Մասնակիցներ՝
Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներՆպատակը`
- Հասարակական հարաբերությունների դերը մարդու կյանքում
- Կարևորությունը
- Ընկերության տեսակները
Նպատակ՝
Արդյո՞ք մենք պատասխանատու ենք մեր ընկերների արարքների համար:
Իմ կարծիքով և այո, և ոչ։ Մեր ընկերները, այն մարդիկ են, որոնք մեզ ուղեկցելու են մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Մենք, կոնկրետ՝ ես, ընտրում եմ այնպիսի մարդուն, որը իմ ձև է պատկերացնում աշխարհը, իմ ձև է մտածում։ Ես այնպիսի մարդու հետ եմ ընկերություն անում, ում ես ինքս սրտանց վստահում եմ, ու ես գիտեմ, որ նա չի դավաճանի ինձ։ Շատերը կան, որոնք իբրև թե իրական ու անբաժանելի ընկերներ են, բայց իրենք իրենց սրտում հասկանում են, որ ստեղծված չեն իրար համար։ Ընկերության մեջ շատ կոնֆլիկտներ են լինում, կարող է դա լինել չնչին, կարող է դա լինել ահռելի։ Իմ կարծիքով մենք պատասխանատու ենք, քանզի մի որոշ աչփով մենք ենք նրան դրդել այդ ճակատագրական քայլին։ Եթե նա ընկեր է կոչվում, ապա նա նաև կյանքի հաջորդողն է։ Ընկերոջ արարքները երբեմն կարող են լինել իր ընկերների մեղքը։ Ես համարում եմ, որ ճիշտ է այդ միտումը, քանի որ մենք ենք այնպես դաստիարակաում, կամ էլ դաստիարակվում մեր ընկերների կողմից, որ այդպիսի քայլերի ենք գնում։ Այդ քայլերը ցույց են տալիս շրջապատը, նրա մտածողությունն ու մտածելակերպը, և հենց դրա պատճառով, ես համարում եմ, որ մենք որոշ չափով մեղավոր ենք ընկերոջ, թե վատ, թե լավ արարքներում։

Արդյո՞ք մենք պարտավոր ենք մեր ընկերներին հետ պահելու սխալներից: Պատախանը հիմնավորեք:
Ես չեմ կարծում, որ պարտավոր ենք։ Այո, ընկերները, այն մարդիկ են, որոնց մենք ենք ընտրել, բայց նրան մխիթարել ոչ բոլոր ընկերներն են կարող։ Ես կարծում եմ հետ պահել պետք չի, քանի որ հենց մեր սխալներն են մեզ ուժեղ դարձնում, որոշներին նաև՝ խելացի։ Բայց մեր ընկերներին հարկավոր է ուղորդել, ու արդեն վերջին ու որոշիչ որոշումը պետք է նրանք կատարեն։ Ընկերները պարզապես ուղեկցորդներ են, որոնք ճանապարհ են բացում, բայց սխալներից հետ պահելը անչափ դժվար գործ է։ Եթե մարդ անընդհատ սխալներ է կատարում, դա կախված է նրանից, թե ինչ ձև է նա դրևորում իրեն շրջապատում, կամ էլ ինչպես է շրջապատը ազդում նրա վրա։ Իմ կարծիքով ամեն սխալում կա շրջապատի մեղավորությունը։ Բայց սխալներից հետ պահելը դժվար է, քանի որ որոշում կայացնողը մարդն է, ու իրեն, թե խորհուրդներով, թե առաջարկներով, չես կարող հետ պահել։ Ինչքան էլ, որ դու իր հետ լավ ընկերություն անես, խորհուրդներ տաս, միևնույնն է ճակատագրական որոշումը պետք է նրա հետևեից լինի։ Ընկերները պարզապես խորհուրդներն են փոխանցում, իսկ մարդը ընտրում է այն, որը ճիշտ է համարում, ու ես չեմ կարծում, որ դա կախված կլինի լավ ընկերությունից, իմ կարծիքով դա կախված կլինի բովանդակությունից ու ելքի միջոցներից։

Արդյո՞ք կենդանիները կարող են ընկերություն անել:
Այո, ինչու ոչ։ Կենդանիները, ինչպես մարդիկ, կարող են մտածել, բայց ոչ այն չափ, ինչքան մարդը։ Նրանք կարող են որոշում կայացնել, հասկանալ, թե արդյոք դիմացինը թշնամի է, թե ոչ։ Կենդանին իհարկե չունի այն տրամաբանությունը, որն ունի մարդը, բայց միևնույնն է նա կարող է հասկանալ պահը։ Երբ վագրը փորձում է հանկարծ հարձակվել իր թիրախի վրա, նա սկսում է սպասել։ Այդ սպասելն ու հարմար պահին թռիչքն կատարելը հենց վագրի մտածողությունն է։ Այսինքն ինքն է որոշում, թե երբ պետք է նա գնա այդ քայլին։ Այդ նույն դրսևորությունը կարող եմ դիտարկել կենդանիների ընկերության մեջ։ Շատ եմ տեսել տարբեր կենդանիների, որոնք իրար օգնում են։ Կենդանաբանական այգիներում, տեսահոլովակներով շատ եմ տեսել, որ մարդիկ կենդանիներին նստեցնում են նույն վանդակում ու իրենք իրար հետ “խոսում են”։ Տեսել եմ, թե ինչպես է ավելի փորձառու կենդանին իր երեխային, կամ էլ “ընկերոջը” ուտելիք ու որս բերում։ Դա է ապացուցում, որ կենդանիները նույնպես ունեն զգացմունքներ։ Երբ շան տերը մահանում է, շունը սկսում է առանց ցույց տալու լացել։ Նկատել եմ, որ շատ դեպքերում շունը կատարում է այն ժեստերը, այն շարժումները, որոնք կատարում էր տիրոջ մոտ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդ-կենդանի հարաբերությունները կարող են դառնալ ընկերություն, նույն էլ կենդանիների մեջ։

Արդյո՞ք մարդիկ կարող են ընկերություն անել կենդանիների հետ:
Այո, ինչպես մարդիկ կարող են ընկերություն անել կենդանիների հետ, այդպես էլ կենդանիները կարող են ընկերություն անել իրար միջև։ Կենդաներիները նույնպես ունեն զգացմունքներ։ Նրանք ընտրում են ընկերներ, դրանք կարող են լինել սովորական թռչուններ, բայց նաև կարող են լինել խոշոր կենդանիներ, որոնցից են օրինակ վագրը, արջը, փիղն ու առյուծը։ Իրանք նույնպես կարող են զգացմունքային լինել։ Կրիան ու գորիլան հայտնվել էին նույն վանդակում։ Իհարկե, պարզ էր դարձել, որ գորիլան մի քանի անգամ մեծ, ուժեղ, արագ ու փորձառու էր, քան կրիան։ Իմ կարծիքով գորիլայի մոտ ծագել էր խղճության զգացմունքը։ Նա խղճաց կրիային ու սկսեց նրան օգնել ու կերակրել։ Նա վանդակում խոտ էր հայթհայթում ու տալիս էր կրիային։ Նա շատ ակտիվ կենդանի էր, ու կրիային նույնպես փորձում էր ակտիվ դարձնել, բայց կրիան քանի որ շատ ծեր էր, չէր կարողանում ոչ նորմալ սնվել, որ նորմալ շարժվել։ Եվ վերջ ի վերջո, կրիան սատկեց, իսկ գորիլան տխրեց։ Այդ տխրությունը նկատվեց այն ժամանակ, երբ կենդանապահները դուրս բերեցին կրիային վանդակից ու տարան։ Գորիլայի մոտ ծագել էր տխրության զգացումը, ընկերոջ կորստի զգացումը։ Նա արդեն հաջորդ օրերին շատ տխուր էր ու պասիվ էր։ Սա ցույց տվեց, որ նույնիսկ կենդանիները կարող են լինել իրական ընկերներ, մինչ դեռ մարդկային ընկերները շատ քիչ են։
Կարող եք դիտել այստեղ կենդանիների ընկերությունն ու բարեկամությունը։
Կարո՞ղ են տարիքային տարբերություն ունեցող մարդիկ ընկերություն անել:
Այո կարող են։ Կապ չունի սեռը, ռասսան, տարիքը, հասակը, տարիքը։ Մարդիկ կարող են ընկերություն անել շատ տարեց մարդկանց հետ, ինչպես ես էի անում։ Մարդիկ հաճախ, որպես ավելի փորձառու շփվում ու հարաբերվում են ավելի հաճախ իրենց պապիկների հետ, որպեսզի ստանան իսկական մարդկային ու բարեկամական խորհուրդը։ Բայց կան նաև նրանք, ովքեր ընկեր են դառնում լրիվ անծանոթ մեկի հետ։ Բայց նրանք դա անում են իրեն վստահելով։ Մարդ կարող է ընկերություն անել մի մեծ մարդու հետ, կամ էլ փոքր, եթե նրան վստահում է։ Ես շատ եմ ընկերություն արել, շատ եմ ստացել այն թանկարժեք խորհուրդը տարեց ու ծեր մարդկանցից։ Կապ չունի տարիքը, սեռը, ռասսան։ Եթե մարդ ընկերանում է լրջորեն, ապա նա կընտրի այն մարդուն, ում վստահում է։ Մարդ ընկերություն կանի այն մարդու հետ, ում կվստահի հենց իր կյանքը։ Պարզապես այդպիսի մարդիկ շատ քիչ են։ Մարդիկ հաճախ խաբվում են, թուլանում են, ու այդպես կործանվում են, ու դրա համար պետք է մարդուն նախ և առաջ ճանաչել, հասկանալ ու սկսել սիրել, հարգել ու վստահել։ Ամենակարևորը վստահել, քանզի առանց վստահելու ընկերություն չի լինի։
Ինչո՞վ են տարբերվում ընկերական հարաբերությունները մարդկանց միջև գոյություն ունեցող այլ հարաբերություններից:
Ընկերական հարաբերությունները տարբերվում են շատ պատճառներով ու հիմքերով։ Նա ընկերությունը դա հարաբերական կարծիք է, քանի որ մարդիկ կարող են հարաբերվել իրար հետ ձևական, ոչ լուրջ, պարզապես ցույց տալու համար, թե իբրև նրանք ընկերներ են։ Բայց իրական հարաբերությունները տարբերվում են վստահելով։ Մարդիկ, ինչպես ասեցի, ընկերներ են ընտրում, այն մարդկանց, ովքեր կարող են այդ վստահության բեռը վերցնել իրենց ուսերը։ Պարզապես հարաբերությունները իրանք սովորական հարաբերություններ են։ Ամեն մարդ կարող է բաժանել ցանկերով ու խմբերով։ Դա կարող է լինել հաճախականությունը ընկերություն անելու, դա կարող է լինել տարիքով ու սեռով, դա կարող է լինել տարատարիք, նաև դա կարող է լինել կախված ըստ տարիների ընկերության։ Այդպիսի հարաբերությունները ոչինչ չեն բերում, պարզապես հավես ժամանակ անցկացնելու միջոց է։ Բայց ընկերական հարաբերությունները տարբերվում են վստահությամբ, համբերությամբ։ Եթե մարդիկ իրար վստահում են, ապա նրանք բացի ընկերներից, զուգահեռ ուղորդներ են։ Խորհուրդ տալը, մարդուն պաշտպանելը ուժեղի դիմաց, նրան հետ քաշելը սխալներից, նրան պաշտպանելը անծանոթ մարդկանցից, նրան չարիքից հետ քաշելը, նրան ճիշտ ճանապարհին դնելը ու նրա վրա մեծ ազդեցություն թողելը ընկած է իրական, վստահելի ու համբերատար ընկերների ուսերի վրա, որոնք այնքան ուժեղ են, որ կարող են դիմակայել ու բոլոր այս թվարկածների միջով անցնել։

«Իսկական ընկերոջը ճանաչում են ուրախության, հաջողության ժամանակ»: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ։
Ոչ միայն։ Մարդիկ կարող են սկսել իրար լավ ճանաչել նույնիսկ վատ պատահարից հետո։ Այստեղ ես չեմ կարող հստակ կարծիք ու տեսակետ արտահայտել, քանի որ դա միմիայն կախված է իրավիճակից, թե որտեղ նրանք կհանդիպեն։ Մարդիկ կարող են հաջողություններում լինել, իրար օգնել ու դրական լիցքով սկսեն իրական ու վստահելի ընկերություն անել։ Կան նաև մարդիկ, ովքեր կարող են վատ պատահարից հետո ընկերություն անել։ Օրինակի համար, երբ մարդ ծանոթ է կորցնում, նար մտերիմ ընկերներից ոմանք նրան մխիթարում են, փորձում են օգնել։ Ու նրանց մեջ գտնվում են այն մարդիկ, ովքեր մինչև վերջ մնում են այդ մարդու կողքը, հասկանում են նրան ջանքը, նրա ցավն ու վիշտը, սկսում են նրա կյանքը վերապրել։ Այսինքն նրան սկսում են ապրել այն կյանքով ու մտածել այնպես, ինչպես մտածում էր տուժածը։ Այդպես մարդիկ կարող են ընկերանալ, ավելի լավ ճանաչել իրար, դժվար պահին իրար կողք լինեն ու օգնեն, խորհուրդ տալով ու աջակցելով։ Ընկերության համար պետք է վստահություն, հարգանք, ու ամենակարևորը չպետք է լինի չարը, նախանձը, որը ներսից կուտի այդ հարաբերությունները։ Պետք է լինի ներդաշնակություն, որպեսզի կողմերը կռիվ ու վիճեր չանեն, այլ ապրեն այնպես, ինչպես կյանքը կթելադրի։
