Posted in Ոսկերչություն

Ես՝ոսկերչության լաբորատորիայում

Սեպտեմբերից ես փոխեցի իմ ընտրության գործունեությունը։Ես ոսկերչությունից առաջ,հաճախում էի կավագործության դասերի։Համարյա թե հաճախելով մեկ ուսումնական շրջան՝ես ուզեցա փոխել իմ ընտրությունը։Ընտրեցի ոսկերչությունը,որովհետև շատ հետաքրքիր թվաց ու զվարճալի։Ես շատ սիրեցի այս խումբը։Իմ ուսուցիչը Վարպետ Դավիթն է։Նա ինձ շատ լավ դասավանդում է,և իր ոճը ինձ շատ դուր է գալիս։Ես փորձում եմ ամեն ինչ անել այնպես,ինչպես ասում է ինձ իմ ուսուցիչը։Խմբակը գտնվում է հյուսիսային դպրոցում։Հասնելով դպրոց՝ինձ դիմավորում են իմ խմբակի երեխաները։Ես շատ հավանեցի։Դասը շատ հանգիստ է անցնում,ամեն ինչ շատ լավ է լինում։Հանդարտ երաժշտության տակ՝երեխաները ստեղծագործում են։Հիմա ես կներկայացնեմ մի քանի էսքիզ,ինչպես նկարված,այդպես էլ պատրաստված։Ահա դրանք․․․

1․Նկարված էսքիզ /Ռոզելլա թռչուն/

Այս էսքիզը առաջնայիններից մեկն է։Սա ես նկարել եմ սովորական էսքիզների տետրի մեջ։Ես ներշնչվել եմ բնության մի հրաշալիքով՝թռչունով։Ես ուզեցա սա պատկերել,երբ բաց երկնքում տեսա մի գեղեցիկ թռչուն։Բայց ես տեսել էի լրիվ ուրիշ թռչուն,սակայն ուզեցա պատկերել սա։Անունը ես եմ ընտրել։Պատկերը ինձ թվաց հետաքրքիր,և ես ուզեցի շարունակել։Ինձ նաև Վարպետ Դավիթը ասեց,որ եղել է այդպիսի մի նախագիծ՝կենդանիների աշխարհը։Նա ասեց,որ ես շարունակեմ և ես պատկերեցի ևս մեկ թռչունի․․․

2․Նկարված էսքիզ /Մեծ տուկան/

Սա նույնպես առաջնայիններից մեկն է։Սա ես կատարել էի ,,Կենդանիների աշխարհ,, նախագծի համար։Ռոզելլան ինձ հետաքրքիր ու զվարճալի թեմա թվաց,և ես շարունակեցի պատկերել թռչունների։Հիմա պատկերեցի Մեծ տուկանի։Նկարելու նախորդ օրը ես այդ թռչնանը տեսել էի մի ֆիլմում և ուզեցա նկարել իմ տետրի մեջ։Բայց ես չարտանկարեցի։Ես որոշեցի իմ գույներով լցնեմ այս պատկերը։Իսկական տուկանը ունի նարնջագույն կտուց,սև թևեր և այլն․․․։Իսկ ես պատկերեցի իմ ձևով։

3․Նկարված էսքիզ /Արջի հայացք/

Իսկ սա ես կատարեցի ավելի ուշ։Պատկերել եմ արջի հայացք։Սկզմից ուզում էի անել գայլի հայացք,որի մեջ մարդը նայելուց կհասկանա բնության հրաշալի կենդանու մասին։Բայց ստացվավ արջ։Մի քիչ ծիծաղելի կթվա։Ես սա որոշեցի անել պլաստիլինով,բայց անհաջող։Դրանից հետո ես որոշեցի նկարել բույսեր։

4․Նկարված էսքիզ /Վարդ/

Ինչպես արդեն հասկացաք,ես շատ եմ սիրում բույսեր և կենդանիներ։Պատկերել եմ շատ կենդանիներ,իսկ հիմա ուզեցա անել բույսի նկար։Սա վարդ է։Ես ամենաշատը վարդեր եմ սիրում,և այդ իսկ պատճառով պատկերեցի հենց այդ բույսը։Պատկերել եմ սա հոկտեմբեր ամսին։Ես ինքս որոշեցի,որ ուզում եմ վարդ նկարել և նկարեցի։Ձուլելու համար դեռ չեմ մտածում,որովհետև սա այդքան էլ ոսկերչական չէ։

5․Նկարված և պատրաստված էսքիզ

Սա պատկերվածն է

Սա կատարվածն է

Սա ես կատարել եմ նոյեմբերին։Պատկերել եմ մարդ՝հսկա,որ կանգնած է մի տախտակի վրա և ձեռով է մեզ անում։Սա առաջին աշխատանքն է,որը ես արել եմ պլաստիլինով։Ես որոշեցի,որ իմ մարդը նման է լինելու հսկայի։Նրա գլխի վրա գլխարկ է։Ձեռքերը և ոտքերը փորք են։Սա էլ իմ ձևն է։Բայց դեռ չեմ մտածում ձուլելու մասին։Ուզում եմ ավելի գեղեցիկ բաներ անեմ,որ դրանք ձուլենք,և իհարկե,որ լինի ոսկերչական։

6․Նկարված էսքիզ,որը հետագայում ձուլվելու է

Ես շատ մտածեցի և հասկացա,թե ինչ եմ ուզում անել։Քանի,որ ես շատ եմ սիրում գավաթներ տարբեր ձևերի և չափսերի,ես որոշեցի պատկերել գավաթ,որի երկու կողմից վագրարծիվներ են,իսկ գավաթի գլխին աղավնի է,որը խորհրդանշում է խաղաղությունը։Ես այս միտքը ունեցա,երբ նայում էի ֆենիքսներին։Իսկ գավաթի միտքը ունեցա,երբ եկեղեցում տեսա Տեր հոր ձեռքի խաչը,որը ուներ նույն ձևը,ինչ պատկերում էր։Ֆենիքսները դա վագրերի և արծիվների խառնուրդն է,որոնք այսպես ասած վառվում են,բայց երևի կրակը չենք անի։Ես որոշեցի,որ հենց սա եմ ուզում ձուլել։Ցույց տվեցի իմ վարպետին,և նա նույնպես շատ հավանեց։Անչափ շնորահակալություն եմ ուզում հայտնել Արմինե Ավետիսյանին,ով ինձ օգնեց,որպեսզի ես այս միտքը իրականացնեմ։Նաև շատ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ սիրելի Վարպետ Դավիթին։Հիմա իհարկե կատարում եմ սխալների ուղղում։Ինչ-որ սխալ բան,ավելորդ կետ և այլ դետալ,ես ուղղում եմ,որպեսզի ձուլելուց ինձ հեշտ լինի կատարելը։Առաջնային սխալը դա հենց թռչնի տեսքն էր։Քանի,որ այն հորինած պատկեր է,բայց բավականին գեղեցիկ,ես սկզմից նայեցի տեսքին։Որոշեցի,որ պետք է գլոբալ փոխեմ։Ես վերցրեցի մատիտը և սկսեցի նկարել նոր ֆենիքս։

Ահա դա․․

Ես չեմ ուզում ինձ գովալ,բայց իմ կարծիքով շատ գեղեցիկ է եղել։Եթե սա հպարտ և ուժեղ չլիներ,ապա սա չէր լինի ֆենիքս։Ես իհարկե մենակ չեմ նկարել։Որոշ դեպքերում ինձ օգնել են իմ հրաշալի ուսուցիչները՝Ընկեր Լևոնը,Ընկեր Արմինեն և Վարպետ Դավիթը։Ես որոշեցի,որ այս թռչնան գլուխը պիտի վեր բարձրացրած լինի,որպեսզի խորհրդանշի խաղաղություն,հպարտություն։Հիմա պետք է նայեմ ուրիշ սխալների վրա և ուղղեմ։Այո,ես շատ կուզենամ ձուլել,բայց մինչև ձուլելը պետք է որոշակի ծավալ ստանամ պլաստիլինից,հետո մոմից։Ինձ շատ դուր եկավ այս միտքը,և ես որոշեցի սա շարունակել։Վարպետ Դավիթը ասեց,որ ձուլելու ժամանակ,երևի մենք կանենք երեք հատ ֆենիքս,և նաև կարող է փոխենք ձևը։Ես հասկանում եմ,որ դժվար է լինելու,բայց ես պետք է հաղթահարեմ և պատրաստեմ հրաշալի գործ։Այս իմ գործը ընթացքի մեջ է։