Այսօր՝ հունվարի 25-ին, ընդհանուր պարապմունքից հետո ջոկատով հավաքվեցինք, ամփոփեցինք կատարած աշխատանքները, գրանցեցինք արդյունքները և ուղևորվեցինք Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան՝ նախագիծ կատարելու։ Մենք ընկեր Արտակի հետ պայմանավորվել էինք, որ պետք է այցելեինք այդ համալսարանը, որպեսզի այնտեղ մասնագետի հետ քննարկենք այդ ոլորտը, այդ արվեստը, հարց ու պատասխան անենք, թորման փորձն կատարենք ու վերադառնանք հետ։ Նախօրոք նաև պայմանավորվել էինք, թե որ նախագծերի շրջանակներում ենք այցելություններ անում։ Ժամը 10:30 շարժվեցինք և 20 րոպեից արդեն այնտեղ էինք։
Շարունակել կարդալՃամփորդություններ
Այցելություն «Սինոփսիս» տեխնոլոգիական հսկա
Այսօր՝ հունվարի 23-ին, ջոկատի որոշ սովորողներով ուղևորվեցինք դեպի «Սինոփսիս» տեխնոլոգիական հսկա, որն համեմատ մյուս մեր ճամփորդությական հիմնարկների, գտնվում է Երևանի սրտում։ Նաև, ի տարբերություն մնացած ճամփորդությունների, մենք գնացինք դասերից հետո՝ ժամը 3:30։ Իսկ ժամը չորսին մենք արդեն այնտեղ էինք։ Ընկեր Լիլիթի ու ընկեր Գոհարի գլխավորությամբ ու ուղեկցությամբ, ծանոթացանք տեխնոլոգիական հսկայի հետ և ձեռք բերեցինք հստակ պատկերացում ապագայի մասնագիտության վերաբերյալ։ Մեզ այնտեղ դիմավորեցին, ուղեկցեցին հատուկ սենյակ, որտեղ էլ ցույց տվեցին պրեզենտացիան և ներկայացրեցին տեխնոլոգիական հսկայի հիմնական նպատակը։
Շարունակել կարդալԱյցելություն «Ոսկեվազ» գինու գործարան
Հունվարի 20-ին, ես՝ Գոհար Իսկանդարյանի, ջոկատիս, Գայանե Մխիթարյանի, Վարսենիկ Գրիգորյանի ու Վեներա Խառատյանի հետ ուղևորվեցի Աշտարակի «Ոսկեվազ» գինու գործարան մի շատ յուրահատուկ նպատակով։ Մեր աշխատակարգի մեջ ներառված են «գինու քիմիան», «միջառարկայական ծրագրեր», «գինու դպրոց» և այլ շատ հետաքրքիր նախագծեր կապված հետազոտման հետ։ Եվ մենք վճռեցինք գալ այս հրաշք վայրը, որպեսզի և՛ համեմատություն անենք մեր դպրոցի հետ, և՛ ծանոթանանք պրոֆեսիոնալ գործիքների ու աշխատանքի հետ։ Ահա սա էր մեր հիմնական նպատակը։ Ժամը 10-ին հավաքվեցինք Միջին դպրոցի ավտոբուսների կայանում և ուղևորվեցինք Աշտարակ՝ նոր հետազոտությունների հետևից։
Շարունակել կարդալՈւսումնական ճամփորդություն դեպի Ապակե տարայի արտադրական ձեռնարկություն
Ճամփորդության վայրը՝ «ՍԱՐԱՆԻՍՏ» ԱՊԱԿԵՏԱՐԱՅԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ»
Ճամփորդության օրը՝ հունվարի 18
Մասնակիցներ՝ Ավագ և Միջին դպրոցի ճամբարականներ
Պատասխանատու՝ Գոհար Իսկանդարյան, Գայանե Մխիթարյան
Օգնական՝ Վեներա Խառատյան
Շարունակել կարդալՃամփորդություն դեպի երկրաբանության թանգարան
Նոյեմբերի 8-ին բախտ վիճարկվեց ճամփորդել դեպի Հայաստանի երկրաբանության թանգարան։ Իմ աշխարհագրության ուսուցչի՝ ընկեր Էմանուելի հետ կեսօրից հետո դուրս եկանք դպրոցից և ուղևորվեցինք դեպի թանգարան։ Ճանապարհը այդքան էլ երկար չէր։ Ճանապարհին հետաքրքիր ու զվարճալի զրույցներ ունեցանք սովորողների հետ։ Թանգարանը գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոտայում, այդ իսկ պատճառով այդքան էլ հեռու չէր և մենք ժամանակին հասանք այդ թանգարան։

Թանգարան մուտք գործելուց հետո, մեր առջև բացվեցին հնամյա մշակութային ու պատմական արտեֆակտները։ Թանգարանի խորհրդանիշներից մեկը դա մամոնտի կմախքն էր, որը ապրել է երկրի վրա 70-75 հազար տարի առաջ Շիրակի սարահարթում։ Իսկ կմախքը հայտնաբերվել է տասնամյակներ առաջ պեղումներ կատարող խմբի շնորհիվ և հանձնվել է թանգարանին։ Բացի կմախքից թանգարանում կային տարատեսակ քարեր, ապարներ։ Մեզ ծանոթացրեցին քարերի տեսակների հետ։ Եթե սովորական մարդու համար քարը սովորական “երևույթ” է, ապա երկրաբանի համար, ամեն քարը ունի իր պատմությունը, նշանակությունը, կառուցվածքն ու առանձնահատկությունը։ Ի զարմանս մեզ, Հայաստանը այդ հարցում շատ է զարգացած։ Հայաստանում է գտնվում Մենդելեևի աղյուսակի շուրջ 100-105 տարր։ Հայաստանի ընդերքը հարուստ է տարատեսակ ապարներով, թանկագին քարերով։
Այնուհետև մեզ ծանոթացրեցին դարեր առաջ, մեր երկրի վրա ապրած հսկա կենդանիների մասունքների հետ, որոնցից ամենահայտնին էր եղջերույի եղջյուրը։ Կենդանիները իրենց չափսերով զարմացրեցին մեզ։ Կմախքը, որը պատկերված է նկարում և թանգարանի խորհրդանիշներից մեկն է, դեռ հանդիսանում է ձագի կմախք։ Դժվար է պատկերացնել, թե հասուն մամոնտի մարմինը ինչքան ահռելի չափսեր կունենար անցյալում և մեր ժամանակներում։

Մեզ բացատրեցին, որ մարդու կառուցվածքը, հասակը կախված են միջավայրից, որը մենք արդեն յուրացրել էինք նաև կենսաբանության դասաժամերին։ Պատմեցին, որ դարեր առաջ չկային բազմաֆունկցիոնալ գործարաններ, չկային արտադրամասեր, որոն աղտոտում էին օդն ու ջուրը և այդ իսկ պատճառով մամոնտներն ու ուրիշ կենդանիները հասնում էին հսկա չափսերի։ Այն ժամանակներում, օդը ավելի մաքուր էր, ավելի հարուստ էր թթվածնով, և դրա շնորհիվ էլ կենդանիները սնվում էին օգտակար նյութերով և հասնում էին ահռելի չափսերի։
Շարունակել կարդալՃամփորդություն դեպի Արատես
Արատե՛ս, վերջապես երկու տարի անց կարողացա հերթական անգամ այցելել չքնաղ բնության գրկում գտնվող այդ կենտրոնը։ Այնքան էի կարոտել այդ կենտրոնը ու կարող եմ ասել, որ շատ բան է փոխվել այնտեղ։ Արատեսը դարձել է ավելի հաճելի, ավելի սիրուն ու ավելի հարմարավետ։

Օր 1
Արատես մեկնեցինք հոկտեմբերի 21-ին, ուրբաթ օրը Սուրբ Երրորդության եկեղեցու բակից։ Ճանապարհին շատ կանգառներ պետք է ունենայինք, սակայն կանգ առանք միայն երկու վայրում։ Սկզբում մենք կանգ առանք մի խանութի դիմաց, որտեղից սովորողները և ուսուցիչները Արատեսի համար շատ ապրանքներ գնեցին։ Երկրորդ ու ավելի կարևոր կանգառ հանդիսացավ Սուրբ Հովհաննես Կարապետի եկեղեցին, որտեղ ես 2021 թվականի սեպտեմբերին արդեն եղել էի։ Ընդհանրապես, ես սիրում եմ այցելել այն վայրերը, որտեղ որ արդեն եղել եմ ու շատ եմ սիրում ևս մեկ անգամ լսել մեր հայրենիքի եկեղեցիների ավանդապատումները։ Սուրբ Հովհաննես Կարապետի եկեղեցին վանահամալիր էր, այն կազմված էր եկեղեցուց ու այլ շինություններից։ Եկեղեցիների տարածքում կային բազում խաչքարեր, որոնք իրարից տարբերվում էին տարիքով, ձևով ու պատկերներով, նախշերով։ Այդ եկեղեցին գտնվում է Հայաստանի Արարատ մարզի Լուսաշող գյուղից 6 կմ հեռավորության վրա, Լուսաշող-Վեդի ավտոճանապարհի աջ կողմում։ Իրոք, որ այդ եկեղեցին մի առանձնահատուկ դեր ունի մեր հայրենիքում։ Այդ եկեղեցու ավանդապատումը մեզ բոլորիս ստիպեց ևս մեկ անգամ հավատալ ու խոնարհվել Աստծու առաջ։ Հովհաննու Սուրբ Կարապետ վանքը բաղկացած է մեկ եկեղեցուց, զանգակատնից, դամբանատնից։ Եկեղեցու տարածքը պարսպապատ է։ Պարսպից ներս պահպանվել են վանքի միաբանության բնակելի շենքերի մնացորդները և փոքրիկ գերեզմանոցը։
Շարունակել կարդալՃամփորդություն դեպի Գիտության և Տեխնիկայի թանգարան
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մենք ընկեր Թաթուլ Շահնազարյանի գլխավորությամբ, ուղևորվեցինք դեպի Ավան՝ Գիտության և Տեխնիկայի թանգարան։ Դպրոցի երկար դասամիջոցին, մենք խմբով հավաքվեցինք և շարժվեցինք։ Ճանապարհը այդքան էլ երկար չէր, մենք խոսում էինք, ուրախանում, և լցված էինք անհամբերությամբ թանգարանի վերաբերյալ։ Երբ մենք հասանք այդ վայրը, մենք տեսանք ինժեներական շատ գյուտարարություններ արտաքին մասից՝ դրսում։ Շենքերը, շինությունները ունեին հետաքրքիր տեսք, որը նույնպես մեզ հետաքրքրքեց ու զարմացրեց։ Երբ մուտք գործեցինք թանգարան, մեր առջև բացվեց մի մեծ տարածք տարատեսակ սարքավորումներով, գյուտարարություններով, նորարարություններով։ Եվ, իհարկե, քանի որ մենք անհամբեր սպասում էինք այդ ճամփորդությանը, արդյունքում մեր խումբը թանգարանում ցրվեց տարբեր անկյուններով, և բոլորը զննում և ուսումնասիրում էին այն ինչ-որ նրանց դուր էր եկել, ինչ-որ նրանց “աչքը ծակել էր”։
Թանգարանում ցուցադրված իրերը, սարքերը բոլորը գրեթե հիմնադրվել, հայտնագործվել ու արտադրվել են ԽՍՀՄ-ի ժամանակ, և դրա պատճառով հիմա որոշ գործարաններ փակ են, որպեսզի մենք դրանք այցելենք։ Լավ է, որ գոնե գյուտարարության որոշ չափով նմուշներ են կարողացել բերել և հանձնել թանգարանին, որպեսզի վերջինս ունենա պատմություն՝ ցույց տալու համար։
Սկզբից մենք խոսեցինք ընդհանուր Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերի մասին, իմացանք, որ տարիներ առաջ Հայաստանի էկոնոմիկայում արդյունաբերությունը, մեքենաշինությունը, ինքնաթիռաշինությունը և այլ տարատեսակ էլեկտրական մեքենաների արտադրությունն եղել են առաջավորները։ Հետո, մենք սկսեցինք ուսումնասիրել հերթով ամեն բաժինը։

Սկզբից մենք ուսումնասիրեցինք ավելի հին ժամանակներում հայի կողմից կատարված գյուտերը, որոնցից ամենավառ օրինակն էր՝ ժամացույցը։ Ասում են, որ ԽՍՀՄ-ի ժամանակ, ամեն տարի վաճառվում էր մոտ երկու միլյոն ժամացույց, որոնք պատրաստվում և արտադրվում էին Հայաստանի տարբեր գործարաններում, որոնց ամենահայտնիներից էր “Սիրիուսը”։ Ինձ ամենաշատը հետաքրքրեց մեր ժամանակվա էլեկտրոնիկան՝ համակարգիչները, հեռախոսները, դրա համար ես ավելի շատ կենտրոնացա այդ բաժնում։ Ես տեսա համակարգիչների և միկրոհամակարգիչների պատենտներ, մոդելներ, որոնք նույնպես հավաքվել ու արտադրվել են Հայաստանի տարբեր արտադրամասերում ու գործարաններում ու մինչ օրս օգտագործվում են նույնիսկ կառավարման մարմիններում /աջից/։ Նաև ես կարողացա տեսնել տպիչ համակարգիչներ, որոնցում թուղթը դնելով կարողանում էին մարդիկ ինչ-որ տեքստ հավաքել։ Այդ տպիչ սարքը հատուկ նախշերով ծակում էր թուղթը և այդ իսկ պատճառով հնարավոր չէր ջնջել գրածը։


Մեր ուղեկցորդուհին ցույց տվեց ամեն գյուտը, ու պետք է ասեմ, որ այդ մեծ թվին ես սպասում էի, քանի որ հայերը ցրվել էին ամբողջ աշխարհով մեկ ու տարբեր վայրերում տարբեր գիտնականներին օգնում էին նոր գյուտարարություններ անել, կամ հենց իրենք էին դառնում գյուտարարներ։ Հետաքրքիրն այն էր, որ հայերը ստեղծել են այնպիսի իրեր, որոնք մինչև հիմա վաճառվում են, օգտագործվում են ամբողջ աշխարհում։ Լավ օրինակներն են երեկույթների համար նախատեսված գունափոխ սարքը, էլեկտրոգիթարը, հեռախոսները, հաշվիչ մեքենաները, լվացքի մեքենաները, սառնարանները, տարատեսակ ռադիոները, ինչպես նաև կենցաղային իրերը, որոնցից են ինֆորմացիայի կրիչները, ավտոմեքենենարի մարտկոցները, երկբռնակ խողովակը և այլն․․․։
Ընդհանրապես, ԽՍՀՄ-ի ժամանակ ավելի հեշտ էր զբաղվել արդյունաբերությամբ, քանզի ժողովուրդները իրար հետ շփվում էին, ունեին կապեր, իրար օգնում էին ու զարգանում էին։ Նույնը չի կարելի ասել այսօրվա ժամանակների համար։
Շարունակել կարդալՃամփորդություն դեպի Ապարանի ջրամբար
Այսօր` հոկտեմբերի 8-ին, ընկեր Լիլիթի հետ ճամփորդեցինք Արագածոտնի մարզով։ Շատ հետաքրքիր էր ամիսներ հետո մասնակցել ևս մեկ հայրենասիրական արշավի ու ճամփորդությունի։ Ճանապարհը շատ զվարճալի, հետաքրքիր անցավ, ու բոլորը վերջում գոհ մնացին։

Մենք Սուրբ Երրորդության Եկեղեցու բակից դուրս եկանք 9:10 րոպե և ճամփա ընկանք։ Մեկ ու կես ժամից մենք արդեն Ապարան քաղաքում էինք։ Բայց մեր առաջին կանգառը եղավ Սուրբ Խաչ եկեղեցին։ Սուրբ Խաչ եկեղեցին արտասովոր եկեղեցի է հիմքերով ու կամարներով՝ ներսից, ու խաչքարներով՝ դրսից պատված։ Սուրբ Խաչ եկեղեցին նման չէր այն եկեղեցիներին, որոնց մենք ճանաչում էինք։ Նա իսկզբանե արտասովոր ձևով էր կառուցվածք ու իսկապես հաղթանդամ ու կանգուն տեսք ուներ։ Ներսում և դրսում ընկեր Լիլիթը պատմեց մեզ խաչքարների մասին, թե ինչպես և ինչու են խաչքարները դրվում ու ինչն են խորհրդանշում այդ սուրբ քարերը։ Մենք ճարտարագիտության դաս անցկացրեցինք։ Շատ շնորհակալ եմ մեր կազմակերպչին, որ այսպես հեշտ ու ըմբռնելի բացատրեց խաչքարների իմաստը, նշանակությունը, օգտագործումը։ Եկեղեցին շատ հետաքրքիր էր ուսումնասիրելը։ Մենք մի քիչ էլ խոսեցինք և հետո էլի ճամփա ընկանք արդեն դեպի մեր երկրորդ կանգառը՝ Թուխ Մանուկ եկեղեցին։








Թուխ Մանուկ մատուռի ճանապարհը ավելի դժվար էր, բայց ավելի նշանակալից, քանի որ մենք ուխտ արեցինք և ինքներս բարձրացանք մատուռին նախորդող բարձրունքը։ Բարձրունքը շատ հեշտ հաղթահարելի ճանապարհ էր։ Թուխ մանուկը մատուռ էր բարձրունքի լանջին։ Ուներ շատ գեղեցիկ տեսք, ու նրա մոտից գրեթե ամբողջ Եղիպատրուշն ու Քուչակը գյուղերը երևում էին։ Շատ գեղեցիկ տեսարան էր բացվում եկեղեցու դռան մոտից։ Այնտեղ մենք երգեցինք, մոմ վառեցինք մեր զինվորների համար, երկրում խաղաղության համար։ Ունեցանք էլի հետաքրքիր զրույց խաչքարերի մասին, որովհետև այնտեղ նույնպես կային խաչքարեր։ Մենք պարզապես գտնում էինք տարբերություններ ու նմանություններ։
Շարունակել կարդալԵրևանի Ռազմագիտական թանգարան
Չորեքշաբթի օրը մենք գնացել էինք ճամփորդության դեպի Ռազմագիտական թանգարան։ Ռազմագիտական թանգարանը գտնվում է Հաղթանակի զբոսայգում՝Մայր Հայաստան արձանի ներքևում։ Մենք ավտոբուսով եկանք մինչև զբոսայգի,և դրանից հետո շարունակեցինք ոտքով։ Հաղթանակի զբոսայգին,ինքը Մոնումենտը,շատ հին զբոսայգի էր,որտեղ կային հին ատրակցիոններ երեխաների համար։ Այդ տեղով անցնելիս ես ինձ զգացի,ինչպես մանուկ հասակում։ Հիշեցի ,թե ինչպես էի գալի այստեղ և իմ ամենասիրած ատրակցիոնները նստում։ Ես շատ էի սիրում այս զբոսայգին։ Զբոսայգուց հետո մենք դուրս եկանք արձանի մոտ։ Արձանը նվիրված է ԽՍՀՄ-ի հաղթանակին Ֆաշիստական,Նացիստական Գերմանիայի հանդեպ։

Արձանը 51 մետր է,Երևանի գրեթե ամեն կետից երևում է։ Մինչև 1961 թվականը այդտեղ եղել է Իոսիֆ Ստալինի արձանը,որը այդ թվականին հանվել է և վեց տարի անց այս արձանն է կանգնեցվել Արա Հարությունյանի նախաձեռնությամբ։ Արձանի մոտ կայնի շատ ռազմական տեխնիկաներ՝Իսկանդերներ,Տանկեր,Հռթիրային համակարգեր,իհարկե բոլորն էլ ցուցադրման համար,և ոչ իրական։


Միքիչ զբոսնելով արձանի շուրջ և ուսումնասիրելով տեխնիկաները մենք անցանք ներս՝ թանգարան։ Թանգարանը բավականին մեծ էր ,երկու հարկանի էր։ Սկզբից մեզ պատմեցին արձանի մասին,նրա պատմությունը,նրա հեղինակների մասին։
Երկրորդ հարթակում մեզ ծանոթացրեցին Առաջին Արցախյան պատերազմի կռվածների անձնական իրերը և պարագաները։ Այնտեղ կային զոհված տղաների,ազատամարտիկների նկարներ,անձնագրեր։ Մեզ պատմեցին Արցախյան պատերազմների մասին և մենք կատարեցինք որոշակի համեմատություն։ Առաջին Արցախյան պատերազմը հայոց պատմության ամենափայլուն հաղթանակներից մեկն է։ Առաջին Արցախյան պատերազմը սկսվել է 1990-ական թվականներին,Կոռնիձորի համայնքի շրջաններում,երբ թշնամիները որոշել են աննկատելի սկսել և հարձակվել գյուղի վրա։ Հայկական բանակը դեռ կազմավորված չէր։ Գտնվեց միայն մեկ մարդ,ով կարողացավ մեկ օրում միավորել 1500-անոց բրիգադներ,խմբեր,որոնք մեկնեցին սահմաններ։ Դա Վազգեն Սարգսյանն էր,ՀՀ-ի առաջին վարչապետը,ԵԿՄ հավերժ նախագահը և իհարկե բանակի հիմնադիրը։ Մեզ ցույց տվեցին ՀՀ-ի արժանի,պատվավոր ազգային հերոսներին,ովքեր ստացել են այդ մեդալները իրենց հերոսագործության համար։

Կանայք նույնպես իրենց դերն են ունեցել պատերազմում։ Իհարկե մեծ մասը եղել է բուժքույր և օգնել է վիրավոր տղաներին,բայց մեկտեղ եղել են զինվորներ,կարողացել են կրակել զենքից։ Մեզ պատմեցին մի կնոջ մասին,ով կարողացել է սպանել այն ադրբեջանցուն,ով սպանել էր իր ամուսնուն։ Նաև մեզ պատմեցինք <<Սպիտակ աղվես>> մականունով կնոջ մասին,ով եղել է այնքան խորամանկ,որ կարողացել է լուծումներ գտնել ամենադժվար պահերին։
Մեզ ցույց տվեցին Շուշիի ազատամարտը,որը պատկերված էր դիարամի տեսքով։ Մենք կարողանում էինք տեսնել ամեն բան։ Այնտեղ էր նշանավոր 442 տանկը,որն առաջինն էր հարվածել Շուշի բերդաքաղաքին։ Բացի Շուշիից մենք նաև տեսանք Կոռնիձորի,Լաչինի կռիվները,մարտերը։ Իհարկե,մենք էլ ունեցանք պարտություններ։ Այնտեղ մենք նաև տեսանք առաջին թուրքական դրոշը,որը ծածանվում էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղուցու գմբեթին մինչև հայերի գալը։

Մենք կորցրեցինք Գետաշեն,Արծվաշեն գյուղերը,որոնք դեր ունեին պատերազմի մեջ։ Այս թանգարանում մենք կարողացանք ավելի մոտիկից տեսնել և պատկերացում կազմել,թե ինչպիսի ոգի,ինչպիսի <<դուխ>> են ունեցել և ունեն հայերը,հայ քաջարի մարտիկները։ Այս ցուցադրումը վառ պատկերում է մեր թշնամիները սարսափին՝հային,հայ զինվորին ու գիտնականին։ Մենք ունենք դարավոր պատմություն,դարավոր թշնամիներ,որոնք դեմ են մեր անկախությանը,ազատությանը և մեր կրոնին։ Նենգ ու դավադիր թշնամին տարիներով փորձում է գրավել մեզ,նվստացնել մեզ,բայց չի գիտակցում,որ ավելի վատ է անում իր համար։ Հայի ոգին միշտ անպարտ և կայուն է եղել,թե պատերազմի ժամանակ,թե նրանից հեռու։ 44-օրյա պատերազմը հստակ ցույց տվեց,որ Հայաստանը պայքարում էր երեք հզոր պետությունների դեմ։ Թշնամիներին բոլրոր կողմերից օգնում էին ,ձեռք էին մեկնում,բայց Հայաստանին ոչ մեկը չգտնվեց ձեռք մեկնի։ Հայաստանը,սակայն չընկճվեց և իր ամբողջ ուժը ներդնելով կարողացավ ապացուցել,որ նրան օգնելու բան պետք չէ,նա կարող է միայնակ դիմադրել 3 հակառակորդի,որոնք իրենից ուժեղ են մի քանի տասնյակ անգամ։

Փառք և պատիվ մեր Հայ զինվորներին։ Նրանց գործը անմահ է։ Մենք պարտվել ենք մարտի դաշտում,բայց մենք չենք պարտվել պատերազմը։
Թանգարանից հետո մենք քայլելով իջանք դեպի Կասկադ։ Կասկադն էլ հաղթահարելուց հետո մենք դադար վերցրեցինք և նստեցինք Պոնչիկանոց։ Շատ հետաքրքիր ու հագեցած օր ունեցանք և ես շատ գոհ մնացի։ Միշտ ցանկացել եմ այդպիսի վայրեր գնալ,ուսումնասիրել և վերհիշել մեր պատմությունը։

Տպավորություններ՝
Ես միշտ էլ ցանկացել եմ լինել այդպիսի թանգարանում։ Ես շատ եմ սիրում ուսւոմնասիրել մեր պատմության գլխավոր էջերը,որոնցից մեկը դա պատերազմն է,հաղթանակը և կամքի ուժը։ Այս թանգարանը ինձ հնարավորություն ընձեռեց,որպեսզի ավելի լավ ճանաչեմ մեր հայ հերոս քաջարիներին,կին հերոսներ,պատվավոր ազգային հերոսներին,և ընդհանուր պատկերացում կազմել պատերազմական դրության մասին։ Ես ինքս ընդգրկված եմ Պատանի Երկրապահի շարքերը,որը նույնպես գիտելիք է պահանջում։ Թանգարանում ցուցադրված էին բազում հերոսների նկարներ,ազգային հերոսների,Արցախի ազգային հերոսների նկարներ,որոնց նայելով իմ մեջ արթնանում էր այդ վրեժխնդրության ուժը և զգացմունքը։ Թանգարանում պահպանված էին բազում հուշեր,որոնք հիշեցնում էին մեզ պատերազմի մասին։ Ինձ շատ դուր եկավ,և ես շատ կուզենամ մյուս անգամ այցելել այստեղ և ծանոթանալ ավելի շատ,որովհետև Հայոց պատմություն,մշակույթ,ու թշնամուդ իմանալը ամենաուժեղ միջոցն է հաղթելու։
Ճամփորդություն դեպի Սուրբ Կարապետ վանք
Սեպտմեբրի 4-ին,ես ընկեր Անահիտի և համադասարանցիներիս խմբի հետ մեկնեցի Ուրցաձոր,տեսնելու Սուրբ Կարապետ վանքը։Սուրբ Կարապետ վանքը գտնվում է Արարատի մարզում։Մենք մեկնեցինք <<Սուրբ Երրորդություն>> եկեղեցու դեմից ժամը 9-ին։Ժամը 1։30 մենք ժամանեցինք Ուրցաձոր։

Որպեսզի ճամորդությունը ավելի հետաքրքիր լիներ մենք քայլեցինք 3 կմ և ուսումնասիրեցինք տարբեր բույսեր,ծառեր և այլն․․․

Ճանապարհին հանդիպեցինք տասնյակ ալոճի ծառեր,որոնք չափից շատ մեծ էին։
Նկարում այդ շրջանաձև բույսերը,որոնք աճում են գետնին կոչվում են գազեր,նրանք հին ժամանակներում օգտագործվում էին,որպես վառելիք։
Պատմություն․
Հովհաննես Կարապետի վանք, վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Արարատի մարզի Լուսաշող գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Զնջռլու գյուղատեղիում, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում։

Զնջռլուն լքված գյուղ է,որը մենք ճանապարհին տեսանք․
Արձանագրություններից մեկի համաձայն վանքը հիմնել են Օրբելյանները 14-րդ դարի սկզբներին, որպես իրենց տոհմական գերեզմանատեղի։ Այդ ժամանակ Ուրծաձոր գավառը գտնվում էր Օրբելյանների իշխանության ներքո։ Մյուս արձանագրությունները նվիրատվական են։ 1593 թվականը կրող մի այլ արձանագրույունում փորագրված է, որ այդ ժամանակ շեն է եղել վանքը։ 1725 թվականը կրող արձանագրությունից հասկացվում է, որ այդ ժամանակ վանքը եղել է ավերակ և լքված վիճակում։ Վանքը և նրան մոտիկ գտնվող մյուս վանքերը ավերվել են 1679 թվականի մեծ երկրաշարժից։

Հովհաննու Սուրբ Կարապետ վանքը բաղկացած է մեկ եկեղեցուց, զանգակատնից, դամբանատնից, պարսպապատ է, պարսպից ներս պահպանվել են վանքի միաբանության բնակելի շենքերի մնացորդները և փոքրիկ գերեզմանոցը։
Զանգակատուն
Գտնվում է ժամատան արևմտյան կողմում՝ նրան կից այնպես, որ վերջինիս արևմտյան պատը ընդհանուր է երկու շենքերի համար։ Անհայատ է կառուցողի անունը և կառուցման ճշգրիտ ժամանակը։ Հավանաբար կառուցվել է 14-րդ դարում։

Անչափ շնորհակալ եմ,որ այսպիսի հնարավորություն ունեցա։Հաջորդ անգամ նույնպես կցանկանամ մասնակցել այսպիսի ճամփորդությունների)
Իմ տեսանյութը
Ճամբարի երրորդ օրվա ամփոփում
Այս շաբաթ սկսվեցին մեր ճամբարային օրերը։Ճամբարի ընթացքում մենք մասնակցում ենք տարբեր ճամփորդությունների,զվարճանքների և տարբեր խաղերի։Զբոսնում ենք քաղաքով մեկ,թափառում ենք հետաքրքիր վայրերում և ուրախ անցկացնում ենք մեր այս տարվա վերջին օրերը։Այս անգամ մենք որոշեցինք գնալ Հրազդան գետի ափ և թափառել այնտեղ։
Հասնելով նշանակված վայր մենք սկսեցինք թափառումները։Մեր նպատակն էր տեսնել Երևանյան լճի մոտակայքում գտնվող քարանձավները։Բայց դա մեզ չհաջողվեց,քանի որ վտանգավոր տեղանք էր։

Մենք որոշոցինք քայլել ափի կողմով։
Հրազդան գետը կիսում է մեր քաղաքը երկու մասի։Մասերը հենց կողմերի անուններով էլ կոչել են` Աջափնյակ և Ձախափնյակ։Մենք քայլեցինք ձախ ափով։
Մենք իմացանք,որ գտնվում ենք ձախ մասում,երբ նայեցինք գետի հոսքին։ Մենք ունեցանք շատ կանգառներ տարբեր վայրերում։
Մենք նկատեցինք,որ գետը և ընդհանուր լիճը շատ աղտոտված են։Դրա պատճառը կարիքների,աղբի թափել է գետի մեջ։Ինչպես գիտենք գետի մոտակայքում կան հյուրատներ,հյուրանոցներ,տներ և շենքեր։Եվ գումար հատկացնելու փոխարեն,մարդիկ որոշել են իրենց կարիքները հոգան և սանհանգույցների կեղտերը,աղբերը թափվեն հենց այս գետը։Բացի այդ մարդիկ չմտածելով բնության,ձկների ե շրջապատող բուսականության մասին դեն են նետում իրենց աղբերը,զիբիլները և կուտակված իրերը։Այդ ամենը տհաճ հոտ է առաջացնում և աղտոտում է գետը։Երբեք մի աղտոտեք գետերը,լճերը,որովհետև դա անելով դուք վնաս եք պատճառում բնությանը։
Երկար քայլելուց հետո մենք հասանք Լենինգրադյան փողոց,որից հետո սկսեցինք շարժվել դեպի Հաղթանակի կամուրջը։Երբ հասանք տեղ սկսեցին արդեն շարժվել դեպի Երևանի մանկական երկաթուղու գծերով։Երկար քայլելուց հետո հասանք մի կայարանի մոտ։Եվ ի մեր բախտի հենց այդ պահին մեզ կողքով անցավ գնացքը,որի մեջից մեզ էին նայում տասնյակ մարդիկ և երեխաներ։Քանի,որ մենք գիտեինք,որ գնացքը գնացել է և հետ է գալու մենք որոշեցինք սպասել մինչև անցնի և հասնի սկզբնական կայարան։Երբ գնացքը մեզ կողքով կրկին անցավ և սլացավ դեպի երկաթուղու,մենք որոշեցինք արագ քայլով հասնել տեղ,որպեսզի հերթական անգամ կողքով չանցնեք։Եվ ահա մենք հասանք Երևանի մանկական երկաթուղի։Ես երբ փոքր էի գրեթե ամեն շաբաթ այցելում էի այստեղ և նստում էի այդ գնացքը։Բարձրանալով աստիճանները մենք հասանք ելքի մոտ և դուրս եկանք այդ վայրից։Դրանից հետո թունելով անցանք և հասանք Պրոսպեկտ։Թունելով հետաքրքիր էր անցնելը,մենք ճանապարհին երգում էինք,զվարճանում էինք և ուրախանում էինք։Երբ դուրս եկան թունելով որոշեցինք պատվիրել տաքսի և հասնել դպրոց,ինչը մենք արեցինք։
Սա շատ հետաքրքիր ճամփորդություն էր,որովհետև մենք իմացանք թե ինչ վիճակում է գտնվում մեր երկրի ջրային էկոլոգիան,իմացանք թե ինչպես կարող ենք թափառել հետաքրքիր վայրերում և լավ ժամանց անցկացրեցինք։Եվ ահա անցնելով 15000 քայլ,10 կմ ճանապարհ մենք հասանք դպրոց,որից հետո գնացինք տուն։Սա անմոռանալի ճամփորդություն էր։
Մենք։
Ճամփորդություն դեպի Գութանասար
Այսօր մայիսի 26-ին մենք դպրական խմբով մեկնեցինք դեպի Գութանասար սարը,որը գտնվում էր Կոտայքի մարզում։
Մենք մեկնեցինք,որպեսզի հաղթահարենք Գութանասար բարձունքը և դա մեզ հաջողվեց։
Սարի բարձրությունը 2,299 մետր է,լանջի թեքությունը մոտ 450․
Գտնվում է Կոտայիք մարզի Ֆանտան գյուղից 2,5 կմ հարավ,իսկ Ջրաբեր գյուղից 4,5 կմ հարավ-արևելք․Դուրս եկանք ժամը 9։20 և այնտեղ հասանք 10-ին։Սկսեցինք բարձրանալը ժամը 10։20 և հասանք վայր ժամը 12։30։
Ճանապարհը այդքան էլ երկար չէր,տեղ-տեղ հետաքրքիր էր ու հաճելի։Մենք գտնում էինք տարբեր բույսեր,որոնք օգտագործում ենք տարբեր ուտելիքներ պատրաստելու համար,թթուներ դնելու համար,թեյ պատրաստելու համար և այլն․․
Հաճախ մենք գտնում էինք սիբեխ,բոխի,ուրց․

Ուրց

Սարը․

Սա հանգած հրաբուխ է,որի տափաստանները հարուստ են բնությամբ,իսկ խառնարարի մոտակայքերը դարձել են հսկայական մարգագետիններ։
Այս վայրը հարուստ է պեմզայի պաշարներով։

Ճանապարհին տեղ-տեղ կանգ էինք առնում,որպեսզի հանգստանանք,հետո արդեն շարժվում էինք։Անցնելով 2-ից ավել կմ,քայլելով 10000-ից ավել քայլ,մենք վերջապես հասանք գագաթ։Գագաթին նստեցինք հանգստացանք և խոսեցինք բարդ պայմաններում գոյատևելու մասին։Մեզ պատմեցին,թե ինչպես գոյատևել դժվար վայրերում և ցույց տվեցին,թե ինչպես կապենք պարանով ուժեղ,ամուր կապեր։Մեզ ցույց տվեցին,թե ինչպես կապել 8-նյակ մեկ կապով և ուրիշ կապեր։Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը և ես անպայման կուզենամ շարունակել։Ես պատրաստել եմ տեսնյութ,որտեղ բացատրելով ու մանրամասն պատմելով ուսումնասիրում եմ տարածքը,կարող եք դիտել․
Անչափ շնորհակալ եմ կազմակերպիչներից,որ այսպիսի անմոռանալի ճամփորդություն կազմակերպեցին․
Дом-музей Сергейа Параджанова
Сегодня, 15 мая, мы с друзьями, учителем русского и устной математики, посетили дом-музей Сергея Параджанова, в 11:10 вышли из школы, приехали в 12:00.
Когда мы вошли в музей, перед нашими глазами сразу же открылись прекрасные работы Параджанова. Мы долго рассматривали каждое дело, потому что они могли показаться глупыми, но на самом деле они были для него значимыми. Наши товарищи начали рассказывать биографию Параджанова. Показали ей замечательные коллажи, в которых было немного приватности. Позвольте показать вам первый коллаж.

Этот красивый коллаж показывает нам союз трех народов: Армении, Грузии и Украины … Да, кстати, у него был дом в Украине, он там жил.
Армения здесь изображена в виде расписанной за окном церкви. Украина — это его одежда, которая была соткана там в то время. А Грузия изображена справа в виде резных фигурок, которые являются древними грузинскими символами. Второй ․

Параджанов был талантливым художником, умевшим своим умением творить чудеса из хлама. Сергей нарисовал голову слона из старого мешка, по бокам которого прикреплены специальные предметы, изображающие тело слона. Глаза он нарисовал другими предметами. .

Так как Сергею в юности не разрешали снимать фильмы своего жанра, а вместо этого давали бессмысленные сюжеты, нашему таланту уже не разрешают иметь какое-либо отношение к режиссуре. И его наказывают, отправив на 4 года тюрьмы Выйдя на улицу, он начинает изображать свои страдания знаменитыми картинами Да Винчи «Мона-Лиза», местами изображает улыбку, радость.
Вот этого героя он назвал Джокондой.

Он говорил, что, когда он не выйдет из тюрьмы и погибнет там, Джоконда всегда будет плакать за ним. С этими словами он отправляет этот коллаж своей девушке в качестве утешения. Вы можете увидеть больше, посетив этот музей.
После музея мы пошли в парк, где попробовали вкусное мороженое, выпечки .После покупок мы пошли во второй парк, где сфотографировались с лошадьми из искусственной травы, повеселились и приехали домой.
Мне очень понравилась эта поездка, обязательно хочу посетить другие музеи.
Я составил видео про поездку можете посмотреть, ссылка внизу.
Ճամփորդություն դեպի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան
Այսօր Մայիսի 15 ես իմ ընկերների,ռուսերենի և բանավոր մաթեմատիկայի ուսուցչուհու հետ այցելեցի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։Մենք ժամը 11։10 դուրս եկանք դպրոցից և հասանք ժամը 12։00։Այդքան էլ երկրա ճանապարհ չէր սպասվում,որովհետև թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում։
Երբ մենք մուտք գործեցինք թանգարան,մեր աչքերի դիմաց միանգամից բացվեցին Փարաջանովի հիասքանչ ստեղծագործությունները։Մենք երկար էինք նայում ամեն գործին,որովհետև տեսքից կարող էին թվալ անմիտ,բայց իրականում նրան իմաստավոր էին։Մեզ ուղեկցողները սկսեցին պատմել Փարաջանովի կենսագրությունը։Մենք իմացանք,որ նա եղել է վրացի,բայց այնքան է սիրել Հայաստանը,որ եկել էր ապրելու այստեղ։Մեզ ցույց տվեցին նրա հիասքանչ կոլլաժները,որոնք ինչ-որ գաղտնիություն ունեին։Ցույց տամ առաջին կոլլաժը

Այս գեղեցիկ կոլլաժը մեզ ցույց է տալիս երեք ազգերի միությունը՝Հայաստան,Վրաստան և Ուկրաինա։Հա,ի դեպ նա տուն է ունեցել Ուկրաինայում և այնտեղ ապրել է։
Հայաստանը այստեղ պատկերված է պատուհանից դուրս նկարված եկեղեցու տեսքով։Ուկրաինան դա նրա հագուստն է,որն այդ ժամանակ գործվում էր այնտեղ։Իսկ Վրաստանը պատկերված է աջ կողմում նաշխերի տեսքով,որոնք հին վրացական խորհրդանիշներ են։Երկրորդը․

Փարաջանովը տաղանդավոր նկարիչ էր,ով իր հմտություններով կարողանում էր աղբից ստեղծել հրաշք։Նա կարծես կախարդ լինի,ով ամեն մի աղբ կույտից կարողանում է այնպիսի բաներ պատրաստել,որոնց նայելով մարդ մտածում է,թե ինչպես է կարողղացել սա մտածել և իրագործել։Այս կոլլաժը փղի տեսքով է ցուցադրված։Փղի գլուխը Սերգեյը պատկերել է հին պայուսակով,որը կողքերը կապված են հատուկ իրեր,որոնք պատկերում են փղի մարմինը։Աչքերը նա պատկերել է կողմնակի իրերով։Երրորդը․

Քանի,որ Սերգեյին իր երիտասարդ ժամանակներում չէին թույլատրում նկարել իր ժանրի և իր ցանկացած ֆիլմերը,այլ դրա փոխարեն տալիս էին անիմաստ սյուժեներ,մեր տաղանդին այլևս չեն թույլատրում նկարել և ինչ-որ կապ ունենալ կինոռեժիսորության հետ։Եվ նրան պատժում են ուղարկելով նրան տարի բանտ։Երբ դուրս է գալիս նա,սկսում է Դա Վինչիի հանրրահայտ Մոնա-Լիզա նկարներով պատկերել իր տանջանքները և ինչ-որ տեղեր պատկերում է ժպիտ,ուրախություն։Ահա կարող եք տեսնել,իսկ սա նա պատկերել է,երբ դեռ եղել է բանտում։
Այս հերոսին նա անվանել է Ջոկոնդա։

Նա ասում էր,որ երբ դուրս չգա բանտից և այնտեղ մահանա,Ջոկոնդան միշտ լաց է լինելու։Այս բառերով նա ուղարկում է այս կոլլաժը իր ընկերուհուն,որպես սփոփանքի խոսքեր։Ես ցուցադրեցի իմ հավանած նկարները,կոլլաժները,եթե ուզում եք կարող եք տեսնել ավելի այցելելով այդ թանգարան։
Թանգարանից հետո մենք գնացինք զբոսայգի,որտեղ համտեսեցինք համեղ պաղպաղակները,խմորեղենները։Գնումները կատարելուց հետո մենք գնացինք երկրորդ այգին,որտեղ նկարվեցինք արհեստական խոտից պատրաստված ձիերի հետ,զվարճացանք և հետ եկանք տուն։Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը և ես անպայման կուզենավ այցելել ևս ուրիշ թանգարաններ։
Ճամբարի հաշվետվություն
Հունվարի սկզբից մենք հաճախում ենք դպրոց։Մեր դպրոցում անցկացվում է ճամբար։Դասարանները ջոկատների են բաժանվում և ամեն մեկը,երբ ուզենա,կկարողանա փոխել իր ջոկատը։Ամեն ջոկատ ղեկավարում է ուսուցիչ կամ ուսուցչուհի։Մեր ջոկատավարը դարձավ մեր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Թոփչյանը։Ես շատ ուրախացա,որ հենց նա դարձավ մեր ջոկատավարը,որովհետև նրա հետ մեր օրերը շատ հետաքրքիր և ուսումնական էին անցնում։Մենք ամեն շաբաթ ինչ-որ տեղ էինք գնում,ճամփորդում էինք Հայաստանով։Շաբաթները արագ և ուրախ էին անցնում։Մենք գնում էինք վայրեր,ծանոթանում էինք տարբեր ձեռագրերի,մշակույթների հետ։Առաջին օրերին մենք գնացինք Սահադաշտ,որը գտնվում էր Իսակովի պողոտայում։Այն մի մեծ շենք էր,որի մեջ կային մի քանի սառցադաշտեր։Մենք գնացինք հոկկեյի սահադաշտ։Ես չգիտեի քշել չմուշկներ,բայց մի քանի փորձից կարողացա ինքնուրույն վարել չմուշկները։Շատ ուրախ էի,որովհետև մեկ անգամ էի եղել սահադաշտում,էն էլ փոքր տարիքում։Ժամանակը շատ շուտ անցավ և մենք վերադարձանք հետ՝դպրոց։Հաջորդ շաբաթ գնացինք Մատենադարան,որը գտնվում է Մաշտոցի պողոտայում։Մատենադարանում նույնպես մի քանի տարի առաջ էի եղել։Համեմատ իմ անցյալ այցելույից՝Մատենադարանը լիովին փոխվել էր,դարձել էր մի հետաքրքիր ձեռագիր։Այնտեղ պահվում են 23,000-ից ավել ձեռագրեր։Մատենադարանի ճամփին,մենք հետաքրքիր զրույցներ ունեցանք մեր ուսուցչուհու հետ։Նա մեզ հարցեր էր տալիս,իսկ մենք փորձում էինք պատասխանել։Ճանապարհը հետաքրքիր և զվարճալի անցավ։Իսկ Մատենադարանի ներսում մենք խոսեցինք շատ ձեռագրերի և պատվավոր պատմիչների մասին։Մատենդարանում կային մի քանի սրահներ,որտեղ մենք խոսում էինք տարբեր դեղամիջոցների և տարբեր գրքերի մասին։Սրահները տարբեր էին։Մեկում պահվում էին դեղեր,իսկ մյուսում ձեռագրեր,գրքեր և գույներ։Այո,շատ հետաքրիքր անցավ և մենք կարողացանք ուսումնասիրել նաև Հայաստանի հին ժամանակների քարտեզը,որը շատ մեծ էր։Շատ հետաքրքիր անցավ ժամանակը։

Մատենադարանի փոխտնօրենը մեր դասարանի Արփիի պապիկն է,ով մեզ ցույց տվեց տարբեր նկարներ և գրքերի ռեստավրացիաներ։Ինձ դա նույնպես շատ դուր եկավ։Մենք նաև խոսեցինք,թե ինչպես են ստանում մեռոնաջուրը,որը 72 ծաղկի միջոցով է պատրաստվում ամեն 7 տարին մեկ անգամ Էջմիածնում։Ավելացնեմ,որ խոսեցինք նաև մագաղաթի վրա հայտնվող միկրոօրգանիզմների մասին,որոնք կարող են գիրքը փչացնել։


Այստեղ կարող եք դիտել մեր այցը դեպի Մատենադարան։
Այպիսով այս մի ճամփորդությունը նույնպս հաջող և ուրախ ստացվեց։Իհարկե հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում նույնպես մեր ջոկատը գնացել է ճամփորդության,բայց ես չեմ կարողացել գնալ պատճառների միջոցով։Ես իհարկե շատ կուզեի գնալ ճամփորդության դեպի Լեռնանիստ,Ապարանի ջրամբար,բայց ինչ ասես,չստացվեց։
Դիպելով հղումին կարող եք տեսնել մեր նախագիծը։<<Սովորող-սովորեցնող>>
Ճամբարի ընթացքում մասնակցել եմ նաև շատ նախագծերի,որոնցից են <<Սովորող-սովորեցնող>>,Բնատեխնիկական ստուգատես և այլն․․։Ես շատ ուրախ էի,որ կարողացա մասնակցել այս նախագծերին։<<Սովորող-սովորեցնող>>նախագիծը անցկացվեց իմ եղբոր դպրոցում՝Արևելյան դպրոցում։Նախագծի շրջանակներում մենք 2-3 դասարանին սովորեցրել էինք մի քանի ծրագերի,որոնցից էին PowerPoint,Wordpress:Մենք գնացել էինք խմբով։Ես,իմ դասարանցի Լիլիի,և համադասարանիցներ Դավիթի և Ավագի հետ։Մեզ հետ էր նաև մեր դասզեկը՝Ընկեր Ռիման։Նա էր մեզ առաջարկել այս նախագիծը։Ես շատ էի ուրախացել,որ հանդիպել էի այդ դասարանի հետ։Ասեմ,որ այդ դասարանը շատ ընդունակ էր։Բնատեխնիկական ստուգատեսին մասնակցել եմ երկու առարկաներից՝ֆիզիկայից և քիմիայից։Ուղարկել եմ 5 նյութ,որոնք և ընտանեկան էին և լաբորատոր։
Նաև կուզենամ ավելացնել,որ մենք պատրաստվում էին Թումանյանական բեմադրությանը,որը տեղի կունենա փետրվարի 4-ին,ժամը 13։35։Ով ուզում է,թող գա)
Մի խոսքով մեր ճամբարը հրաշալի անցավ և մենք կարողացանք շատ բաներ իմանալ։Հետաքրքիր և ուսումնական անցավ 2021-ի ճամբարը։Ես շատ կուզեի կրկնել։Հիմա Հունվարի 29-ն է՝վերջին օրը։Իսկ մյուս շաբաթվանից արդեն նորմալ կերպով հաճախելու ենք դպրոց։Շնորհակալ եմ,հաջողություն։