Մայրենի առցանց մայիսի 11-15

Մայիսի 11-15

Վեցերորդ դասարան

Ջանի Ռոդարի

Ջաննի Ռոդարի

rodari

Ռոդարիական օրեր …

«Կապույտ լուսակիրը», «Մեկ և Յոթ»  պատմվածքները:

  • Ի՞նչ է խորհրդանշում այստեղ կապույտ գույնը:

Ինձ թվում է,որ կապույտ գույնը խորհրդանշում է երկինքը լազուր։Բայց եթե ավելի խորանանք դա ունի կարևոր իմաստ այս պատմվածքում։Այն հատվածում,երբ պատմում են անախորժությւնների մասին,օրինակ,որ ձկներին կարմիր գույն են ներկել,իսկ գեր մադիկ բղավում են։Այստեղ կապույտը խորհրդանշում է ,որ եթե չլինեին կանոններ և օրենքներ մադիկ ուղղակի քաոսի մեջ կլինեին,ինչը խորհրդանշում է կապույտ գույնը։Իսկ,որ այն մասում,երբ եկավ ոստիկանը և ամենինչ կարգավորեց,դա խորհրդանշում է օրենքին և կանոններին հավատարմությունը։

  • Քո կարծիքով, ինչու՞ է ազատ ճանապարհը տանում դեպի երկինք:

Ինձ թվում է,որովհետև ամեն մարդ ունի մտածելու ունակություն,որը իր ազատ ճանապարհով տանում է դեպի երկինք։Մարդ մտածում է ինչ-որ հետաքրքիր բանի մասին և մտքեչով տարված հասնում է երկինք։Օրինակ նա մտածեց մաթեմատիկայի մասին և խնդիրներ լուծելով ահսավ երկինք հետո սկսեց մտածել Ջաննի Ռոդարիի պատմվածքների մասին։

  • Զուգահեռներ անցկացրու այս պատմվածքի և մեր օրերում կատարվող դեպքերի միջև:

Անկեղծ

Սա իմ միտքն է

Ինչը ինչի հետ

Ինձ թվում է,որ այս պատմվածքի փոքրիկ քաոսային վիճակը ինչ-որ կապեր ունի մեր առօրյա կյանքի հետ։Օրինակ

Կարմիր ձկներ

Կարմիր ձկներ անունը այստեղ իմաստ ունի

Ես հասկացա,որ ձկները կապ ունեն քաղաքի հետ,նրանք խորհրդանշում են մարդկանց վերաբերմունքը քաղաքի նկատմամբ։Իսկ ձկները խմելով ջուր,որի մեջ անցում են վտանգավոր նյութեր,դառնում են կարմիր,այսինքն վատանում և հիվանդանում և հետո սատկում։

Գեր մարդիկ խորհրդանշում են այն մարդկաց,ովքեր չեն ուզում օգտակար լինեն քաղաքի մաքրությանը,նրանք մտածում են միայն իրանց մասին։

Իսկ ամենակարևորը կապույտ գույնը

Խորհրդանշում է մարդկանց արհամհարումը կանոնների նկատմամբ և օրենքների խաղտման մասին։Մարդիկ իմ կարծիքով այս ինքամեկուսացման ժամանակ դարձել են ավելի բարի և ավելի օգտակար միմյանց և իհարկե քաղաքի նկատմամբ։Այն վիճակը կստիպի մեզ,որպեսզի մենք ավելի լավ վերաբերվենք մեր քաղաքի նկատմամբ։

  • Ես մի երեխա եմ, որը յոթ երեխա է։ — Ինչով եք նման աշխարհի մյուս երեխաներին։

Բոլոր երեխաները նման են այն բանով,որ կարողանում են ապրել,սիրել,խոսել,մտածել և ընկերանալ։Աշխարհի երեխաները տարբեր ծայրերում ապրելով կարողանում են կապ գտնել մյուս երկրագնդի հատվախում մի ուրիշ մարդու հետ։Եվ հետո ընկերանում են։Իհարկե կան երեխաներ թերություններով և պակասություններով,բայց համենայնդեպս նրանք էլ են երեխաա,նրանք էլ են կարողանում լինել այնպես ինչպես մյուսները։

  • ․․․ բայց նրանք նույն երեխան էին և նույն լեզվով էին ծիծաղում․․․ — Բացատրիր այս միտքը։

Ինձ թվում է սա կապված է ընկերության հետ,լինելով հարազատ ընկերներ,նրանք կունենան հարազատ կապեր,որը կստիպի նրանց կապել իրար հետ։Բայց եթե նայենք ուրիշ տեսանկյունից նրանք ուղղակի ծիծաղում էին մի կատակի վրա։

  • Ի՞նչ պատգամ կա այս ստեղծագործությունում։

Այս պատմվածքում կա մի շաատ հետաքրքիր պատգամ,որը նույնպես կապված է երեխաների հետ։Երեխաները լինելով փոքր կարողանում են նաև լինեն խելացիությամբ մեծ քան մյուսները։Նրանց մտածելակերպը կարող է լինել նույնը այն պատճառով,որ նրանք փոքր են։Այս պատգամը։Կան երեխաներ կռվասեր,կան խելացի։Բայց նրանց միևնույն է կապում է նույն թելը։Մտածելակերպի և տարիքի։

  • Երբ կդադարենք պատերազմել (6-8 նախադասություն)։

Մարդիկ հանուն կյանքի,հայրենիքի,ընտանիքի և իհարկե իրանց համար պատրաստ են գնալ տարբեր քայլերի,որոնցից ամենավատ քայլը դա պատերազմն է ուրիշների դեմ։Հին տարիներից մինչև այսօր մարդիկ պատերազմել են իրար դեմ հանուն հողի և ընտանիքի։Կռվարար երեխաները մանկուց ցուցադրել են իրենց ուժը ուրիշների նկատմամբ։Եվ հետո երբ այդ երեխաները մեծացել են նրան կռվել են և պատերազմել են։Բյց նրանք մի բան չեն հասկացել։Որ նրանք ընկերներ են։Ամնե պատերազմ սկսում է մի փոքրիկ կռվից և շարունակվում տարիներ։Այս բոլոր պատերազմները,կռիվները մեզ և բոլորին մի մեծ դաս են տվել։Ամեն կռիվ կարող է շարունակվել ընդմիշտ բայց ընկերութոյւնը ավելի և ավելի երկար։Ասածց այն է,որ եթե մարդիկ դադարեն կռվել,երկինքը երկիրը կդառնա ավելի մաքուր ավելի բարի և ավելի օգտակար։

Ջաննի Ռոդարի - Վիքիպեդիա՝ ազատ ...

Թարգմանել.

Համացանցը համալրում ենք հայերեն ստեղծագործություններով:

Կայքից ընտրում ենք մեկական պատմվածք, ստուգում դրա առկայությունը հայալեզու համացանցում և թարգմանում:

Անհաջող որսորդը

Վերցրու, Ջուզեպպե, հրացան, — մի անգամ ասաց մայրը իր որդուն, — և գնա որսի ։ Վաղը քո քույրը ամուսնանում է, եւ դուք պետք է եփեք մի տոնական ճաշ. Շատ լավ կլիներ նապաստակի միսը:

Ջուզեպպեն վերցրեց հրացանը և գնաց որսի։ Միայն դուրս եկավ ճանապարհի վրա, տեսնում է, վազում է նապաստակ: Ցանկապատի տակից դուրս թռավ ու դաշտ մտավ ։ Ջուզեպպեն հրացանը թռցրեց, նշան վեցրցեց ու սեղմեց ձգանին։ Իսկ հրացանը, եւ չի կարծում, որ կրակել չգիտի

  • Պում! — այն հանկարծ հնչեղ ու ուրախ ասաց ասեց ու գնդակ շպրտեց գետնին։

Ջուզեպպեն սառեց զարմանքից։ Նա վերցրեց գնդակը, դրեց այն իր ձեռքում ‘ փամփուշտը որպես գնդակ: Հետո զննեց հրացանը, հրացանը: Եւ, այնուամենայնիվ, այն չի կրակում, ինչպես բոլոր նորմալ որսորդական հրացան, իսկ ձայնեղ եւ զվարճալի արձագանքեց “Պում!». Ջուզեպպեն նույնիսկ խոտերում նայեց, բայց միայն կարող է այնտեղ ինչ-որ մեկը թաքնվել:

— Օգտակար տեղեկություններ բոլորի համար! Ոչ ոք այնտեղ, իհարկե, չի եղել։

“Ինչ անել։ Մայրիկը սպասում է,որպեսզի ես բերեմ որսից նապաստակի միս. Քրոջ հարսանիքին, մենք պետք է պատրաստենք տոնական ճաշը․․․»

Հազիվ Ջուզեպպեն հասցրեց մտածել դա, երբ հանկարծ նապաստակ տեսավ ։ Պարզապես պարզվեց, որ դա նապաստակ է, քանի որ նրա գլխին հարսանեկան վարագույր էր, ծաղիկներով եւ նա համեստ կերպով գնում էր։

Ահա այսպես! — զարմացա Ջուզեպպեից։ — Նապաստակն էլ է ամուսնանում: Ես պետք է, ըստ երեւույթին, որոնել ֆազան.

Եվ նա գնաց դեպի անտառ. Երկու քայլ անել չի հասցրել, ինչպես տեսել է ֆազանին։ Նա գնում է իր ճանապարհով, ոչ ոքից չէր վախենում, քանի որ առաջին օրը որսի, երբ ֆազանս դեռ չգիտեր, թե ինչ է հրացանը.

Ջուզեպպեն նշան բռնեց, սեղմեց ձգանը … եւ հրացանը կրկին ասել է արձագանքեց ուժեղ ձայնով:

  • Պամ,պամ — շատ նման է տղային, երբ խաղում է իր փայտե հրացանով: Իսկ փամփուշտը կրկին ընկել է գետնին, անմիջապես կարմիր մրջյունների կույտի վրա։ Վախեցան մրջյունները և փախան սոճու տակ թաքնվելու։

Լավ փախան։Ուրեմն ես կվերադառնամ տուն դատարկ ձեռներով։

Իսկ ֆազանը, լսելով, թե որքան զվարճալի է արձագանքում հրացանը, նետվել է մեծանալու և այնտեղից դուրս բերել իր ֆազաններին ։ Նրանք գնում են շղթայով։Ուրախ-ուրախ, որ գնաց զբոսանքի. Իսկ հետո նրանց, եւ մայրը ֆազանը քայլում կարեւոր է եւ գոհ է, որ առաջին մրցանակն է ստացել.

  • Դեռ, — գոռաց Ջուզեպպեն։ — Ինչպես նա չի կարող գոհ չլինել! Չէ որ նա արդեն ամուսնացած է ։ Իսկ ես ինչպես պետք է լինեմ, ում համար հիմա որսամ:!

Նա կրկին ջանասիրաբար լիցքավորեց հրացանը և շրջվեց կողքով։ Տարածքում ոչինչ չկար։ Միայն մի թռչուն է նստեց ճյուղին. “Դե, ինձ սպանին ։ Փորձի!»

Դե Ջուզեպպեն սկսեց կրակել.Հրացանը այս անգամ էլ չլսեց նրան։Բախ! — դա ասել է, թե ինչպես են տղաները, երբ խաղում են ավազաների մեջ, և նույնիսկ հեգնել է հանգիստ ։ “Խաբեցին հիմարին չորս բռունցքով ։ »

Այդպես էլ ես գիտեի։ — Ջուզեպպեին հառաչեց։ — Երևում է ՝ այսօր հրացանը գործադուլ է կազմակերպել։

Դե, ինչպես ես որսացել: — մայրս հարցրեց, թե երբ Ջուզեպպեն վերադարձավ տուն։

Լավ էի ուզում, — պատասխանեց նա ։ — Երեք զվարթ ծաղրանք բերեց։ Չգիտեմ Միայն, թե արդյոք նրանք հարմար են տոնական սեղանին։

Մայրենի ապրիլի 27- մայիսի 1

Ժամկետը՝ ապրիլի 27- մայիսի 1:

Վեցերորդ դասարան։

  • Կարդալ «Սասնա ծռեր» էպոսի ճյուղերից մեկը՝ համաբարբառով, առանձնացնել, թե որ հերոսը
  • ինչով էր օգուտ տալիս Սասնա տանը, գրել ամենաշատ դուր եկած կերպարի մասին։

Ճյուղ երրորդ Սասուցի Դավիթ

Մաս 1 Մանուկ Դավիթը Մըսրում

http://armenianhouse.org/sasuntsi-david/iiia-davit-sasun.html

Մաս 2 Որսորդ Դավիթը

http://armenianhouse.org/sasuntsi-david/iiia-davit-hunter.html

Մաս 3 Դավիթի և Մելիքի մենամարտը

http://armenianhouse.org/sasuntsi-david/iiia-davit-melik-fight.html

Հարց-պատասխան

Ում եմ ուզում նմանվել

Ես ուզում եմ նմանվել Դավիթին։Որովհետև ես ուզում եմ լինել իր նման ուժեղ ու առնական,խելացի ու հզոր։Նա իր հայրենիքի հերոսն էր։Ինձ թվում է ,որ ես կամաց-կամաց նմանվում եմ։Առաջինը՝ին անունն էլ է Դավիթ։Եվ հետո արդեն կերևա։

Ինչ հատկանիշներ ուներ նա

Սասունցի Դավիթը շատ ուժեղ էր ու անվախ,որը իր յուրահատուկ հատկություններից մեկն է։Նա շատ խելացի,հզոր տղամարդ էր,իր հայրենիքի պահապան։

Իմ ընտանիքում ով ում է նման

Մայրիկս-Ծովինարին,որովհետև նա մեր մայրն է

Ծովինարին նմանացրեցի մայրիկիս,որովհետև նա Ծովինարի պես խելացի է,գեղեցիկ և անվախ։Նա մեր համար պատրաստ է ամեն բան անել,որպեսզի մենք լինենք ապահովության մեջ և լավ լինենք։Իսկ Ծովինարը իր հերթին պատրաստ էր իր հայրենիքը նախ և առաջ պաշտպանել ընտանիքը յուրաքանչյուր գնով,ինչպես մայրիկս։Մայրիկս իր հերթին կարողանում է պաշտպանել մեզ և ուրիշներին դեմ գնալ,հանուն մեզ։

Հայրիկս-Մեծ Մհեր

Առյուծ Մհերին նմանացրեցի հայրիկիս,որովհետև նա Մեծ Մհերի պես քաջ է և անվախ։Իր հերթին նաև խելացի ու ուժեղ։Առյուծ Մհերը իր ազգի,ընտանիքի համար պատրաստ էր տալ ամնեինչ,ինչպես հայրս։Հայրս իր հերթին օգնում է մեզ իր աշխատանքով և գործով։Հայրս կարողանում է օրուգիշեր պահապան կանգնել,որպես քաջ զինվոր,որպեսզի մենք հանգիստ քնենք։

Ես-Դավիթ

Ես Դավիթին նմանացրեցի ինձ,որովհետև ես նրա պես խելացի եմ,ուժեղ և աշխատասեր։Նա ամեն ինչի պատրաստ է հանուն իր ընտանիքի,ազգի և հայրենիքի համար։Նախ և առաջ հիշեցնեմ,որ իմ անունն էլ է Դավիթ,որը արդեն խորհրդանշում է էպոսը։Ես ուզում եմ լինել Դավիթի պես քաջ,խելացի,գեղեցիկ և հզոր։Նաև ազգին պիտանի մարդ։Ես կարողանում եմ լավ ընկալել աշխատանքը,որը իմ հմտություններից մեկն է։

Եղբայրս-Փոքր Մհեր

Փոքր Մհերին նմանացրեցի եղբորս՝Արսենին։Նա իր հերթին գեղեցիկ է,խելացի,կռվարար և աշխատասեր։Նա կարողանում է դժվար պահերի ժամանակ մի խելացի և հետաքրքիր լուծում առաջարկել,որը կփրկի ընտանիքը։Նա միշտ սիրել է կռվել,որը վաղ մանկուց երևացել է մեզ։

Միքիչ իմ հերոսի մասին

Իմ դուրը եկավ Սասուցի Դավիթի կերպարը,որովհետև նա օգնում էր իր ընտանիքին։Նա հզոր էր ու շատ էր սիրում կռվել։Դավիթը մանկուց երևում է մի հասարակ երեխա,բայց նա ունի շատ մեծ,հսկայական հնարավորություն,որով նա կարողանում է վախեցնել բոլոորին և կռվել բոլորի հետ։Ես դա հավանեցի,իհարկե ես շատ չեմ սիրում կռվել,բայց հենց իր միջամտությունն էր ստիպում ինձ խորանալ։Ուզենալով իմնաալ ավելի շատ,ես նաև կարդացի Նրա և Մսրա Մելիքի պատերազմը։Սա կարդալուց ես հասկացա,որ Դավիթը կարող է անվերջ կռվել իր հողի,իր ընտանիքի և իր հայրենիքի համար։Դավիթը պատերազմի ժամանակ երևում էր մի հասարակ զինվոր,որը կուզենար պաշտպաներ հայրենիքը,իսկ Մելիքը մի հսկա,որին պատկերացնելուց դու վախ էիր ապրում։Սա խորհրդանշում է էր հայրենիքը,որովհետև թշնամին ուզենալով մեզ ոչնչացնել,հարվածներ է կատարում,իսկ մենք պատպանվում ենք և հաղթում։Այսպիսով անցնենք մեր բուն թեմային։Դավիթը կռվելու ժամանակ երևաց մի զինվորիկ,իսկ Մելիքը 3 կողմերի տիրակալ,բայց չնայած դրան Դավիթը հաղթեց։Դավիթը շատ լավ,շատ ուժեղ և շատ հետաքրքիր կերպար է մեր էպոսում և ամեն անգամ նորից և նորից կարդալով էպոսը իմ մեջ մնում են այն զգացմունքները,որոնք ստիպում են ինձ վրեժ լուծել և հաղթել մեր թշնամիներին։

Շատ լավ ֆիլմ էր,այստեղ պատմում են Դավիթի մասին,նրա մանկական օրերի մասին։Այս ֆիլմը ինձ ստիպեց նայել մինչև վերջ։Դավիթը մանկում եղել է հոգով և ֆիզիկապես ուժեղ տղա,որը անվախ էր։Նրա հետ նաև պատմում են Ձենով Օհանը Մեծ և Փոքր Մհերների մասին,որոնք նույնպես լավ կերպարներ էին։Դավիթը ամեն օր օգնում էր իր ընտանիքին,կռվում էր և հաղթում։Նա շատ լավ մարդ է եղել կյանքում /ֆիլմի մեջ/,նա ոժեղ է եղել,հզոր է եղել։Շարունակությունը բանավոր քննարկման ժամանակ։

  • Անհատական երկարաժամկետ նախագծեր։Կատարված է
  • Ընտանեկան դպրոց — հատվածներ էպոսից՝ տեսագրություն, ձայնագրություն։ Քո ընտրությամբ որևէ հատված կարդա ընտանիքիդ անդամներից մեկի հետ և ձայնանյութ կամ տեսանյութ պատրաստիր:Կատարված է

Իմ վիդեոն

Մայրենի 20-25 ապրիլ

Հոգևոր ընթերցումներ

«Տղան և շունը» պատմվածքը

  • Նշիր տղայի և շան, տղաների խմբի և շնիկների խմբի մի քանի ընդհանրություն-նմանություն:

Տղան և շունը նույնպես միայնակ էին ու շատ էին վախենում։

Շների և տղաների խումբն ուզում էր տղային և շնին վախացնել,հալածել և խփել։

Տղան և շունը խելացի էին և ճարպիկ,որովհետև ամեն վտանգից փախնում էին։

Տղան և շունը շատ համարձակ էին։

Նաև նրանք շատ ընկերասեր էին և խելացի։

Խմբերը շատ ստահակ և անխելք խմբեր էին։

Ամեն մի խումբ ուզում էր տարբեր ձևերով վատ արարք աներ ուրիշին։

  • Ի՞նչն էր տղայի վախկոտության պատճառը, ինչի՞ շնորհիվ նա համարձակություն ձեռք բերեց: Արդյո՞ք համոզիչ է այդ պատճառը քեզ համար. հիմնավորիր:

Ես կարծում եմ ,որ տղան վախից կարողացավ մի շատ կարևոր գիտելիք քաղեր,որովհետև նրա վախկոտությունը բերեց այն հատվածին,որտեղ կա շունը,վախից նա չէր կարողանա գտներ շանը,որովհետև չէր փախնի տղաներից և չէր մտնի այդ բակը։Վախից նա չէր կանչի իր ընկերոջը՝շանը,այն հատվածում,երբ գողանում էին տղաները շորերը։Մի խոսքով տղայի վախը բերեց շատ կարևորև լավ իրադարձությունների։

  • Կարո՞ղ ես հիշել քեզ հետ կապված նմանատիպ փոփոխություն. պատմիր:

Ես մի անգամ քայլելով բակում և ընկերներիս հետ շփվելիս,միամիտ նկատեցի մի փոքրիկ կատվի,որը միայնակ պառկած էր գետնին,հևհևում էր ու արդեն կամաց-կամաց սատկում էր։Կողքից հալածում էին ավելի մեծ կատուներ,ուզենալով սատկացնել նրան։Ես թողնելով խոսակցությունը մոտեցա կատվին,ձեռքերի մեջ վերցրեցի և օրորեցի նա միքիչ հանգստացավ։Նա սոված և ծարավ էր։Վայրկյան չկորցնելով ես վազեցի տուն,մայրիկը հարցնելով պատճառը լցրեց կաթը և մի փոքր թասի մեջ ջուր։Պատմեցի կարճ իմ պատմությունը և վազեցի բակ։Իմ ընկերները նրան հարվածում էին,հալածում էին։Տեսնելով դա ես մոտեցա նրան,կատվին մահից բաժանում էին րոպեներ։Ես կերակրեցի,վատ բանից հեռու հրելով ընկերներիս գոռացի նրանց վրա,որովհետև նրանք կարղ էին սպանեին նրան։Կերակրեցի,խմացրեցի նրան։Նա լավացավ,մայրիը մոտեցավ նրան,վերցրեց բերանով և հեռացավ։Իսկ ես շարունակեցի խոսակցությունը։Տարիներ անց ես նույն ճանապարհով անցնելիս,տեսա այն նույն կատվին,ում տեսել էի տարիներ առաջ։Շատ ուրախացա,գրկեցի։Նրա դեմքի արտահայտությունից ես հասկացա,որ նա էլ է ուրախ։Խաղացի հետը,վազվեցինք,բայց ես պետք է արդեն գնայի։Կատուն չէր թողնում,բայց մի ձև թողեց և ես հեռացա։Քայլեր էին բաժանում ինձ ու նրան։Միամիտ մի փոքր անկյունից իմ վրա հարձակվեցին փոքր և ճարպիկ կատուներ։Վազեցին իմ վրա,իսկ ես ուշադրություն չդարձնելով և չվախենալով հեռացա։Նրանք հասան հարձակվեցին և մեկը իմ ոտքը ուժեղ կծեց։Իհարկե ցավաց,բայց կարևորը դա չէր։Իմ կատուն հասավ,թռավ նրանց վրա,իսկ նրանք իրեն ճանաչելով,որ իրեն տարիներ առաջ հալածում էին,փախան հասկանալով,որ կատուն իրենց կհավասարեցնի գետնին։Ես գրկեցի կատվին,ուրախացա և գնեցի նրա համար մի շիշ կաթ և մի քանի ուտելիք։Այդ օրը իմ մտքից չի անցնում։Հին ընկերը ավելի լավն է,քան 2 նորը։Ընկերոջը չեմ դավաճանի։Եվ հիմա անցնելով նրա կողքով հիշում եմ այդ հրաշալի ընկերական օրերը։Նա էլ ինձ է հիշում։Դա կմնա իմ <<Ամենալավ հիշումների>>մեջ։

  • Ընտանեկան դպրոց

Մեր նոր ընտանեկան նախագծերը

  • Անհատական երկարաժամկետ նախագծեր +++

Երկարաժամկետ նախագիծը-https://muradyandavit1program.code.blog/2020/03/07/%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

Հաշվետվություն

Իմ այս շաբաթվա հաշվետվությունը

Ապրիլի 13-17

Մայրենի-Մայրենի

Մաթեմատիկա-մաս 1,մաս 2,մաս 3,մաս 4,մաս 5,մաս 6,մաս 7

Ռուսերեն-մաս 1,մաս 2

Անգլերեն-մաս 1,մաս 2

Պատմություն-մաս 1,մաս 2

Ֆիզկուլտուրա-մաս 1,մաս 2,մաս 3,մաս 4,մաս 5

Բնագիտություն-մաս 1,մաս 2,մաս 3,մաս 4

Տեխնոլոգիա,խեցեգործություն-մաս 1,մաս 2,մաս 3,մաս 4

Իմ անհատական պլանը-պլան

Մայրենի ապրիլի 13-17

Ապրիլն առցանց

Ժամկետը՝ ապրիլի 13-17:

Տարիքային խումբ՝ 6-րդ դասարան, 8-րդ դասարան։

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ — առաջարկներ, փոփոխություններ։

Այսօր մենք քննարկեցինք սովորողի բլոգին ներկայացվող պահանջները։Բլոգը ունի շատ տաբեր տեսակի առավելություններ և թերություններ։Շատ առավելություններ թվարկեցինք բլոգի խմբագրելուց և ուղղելուց մինչև նկարչական ծրագրի առավելությունները։Բլոգի առավելությունները շատ են,օրինակ,երբ ես սովորում եի ուրիշ դպրոցում,այնտեղ մենք գրում էինք գրիչներով։Իսկ այս կրթահամալիրում համակարգչով։Դա առաջին առավելությունն է,երբ դու կարող էիր շփոթվել և սխալ գրեիր ուրիշ դպրոցում,դու պետք է ջնջեիր դա,վնասելով և փչացնելով տետրը։Իսկ համակարգչով ավելի հեշտ է։Երբ դու կարող ես սխալվել,նաև կարող ես ուղել դա։Նաև ինձ թվում է,որ ուրիշ դպրոցում ուսուցիչը չէր թողնի գեղեցկացնեիր տետրդ,իսկ այստեղ դու քո երազանքների գրկում ես ամենինչ կարող ես քեզ թույլ տաս և գեղեցկացնես։Շատ չմանրանամ։Անցնենք թերություններին։ԻՆՁ թվում է,որ թերություն չկա,որովհետև այստեղ շատ լավ է,երազանքներդ կարող ես իրականացնել։Էլ ինչ կարող ես մտածել։Թերություններ չկան։

Սահյանական ընթերցումներ — կայքէջից (եթե ձեռքի տակ ունեք գրքեր, կարող եք օգտվել դրանցից) առանձնացնում եք բնությանը նվիրված, բնապատկերներով հարուստ ստեղծագործություններ, ընթերցում-ձայնագրում եք։ Կարող եք պատուհանից, պատշգամբից, շքամուտքից օրվա տպավորիչ կադրեր ֆիքսել, դարձնել տեսանյութ կամ ուղղակի տեսախցիկի առջև նստել և ընթերցել․․․

Երկարաժամկետ անհատական նախագծեր։

Ընտանեկան դպրոց․

Աշխատանքները ներկայացնում եք պատումի, տեսաֆիլմի կամ ձայնագրության տեսքով՝ ձևը ընտրում եք դուք: Ստորև բերված հարցերը օգտագործեք որպես հուշումներ:

  1. Քո օրվա սկիզբը
  2. Նախագծեր-բանավոր
  3. Ընտանեկան նախագծեր
  1. Օրը ընտանիքի հետ
  2. լրացուցիչ կրթության դասերը, որոնք իրավիճակից ելնելով ստիպված ես իրականացնել տանը
  3. Ինքնակրթություն
  4. Մարզական ժամ
  5. Օրվա ազատ ժամանկը
  6. Քո խացացած խաղերը․ կա՞ տրամաբանական, ուսուցողական որևէ բան այդ խաղերի մեջ
  7. Ընտանեկան խաղեր, եթե կան էդպիսիք
  8.  Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին
  9. Համացանցից ի՞նչ նյութեր ես կարդում, ի՞նչ կայքեր են քեզ հետաքրքրում
  10. Ինչ գիրք ես կարդում․ գրիր հեղինակին, գրքի վերնագիրը
  11. Ինչ ֆիլմ ես նայում․գրիր ֆիմի անունը, եթե հնարավոր է՝ կցիր նաև հղումը
  12. Ի՞նչ հաղորդումներ ես նայում դու, կամ՝ ընտանիքով։
  13. Ի՞նչ ընդհանուր թեմաների մասին եք խոսում, քննարկում /եթե կան էդպիսիք/
  14. Ի՞նչ բակային աշխատանքներ եք անում, եթե ունեք բակ։

Մայրենի ապրիլի 6-10

Ժամկետը ապրիլի 6-10:

Վեցերորդ դասարան․

  • Կարդա Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը:
  • Փորձիր վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:

Ամեն մի մարդ ունի տարբեր զգացմունքներ,և ամեն մեկը ունի զգացմունքների որոշակի ճիշտ կողմեր և վատ կողմեր։Ահա մեր խիղճը։Խիղճը դա նույնպես մի զգացմունք է,որով դու կարող ես լավ օգնել ընկերոջդ,չթողնելով մենակ,կամ մեկը լաց է լինում օգնես նրան։Իսկ այս խոսքը «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» դա ճիշտ է,որովհետև երբ դու քայլում ես միայնակ և կողքդ տեսնում ես ,որ մեծ երեխաները նվաստացնում են փոքրերին դու չես օգնում,որովհետև վախենում ես,իսկ խիղճը այն բանն է,որից և որով դու պետք է պաշտպանված գնաս։

  • Ներկայացրու խնդրեմ քո պատկերացումները խղճի մասին:
  • Ես պատկերացնում եմ,որ եթե մեր խիղճը մարդ լիներ,ապա նա կլիներ ընկերասեր,բարի ու խելացի։Ի՞նչու։Որովհետև ամեն մեկին կօգներ իր խորհուրդներով։Տեսնում է մարդ են նվաստացնում կօգներ,տսենում է մեկը ընկնում է,իրանից շուտ կնկներ ու կբռեր,մեկը խորտակվում է,մի ակնթարթում օգնեց։Սա է խիղճը։

Անհատական երկարաժամկետ նախագծեր։

Ընտանեկան դպրոց․

Աշխատանքները ներկայացնում եք պատումի, տեսաֆիլմի կամ ձայնագրության տեսքով՝ ձևը ընտրում եք դուք: Ստորև բերված հարցերը օգտագործեք որպես հուշումներ: Հաշվետվության ձևը ազատ պատումի, շարադրանքի ձևով է

Իմ օրվա սկիզբը

Ես արթնանում եմ

Հագնվում եմ

Լվացվում եմ

Նախաճաշում եմ

Մասնակցում եմ տեսազանգերին

Նախագծեր +,և ընտանեկան և նախագծային

Ընտանեկան նախագծեր +

Տես այստեղ-https://muradyandavit1program.code.blog/2020/04/01/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab-30-%d5%a1%d5%ba%d6%80%d5%ab%d5%ac/

Նաև վիդեոներ

/Օրը ընտանիքի հետ

լրացուցիչ կրթության դասերը, որոնք իրավիճակից ելնելով ստիպված ես իրականացնել տանը

Ես իմ օրվա 30-60 րոպե տրամադրում եմ սպորտին,որպեսզի լինեմ ուժեղ ու անվախ։Իմ գրաֆիկի մեջ մտնում են տարբեր վարժություններ սկսած գլխի մարզանքից վերջացրած մարմնի մարզությամբ։

Մարզական ժամ

Օրվա ազատ ժամանակը ես տրամադրում եմ իմ դասերը պարապելու անելու և գիրք կարդալու,նաև սպորտով զբաղվելուն․

/Քո խացացած խաղերը․ կա՞ տրամաբանական, ուսուցողական որևէ բան այդ խաղերի մեջ

Այո կան

Այս խաղը մեզ օգնում է տրամաբանել ու զարգացնել բառապաշարը,հիշողության հետ։

/Ընտանեկան խաղեր, եթե կան էդպիսիք

 /Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին

Կառաջարկեմ տարբեր բաներ,օրինակ տրամադրել իրենց օրվա մի կես ժամը սպորտին կամ գիրք կարդալուն։Օրվա մի 20-40 րոպե զբաղվել դասերով և այլն․․․

/Համացանցից ի՞նչ նյութեր ես կարդում, ի՞նչ կայքեր են քեզ հետաքրքրում։

Վիքիպեդիան

Այս հարնագիտարանը շատ տարբեր թեմաներ ունի մեջը և նրանցից ամեն մեկը ունի իր տրամադրելու ժամանակը։Խորհուրդ եմ տալիս։

/Ինչ գիրք ես կարդում․ գրիր հեղինակին, գրքի վերնագիրը։

2 գիրք Հովհաննես Թումանյան և գիրք լեգենդ ֆուտբոլիստի մասին/ազատ ժամանակ/

Լեգենդ տղան Լիոնել Մեսսի

/Ինչ ֆիլմ ես նայում․գրիր ֆիմի անունը, եթե հնարավոր է՝ կցիր նաև հղումը

Սարդ-մարդը տնից հեռու,Վրիժառուները․

/Ի՞նչ հաղորդումներ ես նայում դու, կամ՝ ընտանիքով։

Ինտելեկտուալ մրցաշարեր,ֆուտբոլ,<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի հաղորդումներ և այլն․․․

/Ի՞նչ ընդհանուր թեմաների մասին եք խոսում, քննարկում /եթե կան էդպիսիք/

Ընտանեկան նախագծերի և այլն․․․

/Ի՞նչ բակային աշխատանքներ եք անում, եթե ունեք բակ։

Մարզանք,վազք․․․

Մայրենի առցանց ուսուցում մարտի 30-ապրիլի 3

Ժամկետը մարտի 30-ապրիլի 3:

Երկարաժամկետ նախագիծը-https://muradyandavit1program.code.blog/2020/03/07/%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

— Չարենցյան ընթերցումներ — ընտանիքի անդամներով ձեզ հոգեհարազատ չարենցյան կտորներ՝ ռադիո-տեսանյութերով։

1 մաս-https://www.youtube.com/watch?v=RqaxF9nhRyo

2 մաս-https://www.youtube.com/watch?v=_VTXfKCprbE

— Հեքիաթների ընթերցում բարբառներով — տան մեծերի հետ հեքիաթի ժամ եք հայտարարում, կարող եք ընթերցել օրական մի մաս հեքիաթից՝ տեսանյութով ներկայացնելով՝ առաջին մաս, երկրորդ մաս ․․․

Արցախի բարբառ,հատոր Ե,հավելված 1

Հատոր Ե-Գյանքին օրեր-https://youtu.be/7cG4oqqeSTg

Հատոր Զ-Ղարաբաղ-https://youtu.be/7UrwIiqIjYo

Հատոր Զ-Գանձակ-Տավուշ-https://youtu.be/s2yGa67_qN0

Սիսիան-https://youtu.be/wYsnTXy3nTI

Շիրակի բարբառ,հատոր Դ,հավելված 1,

1 մաս-https://www.youtube.com/watch?v=h2aUlVGTX_c

2 մաս-https://youtu.be/O-ovHfpaOEI

Շիրակի բարբառ,հատոր Դ,հավելված 2

Ղուլ-Զադա և Նուռի Գյուզալի-https://www.youtube.com/watch?v=tq1urDjuqMA&feature=youtu.be

Աշխատանքներն ուղարկել h.topchyan@mskh.am հասցեին։

Մայրենի գարնանային արձակուրդների առաջադրանքներ

Վեցերորդ դասարան․

  • Հորինել հետաքրքիր պատմություն․ Լինում է, չի լինում մի վիրուսիկ է լինում․․․ (առցանց միանալու ենք և իրար պատմություններ ենք լսելու)։

Լինում է,չի լինում մի վիրուսիկ է լինում։Էս վիրուսիկը ամբողջ օրը թափառելով բոլորին վախացնում է և վարաքում է։Թե ինչպես է ծնվել վիրուսը, հիմա կպատմեմ։Վիրուսիկը ծնվել է Չինաստանում 2019 թվականին և մինչև հիմա էլ 2020 թվական ապրում է։Ինչպես հաղթահարենք վիրուսին պարզ է,պետք է հետևենք հիգիենյայի պաշտպանական քայլերին,նաև իմանալ,որ հազացող կամ վատ իրեն զգող մարդկանց հետ շփում չունենալ։Էս վիրուսիկը արդեն հոգնել էր մնալ նույն երկրում և ուզում էր հետազոտել ուրիշ երկրներ։Եվ այդպես էլ սկսում են նրա արկածները։Այն շրջում է բոլոր եվրոպական երկրներով,Իտալիայով,Ֆրանցիայով,Հունաստանով և ալյն․․․

Եվ վերջը գալիս է և հասնում է Հայաստան։Բոլորը իմանալով այդ վիրուսի մասին փակվում են իրենց տներում,բայց մեկա կային մարդիկ,ովքեր չէին մնացել տանը և այդպես էլ հիմա վարաքեցին և վախի մեջ գցին Հայաստանը։Հիմա Հայաստանում,Երևանում կա 200 մարդ վարաքված և մենք հուսով ենք,որ վիրուսիկը կավարտվի ամառվա կեսերին։Շնորհակալություն։

  • Կարդալ Ալբերտ Մորավիայի «Երբ մտքերը սառչում են օդում» պատմվածքը․ 1-ին մաս2-րդ մաս։ Հատվածների վերջում տրված առաջադրանքները չեք կատարում։ Մենք հեռավար կապ ենք հաստատելու և օնլայն քննարկենք միասին։

Երբ մտքերը սառչում են օդում Ալբերտ Մորավիա/1-ին մաս/

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար(երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ  «Բա՜»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ինչ եմ ասում:

-Ասա, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դա դու չես էլ իմանում,որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. Մտածիր՝ ին՜չ  ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:

-Ի՞նչ էիր մտածում:

-Ինչ ուզես: Օրինակ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես կաթսայում: Ծով Ա. Ծուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. Հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

_Հազար ու մի բան ու բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտացում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. ա՜յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

Առաջադրանքներ՝

  • Բացատրիր հետևյալ բառերը՝ արևադարձ-արևադարձային,շոգ,տաք,օրինակ արևադարձային երկիր Աֆրիկան/բևեռ-հյուսիսային բևեռ,հարավային բևեռ,երկիր մոլորակի ծայրամասերը․, ծովացուլ-ջրային մեծ կենդանի, օձաձուկ-ձկան տեսակ․, կիսախուփ-կիսաձակ, իմաստուն-գիտունիկ,խելացի,ամեն ինչ իմացող․:
  • Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:Շատ ցուրտ,այնտեղ նույնիսկ մեր ժամանակի բևեռային կենդանիներն էին դողում,մրսում։Նաև այնտեղ,եթե դիմացինի մասին ինչ-որ բան կամ ուղղակի ինչ-որ բան մտածես,միանգամից,գլխավերևում կտեսնի այն բոլոր բառերը,որոնք ասել էր մտքում դիմացինին։Այսինքն այնտեղ մտքերը կարող էին օդում սառչել։
  • Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ:Միլիարդավոր ջերմաստիծանի ջերմությամբ,տաքությամբ,անջուր,անկենդան լցված մի վայր,որտեղ համեմատ բևեռին մտքերը չէին սառչում։Այնտեղ շատ շատ շատ տաք էր։

2 մաս

Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր:
Օձ Ա. Ձուկ,Օձ Ա. Ձուկ,
Չկա
 քեզ պես
Սիրուն
 ձուկ:

Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոտացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված:
Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»:
Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:
Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի սովորություններին:
Մտածելը անսպասելի պտուղներ տվեց:
Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:
Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բևեռից: Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բևեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա:
Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել:
Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…
Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա:
Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում:
Ի՞նչ իմանաս:

Գտի՛ր տրված բառերի հոմանիշները:

Սիրուն, ակնթարթ, հսկա, անմիջապես, արև

Գտի՛ր «կրկնվող» բառը:

Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ:

Գրի՛ր բառեր, որոնց մեջ ապրում է «և» տառը:

արև,արևադարձ,/Եվա/,նաև,կարևոր,երբևէ,որևէ,ինչևէ,երևակայություն,երևակայել․

Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին/բանավոր/:

ա.  երբ նա Բևեռում էր ապրում նա հանգիստ էր,չէր մտածում և լավ ապրում էր իր սարցեկտորի վրա։Եվ կարևորը նա գիտեր,որ ոչմեկ չի խոսա նրա մասին վատ բան,իսկ եթե փորձվի նա կիմանա։Բայց վատը,այն էր,որ այնտեղ շատ շատ ցուրտ էր։

բ. երբ նա Արևադարձում էր ապրում նա անհանգիստ էր,և իհարկե մտածել նրան ոչ-ոք չէր կարող արգելել,նա լավ կուշտ մտածում էր,բայց վատը այն է,որ բոլորը կարող էին նրա մասին վատ կարծիք կազմեին և մտածեին նրա մասին և նա ոչինչ չէր իմանա։Բայց նաև վատ էր,որ այնտեղ բոլորը ստում էին,մեկին լավ բան էին ասում,բայց լրիվ ուրիշ կարծիք էին ունենում։Նաև այնտեղ շատ շոգ էր։

Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը:

Ի՞նչ խորհուրդ կտաս՝

ա. Բևեռի բնակիչներին-շարունակել միշտ լինել հյուրասեր և բոլորի հետ ընկերութոյւն անել և երբեք վատ բան չմտածել։

բ. Արևադարձի բնակիչներին-դադարեցնել ստել,լինել լավ,հավատարիմ բնակիչ և անծանոթ մարդկանց հետ ծանոթանալ,լինել հյուրասեր,մարդասեր,ընկերասեր,ինչպե բևեռում։

Շնորհակալություն!!!

Իմ աշխատանքները անցած ուսումնական շաբաթվա

Իմ բոլոր աշխատանքները

1 դաս-Մայրենի

2 դաս-Մաթեմատիկա մաս 1,մաս 2

3 դաս-Անգլերեն

4 դաս-Ռուսերեն մաս 1,մաս 2

5 դաս-Բնագիտություն

6 դաս-Պատմություն

7 դաս-Ֆիզկուլտուրա մաս 1,մաս 2

8 դաս-Տեխնոլոգիա

Շնորհակալություն

Մայրենի առցանց ուսումնական աշխատանքներ

Վեցերորդ դասարան

Իմ ընտրած պատմությունը

7777

Լինում են,չեն լինում 2 եղբայրներ են լինում։Նրանք միշտ կռվում են,թե ով է նրանցից ճիշտ։Օրինակ,երբ նրանք տեսնում են ծաղիկ,նրանցից մեկը բարձրաձայնում է,որ դա մանուշակ է,իսկ մյուսը զանգակ։Եվ դրանից հետո նրանք կռվում են ու կռվում։Հետո տեսնում են ինը թիվը և նորից սկսում են կռվել,թե ով է ճիշտ։Մեկը ասում է,որ այդ թիվը 6-ն է,մյուսը 9-ը։Եվ ո՞վ գիտի,նրանք մինչև հիմա էլ կռվում են ու կռվում,որպեսզի տեսնեն,թե ով է ճիշտ։

  • Չարենցի ամիս — ձայնագրություններ, տեսագրություններ

Տեսագրություն

  • Ձոն տեխնոլոգիական ստուգատես — տեսանյութեր՝ ինչպես եք ախտահանում միջավայրը, դարձնում ավելի ապահով։

Չարենցյան ֆլեշմոբ

  • Կարդում ենք Չարենց․ տեսագրություններ, ձայնագրություններ

Ձայնագրություն-https://www.youtube.com/watch?v=sH5ajjUZatYhttps://www.youtube.com/watch?v=sH5ajjUZatY

  • Իմ Չարենցը՝ պատում ձեր  Չարենցի մասին

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է: Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 19081912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։Նա շատ լավ վարպետ էր իր գործում և միշտ ուզեցել էր լինել ավելի լավ և միշտ ուզեցել էր հորինել մի նոր տեսակ։Նա մեծ փառք և մեծ հետք է թողել պատմության մեջ։

  • Չարենցն ընտանիքում՝ ընտանեկան ընթերցումներ
  • Չարենցյան բառարան

Նոր լույս ծագեց աշխարհին

Ո՞վ այդ արեւը բերեց։–
Ահա ոսկյա մի արեւ՝
Ճարագումով իր հրե՝
Այգաբացի փուրփուրե
Նժույգների վրա հեծ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում Է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞վ բերեց լույսն այս արթուն,
Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս։-
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընթերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի տարի, քանի դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այս խավարթչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,–
Չկա՞ր արդյոք գեթ մի հորդ,
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համար
Այս այգաբացն էր կրում,
Հուր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի անքոր, հուր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լուսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արեւն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա ուրիշ արեւ էլ.
Նա է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արեւէ…

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.–
Մեր անցյալի խորամիտ
Էջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…

Ճարագել- ճառագայթել
այգաբաց-1. Լուսաբաց: 
նժույգ-1. Ձի:
հրակարմիր-կարմրագույն
խավարչտին- 1.  Շատ խավար, խավարամած: 2. տխուր, մռայլ
ըղձական- 1. իղձ՝ ցանկալի
նժար- Կշեռքի թաթերից յուրաքանչյուրը
արար- 1. Գործ, արարք,գործուղություն արած
ռամիկ-  1. Ժողովուրդ, ամբոխ:

  • Ընթերցում-պատումներ Չարենց մարդու, քաղաքացու մասին

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյանմարտի 1 (13)1897ԿարսԿարսի մարզՌուսական կայսրություն — նոյեմբերի 271937[1][2]ԵրևանՀայկական ԽՍՀԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ, հրատարակիչ[4][5][6][7]։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից: ԽՄԿԿ անդամ 1918 թվականից:

Չարենցը Գուրգեն Մահարիին պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենցի հայրը

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է: Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 19081912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը: 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան:«Եղիշե Չարենց», նկարիչ՝ Վրույր Գալստյան, 1964

1915 թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին՝ ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր (Սողոմոնյան)։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ: Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին[8]:

Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։

Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, Հանրային կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը 1919 թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Բանաստեղծը թեև ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին։ 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին Աղբալյանին ներկայացած բանաստեղծն աշխատանքի է նշանակվել Աղբալյանի ղեկավարած նախարարությունում, որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։ 19201921 թվականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտոնում։ Այս բարդ ու հարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները՝ գրված 1920 թվականին։

1920 թվականի նոյեմբերին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, Լուսավորության ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։ 1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն» շարքերը, «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմները, շարադրում «Երկիր Նաիրի» վեպը։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ Արփենիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղավորվել ուսանողական նստարանին։ Կյանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ 1922 թվականին Մոսկվայում նա լույս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երևույթ էր այդ տարիների հայ կյանքում։ 1922 թվականի «Երեքի» դեկլարացիայից հետո նա փաստորեն դառնում է նորագույն շրջանի հայ գրականության առաջնորդը։

<>Առցանց աշխատանքներ

Անցնում ենք նախագծային գործունեության։

  • ընթերցողական — կարդալ գրական ստեղծագործություններ, գրել դրանց մասին գրախոսականներ, տեղադրել բլոգի «Կարդում եմ» բաժնում։
  • ստեղծագործական — գրել սեփական մտորումները 8-10 նախադասության սահմանում, տեղադրել բլոգի համապատասխան բաժնում։
  • թարգմանական — թարգմանել տեղեկատվական և գեղարվեստական տեքստեր ցանկացած լեզվից՝ ըստ նախասիրության, հրապարակել «Թարգմանություններ» բաժնում։ Աշխատանքը կարող է լինել նաև միջառարկայական։
  • հետազոտման-ձայնագրման՝ ռադիո, TV — անհատական կամ խմբային թողարկումներ՝ սովորողներին, ծնողներին հուզող հարցերի շուրջ հարցազրույցներ, հետաքննություններ, վերլուծություններ։ Թողարկումները հրապարակել համապատասխան բաժնում։
  • ֆիլմի դիտում-վերլուծություն — փաստավավերագրական և գեղարվեստական, անիմացիոն ֆիլմերի դիտում, վերլուծում, տեղեկությունների հավաքում-ներկայացում։

Լավ կլինի՝ ձեր հետազոտական աշխատանքները, հարցազրույցները, թարգմանությունները վերաբերեն այս շաբաթվա ակտուալ թեմաներին՝ համաճարակներ, անտեղյակություն, պայքարի միջոցներ, խուճապի զվարճալի իրավիճակներ, դպրոցի այլընտրանքը, պարտադրված արձակուրդի հետաքրքիր զբաղմունքներ, գարուն։

Մայրենի տնային-դասարանային աշխատանք Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցի գազելները կարդալ, գտնել այդ ստեղծագործությունների մեջ ընդհանուր գիծ (գծեր), ցույց տալ մեջբերված մի քանի տողերով: Առանձնացնել հինգ դուր եկած գազել և վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը, գույնը, գույնի խորհուրդը, ստեղծագործության ասելիքը: Մեկը սովորել անգիր:

Գազել

Արևելյան քնարերգության մեջ մշակված երկտող տներով ոտանավոր, որոնք միահյուսվում են ամեն զույգ տողի վերջում կրկնվող ռեդիֆով ◆ Ես ջահել ժամանակ հիսուն հատ գազել էի գրել, բոլորն այրեցի ու թողեցի միայն մորս նվիրված գազելը: Էմին Գևորգ ◆ Տերյանը հայկական քնարերգության մեջ համարձակորեն և վարպետորեն օգտագործեց ու կատարելության հասցրեց սոնետը, տրիոլետն ու գազելը: ◆ Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ: 

Ընդհանուր գիծը,բոլորում կա մի տեսակ ուրախ և նույն ժամանակ հանգստացնող ռիթմ,և նաև կա կապույտ գույնի գիծ,որը ես նկատեցի կարդալով մի քանի հատ գազել։

<<Կապույտ>>գույնը,որովհետև համարյա բոլոր ստեղծագործություններում կար այդ բառը և տարբեր տեղերում,այն ունի տարբեր բացատրություններ։

Արևից առաջ և ոսկուց առաջ —
Տրտո՛ւմ է այնքան.

Լուսամփոփի՛ պես աղջիկ` աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՛ պես երազի,

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՜ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում —
Ծիածան:

5 դուր եկած գազելները

1․

Լուսամփոփի՛ պես աղջիկ` աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՛ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՛ իմ հողու հեռուն…

Լուսամփոփի՛ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…

Այստեղ մենք իմանում ենք,որ Եղիշե Չարենցը մեզ պատմում է մի աղջկա մասին,ով այնքան գեղեցիկ էր,որ նման էր լուսամփոփի և ուրիշ այլ բաների։Այստեղ քնարական հերոսը հենց աղջիկն է,ով պահում է իրեն հանգիստ և հեղինակը նան գովում է։Այստեղ գույնը,ինչպես հասկացանք կապույտն է,որը ունի բացատրություն,այն գովում է աղջկան։Կապույտ գույնը այստեղ,որպես գովասանք է։Տրամադրությունը միջին է,հանգիստ։

2․

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՜ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում —
Ծիածան:

Ինչպես հասկացանք այս գազելը ծիածանի մասին է,որը նաև կարևոր դեր է խաղում,գույների հետ միասին։Տրամադրությունը նույնպես հանգիստ է։Քնարական հերոսը ծիածանն է,որը նաև գազելի կարևոր մասն է։Գույները այն ծիածանի 7 գույներն են։

3․

Արևից առաջ և ոսկուց առաջ —
Տրտո՛ւմ է այնքան.
Խմում է հոգին բաժակը երազ
Այդ կո՜ւյս տրտմության:

Արևից առաջ, երբ կապույտը` հեզ,
Սփրթնա՛ծ, գունա՛տ —
Հիվանդ աղջկա երազ է կարծես՝
Աղոտ, լուսակաթ:

Երբ աստղը՝ մի պահ դառնալով անտես
Վառվում է հանկարծ:
Երբ տիեզերքը աղոթք է կարծես՝
Հոգու մեջ հանգած:
Երբ դեռ ո՜չ մի ձայն չի՜ ընկնում հոգու
Բաժակի մեջ լուռ: —
Երբ որպես ուրու դեռ քնած ես դու
Կապույտում մաքուր:

Այս գազելը պատմեց մեզ արևի մասին շատ տարբեր բնութագրական բառերով։Գույնը այստեղ կապույտն է և նարնջագույնը,տրամադրությունը լավն է,հանգստացնող։Քնարական հերոսը արևն է,որի շնորհիվ ստեղծվել է այս գազելը։Այն պատմեց մեզ ոսկյա արևի մասին և պատմեց տիեզերքի մասին պատմություն։

4․

Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց —
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:

Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, —
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:

Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի…

Գազելը պատմեց մեզ արևի թանկագին գոյատևության մասին և պատմեց նաև արևի ոսկու,այսինքն շողերի մասին,որոնք գիշերը չեն երևում։Քնարական հերոսը՝արևն է,որը այստեղ գլխավոր հիմքն է։Շատ լավ գազել է,ունի բարձր տրամադրություն։

5․

Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա — բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:

Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին…

Միայն նայի՜ր ու հասկացի՜ր, օ, նայի՜ր ու տե՜ս. —
Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:

Ու լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին
Հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին…

Եվ ամե՜ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա —
Բռնկվել է ժպիտ-ոսկին Արևի — Նրա…

Գազելը պատմեց կապույտ աստղային հոգու մասին։Այս գազելի մեջ տեղ-տեղ կան շատ բարձր և տեղ-տեղ ցածր տրամադրություններ և ռիթմեր։Շատ լավ գազել է։Քնարական հերոսը նույնպես արևն է։Գույնը աստղային,կապույտ,որն ունի հանգստացնող մաս։

ԻՄ ՍՈՎՈՐԱԾ ԳԱԶԵԼԸ

Ու թուլացած, ու սփրթնած կմարի
Արևի ոսկին —
Վերջին անգամ եզերքի մոտ կամարի
Բռնկված կրկին:

Ու կապույտը` արևի մոտ շիկացած,
Վարդագույն —
Քո՜ւյր, կփռի դեմքիդ վրա — ամոթխած
Կարմրություն:

Ու կապույտը, ձուլված ոսկուն, հեռուներում
Կամարի —
Քո՛ւյր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում—
Կմարի…