Ամփոփիչ հարցեր

Կատարման ժամկետը՝ 25,04․2022-29․04․2022 թթ․

Առաջին և երկրորդ պարապմունքներ

Ամփոփիչ հարցեր դասարանում

Ինչպե՞ս ստեղծվեց Ռուսական պետությունը (ոչ կայսրությունը, այլ պետությունը)։

Ե՞րբ է Քրիստոնեությունը ընդունվել Ռուսաստանում։

986-ին իշխան Վլադիմիրի մոտ են գալիս վոլգյան բուլղարների պատվիրակները և առաջարկում նրան ընդունելու իսլամ։ Երբ նրանք ներկայացրեցին այն ծեսերը, որոնք պետք է պահպանել, այդ թվում և գինի խմելու արգելքի մասին, Վլադիմիրը պատասխանեց հայտնի արտահայտությամբ. «Ռուսները ապրում են խմելու բերկրանքով», որից հետո մերժեց բուլղարների առաջարկը։ Նրանցից հետո Կիև ժամանեցին Վատիկանի կողմից ուղարկված գերմանացի միսիոներները։ Սակայն ռուս իշխանը չցանկացավ ընդունել մկրտություն նրանց կողմից։ Հաջորդը եղան Խազարական հրեաները, որոնք առաջարկեցին Վլադիմիրին ընդունել հուդայականություն։ Վլադիմիրը հրաժարվեց նաև հուդայականություն ընդունելուց։ Հետո Ռուսիա ժամանեց բյուզանդացի, որին ռուս ժամանակագիրը իմաստության համար անվանել է Փիլիսոփա։ Նա պատմեց ռուս իշխանին բիբլիական պատմության և քրիստոնեական կրոնի մասին։ Սակայն Վլադիմիրը դեռևս չի ընդունում վերջնական որոշում և խորհրդակցում է իր բոյարների հետ։ Որոշում է ընդունվում փորձարկել կրոնը, ներկա գտնվելով մուսուլմանների, գերմանացիների և հույների կրոնական ծեսերին։ Կոստանդնուպոլիսից Կիև վերադարձած պատվիրակները հիացմունքով հայտնեցին իշխանին. «Չէինք հասկանում որտեղ էինք մենք` երկնքում թե երկրի վրա»։ Դրանից հետո Վլադիմիր իշխանը ընտրություն կատարեց հունական ծեսով քրիստոնեության օգտին։

Ինչպե՞ս ստեղծվեց Ռուսական կայսրությունը։ Մանրամասնել կայսրության հիմնադրի մասին։

Ռուսական կայսրություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ռուսական կայսրություն՝ կայսրություն, որը հիմնադրվել է 1721 թվականին և գործել է մինչև Ռուսաստանի հանրապետության հռչակումը Ժամանակավոր կառավարության կողմից, որը իշխանության եկավ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո։

Ռուսական կայսրությունը եղել է համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր կայսրություններից մեկը, որը սփռվում էր երեք մայրցամաքներով և իր չափերով զիջում էր միայն Բրիտանական և Մոնղոլական կայսրություններին։

Պետրոս Մեծը (1672–1725) գլխավոր դերակատարում ունեցավ Ռուսաստանը եվրոպական կառավարման համակարգով պետության վերափոխելու մեջ։ Այնուամենայնիվ, այս հսկայական տարածքում ապրում էր ընդամենը 14 միլիոն մարդ։ Ցորենի արտերը մշակվում էին հիմնականում արևմտյան հատվածում, և համարվում էր բնակչության հիմնական եկամտի աղբյուրը։

ՊԵՏՐՈՍ ՄԵԾ

Peter der-Grosse 1838.jpg

Պետրոս Առաջինը թագավոր (ցար) հռչակվել է 1682 թվականին՝ 10 տարեկան հասակում, սկսել է ինքնուրույն կառավարել 1689 թվականին։ Մինչև 1696 թվականը Պետրոս Առաջինին գահակից էր նրա եղբայր Իվան V-ը, որի մահից հետո կառավարել է միանձնյա։ Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գիտությունների և եվրոպական ապրելաձևի նկատմամբ, ռուսական ցարերից առաջինը երկարատև ճանապարհորդություն է կատարել Արևմտյան Եվրոպայի երկրներում։ 1698 թվականին վերադառնալով Ռուսաստան՝ նախաձեռնել է ռուսական պետության ու հասարակական կացութաձևի լայնածավալ և արմատական բարեփոխումներ։ Պետրոս Առաջինի գլխավոր ձեռքբերումներից է դեռևս 17-րդ դարում սահմանված խնդրի իրականացումը՝ Ռուսաստանի տարածքների ընդլայունումը Բալթիկ ծովի առափնյա շրջանների ընդգրկման շնորհիվ, որ տեղի է ունեցել Շվեդիայի դեմ Մեծ հյուսիսային պատերազմում տարած հաղթանակի արդյունքում։ Դա թույլ տվեց նրան 1721 թվականին հռչակել Ռուսական կայսրություն և ընդունել կայսրի տիտղոսը։ Ռուսաստանի նոր մայրաքաղաքը դարձավ Սանկտ Պետերբուրգը։ Վերջինիս պատմությունը սկիզբ է առնում 1703 թվականի մայիսի 27-ին, երբ կայսրը շվեդներից ազատագրած Ինգերմանլանդիա կոչվող տարածքների վրա հիմնադրում է Սանկտ-Պիտեր-Բուրխ ամրոցը։ Պետրոս Առաջինը վախճանվել է 1725 թվականին, սակայն նրա ստեղծած պետությունը շարունակել է եռանդուն կերպով զարգանալ և ընդլայնվել 18-րդ դարի ողջ ընթացքում։

Ի՞նչ վիճակ էր Արցախում 19-րդ դարի առաջին կեսին։

Արցախ նահանգ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

19-րդ դարի երկրոդ կեսին Արցախի տնտեսական-քաղաքական մշակութային կյանքում տեղ գտած շրջադարձը և առաջավոր մտքի վերելքը զգալիորեն կապված և պայմանավորված էին Արևելահայ հատվածում, ինչպես նաև Ռուսաստանում, Անդրկովկասում իրագործվող արմատական փոփոխությունների հետ, որոնք ուղղակի ազդեցություն էին թողնում նաև հայ հասարակական-քաղաքական շարժումների վրա: Սոցիալ-տնտեսական հարաբերությունների որոշ առաջընթացը շոշափում էր նաև հոգևոր կյանքի ոլորտը: Նոր խնդիրներ ու պահանջներ են առաջադրվում նաև ժողովրդական լուսավորության ասպարեզում: Արցախի ժողովուրդը ևս մոտիկից հաղորդակցվում է արևելահայ հատվածում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական ու հասարակական տեղաշարժերին: Ազգային զարթոնքը, ժողովրդական ինքնա գիտակցության բերելու անհրաժեշտությունը հրամայաբար պահանջում էին հրաժարվել հին կրթական համակարգից։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 19-րդ դարի 50-60-ական թթ. սկսած ռուսական առաջավոր մշակույթի ազդեցությամբ հայ իրականության մեջ անհամեմատ սկսեց զարգանալ կրթական գործն ու մանկավարժական ­միտքը։

Ասպարեզ են մտնում Ռուսաստանում և Եվրոպայում մանկավարժություն ուսած մասնագետ պրակտիկ մանկավարժներ՝ Ղ. Աղայան, Ա. Բահաթրյան, Ն. Տեր-Ղևոնդյան, Ս. Բեկզադյան, Ս.Մանդինյան, Խորեն Ստեփանեն և ուրիշներ: Նրանց հետ միասին երկարամյա կամ կարճատև
մանկավարժական գործունեություն են ունենում նաև հայ գրողներից շատերը: Նրանք իրենց հրա պարակախոսական հոդվածներում և գեղարվեստական 213 գործերում ուսուցման, դաստիարակության վերաբերյալ բազմազան խնդիրներ են առաջացնում, քննարկում մանկավարժական կարևոր հարցեր: Նկատի ունենք Պ. Շանշյանին, Պերճ Պռոշյանին, Րաֆֆուն, Մուրացանին և ուրիշների: Լուսավորության տարածման, դպրոցական գործի զարգացման բնագավառում հսկայական դեր կատարեց ժամանակի պարբերական մամուլը: Լույս տեսնող
շատ պարբերականներ արտահայտում էին դեմոկրատական խավերի տրամադրություններն ու հայացքները:

Ի՞նչ վիճակ էր Սյունիքում 19-րդ դարի առաջին կեսին։

XIX դարի Սյունիքի տնտեսությունն ու մշակույթը – ՍՀՀԿ

Անցնելով ռուսական տիրապետության տակ՝ Սյունիքը, բնականաբար, կապվեց Ռուսաստանի սոցիալ-տնտեսական կյանքին, թեպետ ավանդական առևտրական կապերը Պարսկաստանի հետ շարունակվում էին դեռ երկար ժամանակ: Խոսելով առևտրականների հին սերնդի մասին՝ Ակ. Բակունցը նշում է, որ նրանք Գորիսում տակավին օգտագործում էին պարսկական չափն ու կշիռը: Զանգեզուրի տնտեսության հիմնական ճյուղերն էին անասնապահությունն ու հողագործությունը: Զանգեզուրի բնակչության զբաղմունքի բնույթի մեջ որակական փոփոխություն է կատարվում 1840-ական թվականներից, երբ երկար ընդմիջումից հետո Կապանում սկսվում է պղնձի հանույթը: Կապանի պղնձահանքերի մասին տեղյակ էր գեներալ Վ. Մադաթովը: Այդ մասին նա գրում է Երմոլովին 1823 թ. հղած իր նամակում: 1824 թ. սկսած Կապանի պղնձահանքերի ուսումնասիրմամբ զբաղվել է ռուս չինովնիկ Յակով Ռոզովը: 1848 թ. Ռոզովը Ագարակ գյուղի մոտ կառուցում է առաջին պղնձաձուլական գործարանը: Բայց նա 1850 թ. մահանում է, և սկսած գործը շարունակում են հույները՝ Ալավերդի Խարլամպի Կոնդարովի գլխավորությամբ: Հետագայում ֆրանսիացիների կողմից պղնձաձուլական գործարաններ են կառուցվում Ղաթարում, Կավարտում, Բեխում և Նորաշենիկում: Կապանի հանքերում աշխատելու համար գալիս էին Պարսկաստանից, իսկ 19-րդ դարի երկրորդ կեսին այստեղ բնակություն հաստատեցին հույն հմուտ պղնձագործներ: Հույն հանքագործները հիմնեցին Բաշքենդ գյուղը, ուր 1861 թ. կառուցեցին ուղղափառ եկեղեցի: 1845-67 թթ. Զանգեզուրում գործել են պղնձի ձուլման յոթ փոքր գործարաններ: 1886 թ. ձուլվել է 8000 փութ պղինձ, 1887 թ.՝ 16000, 1888 թ.՝ 24000: Մինչև 1917թ. այնտեղ ձուլվել է 33000 տ մաքուր պղինձ: Չնայած պղնձարդյունաբերության զարգացմանը՝ քաղաքային բնակավայր դեռևս չէր ձևավորվում: 1897 թ. մարդահամարի տվյալներով՝ Կավարտ և Բարաբաթում բնակավայրերում ապրում էր 465-ական մարդ, իսկ պղնձարդյունահանման հետ կապված 21 բնակակետերում՝ 43-ական մարդ: Կապանի հանքերի հայ արդյունաբերողներից հայտնի էին Հ. Խոջամիրյանը, Մ. Ազարյանը: Պղնձի արդյունահանման և մշակման տեխնիկան դժվարությամբ էր զարգանում:

Տակավին 19-րդ դարում աշխատանքներ էին տարվում Քաջարանի ընդերքի ուսումնասիրման ուղղությամբ: Այն առաջինն ուսումնասիրել է գերմանացի երկրաբան Է. Հ. Աբիխը՝ 1835 թ.: 1897 թ. մարդահամարի տվյալներով՝ Քաջարանի տարածքում եղած մի քանի բնակավարերում ապրող բնակչության թիվը եղել է 2000 մարդ, որոնց թվում նաև հույներ:

Ֆիլմի դիտում

Ֆիլմը դիտել եմ այստեղից՝ վավերագրական ֆիլմ

Պատմության դասաժամերին դիտեցի և վերլուծեցի այս ֆիլմը։ Վավերագրական ֆիլմը պատմում է կրտսեր Ալիևի մասին, նրա կյանքի, կարիերիայի և նախագահի պաշտոնի զբաղեցման մասին։

Որոշեցի դիտել հենց այս ֆիլմը, քանի որ իմ մոտ հետաքրքրություն առաջացավ, ուսումնասիրելու մեր դարավոր թշնամու առանորդի՝ Իլհամ Ալիևի դժվար կամ էլ հեշտ կյանքի մասին։

Իլհամ Ալիև, ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի մայրաքաղաք՝ Բաքվում։ Նրա հայրը՝ Հեյդար Ալիևը եղել է երկրորդ նախագահը, կարելի է ասել, կրտսերը հաջորդել է հորը։

Շարունակել կարդալ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ այսօրվա Կայսրությունը

Պետական կարգը՝ դաշնային հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն
Տարածքը՝ 9.518,9 հզ. կմ2
Բնակչությունը՝ 301 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ դոլար

United States - Wikipedia

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է, բաղկացած 50 նահանգներից և դաշնային Կոլումբիա մարզից։ Երկիրը մեծամասամբ տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասում՝ 48 նահանգներ և Վաշինգտոնի մայրաքաղաքային մարզը։ Հյուսիսից այն սահմանակից է Կանադային, հարավից Մեքսիկային: ԱՄՆ-ի 2 նահանգները ցամաքային սահման չունեն ԱՄՆ-ի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան` Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։

ԱՄՆ-ի բնակչության թիվը կազմում է ավելի քան 309 մլն, այդ ցուցանիշով աշխարհում 3-րդ պետությունն է։ Տարածքի մեծությամբ աշխարհի 4-րդ պետությունն է՝ մի փոքր է զիջում Չինաստանին։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով, այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնադրվեց երբ բրիտանական 13 նահանգները միավորվեցին և 1776 թ. հուլիսի 4-ին հռչակեցին իրենց անկախությունը։ ԱՄՆ-ն համարվում է աշխարհի առաջին միջուկային տերությունը և ունի ամենամեծ տնտեսությունը։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։

Աշխարհագրություն

ԱՄՆ-ի գրեթե ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, բաղկացած է երեք մասից՝ ԱՄՆ-ի բուն տարածքից, Ալյասկա նահանգից և Հավայան կղզիներից (Խաղաղ օվկիանոսում)։ ԱՄՆ-ը գաղութատեր պետություն է: Նրա տիրապետություններն են Պուերտո Ռիկոն և Վիրջինյան կղզիները՝ Կարիբյան ծովում, Արևելյան Սամոան, Գուամը և մի շարք փոքր կղզիներ`   Խաղաղ օվկիանոսում։ Դրանցում տեղաբաշխված են ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածովային հենակետեր։ ԱՄՆ-ի արևելյան ափերը ողողում են Ատլանտյան, իսկ արևմտյանը՝ Խաղաղ, Ալյասկայի հյուսիսը՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրերը։

List of states and territories of the United States - Wikipedia

Ռելիեֆ

Երկրի մակերևույթը խիստ բազմազան է։ Կենտրոնում և արևելքում տարածվում են Մեծ հարթավայրերը, Կենտրոնական հարթավայրերը, Մերձատլանտյան դաշտավայրն ու Ապալաչները։ Արևմուտքում երիտասարդ, բարձր Կորդիլիերներն են՝ Ալյասկայի, Ժայռոտ, Կասկադյան, Սիերա Նևադա, Առափնյա լեռնաճյուղերով և Մեծ Ավազան, Կոլորադոյի, Կալիֆորնիական ու Կոլումբիական միջլեռնային գոգավորություններով։

Օգտակար հանածոներ

Լեռների, հատկապես Ապալաչների ընդերքը հարուստ է քարածխով, նավթով, բնական գազով, երկաթի, գունավոր մետաղների հանքաքարերով և այլ օգտակար հանածոներով։ Ժայռոտ լեռներում կան ոսկու, ուրանի, երկաթի, վոլֆրամի մեծ պաշարներ, այստեղ են գտնվում նաև աշխարհում մոլիբդենի ամենամեծ Կլայմաքսր և Կուեստա հանքավայրերը: Ածխի, անագի, նիկելի, ծարիրի, ազբեստի և այլ հանածոների արդյունաբերական նշանակության հանքավայրեր են հայտնաբերվել Ալյասկայում, Մեքսիկական ծոցի շրջանում, իսկ Ֆլորիդայի հյուսիսում առանձնանում են ֆոսֆորիտների ու ծծմբի համաշխարհային նշանակության պաշարները։ Ապալաչների օգտակար հանածոների մեծ բազմազանությունը պայմանավորված է նախկինում Չուկոտյան թերակղզու հետ կապն եղել քանի որովհետև վերոհիշյալ թերակղզում ինչպես նաև դրա հարակից շրջաններում հայտնի են օգտակար հանածոների մեծ պաշարներ։

Ջրագրություն

ԱՄՆ-ի խոշորագույն գետը Միսիսիպին է՝ Միսուրի և Արկանզաս վտակներով։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ լճային համակարգը՝ Մեծ Լճերը, որոնք ունեն տրանսպորտային, էներգետիկ և ռեկրեացիոն մեծ նշանակություն։

File:USA Flag Map.svg - Wikimedia Commons

Կլիմա

ԱՄՆ-ի կլիման հիմնականում բարեխառն է ու մերձարևադարձային։ Մինչդեռ Հավայան կղզիներում կլիման արևադարձային է, իսկ Ալյասկա հյուսիսային նահանգում ձմռանը լինում է արկտիկական սառնամանիք։

Պատմություն

Եվրոպացիներն սկսել են Հյուսիսային Ամերիկա գաղթել դեռևս 16-րդ դարում, այն բանից հետո, երբ Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկան։ Նրանք դուրս էին մղում հնդկացիներին՝ ամերիկյան մայրցամաքի բնիկներին, վտարում նրանց դեպի անջրդի, ամայի տարածություններ՝ արգելաբնակավայրեր; XVII դարում վերաբնակիչները (հիմնականում՝ անգլիացի) Ատլանտյան օվկիանոսի ափին հիմնադրեցին իրենց բնակավայրերը՝ գաղութները: 1776 թ-ի հուլիսի 4-ին 13 գաղութ ազատագրվեց անգլիացիների տիրապետությունից, և աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց նոր անկախ պետություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հանրապետությունը։

Տարիների ընթացքում ԱՄՆ-ի պետական տարածքն անընդհատ ընդարձակվել է հոլանդական, շվեդական, անգլիական, ֆրանսիական տիրապետությունների հաշվին։ Դրանց մի մասը նվաճվել է (Մեքսիկայից՝ 1848 թ-ին, Իսպանիայից՝ 1819 և 1898 թթ-ին), իսկ մի մասն էլ գնվել (Ֆրանսիայից՝ 1803 թ-ին, Անգլիայից՝ 1846 թ-ին, Ռուսաստանից՝ 1867 թ-ին)։ 19-րդ դարի կեսերին ԱՄՆ-ն ուներ 48 նահանգ: Այնուհետև նահանգի կարգավիճակ ստացան Ալյասկան (1958 թ.) և Հավայան կղզիները (1959 թ.)։

Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ի տարածքը համալրվում էր նոր նահանգներով, նրա պետական դրոշը փոխվում էր։ ԱՄՆ-ի պետական դրոշի վրա կան սպիտակ ու կարմիր 13 զոլեր, որոնք խորհրդանշում են առաջինը միավորված 13 գաղութները։ Դրոշի վերին ձախ անկյունում գտնվող կապույտ ուղղանկյան մեջ նկարված 50 սպիտակ աստղիկները համապատասխանում են ԱՄՆ-ի նահանգների այժմյան թվին։

Պետական համակարգ

Պետության և կառավարության գլուխ նախագահն է, որն ընտրվում է չորս տարի ժամկետով և օժտված է մեծ լիազորություններով. նա զինված ուժերի գխավոր հրամանատարն է, ղեկավարում է կառավարական մարմինները, նշանակում բարձրաստիճան պետական գործիչներին: ԱՄՆ պատմության մեջ նախագահել է 44 նախագահ: Ամենաերկարը ղեկավարել է Ֆրանկլին Ռուզվելտը (1933–1945)։ Առավել նշանավոր են եղել Աբրահամ Լինքոլնը (1861–65) և Ջոն Ֆիցջերալդ Քենեդին (1961–1963), ովքեր դավադրաբար սպանվել են։ ԱՄՆ-ն այն եզակի երկրներից է, որոնց տարածքում երկար ժամանակ պատերազմներ չեն եղել: Չնայած դրան՝ ԱՄՆ-ը մասնակցել է ինչպես Առաջին, այնպես և Երկրորդ համաշխարհային պատերազմներին և մեծապես նպաստել դաշնակիցների՝ Գերմանիայի դեմ մղած պայքարին։ Հետագա տարիներին պատերազմական գործողություններ է վարել Կուբայում, Կորեայում, Վիետնամում, Իրաքում և Աֆղանստանում։

Արդյունաբերություն

ԱՄՆ-ում զարգացած են ժամանակակից արդյունաբերության բոլոր ճյուղերը, հատկապես ավտոմոբիլային, ավիատիեզերահրթիռային, նավթավերամշակման, քիմիական, մեքենաշինական, հաստոցաշինական և ատոմային արդյունաբերությունը։ ԱՄՆ-ը տալիս է համաշխարհային մեքենաշինության արտադրանքի 25%-ը։ Տրանսպորտային մեքենաշինության գլխավոր ճյուղը ավտոմոբիլաշինությունն է, որն աչքի է ընկնում արտադրական և տարածքային համակենտրոնացման բարձր աստիճանով։ Հիմնական արտադրանքը բաժին է ընկնում «Ջեներալ Մոթորս», «Ֆորդ Մոթորս» ընկերություններին: Ավտոմեքենաներ են արտադրվում 26 նահանգի մոտ 150 քաղաքում։ Գլխավորը Միչիգանի նահանգն է, որտեղ գտնվում է «ավտոմեքենաշինության մայրաքաղաք» Դետրոյտը։ Ավտոմեքենան շատ մեծ դեր ունի ամերիկացու կյանքում: Քաղաքային ուղևորափոխադրումների 82%-ը բաժին է ընկնում անձնական օգտագործման ավտոմեքենաներին, հեծանվորդներին և հետիոտներին`   10%-ը, իսկ հասարակական տրանսպորտին՝ ընդամենը 3%-ը։ Մեծ զարգացում է ստացել ավիատիեզերահրթիռային արդյունաբերությունը, որն արտադրում է մարդատար, ռազմական, բեռնատար օդանավեր, տիեզերանավեր, հրթիռներ։

USA: description United States

ԱՄՆ-ում են գտնվում նաև աշխարհահռչակ «Բոինգ» (օդանավեր արտադրող) և «Իսթման Կոդակ» (օպտիկական սարքեր, լուսանկարչական ապարատներ արտադրող) ֆիրմաները։ Համաշխարհային ճանաչում են ձեռք բերել համակարգիչները (Սիլիկոնյան հովիտ), ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխնիկական սարքերի արտադրոթյունը։

ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է գրավում նաև քիմիական արդյունաբերության արտադրանքի, գործվածքների, ծխախոտի («Մալբորոյի երկիր») արտադրության ծավալով։

Գյուղատնտեսություն

Շատ զարգացած է նաև գյուղատնտեսությունը, որի բոլոր ճյուղերում լայն կիրառում ունի տեխնիկան։ Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են եգիպտացորենը, ցորենը, սոյան, բամբակենին, ցիտրուսները, ծխախոտը, գետնանուշը, շաքարի ճակնդեղը: ԱՄՆ-ը տալիս է համաշխարհային գյուղատնտեսական արտադրանքի մոտ 25%-ը, այդ թվում՝ սոյայի 60%-ը, եգիպտացորենի, ցիտրուսների, մսի 20%-ը, կաթի, բամբակի, ցորենի, ձվի 15%-ը։

Բնակչություն

ԱՄՆ-ի ներկայիս ազգային կազմը խիստ խայտաբղետ է։ Բնակչության հիմնական մասը կազմում են ներգաղթած¬ անգլիացիներն ու իռլանդացիները և Աֆրիկայից ժամանակին բռնի բերված սևամորթները, կան նաև տեղաբնիկ հնդկացիներ, գերմանացիներ, շվեդներ, հոլանդացիներ և այլք։ Պետական լեզուն անգլերենն է, որը բառապաշարով և արտասանությամբ տարբերվում է բուն (բրիտանական) անգլերենից։ Այդ լեզուն ստացել է «ամերիկյան անգլերեն» անվանումը։ ԱՄՆ-ի բնակչությունը հիմնականում ապրում է քաղաքներում։

Նշանավոր անձինք

ԱՄՆ-ը նշանավոր շատ մարդկանց հայրենիքն է. հայտնի են ականավոր քաղաքական գործիչներ Բենջամին Ֆրանկլինն ու Աբրահամ Լինքոլնը, գյուտարարներ Ռոբերտ Ֆուլտոնը կառուցել է առաջին շոգենավը, Պ. Կուպերը ստեղծել է շոգեքարշը, Ու. Հանթը՝ կարի մեքենան, Ս. Մորզեն՝ հեռագրական սարքը, Ալեքսանդր Բելը՝ հեռախոսը, Թոմաս Էդիսոնը՝ շիկացման էլեկտրական լամպը և էլի մի շարք նշանավոր գյուետր, Ու. Բարրոուզը՝ հաշվիչ մեքենան, Ռ. Օպենհայմերը՝ առաջին ատոմային ռումբը։ ԱՄՆ-ը համարվում է առանձին գիտությունների «հայրենիքը»։ Կիբեռնետիկայի «հայրը» Ն. Վիներն է, սաղմնաբանության հիմնադիրը՝ Ռ. Հարրիսոնը, երկրաքիմիայինը՝ Ֆ. Քլարկը, գենետիկայինը՝ Թ. Մորգանը: Վիթխարի են ԱՄՆ-ի նվաճումներն աստղագիտության և տիեզերքի ուսումնասիրության բնագավառում. ղեկավարվելով ամերիկյան աստղագետ Փ. Լոուելի տեսական կանխագուշակումներով՝ Ք. Թումբոն 1930 թ-ին հայտնագործել է Պլուտոն մոլորակը, Գ. Դեյպերը՝ տիեզերական միգամածությունը, Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը առաջինն են վայրէջք կատարել Լուսնի վրա (1969 թ.)։ Գրողներ Մարկ Տվենը, Ջեկ Լոնդոնը, Թեոդոր Դրայզերը, Էդգար Ալլան Պոն, Ուիլյամ Ֆոլկները, Ֆրենսիս Ֆիցջերալդը, Ուիլյամ Օ’Հենրին, Ջերոմ Սելինջերը, Հերբերտ Ուելսը, հայազգի Վիլյամ Սարոյանը և շատ ուրիշներ հայտնի են ամբողջ աշխարհում։

ԱՄՆ 46-երորդ նախագահ՝ Ջո Բայդեն

Joe Biden - CNBC

Իմ պատրաստած տեսանյութը՝

Խոշորագույն կայսրություններից՝ Բրիտանական Կայսրություն

Կատարել բլոգային գրառում պատմության և հայտնի խոշորագույն կայսրությունների մասին, ինչպես նաև ներկայիս մեգապոլիսների վերաբերյալ։

Բրիտանական Կայսրություն

Բրիտանական կայսրություն , կախվածությունների համաշխարհային համակարգ գաղութներ , պրոտեկտորատներ և այլ տարածքներ, որոնք շուրջ երեք դարերի ընթացքում ենթարկվել են տարածքի տակ ինքնիշխանություն Մեծ Բրիտանիայի թագի և բրիտանական կառավարության վարչակազմի կողմից: Կախվածությունից ինքնակառավարման նշանակալի աստիճաններ շնորհելու կամ ճանաչելու քաղաքականությունը, որը դուր էր գալիս կայսրության հեռահար բնությանը, հանգեցրեց 20-րդ դարի Բրիտանական Համագործակցություն հասկացության զարգացմանը, կազմող հիմնականում ինքնակառավարվող կախվածություններ, որոնք ընդունում էին ավելի ու ավելի խորհրդանշական բրիտանական ինքնիշխանությունը: Տերմինը օրենքով մարմնավորվել է 1931 թվականին Համագործակցություն ներառում է Բրիտանական կայսրության նախկին տարրերը ազատ ասոցիացիայի մեջ ինքնիշխան պետությունները:

Բրիտանական կայսրություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Բրիտանական կայսրության ծագումը

16-րդ դարում արտասահմանյան բնակավայրեր հիմնելու համար Մեծ Բրիտանիան իր առաջին փորձական ջանքերը գործադրեց: Commercialովային էքսպանսիան, որը պայմանավորված էր առևտրային հավակնություններով և Ֆրանսիայի հետ մրցակցությամբ, արագացավ 17-րդ դարում և հանգեցրեց բնակավայրերի հիմնադրմանը Հյուսիսային Ամերիկա և Արևմտյան Հնդկաստան: 1670 թ.-ին Նոր Անգլիայում, Վիրջինիայում և Մերիլենդում կային բրիտանական ամերիկյան գաղութներ և բնակավայրեր Բերմուդայում, Հոնդուրասում, Անտիգուայում, Բարբադոս , և Նոր Շոտլանդիա: Amaամայկան ձեռք է բերվել նվաճմամբ 1655 թվականին, իսկ Hudson’s Bay Company հաստատվեց 1670-ականներից սկսած Կանադայի հյուսիս-արևմուտքում: Ի East India Company սկսեց առևտրի կետեր հիմնել Հնդկաստանում 1600-ին և Նեղուցների բնակավայրեր (Պենանգ, Սինգապուր , Malacca և Labuan) բրիտանացան այդ ընկերության գործունեության ընդլայնման միջոցով: Աֆրիկյան մայրցամաքում բրիտանական առաջին մշտական ​​բնակավայրը կայացավ Գամբիա գետի Jamesեյմս կղզում 1661 թվականին: Ստրկավաճառությունը սկսվել էր ավելի վաղ Սիերա Լեոնե , բայց այդ շրջանը բրիտանական սեփականություն չդարձավ մինչև 1787 թվականը: 1806 թվականին Բրիտանիան ձեռք բերեց «Լավ Հույսի հրվանդանը» (այժմ ՝ Հարավային Աֆրիկայում), իսկ Հարավային Աֆրիկայի ներքին տարածքը բացեցին Բուրը և բրիտանացիների վերահսկողության տակ գտնվող բրիտանացի ռահվիրաները:

Գրեթե բոլոր այս վաղ բնակավայրերը առաջացել էին որոշակի ընկերությունների և մագնատների ձեռնարկությունից, այլ ոչ թե անգլիական թագի կողմից կատարված ցանկացած ջանքերից: Պսակն օգտագործում էր նշանակման և վերահսկողության որոշ իրավունքներ, բայց գաղութները, ըստ էության, ինքնակառավարվող ձեռնարկություններ էին: Կայսրության ձևավորումը, այդպիսով, չկազմակերպված գործընթաց էր, որը հիմնված էր մաս-մաս ձեռք բերելու վրա, երբեմն բրիտանական կառավարությունը ձեռնարկությունում ամենաքիչ ցանկություն ունեցող գործընկերն էր:

17-րդ և 18-րդ դարերում թագը վերահսկողություն էր իրականացնում իր գաղութների վրա, հիմնականում առևտրի և նավագնացության ոլորտներում: Ժամանակի մերկանտիլիստական ​​փիլիսոփայությանը համապատասխան, գաղութները համարվում էին որպես անհրաժեշտ հումքի աղբյուր Անգլիա և բրիտանական շուկայում նրանց արտադրանքի, օրինակ ՝ ծխախոտի և շաքարի մենաշնորհներ ստացան: Փոխարենը նրանցից ակնկալվում էր, որ իրենց ամբողջ առևտուրը կատարեն անգլիական նավերի միջոցով և ծառայեն որպես բրիտանական արտադրական ապրանքների շուկաներ: 1651-ի Նավիգացիոն ակտը և հետագա ակտերը փակ տնտեսություն էին հաստատում Բրիտանիայի և նրա գաղութների միջև; գաղութային ամբողջ արտահանումը անգլիական նավերով պետք է առաքվեր բրիտանական շուկա, իսկ գաղութային ամբողջ ներմուծումը պետք է կատարվեր Անգլիայի ճանապարհով: Այս պայմանավորվածությունը տևեց մինչև շոտլանդացի տնտեսագետ Ադամ Սմիթի համատեղ ազդեցությունները Ազգերի հարստություն (1776), ամերիկյան գաղութների կորուստը և ազատ առևտրի շարժման աճը Բրիտանիայում դանդաղորեն վերջ տվեցին դրան 19-րդ դարի առաջին կեսին:

Ինքներդ նայեք քարտեզին, Նիկոլը ճիշտ ա, տեսեք ինչքան բան ա Բրիտանիայի համար  փոխվել I համաշխարհային պատերազմից հետո»

Ստրկավաճառությունը յուրահատուկ նշանակություն ստացավ Ամերիկայում Բրիտանիայի գաղութային տնտեսության համար, և այն տնտեսական անհրաժեշտություն դարձավ Կարիբյան գաղութների և ապագայի հարավային մասերի համար: Միացյալ Նահանգներ , Դեպի վերջի շարժումներ ստրկություն իրագործվեց բրիտանական գաղութային ունեցվածքի մեջ ԱՄՆ – ում նմանատիպ շարժումից շատ առաջ. առևտուրը վերացվեց 1807-ին, իսկ ստրկությունը ինքը ՝ Բրիտանիայի տիրապետություններում, 1833-ին:

Կոստանդին Բ՝ Կիլիկյան Հայաստան

Կոստանդինը ծնվել է 1277 թվականին Լևոն Գ թագավորի և Կեռա թագուհու ընտանիքում։ Սերվում է Հեթումյանների թագավորական տոհմից, և իշխում էր Կապան ամրոցում։ 1296 թվականին, իր եղբայրեների՝ թագավորներ Հեթում Բ-ի և Թորոս Գ-ի հեռանալուց հետո, Կոստանդինը օգնեց իր մյուս եղբորը՝ Սմբատին, զավթել իշխանությունը երկրում։ Սմբատ Գ-ն իր Հեթում Բ և Թորոս Գ եղբայրներին բանտարկելով բռնագրավեց գահը։ Նա այն իշխանավորներից ու հոգևորականներիղ մեկն էր, ովքեր թագադրեցին Սմբատ Ա-ին Սիս քաղաքում։ Սմբատի կառավարման ժամանակ Կիլիկիա են ներխուժել եգիպտական մամլուգները, ովքեր ոչնչացնելով մի շարք գյուղեր, սպանել և ստրկության են տարել բազմաթիվ բնակիչների։ Երկրի պաշտպանության անկարողությունը առաջացրեց մեծ փոթորիկ դժգոհ ժողովրդի ու ազնվականության մեջ։ Այդ նույն ժամանակահատվածում, Սմբատ Ա-ի հրամանով, Բարձրաբերդի բանտում սպանվում է նրանց եղբայրը Թորոս Գ-ն։ Այս ամենի հետևանքով, 1298 թվականի հունվարին Կոստանդինը զորքի գուխն անցած՝ տապալում է իր եղբորը՝ բռնակալ Սմբատին և ինքն է զբաղեցնում նրա տեղը։ Իշխանության գալուց մեկ տարի անց, 1299 թվականին, Կոստանդինը գահը վերադարձնում է իր ավագ եղբորը՝ Հեթում Բ-ին, ազատ արձակելով նրան բանտից։ Հեթում Բ-ն իշխանության գալով, հաշտեցրեց Կոստանդինին Սմբատի հետ և երկու եղբայրներին՝ ուղարկեց Կոստանդնուպոլիս։

Kostandin III.jpg

Ըստ մեկ այլ վարկածի՝ 1299 թվականին Կիլիկիայի զորքը ուզեց նորից Հեթումին գահ բարձրացնել, Կոստանդինը ապստամբեց, սակայն հաղթվեով, ձերբակալվեց և Կոստանդնուպոլիս գերի ուղարկվեց։ Հեթումի մահից հետո 1305 թվականին ազատվեց բանտից, բայց Կիլիկիա չուզեց վերադառնալ։

Կյանքի վերջին տարիները ապրեց Կոստանդնուպոլսում և այնտեղ էլ մահացավ 1310 թվականին։

Կոստանդինի անունով և պատկերով դրվագվել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ։

Տիտղոս՝ — Տեր Կապանի

Նոր Հնդկաստանի հայտնաբերումը և Միջին Արևելքի փոփոխման մեջ հին դերը

When the United States, India, Israel, and the United Arab Emirates set up a new joint working group to coordinate strategy earlier this month, the four-country combination inevitably drew comparisons with the Quadrilateral Security Dialogue—the Indo-Pacific Quad that joins the United States and India with Australia and Japan.

Երբ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում էին ստեղծել նոր աշխատանքային խումբ, որը կզբաղվեր կոորդինատային ռազմավարությամբ այս ամսվա սկզբին, չորս երկրների կոմբինացիան անխուսափելիորեն համեմատություններ էր անցկացվել անվտանգության հարցերով քառակողմ երկխոսության հետ — Հնդկախաղաղ քառյակը արդեն իսկ անդամակցում էր Միացյալ Նահանգների և Հնդկաստանի, Ավստրալիայի և Ճապոնիայի հետ։

Շարունակել կարդալ

Օսմանյան կայսրություն

Օսմանյան կայսրությունը (Օտոմանյան կայսրություն) սուլթանական 

Թուրքիայի պաշտոնական անվանումն է: Կազմավորվել է XV–XVI դարերում՝ 

Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում թուրք-օսմանների նվաճած տարածքներում: 

Փլուզվել է 1918 թ-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմում (1914–18 թթ.) պարտվելուց հետո: 

Օսմանյան պետությունն ստեղծվել է Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում՝ թյուրքական քոչվոր օղուզ ցեղի մի ճյուղի ձևավորած փոքրիկ իշխանությունների (բեյլիքություններ) հիմքի վրա: Նրա առաջնորդին (որը Ռումի սուլթանից տարածք էր ստացել՝ որպես կախյալ իշխանություն) հաջորդած որդին՝ Օսման բեյը (1281–1324 թթ.), 1299 թ-ից անկախ է գործել Ռումի սուլթանությունից: Օսման բեյի նորաստեղծ իշխանությունը հետագայում նրա անունով կոչվել է Օսմանլը (Օսմանյան), բնակիչները՝ թուրք-օսմաններ: Օսման բեյը Բյուզանդիայի տարածքների հաշվին իշխանությունն ընդարձակել է դեպի արևմուտք. 1301 թ-ին նվաճել է Ենիշեհր քաղաքը և դարձրել իր նստավայրը: Նրա որդին՝ Օրհան բեյը (1324–59 թթ.), գրավել է Բուրսան (Բրուսա) և դարձրել մայրաքաղաք, այնուհետև՝ Իզնիք (Նիկիա), Իզմիթ (Նիկոմեդիա) քաղաքները և սահմանները հյուսիսում հասցրել մինչև Սև ծով, արևմուտքում՝ Մարմարա ծով ու Դարդանելի նեղուց, իսկ արևելքում նվաճել է (1356 թ.) Անկարա քաղաքը:

Օրհանին հաջորդել է Մուրադ I-ը (1359–89 թթ.), ապա՝ Բայազետ I-ը (1389–1403 թթ.): Նրանց իշխանությունը տարածվել է ողջ Փոքր Ասիայում՝ մինչև Սվազ (Սեբաստիա), Կեսարիա և Եփրատի վերին հոսանք:

XIII դարի վերջից թուրք-օսմաններն սկսել են նվաճել Բալկանյան թերակղզին: 1362 թ-ին Մուրադ I-ը գրավել է Ադրիանապոլիսը (թուրքերեն՝ Էդիրնե) և դարձրել մայրաքաղաք, ընդունել է սուլթան (արաբերեն է. նշանակում է իշխան, տիրակալ) տիտղոսը: 1393 թ-ին օսմանյան զորքը գրավել է Բուլղարիայի մայրաքաղաք Տռնովոն, որով ավարտվել է երկրի նվաճումը: 1389 թ-ին Մուրադ I-ը մեծ զորաբանակով ներխուժել է Սերբիա: Կոսովոյի ճակատամարտում սերբ զինվոր Միլոշ Օբիլիչը հասել է սուլթանի վրանին և սպանել նրան: Օսմանյան զորքերում խառնաշփոթ է սկսվել: Սակայն սուլթանի որդին համալրված զորքերի օգնությամբ ջախջախել է հակառակորդին: Դարավերջին օսմանները տիրել են նաև Բոսնիայի և Ալբանիայի մի մասին:

Թուրք-օսմանյան վտանգը կանխելու նպատակով Հունգարիայի թագավոր Սիգիզմունդը կազմակերպել է խաչակրաց արշավանք: Սակայն 1396 թ-ին Բուլղարիայի Նիկոպոլիս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում դաշնակիցները (եվրոպական երկրների ասպետներ) դաժան պարտություն են կրել թվով 2 անգամ ավելի օսմանյան բանակից: Իր մեծ հաջողությունների համար Բայազետ I սուլթանն ստացել է «Յըլդըրըմ» («Կայծակնային») մականունը: Նա ներխուժել է Հունաստան և Կոստանդնուպոլիսը գրավելու անհաջող փորձեր արել:

Բայազետ I-ի օրոք օսմաններն առաջին անգամ մտել են Հայաստան: Ենթադրվում է, որ Դարույնքը ի պատիվ սուլթանի, կոչվել է Բայազետ (այժմ՝ Դողուբայազետ): Փոքր Հայքում գրավել են Սեբաստիա, Եվդոկիա, Կեսարիա քաղաքները, 1395–96 թթ-ին՝ Մալաթիան, թափանցել են Մեծ Հայքի սահմանները, 1397–98 թթ-ին մտել Կամախ, Երզնկա: 1402 թ-ի հուլիսին Անկարայի ճակատամարտում Բայազետ I-ը ծանր պարտություն է կրել Լենկթեմուրից (Կաղ Թեմուր), գերվել է իր 2 որդիների հետ և գերության մեջ մահացել: Բայազետ I-ի գահակալած որդին՝ Մեհմեդ I-ը (1413–21 թթ.), միավորվել է Լենկթեմուրի՝ բեյլիքությունների բաժանած օսմանյան տիրույթները, ճնշել ժողովրդական ընդվզումները: Մուրադ II-ը (1421–51 թթ.) ամրապնդել է դեռևս 1361 թ-ին ստեղծված նոր հետևակը, որը կոչվել է ենիչերի (թուրքերեն է. նշանակում է նոր զորք):

Մեհմեդ II-ը (1451–1481 թթ.), որին օսմանյան տարեգիրներն անվանել են Ֆաթիհ՝ նվաճող, 1453 թ-ի մայիսի 29-ին գրավել է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, այն դարձրել է տերության մայրաքաղաքը և վերանվանել Ստամբուլ, իսկ Սբ Սոֆիայի տաճարը վերափոխել է մզկիթի՝ Այա Սոֆիա անվանումով: Կոստանդնուպոլսի անկումը նաև բյուզանդական քաղաքակրթության անկումն էր: 1459 թ-ին վերջնականապես հպատակվել է Սերբիան. 200 հզ. սերբերի տարել են ստրկության, իսկ նրանց տեղը բնակեցրել մահմեդականներով: 1460 թ-ին հպատակվել է Մորեան, 3 տարի անց՝ Բոսնիան: 1476 թ-ին Վալախիան (Վալաքիա) դարձել է կախյալ իշխանություն: 

Օսմանյան կայսրությանը լուրջ դիմադրություն է ցույց տվել նաև Վենետիկի հանրապետությունը. պատերազմն ընդհատումներով շարունակվել է 16 տարի (1463–79 թթ.): Պարտված Վենետիկը թշնամուն է զիջել Էգեյան ծովի կղզիները՝ բացի Կրետեից և Կորֆուից, Բալկանյան որոշ տիրույթներ:

1461 թ-ին օսմանները գրավել են Տրապիզոնի հռոմեական փոքրիկ կայսրությունը՝ քրիստոնյա վերջին պետությունը Փոքր Ասիայում: 1475 թ-ին նվաճել են Ղրիմի թերակղզին, և Ղրիմի խանը դարձել է սուլթանի վասալը: Ղրիմի հոծ հայ բնակչության զգալի մասը գաղթել է Արևմտյան Ուկրաինա և Լեհաստան: Մեհմեդ II Ֆաթիհի վերջին նվաճողական պատերազմը Հարավային Իտալիայում էր՝ 1480 թ-ին: Սակայն իտալացիները կարողացել են մեկ տարի անց թուրքերին քշել երկրից: Բայազետ II սուլթանի (1481–1512 թթ.) օրոք վերջնականապես ավարտվել է Բալկանյան թերակղզու նվաճումը: 

Օսմանյան պետությունը հզորության գագաթնակետին է հասել XVI դարի 1-ին քառորդին: Սելիմ I Յավուզը (Ահեղ, 1512– 1520 թթ.), որը գահին տիրացել է՝ սպանելով հորը, 3 եղբայրներին և 10 ազգականների, հաղթել է Իրանի Իսմայիլ շահին, գրավել Հայաստանը, Միջագետքը, Սիրիան, Եգիպտոսը, Արաբիան և Ալժիրը: Կայսրության սահմանները գրեթե կրկնապատկվել են` ի հաշիվ Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում գրավված տարածքների:

Օսմանյան կայսրության ռազմաավատական համակարգն ամրապնդվել է հատկապես Սուլեյման I սուլթանի օրոք (1529–66 թթ.), որին, բազմաթիվ օրենքներ ստեղծելու համար, անվանել են Սուլեյման Կանունի (Օրենսդիր): Կայսրությունը բաժանել է 21 վարչամիավորի՝ էլայեթի, նշանակել կառավարողներին՝ փաշաներին: 

Թուրքերը նվաճել են Հռոդոս կղզին, Հունգարիան, պաշարել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, սակայն պարտություն են կրել և նահանջել: 1535 թ-ին Սուլեյման I-ը Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի հետ կնքել է ֆրանս-թուրքական դաշնակցային պայմանագիր: 1555 թ-ի Ամասիայի թուրք-պարսկական պայմանագրով Հայաստանն ու Վրաստանը բաժանվել են 2 մասերի: 

XVI դարի վերջին կայսրությունն սկսել է թուլանալ: Տնտեսության անկումն անդրադարձել է նրա ռազմական հզորության վրա: 1571 թ-ին թուրքերը պարտվել են Լեպանտոյի ծովամարտում: XVI դարի 90-ական թվականներին սկսվել են ջալալիների ապստամբությունները, որոնք ամայացրել են Արևմտյան Հայաստանը: 1639 թ-ին Կասր ի Շիրինի (Կասրե-Շիրին) պայմանագրով Հայաստանը վերաբաժանվել է Պարսկաստանի և Թուրքիայի միջև:

1664 թ-ին թուրքական զորքերը ծանր պարտություն են կրել Սան Գոթարդի ճակատամարտում` ավստրիական և հունգարական միացյալ, 1683 թ-ին` Վիեննայի մատույցներում` լեհական և ավստրիական զորքերից: 1699 թ-ի Կառլովիցիի հաշտությամբ և 1700 թ-ի Կոստանդնուպոլսի պայմանագրով Ավստրիային են անցել Կենտրոնական Հունգարիան և Տրանսիլվանիան, Լեհաստանին` Աջափնյա Ուկրաինայի հարավային մասը, Վենետիկին` Մորեան, Ռուսաստանին` Ազովը: XVIII դարում Ավստրիայի, Պարսկաստանի և Ռուսաստանի հետ պատերազմներում Թուրքիան կորցրել է Վալախիան, Բոսնիայի մի մասը, Թավրիզը, Համադանը, Ռուսաստանին է վերադարձրել 1711 թ-ին գրաված Ազովը և Զապորոժիեն: 1783 թ-ին Ղրիմը միացվել է Ռուսաստանին, Վալախիան և Մոլդովան անցել են Ռուսաստանի հովանավորության տակ: XVIII դարի վերջից կայսրության եվրոպական տիրույթների ճակատագրի հարցը և ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարն ավելի են մեծացրել Թուրքիայի կախվածությունը մեծ տերություններից: Եվրոպական դիվանագիտութան մեջ առաջացել է Արևելյան հարցը` որպես «օսմանյան ժառանգության» բաժանման հիմնախնդիր: 

Սելիմ III սուլթանը (1789–1807 թթ.) ռազմական հզորությունը վերականգնելու նպատակով փորձել է անցկացնել մի շարք բարեփոխումներ (հայտնի է «նիզամ-ի ջեդիդ» անունով), որոնք անհաջողության են մատնվել: 1806–12 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Բեսարաբիան ազատագրվել է թուրքական լծից, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացել են ներքին ինքնավարություն (1813 թ-ին Սերբիայում վերահաստատվել է թուրքական տիրապետությունը): 1821 թ-ին բռնկվել է հույների ապստամբությունը: 1830 թ-ին Հունաստանը հռչակվել է անկախ պետություն: 1828–29 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը: 1830-ական թվականներին Եգիպտոսի Մուհամմեդ Ալի փաշայի հետ ընդհարումից հետո ուժեղացել է Թուրքիայի կախումը եվրոպական տերություններից: 

Կայսրությունը փլուզումից փրկելու համար Մահմուդ II սուլթանը (1808–39 թթ.) դիմել է կտրուկ միջոցների. 1826 թ-ին վերացրել է ենիչերիների զորքը, 1834 թ-ին կատարել է վարչական նոր բաժանումներ, ստեղծել նախարարություններ, նախապատրաստել բարեփոխումների ծրագիր, որը «Թանզիմաթ» անվանումով հրապարակվել է Աբդուլ Մեջիդի (1839– 1851 թթ.) օրոք: 1839 թ-ի Հաթթը Շերիֆ և 1856 թ-ի Հաթթը Հումայուն հրովարտակները, որոնք նախատեսում էին բարեփոխումներ, հիմնականում չեն իրագործվել: Թեև հռչակվել էին Օսմանյան կայսրության հպատակների անձի և գույքի ապահովություն, դավանանքի ազատություն, Թուրքիայում շարունակվել է ոչ թուրք ժողովուրդների հալածանքը, որին հետևել են ճնշված ժողովուրդների, այդ թվում` հայերի (Զեյթունի 1862, 1878, 1895 թթ. և այլն) ապստամբությունները: Այդուհանդերձ, «Թանզիմաթի» շրջանակներում հայերն ստեղծել են Ազգային ընդհանուր ժողով, սուլթանական կառավարությունը որոշակի փոփոխություններով 1863 թ-ին վավերացրել է Ազգային սահմանադրությունը: 

 Ղրիմի պատերազմից (1853–56 թթ.) հետո Անգլիան և Ֆրանսիան ուժեղացրել են իրենց դիրքերը Թուրքիայում. Սև ծովը հայտարարվել է չեզոք գոտի: 1856 թ-ին ստեղծվել է Օտոմանյան բանկը, որի կապիտալը պատկանում էր անգլիացիներին և ֆրանսիացիներին: 

1865 թ-ին թուրք մտավորականները Կոստանդնուպոլսում հիմնել են «Նոր օսմաններ» գաղտնի քաղաքական կազմակերպությունը, որի նպատակը սահմանադրական միապետություն ստեղծելն էր և կայսրությունը տրոհումից փրկելը: 1876 թ-ի մայիսին պալատական հեղաշրջման հետևանքով Աբդուլ Ազիզը (1861–76 թթ.) գահընկեց է արվել, ձևավորվել է կառավարություն «Նոր օսմանների» պարագլուխներից` Միդհաթ փաշայի գլխավորությամբ, որը պետական և հասարակական գործիչ Գրիգոր Օտյանի հետ կազմել է Թուրքիայի առաջին սահմանադրությունը: 1876 թ-ին Աբդուլ Համիդ II-ը (1876–1909 թթ.) հարկադրաբար ընդունել է սահմանադրությունը, սակայն 1878 թ-ին չեղյալ է հայտարարել այն, ցրել պառլամենտը և հաստատել միահեծան իշխանություն: 

1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմում Թուրքիան պարտվել է: Ռուսական բանակի կազմում կռվել են նաև հայ կամավորական ջոկատներ: Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրով (1878 թ., փետրվար) Բուլղարիան ազատագրվել է թուրքական լծից, իսկ պայմանագրի 16-րդ հոդվածով օսմանյան կառավարությունը պարտավորվել է մինչև ռուսական զորքերի հեռանալը հայկական նահանգներում կատարել բարենորոգումներ: Եվրոպական տերությունները, համարելով որ Սան Ստեֆանոյի պայմանագրով տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերն ուժեղանում են, պահանջել են այն վերանայել Բեռլինի վեհաժողովում (1878 թ., հունիս): Բեռլինի պայմանագրով ճանաչվել է Սերբիայի, Ռումինիայի, Չեռնոգորիայի անկախությունը, Հյուսիսային Բուլղարիան դարձել է Թուրքիային վասալ իշխանություն, իսկ Հարավային Բուլղարիան` նահանգ Թուրքիայի կազմում` Արևելյան Ռումելիա անվանմամբ: Ռուսաստանին են անցել Կարսը, Արդահանը և Բաթումը: Պայմանագրի 61-րդ հոդվածով հայկական նահանգներում բարենորոգումների անցկացման հսկողությունը հանձնարարվել է տարբեր շահեր հետապնդող 6 տերությունների, որի հետևանքով խափանվել է բարենորոգումների իրագործումը: Արևմտյան Հայաստանի ազատագրման հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտել է որպես Հայկական հարց: 

Բեռլինի վեհաժողովից հետո Օսմանյան կայսրությունը շարունակել է կորցնել նվաճած երկրները: 1881 թ-ին Ֆրանսիային է անցել Թունիսը, 1882 թ-ին Անգլիային` Եգիպտոսը: XIX դարի վերջին Գերմանիան դարձել է Թուրքիայում Բաղդադի երկաթուղու կառուցման մրցակից Անգլիայի և Ֆրանսիայի հետ: 

Աբդուլ Համիդ II-ը, չկատարելով Բեռլինի վեհաժողովի որոշումները, ձգտել է Հայկական հարցը լուծել հայերի զանգվածային կոտորածներով: 1890-ական թվականներին Օսմանյան կայսրությունում զոհվել է ավելի քան 300 հզ. հայ: Զեյթունում, Վանում, Սասունում և այլուր հայերը դիմել են ինքնապաշտպանության: 

1889 թ-ին Կոստանդնուպոլսում ստեղծվել է երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կազմակերպությունը, որին հաջողվել է 1908 թ-ի հուլիսին իրականացնել հեղաշրջում և 1909 թ-ի մարտին անցնել իշխանության գլուխ: Աբդուլ Համիդը գահընկեց է արվել, սուլթան է դարձել նրա եղբայրը` Մահմեդ V-ը (1909–18 թթ.): 1909 թ-ին Ադանայի նահանգում երիտթուրքերի կազմակերպած  ջարդերի զոհ է դարձել 30 հզ. հայ: 1911–12 թթ-ի իտալա-թուրքական և 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմներից հետո եվրոպական պետությունների առջև նորից ծառացել է Հայկական հարցը: 1914 թ-ի հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագրով նախատեսվել է Արևմտյան Հայաստանում կատարել բարեփոխումներ, սակայն Առաջին աշխարհամարտն ի չիք է դարձրել այդ ծրագիրը: 1914 թ-ի հոկտեմբերին Թուրքիան մտել է պատերազմի մեջ: Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը ջախջախել են թշնամուն և 1915–16 թթ-ին գրավել գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը: Ռուսական զորքերի հաղթանակներին նպաստել են նաև հայ կամավորական ջոկատները: Երիտթուրքերը, օգտագործելով պատերազմի ընձեռած հնարավորությունը, իրագործել են հայերի ցեղասպանության իրենց նախապես մշակած ծրագիրը: Որոշ վայրերում հայերը դիմել են ինքնապաշտպանության: 1916 թ-ին թուրքական լծի դեմ ապստամբել են նաև արաբները: 

1918 թ-ի մարտին Թուրքիան և Գերմանիան Խորհրդային Ռուսաստանին պարտադրել են Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը: Կարսը, Արդահանը, Արդվինը նվաճելուց հետո` 1918 թ-ի մայիսին, թուրք զավթիչները ներխուժել են Այսրկովկաս: Հայ զինվորներն ու աշխարհազորը Սարդարապատի ճակատամարտում (մայիսի 21–29) պարտության են մատնել թուրքերին և կասեցրել նրանց արշավանքը Երևան: Սակայն թուրքերը Ղարաքիլիսայով հասել են Բաքու և սեպտեմբերի 15-ին սրի քաշել 30 հզ. հայի:

1918 թ-ին Թուրքիան պարտվել է Պաղեստինի և Բալկանյան ռազմաճակատներում: Հոկտեմբերի 30-ին Անտանտի երկրների և Օսմանյան կայսրության միջև Մուդրոս նավահանգստում կնքվել է զինադադար, որի պայմանները նպաստավոր էին նաև Հայկական հարցի լուծման համար: 1919 թ-ի հունվարի վերջին Փարիզի հաշտության խորհրդաժողովում Անտանտի գերագույն խորհուրդը որոշում է ընդունել Օսմանյան կայսրությունից մի շարք երկրների (այդ թվում՝ Հայաստանի)  անջատման մասին: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Անտանտը և Կոստանդնուպոլսում գործող սուլթանական կառավարությունը կնքել են Սևրի պայմանագիրը, որով զգալի տարածքներ են անցել Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Հունաստանի տիրապետության տակ: Այդ պայմանագրով լուծվել է նաև Հայկական հարցը: Սակայն Մուստաֆա Քեմալի Անկարայում ստեղծած կառավարությունը չի ճանաչել Սևրի պայմանագիրը: Պատերազմ սանձազերծելով (28.09 – 18.11.1920 թ.) Հայաստանի Հանրապետության դեմ` քեմալականները զավթել են մի շարք տարածքներ, կոտորել տասնյակհազարավոր հայերի: Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1921 թ-ի մարտի 16-ին, Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի կնքած պայմանագրով Այսրկովկասից Թուրքիային է անցել շուրջ 26 հզ. կմ2 տարածք: Թուրք-հունական պատերազմը (1919–22 թթ.) հույների համար նույնպես ողբերգական ավարտ է ունեցել: Դեռևս 1920 թ-ին ստեղծված Թուրքիայի Ազգային մեծ ժողովը 1923 թ-ի հոկտեմբերի 29-ին ընդունել է օրենք Թուրքիան հանրապետություն հռչակելու մասին: Առաջին նախագահ է դարձել Մուստաֆա Քեմալը, որին անվանել են Աթաթյուրք՝ թուրքերի հայր:

Բեռլինի վեհաժողով

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:

Բեռլինի վեհաժողովը հրավիրվել է Ավստրո-Հունգարիայի ու Անգլիայի նախաձեռնությամբ և Գերմանիայի աջակցությամբ՝ ռուս-թուրքական պատերազմի ավարտին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878 թ-ի փետրվարի 19) վերանայման նպատակով: Ավարտվել է Բեռլինի պայմանագրի ստորագրմամբ, որով Բուլղարիան հռչակվում էր ինքնավար պետություն՝ մեծ տերությունների համաձայնությամբ ընտրված և թուրքական սուլթանի կողմից հաստատված իշխանով: Բալկանյան լեռնաշղթայից հարավ կազմվում էր Արևելյան Ռումելիա նահանգը, որը մնում էր սուլթանի քաղաքական և ռազմական իշխանության տակ, բայց ստանում էր վարչական ինքնավարություն: Թրակիան, Մակեդոնիան և Ալբանիան մնում էին Թուրքիային: Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում: Ռումինիան ստանում էր Հյուսիսային Դոբրուջան: Բեսարաբիայի մերձդանուբյան մասը վերադարձվում էր Ռուսաստանին: Ավստրո-Հունգարիային իրավունք վերապահվեց ժամանակավորապես գրավել Բոսնիան ու Հերցեգովինան: Ռուսաստանին էին միացվում Կարսը, Արդահանը և Բաթումը, իսկ Ալաշկերտի հովիտն ու Բայազետը վերադարձվում էին Թուրքիային: Բաթումը հայտարարվում էր ազատ նավահանգիստ: Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել հայերով բնակեցված իր փոքրասիական տարածքներում (Արևմտյան Հայաստանում), ինչպես նաև խղճի ազատության և քաղաքացիական իրավունքների հավասարություն ապահովել կայսրության բոլոր հպատակների համար:

Բեռլինի պայմանագիրն իր հիմնական մասով ուժի մեջ էր մինչև 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմները: Չլուծված թողնելով մի շարք հանգուցային հարցեր՝ այն ավելի սրեց ռուս-ավստրիական ու սերբա–բուլղարական մրցակցությունը և հող նախապատրաստեց Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) համար:

Ձգտելով եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայերի ծանր կացության վրա ու հասնել Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված բարենորոգումների իրականացմանը՝ Կոստանդնուպոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին ուղարկեցին ազգային պատվիրակություն՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ, որին, սակայն, թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին հասցեագրված հուշագիրը, որոնք նույնպես անուշադրության մատնվեցին:

Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցի շուրջ  բախվեցին երկու տեսակետներ. ռուսական պատվիրակությունը պահանջում էր բարենորոգումներն անցկացնել մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունն աշխատում էր այդ հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ: Ի վերջո վեհաժողովն ընդունեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: Այսպիսով հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից (որն ավելի իրական էր) և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա): Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ և  չէր լուծվում: Միաժամանակ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից  զինված պայքարով ազատագրելու գաղափարը:

Բեռլինի վեհաժողովը և հայերը՝

Մկրտիչ Խրիմյանը մասնակցում է Բեռլինի վեհաժողովին որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ներկայացուցիչ։ Խրիմյանը կոնգրես է ներկայացնում Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի «Ինքնավարության ծրագիրը», որի հաստատվելու դեպքում ճանաչվելու էր Հայաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։ Ավստրո-Հունգարիայի պատվիրակության ղեկավար Անդրաշին առաջարկում է օրակարգում ընդգրկել Հայաստանի ինքնավարության ծրագիրը։ Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Գորչակովը վետո է դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը կոնգրեսի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է Պյոտր Շուվալովը։ Եվ Խրիմյանի խնդրանքով, Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին վետո է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի վեհաժողովի օրակարգ, սակայն Սոլսբերիի առաջարկով օրակարգ է մտնում բարենորոգումներ իրականացնելու հարցը, որը ներառվում է դաշնադրության մեջ։

Հետաքրքիր փաստեր Հնդկաստանի մասին

1. Բնակիչների թվի առումով Հնդկաստանը համարվում է աշխարհի երկրորդ երկիրը:

2. Հնդկաստանի ազգային արժույթը ռուփին է:

3. Մեկ տարվա ընթացքում սպանությունների մեծ մասը տեղի է ունենում հենց այս նահանգում:

4. Հնդկացիների մեծ թվաքանակը ապրում է օրական 2-3 դոլարով:

5. Հնդկաստանում զուգարանի թուղթ չի օգտագործվում: Ersնցուղները կարելի է գտնել զուգարանների մոտ:

6. Հնդկաստանի բնակիչների մոտ 35% -ը աղքատ քաղաքացիներ են:

7. Շախմատն առաջին անգամ ստեղծվեց այս երկրում:

8. Առաջին բամբակյա նյութը ստեղծվել է Հնդկաստանում:

9. Եթե Հնդկաստանում մարդը գլուխը ցնցում է աջ ու ձախ, ապա նա համաձայն է ինչ-որ բանի հետ:

10. Հնդկաստանում ազատ շուկայում ալկոհոլային խմիչքներ չկան:

11. Հնդկաստանը սիրում է կծու կերակուր ուտել:

12. Հնդկաստանի յուրաքանչյուր նահանգ ունի իր սեփական լեզուն:

13. Հնդկաստանում բանանի տերևները հաճախ օգտագործում են որպես ափսե:

14. Հնդկաստանում հարսանիքի ժամանակ կարող է լինել շուրջ 2000 հյուր:

15. Երկրաչափությունը և հանրահաշիվը հայտնվել են հենց այս վիճակում:

16. Մոտ 5000 տարի առաջ Հնդկաստանում ծնվեց յոգան:

17. Հնդկաստանի ժողովրդի սգի գույնը սպիտակ է, ոչ թե սև:

18. Հնդկաստանը համարվում է ոսկու ամենամեծ սպառողը:ad

19. Հնդկաստանում կա գարնանային փառատոն, որը կոչվում է Հոլի: Այս օրը հինդուները ցրվում են գունավոր ներկերով, ուստի նրանք միմյանց երջանկություն են մաղթում:

20. Հինդուները չեն օգտագործում դանակ-պատառաքաղ, նրանք սովոր են ուտել իրենց ձեռքերով:

21. Հնդկաստանը բազմազգ պետություն է:

22. Հնդկաստանը համարվում է հեքիաթների և առակների երկիր:

23. Հինդուների տանը անհնար է գտնել լվացքի մեքենա: Եթե ​​մարդը կարող է իրեն թույլ տալ գնել նման սարք, ապա նա կունենա բավականաչափ գումար տնային տնտեսուհի վարձելու համար:

24 Հնդկաստանում կինը երբեք չի անվանում իր ամուսնուն անունով:

25. Հինդուները կարծում են, որ լավ կանանց ամուսինները չեն մահանում, ուստի Հնդկաստանում այրիների համար դժվար է ապրել:

Կայք,որից օգտվել եմ

Հետաքրքիր փաստեր Չինաստանի մասին

Չինաստան ասելիս առաջինը մեր մտքին են գալիս միլիարդավոր նույնանման դեպքերը, ծնելիության սահմանափակումները, հայտնի բրենդների կեղծքիները… Բայց Չինաստանը շատ ավելի հետաքրքիր, հարուստ և բազմազան է, քան թվում է առաջին հայացքից:

1. Չինաստանը աշխարհի ամենաբազմամարդ երկիրն է: 9,597,000 կմ² տարածքում ավելի քան 1,38 միլիարդ մարդ է ապրում: Այն տարածքով աշխարհում երրորդ երկիրն է՝ Ռուսաստանից և Կանադայից հետո։

2. Ամեն տարի Չինաստանում օգտագործում են մինչև 45 միլիարդ փայտիկներ: Դրանք սովորաբար պատրաստված են փայտից, մետաղից, փղոսկրից և պլաստիկից: Այս ավանդական դանակ-պատառաքաղներն այստեղ անվանում են «կուանցզի»:

չինական փայտիկներ - 10 փաստ Չինաստանի մասին

3.Չինաստանը աշխարհի խոշորագույն արտահանողն է և ապրանքների մեծությամբ երկրորդ ներմուծողը: Աշխարհում գրեթե յուրաքանչյուր չորրորդ իր պատրաստված է Չինաստանում:

4.Ավելի քան 35 միլիոն գյուղացիներ ապրում են քարանձավներում: Շատ քարանձավային տներ ժառանգություն են, իսկ դրանց արժեքը կարող է հասնել 45,000 ԱՄՆ դոլարի:

5. Չինաստանում ազգային սպորտը սեղանի թենիսն է: Այն խաղում են ամենուր` դպրոցներում, գործարաններում, մարզական ակումբներում և նույնիսկ երկաթուղային կայարաններում: Այս սպորտի նման հանրաճանաչությունը պայմանավորված է նրա հասանելիությամբ և պարզ իրերի կիրառությամբ: Հարկավոր է միայն սեղան, թենիս և շատ քիչ տարածք:

թենիս - 10 փաստ Չինաստանի մասին

6.Հին Չինաստանում խուտուտը կիրառվում էր ազնվականներին տանջելու համար: Այս մեթոդը անհավատալիորեն տարածված էր, քանի որ այն մարմնի վրա հետք չէր թողնում, իսկ  «տուժածներն» էլ  արագ վերականգնվում էին:

7.Ըստ կանխատեսումների՝ մինչև 2020 թվականը Չինաստանում կլինի 30-ից 40 միլիոն տղամարդ, որոնք չեն կարողնա գտնել իրենց երկրորդ կեսին՝ կանանց: Այսօր յուրաքանչյուր 100 կանանց համար կա 106,28 տղամարդ…

8.Չինաստանում համացանցի կախվածություն ունեցող դեռահասների համար կան հատուկ վերականգնողական ճամբարներ: Սա պետական ծրագիր է համարվում: 2008 թվականին Չինաստանն աշխարհում առաջին երկիրն էր, որը  ճանաչեց կախվածության այս ձևը որպես հոգեկան հիվանդություն:

ճամբարներ - 10 փաստ Չինաստանի մասին

9.2010 թվականին Չինաստանում՝ Պեկին քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ աշխարհում ամենամեծ խցանումը, որը տևեց 12 օր և ձգվեց գրեթե 100 կմ: Բազմաթիվ քաղաքացիներ վերադառնում էին քաղաք Չինաստանի օրվան նվիրված տոնակատարությաններից հետո:

Չինասատանի խցանումներ - 10 փաստ Չինաստանի մասին

10.Յուրաքանչյուր հինգ տարին մեկ Չինաստանում նոր երկնաքեր է կառուցվում: Այս պահին երկրի ամենաբարձր շենքը Շանհայի աշտարակն է, որի բարձրությունը 632 մ է, բայց մինչև 2019 թվականի վերջը Չանշա քաղաքը նախատեսում է ավարտին հասցնել 838 մետր Sky City-ի  երկնաքերի շինարարական աշխատանքները:

9inakan e8knaqe8 - 10 փաստ Չինաստանի մասին

Նապոլեոնի դարաշրջան հարցեր

Երկրորդ պարապմունք՝ Նապոլեոնյան դարաշրջան, պատասխանել հարցերին (դասարանում)

Կատարման ժամկետը՝ 06․12․2021-11․12․2021 թթ

1․ Ներկայացրեք Նապոլեոն Բոնապարտի՛ կոնսուլից կայսր դառնալու հաջորդական քայլերը։

Երբ 1804 թվականին Սուրբ Աստվածամոր եկեղեցում <<բոլոր ֆրանսիացիների կայսր>> նշանակվեց Նապոլեոնը, նա առաջին իսկ օրերից զբաղվեց պետության կարգավորման գործում։ Նա ստեղծեց <<Քաղաքացիական օրենսգիրք>>-ը,որը մինչ օրս Ֆրանսիայի պաշտոնական օրենսդրությունն է ներկայացնում։ Նապոլեոնը բարենորոգում կատարեց հասարակության ոլորտում։ Նապոլեոնը ընտանիքը ճանաչեց,որպես հասարակության գլխավոր ու կարևոր բջիջ,մաս։ Նապոլեոն Բոնապարտը բարենորոգումներ կատարեց զինվորական,ռազմական ոլորտներում։ Բանակը ուժեղացրեց,որի շնորհի կարողացավ մեծացնել տարածքը ու ամբողջովին կառավարել Եվրոպան։

2․Թվարկե՛ք Նապոլեոնի իրականացրած բարենորոգումները։ Ի՞նչ նշանակություն ունեցան դրանք Ֆրանսիայի համար։

Ֆրանսիայի համար դրանք մեծ նշանակություն ունեցան,որովհետև Նապոլեոնի ստեղծած ու ղեկավարած օրենսդրությունը մինչ օրս պահպանվում ու ղեկավարվում է Ֆրանսիայի Հանրապետության իշանության կողմից։ Ստեղծվել են ռազմական շատ մեծ բրիգադներ ու զորքեր,ուժեղացել են ռազմական ու զինվորական տեխնիկաները։ Նապոլեոնը պահպանում էր դաշնակիցների՝Անգլիայի,Իսպանիայի,Իտալիայի և մյուսների հետ հարաբերությունները,որոնք մինչ օրս ավելի բարիդրացիական են։ Զինվորական առումով,Ֆրանսիային Եվրոպայի երկրորդ երկիրն է,որն ունի միջուկային,ատոմային զենք՝ Մեծ Թագավորությունից հետ։ Ամենակարևորներից են կրոնական,դավանանքի օրենքները,որոնք մինչև Նապոլեոնի երկրորդ հեղափոխությունը եղել են աննշան։ Բայց երկրորդ հեղափոխությունից հետո Նապոլեոնը ուշադրություն դարձրեց կրոնական դավանքին։ Նա կոչեց,որ Ֆրանսիայի մեծ մասը կազմում են կաթոլիկները և ի վերջո պահպանեց այդ հիշատակը մինչ օրս։

Ռուսական կայսրություն

Ռուսական կայսրություն (ռուս. նախահեղ.՝ Россійская Имперія, ռուս.՝ Российская империя), կայսրություն, որը հիմնադրվել է 1721 թվականին և գործել է մինչև Ռուսաստանի հանրապետության հռչակումը Ժամանակավոր կառավարության կողմից, որը իշխանության եկավ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո։

Ռուսական կայսրությունը եղել է համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր կայսրություններից մեկը, որը սփռվում էր երեք մայրցամաքներով և իր չափերով զիջում էր միայն Բրիտանական և Մոնղոլական կայսրություններին։ Ռուսական կայսրության ընդարձակումը տեղի ունեցավ հարևան կայսրությունների հաշվին` այդ թվում Շվեդական կայսրություն, Ռեչ Պոսպոլիտա, Պարսկաստան և Օսմանյան կայսրություն։ Այն մեծ դեր խաղաց 1812-1814 թվականներին Նապոլեոն Բոնապարտին պարտության մատնելու մեջ։

Ռոմանովներն իշխեցին Ռուսական կայսրությունում 1721-1762 թվականներին, և նրա գերմանական ծագում ունեցող ճյուղը` Հոլշթայն-Հոտտորպ-Ռոմանով հարստությունը՝ 1762 թվականից։ 19-րդ դարի սկզբին Ռուսական կայսրության տիրույթները ձգվում էին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից Սև ծով, Բալթիկ ծովից Խաղաղ օվկիանոս և (մինչև 1867 թվականը) Ալյասկա։ 1897 թվականի մարդահամարով Ռուսական կայսրությունում ապրում էին 125.6 միլիոն մարդ, ինչը Ռուսաստանին դարձնում էր բնակչության թվով երրորդը աշխարհում Ցին Չինաստանից և Հնդկաստանից հետո։ Ինչպես բոլոր կայսրություններում, այստեղ նույնպես կային բազմաթիվ էթնիկ խմբեր, որոնք դավանում էին տարբեր կրոնների։ Ռուսաստանում կային բազմաթիվ անհնազանդ տարրեր, որոնք կազմակերպում էին բազմաթիվ ապստամբություններ և մահափորձեր։ Նրանք հիմնականում հայտնաբերվում էին գաղտնի ոստիկանության կողմից և հազարավոր մարդիկ աքսորվում էին Սիբիր։

Տնտեսապես կայսրությունը հիմնված էր գյուղատնեսության վրա, լայնածավալ տարածքներում հիմնականում աշխատում էին ճորտ գյուղացիները (մինչև 1861 թվականը, երբ նրանք ազատվեցին)։ Տնտեսությունը դանդաղորեն արդյունաբերականացվեց գործարաններում և երկաթուղում օտարերկրյա ներդրումների օգնությամբ։ 10-րդ դարից մինչև 17-րդ դարը Ռուսաստանում հողի սեփականատեր էին ազնվականները (բոյարներ), որոնք ենթարկվում էին կայսրին։ Իվան III-ը (1462–1505) հիմք դրեց մի պետության, որը հետագայում դարձավ կայսրություն։ Նա եռապատկեց երկրի տարածքը, վերջ դրեց Ոսկե հորդայի առավելությանը և վերանորոգեց Մոսկովյան Կրեմլը։ Պետրոս Մեծը (1682–1725) մարտնչեց բազմաթիվ պատերազմներում և արդեն ձևավորված վիթխարի կայսրությունը վերածեց եվրոպական գերտերության։ Նա տեղափոխեց մայրաքաղաքը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ, բացի այդ իրականացրեց մշակութային հեղափոխություն` հրաժարվելով որոշ հին ավանդույթներից և միջնադարյան հասարակական և քաղաքական նորմերը փոխեց նորով, որոնք հիմնված էին եվրոպական մոդելի վրա։

Եկատերինա II-ը (կառավարել է 1762–1796) Ռուսաստանը բերեց ոսկե դարաշրջանի, նա ընդարձակեց երկրի տարածքը նվաճումներով և շարունակեց Պետրոս Մեծի քաղաքականությունը երկրի արդիականացման ուղղությամբ։ Ալեքսանդր II կայսրը (կառավարել է 1855-1881) իրականացրեց բազմաթիվ բարեփոխումներ, ամենանշանավորը 21 միլիոն ճորտերի ազատումն էր 1861 թվականին։ Նրա քաղաքականության շնորհիվ՝ Օսմանյան կայսրության հպատակ Արևելյան Եվրոպայի ուղղափառ քրիստոնյաները պաշտպանվեցին։ Նրա քաղաքականության շնորհիվ՝ 1914 թվականին Ռուսաստանը ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի, Բրիտանիայի և Սերբիայի կողմից՝ ընդդեմ Կենտրոնական ուժերի։

Ռուսական կայսրությունը գործում էր որպես բացարձակ միապետություն մինչև 1905 թվականի հեղափոխությունը, որից հետո դե յուրե դարձավ սահմանադրական միապետություն։ Կայսրությունը քայքայվեց 1917 թվականի փետրվարյան հեղափոխության ժամանակ, ինչի գլխավոր պատճառն Առաջին համաշխարհային պատերազմում բազմաթիվ անհաջողություններն էին։

Չնայած կայսրությունը պաշտոնապես հռչակվել է Պետրոս Մեծի կողմից 1721 թվականին Նիշտադտի հաշտությունից հետո, որոշ պատմաբաններ համուզված են, որ կայսրությունը իրականում ստեղծվել է Իվան III-ի կողմից, երբ նա նվաճեց Մեծ Նովգորոդը, կամ երբ Իվան IV Ահեղը նվաճեց Կազանի խանությունը։ Մեկ այլ տեսակետի համարձայն՝ Ցարական տերմինը, որը սկսվեց օգտագործվել Իվան IV-ի թագադրությունից հետո ինքնին ռուսերեն կայսրություն բառի հոմանիշն է և Պետրոս Մեծը միայն լատինիզացրեց այն` կոչելով «Իմպերիա»։

Բնակչություն
Ռուսաստանի նվաճումների մեծ մասը տեղի է ունեցել 17-րդ դարում, երբ նվաճվեցին Սիբիրը և Ալյասկան, 17-րդ դարի կեսերին Ռուս-լեհական պատերազմից հետո կցվեց Ուկրաինայի արևմտյան հատվածը։ Լեհաստանը բաժանվեց 1790-ից 1815 թվականներին, և երկրի բնակչության մեծ մասը անցավ Ռուսաստանի հպատակությանը։ 19-րդ դարին տարածքը ընդարձակվեց Ասիայում, Կովկասում և հարավային Սիբիրում։

Ազգային հերոս՝Արկադի Տեր-Թադևոսյան

«Ես առանձնապես ոչինչ չեմ արել: Պարզապես խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն 1991-1992 թթ. փոխանցել եմ գործընկերներիս»,—հարցազրույցներից մեկի ժամանակ այսպես է գնահատել իր ավանդը Արցախյան պատերազի հաղթանակի ամենակարկառուն հերոսներից մեկը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը:

Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թ. մայիսի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Հայրը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է: 1915-ի դեպքերից հետո հաստատվել է Անիի Մայր տաճարի դիմաց՝ Արաքսի հայաստանյան ափին գտնվող Խարկով փոքրիկ գյուղում, ու ստանձնել տեղի բնակչության հոգևոր հովվի պարտականությունները: 1937-ի ստալինյան բռնաճնշումների տարիներին գյուղացիների հարգանքը վայելող հոգևորականը, նախապես տեղեկանալով, որ իրեն պատրաստվում են աքսորել, հասցնում է հեռանալ գյուղից: Նախ՝ մեկնում է Ռուսաստան, այնուհետև հաստատվում Վրաստանում՝ Թբիլիսիում, որտեղ էլ ծնվում է ապագա հրամանատարը:

1992թ. մայիսի 28, զորահանդես Հանրապետության հրապարակում։ Ձախից՝ գնդապետ (այժմ՝ գեներալ-մայոր) Ֆելիքս Գզողյան

1992թ. մայիսի 28, զորահանդես Հանրապետության հրապարակում։ Ձախից՝ գնդապետ (այժմ՝ գեներալ-մայոր) Ֆելիքս Գզողյան

Արկադի Տեր-Թադևոսյանը միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիի՝ համար 9, իսկ հետո՝ համար 10 ռուսական դպրոցներում: Մի առիթով Կոմանդոսը պատմել է, որ դպրոցական տարիներին առիթ է եղել մասնակցելու մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի: Ե´վ ինքը, և´ ուսուցիչները վստահ են եղել, որ ոսկե կամ արծաթե մեդալի հավակնորդ աշակերտը ձեռնունայն չի վերադառնա: Մնում էր կատարել միակ պահանջը, որ դրված էր մրցույթին մասնակցելու համար՝ փոխել հայկական ազգանունը. պահանջը չի բավարարվում:

Դպրոցն ավարտելուց հետո Տեր-Թադևոսյանը զորակոչվում է բանակ, այնուհետև ընդունվում Սանկտ Պետերբուրգի կապի ռազմական ակադեմիա, որից հետո ծառայության անցնում նախ՝ Գերմանիայում, հետո՝ Աֆղանստանում, Չեխիայում ու Բելառուսում, իսկ 1987-ին, ինչպես ինքն է նշել, հայրենիքի կարոտը ռազմարվեստում արդեն կոփված ու կայացած զինվորականին բերում է Հայաստան: Կոմանդոսը նախ ծառայության է անցնում Գյումրիում, հետո՝ Երևանում՝ միաժամանակ դասախոսելով գյուղատնտեսական ինստիտուտում՝ որպես ռազմական ամբիոնի դասընթացակարգի (ցիկլի) պետ:

Ձախից առաջինը Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոկսն է, 3-ը՝ Սերժ Սարգսյանը, 4-ը՝ Կոմանդոսը

Շուշին ազատագրելուց հետո: Նկարը՝ Հակոբ Պողոսյան

Հատկանշական է, որ Տեր-Թադևոսյանը չի մասնակցել Ղարաբաղյան շարժմանը և ջանացել է իր ուսանողներին հեռու պահել զանգվածային ցույցերից՝ ի տարբերություն իր տիկնոջ՝ Հասմիկ Միխայիլովնայի, ով շարժման ամենասկզբից հանուն անկախության պայքարի ամենաակտիվ մասնակիցներից է եղել:

Արկադի Տեր-Թադևոսյանի՝ առաջին անգամ Ստեփանակերտ մեկնելը ստացվել է ավելի քան պատահական. իրավիճակը այնտեղ ծանր էր ու անհրաժեշտ էր, որ համալսարանի զինվորական դասախոսներից մեկը ուղեկցեր Երևանից բուժօգունություն և բժիշկներ տեղափոխող ուղղաթիռը: Ամբիոնի մյուս աշխատակիցները, որոնց մեծամասնությունը ռուսներ էին ու առանձնապես հետաքրքրված չէին Արցախի դրությամբ, հրաժարվում են աջակցել: Այդ գործն իր վրա է վերցնում Կոմանդոսը, ով Ստեփանակերտից վերադառնալուց հետո սեփական աչքերով տեսած սարսափելի տեսարանների ազդեցության տակ  շտապ զեկուցում է իրավիճակի մասին իր վերադասներին ու դիմում «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարությանը՝ խնդրելով իրեն ընդգրկել՝ որպես խորհրդական:

Կոմանդոսը լավ էր հասկանում, որ ռազմաճակատ մեկնողներն ունեին կամք, հայրենասիրություն ու նպատակասլացություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են պատերազմում հաղթելու համար: Երիտասարդ ջոկատայինների բարոյական ոգին ի զորու կլիներ հրաշքներ գործել միայն զենք բռնել սովորելուց հետո: Հենց այս համոզմամբ էլ Արկադի Տեր-Թադևոսյանը սկսում է մարզել ու սովորեցնել երիտասարդներին, որոնցից շատերը մինչ այդ երբևէ զենք չէին առել ձեռքները:

Արկադի Տեր-Թադևոսյան

«Հարսանիքը լեռներում» օպերացիայի քարտեզը

«Հարսանիքը լեռներում» օպերացիայի քարտեզը

1991 թվականին Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվում է Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը վերջինիս հրամանատարության տակ փայլուն գործողության շնորհիվ թշնամուց ազատագրում են ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան), իսկ 1992-ի մայիսի 8-ին  իրականացվում է Շուշիի՝ ռազմարվեստի մեջ գլուխգործոց համարվող գործությունը՝ «Հարսանիքը լեռներում» օպերացիան: Բերդաքաղաքը, որտեղից օր ու գիշեր կրակ էր տեղում ստեփանակերտցիների գլխին, ազատագրվում և անցնում է իր օրինավոր տերերի ձեռքը:

Շուշին ազատագրելուց հետո: Կենտրոնում Կոմանդոսն է: Նկարը՝ Հակոբ Պողոսյան

Նշենք, որ Արկադի Տեր-Թադևոսյանը ուսանողների ու լրագրողների հետ հանդիպումների ժամանակ հաճախ է համեստորեն շրջանցում իր մարտական ուղու վերաբերյալ հարցերը՝ հաղթանակի կերտման գործում կարևորելով բացառապես ժողովրդի միասնականությունը, հիշեցնելով Չարենցի հայտնի խոսքերը՝ «Ո՜վ, հա’յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», և հավելելով՝ «Պատերազմը հաղթում են այն տղաները, ովքեր ինչ-որ նախաձեռնություններ են ցուցաբերում, լուրջ գործ անում: Իսկ հետո այդ բոլորը վերագրվում է մեկ ուրիշին…»:

Նա չի սիրում խոսել նաև այն մասին, թե ինչպես է ստացել Կոմանդոս անունը: Սակայն իր մերձավորների շրջանում մի անգամ անկեղծացել ու պատմել է, որ Կոմանդոս անունով իրեն կնքել են զինակից ընկերները Արցախում՝ որպես առաջնորդ, ում խոսքով շարժվել են գործողութունների ժամանակ: Տեր-Թադևոսյանին կոչել են նաև Լեռնային աղվես: Այս անունը կապված է մի գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում՝ գյուղերը պաշտպանելիս: Պատմում են՝ Կոմանդոսը լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է տարբեր կողմերից հարվածներ հասցնել թշնամուն, ու վերջիններիս թվացել է, թե սարերում հայկական բազաթիվ ջոկատներ են գործում:

Արկադի Տեր-Թադևոսյան

Պատմության առաջադրանքներ

Բլոգային գրառումներ կատարելիս հարկավոր է օգտվել 8-րդ դասարանի առաջադրանքներ բաժնում դրված հղումներից, ինչպես նաև սեփական բլոգային գրառումներից:

Առցանց աշխատանքի առաջին փուլ

Ներկայացնել 18-րդ դարի ազատագրական պայքարի հետաքրքիր և առավել կարևոր դրվագները:

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730)։

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնում է Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու, Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով։ Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին Աստրախանում մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան։

Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսվում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը։ Երկրում սկսվում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգ Թահմասպը փախչում է Թավրիզ։ Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա։ Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը։

Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك`‎‎ թագավոր)։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։

Ո՞վքեր էին աչքի ընկնում ազատագրական պայքարի ընթացքում:

Օսմանյան բանակի դեմ Արցախի հայ ազատագրական ուժերի պայքարում միայն այն ժամանակ է առավելությունն անցնում թշնամուն, երբ մահանում են Դավիթ Բեկը և Եսայի Հասան-Ջալալյանը։ 1728 թվականին թուրքական բանակները կարողացել էին գրավել Իրանի Ատրպատական (Ադրբեջան) նահանգը։ Գանձասարի կաթողիկոսը, տեղեկանալով 1724 թվականի ռուս-թուրքական պայմանագրի կնքման մասին, հակվել էր թուրքերի հետ բանակցելու մտքին։ Նույն կարծիքին էին նաև ազատագրական ուժերը, ովքեր հուսախաբ էին եղել ռուսական խոստումներից։

Խամսայի մելիքությունները
Հայ ազատագրական ուժերի մյուս մասը 1729 թվականի սկզբներին Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ նոր պատվիրակություն ուղարկեց ռուսական բանակ, սակայն դրական պատասխան չստանալով՝ այլևս չվերադարձավ Արցախ։ 1729-1731 թվականներին թուրքական նվաճման դեմ պայքարը շարունակում էր Գյուլիստանի սղնախը (այժմ՝ Շահումյանի շրջան), որի հրամանատարն էր Աբրահամ սպարապետը։ Արցախում ազատագրական պայքարն ավարտվեց։ Միևնույն ժամանակ պառակտում էր տեղի ունեցել Սյունիքում. Մխիթար սպարապետի ու Տեր-Ավետիսի տարակարծությունները հանգեցնում են Հալիձորի բերդի գրավմանը։

Աֆղանական և օսմանյան նվաճողների դեմ ապստամբության գլուխ անցած զորահրամանատար Թահմասպ ղուլի խանը մի քանի տարում վերականգնում է Պարսկաստանի սահմանները ու 1735 թվականին նոր հաշտություն կնքում թուրքերի հետ։ Նա դառնում է Իրանի նոր առաջնորդը՝ Նադիր շահ Աֆշարը (1736-1747)։ Օսմանյան զորքերի դեմ պայքարում նա օժանդակություն էր ստանում հայերի կողմից։ Որպես երախտագիտություն՝ շահը այցելում է Էջմիածին և ներկա է լինում պատարագին, Մայր աթոռի վերանորոգման համար նա հատկացնում է 1000 թուման, տաճարը զարդարում 15 կգ կշիռ ունեցող ոսկե ջահով։ Նադիրի բանակում էին Արևելյան Հայաստանի նշանավոր գործիչներ՝ Դիզակի (այժմ՝ Հադրութի շրջան) մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ։

Շահ հռչակվելուց հետո Նադիրը Արցախի հարթավայրից տեղահանեց և Խորասան աքսորեց այնտեղ բնավորված թյուրքական ջևանշիր քոչվոր ցեղին։ Նույն թվականին նա Արցախն անկախ հայտարարեց Գանձակի խանությունից՝ դարձնելով այն առանձին վարչական միավոր։ Նա վերահաստատեց Արցախի ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունները։ Այդուհետև Արցախի (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի) մելիքությունները սկսեցին անվանվել «Խամսայի (հինգ) մելիքություններ»։ Դրանց կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգան Մելիք-Եգանյանը, որը միավորում էր նաև Արցախի մելիքների ռազմական ուժերը։ Մելիք Եգանի մահից հետո (1744 թ.) կառավարչի պաշտոնն անցավ նրա որդի մելիք Արամին, իսկ այնուհետև վերջինիս եղբորը՝ մելիք Եսայու․

1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք: Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս: Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար:

Ներկայացնել, թե ինչպիսին էր հայերի և հարևան ժողովուրդների միջև առաջացած իրավիճակը:

Հայերի և հարևան պետությունների միջև,առանձապես Օսմանյան կայսրության հետ լարված էին։ Իհարկե Ռուսական Կայսրությունը օգնել է,բայց կոնկրտե Օսմանյան Կայսրության,Պարսկաստանի հետ լարված էին հարաբերությունները։

Ինչպիսի՞ն էր Ռուսական կայսրության մոտեցում մեր տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերին:

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնում է Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու, Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով։ Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին Աստրախանում մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան։

Առցանց աշխատանքի երկրորդ փուլ

Ըստ կետերի ներկայացնել, թե ինչպես էին տեղի ունենում արդյունաբերական նորարությունները:

Ո՞ր երևույթն էր կոչվում արդյունաբերական հեղաշրջում:

Գրել էսսե «Ինչպե՞ս եմ պատրաստվում զարգացնել իմ պետությունը»

Ես իմ հայրենիքը շատ եմ սիրում։ Դա իմ համար պատիվ է ծնվել և մեծանալ այս դարավոր,հին ու մշակութային երկրում։ Հայաստանը տարածաշրջանը ամենափոքր պետությունն է։ Հայաստանը չի եղել այսքան փոքր միշտ։ Այն Տիգրան Մեծի օրոք եղել է ծովից ծով Հայաստան,որն այս պահին կարող էր լինել հսկայական տարածք ու իշխանություն։ Ես միշտ ցանկացել եմ օգնել իմ պետությանը,ինչ-որ լավ բան անել իր համար,օգնել եմ մտածել եմ մեր երկրի մասին։ Շատ մեծ ու դիվանագիտական իշխաններ փորձել են զարգացնել մեր փոքրիկ պետությունը,շատ թագավորներ կան Հայոց պատմությունում ,որոնք ինչ-որ բանով զարգացրել ու մեծացրել են մեր լեռնային տարածքը։ Հայաստանը ամենահին երկրներից մեկն է,որ Հռոմից 29 տարով մեծ է։ Հայաստանը պատմական,պատերազմական տարածք է,որն դարեր շարունակ պայքարում է դարավոր,նենգ թշնամու կռիվներում։ Մեր թշնամին շատ խորամանկ է ու ցանկանում է վերցնել մեր հողերը,ասելով,որ դա իրենցն է,որը իրականում այդպես չէ։ Ես ցանկանում եմ հնարավորինս զարգացնել իմ պետությունը ։ Թեկուզ մանր,փոքր,չնչին բարի գործերով մենք զարգացնում ենք մեր պետությունը։

Կորեական թերակզու պատմությունը

Այս նյութը ես ինքն եմ կազմել։ Օգտվել եմ բազմազան կայքերից,դիտել եմ տարբեր վիդեոներ և եկել եմ այսպիսի եզրակացության։ Հիմա կներկայացնեմ երկու Կորեաների պատմությունը։

Ինչպես գիտենք Կորեայի թերակղզին բաժանվել է երկու մասի 1950-ական թվականներին երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում։ Այն եղել է Ճապոնական իմպերիայի մի մաս, որն պատերազմում պարտվելու արդյունքում կորցրել է այն։ Իսկ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն այն բաժանել են 38-երորդ զուգահեռագծի ուղղությամբ։ Սկսվել է երկու Կորեայի միջև պատերազմ 1950-53 թվականներին։ Հյուսիսը ԽՍՀՄ-ի կոմունիստական ռեժիմի կառավարության տակ էր, իսկ հարավը՝ ԱՄՆ-ի։ Մենք գիտենք, որ ըստ ցուցանիշի Կորեայի Հանրապետությունը, կամ ուրիշ ձև Հարավային Կորեան միշտ այսքան զարգացած չի եղել։ Այն զարգացել է 90-ական թվականներին և այսօր մի քանի անգամ գերազանցում է որոշ տերություններին իր տնտեսությամբ։ Հիմա եկեք ուսումնասիրենք ամեն Կորեան՝ առանձին-առանձին։

Շարունակել կարդալ