Թթվային միջավայրում գույնի փոփոխության փորձ

Փորձ 1. Հայտանյութերի (մեթիլ նարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին) գույնի փոփոխությունը թթվային  միջավայրում․

9-5 դասարանի սովորողներ Դավիթ Մուրադյանը, Վարդան Վարդանյանը և Տիգրան Մուրադյանը կատարելու են փորձ՝ հայտանյութերի գույների փոփոխությունը թթվային միջավայրում։ Փորձը իրականացնելու ենք HCl-ի, այսինքն՝ աղաթթվի օգնությամբ։ Հայտանյութերն են՝ մեթիլ նարնջագույնը, լակմուսը և ֆենոլֆտալեինը։ Ձագարի օգնությամբ քիչ քանակությամբ աղաթթու ենք լցնում անոթների մեջ։ Բարձրացնում ենք ձագարը և լցնում ենք։ Այժմ տարբեր անոթների մեջ լցնում ենք տարբեր հայտանյութեր։ Առաջինի մեջ կաթոցիկի օգնությամբ կաթացնում ենք ֆենոլֆտալեինը։ Նկատում ենք, որ թափահարելուց հետո գույնը չփոխվեց։ Երկրորդ անոթի մեջ լցնում ենք մեթիլ նարջնագույն հայտանյութը։ Թափահարում ենք անոթը, որպեսզի խառնվեն նյութերը։ Տեսնում ենք, որ մեթիլ նարջնագույնը փոխեց իր գույնը վարդագույնի։ Երրորդ անոթի մեջ կաթացնում ենք մանուշակագույն լակմուսը, վերցնում ու թափահարում ենք այն և նկատում ենք, որ այն նույնպես իր գույնը փոխեց։ Եզրակացնում ենք, որ ֆենոլֆտալեին հայտանյութից բացի, մյուս երկուսը գույները փոխում են թթվային միջավայրում։

Շարունակել կարդալ

Լաբորատոր փորձեր՝ «Օսլայի բացահայտման ռեակցիաները»

Ավագի դպրոցի 9-5 դասարանի սովորողներ Յանա Սարդարյանը և Ամալյա Մաչյանը կատարելու են փորձ։ Պարզելու են, թե օսլան որ սննդամթերքներում կա և չկա։ Փորձի համար կան բրինձ, սպիտակ հաց, կարտոֆիլ։ Իսկ տանը արդեն կորոշենք, թե բժշկական երշիկում կա օսլա, թե ոչ։

Շարունակել կարդալ

“Անօրգանական շղթա” լաբորատոր փորձեր

1. Միացման ռեկացիայի դեպքում միանում իրար երկու պարզ նյութ և առաջանում է մեկ բարդ նյութ:

2. Չեզոքացման ռակցիա է կոչվում հմքի և թթվի միջև ընթացող փոխանակման ռեակցի, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր :

3. Փոխանակման ռեակցիա է կոչվում այն ռակցիան, որի ընթացքում տեղի է ունենում հիմքի և թթվի միջև: Ռեակցիայի արդյունքում առաջանում է աղ և ջուր:


(Բոլոր փորձերի տեսանյութը նեքևում)

Փորձ 1 — Մագնեզիումի օքսիդի ստացումը՝ մագնեզիումը այրելիս
2MG+O2 —> 2Mgo+Q

Փորձ 2Մագնեզիումի հիդրօքսիդի ստացումը՝ մագնեզիումի օքսիդը ջրում լուծելով MgՕ + H2O —> Mg(OH)2

Օգտագործում են հայտանյութ` ֆենոլֆտալեին, որպեսզի համուզվենք որ ստացվածը հիմք է:

Փորձ 3 — Չեզոքացման ռեակցիա

Փոխանակման ռեակցիա է, որը տեղի է ունենում հիմքի և թթվի միջև: Ռեակցիայի արդյունքում առաջանում է աղ (MgCl2) և ջուր (H2O):
Mg(OH)2+ 2HCl = MgCl2 + H2O

Mg —> MgO —> Mg(OH)2 —> MgCl2

2Mg+O2=2MgO+Q

MgO2+H2O —> Mg(OH)2

Mg(OH)2+2HCl —> MgCl2+2H2O

Լաբորատոր  փորձեր` «Ջրածնի ստացումը տեղակալման ռեակցիայով և այրումը»

1. Ո՞րն է կոչվում երևույթ։

Բնության մեջ կատարվող ցանկացած փոփոխություն կոչվում է երևույթ։ Երևույթները լինում են ֆիզիկական, քիմիական և ֆիզիկաքիմիական։

2. Ո՞րն է կոչվում ֆիզիկական երևույթ։

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

3. Ո՞րն է կոչվում քիմիական երևույթ։

Այն երևույթները, որոնց ընթացքում նոր նյութ է առաջանում, փոխվում է գույնը, հոտը և անջատվում է գազ ու էներգիա, կոչվում է քիմիական երևույթներ։ Քիմիական երևույթ, քիմիական փոխարկում, քիմիական ռեակցիաների ընթացքում առաջանում են նոր նյութեր նոր ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկություններով։

Քիմիական երևույթների հատկանիշներն են՝ ջերմության անջատումը կամ կլանումը, գույնի փոփոխությունը, համի փոփոխությունը, հոտի հայտնվելը կամ անհետանալը, գազի առաջացում կամ անհետացում, լույսի անջատումը, նստվածքի առաջացումը կամ անհետացում։

Քիմիական ռեակցիաների տեսակները՝

  • Միացման
  • Տեղակալման
  • Քայքայման
  • Փոխանակման

Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:

Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:

Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են բարդ նյութերի միջև և որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով: 

Լաբորատոր փորձ՝ «Ջրածնի ստացումը տեղակալման ռեակցիայով և այրումը»

Zn+2HCl=> ZnCl2+H2

2Al+6HCl=> 2AlCl3+3H2

Mg+2HCl=> MgO2+H2

2H2+O2=2H2O

Անհրաժեշտ նյութեր՝

Ցինկ Տոնուս
Ցինկ (Zn)
Աղաթթու - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Աղաթթու (HCl)
Magnesium - Wikipedia
Մագնեզիում (Mg)

Սկզբից ցինկի մի քանի հատիկ լցնում եմ անոթի մեջ։ Այնուհետև ես լցրեցի աղաթթվի լուծույթը ու տեսա, որ ինչ-որ քիմիական երևույթ տեղի ունեցավ անոթի հատակում, ջուրը խշշաց, ու սկսեց կամաց-կամաց դադարել։ Իսկ հետո ավելացնելով մագնեզիումի մի քանի հատիկ, ես արագորեն փակեցի անոթի բերանը, որպեսզի ջրածինը դուրս չգա անոթից։ Մի որոշ ժամանակ սպասելուց հետո լուցկին այրեցինք և մոտեցրեցինք բերանին և տեսանք մի փոքրիկ պայթյուն՝ բոց։

Փորձը՝ տեսանյութով․․․