Մարտի 23-ին՝ Միջին դպրոցի փոքր դահլիճում հասարակագետներ՝ Սամվել Թամազյանի ու Աննա Խաչատրյանի հովանավորությամբ կազմակերպվել էր հանդիպում-քննարկում-բանավեճ, որի ընթացքում ուսուցիչներն ու սովորողները իրենց կարծիքներն էին հայտնում, խոսում ու պատմում հայ-թուրքական հարաբերությունների նոր զարգացումների մասին։
Սկզբից ներկայացան ուսուցիչները՝ պատմելով ու պատմական ակնարկներ անելով։ Ներկայացվեց բուն թեման, ներածությունն ու ընթացքը, որից հետո սովորողները իրենց վերլուծություններով հանդես եկան։ Հետաքրքիր դադարների վրա ուսուցիչներն ու սովորողները կանգ էին առնում ու կարծիքներ էին փոխանակում։ Ոմանք համաձայնվում էին, ոմանք՝ ոչ, ոմանք էլ ձեռնպահ էին մնում։
«Տիգրան Հայրապետյան» ստուգատեսի շրջանակներում, «Մխիթար Սեբաստացի» Ավագ-Միջին դպրոցներում կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ մրցաշար, որի նպատակն էր պարզել, թե ո՞ր թիմն է արժանի գլխավոր մրցանակին և ո՞րն է, իհարկե, ամենախելացի թիմը։ Բախտի բերմամբ, մենք այս մրցաշարում երկու-երեք տարի համառ ու աննահանջ պայքարից հետո կկարողացանք մեր անունն էլ գրել «պատմության մեջ»։
«Հաղթանակ տանող ճանապարհը» երևի թե ամենաճիշտ բնութագրիչն է, որով կարող ենք որակել մեր հաղթանակը։ Ինչ խոսք, բոլորն էլ պարտվում են, հաղթում, սակայն մեր հաղթանակը յուրովի էր, քանզի և՛ կրթահամալիրում, և՛ կրթահամալիրից դուրս կազմակերպված մրցույթներում մեզ այդպես էլ չէր հաջողվում հաղթել․․․։ Կրթահամալիրի կազմակերպած ինտելեկտուալ մրցույթները, իրենց հերթին, նույնպես յուրահատուկ են, քանզի հարցերը այնքան լավ են մշակված, վերցված ու կազմած, որ լինում են դեպքեր, երբ գրեթե բոլոր հարցերին ճիշտ ես պատասխանում՝ հանգամանքների ու բախտի բերումով, և լինում են դեպքեր, երբ քսանական հարցից երկու-երեք ճիշտ պատասխան ես ընդամենը գրանցում՝ վստահ լինելով, որ բոլորը ճիշտ են։
Այսօր՝ մարտի 21-ին, մեր աշխարհագրության ուսուցիչ և շատ հավատարիմ, վստահելի, հավասարակշռված ու մտերիմ բարեկամ՝ Էմանուել Ագջոյանի, Անուշ Ներսիսյանի, Աննա Խաչատրյանի աջակցությամբ, մենք վերջ ի վերջո տոնեցինք հաղթանակը՝ երկար սպասված հաղթանակը։ Տպավորություններն ու զգացողությունները պարզապես անբնութագրելի էին։ Դա մեզ համար անսպասելի հաղթանակ էր, սակայն՝ արդարցված ու արժանի։ Շնորհակալություն եմ հայտնում Էմանուել Ագջոյանին՝ հիանալի, արդյունավետ ու հետաքրքիր մրցաշար կազմելու ու կազմակերպելու համար, ընկեր Անուշին ու օգնականներին՝ իրենց կատարած անգնահատելի և ամենակարևորը՝ արդար աշխատանքի ու ստուգման համար, ընկեր Լիլիթին ու ընկեր Աննային՝ մոտիվացնելու, աջակցելու ու միշտ մեր կողքին ու մեր կողմից լինելու համար։ Շնորհակալ եմ բոլորին։
Ահա և ավարտեցինք Մեծամորի №2 Ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների թեստերի ստուգումն ու ամփոփումը։ Պետք է ասեմ, որ ես ինքս շատ տպավորված եմ այդ դպրոցով, սովորողներով, նրանց պատասխանատվությամբ, աշխատասիրությամբ, ինչպես նաև դպրոցի կազմակերպվածությամբ։ Շնորհակալ եմ անչափ թեստին մասնակցելու և վերջինիս ավելի արդյունավետ ու օգտակար դարձնելու համար։ Եկել է պահը ընդհանուր հաշվետվություն տալու։
Այսօրը մեր ճամբարի վերջին օրն էր։ Ինչքա՜ն շուտ անցավ այս ճամբարը։ Այս անգամ ընդհանուր պարապմունքն անցկացվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում, որը մենք անվանում ենք «Ուսումնական ժամերգություն»։ Ժամերգության ժամանակ սովորողները երգեցին Փրկչի մասին երգեր, միասին աղոթեցինք և վերջում էլ մոմ վառեցինք վերջին ողբերգական իրադարձության և պատերազմների զոհերի հիշատակի համար։
Ահա եկավ նախավերջին օրը։ Ճամբարը այնքան շուտ անցավ, որ նույնիսկ չէինք էլ պատկերացնում։ Այս օրը շատ ծանրաբեռնված էր։ Նախ քննարկեցինք օրակարգը, հանդիպումների ու ամփոփումների ցուցակները, քննարկեցինք, թե քննությունների համար ինչպես ենք աշխատելու, ինչպիսի աշխատանքներ ու նախագծեր ենք կատարելու հետագայում։ Առաջին ժամվա ընթացքում մասնակցեցինք քոլեջի ուսանողների կողմից կազմակերպած «կլոր-սեղան» քննարկմանը, որտեղ նրանք մեզ ցույց էին տալիս քարտեզագրական բջջային հավելավծներ և պատմում էին, թե նրանք ինչ օգուտ են տալիս։
Առաջին ժամն անցավ այդպես, սակայն երկրորդ ու երրորդ ժամերը լուրջ ծանրաբեռնված էին։ Այդ ժամին մեզ այցելեցին «Մխիթար Սեբաստացի» քոլեջի ուսանողները, որոնք հետաքրքրված էին ֆիզիկայով և եկել էին, որպեսզի մենք «փոխանակվենք գիտելիքներով»։ Կատարեցինք «Սովորող-սովորեցնող» նախագիծը նույնպես։ Թեման էր «էլեկտրոլիտներ, ոչ էլեկտրոլիտներ, մեկուսիչներ ու հաղորդիչներ»։ Ուսանողների բացատրեցինք դիսոցման երևույթը, ցույց տվեցինք, թե որ մարմիններն են հաղորդիչ, որոնք՝ ոչ։ Նաև մենք որոշ բաներ վերհիշեցինք ու սովորեցինք։ Ուսանողները շահագրգռված էին յուրացնել ֆիզիկայի նոր դասերը, իսկ մենք շահագրգռված էինք դասը նորմալ անցկացնել։
Այսօր՝ հունվարի 25-ին, ընդհանուր պարապմունքից հետո ջոկատով հավաքվեցինք, ամփոփեցինք կատարած աշխատանքները, գրանցեցինք արդյունքները և ուղևորվեցինք Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան՝ նախագիծ կատարելու։ Մենք ընկեր Արտակի հետ պայմանավորվել էինք, որ պետք է այցելեինք այդ համալսարանը, որպեսզի այնտեղ մասնագետի հետ քննարկենք այդ ոլորտը, այդ արվեստը, հարց ու պատասխան անենք, թորման փորձն կատարենք ու վերադառնանք հետ։ Նախօրոք նաև պայմանավորվել էինք, թե որ նախագծերի շրջանակներում ենք այցելություններ անում։ Ժամը 10:30 շարժվեցինք և 20 րոպեից արդեն այնտեղ էինք։
Այսօր՝ հունվարի 24-ին, մենք՝ մեր ջոկատով, ըստ օրակարգի ընդհանուր պարապմունքից հետո ժամանակ չկորցրեցինք և բարձրացանք քոլեջի գինեգործության դասարան, որտեղ և անցկացրեցինք մեր նախագիծը։ Մենք ունենք «գինու քիմիան», «միջառարկայական նախագիծ», «քիմիան ու ֆիզիկան գինու մեջ» և այս թեմաներին զուգահեռ այլ հետաքրքիր ու ոչ պակաս կարևոր նախագծեր։ Ուստի մենք հստակ նպատակով էինք բարձրացել այնտեղ։ Ի դեպ, պետք է նշեմ, որ մինչև քոլեջ բարձրանալը, հասցրել էինք այցելել «Ոսկեվազ» գինու գործարան, որտեղ էլ ծանոթացել ենք պրոֆեսիոնալ սարքերի ու գործիքների, ինչպես նաև հնամենի գինիների, հագուստների, ավանդույթների ու մշակույթների հետ։ Այդ օրվա լուսաբանումը կարդացեք՝ այստեղ, իսկ ես անցնեմ առաջ։
Այսօրը՝ հունվարի 23-ը, մեր հունվարյան ճամբարի վերջին շաբաթվա առաջին աշխատանքային օրն էր։ Այսօր մենք եկել էին ուրախ տրամադրությամբ, քանի որ դասերից հետո ընկեր Լիլիթի ու ընկեր Գոհարի հետ գնացինք Հայաստանի Հանրապետության «Սինոփսիս-Արմենիա» տեխնոլոգիական հսկա, որի մասնաճյուղերը կան նաև Հայաստանի տարածքում և գլխավորն ու հիմնականը Արշակունյաց փողոցի վրա է։
Ընդհանուր պարապմունքին պարելուց, երգելուց ու զրուցելուց հետո, եկանք դասարան և ես՝ նախագծային խմբի անդամ Ավագի հետ գնացի թեստավորման համար տարբեր ջոկատներ և գրանցեցի արդյունքներ։ Վերադառնալուց հետո քննարկեցինք պրոյեկտները, անցած հաշվետվություններն ու ամփոփումները, փորձերն ու ծրագրերը, ինչպես նաև հետագա քայլերն ու աշխատակարգը։ Մենք խոսեցինք, խաղացինք, զվարճացանք, անցկացրեցինք հետաքրքիր դասաժամեր և հավաքվեցին՝ ուղևորվելու դեպի տեխնոլոգիական հսկա։ Ժամը 3:30 շարժվեցինք և 4-ին մոտ հասանք նշանակության վայր։
Այսօր՝ հունվարի 23-ին, ջոկատի որոշ սովորողներով ուղևորվեցինք դեպի «Սինոփսիս» տեխնոլոգիական հսկա, որն համեմատ մյուս մեր ճամփորդությական հիմնարկների, գտնվում է Երևանի սրտում։ Նաև, ի տարբերություն մնացած ճամփորդությունների, մենք գնացինք դասերից հետո՝ ժամը 3:30։ Իսկ ժամը չորսին մենք արդեն այնտեղ էինք։ Ընկեր Լիլիթի ու ընկեր Գոհարի գլխավորությամբ ու ուղեկցությամբ, ծանոթացանք տեխնոլոգիական հսկայի հետ և ձեռք բերեցինք հստակ պատկերացում ապագայի մասնագիտության վերաբերյալ։ Մեզ այնտեղ դիմավորեցին, ուղեկցեցին հատուկ սենյակ, որտեղ էլ ցույց տվեցին պրեզենտացիան և ներկայացրեցին տեխնոլոգիական հսկայի հիմնական նպատակը։
Այսօր՝ հունվարի 20-ը, մեր հունվարյան ճամբարի երկրորդ շաբաթվա վերջին օրն էր։ Արդեն ճամբարի վերջին մնում է ընդամենը մեկ շաբաթ։ Ընդհանուր պարապմունքին մասնակցելուց հետո, մենք քննարկեցինք հաջորդ շաբաթվա աշխատակարգը, ուսումնասիրեցինք և նախապատրաստեցինք նախագծերը և ժամը 10-ին ուղևորվեցինք «Ոսկեվազ» գինու գործարան, որտեղ էլ ծանոթացանք տեխնոլոգիաների, թորման, մշակման գործիքների ու աշխատանքների հետ։ Ուսումնասիրեցինք գինիները, հատկությունները, ինչպես նաև ոմանց մոտ հետաքրքիր հարցեր առաջացան և նրանք ուղեցին այդ հարցերը ուղեկցողին։ Մնացածը կարող եք կարդալ՝ այստեղ։
Այսօր՝ հունվարը 19-ին, մեր դասընկեր Լևոն Ավետիսյանի ծննդյան և մեր հերթական զվարճալի ճամբարային օրն էր։ Իհարկե, ես այսօր հարգելի պատճառներով բացակայեցի դասերից, սակայն նկարներից ու դասընկերներիս տպավորություններից եզրակացրեցի, որ ուրախ օր են ունեցել։ Այսօր Ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Պրն․ Տիգրանյանի հետ ուղևորվել էի Մեծամոր համայնք՝ «Նախասիրությունների բացահայտում» թեստի զարգացման ու թեստավորման համար։ Պրն․ Նիկողոսյանը՝ Մեծամորի №2 Ավագ դպրոցի փոխտնօրենը, մեզ աջակցեց այդ հարցում և իր մեքենայով հասցրեց համայնք։ Ժամը 9:10 շարժվեցինք և երեսուն-քառասուն րոպե անց, հասանք նշանակության վայր։ Դպրոցը ինձ շատ դուր եկավ իր տեսքով, վերանորոգմամբ։ Մուտք գործելով ներս, մենք տեսանք վերանորոգված ու գեղեցիկ կահավորված դասասենյակներ, գրասենյակներ, դահլիճներ ու միջանցքներ։ Որոշ ժամանակ ծանոթանալով ու խոսելով դպրոցի մասին, մենք սկսեցինք թեստավորումը։ Ավելին կարող եք կարդալ՝ հղմամբ։
Այսօր՝ հունվարի 19-ին, ես,Ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Պրն․ Տիգրանյանի հետ ուղևորվեցի Մեծամոր՝ «Նախասիրությունների բացահայտում» թեստի զարգացման ու թեստավորման համար։ Պրն․ Նիկողոսյանը՝ Մեծամորի Ավագ դպրոցի փոխտնօրենը, մեզ աջակցեց այդ հարցում և իր մեքենայով հասցրեց համայնք։ Ժամը 9:10 շարժվեցինք և երեսուն-քառասուն րոպե անց, հասանք նշանակության վայր։ Դպրոցը ինձ շատ դուր եկավ իր տեսքով, վերանորոգմամբ։ Մուտք գործելով ներս, մենք տեսանք վերանորոգված ու գեղեցիկ կահավորված դասասենյակներ, գրասենյակներ, դահլիճներ ու միջանցքներ։ Որոշ ժամանակ ծանոթանալով ու խոսելով դպրոցի մասին, մենք սկսեցինք թեստավորումը։
Այսօրվա մեր օրակարգն այսպիսին էր։ Մենք այսօր ընդհանուր պարապմունքից հետո, քննարկեցինք ընկեր Գոհարի հետ «Հանրակրթական Դիջիթեք 2023»-ի մեր ներկայացումը։ Երկրորդ ժամին Միջին դպրոցի ֆիզիկայի լաբորատորիայում կատարեցինք ֆիզիկական փորձեր ճնշման վերաբերյալ։ Երրորդ ժամը մեզ մոտ Դիջիթեքի ներկայացումն էր։ Մենք՝ խմբով, բարձրացանք Ավագ դպրոցի ՏՏ տեխնոլոգիաների լաբորատորիա, որտեղ էլ ներկայացրեցինք մեր նախագիծը՝ ստարտափը։
Մեր ներկայացումից առաջ, իր պրոյեկտով ներկայացավ Մնացականյան Նարեկը՝ 9-3-ի սովորողը, ով իր ընկերոջ հետ պատրաստել էր ճամփորդական ստարտափ։ Իրեն լսելուց ու հուզող հարցերի պատասխանները ստանալուց հետո, խոսքը տրվեց մեզ։ Փորձեցինք հնարավորինս շատ խոսել ծրագրի իրականացման արդիականության ու կարևորության մասին։ Դիջիթեքի ամփոփումը կարդացեք՝ այստեղ։ Մի խոսքով ընկեր Հերմինեյի, ընկեր Մարթայի ու Ավագ դպրոցի սովորողների հետ հետաքրքիր ու արդյունավետ մի քննարկում ստացվեց, որի արդյունքում մենք մտածեցինք կայքի ու նախագծի զարգացման մասին։