Աշխատանքին յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր է։ Տեղադրիր տրված հարցերն իրենց պատասխաններով քո բլոգի <<Մաթեմատիկա և երևակայություն>> կամ <<Մաթեմատիկա առանց բանաձևերի>> բաժնում՝ <<Աշխատանքների գնահատում>> վերնագրով։ Աշխատանքը կատարելուց հետո հղումն ուղարկիր մեյլի միջոցով։
Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
Բլոգում առկա է 8 աշխատանք։ Նաև առկա են լրացուցիչ նախագծեր։
Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
Մասնակցել եմ ֆլեշմոբային քննարկումներին, կատարել եմ Ձոն Մայրիկին նախագիծը։ Կատարել եմ երկու անհատական աշխատանք, ընտրել եմ երկու մաթեմատիկոսների, ուսումնասիրել եմ իրենց կյանքն ու կարիերան և վերլուծել եմ բլոգում՝ տեսանյութերով։ Մասնակցել եմ նաև մաթեմատիկական խաղերի ստեղծմանը Quizizz հավելվածով, տոկոսներով խնդիրների լուծմանը։
Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղումները։
- Ֆլեշմոբային քննարկումներ՝ երկրորդ մակարդակ
- Խնդիրներ տոկոսներով
- Ֆիբոնաչիի հաջորդականություն և “Ոսկե ուղղանկյուն” տերմին /լրացուցիչ/
- Ձոն ստուգատես՝ Նվիրելու իմ ալգորիթմը
- Փետրվար ամսի մաթեմատիկական ֆլեշմոբ
- Ֆլեշմոբային քննարկումներ՝ առաջին մակարդակ
- Մի մաթեմատիկոսի պատմություն
- Մաթեմատիկական խաղերի ստեղծում Quizizz-ով
Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
Չկան այդպիսիներ։
Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
—
Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
Խաչբառների լուծում, ցանկանում եմ տեսնել մակերեսի և ծավալի հաշվում տարբեր մարմինների։ Կցանկանամ տեսնեմ տոկոսներով, մասերով խնդիրներ ևս, քանի որ նրանք զարգացնում են մտածողությունը։ Կարելի է ընդգրկել նաև տրամաբանությունը զարգացնող որոշ խնդիրներ, նախագծեր։
Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
Կփորձեմ լինել հնարավորինս ակտիվ բոլոր նախագծերում։
Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը
Ես կարծում եմ աշխատանքս բավարար է, փորձել եմ այս տարի ինչքան հնարավոր է ակտիվ լինել, աշխատանքս թող գնահատի իմ ուսուցիչը՝ Ընկեր Հասմիկը։