Մաշկի կառուցվածք և ֆունկցիա

Ներկայացնել մաշկի կառուցվածքը։

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ: Մաշկի մակերեսը կազմում է 1,5−2 մ²: Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից: Մեր օրգանիզմում, մեր մաշկում գտնվում են բազմաթիվ նյարդային վերջույթներ, որոնց մենք կոչվում ենք ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, շփման զգացողությունը, ինչպես նաև հպումը, ցավը և ռեակցիայի պրոցեսը։

Ինչ կարևոր ֆունկցիա է կատարում մաշկը։

Ամենակարևոր ֆունկցիան, որը կատարում է մեր մաշկը դա պաշտպանական ֆունկցիան է։ Այն պաշտպանում է մեր օրգանիզմը ներքին արյունահոսության ախտանիշներից, պաշտպանում է մեզ հանկարծակի վնասվածքներից, իհարկե որոշ դեպքերում ինքն է ճեղքվում։ Մեր մաշկը նաև շնչում է։ Ցուցակում ներկայացված են այն գործառույթները, որոնք կատարում է մեր մաշկը մեզ պաշտպանելու համար։ Առաջին հայացքից թվում է, որ այն կատարում է ընդամենը մեկ հիմնական գործառույթ՝ պաշտպանական, բայց ոչ այն մասնակցում է նյութափոխանակությանը, շնչառության կարգավորմանը, մանրէների ներթափանցումից զերծ մնալու գործընթացներին և այլն․․․։

  • Մաշկը կատարում է արտազատական գործառույթ:
  • Մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:
  • Արյան պահուստային և զգայնության օրգան է:
  • Մաշկում պարունակվում է հատուկ գունանյութ (մելանին), որը պաշտպանում է ստորև գտնվող հյուսվածքները արևի ուլտրամանուշակագույն  ճառագայթների կործանարար ազդեցությունից:
  • Մաշկում սինթեզվում է ռախիտ հիվանդությունը կանխող D վիտամին:
  • Խոչընդոտում է ախտահարույց մանրէների ներթափանցմանը օրգանիզմ:
  • Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:

Ինչպիսի հյուսվածքներից է կազմված մաշկը, և ինչ գեղձեր և գեղձի ծորաններ կան մաշկում։

մաշծ.jpg

Մենք տարբերում ենք երեք հիմնական շերտեր՝ բուն մաշկը, ենթամաշկային բջջանքը ու վերնամաշկը։ Սրանցից ամենակարևոր դերը կատարում են վերնամաշկն ու բուն մաշկը, քանի որ թվարկած գործառույթների մեծ մասը կատարվում են իրենց կողմից։ Մենք նրանց անվանում է էպիդերմիս, դերմիս և բուն մաշկ։ Գիտանակորեն ապացուցված է, որ առանց մաշկի այս ընկալիչներից ու բջջանքներից, մեր օրգանիզմը կլիներ շատ ազդեցիկ, փխրուն, զգայուն և շատ խոցելի։

Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում: Մահացած բջիջներին փոխարինում են վերնամաշկի ավելի խորանիստ բջիջները, որոնք օժտված են բազմանալու մեծ ունակությամբ և պարունակում են գունանյութ, որով պայմանավորված է մաշկի գույնը: Այն, ինչպես արդեն նշվեց, ունի պաշտպանողական նշանակություն: Արեգակի ճառագայթների ազդեցությունից գունանյութի քանակն ավելանում է, և մաշկը մգանում է: Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:

Համացանցում կատարել ուսումնասիրություն, հետաքրքիր փաստեր մաշկի մասին։

1. Եթե հնարավոր լինի այն ծալելով փաթաթել, ապա մեկ մարդու մաշկը 1.8 քառ. մետր տարածք կզբաղեցնի:
2. Մաշկը մեր ամենամեծ օրգանն է, որը կազմում է մարմնի քաշի 15 տոկոսը:
3. Մաշկի, ինչպես և աչքերի գույնը պայմանավորվում է մելանին գունանյութի արտադրությամբ:
4. Մաշկն ինքնուրույն թարմանում և փոփոխվում է 28 օրը մեկ:
5. Կերատին սպիտակուցային նյութը մաշկն անջրանցիկ է դարձնում:
6. Այն ինքնուրույն վիտամին D է արտադրում արևի տակ գտնվելիս:
7. Մաշկը կազմված է 3 շերտից, որոնցից առաջինն ունի 18-23 ենթաշերտեր, որոնք մահացած մաշկային բջիջներն են:
8. Մաշկը կիլոմետրեր երկարությամբ ձգվող արյունատար անոթներ է պարունակում:
9. Մաշկը բնակմիջավայր է հանդիսանում միլիոնավոր այլ օրգանիզմների համար, որոնցում հազարավոր բակտերիաներ են բնակվում:

Մաշկային հիվանդություններ և դրանց կանխարգելումը։

Մաշկ թաղանթի վրա կարող են տեղի ունենալ շատ ռեակցիաներ։ Քանի, որ մեր մաշկը շատ փխրուն է ու տեղ-տեղ ոչ շատ դիմացկուն, դրա պատճառով ամեն հանկարծակի ընկնումից կարող են առաջանալ վնասվածքներ, այտուցներ։ Մարդկանց մաշկը ընկնելուց հետո ճղվում է, բացվում է ու արյունահոսություն է տեղի ունենում։ Այդ վերքերը շատ կարևոր է շատ շտապ վերականգնել ու մշակել յոդով կամ էլ ջրածնի գերօքսիդով, քանզի դրա բացակայության դեպքում, մարդու մաշկի մեջ կարող են ներթափանցել տարատեսակ ինֆեկցիաներ, վտանգավոր բակտերիաներ։ Կանխարգելման համար, պետք է դիմել բժշկին արագ բուժման համար։ Կանխարգելման մեկ այլ տարբերակ է պարզապես հետևել, ուշադրություն դարձնել ընկնելու պատճառներին և փորձել մյուս անգամ չկրկնել։ Որպես կանխարգելում կարելի է մշակել տարբեր դեղերով, որոնք կարագացնեն վերականգման պրոցեսը։

Մաշկային հիվանդություններ, մաշկախտեր, մարդու և կենդանիների հիվանդությունների խումբ են ներկայացնում, որոնք բնորոշվում են մաշկի, դրա հավելումների (եղունգներ, մազեր) և տեսանելի լորձաթաղանթների ախտաբանական փոփոխություններով։ Առաջացման պատճառները կարող են լինել արտաքին և ներքին։ Ներքինը՝ վարակիչ հիվանդությունների, թունավորումների, ներքին օրգանների ու ներզատիչ գեղձերի հիվանդությունների, նյութափոխանակության և արյան շրջանառության խանգարումների հետևանքով։

Արտազատական համակարգի օրգանների հիվանդությունները և դրանց կանխումը

Արտազատական համակարգի օրգանների հիվանդությունները և դրանց կանխումը

Երիկամներն օրգանիզմի կենսական կարևոր օրգաններից են։ Միզագոյացումից բացի մասնակցում են օրգանիզմի ներքին միջավայրի հաստատունության պահպանմանը, սինթեզում են կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք խթանում են արյունաստեղծումը, բարձրացնում արյան ճնշումը և օրգանիզմի դիմադրողականությունը։ Երիկամների ֆունկցիաների խախտման կամ դադարի դեպքում նյութափոխանակության միջանկյալ և վերջնական արգասիքները կուտակվում են արյան մեջ, թունավորում օրգանիզմը, որը հաճախ հանգեցնում է մահվան։

shutterstock_267977369.jpg

Երիկամները չափազանց զգայուն են վարակիչ հիվանդությունների հարուցիչների, սնդիկի, կապարի, բենզոլի, կենդանիների թույների նկատմամբ։ Դրանք հեռանում են երիկամներով և թունավորում նրա բջիջները, խախտում նրանց ֆունկցիան։ Երիկամների ֆունկցիաների խանգարում կարող են առաջացնել նաև չչափավորված և առանց բժշկի նշանակման ընդունած դեղանյութերը։

442-1.jpg

Հանքային փոխանակության խանգարումներից, դեղանյութերի կուտակումներից երիկամներում և միզային ուղիներում կարող են առաջանալ «քարեր», որոնք միզագոյացման և միզարձակման խանգարումների պատճառ են դառնում։

Երիկամային քարերի հեռացման ժամանակակից մեթոդների մասին պատկերացում ստանալու համար դիտի՛ր այս տեսանյութը:

Առավել վնասակար ազդեցություն է թողնում ալկոհոլը։ Այն քայքայում է երիկամի էպիթելային բջիջները և հանգեցնում նրա ֆունկցիաների խանգարման։

Երիկամների էպիթելի վրա վնասակար ազդեցություն ունեն նաև կծու կերակուրները, որոնք առաջացնում են երիկամների հիվանդություններ։ Երիկամների և միզային համակարգի մյուս օրգանների հիվանդությունները կանխելու նպատակով անհրաժեշտ է պահպանել ընդհանուր և անձնական հիգիենայի կանոնները։

kidney-disease-medifee-w411.png

Իմ տեսանյութը՝

Արտազատության նշանակությունը: Արտազատության օրգաններ և դրանց դերը։

Արտազատության նշանակությունը: Արտազատության օրգաններ և դրանց դերը

Արտազատության նշանակությունը: Արդեն գիտեք, որ օրգանիզմում սպիտակուցների,ածխաջրերի և ճարպերի ճեղքումից առաջանում են միջանկյալ և վերջնական արգասիքներ, որոնք մեծ քանակությամբ կուտակվելու դեպքում կարող են խախտել ներքին միջավայրի կայունությունը և հանգեցնել ինքնաթունավորման:

Նյութափոխանակության ոչ պիտանի արգասիքների, օրգանիզմ ներմուծված թունավոր նյութերի, ինչպես նաև ջրի, հանքային աղերի և օրգանական նյութերի ավելցուկի հեռացումն օրգանիզմից կոչվում է արտազատություն, իսկ այդ ֆունկցիան կատարող օրգանները՝ արտազատական օրգաններ:

Презентация1.jpg

Արտազատման գլխավոր օրգանները երիկամներն են, որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը, միզաթթուն, հանքային աղերի և ջրի ավելցուկը: Դրանով պահպանվում է ջրաղային փոխանակության կայուն մակարդակը:

Այդ նյութերն աննշան չափով հեռանում են նաև մաշկի միջոցով:

Թոքերով հեռանում են ածխաթթու գազը, որոշ ցնդող նյութեր, ջրային գոլորշիներ: Ստամոքս-աղիքային ուղու լորձաթաղանթով արտազատվում են մետաղների իոններ, դեղանյութեր, լյարդի միջոցով՝ էրիթրոցիտների քայքայման արգասիքներ:

Այսպիսով, թոքերը, երիկամները, մաշկը, ստամոքս-աղիքային ուղին այն օրգաններն են, որոնց միջոցով հեռացվում են նյութափոխանակության արգասիքները և պահպանվում օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը: 

phi0501l.jpgդառա.jpg

Միզարտազատական համակարգի օրգանները և դրանց դերը

Միզարտազատման համակարգի օրգաններն են երիկամները և միզուղիները` միզածորանները, միզապարկը, միզուկը:

Urinary_system_00000.gif

Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են` տեղակայված որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակի վրա: Նրանց երկարությունը 10−12 սմ է, իսկ լայնությունը՝ 5−6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ: Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ միզապարկի մեջ:

Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը:

shutterstock_238112089.jpg

Երիկամների կտրվածքի վրա առանձնանում է 2 շերտ, որոնցից արտաքինն ավելի մուգ է և կոչվում է կեղևային, իսկ ներքին շերտը բաց գունավորում ունի, ավելի լայն է և կոչվում է միջուկային շերտ:

Միջուկային շերտը կազմված է բրգերից: Նրանց միջով անցնում են մեզը հավաքող բարակ խողովակներ, որոնք ավարտվում են բրգերի գագաթին անցքեր ունեցող պտկիկներով: Դրանք բացվում են բաժակների, որոնք էլ իրենց հերթին՝ երիկամային ավազանի մեջ:

Կեղևային շերտը կազմված է երիկամային մարմնիկներից:

kidney-anatomy.jpgգդ.jpg

Երիկամի կառուցվածքային և գործառական միավորը նեֆրոնն է: Յուրաքանչյուր երիկամում կա մինչև մեկ միլիոն նեֆրոն, որի շնորհիվ երիկամի կեղևային շերտն ավելի մուգ է:

Յուրաքանչյուր նեֆրոն կազմված է երիկամի կեղևային շերտում տեղակայված` գավաթի տեսք ունեցող պատիճից և ոլորուն խողովակից:

Յուրաքանչյուր պատիճի պատը կազմված է երկու շերտից, իսկ ներսում գտնվում է մազանոթային կծիկը: Պատիճի երկշերտ պատից սկսվում է ոլորուն խողովակը, իջնում է միջուկային շերտ, որտեղից կրկին ծնկաձև ոլորվում և բարձրանում է կեղևային շերտ: Այստեղ այն բացվում է, այսպես կոչված, մեզը հավաքող խողովակի մեջ: Վերջինս, միանալով նման խողովակների հետ, ընդհանուր ծորանով բացվում է բրգի մեջ, իսկ այնտեղից` երիկամային ավազան:

k11_kidney-section-nephrons-blood-vessels-and-renal-corpuscle-model.jpg

Երիկամները չափազանց հարուստ են արյունատար անոթներով: Երիկամային զարկերակը, մտնելով երիկամ, ճյուղավորվում է մանր անոթների, որոնք էլ աստիճանաբար դառնում են փոքր լուսանցքով զարկերակներ: Յուրաքանչյուր զարկերակ պատիճի խոռոչում առաջացնում է մազանոթային կծիկ: Մազանոթային կծիկից կրկին առաջանում է զարկերակ, որը դուրս է գալիս պատիճից: Յուրաքանչյուր զարկերակ պատիճից դուրս գալուց հետո կրկին ճյուղավորվում է, առաջացնում մազանոթներ, որոնք սերտորեն շրջապատում են ոլորուն խողովակը: Այդ մազանոթները միանալով վեր են ածվում փոքր լուսանցքով երակների, որոնք ի վերջո բացվում են երիկամային երակի մեջ:

Այսպիսով, երիկամներում զարկերակները կրկնակի մազանոթային ցանց են առաջացնում պատիճներում և ոլորուն խողովակների շուրջ: Մեզի վերջնական ձևավորումը տեղի է ունենում ոլորուն խողովակներում:

shutterstock_335359253.jpg

Իմ տեսանյութը՝

Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:

Մաշկի գործառույթներ են՝

1. Մաշկը կատարում է արտազատական գործառույթ:

2. Մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

3. Արյան պահուստային և զգայնության օրգան է:

4. Մաշկում պարունակվում է հատուկ գունանյութ (մելանին), որը պաշտպանում է ստորև գտնվող հյուսվածքները արևի ուլտրամանուշակագույն  ճառագայթների կործանարար ազդեցությունից:

5. Մաշկում սինթեզվում է ռախիտ հիվանդությունը կանխող D վիտամին:

6. Խոչընդոտում է ախտահարույց մանրէների ներթափանցմանը օրգանիզմ:

7. Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:

almaghrbtoday-ألياف-تتحول-إلى-فيتامينات-عند-ملامستها-جسم-الإنسان1.jpg

Մաշկի մակերեսը կազմում է 1,5−2 մ²: Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից:

Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդային վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, շփման զգացողությունը, ինչպես նաև հպումը:

մաշծ.jpg

Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է (էպիդերմիս), ներքինը՝ բուն մաշկը (դերմա), և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:

Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:

Մահացած բջիջներին փոխարինում են վերնամաշկի ավելի խորանիստ բջիջները, որոնք օժտված են բազմանալու մեծ ունակությամբ և պարունակում են գունանյութ, որով պայմանավորված է մաշկի գույնը: Այն, ինչպես արդեն նշվեց, ունի պաշտպանողական նշանակություն: Արեգակի ճառագայթների ազդեցությունից գունանյութի քանակն ավելանում է, և մաշկը մգանում է:

Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:

Դրա շնորհիվ մաշկն առաձգական է, կարող է ձգվել և ապա վերադառնալ իր նախկին դիրքին: Բուն մաշկում կան մեծ քանակությամբ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր և քրտնագեղձեր, մազարմատներ:

21-06-2017 09-16-12-w600-w600.jpg

Ճարպագեղձերից արտադրված ճարպն օծում է մաշկը` դարձնելով այն ճկուն և առաձգական: Քրտնագեղձերը արտազատում են քրտինք: Դա հեղուկ է, որ պարունակում է ջուր, աղեր, միզանյութ, որոնք քրտինքին տալիս են աղի համ և յուրովի հոտ:

Քրտնարտադրության շնորհիվ մարմինը պաշտպանվում է գերտաքացումից: Եղունգներն ու մազերը մաշկի եղջերային գոյացություններ են: Մազերի արմատները տեղակայված են բուն մաշկի խորանիստ շերտում, որտեղ բջիջների բազմացման շնորհիվ տեղի է ունենում մազերի աճ:

1111.jpg

Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:

Այն թուլացնում է հարվածների ուժը, ցնցումները և համարվում է նաև պահեստային սննդանյութերի՝ ճարպերի կուտակման վայր:
 

Մաշկի տեսակները

Տարբերվում են մաշկի 3 տեսակ` յուղոտ, չոր, նորմալ:

Յուղոտ մաշկը փայլում է, նրա անցքերը լավ են երևում, այդպիսի մաշկը նման է նարնջի կեղևի: Չոր մաշկը բարակ է, հաճախ թեփոտում է: Նորմալ մաշկը այդպիսի թերություններ չունի:

shutterstock_506730262.jpg

Գուցե դուք չեք մտածել այս հարցի շուրջ կամ ձեր մտքով չի անցել, սակայն մաշկը նույնպես առանձին օրգան է:

Ընդ որում, մաշկը ձեր ամենամեծ օրգանն է. առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, այն կշռում է ամբողջ մարմնի քաշի 20%-ը, իսկ ենթամաշկի հետ միասին՝ ավելի քան 50%-ը։ Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, իսկ հաստությունը՝ մինչև 4 մմ։

Մաշկի մասին որոշակի գիտելիքներ իմանալը մեծապես կօգնի, որպեսզի ձեր մաշկային ծածկույթի խնամքին ավելի մեծ դեր հատկացնեք:

Իմ պատրաստած տեսանյութը՝

Ապրիլ ամսվա ամփոփում

Գրել մարսողական համակարգը և կառուցվածքը

Մարսողության շնորհիվ սննդանյութերը ներծծվում են արյան հուն։ Հետո էլ յուրացվում բջիջների կողմից: Չմարսված մնացուկները հեռանում են մարսողական խողովակից որպես կղանք: Մարսողական համակարգը սկսվում է բերանից, որից հետո գալիս են ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ ու հաստ աղիները։ Այս օրգաններից յուրաքանչյուրն ունի իր հատուկ գործառույթը և կազմում է ընդհանուր երկար և ոլորուն խողովակի մաս։ Այն կոչվում է մարսողական տրակտ:

Մարսողական համակարգ | Արսեն Մինասյան

Մարսողական օրգանների հիվանդությունները և կանխարգելումը

Մարսողական օրգանների պատճառով կարող են մարդու օրգանիզմում առաջանալ շատ տարբեր օրգանների հիվանդություններ, որոնց մեծ մասը չունի իր կանխարգելման միջոցները։ Առաջին հիվանդությունը կարող է առաջանալ ստամոքսում մարսման շնորհիվ։ Դա ստամոքսաաղիքային հիվանդությունն է։ Դրանք հաճախ առաջանում են մանրէների հետևանքով։ Կանխարգելումը կարող է դառնալ շտապ բուժօգնությունը։ Աղիներում այդ մանրէները բազմանում, արտադրում են թունավոր նյութեր և պատճառ դառնում օրգանիզմի թունավորմանը: Ստամոքսաղիքային հիվանդությունները հաճախ կոչվում են ոչ մաքուր, կեղտոտ ձեռքերի հիվանդություններ: Նրանց հարուցիչներն ընկնում են սննդամթերքների, որտեղից և ձեռքերի վրա և ապա բերանի խոռոչ:

Խոլերային հարուցիչ

Երկրորդ հիվանդությունը խոլերային հարուցիչն է, որը առաջանում է խոլերայի ոչ ճիշտ գործառույթից։ Խոլերան հաճախ դրսևորվում է վարակից 2- 3 օր հետո: Խոլերային հարուցիչներն ընկնելով բարակ աղի, արագորեն բազմանում են։ Այդ ընթացքում օրգանիզմը կորցնում է որոշակի քանակությամբ ջուր և հանքային աղեր, վիտամիններ և օրգանիզմի գործառույթի համար կարևոր նյութեր: Հիվանդին կարելի է փրկել միայն հակաբիոտիկներ օգտագործելու միջոցով:

Մարսողական հիվանդություններ – Նազելի Տեր-Պետրոսյան

Մարսողական գեղձեր, դրանց ֆունկցիաները և կառուցվածքները

Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից ու մարսողական գեղձերից։ Մարսողական գեղձերը գտնվում են օրգանիզմի տարբեր վայրերում ու կատարում են տարբեր գործառույթներ։ Գլխավորները գտնվում են ստամոքսում, բերանում։ Բերանում են գտնվում թքագեղձերը, մանր գեղձերը, որոքն նպաստում են մարսման ու ներծծման գործառույթին։ Լյարդը, ենթաստամոքսային նաև լորձաթաղանթում գտնվող գեղձերը նպաստում են ներծծման գործընթացին։ Նաև աղիներում կան գեղձեր, որոնք նպաստում են նյութերի, սննդանյութերի արտաթորմանը և արյան հուն մտնելու գորառույթին։ Գեղձերից է նաև լեզուն, բերանը, որոնք նպաստում են ուտելիքի մանրացմանը։

Մարսողական համակարգ | Մեդեքս

Սնման հիգիենա

Սնունդը մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչն է, քանի որ նրա միջոցով օրգանիզմը ստանում է իր կենսագործունեության համար ամեն ինչ։ Սնունդը ունի հինգ բաղադրիչ։

  • Սպիտակուցներ
  • Ջրեր
  • Ածխաջրեր
  • Ճարպեր
  • Աղեր

Սպիտակուց — ձու, ձուկ, միս, կաթնամթերք

Ածխաջրեր — միրգ, հաց, մակարոն, բանջարեղեն

Աղ — բոլոր միկրոէլեմենտներ

Ջուր — ջրեր

Ճարպ — յուղ, ձեթ, կարագ

Վիտամիններ; դրանց դերը մարդու կյանքում

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր, բաղադրամասեր, որոնցից են վիտամինները, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար: Նաև նպաստում են արյան հուն ներթափանցելուն։ Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:

Վիտամինները և նրանց օգտակար հատկությունները

Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության կամ մի որոշ պակասության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ): Գերվիտամինոզի դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության։ Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին: Դրանց անվանումը տրվում է լատիներեն լեզվի գլխատառերով՝ A,B,C,D և այլն: Կան նաև բաղաձայն տառերով վիտամիններ։

Վիտամինների թերֆունկցիայից առաջացած հիվանդությունները

Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ։

Վիտամիններ — 💗Մարիաննա Մանուկյան 💗

Միօրինակ սնվելիս կամ վիտամինազուրկ սննդամթերք օգտագործելիս, ինչպես նաև օրգանիզմի կողմից վիտամինների յուրացման շարժընթացի խանգարման դեպքում կարող է առաջանալ վիտամինային անբավարարություն (թերվիտամինություն (հիպովիտամինոզ), ավիտամինություն)։ Վիտամինների ավելցուկային ընդունումը նույնպես կարող է հանգեցնել հիվանդությունների՝ գերվիտամինությունների (հիպերվիտամինոզ)։ Դրանք կարող են առաջանալ որևէ վիտամինի մեծ չափաքանակի միանվագ ընդունումից կամ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող քանակությամբ երկարատև օգտագործելիս։

Ապրիլ ամսվա աշխատանքներս՝

Վիտամիններ;

Մարսողական օրգանների հիվանդություններ;

Մարսողություն աղիներում։ Սննդանյութերի ներծծումը;

Մարսողական համակարգի կառուցվածքը։ Գործառույթը և ֆունկցիաները։

Վիտամիններ

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:

Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:

Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ):

Գերվիտամինոզի  դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության գործընթացները կամ շեղվում մեկ այլ ուղղությամբ: Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին: Դրանց անվանումը տրվում է լատիներեն լեզվի գլխատառերով՝ A,B,C,D և այլն:

Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:

вит а.jpg

վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:

A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում:

Բուսական մթերքում A վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:

Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:

B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:

B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:

B3 կամ PP վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:

B5 վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված):

Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:

B6 վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:

B9 վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ:

Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը:

B12 վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:

B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:
 

B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ:

C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

вит с.jpg

C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն):

Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը:

Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է. հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ:

Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:

C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:

D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:

D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):

Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:

вит д.jpg

Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ:

shutterstock_576891166.jpg

E վիտամին (տոկոֆերոլներ): Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:

е.jpg

K վիտամին (ֆիլոքինոններ): Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:

Մարսողական օրգանների հիվանդություններ

Մարսողական օրգանների հիվանդություններն են ՝

Ստամոքսաղիքային հիվանդություններ

Ստամոքսի աղիքային հիվանդությունները հաճախ առաջանում են հիվանդաբեր մանրէների ազդեցության հետևանքով: Այդպիսի մանրէներն օրգանիզմ կարող են թափանցել ջրի, ոչ լավ լվացված բանջարեղենի, մրգերի, ինչպես նաև կեղտոտ ամանեղենի և չլվացված ձեռքերի միջոցով: Աղիներում այդ մանրէները բազմանում, արտադրում են թունավոր նյութեր և պատճառ դառնում օրգանիզմի թունավորմանը:

Ամենից հաճախ հանդիպող ստամոքսաղիքային հիվանդություններից են դիզենթերիան, որովայնային տիֆը, խոլերան: Այդ հիվանդությունները դրսևորվում են, սովորաμար, ջերմության բարձրացմամբ, աղիների աշխատանքի խանգարմամբ և այդպիսի դեպքերում պետք է շուտափույթ դիմել բժշկի օգնության:

Ստամոքսաղիքային հիվանդությունների փոխանցողները համարվում են ճանճերը և այն միջատները, որոնք սնվում են սննդի մնացորդներով: Միջատները բավականին արագ են բազմանում: Այդ պատճառով հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է սննդամթերքը պահել սառնարանում, խնամքով լվանալ:

Ստամոքսաղիքային հիվանդությունները հաճախ կոչվում են ոչ մաքուր, կեղտոտ ձեռքերի հիվանդություններ: Նրանց հարուցիչներն ընկնում են սննդամթերքների, որտեղից և ձեռքերի վրա և ապա բերանի խոռոչ:

Խոլերայի հարուցիչ

Խոլերայի հարուցիչի բակտերիան ունի ստորակետի ձև: Այն բավական կայուն է հատկապես ջրային միջավայրում, սակայն հեշտությամբ մահանում է քլորակրի ազդեցությունից: Այդ պատճառով խոլերայի համաճարակների ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործվող ջուրը, կաթը եռացնել, ուտելուց առաջ ձեռքերը մշակել քլորակրի լուծույթով և ապա լավ լվանալ մաքուր ջրով: Խոլերան հաճախ դրսևորվում է վարակից 2- 3 օր հետո:

Խոլերայի հարուցիչներն ընկնելով բարակ աղի, արագորեն բազմանում են, արտազատում են թույն, որն առաջացնում է լուծ, երբեմն արյունախառն արտաթորանքով: Այդ ընթացքում օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր և հանքային աղեր: Հիվանդին կարելի է փրկել միայն հակաբիոտիկներ օգտագործելու միջոցով:

Աղեստամոքսային հիվանդություններ

Աղեստամոքսային հիվանդություններից հաճախ հանդիպում է դիզենթերիան, որով մարդը վարակվում է հիվանդության հարուցիչներով վարակված սննդանյութեր օգտագործելիս: Հարուցիչը ախտահարում է հաստ աղին, դրա փոխանցողները ճանճերն են: Վարակից 2- 3 օր հետո հիվանդի ջերմությունը բարձրանում է, մկաններում և հոդերում առաջանում են ցավեր, խանգարվում է աղիների ֆունկցիան:

Մարդու համար չափազանց վտանգավոր են բոտուլիզմի հարուցիչները, որոնք ապրում են խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, ձիերի, կրծողների աղիներում, սակայն, նրանց մոտ որևէ հիվանդության ախտանիշ չի հայտնաբերվում: Հողի մեջ ընկնելիս, տարածվում են մրգերի, բանջարեղենի վրա և դրանցից օգտվող մարդուն վարակում բոտուլիզմով: Այդ հիվանդության մանրէները կարող են արագ բազմանալ: Դրանց սպորները չափազանց կայուն են, կարող են ոչնչանալ միայն մի քանի ժամ եռացնելուց հետո: Այդ է պատճառը, որ հիվանդությամբ ավելի հաճախ վարակվում են պահածոներ, սնկեր, ձկնեղեն օգտագործողները: Բոտուլիզմ հիվանդությունը սովորաբար զարգանում է վարակված սնունդ ընդունելուց 12- 24 ժամ հետո: Դիտվում է գլխացավ, սրտխառնոց, փսխում, ավելի ուշ 1- 2 օր հետո խանգարվում է նաև տեսողությունը:

Ճիճվային հիվանդություններ

Ճիճվային հիվանդությունների հարուցիչները հաճախ տեղակայվում են մարդու և կենդանիների աղիներում, իսկ երբեմն էլ այլ օրգաններում: Նրանք չափազանց բեղուն են, արտազատում են հսկայական քանակությամբ ձվեր, որոնք ընկնելով սննդամթերքների վրա, կարող են դառնալ վարակի աղբյուր:

Մակաբույծ որդերի հիվանդություններ

Մակաբույծ որդերով վարակված հիվանդների մոտ դիտվում է արագ հոգնածություն, հաճախակի գլխացավեր, սրտխառնոց, փսխումներ, կարող է զարգանալ սակավարյունություն ՝ անեմիա: Վարակը այդ որդերով տեղի է ունենում ոչ մաքուր ձեռքերի, ոչ լավ լվացված մրգերի, բանջարեղենի, ինչպես նաև ընտանի կենդանիների հետ շփման միջոցով: Որոշ մակաբույծ որդերով (երիզորդ) մարդը կարող է վարակվել վատ եփած մսամթերք, ձկնեղեն օգտագործելիս: Ամենից հաճախ մարդը վարակվում է սրատուտով, ասկարիդով, երիզորդով, որոնք չափազանց բեղուն են և արագ են բազմանում:

Մարսողությունը աղիներում։ Սննդանյութերի ներծծումը

Մարսողությունն աղիներում: Սննդանյութերի ներծծումը

shutterstock_354629873.jpg

Ստամոքսից սննդախյուսն անցնում է բարակ աղիներ, որը մարսողական խողովակի ամենաերկար հատվածն է (4,5−6)մ:

Բարակ աղու սկզբնամասը կոչվում է 12-մատնյա աղի, որի մեջ են բացվում լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը: 

Բարակ աղու լորձաթաղանթում գտնվող գեղձերի կողմից արտադրվում է մեծ քանակությամբ աղիքահյութ, որի ազդեցության տակ տեղի է ունենում սննդանյութերի հետագա մարսումը:

մարսողականgd-w658.jpg

Բարակ աղիում են մարսվում սննդի հիմնական բաղադրամասերից ածխաջրերը, ճարպերն ու սպիտակուցները: Այստեղ սպիտակուցները քայքայվում են` վերածվելով ամինաթթուների, ճարպերը` գլիցերինի և ճարպաթթուների, ածխաջրերը` գլյուկոզի: Բարակ աղու լորձաթաղանթը առաջացնում է բազմաթիվ մանր ելուստներ՝ թավիկներ, որոնք խիստ մեծացնում են ներծծող մակերեսը և նպաստում առպատային մարսողությանը:

Բարակ աղիում մարսողության գործընթացը կատարվում է 3 փուլով` խոռոչային, առպատային մարսողություն և ներծծում:

Խոռոչային մարսողությունը տեղի է ունենում աղիների խոռոչում ֆերմենտների ազդեցությամբ. սննդի խոշոր մոլեկուլները մտնում են աղիքի խոռոչ, որտեղ կատարվում է դրանց մարսողությունը:

Առպատային մարսողությունը կատարվում է աղիքի լորձաթաղանթի մակերեսային շերտում, որտեղ սննդի մասնիկները թափանցում են միջթավիկային տարածություն:

shutterstock_651966376.jpg

Բարակ աղիում մարսողական հյութով շաղախված և ապա նաև մարսված սննդանյութերը տեղաշարժվում են դեպի հաստ աղի: Դա կատարվում է աղիքի պատի օղակաձև և երկայնակի մկանաթելերի պարբերական կծկման շնորհիվ: Օղակաձև մկանաթելերն աղիքի մի մասում կծկվում են, իսկ հարևան տեղամասում թուլանում, և այդ ընթացքում սննդանյութերը տեղաշարժվում են կծկման հատվածից թուլացման հատվածը:

Հաստ աղի: Բարակ աղու շարունակությունը հաստ աղին է, որն ունի 1,5−2 մ երկարություն: Հաստ աղիում կուտակվում է սննդանյութերի չմարսված զանգվածը, որը կարող է այստեղ պահպանվել 12−20 ժ: Այդ ընթացքում որոշ մանրէների ազդեցությամբ շարունակում են քայքայվել սննդի դեռևս չմարսված բուսական (մասամբ նաև կենդանական) ծագում ունեցող բաղադրամասերի ճարպերն ու բարդ ածխաջրերը (օսլա, ցելյուլոզ) և ջրի հետ ներծծվում է հաստ աղու պատերում գտնվող արյան անոթների մեջ: Սննդի չմարսված մասերից ձևավորվում է կղանքը, որը հաստ աղու վերջնամասի` ուղիղ աղու միջոցով հեռացվում է օրգանիզմից:

Բարակ աղուց հաստ աղի անցման տեղում գտնվում է կույր աղին` իր որդանման ելունով, որում կան մեծ քանակությամբ ավշային գեղձեր: Վերջիններս կատարում են պաշտպանական գործառույթ:

Հաճախ մարդու կույր աղի են ներթափանցում մանրէներ կամ չմարսված սննդի կոշտ մասնիկներ և առաջացնում են բորբոքային երևույթներ: Դա վտանգավոր է կյանքի համար, և այդպիսի դեպքերում վիրահատության միջոցով հեռացնում են կույր աղու որդանման ելունդը:

hwkb17_007_09.jpg

Ներծծում: Ներծծումը սննդանյութերի տեղափոխությունն է աղու խոռոչից դեպի արյան անոթներ: Որոշ նյութեր, ինչպիսիք են ալկոհոլը, հանքային աղերը, ջուրը, գլյուկոզը, արյան մեջ են թափանցում նաև ստամոքսի պատերից: Սակայն մարսված նյութերի հիմնական մասի ներծծումը կատարվում է բարակ աղիներում: Բարակ աղու լորձաթաղանթում կան հսկայական քանակությամբ թավիկներ, որոնք մեծացնում են ներծծման մակերեսը: Յուրաքանչյուր թավիկ մոտ 1 մմ երկարություն ունեցող լորձաթաղանթի ելուն է, որի պատը ծածկված է միաշերտ էպիթելով, իսկ ներսում գտնվում են արյան և ավշային անոթներ, նյարդաթելեր:

Թավիկներ: Ածխաջրերի քայքայման հետևանքով առաջացած գլյուկոզը և սպիտակուցների քայքայումից ձևավորված ամինաթթուներն անմիջականորեն ներծծվում են արյան մեջ: Օրգանիզմի բջիջներում այդ նյութերից նորից սինթեզվում են արդեն օրգանիզմին բնորոշ սպիտակուցներ և ածխաջրեր: Ճարպերի քայքայումից առաջացած ճարպաթթուներից ու գլիցերինից թավիկի էպիթելում սինթեզվում են օրգանիզմին բնորոշ ճարպեր և ներթափանցում ավշային մազանոթներ: Ներծծման գործընթացն ընթանում է էներգիայի մեծ ծախսով և կարգավորվում է ինչպես նյարդային, այնպես էլ հումորալ մեխանիզմով:

shutterstock_387748708.jpg

Մարսողության նյարդային և հումորալ կարգավորում:

Մարսողական համակարգի գործառույթը կարգավորվում է նյարդային և հումորալ եղանակներով:

Այսպես` սնունդը գրգռում է բերանի խոռոչի ընկալիչները, որոնցից գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով անցնում է երկարավուն ուղեղ (թքարտադրության կենտրոն): Այստեղից կենտրոնախույս նյարդերով գրգիռն անցնում է թքագեղձեր, և թքազատությունն ուժեղանում է: Դա ոչ պայմանական ռեֆլեքս է: Սակայն թքազատությունը կարող է ուժեղանալ նաև սննդի տեսքից, հոտից (պայմանական ռեֆլեքս):

Մարսողական գեղձերի հումորալ կարգավորումն իրականանում է  սննդանյութերի և նրանց քայքայման արգասիքների միջոցով: Սննդանյութերի քայքայումից հետո նրանցում գտնվող կենսաբանական ակտիվ նյութերը ստամոքսի պատից ներծծվում են արյան մեջ և նպաստում ստամոքսահյութի արտադրմանը:

38ML7V2.gif

Իմ պատրաստած տեսանյութը՝

Մարսողական համակարգի կառուցվածքը։ Գործառույթը և ֆունկցիաները

Մարսողության նշանակությունը: 

Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:

մարսողական համակարգ

Մարսողության շնորհիվ է, որ սննդանյութերը ներծծվում են արյան հուն և յուրացվում ձեր բջիջների կողմից: Չմարսված մնացուկները հեռանում են մարսողական խողովակից որպես կղանք:

Ձեր մարսողական համակարգը սկսվում է բերանից, որից հետո գալիս են ձեր ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ ու հաստ աղիները։ Մարսողական համակարգն ավարտվում է հետանցքով: Այս օրգաններից յուրաքանչյուրն ունի իր հատուկ գործառույթը և կազմում է ընհանուր երկար և ոլորուն խողովակի մի մասը, որը կոչվում է «մարսողական ուղի» կամ «մարսողական տրակտ»:

Մարսողական համակարգի մեջ մտնում են նաև ենթաստամոքսային գեղձը (պանկրեաս), լյարդը և լեղապարկը:

Ի՞նչ է մարսողական համակարգը

Մարսողական համակարգի յուրաքանչյու օրգան ունի մարսողության ընդհանուր գործընթացի մեջ իր առանձնահատուկ դերը։

Բերան

Երբ դուք սնունդ եք ընդունում, ձեր ատամները ծամում են այն և մանրացնում փոքր կտրոների։ Ձեր այտերում և լեզվի ետևում առկա գեղձերն արտադրում են թուք, որն օծում է սննդի ծամված կտրոները և հեշտացնում հետագա ծամելը և կուլ տալը։

Թուքը նաև պարունակում է ֆերմենտներ, որոնք սկսում են սննդում առկա ածխաջրերի (բարդ շաքարների) մարսողության գործընթացը։

Կերակրափող

Ձեր կերակրափողը (որկոր) ներկայացնում է մկանային խողովակ, որը կլման ակտից հետո ծամված, մանրացված և թքով պատված սննդագունդը բերանից տեղափոխում է դեպի ստամոքս։ Կերակրափողի ստամոքսային ծայրին կա մկանային օղ, որը թուլանալով բացում է ստամոքսամուտքը, իսկ սննդագնդի ստամոքս մտնելուց հետո կրկին կծկվում է՝ թույլ չտալով, որպեսզի ստամոքսի թթվային պարունակությունը ետ բարձրանա դեպի կերակրափող։

Ստամոք

Ձեր ստամոքսի պատն արտադրում է ստամոքսահյութ, որը կազմված է աղաթթվից և ֆերմենտներից։ Դրանց շնորհիվ մարսվում են սպիտակուցները։ Ստամոքսը գործում է որպես «խառնահարիչ»՝ սննդագունդը խառնելով և հարելով ստամոքսահյութով, որի արդյունքում ստացվում է սննդախյուս՝ խիտ ապուրանման հեղուկ։

Բարակ աղիներ

Ձեր լեղապարկում կուտակված լեղին և ենթաստամոքսային գեղձում արտադրվող մարսողական հյութերը դատարկվում են բարակ աղիների վերին հատվածում՝ 12-մատնյա աղիում։ Այս նյութերն օգնում են, որպեսզի սպիտակուցները ճեղքվեն մինչև ամինաթթուների, իսկ ճարպերը՝ մինչև ճարպաթթուների։ Այս մանրագույն մասնիկները շաքարի, վիտամինների և միներալների հետ միասին բարակ աղիների լորձաթաղանթով ներծծվում են դեպի արյան հուն։

Այս աղիները կոչվում են բարակ, քանի որ ունեն միայն 3,5 սմ տրամագիծ բայց շուրջ 5 մետր երկարություն՝ ապահովելով սննդանյութերի ներծծման մեծ մակերես։ Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի մեծ մասի քիմիական մարսողությունն ավարտվում է հենց բարակ աղիներում։

Հաստ աղիներ և հետանցք

Հաստ աղիների լորձաթաղանթով ընթանում է ջրի, միներալային աղերի և վիտամինների ներծծումը։ Չմարսված բջջանքը խառնվում է լորձի և բակտերիաների հետ և մասամբ քայքայվում է՝ սնուցելով լորձաթաղանթի բջիջները և պահելով ձեր հաստ աղին առողջ։ Անցնելով հաստ աղիներով՝ սննդախույսից ձևավորվում է կղանքը, որը պահեստավորվում է ուղիղ աղիքում (ռեկտում), որտեղից էլ, ձեր իսկ պահանջով, հեռացվում է հետանցքով։

Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:

Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

mars.jpg

Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

մարս-w500.jpg

Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:

марс.png

Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը: Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է:

 Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա:

Օրինակ` սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը` լիպազի, իսկ ածխաջրերը` ամիլազի կողմից (բարակ աղիում): Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ` պեպսինը` թթվային, ամիլազը` հիմնային: Ֆերմենտներն ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ` 36−37°C:

Մարսողական համակարգի խանգարումները առաջացնում են մի շարք հիվանդություններ, ինչպես նաև պատճառ են դառնում գիրության:

Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները:

Առողջագիտության տեղեկություն

Սնունդը մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչն է, քանի որ նրա միջոցով օրգանիզմը ստանում է իր կենսագործունեության համար ամեն ինչ։ Սնունդը ունի հինգ բաղադրիչ։

  • Սպիտակուցներ
  • Ջրեր
  • Ածխաջրեր
  • Ճարպեր
  • Աղեր

Սպիտակուց — ձու, ձուկ, միս, կաթնամթերք

Ածխաջրեր — միրգ, հաց, մակարոն, բանջարեղեն

Աղ — բոլոր միկրոէլեմենտներ

Ջուր — ջրեր

Ճարպ — յուղ, ձեթ, կարագ

Իմ պատրաստած տեսանյութը՝

Կենսաբանության մարտ ամսվա ամփոփում

1. Արյան բաղարդություն

Արյունը դա մարդու վառելիքն է, որը ստիպում է մարդուն լինել առողջ, պայքարելով զանազան վիրուսների և միկրոբների հետ։ Խողովակներով՝ երակներով հոսում է արյունը, որը օգտակար նյութեր է մատակարարում մեր օրգանիզմի տարբեր օրգաններ։ Արյունը բաղկացած է հակամարմիններից, լեյկոզիտների, էրիթրոցիտներից և թրոմբոցիտներից։ Էրիթրոցիտները դա երկու կողմից փկված սկավառակի տեսքով հակամարմիններ են, որոնք նպաստում են մարդու նյութափոխանակությանը։ Կան նաև հակարմիններ, որոնք պայքարում են վիրուսների դեմ։

2. Արյան կարգեր

Արյունը տարբեր մարդկանց մոտ լինում է տարբեր տեսակի և կարգի։ Սերնդից սերունդ կարող է փոխանցվել նույն կարգի և տեսակի արյունը։ Արյան խմբերնը ութն են։ Առաջին՝ դրական, բացասական, Երկրորդ՝ դրական և բացասական, Երրորդ՝ դրական և բացասական և Չորրորդ՝ դրական և բացասական։ Ամենահաճած հանդիպվող արյան կարգը դա Երկրորդի դրական է, իսկ ամենահազվադեպը Չորրորդի բացասականը։ Ամբողջ աշխարհի բնակչության 4%-ը ունի միայն այդպիսի կարգ։

Գոյություն ունի նաև հակածինի երրորդ տեսակը, որը կոչվում է ռեզուս (Rh) գործոն: Դուք կամ ունեք այս հակածինը կամ էլ չունեք նույն հակածինը։ Մեր արյան մեջ կան Ա և Բ հակածինները, և ալֆա և բետա հակամարմինները, որոնք երբեք չեն կարող հանդիպել միևնույն կարգում։ Կարող է կարգը, տեսակը լինել բաղկացած Ա և ալֆա, Բ և բետա, բայց երբեք չի կարող հանդիպել ալֆան և բետան միևնույն տեսակում։

3. Շնչառական համակարգ

Մեր թոքերը գտնվում են փակ խոռոչում և գրավում են գրեթե ամբողջ ծավալը, և դրա պատճառով մարդու ճնշումը օրգանիզմում միշտ մթնոլորտային ճնշումից ցածր է։ Թոքերը ահռելի տեղ են զբաղեցնում։ Առողջ, չափահաս մարդը մեկ րոպեյում կատարում է մոտավորապես 16-20 շնչառական շարժում, իսկ մեկ օրում դրանց թիվը հասնում է մոտ 21000։ Շնչառական շարժումները բաժանվում է երկու փուլի՝ ներշնչման և արտաշնչման։ Արտաշնչումը ավելի երկարատև գործընթաց է։ Այն պայմանավորված է ստոծանու և կողերի ռիթմիկ կծկումներից։ Երեխան մեկ րոպեյում կատարում է մոտավորապես 20-25 շնչառական շարժում։

4. Թոքերի կենսական տարողություն

Կենսական տարողությունը դա առավելագույն արտաշնչման ծավալն է, որը կատարվում է ամենախորը ներշնչումից հետո։ Թոքերի կենսական տարողությունը կախված է մարդու տարիքից, սեռից, մարզական վիճակից։ Երեխայի թոքերի կենսական տարողությունը կազմում է 1200 սմ խորանարդ, կնոջինը և տղամարդունը 3500 սմ խորանարդ, իսկ մարզված մարդունը մոտ 9000 սմ խորանարդ։ Սեռը նույնպես կապ ունի, քանզի ամեն սեռ ունի կենսական տարողության չափանիշներ և ձևեր։ Տարիքը կախված է, քանզի ամեն տարի մեր թոքերի վրա ավելի մեծ ճնշում է գործադրվում, այն պատճառով, որ մեր օրգանիզմը աճում է և զարգանում է։

Աշխատանքներ մարտ ամսվա համար

Շնչառական շարժումներ։ Թոքերի կենսական տարողություն

Արյան կարգեր և տեսակներ

Արյան շրջանառության մեծ և փոքր շրջաններ

Շնչառական շարժումներ, թոքերի կենսատարողություն

Շնչառական շարժումներ: Թոքերի կենսական տարողությունը: Շնչառության կարգավորումը

Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում՝ գրավելով նրա համարյա ամբողջ ծավալը: Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր: Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16−20 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից: Ընդ որում արտաշնչման փուլն ավելի երկարատև է: Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է մոտ 21000:

Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես 700 մլն շնչառական շարժում:

Շնչառությունն իրականանում է շնչառական մկանների՝ ստոծանու և միջկողային մկանների ռիթմիկ կծկումների շնորհիվ: Ստոծանին մկանային միջնապատի դեր է կատարում` բաժանելով որովայնի խոռոչը կրծքավանդակից:

Ներշնչման ժամանակ կծկվում են արտաքին միջկողային մկանները, կողոսկրերը փոքր-ինչ բարձրանում են, միաժամանակ կրծոսկրը շարժվում է դեպի առաջ: Այդ բոլորի հետևանքով կրծքավանդակի չափերը մեծանում են: Ստոծանու մկանների կծկման հետևանքով նրա գմբեթը հարթվում է, և կրծքավանդակը մեծանում է նաև ուղղաձիգ ուղղությամբ:

Թոքերը մկանային օրգան չեն, դրանք պասիվ կերպով հետևում են լայնացող կրծքավանդակի պատերին, որի հետևանքով թոքերում ընկնում է օդի ճնշումը: Մթնոլորտային օդը թափանցում է թոքեր, որոնք լայնացել են, տեղի է ունենում ներշնչում:

շնչառ.jpg

Իսկ ինչպե՞ս է կատարվում արտաշնչումը:

Միջկողային և ստոծանու մկանների թուլացման հետևանքով կողոսկրերն իրենց ծանրության տակ ուղղվում են ներքև, ստոծանին զբաղեցնում է իր նախկին դիրքը, կրծքավանդակի խոռոչը փոքրանում է, թոքերը սեղմվում են, նրանցում օդի ճնշումը մեծանում է և օդը շնչառական ուղիներով դուրս է մղվում, տեղի է ունենում արտաշնչում: Ավելի խորը շնչառությանը մասնակցում են նաև որովայնի մկանները:

Հանգիստ ներշնչման ժամանակ մարդը ներշնչում է մոտ 500 սմ³ օդ և նույնքան էլ արտաշնչում: Դա կոչվում է շնչառական ծավալ: Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ³-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ³-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում:

Օդի այն առավելագույն քանակը, որը կարելի է արտաշնչել ամենախորը ներշնչումից հետո, կոչվում է թոքերի կենսական տարողություն:

Չափահաս մարդու մոտ այն մոտավորապես հավասար է 3500 սմ³: Թոքերի կենսական տարողությունը կախված է հասակից, սեռից, մարզվածության մակարդակից:

6 տարեկան երեխայի թոքերի կենսական տարողությունը 1200 սմ³ է, կնոջը` մոտ 3500 սմ³, տղամարդունը՝ մոտ 4500 սմ³: Մարզված մարդկանց մոտ այն կարող է հասնել մինչև 9000 սմ³: Ամենախոր արտաշնչումից հետո թոքերում պահպանվում է մոտ 1000 սմ³ (այսպես կոչված մնացորդային օդ), որի պատճառով թոքերը չեն դատարկվում մինչև վերջ, նույնիսկ մահից հետո:

gif 1.gif

Շնչառության կարգավորումը: Շնչառության կարգավորումն իրականացվում է նյարդային և հումորալ մեխանիզմներով:

Ուշադրություն

Երկարավուն ուղեղում գտնվում է շնչառության կենտրոնը, որտեղ մոտավորապես յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ առաջանում են գրգիռներ, որոնք հաղորդվում են կրծքավանդակի միջկողային մկաններին և ստոծանուն:

Դրա շնորհիվ մկանները կծկվում են, և կրծքավանդակը լայնանում է, տեղի է ունենում ներշնչում: Նույն մկանների թուլացման հետևանքով տեղի է ունենում արտաշնչում:

Շնչառական կենտրոնի վրա որոշակի ազդեցություն են թողնում մեծ կիսագնդերի կեղևում տեղակայված բարձրագույն շնչառական կենտրոնները: Դրանց ազդեցության հետևանքով շնչառության հաճախականությունը փոխվում է խոսելու ընթացքում:

Շնչառության կարգավորմանը մասնակցում են պաշտպանական ռեֆլեքսները` հազը և փռշտոցը:

Հազի միջոցով օդատար ուղիներից փոշին և մանրէները լորձի ավելցուկի հետ հեռացվում են բերանի խոռոչով, իսկ փռշտոցի դեպքում` քթի խոռոչով: Երկու դեպքում էլ տեղի է ունենում կտրուկ արտաշնչում:

Շնչառության հաճախականությունը փոխվում է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլև մարդու հուզական վիճակի փոփոխության դեպքում: Հուզմունքի պահին շնչառությունը տեղի է ունենում ընդհատումներով, իսկ գերլարվածության ժամանակ` աղմկոտ և հաճախ: Դրական զգայական իրավիճակում մարդու շնչառությունը դանդաղում է:

Ուշադրություն

Այսպիսով՝ արթուն և հարաբերական հանգստի պայմաններում չափահաս մարդը 1 րոպեում կատարում է մոտավորապես 16 շնչառական շարժում, քնած ժամանակ` 12:

how-we-breathe.gif

Իմ պատրաստած տեսանյութը՝

Արյան կարգեր, տեսակներ

Արյան տարբեր տեսակները

Բոլոր մարդկանց արյունը կազմված է նույն հիմնական կառուցվածքային տարրերից, սակայն տարբեր մարդկանց արյունները միմյանցից տարբերվում են բազմաթիվ այլ հատկանիշներով:

Գոյություն ունեն արյան 4 հիմնական խմբեր և 8 տեսակներ: Բժիշկները սա անվանում են արյան խմբի ABO համակարգ:

Արյան խմբերը հիմնված են այն բանի վրա, թե ձեր արյան կարմիր բջիջների մակերեսին երկու հատուկ հակածիններց ո՞րն է առկա:

  • О (I) խումբը չունի A և B հակածիններից և ոչ մեկը, սակայն α և β հակամարմիններից՝ երկուսն էլ
  • A (II) խումբն ունի A հակածին և β (բետա) հակամարմին
  • B (III) խումբն ունի B հակածին և α (ալֆա) հակամարմին
  • AB (IV) խումբն ունի A և B հակածինները, սակայն α և β հակամարմիններից՝ և ոչ մեկը:

Մարդու արյան մեջ միասին կարող են գտնվել միայն տարասեռ հակածիններ և հակամարմիններ (А և β, B և α), քանի որ միասեռի դեպքում (А և α, B և β ) տեղի է ունենում արյան կարմիր մարմնիկների միակպչում՝ սոսնձում (հեմագլուտինացիա), որը բերում է էրիթրոցիտների քայքայման (հեմոլիզ) և դրանցից մակարդման գործոնների անջատման, որոնք էլ իրենց հերթին առաջանում են արյան ներանոթային մակարդուկներ:

Այսպիսով, I (Օ) խմբի մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլոր խմբերին, ուստի նրանք կոչվում են ունիվերսալ դոնորներ, իսկ IV (AB) խմբի մարդիկ կարող են արյուն ստանալ բոլոր խմբերից և կոչվում են ուներսալ ռեցիպիենտնեչ։ II (A) և III (B) խմբերի մարդիկ կարող են արյուն տալ միայն իրենց խմբի մարդկանց ու IV խմբին։

Գոյություն ունի նաև հակածինի երրորդ տեսակը, որը կոչվում է ռեզուս (Rh) գործոն: Դուք կամ ունեք այս հակածինը (որը նշանակում է, որ ձեր արյունը «Rh+» կամ «ռեզուս-դրական» տեսակի է) կամ էլ չունեք նույն հակածինը (որը նշանակում է, որ ձեր արյունը «Rh-» կամ «ռեզուս-բացասական» տեսակի է):

Այսպիսով, արյան 4 խմբերով և ըստ ռեզուսի 2 տեսակներով կազմավորվում է արյան 8 տեսակները:

  • I (Օ) դրական կամ I (Օ) բացասական
  • II (A) դրական կամ II (A) բացասական
  • III (B) դրական կամ III (B) բացասական
  • IV (AB) դրական կամ IV (AB) բացասական:

Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդե-սերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում։

Մարդկանց 40-50 %-ը ունի I (Օ) խմբի արյուն, 30-40 %-ը՝ II (A), 10-20 %-ը՝ III (B), իսկ 5 %-ը՝ IV (AB) խումբ։ Մարդկանց 85%-ի արյունը ռեզուս (Rh) դրական է, իսկ 15%-ը՝ ռեզուս (Rh) բացասական: Եթե հաշվի առնենք նաև ռեզուս (Rh) գործոնը, ապա ամենահաճախ հանդիպող արյան տեսակը I (Օ) դրականն է, իսկ ամենահազվադեպը՝ IV (AB) բացասական:

Արյան հիմնական տարրերը
Չափահաս մարդկանց մեծ մասն ունի 4-6 լիտր արյուն: Ձեր արյունը կազմված է տարբեր տեսակի բջիջներից (կոչվում են նաև արյան ձևավոր տարրեր), որոնք պլազմայի մեջ «կախված» վիճակում շրջանառում են արյան հունով: Այսպիսով, արյունը կազմված է հետևյալ երեք տեսակի բջիջներից և հեղուկ մասից՝

արյան կարմիր բջիջներ կամ գնդիկներ (էրիթրոցիտներ), որոնք թթվածինը տեղափոխում են դեպի հյուսվածքներ և այնտեղից հեռացնում ածխաթթու գազը
արյան սպիտակ բջիջներ կամ գնդիկներ (լեյկոցիտներ), որոնք ոչնչացնում են օտարածին օրգանիզմները և պայքարում վարակի դեմ
արյան թիթեղիկներ (թրոմբոցիտներ), որոնք օգնում են արյան մակարդմանը
արյան պլազմա, որն արյան հեղուկ մասն է և պարունակում է սպիտակուցներ, այլ օրգանական նյութեր և աղեր:
Ձեր արյունը մեկ այլ մարդու արյունից տարբերվում է սպիտակուցային մոլեկուլների տարբեր զուգակցումների միջոցով: Այս սպիտակուցները ձեր արյան հակածիններն ու հակամարմիններն են:

Հակածինները (անտիգեն) գտնվում են ձեր արյան կարմիր բջիջների մակերևույթին, իսկ հակամարմինները՝ պլազմայում: Արյան կարմիր բջիջների հակածինների և պլազմայի հակամարմինների տարբեր զուգակցումներով էլ ձևավորվում է ձեր արյան տեսակը:

Իմ պատրաստած տեսանյութը՝

Արյան շրջանառության մեծ և փոքր շրջաններ

Արյան շրջանառության մեծ և փոքր շրջաններ

Արյունը շարժվում է արյան շրջանառության երկու` մեծ և փոքր շրջաններով:

doctors-am-vascular-system_1.jpg

Արյան ուղին, որը սկսվում է ձախ փորոքից և ավարտվում աջ նախասրտում կոչվում է արյան շրջանառության մեծ շրջան:

Ձախ փորոքի կծկման հետևանքով արյունը մղվում է աորտա, որը ամենախոշոր արյունատար անոթն է:

Աորտայից դուրս եկող զարկերակներն աստիճանաբար ճյուղավորվում և, ի վերջո հյուսվածքներում, վերածվում են մազանոթների, որոնց պատերից թթվածինը և սննդանյութերն անցնում են հյուսվածքային հեղուկ և ապա բջիջներ: Այստեղ արյունը հարստանում է ածխաթթու գազով և կենսագործունեության արգասիքներով, ապա անցնում է երակներ, որոնք, միմյանց հետ միավորվելով, դառնում են ավելի խոշոր երակներ: Վերջիններս վերին և ստորին սիներակներով բացվում են աջ նախասիրտ: Այստեղ ավարտվում է արյան շրջանառության մեծ շրջանը:

shutterstock_279296840.jpg

Արյան ուղին, որը սկսվում է աջ փորոքից և ավարտվում ձախ նախասրտում կոչվում է արյան շրջանառության փոքր շրջան:

Աջ փորոքի կծկման շնորհիվ արյունը մղվում է թոքային ցողուն, այնտեղից` թոքային աջ և ձախ զարկերակներ, որոնք, թոքերում ճյուղավորվելով, առաջացնում են թոքային մազանոթներ: Թոքային մազանոթներում ածխաթթու գազը երակային արյունից անցնում է թոքաբշտեր, իսկ թթվածինը` թոքաբշտերից մազանոթներ, և արյունը դառնում է զարկերակային: Թոքերից զարկերակային արյունը չորս թոքային երակներով (յուրաքանչյուր թոքից՝ երկուական) անցնում է ձախ նախասիրտ: Այդտեղ ավարտվում է արյան շրջանառության փոքր շրջանը:

малый-круг-кровообращения.jpg

Այսպիսով` արյան շրջանառության մեծ շրջանը սկսվում է ձախ փորոքից, հասնում հյուսվածքներ, որտեղից վերադառնում է աջ նախասիրտ:

Արյան շրջանառության փոքր շրջանը սկսվում է աջ փորոքից, որտեղից դուրս եկող թոքային զարկերակներով արյունը հասնում է թոքաբշտեր, հարստանում թթվածնով և վերադառնում ձախ նախասիրտ:

Իմ պատրաստած տեսանյութը`

Փետրվար ամսվա ամփոփում կենսաբանությունից


1. Ներկայացնել սրտի կառուցվածքը։

Մարդու սիրտը բռունցքի չափ օրգան է, որն մեր օրգանիզմում կատարում է շատ մեծ դեր, մատակարարելով արյուն, թթվածին և օգտակար նյութեր օրգանիզմի բոլոր տեղերը։ Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակում, մի փոքր ձախ դասավորությամբ։ Մարդու սրտի կառուցվածքը հեշտ է կառուցված, բայց կատարում է ամենագլխավոր դերերից մեկը։ Այն բաղկացած է աջ շրջանից ու փորոքից և ձախ շրջանից ու փորոքից։

This image has an empty alt attribute; its file name is 280px-Heart_frontally_PDA.jpg

2. Ինչ ֆունկցիա է կատարում սիրտը։

Սիրտը կատարում է շատ մեծ դեր։ Այն մատակարարում է թթվածին, սննդանյութեր ու օգտակար նյութեր երակներով։ Այն նաև հեռացնում է ոչ պիտանի, օգտակար ու նաև վնասակար նյութերը երակներով արյուն մղելով թոքեր։ Արյունը հուսում է երակներով ու զարկերակներով։ Նրանք իրենցից ներկայացնում են փոքր լարեր, որոնցով շատ մեծ արագությամբ հոսում է արյունը, մատակարարելով օգտակար նյութեր թոքր, օրգանիզմ։ Սիրտը կատարում է շարժիչի դեր և արյունը մղում է մեծ արագությամբ։ Սրտի զանգվածի հասուն մարդու մոտ կազմում է 250-300 գրամ։ Երեխայի սրտի զանգվածը կարող է կազմել 100-150 գրամ։ Ընդհանրապես պետք է հաշվել, որ մարդու սիրտը մարդու զանգվածի 2%-ը։ Այն բռունցքի չափ է։

shutterstock_375878683.jpg

3. Մանրամասն ներկայացնել ինչ է իրենից ներկայացնում սրտամկանի ինֆարկտը։

Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Ինֆարկտ կարող են ստանալ կանայք և տղամարդիկ, որոնք 55-60 տարեկան են, հաճախ այդ տարիքում են նկատվում այդպիսի տատանումները։ Սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Սրտամկանի ինֆարկտը կարող է բերել տրավմաների, քանի որ ախտահարվում է ձախ կամ աջ գլխուղեղը, որոնցից յուրաքանչյուրը ունի մեծ դեր մարդու ինտելետի, մտածելարտպի, գործողությունների հերթականության, հավասարակաշռության, խելքի ու առողջ մարմնի վրա։

Սրտամկանի ինֆարկտ. ախտանիշներ

4. Ինչպես հասկանալ, որ մարդու մոտ սրտամկանի ինֆարկտ կա։

Կարելի է ենթադրել, որ մարդը ինֆարկտի է ենթարկվել, իմանալով հետևյալ կետերը՝

  • Մարդը շնչակտուր է լինում
  • Չի կարողանում նորմալ շարժվել
  • Իրեն չի զգում առողջ
  • Չի կարողանում կատարել պրիմիտիվ շարժումները, քայլերը
  • Բերանից փրփուր է գալիս
  • Չի կարողանում նորմալ մտածել
  • Ստանում է որոշակի տրավմաներ
  • Առաջանում է գլխի ցավ, սրտխառնոց
  • Սուր ցավ է զգում կրծքավանդակի տեղամասում

Մարդուն անմիջապես պետք է պահել այնտեղ, որտեղ կա ազատ օդի հոսք, այսինքն եթե տարածքում, մոտակայքում կան շատ մարդիկ, պետք է ազատվել նրանցից, որպեսզի պացիենտը կարողանա նորմալ շնչել։ Պետք է վեր պահել գլուխը ու կարգավոել շնչառությունը։ Հարկ եղած դեպքում պետք է կատարել արհեստական շնչառություն։ Առաջնային օգնություններից մեկը դա բուժօգնություն զանգահարելն է։ Պետք է շատ զգույշ վերաբերվել մարդուն տեղաշարժելիս ու օգնելիս։

Շնչառական համակարգի կառուցվածքը

Շնչառության նշանակությունը:

Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով:

Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:

Արդեն գիտեք, որ բջիջներին թթվածնի մատակարարումը և նրանցից ածխաթթու գազի հեռացումն իրականացնում է արյունը: Գազափոխանակությունն արյան և մթնոլորտային օդի միջև իրականացնում են շնչառության օրգանները: Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար:

shutterstock_450810031.jpg

Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները:

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

Օդատար ուղիներից առաջինը, որը շփվում է մթնոլորտային օդի հետ, քթի խոռոչն է:

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև 95% խոնավություն):

Քթի խոռոչը և քթըմպանը

20196867_702101623328208_188518343_n.jpg

Այսպիսով` քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:

Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:

Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ: 

Կոկորդ

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:

Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

лечение-фарингита-у-взрослых.jpeg

Կոկորդը նաև ձայնային օրգան է: Այդ խոռոչի ամենանեղ տեղում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը: Ձայնախորշը եռանկյունաձև է: Այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը միմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում: Որքան մեծ է ձայնալարերի տատանման հաճախականությունը, այնքան բարձր է ձայնը:

Ձայնի և հոդաբաշխ խոսքի ձևավորման վրա ազդում է նաև լեզվի, շրթունքների, ստորին ծնոտի դիրքը, քթի և բերանի խոռոչների ձևը և այլն: Այդ է պատճառը, որ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ (անգինա և այլն) փոխվում է ձայնի որակը:

Ձայնախորշ

vocal_cords_anatomy.png

Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն 10−15սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Կազմված է 16−20 աճառային կիսաօղակներից, որոնց շնորհիվ պարանոցի շարժումների դեպքում շնչափողի լուսածերպը մնում է բաց վիճակում, և օդն անարգել անցնում է շնչառական ուղիներ: Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարվում սննդագնդիկի տեղաշարժը: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների:

imgpsh_fullsize (2).jpg

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով:

Յուրաքանչյուր թոքում հաշվվում է մինչև 400 մլն թոքաբուշտ, որոնց ընդհանուր մակերեսը 100−150 մ² է:

shutterstock_374675080.jpg

Փաստորեն, թոքերի շնչառական մակերեսը 70−100 անգամ մեծ է մարդու մաշկի մակերեսից: Թոքերի այդ հսկայական մակերևույթն ապահովում է գազափոխանակության մեծ արագությունը:

Թոքերը երկուսն են, տեղավորված են կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը: Թոքերը նման են հատած կոնի, գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն: Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի: Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ, բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն և կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում խաղողի ողկույզի:

shutterstock_228843106.jpg

Թոքաբշտիկների պատը կազմված է միաշերտ բջիջներից, որոնք արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով: Թոքաբշտերի և մազանոթների պատերի միջև կատարվում է գազափոխանակություն:

Արտաքինից թոքը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ թոքամզով (թոքային պլևրայով): Այն կազմված է երկու թաղանթներից, որոնցից մեկը պատում է թոքերի մակերեսը (թոքամզային թաղանթ), մյուսը՝ կրծքավանդակի պատը ներսից (մերձպատային թոքամզային թաղանթ):

Թոքային և մերձպատային թոքամզային թաղանթների միջև առաջանում է ճեղքանման ազատ տարածություն, որը կոչվում է թոքամզային խոռոչ:

Թոքամզային թաղանթներից այդ խոռոչ է արտադրվում քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է շնչառության ժամանակ թոքերի և կրծքավանդակի պատերի միջև առաջացող շփման ուժը:

gif.gif

Պատրաստել եմ հետևյալ տեսանյութը՝