Մարդու անհատականություն

Այսօր արվեստի ժամին, մենք քննարկեցինք անհատականության գաղափարը, ինչպես է այն ձևավորվում մարդու մոտ։ Ինքս կարծիք հայտնեցի, լսեցի համադասարանցիներիս կարծիքը, քննարկեցինք, վերլուծություններ արեցինք, ընդհանուր ու տարբեր գծեր դուրս բերեցինք։ Հակիրճ ներկայացնեմ կարծիքս։

personality-cartoon – The UCLA Institute for Society and Genetics

Անհատականությունը մարդու բնավորության գծերից մեկն է, որը, ի խոսք, չի կարող զարգանալ առանց մարդու միջամտության։ Անհատականությունը ինքնուրույն գործելու, որոշումներ կայացնելու, մերժելու կամ համաձայնելու, ինքնուրույն «ռազմավարություն» տանելու ունակությունն է։ Ոչ բոլորը ունեն այսպիսի բնավորության գիծ, այն էլ զարգացած։

Շարունակել կարդալ

Ամենատպավորված առասպելը

Այսօր՝ մարտի 6-ին, արվեստի դասաժամին, մենք քննարկեցինք մեր անցած թեմաները, վերհիշեցինք, թե ինչպես են այդ առասպելներն ու ավանդապատումները արտացոլել մարդկային հոգեբանությունը։ Մենք խոսեցինք Դեֆկալյոնի ու Պիրայի, Համաշխարհային ջրհեղեղի, Ակտեոնի ու Արտեմիսի, Սիզիփոսի, Պոսեյդոնի, Սոդոմ և Գոմոր քաղաքների առասպելների, ինչպես նաև Գոռգո Մեդուզայի մասին ամենահայտնի առասպելի մասին։

Համաշխարհային ջրհեղեղը տեղի էր ունեցել շատ դարեր առաջ երկրի վրա, որի հիմնական նպատակը մարդկանց «մաքրելն» էր։ Ջուրը մեզ մոտ ասոցացվում է մաքրության ու փոփոխության հետ, չէ որ ինչ-որ տարաների մեջ ջուր լցնելով, վերջինս ընդունում է տարայի տեսքը։ Ջրհեղեղը, եթե նույնիսկ չի էլ եղել, կարևոր չէ, մենք պետք է ուշադրություններս սևեռենք այն փաստի վրա, որ մարդիկ հասել են մեղքերի այն «աստիճանին», որ հունական դիցաբանությունն ու Աստվածաշունչը պատմում են, թե ջրհեղեղ է եղել՝ մարդկանց «ազատելու», «մաքրելու» նպատակով։

Շարունակել կարդալ

Պոլիփեմոս կիկլոպի, Ակիսի ու Գալատեայի «Սիրո եռանկյունը»՝ ժամանակակից հայացքով

Արվեստի ու մշակույթի դասաժամին, շարունակելով ուսումնասիրել «կերպարանափոխություն» գաղափարը, մենք վերլուծեցինք նախորդ սյուժեներն ու առասպելները, որից հետո դասավանդողը՝ ընկեր Հրայրը, պատմեց մի նոր առասպել, որն շատ կարևոր ու նշանակալից մի նախադրյալ էր ներկա օրերի ու մարդկային հոգեբանության համար։ Առասպելը՝ «Սիրո եռանկյունին», հին հունական դիցաբանության ամենահիշարժան ու տպավորված առասպելներից մեկն է։ Այն պատմում է սիրո զույգի՝ Ակիսի ու Գալատեայի մասին։ Գալատեան հիսուն ներեուհիներից մեկն էր, ով սիրում էր Ակիսին՝ մի երիտասարդ ու հրապուրիչ պատանուն։ Նրանք փոխադարձ սեր ունեին միմյանց հանդեպ, սակայն «երրորդ կողմը» նույնպես կար և այն հին հունական դիցաբանության մեջ կիկլոպ Պոլիփեմոսն էր։ Նա սիրահարվել էր Գալատեային և ցանկանում էր ամեն կերպ տիրանալ ու արժանանալ նրա սիրուն։ Սակայն, դրան ի հակառակ, զույգը շարունակում էր հարաբերվել։

Շարունակել կարդալ

Կերպարանափոխությունը հին հունական դիցաբանության մեջ

Մշակույթի դասին, մենք քննարկեցինք Արտեմիսի ու Ակտեոնի, Արաքնեի ու Աթենաս Պալասի մասին առասպելները։ Սկզբից խոսեցինք Արաքնեի ու Աթենաս Պալասի մասին։ Արաքնեն սովորական կին էր, ով շատ սիրուն էր կարողանում հյուսել ու կարել՝ թելով ու ասեղով, իսկ Աթենաս Պալասը, ում անունով կոչվեց Հունաստանի մայրաքաղաք Աթենքը, դիցաբանական աստվածներից մեկն էր։ Արաքնեն շատ սիրուն էր կարողանում գործել ու այնքան ճշգրիտ ու մանրակրկիտ, որ մարդիկ իր մոտ էին տանում հյուսվածքներ, որպեսզի նա շտկի դրանք։

Հին հունական դիցաբանության մեջ բնութագրվող աստվածներ՝ իրենք իրենցով, աստվածներ էին, գերբնական ուժեր, որոնք մարդկանցից ավելի շատ բան էին կարողանում անել, սակայն հետաքրքիրն այն է, որ իրենք նույնպես ունեին բնավորության, թե՛ լավ, թե՛ վատ գծեր։ Եվ հենց այդ իսկ պատճառով Արաքնեն որոշեց նրանց բնավորության վատ գծերը արտացոլել հյուսվածքներով։ Նա ասեղով ու թելով կարողանում էր այնքան ճշգրիտ ներկայացնել աստվածների «մութ կողմերը», որ նույնիսկ աստվածներն էին ինչ-որ չափով հեռու մնում նրանից։ Այս գործելակերպը Աթենաս Պալասին դուր չեկավ, և նա որոշեց պատժել Արաքնեին։ Մի օր նա ծեր կնոջ կերպարանքով մոտեցավ Արաքնեին, որպեսզի զգուշացնի, բայց Արաքնեն նրան ասաց․ «Դեն գնա՛»։ Այսինքն Արաքնեն ո՛չ միայն չենթարկվեց քողարկված Աթենաս Պալասին, այլ նաև նրան դեն գնալու կոչ արեց։ Սա վշտացրեց ու զայրացրեց Աթենաս Պալասին, և վերջինս որոշեց, որ պետք է պատժի նրան։ Նրանց վերջին հանդիպման ժամանակ, Արաքնեի մազերը թափվեցին և նա վերածվեց սարդի։ Եվ սա միակ պատիժը չէր։ Նա նաև պարտավորվում էր հավերժ հյուսել՝ սարդի նման։

Շարունակել կարդալ

Սարդոստայնի առասպելը, կերպարանափոխություն, գոռոզություն ու հպարտություն

Արվեստի ժամին խոսելով սարդոստայնի մասին, մենք սկսեցինք քննարկել մարդկային կերպարանափոխությունը, գոռոզությունն ու հպարտությունը։ Սկզբից ներկայացվեց դասը՝ սարդոստայնի առասպելը, որն առաջին հայացքից թվաց պրիմիտիվ, սակայն շատ արդիական մի դաս էր իր մեջ պարունակում։ Իհարկե, սարդոստայն ասելով, բոլորս էլ պատկերացնում ենք սարդի արարությունը, որը նա թողում է պատերի անկյուններին, սակայն առասպելն լսելուց հետո, հասկացանք, որ այն ավելի բազմակողմանի բնույթ ունի։ Հին հունական դիցաբանության մեջ Արեսը մարմնավորում էր ռազմի ու մարտի աստծուն։

Շարունակել կարդալ

Պանը՝ հունական դիցաբանության մեջ խուճապի մարմնավորողը։ Այսօրվա խուճապն ու մշակութային աղետը․

Պանը՝ Հերմեսի և Դրիոպեի որդին, անտառների ու արոտավայրերի աստվածն էր հին հունական դիցաբանության մեջ։ Ըստ դիցաբանության, ծնվել է այլանդակ մազածածկով, եղջյուրներով, այծի կճղակներով, մորուքով ու պոչով և ահազդու տեսքով, որի համար վախեցած մայրը լքել է նրան։

Հերմեսը Պանին տարել է Օլիմպոս, ուր զվարճացրել է աստվածներին իր տեսքի պատճառով, հետագայում սիրվել ու դասվել նրանց կարգը։ Սիրահարվել է Սիրինգս հավերժահարսին, որը վախից կերպարանափոխվել է եղեգնի, որից և Պանը պատրաստել է իր սրինգը։ Պանը համարվել է ուրախ աստված, սրինգ նվագելով ու պարելով՝ հավերժահարսների ուղեկցությամբ թափառել է անտառներում ու լեռներում։ Միաժամանակ, հանգստի ու առանձնության պահերին իրեն անհանգստություն պատճառողների վրա տարածել է սարսափ, գիշերները երազներում է հայտնվել, կամ չար կամեցողներին վատ երազներ է ուղարկել։ Ունեցել է պաշտամունքի մի քանի խոշոր կենտրոն։ Աթենքի Ակրոպոլիսում եղել է Պանին նվիրված քարայր։ Աթենացիները նրա պատվին ամեն տարի կազմակերպել են հանդիսավոր հրավառություն (ջահերթ)։

Շարունակել կարդալ

Մտավոր լաբիրինտ

Լաբիրինտ ասելով, մեր մտքին է գալիս անվերջ ձգվող ու հաղթահարելու համար անհնար թվացող պատերի դասավորվածություն, որոնցով մարդ խորանալիս ավելի է խճճվում ու շփոթվում։ Այո, լաբիրինտը դա է, որը մենք պատկերացնում ենք և դրա մասին կան շատ ավանդապատումներ, լեգենդներ, պատմություններ և նույնիսկ նկարահանված տեսաֆիլմեր, սակայն լաբիրինտ ասելով պետք է հասկանալ նաև մեկ այլ, իմաստով նույն, սակայն ձևով ու հայտնությամբ` տարբեր։

Շարունակել կարդալ

Նիկոլայ Կուն «Հին հունական լեգենդներ ու առասպելներ» Մաս 1

Նիկոլայ Կունի «Հին հունական լեգենդներ ու առասպելներ» ժողովածուի առաջին մասում մեզ հեղինակը պատմեց, թե ինչպես է առաջացել աշխարհը։ Սկզբից մենք հասկանում ենք, որ հավիտենական խառնաշփոթից ու քաոսից առաջանում է աշխարհը՝ աստվածների շնորհիվ։ Տիեզերքից, ջրից, խավարից, լույսից առաջանում են տարբեր աստվածներ, որոնք մարմնավորում են առարկաներ, երևույթներ, մոլորակներ և մարդկանց։ Սկզբից ծնվում են երկրի աստվածուհին՝ Գեան, սիրո աստվածը՝ Էրոսը, օրվա մարմնավորող՝ Հեմերան, հավերժական խավարի մարմնավորող՝ Էրեբոսը, աստվածների բնակատեղու մարմնավորողը՝ Եթերը։ Ահա այս աստվածների շնորհիվ սկսվում է ստեղծվել աշխարհը՝ իր բազում վատ ու լավ երևույթներով։ Ծնվում ու հայտնվում են նաև ուրիշ աստվածներ, որոնք նույնպես մարմնավորում են տարբեր առարկաներ ու երևույթներ, սակայն մեկը՝ Ուրանը՝ երկնքի աստվածը, չցանկանալով կիսել իր իշխանությունը «բանտարկում» է իր երեխաներին՝ 6 քնքուշ ու հիասքանչ տղաներին ու աղջիկներին։ Ուրանի՝ երկնքի աստծու կինը՝ Գեան, որը մարնավորում է երկիրը և առաջին աստվածներից է հունական դիցաբանության մեջ, հրաժարվում է ենթարկվել Ուրանին և այդպես մնում է «բանտարկված»։ Նա իր երեխաների հրամայում է դիմադրել Ուրանին և խլել նրա իշխանությունը, սակայն բոլորը վախենալով ու տարակուսելով նրանց հոր վրեժխնդրությունից, հրաժարվում են կատարել մոր հրամանը։ Սակայն երեխաներից մեկը՝ Կռոնոսը, խորամանկորեն կարողանում է դավաճանել հորը՝ Ուրանին և այդպես խլել նրա ձեռքից իշխանությունը և աքսորել նրան երկրից։ Կռոնոսը ամենանշանավոր աստվածներից մեկն է հունական դիցաբանության մեջ, մարմնավորում է պայքարի, վրեժխնդրության ու կռվի դերը։ Կռոնոսը խորամանկության շնորհիվ կարողանում է վերջ տալ հոր իշխանությանը և այդպես կարողանում է ավելի մեծ վստահություն ձեռք բերել մոր կողմից։ Այսինքն Կռոնոսը մոր՝ Գեայի սադրանքով տապալել է հորը և տիրել աշխարհին։ Հոր իշխանության խլումից հետո նա ունենում է երեք որդի՝ Պոսեյդոնին, Հադեսին ու Զևսին, որոնք և՛ միջազգային և՛ հունական դիցաբանության մեջ ամենահայտնի աստվածներից են։ Նրանք երեքով մարմնավորում ենք երեք տարբեր երևույթներ։ Պոսեյդոնը՝ ջուրը, օվկիանոսն ու ծովը, Զևսը՝ հուրն ու կրակը, իսկ Հադեսը՝ ստորերկրյա կյանքի՝ դժոխքի մարմնավորումն է։ Հոր ճակատագրին արժանանալու երկյուղից Կռոնոսը կուլ է տվել իր նորածին զավակներին։ Կինը՝ Հռեան, խորամանկորեն փրկել է կրտսեր որդուն՝ Զևսին, որը, հասակ առնելով, Կռոնոսին ստիպել է փսխել զավակներին։

Շարունակել կարդալ

Հին հունական առասպելաբանության մեջ նախանձի դերը

Մենք նախորդ դասերին քննարկեցինք առասպել նախանձի առասպելի մասին։ Պետք է ասեմ, որ այդ առասպելը մեր ժամանակներում շատ արդիական էր, քանի որ բոլորս էլ այդպիսի երևույթների ականատես ենք եղել ու դա մեզ համար “նորություն” չէր։ Առասպելում ասվում էր, որ Աեդոնը ունենալով 1 զավակ նախանձում էր , քանի որ նա ուներ 6 հիանալի ու գեղեցիկ զավակներ ու միշտ պարծենում էր իր երեխաներով։ Մեր իրականության մեջ էլ է այդպես։ Մարդիկ փորձում են մյուսներին վատություն, ցավ ու վիշտ պատճառել, չմտածելով, որ դա շատ վատ կազդի նրանց վրա։ Առասպելում Աեդոնը փորձեց սպանել նրա տղային, որպեսզի վրեժ լուծի, սակայն պատահական սպանեց իր իսկ զավակին։

Շարունակել կարդալ

Հին հունական առասպելներ

Նարցիսի առասպելը

Նարցիս (նկար) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Նարցիսի կերպարը շատ բացասական է ու այն նման է մեզ, մեր ներքին աշխարհին։ Մենք էլ ինչ-որ տեղ ինքնասիրահարված ենք, մեզ այդպես ենք ցույց տալիս, փորձում ենք մեր վրա ուշադրություն շեղել։ Նարցիսիզմը դա մի գաղափար է, որին մարդիկ ենթարկվելով, սիրում են միմիայն իրենց, իրենց կառուցվածքը, հոգին, ուղեղը։ Նույնիսկ հաշվի էլ չեն առնում այն, որ թերություններ շատ ունեն։ Սակայն նույն էլ մենք ենք անում։ Մենք մեզ հետ արդար չենք վարվում, փորձում ենք դիմացինին քննադատել, սակայն մենք ինքներս մեզ չենք տեսնում, մենք ինքներս մեզ չեն քննադատում, այն դեպքում, երբ ունենք ավելի շատ թերություն, քան դիմացինը։ Մեզանից ոչ մեկ իդեալական չէ, ոչ մեկ մաքուր չէ, բոլորս էլ ինչ-որ սխալներ, թերություններ ունենք ու պետք է աստիճանաբար ուղղենք դա։ Ամենատհաճ ու ամենաանդուր զգացմունքային, վերացական բնավորությունը դա եսասիրությունն է։ Նարցիսը ինքնահավան չէր, նա պարզապես եսասեր էր։ Եսասերները “չեն տեսնում” իրենց շուրջը մարդկանց, նրանք պարզապես հիանում ենք իրենցով, իրենց տեսքով, կառուցվածքով, նույնպես հաշվի չառնելով թերությունները։ Մենք չպետք է նմանվենք հունական դիցաբանության աստվածուհիներին, դիցուհիներին, մենք պետք է ուղղենք մեզ։ Նարցիսիզմը և ընդհանրապես եսասիրությունն ու ինքնահավանությունը շատ տհաճ ու հաճախ հանդիպվող երևույթներ են մեր կյանքում։ Մենք շատ ենք ականատես լինում այդպիսի մարդկանց, լինեն դրանք ծանոթ, թե ոչ։ Մենք առերեսվում ենք այնպիսի մարդկանց հետ, որոնց մասին մենք քիչ ենք տեղեկացված ու իրենց բնավորության գծերի շնորհիվ կարողանում ենք իրենց ճանաչել ավելի լավ։ Նարցիսիզմը եթե շարունակական աճի, ապա աշխարհում այնպիսի մարդ չի մնա, որ գնահատի դիմացինին, նրա աշխատանքը, թափած ջանքը, ոչ ոք չի մնա։ Ուստի պետք է աստիճանաբար սիրել մարդկանց, հասկանալ, որ միմիայն մեզնով աշխարհը չի ավարտվում, պետք է ի վերջո գնահատենք դիմացինին ու խոսենք լավը նրա մասին, այլ ոչ թե վատը, այն էլ մեջքի հետևում։ Նարցիսիզմի հակառակ կերպարը դա մարդասիրությունն է, ընկերասիրությունը։

Սիզիփոսի առասպելը

Սիզիփոս - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Սիզիփոսի առասպելը ավելի դաժան պատկեր է։ Սիզիփոսը մի էակ էր, ով որ կարողացել էր ստել աստվածներին և դրա համար ստացել էր արժանի պատիժ։ Սակայն դա սովորական պատիժ չէր և դրա պատճառով, Սիզիփոսը ստիպված էր ամեն օր մի հսկայական ու ծանր քար գլորել դեպի ժայռի գագաթը։ Ամեն օր նա տանջվում էր, փորձում էր կատարել իր առջև դրված խնդիրը, սակայն միշտ այն ի հակառակ իրեն, վայր էր ընկնում։ Սիզիփոսը նորից ու նորից փորձում էր այն գլորել դեպի գագաթը, սակայն միշտ այն ամենավերջին մասում հետ էր ընկնում։ Այս առասպելը արտացոլում է մեր կյանքը, մեր վերաբերմունքը կյանքին։ Այդ քարը կարող է լինել ամեն ինչ՝ անցյալ, ապագա, չկատարած պարտականություններ, մարդուն պատճառած վնասը և այլն։ Այդ քարը դա այն բեռն էր, այն տուժն էր, որը իրեն մինչև իր կյանքի վերջը “հանգիստ չթողեց”։ Այդ բեռը ես կարծում եմ անցյալում սխալները չհասկանալու, չըմբռնելու ու չուղղելու պատճառն է։ Եթե Սիզիփոսը հասկանար, որ անցյալում սխալ է արել ինչ-որ բան, ապա միանգամից կթողեր այդ գործը և թեկուզ ներողություն կխնդրեր, սակայն նա չէր էլ հասկանում, թե ինչի համար է նա այդ քարը ամբողջ օրը գլորում։ Նույն ձև էլ մենք ենք վարվում։ Մենք նույնպես այդ ծանր բեռը, այդ ծանր վիշտը մեր վրա ենք կրում և մինչև որ չենք հասկանում պատճառած ցավի “կշիռը”, պատճառած ցավի մեծությունը, չենք կարողանում այն մեր վրայից ցած նետել։ Ես կարծում եմ այդ քարը այն վնասի պատիժն է, որը մենք հասցրել ենք մի անմեղ մարդու, թե երեկ, թե մի քանի տարի առաջ։ Կապ չունի, թե մենք երբ ենք ցավ պատճառել, կապ ունի այն, որ այն մեզ է վերադարձել ու մենք դաս պետք է քաղենք դրանից։ Այդ քարը կարող է լինել անցյալը, չէ որ անցյալն է ընկած ապագայի հիմքում։ Անցյալով կարող է որոշվել մարդու ապագան։ Իսկ Սիզիփոսի դեպքում, այն սուտը, որը նա պատմել էր աստվածներին հենց այդ քարն է, որը նա փորձում է ամեն օր գլորել դեպի վեր, բայց դա իր մոտ չի ստացվում, քանի որ նա իր փորձից դեռ դասեր չի քաղել, չի հասկացել, թե ինչու՞մն է նրա թերությունը եղել և դրա պատճառով այդքան երկար նա այդ պատիժը կրել է։

«Խաղը» Ջեք Լոնդոն

Ես ընթերցեցի Ջեք Լոնդոնի «Խաղը» պիեսի երկու գլուխները։ Ցանկանում եմ փոքրիկ վերլուծություն անել և նշել կարևորագույն մանրամասները։

Գլուխ 1

Առաջին գլուխը մեզ ծանոթացրեց տղայի ու աղջկա հետ։ Մենք հասկացանք, որ տղան պարզապես “գժվում է” բռնցքամարտից։ Ջոն խիզախ, արդար ու մեծահոգի մարզիկ էր, ով իր գրեթե ամբողջ կյանքը նվիրել էր սպրոտին, սակայն երբ որ նա ծանոթացել էր Ջենեևվայի հետ, ամեն ինչ կորցրել էր և համաձայնվել էր “հեռու” մնալ այդ սպորտի տեսակից։ Մեզ վեպը ծանոթացրեց, այսինքն մի փոքր պատմեց, մեկ այլ հերոսի մասին։ Սիլվերստայնը պառավ մի կին էր, ով քաղաքում ուներ իր կրպակը, և հենց այդ կրպակն էր դարձել “սիրո կամուրջը”։ Այդ կրպակում էին ծանոթացել մեր վեպի երկու գլխավոր հերոսները՝ Ջենեևվան և Ջոն։

Ջոնը կարծես թե սիրահարված էր իր սպորտին։ Նա այնքան պարզ էր վերաբերվում այդ բռնցքամարտին։ Սակայն որոշները ոչ ջերմորեն էին վերաբերվում, որոնցից մեկը հենց Ստիլվերստայնն էր։ Նա ատում էր այդ սպորտաձևը և քարոզում էր, որպեսզի այդ սպորտաձևից Ջոն հեռու մնա և ընդհանրապես չհետաքրքրվի։ Առաջին գլուխը ավարտվում է փոքրիկ երկխոսությամբ, երբ Ջոն իրեն գովասանում է և ասում է, որ նա իդեալական մաքուր է։ Մաքուր ոչ թե այն իմաստով, որ օճառով է լվացվել, այն իմաստով, որ նրա մկանները, ջղերը և իր մարմինը գտնվում են շատ «մաքուր» վիճակում։ Սա էր Ջոյի իրական նպատակասլածությունը, որին նա կարողացել էր հասնել։ Մենք հասկացանք, որ նա շատ լավ էր վերաբերվում այդ սպորտաձևին, նա կարողանում էր շատ հեշտ մարտ վարել։ Մի շատ կարևոր բան, որ մենք նույնպես իմացանք, դա այն էր, որ Ջոն չէր կարողանում պարզապես սովորական բառերով բնութագրել նրա սերը այդ սպորտաձևի նկատմամբ։ Նա դա կարողանում էր անել դիրքերի, գործողությունների ու շարժումների շնորհիվ։ Այդ գեղեցիկ շարժումները, որոնք նա բնութագրում էր համապատասխանում էին այն ֆորմային, որը նա ուներ։ Ջոն շատ նպատակասլած, մեծահոգի ու հավասարակշռված մարդ էր ու կարողանում էր ճիշտը ապացուցել, և այնքան էլ չէր տարվում այլ զբաղմունքներով։ Մենք նաև ծանոթացանք բաժնի վարիչի հետ, ով գորգեր էր վաճառում և ուներ ոչ այնքան զարգացած հումորի զգացում։ Նա կարողանում էր սովորական հումորով “ցավ պատճառել”, այսինքն նրա հումորը այնքան վատն էր, որ նույնիսկ այդ հումորի վրա “լացում էին”։

Կարևորագույն մանրամասները՝

  1. Այն, որ մենք հասկացանք, որ Ջենեևվան ու Սիլվերստայնը դեմ էին այդ սպորտաձևին։ Ի դեպ Ջենեևվան կարողացել էր համոզել Ջոյին, որ նա հրաժարվի այդ սպորտից և կենտրոնանա նրանց համատեղ կյանքին։
  2. Ջոն ցանկանում էր շարունակել զբաղվել այդ սպորտաձևով, նա իրական արդար մարզիկ էր, ով հասել էր այդպիսի գագաթներին իր թափած արյունի, ջանքի շնորհիվ։ Եվ ամենևին էլ չէր ցանկանում այդքան շուտ, իր կարիերայի սկզբին, հրաժեշտ տալ իր սիրած խաղին։
  3. Ջենեևվան ու Ջոն զույգ են, որոնք շուտով պատրաստվում են ամուսնանալ։
  4. Բացի պառավ կնոջից ու աղջկանից, մյուս բոլորը ապշում են Ջոյի աշխատասիրության վրա և ցանկանում են ամեն կերպ իմանալ ամեն մանրուք։ Գրեթե բոլորը Ջոյին հարգում և սիրում են, որպես մարզիկ։

Երևանի մասին պատկերացումներ

Ես ստորև բերված հարցերը ուղղեցի իմ ծնողներին և լսեցի նրանց պատասխանները։ Պատասխանները տարբեր էին, բայց բովանդակալից ու հետաքրքիր։

  • Ո՞ր ժամանակաշրջանի Երևանն եք սիրում․
  • Էմոցիոնալ կախվածությունը Երևանի տարբեր մասերի հետ․
  • Տեղանքի պոզիտիվ/նեգատիվ մշակութային պատկերացումները Երևանի մասին օտարազգիների կողմից․
Երևան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հայրիկի պատասխանները՝

Սիրում եմ ներկայիս ժամանակաշրջանի Երևանը, քանի որ այսօրվա Երևանը համեմատաբար ավելի ազատ է, գեղեցիկ, հարուստ ու հարմար։ Ես ապրել եմ 15 տարի կոմունիստական շրջանի Երևանում, և կարող եմ ասել, որ իրոք գրեթե ամեն ինչ փոխվել է։ Երևանը շատ եմ սիրում իր դիրքի, իր ենթակառուցվածքի համար։

Գործի բերումով, Երևանի տարբեր մասերի հետ ամեն օր կապի մեջ եմ ու ունեմ շատ գործընկերներ տարբեր մասերից։ Չեմ կարող ասել, որ հավասար կերպով են զարգացած մասերը։ Ես ընդհանրապես, իմ ժամանակի գրեթե կեսը անցկացնում եմ Կենտրոնում, այստեղ եմ նաև ծնվել, ու համեմատ ՀԱԹ-ի հետ, այնտեղ ավելի զբաղված է, դա բոլորը գիտեն։ Բայց դե, ես ավելի շատ սիրում եմ ՀԱԹ-ում բնակվելը, քանի որ այստեղ ավելի հանգիստ է, ու կարելի է ասել, մի քիչ կարողանում եմ կտրվել Կենտրոնի խառնաշփոթ ու ամեն օր վազքի մեջ գտնվող առօրյայից։

Բոլոր օտարերկրյա քաղաքացիների կարծիքները միշտ էլ համընկնում են։ Բոլորը գիտեն, որ Երևանը հին քաղաք է, նույնիսկ պատահում են դեպքեր, որ հենց իրենց քաղաքներից հին է։ Իսկզբանե Երևանում բնակվում են շատ օտարերկրյացիներ, որոնց մեծ մասը կազմում են ռուսները։ Ռուսների Հայաստան գալու նպատակը տարբերվում է եվրոպացիների կամ ուրիշ երկրներից եկող մարդկանց գալու նպատակներից։ Նրանք այստեղ գալիս են “փրկվելու” համար, քանի որ իրենք իրենց հայրենիքը լքում են պատերազմական դրության ժամանակ։ Ճիշտ է բյուջեյին գումար է գալիս, ու այդպես մեծաքանակ բնակչության շնորհիվ պետությունը զարգանում է, բայց իրականում ռուսները այստեղ չեն գալիս հանգստանալու, իրենք միևնույնն է պատերազմի ավարտի հաջորդ օրը արդեն ՀՀ-ում չեն էլ լինելու։

Շարունակել կարդալ

Երևանը` իմ պատկերացմամբ

Ես` որպես ճարտարապետ, իմ երկրում շատ բան կփոխեմ, քանի որ ոչ միայն ինձ, այլ ամբողջ ժողովրդին այդքան էլ դուր չի գալիս Երևանի տեսքը։ Քաղաք մտնելուն պես, մենք երթևեկում ենք ասֆալտապատ ճանապարհներով։ Առաջին հերթին, ես կփոխեմ ճանապարհների օգտագործման պայմանները։ Քանի որ, Երևանի արվարձաններում արդեն գործում են տասնյակ նոր ու երկար ճանապարհներ, որոնք պահանջում են նոր ռեմոնտ, քանի որ դրանք անցնում են բնակելի տարածքներով։ Լավ օրինակ է հյուսիս-հարավ ճանապարհը, որը վերջանում է ՀԱԹ թաղամասում։ Իհարկե, այն շատ մեծ դեր ունի ճանապարհաշինության ու երթևեկության մեջ, բայց ամեն դեպքում այն չպետք է լիներ այն մասում, որտեղ, որ բնակելի տներ են տեղակայված։ Բացի դրանից, պետք է նաև փոխել ճանապարհների կառուցվածքը։ Շատ եմ նկատել փողոցներ, որոնք կոպիտ ասած “փլված են”, պետք է դրանք վերականգնել։ Ճանապարհները քաղաքի կարևոր բաղկացուցիչ մասերից են, որոնց շնորհիվ մարդու մոտ պատկերացում է առաջանում քաղաքի վերաբերյալ։

Երկրորդ հերթին պետք է փոխել ընդհանուր քաղաքի տեսքը, քանի որ այն հնացել է։ Իմ կարծիքով Երևանին չէր պակասի մի քանի բարձրահարկ, կոմֆորտ շենքեր, որոնք գեղեցկություն կավելացնեին։ Ես իհարկե դեմ չեն այն փաստին, որ Երևանը “վարդագույն տուֆի” քաղաք է, բայց արդեն այդպիսի շենքերը հնացել են։ Դրան ավելացում, կարող եմ ասել, որ այդպիսի շենքերը ավելի դիմացկուն չեն, և հագեցած չեն նոր պաշտպանիչ տեխնոլոգիաներով։ Իմ կարծիքով, եթե Երևանը անց է կատարում մեգապոլիսի շրջան, ապա պետք է փոխել մետրոյի ու ստորգետնյա երթևեկության ցանցը։ Պետք է ավելացվեն կայարաններ, քանի որ քաղաքի մի մասին մյուս մասը հասնելու համար այդպիսի կայարաններ չկան, քանի որ դրանք երթևեկում են միմիայն քաղաքի կենտրոնում։ Իմ կարծիքով, տարիների ընթացքում կարելի է կառուցել մետրոների նոր կայարաններ, որոնք հագեցած կլինեն պաշտպանիչ հանգամանքներով, նույն էլ մետրոները։ Մետրոներով ավելի հեշտ և ավելի արագ են մարդիկ երթևեկում, և իմ կարծիքով դա լավ առաջընթաց կլինի քաղաքի վերաշինման գործում։ Երրորդ հերթին պետք է փոխել տրանսպորտը։ Իհարկե, արդեն պատվիրվել են տասյակ նոր ավտոբուսներ, որոնք կառուցում են Երևանի տեսքը, բայց հին սովետական “ավտոբուս-գազելները” միևնույնն է փչացնում են քաղաքի տեսքը։

Ես կփորձեմ կառուցել նոր ուսումնական հաստատություններ, քանի որ երկիրը անց է կատարում դեպի թվային նոր դարաշրջան։ Ես կփորձեմ կառուցել այնպիսի դպրոցներ, որտեղ երեխաները սիրով կհաճախեն ու կսովորեն, որպեսզի զարգացնեն իրենց երկիրը։ Կարծում եմ չէր պակասի սոցիալական զարգացման ցուցանիշի բարձրացումը։ ՀՀ քաղաքացիները զարգացման ցուցանիշը ոչ արագ տեմպով տարեկան բարձրանում է։ Նաև, ամենակարևոր խնդիրը՝ աղբը։ Այո, աղբի պատճառով Երևանը հայտնվել է Թոփ ամենապղտոր քաղաքների ցուցակում։ Եվ այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ պետք է ընդունվի նոր օրենք աղբի վերաբերյալ, քանի որ աղբի պատճառով և՛ երկիրն է աղտոտվում, և՛ քաղաքի միջավայրը, և՛ օդը, և՛ բնությունը և՛ քաղաքի տեսքը։ Սա է կարևորագույն խնդիրը, որ պետք է լուծվի։ Եվ ես կարծում եմ վաղ, թե ուշ այս հարցով կզբաղվեն քաղաքացիները, քանի որ դա արդեն վտանգ է մարդու համար։

Պետք է զբաղվել ճարտարապետության հարցերով։ Պետք է ամենակարևորը ուշադրություն դարձնել անվտանգությանը, քանի որ մեր ժամանակներում աճել է գողության, սպանության ցուցանիշը, որը ազդում է քաղաքի ընդհանուր տեսքի և անվտանգության վրա։ Իմ կարծիքով, ոչ միայն Երևանում, այլ ամբողջ երկրում պետք է փոխել ուսուցման կարգը։ Իմ կարծիքով “թուղթ ու գրիչ”-ով աշխատանքը մնացել է անցյալում, մենք արդեն անց ենք դարձել թվային աշխարհ, և ուսուցումն էլ պետք է համապատասխանի դրան։ Բայց, երբեք չպետք է անել այնպես, որպեսզի հայերն մոռանան տառերն ու գրերը։ Ամենակարևորը ուսուցման ոլորտում իմ կարծիքով հարևանի լեզվի ուսուցումն է։ Ես լիովին կողմ եմ ադրբեջաներենի ու թուրքերենի դասավանդմանը ՀՀ տարբեր դպրոցներում։

Պետք է լրջորեն զբաղվել ամայի տարածքների բնակեցմամբ։ Կարող եմ, որպես օրինակ, բերել Արարատի մարզի հարթավայրերը, որոնք ամայի են ու անբնակ։ Պետք է դրանով զբաղվել և բնակեցնել այն տեղերը, որտեղ դատարկություն է տիրում։ Սա կարող է ճարտարապետության մտքի առաջընթաց լինել։