեկ էլ պետք է փոփոխություններ անել տեքստում”։ Ես դա ճիշտ եմ համարում, քանի որ հստակ ու անիմաստ տեքստը, որը որոշ տեղերում կարող է լինել անհասկանալի, պետք է փոփոխել, այսինքն մարդկանց պետք է տալ այն, ինչ նրանք ցանկանում են։ Պետք չէ անել այն ինչ ուզում ես, պետք է անել ուրիշների կարծիքը հաշվելով։ Նա նաև հաղթահարել է ուրիշ մի դժվարություն։ Նա ռասիստ էր, բայց շատ կարճ ժամանակահատվածում։ Նա նույնպես ատում էր իրեն այդ գծի համար, բայց դրա հետ մեկ տեղ պայքարում էր դրա դեմ, որը ի վերջո ստացվեց մի քանի ամիս հետո։ Այս բոլոր հուշերը ցույց են տալիս, թե ինչքան մեծ կարող է լինել մարդու նպատակի իրականացումը։ Ջո Բայդենը շատ մեծ դասեր է այստեղ քաղել ու շատ կարևոր դասեր է ուսուցանել սովորական մարդկանց ու իր բարեկամներին և ծանոթներին։
Ես կտրուկ փոխեցի իմ նածասիրությունները և սկսեցի ընթերցել Էվան Օզնոսի հեղինակած ՝ “Ջո Բայդեն․ կյանքը, կարիերան և ամենակարևորը” գիրքը։ Առեղծվածային, արկածային, տեղ-տեղ իմաստավոր գրքերը ընթերցելուց ես հասկացա, որ ինչ-որ բան պակաս է։ Այդ պակասը լրացնելու համար, որոշեցի կարդալ այդ գիրքը, քանի որ ինձ շատ հետաքրքրեց քաղաքական այդ գործչի կարիերան։ Ավարտելով ընթերցել Ռոալդ Դալի “Չարլին և շոկոլադե ֆաբրիկան”, ես անցա այս գրքին։ Ես մինչև սա, կարդացել եմ Ջասթին Տրյուդոյի՝ Կանադային վարչապետի գիրքը, որը ինձ նույնպես շատ դուր եկավ։
Գրքի հեղինակը շատ մոտ կապեր է ունեցել Ջո Բայդենի հետ։ Նա պատմում է, թե ինչ դժվար ճանապարհով է անցել այս մարդը։ Ջոն քսան տարեկանում իր ապագա կնոջ ծնողների մոտ պատասխանել է այն հարցին, թե ինչ ես ցանկանում դառնալ, ինչ մասնագետ, ասել է, որ ցանկանում է դառնալ “նախագահ, ԱՄՆ-ի նախագահ”։ Նա ամենաերիտասարդ սենատորից դարձել է ամենատարեց նախագահը։ Քսաներեք տարեկանում ավտովթարից կորցրել է կնոջը և երեխային։ Կան շատ ձախողումներ, պարտություններ և վայրէջքներ, որոնց միջով անցել է այս մարդը։ Ամենահետաքրքիրն այն է, որ գրքում հենց առաջին էջերում է այն նշվում։ Սա ցույց է տալիս մարդու նպատակասլածությունը, ցույց է տալիս, որ նա չի ընկել, այլ բարձրացել է, ոտքի է կանգնել և դարձել է ԱՄՆ-ի նախագահ։ Մյուսները կիմանանք հետագա ընթերցանության մեջ։
Ես ավարտեցի կարդալ Ռոալդ Դալի “Չարլին և շոկոլադե ֆաբրիկան”։ Մի երկու բառով ամփոփեմ այն։ Ինձ այն շատ դուր եկավ, քանի որ ուսուցանեց կարևոր մի դաս։ Պետք է մեծին, ծնողին լսել, և չանել այն ինչ նրանք արգելում են։ Այս պատմության մեջ երեխաներից շատերը տուժել էին հենց նրա համար, որ չէին լսում, որ Վոնկային, ոչ էլ իրենց ծնողներին, բայց իհարկե վերջում բարեհաջող դուրս էին գալիս թակարդներից։ Իսկ Չարլին, իր ծեր պապիկի հետ լուռ կանգնում, լսում էին և ուկնդրում էին Վիլլի Վոնկայի խոսքերը։ Չարլին իր պապիկին լսում էր, ու առանց նրա թույլտվության, ոչինչի չէր դիպչում ու չէր համտեսում։ Իհարկե վերջում նա ընտրեց մնալ իր ընտանիքի հետ, բայց կարող էր ընտրել դառնալ գործարանի սեփականատերը։ Այդ քայլով նա ապացուցեց, թե ինչքան է սիրում իր ընտանիքը, իր տատիկներին ու պապիկներին։
Հեքիաթը շատ էր տարբերվում ֆիլմից։ Ֆիլմում ցուցադրվում է, որ Չարլին թաքուն պատրաստում էր Վիլլի Վոնկայի գործարանի մակետը, ու երբ դա ցույց էր տալիս ծնողներին, նրանք ապշած էին մնում, քանի որ չէին էլ պատկերացնում, որ իրենց երեխան այդպիսի զբաղմունք ունի։ Կային նաև ուրիշ մանրուքներ։ Բայց և՛ ֆիլմը, և՛ գիրքը շատ հետաքրքիր էին, և ով սիրում է սյուժերի շրջապտույտներ, արկածային առեղծվածներ և այդպիսի բաներ, խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը։
Սովորողիբլոգըգտնվումէպասիվվիճակում, քանզիերկու—երեքտարվաընթացքումկատարվելէ, գրվելէընդամենըերեքփոստ։Նաևբլոգիտեսքըբավարարվիճակումչէ, քանիորլավերևումէ, որչիխմաբգրվելերկարժամանակ։ Ամբողջ բլոգը բաղկացած է երեք փոստից։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 7.5 դասարան
Սովորողի բլոգը չի խմբագրվել երկար ժամանակ, մասնագիտական ուղղությամբ աշխատանք չի նկատվում։ Սովորողի բլոգում կան ընտանեկան երեք փոստ, որոնց ուսանողը արել է երկու տարի առաջ։
Ճամփորդական նախագծեր, պատումներ —
Մասնագիտական կողմնորոշման բաժին —
Անհատական նախագծեր (ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) —
Սովորողի բլոգը գտնվում է լավ վիճակում։ Անհատական նախագծերը, ճամփորդությունների պատումները բլոգում առկա են։ Արտաքին տեսքը՝ բաժինները, արխիվը և այլ նշումները, բլոգը սարքում են ավելի մատչելի։ Ընթերցանության բաժինը հագեցած է տարբեր գրողների ստեղծագործություններով ու դրանց վերլուծություններով։ Գոհացուցիչ արդյունք էր։
Ճամփորդական նախագծեր, պատումներ +
Մասնագիտական կողմնորոշման բաժին +
Անհատական նախագծեր (ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) +
Սովորողի բլոգը գտնվում է նորմալ, վիճակում։ Ճամփորդությունների բաժինը հագեցած է ճամփորդությունների վերլուծություններով, տպավորություններով և արդյունքներով։ Մասնագիտական կողմնորոշման բաժինը այդքան էլ հագեցած չէ, բայց կան որոշ նյութեր, որոնք ցույց են տալիս ապագա մասնագիտության ուղին։ Նախասիրություններից ցուցադրվում է կիթառ նվագելու ունակություն։ Անհատական ընթերցանության բաժինը այդքան էլ հագեցած չէր։ Ամսագրերի հետ աշխատանքը արտացոլված չէ։
Ճամփորդական նախագծեր, պատումներ +
Մասնագիտական կողմնորոշման բաժին +
Անհատական նախագծեր (ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) — /առկա են, բայց նյութերը ութերորդ դասարանի աշխատանքներ են։
Սովորողի բլոգում մասնագիտական կողմնորոշման բաժինը արտացոլված չէ։ Ճամփորդության բաժինը հագեցած է նյութերով, պատումներով, սակայն ոչ իններորդ դասրանի։ Անհատական նախագծերից արտացոլված է ֆիզիկական երևույթները փորձերը, թարգմանության, ստեղծագործության բաժինները առկա չեն։ Հետազոտական աշխատանքներից կան որոշ հետաքրքիր նյութեր։ Ընթերցանության բաժինը բլոգում արտացոլված չէ։ Բլոգի արտաքին տեսքը մատչելի է,կան բաժիններ, արխիվ և այլ կարևոր նշումներ։ Նախասիրությունները հետազոտական աշխատանքների ձևով են ներկայացված։
Ճամփորդական նախագծեր, պատումներ —
Մասնագիտական կողմնորոշման բաժին —
Անհատական նախագծեր (ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) +
Սովորողի բլոգը 2021-2022 ճամփորդական բաժինը հագեցած չէ, առկա է մեկ նյութ։ Արտաքին տեսքը նորմալ է, բաժինները և արխիվը բլոգում առկա են, որոնք հնարավորություն են տալիս հեշտ զննել բլոգը։ Մասնագիտական կողմնորոշման բաժինը արտացոլված չէ։ Այլ նախասիրություններ կան, ներկայացված են հետազոտական աշխատանքների տեսքով։
Ճամփորդական նախագծեր, պատումներ —
Մասնագիտական կողմնորոշման բաժին —
Անհատական նախագծեր (ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) +
Սովորողի բլոգը գտնվում է լավ վիճակում։ Ճամփորդությունների բաժինը հագեցած է տարբեր թանգարանների, կենտրոնների, ուսումնական հաստատությունների այցելություններով, ինչպես նաև եռօրյա ճամփորդություններով և բարձրունքների հաղթահարումներով։ Մասնագիտական կողմնորոշման բաժինը բացակայում է։ Անհատական նախագծերից կան ընտանեկան ներկայացումներ։ Անհատական ընթերցանությունը արտացոլված է օտար լեզվի իմացության վրա։ Հոլովակներում կան օտար լեզուներով ընթերցանություններ։ Այլ նախասիրություններից օտար լեզվի՝ իտալերենի ուսումնասիրությունն է, նաև իրավունք ոլորտի ուսումնասիրություններ։
Ճամփորդական նախագծեր, պատումներ +
Մասնագիտական կողմնորոշման բաժին —
Անհատական նախագծեր (ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) +
Բլոգը գնտվում է նորմալ վիճակում, կան ճամփորդական նախագծեր պատումներով, ստեղծագործական աշխատանքներ և այլն: Բացակայում է մասնագիտական ուղղությունը և նախասիրությունները:
Ճամփորդական նախագծեր, պատումներ +
Մասնագիտական կողմնորոշման բաժին —
Անհատական նախագծեր (ստեղծագործական աշխատանք, թարգմանություն, TV-ռադիո հաղորդումներ) +
Այսօրվա մասը ամենից հետաքրքիրը թվաց, քանզի այստեղ շատ կարևոր դա ուսուցանեց հեղինակը։ Գիրքը արդեն ընդունում է մի քանի շրջապտույտներ, որոնք միքիչ դժվար է ըմբռնելը, բայց անհնար չէ։ Ամենակարևոր դասը, որը ես անմիջապես նկատեցի կարդալուց, դա մեծերին, շնողներին չլսելն է։ Աղջիկը, որը ցանկանում էր նոր պատրաստված կոնֆետը, առանց հարցնելու, առանց թույլտվություն վերցնելու ծնողներից, միանգամից սկսել ուտել այն։ Հետո, որ սկսեց մեծանալ, իր մայրիկն ու հայրիկը սկսեցին բարկանալ, հրամայել, որ դուրս հանի, բայց աղջիկը չէր լսում, շարունակում էր ուտել։ Սա ամենակարևոր դասերից մեկն է, ու ես դա ճիշտ եմ համարում, քանի որ այդ աղջիկը հետո պատժվեց իր չլսելու համար։ Նա այնքան մեծացավ, որ օդ բարձրացավ։ Հաջորդ կարևոր դասը նույնպես կախված է ծնողների հետ։ Պետք է միշտ ծնողների կողքին լինե, քանզի կարող է վատ բան պատահել։ Հենց դա ապացուցեց տղան, որ թողնելով իր ծողներին գնաց լճի մոտ, որը այդքան էլ նորմալ վիճակում չէր, ու հենց դրա համար նա նույնպես պատժվեց։ Այս գլուխը ավելի շատ ուսուցողական էր, քան զվարճալի։
Արդեն գրքի կեսին եմ հասել, ու կարող եմ ասել, որ շատ կտրուկ իրադարձությունների փոփոխություններ չեն կատարվել։ Այսօրվա ընթերցանության ժամանակ մեզ ծանոթացրեցին Ուոնկայի գործարանի հետ։ Մեզ սյուժեն պատմեց աշխարհի ամենամեծ գործարանի մասին։ Գործարանի բնութագրից հասկացա, որ դա ահռելի տարածք էր, որտեղ շոկոլադ էր արտադրվում շատ մեծ քանակի։ Բնութագիրը մեզ այնպես պատմեց դրա մասին, որ նույնիսկ ես մի պահ հավատացի, որ այդպիսի վայր կա մեր իրական աշխարհում։ Օրինակելի գծերը Ուոնկայի, ցանկանում եմ նշել նրա կարգապահությունը, հումորն ու ոչ պարծանքը։ Ինչքան էլ նրա գործարանը մեծ ու հիասքանչ էր, միևնույնն է նա չէր պարծենում, ու ասում էր, որ իր գործարանից մեծ էլ կլինի։ Նա շատ էր սիրում իր գործարանը, ու թույլ չէր տալիս մարդկանց դիպչել ինչ-որ սարքի։ Նա մտածում էր երեխաների ու մեծահասակների առողջության մասին, դրա համար նա տրամադրում էր ամեն տեսակի պաշտպանիչ հագուստ, որպեսզի նրանք պաշտպանվեն ճառագայվելուց ու զանազան ռիսկային գործողություններից։
Նախքան սկսելը ցանկանում եմ շնորհավորել բոլոր կանանց, աղջիկների, տատիկների, քույրերի գեղեցկության տոնի առթիվ, ու մաղթել նրանց քաջ առողջություն։
Իմ մայրիկը, ինչպես և մյուսներինը, շատ մեծ դեր ունի իմ կյանքում։ Նա իմ ուղեկցողն է, կյանքին սովորեցնողն է։ Իհարկե, հայրիկս նույնպես մեծ դեր ու նշանակություն ունի, ուղղակի հայրիկիս հետ ես շատ քիչ ժամանակ եմ անցկացնում, քանի որ նա զբաղված է իր աշխատանքով։
Մայրիկս միշտ ցանկացել է, որ ես լինեմ առաջինը, որ ես հասնեմ իմ նպատակին։ Նա միշտ ինձ ուղեկցում է այնպիսի ճանապարհով, որ ես հաղթող դուրս գամ միմիայն արդար, ազնիվ ճանապարհով։ Կան շատ ծնողներ, որոնք իրենց երեխայի համար ամեն ինչի գնում են, նույնիսկ անարդարությանը, որ իրենց երեխանի լինի ամենալավերից լավը։ Բայց, իմ մայրիկը այդպիսին չէ, նա ինձ միշտ սովորեցնում է արդար լինել։ Ես շատ դեպքեր եմ հիշում, երբ իմ մայրիկի ասածը չլսեցի ու գնացի իմ ճանապարհով, ու ես հիմա դրա համար զղջում եմ, քանի որ այդ խորհուրդը կարող էր դառնալ ճակատագրական։ Ես հիմա արդեն մեծ եմ, կարողանում եմ ինքնուրույն որոշումներ կայացնել, լուծում գտնել ու կառուցել իմ ապագան, բայց այդ ամենը իմ մայրիկի, իմ ծնողների ջանքերով էին։ Ես շատ ուրախ եմ, որ իրենք կան իմ կյանքում, քանի որ առանց իրենց ես կյանք չեմ պատկերացնում։ Նրանց խորհուրդները մի ուրիշ աշխարհ են, որոնք ինձ ճիշտ ու արդար ուղղով են ուղեկցում։ Նրանց խորհուրդները ինձ համար մեծ արժեք են ու այնքան թանկագին, որոնց շնորհիվ ճակատագիրն կարող է փոխվել։ Մեր աշխարհում շատ են անազնիվներն ու դավաճանները, բայց միակ ելքը ու միակ լույսը դա իմ մայրիկն է, ով ամենադժվար պահին իմ կողքին է։ Թեկուզ և ինչ-որ բան չանի ինձ համար, ես գիտեմ, որ դա միտումնավոր չէ, ես գիտեմ, որ դրան հետևում են շատ խնդիրներ, որոնք ես լավ հասկանում ու ունկնդրում եմ։ Ես մայրիկիս շատ եմ սիրում, ազնիվ շատ եմ սիրում, ինչքան էլ նա ինձ վրա բարկացել է, ինչքան էլ նեղացել է, բայց ես իրեն սիրում եմ։ Նա իմ կյանքի ամենամեծ նշանակությունն ունի, և առանց նրա իմ կյանքը դատարկ է ու անիմաստ։ Ես հպարտ եմ, որ ունեմ այսպիսի մայրիկ, ով ամեն վայրկյան իմ կողքին է։ Ես չեմ դժգոհում դրանից, ընդհակառակը ես գոհ եմ, որ նա իմ կողքին է, քանի որ ամեն վայրկյան ինձ պետք է նրա թանկարժեք խորհուրդը, դեպքի ողջ լրջությունը։ Ես շատ եմ սիրում նրան, նա մի ուրիշ աշխարհ է, և ես նրա կողքին ինձ զգում եմ ապահով ու երջանիկ։ Կարծես, ես ապրում եմ մի լիովին ուրիշ աշխարհում, որտեղ չկան դավաճաններ, որոնք ամեն քայլափոխին իմ հետ են։
Մարդիկ ունեն մայրիկ, բայց լավ մայրիկ քչերը ունեն։ Այո, կան շատ մարդիկ, ովքեր կասեն իմն է ամենալավը, թաքցնելով այն մութ անցյալն ու նրանց խնդիրները։ Բայց ես ասում եմ, որ ինչքան էլ ինձ վրա բարկացել է, ինչքան էլ նեղացել է ինձանից, ես միևնույնն է նրան սիրում ու պաշտում եմ։ Իմ կյանքը դատարկ կլիներ առանց նրա, առաջնց նրա կերպարի ու առանց նրա առաջնորդությամբ։ Մայրիկն ինձ համար ուղեկցողն է, իմ առաջնորդը, ով ամեն ինչ կանի, որ ինձ պաշտպանի։ Կգնա ամենավատ ու ռիսկային քայլի, որպեսզի ես ապրեմ ու արարեմ այս աշխարհում։ Կան մարդիկ, ովքեր կասեն “իմ մայրկը ամենալավն է ու վերջ”, բայց այդ երկու բառով չի ավարտվում այն պատմությունը, որի մեջ մայրիկս ինձ ուղեկցել ու առաջնորդել է։ Մայրիկիս մասին ես կարող եմ անվերջ խոսալ, օր ու գիշեր պատմել նրա մասին, թե ինչպիսի քայլերի է գնացել իմ համար, իմ ապագայի համար։ Մայրիկս իմ ամենամեծ արժեքն ու իմաստն է իմ կյանքում, որի կորցնելով ես կկորցնեմ ինձ, իմ կերպարն ու ձևը, որը ստացել եմ նրանից։ Նա ինձ համար լույսն ու բարին է, իմաստն ու խելքն է։ Նրա դաստիարակությանը շատերն են նախանձում, ու չարիք խոստանում, բայց նա երբեք չի նախանձել, նա ինձ միշտ ասել է, որ ամենավատ մարդը դա նախանձողն ու խաբողն է։ Նրա ամեն խրատ ինչ-որ խորհրդավորություն ունի, քանզի ամեն բառ ու ամեն խոսք հետագայում կատարվում է։ Ես հպարտ եմ ինձ զգում, որ ունեմ այսպիսի խելացի, գեղեցիկ, մաքուր ու ազնիվ, հավատարիմ ու վստահելի մի մարդ, ով միշտ իմ կողքին է եղել ու լինելու է կողքիս։ Ես քեզ սիրում եմ իմ թանկագին մայրիկ։
Այս անգամ գիրք կարդալուց տեղի ունեցան շատ սյուժեի պտույտներ ու շրջադարձներ։ Ես կարդալուց մեծ ինտրիգայի ու սպասումների մեջ էի, քանի որ ցանկանում էի իմանալ, թե ով կվերցնի վերջին ՈՍԿԵ ՏՈՄՍԸ։ Հաջողակ դարձավ հենց գլխավոր հերոսը, ով պատահականության սկզբունքով շահեց վերջին լեգենդար տոմսը։ Նա հետաքրքիր արկածներ ունեցավ, մինչ կարողացավ գտնել վերջին տոմսը։ Ինչքան էլ նա աղքատ ընտանիքում էր ապրում ու մեծանում, բայց միեւնույնն է չէր կորցնում իր դաստիարակությունն ու շնորհքը։ Նա չէր պարծենում, նա մյուսներին չէր վիրավորում ու չէր նվաստացնում։ Այդ բնավորության գիծը ինձ շատ դուր եկավ, և ինձ թվում է, որ հենց այդպես պետք է դաստիարակվեն մեր սերունդները, երեխաները, այդպիսի շնորհքի ու հարգանքի պիտի հասնեն։ Որ ինչքան էլ աղքատ լինեն, բայց վայելեն ամեն մի պահը, որոնք անցկացրել են միասին։ Իհարկե կային շատ նախանձ ու չար մարդիկ, ովքեր ուզում էին խլել ձեռքից ՈՍԿԵ ՏՈՄՍԸ, բայց իր կամքի ուժը և նպատակասլացությունը ավելի ուժեղ էին ու կարողացան հաղթել չարին։ Ինձ նաեւ դուր եկավ այն մասը, որտեղ նա առաջին անգամ մտավ շոկոլադի գործարանը։ Նա իհարկե առաջին անգամ էր այնտեղ լինում, բայց իրեն չէր պահում չտեսի ու ագահի պես։ Ես կարծում եմ, որ դա արտացոլում է իր ծնողների, տատիկ ու պապիկների հարգանքն ու շնորհքը։ Տեսնենք, թե ինչ է մեզ սպասվում հետագա ընթերցանության դասաժամերի։
Արդեն մեր ընթերցանության երկրորդ օրն է, և ես շարունակում եմ ընթերցել Ռոալդ Դալի <<Չարլին և շոկոլադե գործարանը>> վիպակը։ Այն շատ հետաքրքիր սյուժեյի շրջապտույտներ է ներկայացնում ընթերցողներին։ Նախորդ ընթերցանության ժամանակ ես ծանոթացա գլխավոր և երկրորդական հերոսների հետ, իմացա իրենց դրությունը, իրենց կենցաղային վիճակը։ Այսօր ես ծանոթացա ավելի խորը հերոսների հետ և այստեղ առաջին անգամ կատարվեց սյուժեի շրջապտույտ։
Այդ շրջապտույտը ուներ իր ենթատեսքտը։ Երբ Վիլլի Վոնկան իմանում է, որ իր անձնակազմում լրտեսներ կան, նա միանգամից փակում է այն, աշխատանքից զրկելով հարյուրավոր բանվորների, քանի որ նա չի իմանում, թե նրանցից ով է լրտես, ով՝ ոչ։ Բայց մի քանի ամիս հետո բացում է իր գործարանը, որպեսզի շարունակի իր արտադրությունը։ Մի քանի օր հետո Բաքեթների ընտանիքը իմանում է, որ Վիլլին խաղարկում է հինգ ՈՍԿԵ ՏՈՄՍ, ինչը կարող էր շահել յուրաքանչյուր ոք։ Առաջին չորս տոմսերը ստանում են միջին, բարձր խավի երեխաները, որոնք իրենց պահվածքով զարմացնում էին, ոչ միայն իրենց ծնողներին, այլ նաև ամբոխին, որը հավաքվել էր իրենց տանը։
Այսքան հպարտ և ինքնավստահ երեխաներն են ստանում, իսկ Չարլին մնում է առանց ոչինչ։ Բայց քանի, որ իր ծնողները խոստացել են, որ ամեն իր ծննդյան տարդերաձին գնելու են շոկոլադե սալիկ, այս տարեդարձին նույնպես գնեցին այն։
Չարլիի ծնողները շատ աղքատ էին, և կարող էին թույլ տալ ընդամենը մեկ սալիկ ամբողջ տարվա ընթացքում։ Եվ դա է պատճառ դառնում, որ տնեցիները և նույն ինքը Չարլին հիասթափվում է, քանի որ հավանականությունները քիչ են, որովհետև այդ սալիկները ներմուծված են բոլոր երկրներով, բոլոր խանութներով։ Ինձ շատ դուր եկավ իր տատիկների և պապիկների վերաբերմունքը, նրանք գիտեին, որ կա մի փոքր հնարավորություն շահելու այդ տոմսը, բայց ամեն դեպքում հիասթափություն ցույց տալու փոխարեն, ընդհակառակը համուզում էին, սովորեցնում էին փոքրիկ տղային, որ պարտությունն էլ կա, պարտությունն էլ է պատիվ, այնուամենայնիվ Չարլին տարեկան ընդամենը մեկ անգամ էր ստանում շոկոլադե սալիկ և այդ իսկ պատճառով տատիկների և պապիկների մեջ կար այդ հավատը, որ հաղթանակ կարող է լինել։ Այդ օգնությունը հոգեբանական տատիկների ու պապիկների կողմից ինձ շատ դուր եկավ, քանի որ նրանք ճիշտ են դաստիարակում երեխային, ասելով նրան ճիշտը, պատմելով կյանքի դասավորվածությունը, որ մի անգամ կարող է հաջողվել, մյուս անգամ ոչ։ Դա ճիշտ եմ համարում։ Այդ հոգեբանական հանգստությունը շատ ճիշտ արտահայտում է տատիկների և պապիկների սերը Չարլիի հանդեպ։