Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդվածները կազմակերպել քննարկում

Նախագծի ընթացք՝

  • Յուրաքանչյուր սովորող իր իսկ ցանկությամբ ընտրում է օրենքից որևէ հոդված և կարդում դրա կետերը
  • Ամեն մի կետ կարդալիս բլոգում կատարում է գրառում, թե ինչպես է ընկալում այն
  • Բլոգում գրառում կատարելուց հետո քննարկում է այն դասավանդողի և դասընկերների հետ

Հոդված 7

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ էլ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Մասնավորապես ոչ մի անձ չի կարող առանց իր ազատ արտահայտված համաձայնության ենթարկվել բժշկական կամ գիտական փորձերի:

Շարունակել կարդալ

Հայաստանի և Թուրքիայի աշխատանքային պայմանգրի տարբերություններ

1. Նվազագույն աշխատավարձ։

Թուրքիայի նվազագույն աշխատավարձը կազմում է 4.253 TRL, իսկ Հայաստանինը՝ 75.000 դրամ։ Եթե երկու երկրների աշխատավարձերը համեմատենք USD-ով (ամերիկյան դոլարով), ապա Թուրքիայի նվազագույն աշխատավարձը կազմում է 230 USD, իսկ Հայաստանինը՝ 191.59 USD: Ստացվում է Թուրքիայի նվազագույն աշխատավարձը 33,41 դոլարով (13.140 դրամ) շատ է Հայաստանի նվազագույն աշխատավարձից։

2023 թվականի նվազագույն աշխատավարձի չափերը հայտարարվել են Նախագահության և Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից, իսկ նոր համախառն նվազագույն աշխատավարձը կազմում է 10.008 ₺, իսկ նոր մաքուր նվազագույն աշխատավարձը՝ 8.506,80 ₺: Նոր նվազագույն աշխատավարձի մանրամասն հաշվարկն է.

Շարունակել կարդալ

Աշխատանքային օրենսդրությունը և դրանով կարգավորվող հարաբերությունները

Հարցեր՝

1. Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը:

Պարտադիր ու հարկադիր աշխատանքները իրենցից ենթադրում են, որ անձը հարկադրված ու պարտադրված է աշխատանքն կատարել։ Նույնիսկ եթե անձը որևէ աշխատանքային պայմանագիր չի կնքել, միևնույնն է նա հարկադրված է անել աշխատանք՝ պարտադիր կերպով։

Շարունակել կարդալ

Աղմուկը գիշերային ժամերին

Նախագծի նպատակն է՝

  • ուսումնասիրել ՀՀ-ում գիշերային ժամերին առկա աղմուկի տարածվածությունը՝ արդյոք այս երեվույթը մեզանում տարածված է
  • դրա պատժելիությունը
  • ՀՀ քաղաքացիների դերը և գիտակցությունը տվյալ հարցի շուրջ

Խնդիր՝

  • հասկանալ, թե օրենքով ինչպես է արգելվում այն
  • մենք ինչ իրավունքներ ունենք, երբ խախտվում է մեր անդորրը

Հայաստանի Հանրապետությունում գիշերային աղմուկը շատ տարածված երևույթ է։ Ոմանք գիշերը խնջույքներ են կազմակերպում, ոմանք՝ շինարություն, ոման պարզապես բարձր են խոսում։ Այսպիսի հեշտ ու հայտնի երևույթների շարքը կարելի է դեռ շարունակել, սակայն պետք է տարբերել աղմուկների ու այդ աղմուկներ արձակած վայրերի տարբերությունը։ Դիտարկենք սովորական բնակելի շենքն ու սրճարանը։ Բնակելի շենքի բնակիչները՝ ըստ իրենք կամքի, սովոր են քնել, երբ որ նրանք դա կցանկանան, սակայն պետք է արձանագրել, որ ոչ միշտ են հարևանները դա թույլ տալիս։ Ոորոշները շինարարություն են անում, որոշները՝ խնջույքներ են կազմակերպում, որոշները՝ պարում ու ուրախանում։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է արգելենք գիշերային աղմուկը, նախ պետք է հասկանանք, թե երբ է գիշերը սկսվում։ Մենք սովոր ենք, որ գիշերը սկսվում է այն ժամանակ, երբ երկինքը մթնում է, սակայն ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի գիշերային կյանքը սկսվում է 10-ից և ավարտվում է առավոտյան 7-ին, անկախ թե դա որ եղանակին է։ Այս ժամանակահատվածում բոլոր մարդիկ ունեն բոլոր իրավունքները քնելու ու հանգստանալու, սակայն չունեն որևէ իրավունք խանգարելու միմյանց և ուրիշերի անդորրը։ Սակայն մեզ ծանոթ են շատ դեպքեր, երբ և՛ մենք, և՛ մեր հարևանները չեն թույլ տվել քնել այդ ժամին կամ պարզապես հանգստանալ։ Այսպիսով, մենք հասկացանք, որ գիշերային կյանքի ժամանակ չի կարելի աղմուկ բարձրացնել, հայհոյել, խնջույքներ կազմակերպել /որոշ բացառություններով/, բարձր երաժշտություն լսել, որը կխանգարի և այդպես շարունակ։ Իսկ եթե որևէ ՀՀ անձ դա խախտի, ապա կպատժվի ՀՀ օրենքով սահմանված կարգով, սակայն նախազգուշացումից հետո։

Շարունակել կարդալ

Առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք

Առաջադրանք՝

Հասարակական կազմակերպությունը պետության ու կառավարության ներգրավվածությունից զերծ, ոչ առևտրային ու շահույթ չհետապնդող միավորում է։ Կազմավորվում է քաղաքացիների կողմից, ծառայում է մարդկանց։ Հասարակական կազմակերպությունները կամ ՀԿ-ները չեն ֆինանսավորվում կամ էլ որևէ կերպ չեն ապահովվում պետության կամ կառավարության կողմից։ Ստեղծվել են հատուկ հանրությանը օգուտ տալու համար։

Պետական կազմակերպությունները իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ չհետապնդող առևտրային կազմակերպություններ են, որոնք ստեղծվում են հումանիտար բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով։

  • Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է

Անհատ ձեռնարկատերը այն ֆիզիկական անձն է, որը իրավունք ունի առանց իրավաբանական անձի գրանցման ծավալել գործունեություն և հետապնդել շահույթ ինքնուրույն կրելով սեփական ռիսկերը։ Օրինակ կարող են հանդիսանալ գեղեցկության սրահները, որոնք ունենում են մինչև 10 հոգի գրանցված աշխատող, ծավալում են գործունեություն և վճարում են հարկեր։ Անհատ ձեռնարկատերերը հետապնդում են շահույթ աշխատանք կատարելուց, տարատեսակ ծառայություններ մատուցելուց, ապրանքներ վաճառելուց։

Շարունակել կարդալ

Ինքնաստուգման առաջադրանքներ

Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։

Կարծում եմ ոչ։ Թե ուսումնական հաստատություններում, թե դպրոցում, ամեն աշխատող չէ, որ մանկավարժական աշխատող է։ Մանկավարժական աշխատողներ են այն աշխատողները, ովքեր ունեն անմիջական, անդադար կապ երեխաների ու սովորողների հետ։ Մանկավարժական աշխատողները այն աշխատողներն են, ովքեր հաստատված կարգով ընդունվել են դպրոց՝ աշխատելու, որպես ուսուցիչ, հոգեբան, դասվար իրենց գիտելիքներին համապատասխան։ Նույն տնտեսուհիները, տնօրեններն ու այլոք կարող են չհանդիսանալ մանկավարժական աշխատող, քանի որ անմիջական ու անդադար կապ չունեն երեխաների հետ, ի համեմատ ուսուցիչների, բայց կարող են համարվել ուսուցիչ։

Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։

Ըստ սահմանված կարգի, յուրաքաչնյուր ուսուցիչ մանկավարժական աշխատող լինելու պարտավոր չէ։ Այդպիսի օրենք է դուրս եկել 2019 թվականին, որը հաստատում է ուսուցչի իրավունքները և ըստ օրենքի ուսուցիչը պարտավոր չէ լինել մանկավարժական աշխատող։ Սակայն դրան զուգահեռ, ուսուցիչը պետք է տիրապետի տարրական հարգանքին, շնորհքին ու մանկավարժական գործունեության ծավալելու տարրական գիտելիքներին։ Դպրոցում շատ մարդիկ են աշխատում, սակայն նրանցից ոչ բոլորն են մանկավարժական աշխատողներ։

Շարունակել կարդալ

Մանկավարժի պարտականություններն ու իրավունքները

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
Teacher teaching Images | Free Vectors, Stock Photos & PSD

Աշխատողի իրավունքներն են՝

  1. Մասնակցելու դպրոցական միջոցառումների ըստ իր կամքի, լինեն դրանք արտդպրոցական, թե ներդպրոցական, նաև մասնակցելու ժողովներին ու հանդիպումներին։
  2. Բողոքելու աշխատանքի վայրի, կրթական պլանի վերաբերյալ։ Ունի իրավունք մասնակցել կառավարման խորհրդին, որում նա նույնպես կարող է կարծիք հայտնել, բողոքել, առարկել և այլն։
  3. Կազմակերպել տարատեսակ միջոցառումներ, ճամփորդություններ, նախագծեր։
  4. Առաջադրել որևէ մեկին բարձր պաշտոնում, կամ էլ ինքնաառաջադրվել։
  5. Դասապրոցեսը կազմակերպել այնպես, ինչպես որ ճիշտ ու պատշաճ է համարում, սակայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության ու օրենսդրության համաձայն։
  6. Բացակայել իր աշխատանքային վայրից, միմիայն հարգելի պատճառներով։
  7. Առաջարկել որևէ փոփոխություններ մտցնել ուսումնական պլանի մեջ։
  8. Օգտվելու դպրոցում գտնվող հասարակական հաստատություններից՝ գրադարանից, ճաշարանից, գրասենյակից և այլն։
  9. Իր հետ դասապրոցեսսին բերել առարկաներ, որոնք ավելի մատչելի կդարձնեն ուսումնական ընթացքը։ Դա կարող է լինել նաև նյութական իր, ինչպես՝ համակարգիչ, գիրք։
  10. Բողոքելու սովորողների ու ուսանողների պահվածքի մասին տնօրինությանը։
  11. Աշխատելու դպրոցից դուրս որևէ վայրում, եթե այդ աշխատանքային վայրը խոչընդոտ չի հանդիսանում իր մանկավարժական կարիերային կամ էլ կրթապրոցեսսին։

Աշխատողի պարտականություններն են՝

  1. Հարգել սովորողի իրավունքները։
  2. Զարգացնել երեխայի գիտելիքներն ու հմտությունները սահմանված չափորոշիչներով, հաշվի առնելով երեխայի սովորելու ունակությունը, աշխատասիրությունը։
  3. Դասապրոցեսը կազմակերպել այնպես, որ տեսական ու գործնական նյութերը լինեն մատչելի, հասկանալի, իսկ հարցերի դեպքում պարտավոր է պատշաճ կերպով պատասխանել այդ հարցերին, եթե այդ հարցերը վերաբերում են կրթությանը, ուսումնական պլանին ու տեսական նյութին։
  4. Սերմանել հայրենասիրություն, պարտավոր է սերմանել պարտքը, սերը դեպի հայրենիքը։
  5. Պատշաճ կերպով հաճախել դպրոց՝ կրթական գործունեություն ծավալելու համար, չբացակայել։
  6. Տիրապետել հիմնական նյութական, հոգևոր գիտելիքներին, որոնց հիման վրա պետք է կառուցել կրթական պրոցեսը։
  7. Հարգել ուսանողներին, պարտավոր է հարգել նրանց հեղինակությունը, անունը և դասապրոցեսսի ժամանակ իրավունք չունի նվաստացնել, հարվածել կամ ապտակել երեխային, որը կազդի նրա վրա հոգեբանորեն և կխախտի օրենսդրության մանկավարժների մասին հոդվածը։
  8. Մասնակցել կառավարական խորհուրդներին, որոնք կապված կլինեն ուսումնական պրոցեսի ու դասավանդման հետ։
  9. Հարգել դպրոցի հիմնադրին, դպրոցի պատմությունն ու հոգևոր մշակույթը։
Շարունակել կարդալ

«Եթե դպրոցում չլիներ գնահատման համակարգը» նախագիծ

Ի՞նչ կլիներ արդյոք, եթե հանրապետության դպրոցներում չլիներ գնահատման համակարգը։ Գնահատման համակարգը Հայաստանի բոլոր դպրոցներում գործում է։ Գնահատման համակարգով է որոշվում երեխայի աշխատասիրությունը, նվիրվածությունը, տրամադրվածությունը և ձեռք բերած հմտություններն ու ունակությունները։ Առանց գնահատման համակարգի դպրոցներում շատ դժվար կլիներ գնահատել երեխաներին։ Եթե գնահատման համակարգը չլիներ, ուսուցիչները և ընդհանրապես ԿԳՄՍ-ն կփորձեր գտնել ալտերնատիվ որոշումներ։ Իմ կարծիքով գլխավոր ալտերնատիվ որոշումը կլիներ տառային գնահատման համակարգը, որը հիմա գործում է Միացյալ Նահանգներում, Կանադայում և այլ ամերիկյան ու եվրոպական երկրներում։

Հարցում: Ինչպես եք գնահատում ՀՀ իշխանությունների աշխատանքը տնտսական  ոլորտում | Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ

Թվային գնահատման համակարգը իրենից ենթադրում է թվանշանների հերթականություն։ Այդ հերթականությունը պայմանավորված է աճման կարգով։ Ինչքան երեխան շատ է աշխատել ամսվա, օրվա կամ էլ շաբաթվա ընթացքում, այդքան բարձր կլինի նրա տարեվերջյան ամփոփ գնահատականը։ Նույնը լինում է ճիշտ հակառակ դեպքում։ Ինչքան երեխան քիչ է աշխատում, ինչքան ավելի քիչ է դասերին մասնակցում, ավելի քիչ հմտություններ է ձեռք բերում, այդքան քիչ է պայմանավորվում նրա գնահատականը։ Հանրապետական դպրոցներում «0»-ից մինչև «4» թվանշանները համարվում են անբավարար, իսկ մնացած բոլորը՝ բավարար, բայց որոշները՝ անընդունելի կամ ոչ ցանկալի։ Ըստ ՀՀ օրենքի՝ երեխաները գնահատվում են վարքի, ձեռք բերած ունակությունների, գիտելիքի ու մասնակցության չափանիշներով։ Երեխայի մասնակցությունը կարող է լինել տարբեր արտադպրոցական կամ ներդպրոցական միջոցառումներին, որը գովելի է։

Վերադառնալով տառային համակարգին, կարող եմ ասել, որ նույն սկզբունքով են գնահատվելու երեխաները թվային համակարգից հրաժարվելուց կամ զերծ մնալուց հետո։ Տառային համակարգը իր մեջ ներառում է A-F ընկած տառերը, որոնցից ամենաբարձրը A-ն է, նույնիսկ լինում են բացառություններ, երբ ամենաբարձր գնահատականը «A+»-ն է, իսկ ամենափոքրը F-ն է, որոշ դեպքերում «F-»-ը։ Թվային ու տառային համակարգերը գրեթե նույնն են գնահատման առումով, պարզապես մի տեղ գնահատվում են նիշերով, իսկ մյուս տեղը՝ տառերով, որոնք նույնպես պայմանավորված են որպես թվանշաններ, քանի որ ամեն տառը իրենից ենթադրում է բարձր, միջին կամ ցածր նիշ։ Ամերիկյան դպրոցներում ցածր են համարվում D, E, F տառերը, միջին են համարվում B, C տառերը, իսկ բարձր՝ A, A+։ Այս համակարգով կաշխատեն նաև մեր հանրապետության դպրոցներում, եթե ինչ-ինչ պատճառներով պետությանը շահավետ չլինի գնահատել թվային համակարգով։

Իսկ ի՞նչ կլիներ, եթե ընդհանրապես չլիներ գնահատումը, լինի դա տառային կամ էլ թվային։ Իմ կարծիքով գնահատումը պարտադիր է, քանի որ գնահատմամբ է պայմանավորված երեխայի աշխատասիրության, ձեռք բերած գիտելիքի աստիճանը, և առանց գնահատման դժվար կլինի պարզել, թե երեխան ինչ մակարդակի է աշխատել ու հասել ինչ-որ ժամանակահատվածում։ Ես կարծում եմ, որ նույնիսկ այդ դեպքում լուծումներ կգտնվեն։ Ուսուցիչներին կվերապահվի իրավունք, որ վերջիններս երեխաներին գնահատեն բառերով և խոսքերով։ Այդ դեպքում կլինեն չորս հիմնական տարբերակներ՝ «Գերազանց», «Լավ», «Բավարար» և «Վատ»։ Այս չորս տարբերակներով ուսման համար հետագայում կգնահատվեն երեխաները։ Բայց իմ կարծիքով այս չորս տարբերակները չեն կարողանա հստակ պարզել, թե երեխան որ մակարդակի արդյունք է գրանցել։ Այս տարբերակները իրենցից ընթադրում են որոշակի սահման, որը իր մեջ պայմանավորում է նիշ կամ նիշեր։ Որպես օրինակ, ուսուցիչները կարող են գնահատել այս կերպ՝ «10», «9» թվանշանները կարող են ենթադրել իրենցից «Գերազանց» ցուցանիշը, «8», «7»՝ «լավ» ցուցանիշը, «6», «5»` «Բավարար» ցուցանիշը, իսկ «4»` «Վատ» ցուցանիշը։ Այս կերպ կգնահատվեն երեխաները, եթե թվային ու տառային գնահատման համակարգերին փոխարինի «խոսքի» գնահատումը։

Այսպիսով, ստացվում է, որ ամեն դեպքում մարդիկ, ուսուցիչները կգտնեն ալտերնատիվ գնահատման տարբերակներ։ Ինչքան էլ, որ ցանկանանք հանել գնահատման համակարգը՝ երեխաների դժգոհության ու ծնողների բողոքների պատճառով, միևնույնն է այն կմնա, կամ էլ կարտահայտվի ուրիշ համակարգերի շնորհիվ։ Ես ինքս ճիշտ եմ համարում գնահատման համակարգը, քանի որ դա միակ տարբերակն է որոշելու, թե երեխան ինչպիսի արդյունք է գրանցել, ինչպես է իրեն պահել և ինչպես է աշխատել։ Գնահատականների շնորհիվ է դասավորվում երեխայի ապագան, իսկ դա և՛ ծնողի, և՛ ուսուցչի, և՛ պետության համար կարևոր իրադարձություն է։ Ինքս շատ անգամներ հայտնվել եմ խնդիրների մեջ ուսուցիչների հետ գնահատման համակարգի պատճառով, բայց երբեք դրան դեմ չեմ եղել։ Ես թվային գնահատման տարբերակը ամենաճիշտն եմ համարում ու շարունակելով խոսքը պետք է ավելացնեմ, որ ամենաճիշտ տարբերակն է դա, քանի որ մյուս համակարգերը որոշ սահմանների մեջ են գնահատվում, որը որպես հստակ գնահատական, ճիշտ չի դիտարկվում։

Իրավունք՝ Գնահատում

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․

Ե՞րբ եք գնահատվում

Մենք գնահատվում ենք գրեթե բոլոր առարկաներից յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը։

Ո՞վ է գնահատում

Գնահատում է ուսուցիչը, որոշ դեպքերում պրոցեսին կարող է մասնակցել կազմակերպիչը։ Ուսուցիչը գնահատում է սահմանված կարգին համաձայն։

Ի՞նչն են գնահատում

Իմ կարծիքով գնահատում են բլոգային ուսումը, այսինքն բլոգային ակտիվությունը, հաշվի են առնում սովորողի վարքագիծը, թե դասի ժամանակ, թե դասից դուրս, նաև հաշվի են առնում սովորողի ակտիվությունը թեմայի վերաբերյալ դասարանական քննարկման ժամանակ, բլոգավարության հիմունքները, ճամփորդական նախագծերը, ճամփորդությունները, արտդպրոցական կամ ներդպրոցական միջոցառումների մասնակցումը, եռօրյա արշավները, որոնք ճամփորդության բաղկացուցիչ մասն են համարվում, նաև լրացուցիչ կրթական նախագծերը, որը սովորողը ինքնուրույն մշակել, հետազոտել ու ստեղծել է։ Վերջին նշածներս խրախուսվող բաղադրիչներ են։

Ինչպե՞ս են գնահատում

Գնահատումը կատարվում է 10 միավորանոց, իսկ որոշ առարկաների դեպքում՝ 2 միավորանոց համակարգով։ Համակարգը գործում է աճման կարգով և պայմանավորված է սովորողի ուսուցման մակարդակից, թե ինչպիսի գիտելիքների է նա տիրապետում, որքան միավոր է վաստակել, կատարել հետազոտություններ և այլ անհատական նախագծերը։ Գիտելիքները ամփոփվում և գնահատումը կատարվում է առարկան դասավանդողի կողմից։ Հաշվի առնելով հիշատակված կետերը՝ աշակերտը գնահատվում է 10-միավորանոց համակարգով։ Գնահատման պրոցեսին իրավունք ունեն հետևել աշակերտների ծնողները, ովքեր ենթադրյալ խախտումներ, կողմնապահություն կամ որևէ այլ խախտումներ նկատելու դեպքում կարող են բողոք ներկայացնել ուսուցչի գործողությունների դեմ կամ վերադասության կարգով դիմել դպրոցի տնօրինությանը։

Շարունակել կարդալ

Սովորողի իրավունքներ

Սովորողը իրավունք ունի սեփական կարծիքը հայտնելու, ազատ արտահայտվելու իրավունք, առանց որևէ մեկի պարտադրման։ Սովորողի իրավունքների մեջ է մտնում կրթվելու, սովորելու և լավ կրթություն ստանալու, ազատ որոշում կայացնելու, ընդմիջման ժամանակ դպրոցի տարածքում ազատ տեղաշարժվելու, ազատ ու անկախ շփում ունենալու, թե ուսուցիչների, և թե սովորողների հետ իրավունքը։ Սովորողի իրավունքն է մասնակցել տարատեսակ միջոցառումներին, որպես ազատ մարմին, կապ չունի դրանք կլինեն դպրոցում, թե դպրոցից դուրս։

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։ Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Սովորողը իրավունք ունի՝

  1. Ազատ արտահայտվելու իրավունք
  2. Համոզմունքներ, հարցեր տալու և արտահայտելու իրավունք
  3. Կրթվելու ու լավ կրթություն ստանալու իրավունք
  4. Բողոքների ու նկատողությունների անհամապատասխանության ժամանակ
  5. Ազատ շփում դասավանդողների հետ
  6. Արտդպրոցական և ներդպրոցական միջոցառումների մասնակցման իրավունք

Չէին համապատասխանում օրենքին՝

Ընդմիջման ժամանակ ազատ տեղաշարժը դպրոցի տարածքում

  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Ես կարծում եմ ազատ արտահայտվելու ու կրթվելու կետերը ամենակարևորն են, քանի որ առաջինը կարող է ազդել հոգեբանորեն երեխայի վրա, եթե նա չկարողանա արտահայտվել կամ ստիպված լինի լռել։ Ազատ արտահայտվելով երեխան ավելի ու ավելի կայուն ու անվախ է խոսում դասավանդողի հետ, այդպես չեզոքացնելով ներքին վախը։ Կրթվելու օրենքը նույնպես կարևոր եմ համարում, քանի որ լավ կրթվելու շնորհիվ կառուցվում է երեխայի ապագան ու շարունակելով միտքը ասեմ, որ ապագան ստեղծելու ու ապահովելու համար է դպրոցը ստեղծված։ Երկու կետերը ճիշտ ու միաժամանակ կարևոր եմ համարում։

Հարցեր՝

Պարտավոր է․

Սովորողը պարտավոր է սահմանված կարգով մասնակցել ուսումնական պարապմունքներին ու անհարգելի չբացակայել։ Սովորողը պարտավոր է ենթարկվել դպրոցի կանոնադրությանը և չենթարկվելու դեպքում ստանա իրեն սահմանված պատիժը։ Սովորողի պարտավորությունների մեջ է մտնում սովորելը ու կրթվելը, որից էլ կախված է նրա ապագան և իրավունք-պարտավորություն ունի մասնակցել արտդպրոցական կամ ներդպրոցական պարապմունքներին։

Հոդված 20

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Համեմատություն՝

Օրենքի հոդվածին համապատասխանեցին հետևյալ կետերը՝

  • Հաճախել ու մասնակցել ուսումնական պարապմունքներին
  • Ենթարկվել դպրոցի կանոնադրությանը, կատարել դպրոցի պահանջները, որոնք հստակեցված են պայմանագրում, և քննարկման ենթակա չեն
  • Կրթվել ու սովորել, որից էլ կախված է երեխայի ապագան ու դրանով է պայմանավորված դպրոցի գործառույթը

Չհամապատասխանեց հետևյալ միտքը՝ չբացակայել անհարգելի պատճառներով։

Իրավունք՝ գրված ու չգրված օրենքներ

Իրավունք

Իրավունք ասելով, ես հասկանում եմ պարտականություն, սովորություն։ Ընդհանրապես, մարդիկ լսելով իրավունք հասկանում են պետության կողմից սահմանված գործոն, որը հստակեցված է և թույլատրելի է համարվում։ Ես իրավունքը հասկանում եմ մարդու ազատ որոշման կայացման գործում նրա դերը, որպես ազատ մարմին։ Մարդ, որը կարող է ազատ որոշում կայացնել, կախված չլինելով միաժամանակ մի անձի կողմից։ Իրավունքը վերապահում է մարդու որոշումը, որը չի կարող ընդունվել երկձայն, այսինքն այն չի կարող ընդունվել բռնի ուժով կամ էլ խոսքի զրկումով։ Այն պետք է ընդունվի մի անձի կողմից, որը գիտակցում է դա։ Իրավունքները տարբեր են լինում։ Կան մարդկային իրավունքներ, աշակերտի, ուսուցչի, ծնողների, դպրոցի, կայքի, թեկուզ և պետության։ Այս բոլորը մեծ մասով իրար նման են, տարբերություն է կազմում միայն մասշտաբը։ Իրավունքը դա մարդու սովորությունն է ինչ-որ բանի նկատմամբ։ Իրավունքները, մեծ մասով, ընդունված են ՀՀ Սահմանադրությամբ ու հստակեցված են։ Բայց կան նաև իրավունքներ, որոնք պետականորեն ճանաչված ու սահմանված չեն, բայց վերահսկվում են, իսկ մարդիկ փորձում են ենթարկվել։

ՀՀ նախագահը չի ստորագրի Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենքը և կդիմի  ՍԴ | Լրագիր

Գրված օրենքներ

Գրված օրենքները այն օրենքներն են, որոնք ընդունված են մարդկանց խմբի կողմից, սահմանադրության կողմից, որը հաստատված է կարգով։ Ընդհանրապես, մարդիկ հետևում են օրենքին ու խուսափում են այն խախտելուց։ Կարճ կարող ենք ասել, որ օրենքը սահմանադրոներն ընդունված է, պետականորեն ընդունված է, և մարդիկ, հասկանալով ու ըմբռնելով այն, ենթարկվում են օրենքին։ Գրված օրենքների համաձայն մարդ պետք է ենթարկվի, որպեսզի պատիժ չստանա, բայց հակառակ դեպքում նա կամ կտուգանվի, կամ էլ կպատժվի՝ օրենք համաձայն։ Գրված օրենքները նույնպես տարբերվում են։ Այդ օրենքները կարող են վերաբերվել մարդկանց հարաբերություններին, կարող են վերաբերվել պետությունների միջև հարաբերություններին։ Դա կախված է նրանից, թե որ տեսակն ենք մենք դիտարկում։

Դատական նիստ՝ ընդդեմ ԱԳՆ-ի | Союз информированных граждан

Չգրված օրենքներ

Չգրված օրենքները, նույն իմաստն են կրում։ Մարդիկ դրանց սկսում են ենթարկվել այն ժամանակ, երբ մարդկանց որոշակի խումբ դրան ենթարկվում է։ Դա փաստացիորեն օրենք չէ, քանի որ պետականորեն ընդունված ու կարգով հաստատված չէ։ Բայց մարդիկ մտադրաբար ենթարկվում են, որովհետև կարծում են, որ դա ճիշտ է ու պետք է։ Չգրված օրենքները կարող են լինել մարդկանց բնավորության վերաբերյալ։ Օրինակ՝ սերը, ամենահեշտ ու հետաքրքիր տարբերակը։ Սերը կարող է լինել օրենք։ Եթե պետականորեն հաստատված օրենքներին պետք է ենթարկվել, իսկ չենթարկվելուն սպառնում է ազատ արձակումը, ապա չգրված օրենքներին կարելի է ենթարկվել, կարելի է՝ ոչ։ Ես կարծում եմ, որ չգրված օրենքները մարդկային բնավորության գծեր են, քանի որ պետության կողմից սահմանված չեն, բայց միևնույնն է, նրանք դրանց ենթարկվում են։ Օրինակ կարող է ծառայել առօրյան՝ մարդկային առօրյան։ Մարդիկ իրենց առօրյայում կատարում են այնպիսի գործողություններ, որոնք իրենք ճիշտ են համարում։ Մարդ կարող է ժամերով պարտադրված աշխատել, բայց այնպես, որ դա չլինի օրենք։ Մարդ կարող է կազմել գրաֆիկ, ըստ որի կարող է բաժանել իր օրը օրենքների։ Ամեն օրենքը կարող է լինել ինչ-որ առօրյա գործ։ Եթե մարդ ամեն օր այդ գործողությունը անում է, նա ֆիքսվում է այն բանի, վրա, որ դա իր համար չգրված օրենք է, բայց նա դրան ենթարկվում է։ Պետականորեն գրված չէ, հաստատված չէ այդ օրենքը, բայց մարդը միևնույնն է ենթարկվում է դրան։