Հայ պատմագիտություն

Պատմագիտությունը նախապես կրել է նկարագրական բնույթ: XIX դարից սկսվել է սոցիալ-տնտեսական հարցերի ուսումնասիրությունը, և պատմագիտությունը դարձել է հասարակության կյանքը հետազոտող գիտություն: Նրա գլխավոր խնդիրներից է հասարակության ստույգ պատմության ուսումնասիրությունը՝ իր հաջորդականության մեջ:

Սիեմոն Ա Երևանցի /1710-1780 թվ․/

Պատմագիտությունը հենվում է հասարակության զարգացման ընթացքն արտացոլող անցյալի ու ներկայի փաստերի վրա. դրանց հավաքումը, համակարգումը, համադրումը և վերլուծությունը պատմագիտության հիմքն է: Դեռևս Հին Արևելքի և անտիկ աշխարհի պատմաբանները պատմական իրադարձությունները նկարագրելիս հիմնականում պահպանել են ժամանակագրական հաջորդականությունը: Այդ հանգամանքը խիստ կարևորել է նաև Մովսես Խորենացին (V դար):Պատմական գիտության ձևավորմանն էականորեն նպաստել են անտիկ պատմիչներ Հերոդոտոսի, Թուկիդիտեսի, Պոլիբիոսի, Տակիտոսի, Պլուտարքոսի, Ապիանոսի և ուրիշների աշխատությունները, որոնք պատմական դեպքերի ու փաստերի քննական ուսումնասիրության առաջին փորձերն են:

Գարագաշյան Անտոն /1818-1903 թվ․/

Ժամանակակից պատմագիտությունն առանձին բաժինների ու ճյուղերի, օժանդակ և հատուկ պատմական գիտակարգերի ու գիտությունների հանրագումար է: Դրանցից են աղբյուրագիտությունը, հնագրությունը, հնագրագիտությունը, դիվանագիտությունը, դրամագիտությունը, ժամանակագրությունը, կնքագիտությունը, տարեգրությունը, վարքագրությունը, վիմագրությունը և այլն: Պատմագիտության անխզելի մաս են կազմում հատուկ պատմական գիտություններ հնագիտությունը, ազգագրությունը և պատմական աշխարհագրությունը: Պատմագիտության պատմությամբ զբաղվում է պատմագրությունը, որը նաև որոշակի թեմայի կամ պատմաշրջանի վերաբերող պատմագիտական հետազոտությունների ամբողջություն է:Հայ պատմագիտության պատմությունն սկզբնավորվել է V դարում՝ Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Կորյունի, Եղիշեի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու երկերով:VI–VIII դարերի գործերից արժեքավոր են Սեբեոսի «Պատմությունը», Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի», Ղևոնդի «Պատմությունը» և այլ երկեր:Հայ պատմագրությունը նոր վերելք է ապրել IX դարի վերջից. շարունակվել են հատկապես Մովսես Խորենացու ավանդույթները: Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսը դատապարտել է կենտրոնախույս ուժերին և պաշտպանել միասնական պետության պահպանման անհրաժեշտությունը: Թովմա Արծրունին և նրա պատմությունը շարունակող Անանուն պատմիչը գրել են Արծրունիների և Վասպուրականի, Մովսես Դրասխուրանցին՝ Արցախի և Ուտիքի պատմությունները:

Գաթըրճյան Հովսեփ /1820-1882 թվ․/

Բագրատունյաց թագավորության հզորացման ժամանակաշրջանում (X դարի կես – XI դարի 1-ին քառորդ) հայ պատմագիրներն անդրադարձել են նաև հարևան երկրների պատմությանը՝ ստեղծելով «տիեզերական» պատմություններ: Պատմագրության այս ուղղության ներկայացուցիչները Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ, X դարի I կես – XI դարի II կես) և Վարդան Արևելցին (XIII դար) են: Արիստակես Լաստիվերցին (XI դար) իր «Պատմությունը» գրել է սելջուկ-թյուրքերի ավերիչ արշավանքների ժամանակ: XII դարում տարածվել է ժամանակագրության ժանրը (Մատթեոս Ուռհայեցու, Սամվել Անեցու, Մխիթար Անեցու և ուրիշների երկերը): XII դարի վերջին և XIII դարի սկզբին պատմագրության մեջ ձևավորվել է նոր դպրոց, որի հիմնադիր Վանական Վարդապետի «Պատմությունը» (չի պահպանվել) մեծ ազդեցություն է թողել նրա հաջորդների՝ Կիրակոս Գանձակեցու, Վարդան Արևելցու, Գրիգոր Ակներցու երկերի վրա: Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» գործը շարադրված է վավերագրական աղբյուրների հմուտ օգտագործմամբ: Կիլիկյան Հայաստանի պատմագրության ակնառու ներկայացուցիչներից են Սմբատ Սպարապետը (XIII դար) և Հեթում պատմիչը (XIII–XIV դարեր): Վերջինիս «Պատմություն թաթարաց» երկը (տրված է Ասիայի 14 երկրների պատմաաշխարհագրական նկարագրությունը) միջնադարյան Եվրոպայում օգտագործվել է որպես արևելյան երկրների աշխարհագրության, տնտեսական և քաղաքական կյանքի տեղեկատու:XIV–XVI դարերի պատմագրությունը ներկայացված է հիմնականում մանր ժամանակագրություններով (բացառությամբ Թովմա Մեծոփեցու «Պատմություն Լանկ-Թամուրա և հաջորդաց յուրոց» երկի):XVII–XVIII դարերի պատմագիրներ են Գրիգոր Դարանաղցին, Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Քանաքեռցին, Զաքարիա Ագուլեցին, Աբրահամ Գ Կրետացին, Խաչատուր Ջուղայեցին, Սիմեոն Ա Երևանցին, Երեմիա Քյոմուրճյանը, Ստեփանոս Շահումյանը, Եսայի Հասան-Ջալալյանը, Աբրահամ Երևանցին:

Եզյան /Եզով/ Կարապետ /1835-1905 թվ․/

XIX դարի հայ պատմագրությանը բնորոշ են նաև օրագրությունը և ուղեգրությունը: 1874–76 թթ-ին հրատարակվել է Միքայել Չամչյանի «Պատմություն Հայոց…» եռահատոր աշխատությունը: Արժեքավոր են նաև Ղուկաս Ինճիճյանի, Հովսեփ Գաթըրճյանի և Մխիթարյան մյուս միաբանների պատմական երկերը:XIX դարի հայ պատմագրության զարգացման մեջ մեծ դեր են ունեցել Մկրտիչ Էմինը, Մսեր Մսերյանը, Քերովբե Պատկանյանը, Կարապետ Եզյանը: Մեծարժեք աշխատություններ է գրել Ղևոնդ Ալիշանը:

Երիցյան Ալեքսանդր /1841-1902 թվ․/

Այնուհետև հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը շարադրել են Ստեփան Պալասանյանը, Անտոն Գարագաշյանը, Լեոն (Առաքել Բաբախանյան): Հայ եկեղեցու պատմությանն են վերաբերում Մաղաքիա Օրմանյանի, Ալեքսանդր Երիցյանի, գյուղացիության կենցաղի բարքերին՝ Սողոմոն Եղիազարովի աշխատությունները: Նիկողայոս Ադոնցը «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» երկում առաջինն է քննել նախարարական Հայաստանի հասարակական կարգը:1920–30-ական թվականներին հայ ժողովրդի ծագումնաբանության հարցերը քննելիս հեղինակները տուրք են տվել գաղթերի տեսությանը: 1950-ական թվականներին գիտնականները (Սուրեն Երեմյան, Իգոր Դյակոնով) հայ ժողովրդի ծագումը դիտել են որպես տևական և բարդ գործընթաց: 1980-ական թվականներին մի շարք ուսումնասիրողներ (Թամազ Գամկրելիձե, Վյաչեսլավ Իվանով) հիմնավորել են, որ հնդեվրոպական հանրության նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն ու հարակից շրջաններն են:1930–40-ական թվականներին Հակոբ Մանանդյանը, Խաչիկ Սամուելյանը և ուրիշներ մերժել են Հայաստանում ստրկատիրական հասարակակարգի առկայությունը: Հետագա ուսումնասիրողների (Ս. Երեմյան, Գագիկ Սարգսյան) կարծիքով՝ Հայաստանում եղել է ստրկատիրական հասարակարգ. բացահայտել են դրա առանձնահատկությունները և հելլենիստական բնույթը: Լուսաբանվել է հայկական առաջին պետական կազմավորումների պատմությունը (Հ. Մանանդյան, Անահիտ Փերիխանյան, Գ. Սարգսյան, Գևորգ Տիրացյան, Սիմոն Կրկյաշարյան, Հրանտ Արմեն, Ռուբեն Մանասերյան):Ուսումնասիրվել են ավատատիրական տնտեսության հիմնական գծերը, քաղաքների, առևտրի և արհեստների դերը, գյուղական համայնքը, հողատիրության ձևերը և այլն (Բաբկեն Առաքելյան, Բաբկեն Հարությունյան, Լևոն Բաբայան և ուրիշներ): Պավլիկյան և Թոնդրակյան շարժումների պատմությանն են վերաբերում Աշոտ Հովհաննիսյանի, Հրաչ Բարթիկյանի աշխատությունները: Մի շարք ուսումնասիրողներ (Թադևոս Ավդալբեկյան, Հակոբ Անասյան, Մանվել Զուլալյան, Հարություն Քյուրդյան, Բագրատ Ուլուբաբյան, Արամ Տեր-Ղևոնդյան և ուրիշներ) հետազոտել են Հայաստանում արաբական, սելջուկյան, մոնղոլական տիրապետության ժամանկաշրջանի, XV–XVIII դարերի, XVIII դարի առանձին իշխանությունների, Հայոց Արևելից կողմանց ազատագրական պայքարի պատմությունը: Հայաստանի հին և միջնադարյան մշակույթին վերաբերող ուսումնասիրություններում ցույց են տրված հայ փիլիսոփայության, գրականության, ճարտարապետության նվաճումները V–VII դարերում (Կամիլլա Տրևեր, «Հին Հայաստանի մշակույթի պատմության ուրվագծեր», 1953 թ., ռուսերեն, Բ. Առաքելյան, «Ակնարկներ Հին Հայաստանի արվեստի պատմության», 1976 թ.):Հայաստանի նոր պատմության առանցքային խնդիրները եղել են հայ-ռուսական հարաբերությունները (Ա. Հովհաննիսյան, Աշոտ Աբրահամյան, Վալտեր Դիլոյան և ուրիշներ):

XVIII դարի 2-րդ կեսի ազատագրական շարժումը և հայ-ռուսական հարաբերություններն ուսումնասիրել է Աբգար Հովհաննիսյանը («Հովսեփ Էմին», 1945 թ., ռուսերեն, «Անդրկովկասի միացումը Ռուսաստանին և միջազգային հարաբերությունները XIX դարասկզբին», 1958 թ., ռուսերեն): Արևելյան Հայաստանի հասարակական-տնտեսական հարաբերություններին են նվիրված Մկրտիչ Ներսիսյանի, Վարդան Պարսամյանի, Ծատուր Աղայանի, Գալուստ Գալոյանի, Զավեն Գրիգորյանի, Վահան Ռշտունու, Թադևոս Հակոբյանի աշխատությունները:XIX դարի 2-րդ կեսի հայ հասարակական հոսանքները լուսաբանել են Վ. Ռշտունին, Ազատ Համբարյանը և ուրիշներ, իսկ Հայաստանում մարքսիզմի տարածման, նարոդնիկական և առաջին բանվորական սոցիալ-դեմոկրատական խմբակների ու կազմակերպությունների գործունեության հարցերը՝ Մ. Ներսիսյանը, Խիկար Բարսեղյանը և ուրիշներ:Հետազոտվել են հայ ժողովրդի ազատագրական պայքարի հիմնական փուլերը (Մ. Ներսիսյան, Երվանդ Սարգսյան, Ա. Համբարյան և ուրիշներ), Արևմտյան Հայաստանի նահանգների պատմական ժողովրդագրությունը, ագրարային հարաբերությունների զարգացման առանձնահատկությունները, հայ բնակչության իրավական ու քաղաքական դրությունը, Հայկական հարցի նկատմամբ եվրոպական տերությունների և հայ հասարակայնության վերաբերմունքը (Աշոտ Մելքոնյան, Ջոն Կիրակոսյան, Արման Կիրակոսյան, Ծ. Աղայան): Ուսումնասիրվել են Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) ու Կովկասյան ռազմաճակատի մարտական գործողությունների ընթացքը և հայ կամավորական ջոկատների մասնակցությունը (Աշոտ Հարությունյան), Հայաստանի ընդհանուր իրավիճակի խնդիրները (Ե. Սարգսյան, Մակիչ Արզումանյան և ուրիշներ), 1920 թ-ին Հայաստանի տարածքային բաժանման հարցերը (Լենդրուշ Խուրշուդյան):Մեծ եղեռնի՝ հայ ժողովրդի ողբերգության նկատմամբ եվրոպական տերությունների և միջազգային հանրության վերաբերմունքի հարցերին անդրադարձել են Մ. Ներսիսյանը, Մ. Արզումանյանը, Ջ. Կիրակոսյանը, Արամայիս Մնացականյանը, Ռուբեն Սահակյանը, Վարդգես Միքայելյանը, Ա. Կիրակոսյանը, Վահագն Տատրյանը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Արտեմ Օհանջանյանը և ուրիշներ: 1966 թ-ին Մ. Ներսիսյանի խմբագրությամբ լույս է տեսել «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի ժողովածուն (ռուսերեն, 2-րդ լրացված հրատարակությունը, 1982 թ-ին, 1991 թ.՝ հայերեն):1950-ական թվականներից հրատարակվել են աշխատություններ՝ նվիրված հայկական գաղթավայրերի պատմությանը (Վլադիմիր Բարխուդարյան, Վ. Միքայելյան, Ա. Աբրահամյան, Վահան Բայբուրդյան, Պողոս-Լևոն Զեքիյան և ուրիշներ):

Երեմյան Սուրեն -1908-1992 թվ․/

Խորհրդային պատմագիտության մեջ կարևոր են Հայաստանում խորհրդային իշխանության համար պայքարի և հեղափոխական շարժման խնդիրները (Ա. Հովհաննիսյան, Արտաշես Կարինյան, 1950-ական թվականներից՝ Գևորգ Ղարիբջանյան, Ծ. Աղայան, Գ. Գալոյան և ուրիշներ), հայերի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939–45 թթ., Ա. Մնացականյան, Տիգրան Դրամբյան, Կլիմենտ Հարությունյան, Սեգվարդ Խարմանդարյան և ուրիշներ):Մշակույթի պատմությունը ներկայացված է Խորհրդային Հայաստանում մշակութային հեղափոխության (Կոստանդին Խուդավերդյան), հայ խորհրդային մտավորականության ձևավորման (Ալեքսանդր Գրիգորյանց), գիտության, լուսավորության, մամուլի (Լյուդվիգ Ղարիբջանյան, Հարություն Ֆելեքյան և ուրիշներ), մշակութային կապերի (Ա. Շահինյան, Կ. Խուդավերդյան) վերաբերյալ աշխատություններով:

Ներսիսյան Մկրտիչ /1910-1999 թվ,/

Որոշակի աշխատանք է կատարվել ժամանակակից Սփյուռքի սոցիալ-տնտեսական ու հասարակական կյանքի, Սփյուռքում հայկական կազմակերպությունների, հայրենադարձության պատմության ուսումնասիրության ուղղությամբ (Լ. Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Հովիկ Մելիքսեթյան, Կարլեն Դալլաքյան, Էդուարդ Մելքոնյան և ուրիշներ): Վրացագիտական մի շարք աշխատությունների հեղինակ է Պարույր Մուրադյանը:Հայ պատմաբանները (Մ. Զուլալյան, Ե. Սարգսյան, Ռ. Սահակյան) բացահայտել են թուրքական արդի պատմագրության՝ հայոց պատմության նենգափոխումները: Ստեղծվել են ընդհանրացնող աշխատություններ՝ «Հայ ժողովրդի պատմություն» (բուհական դասագիրք, 4 հատորով, 1963–70 թթ.), «Հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (1972 թ.), «Հայ ժողովրդի պատմություն» (8 հատոր, 1967–84 թթ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1986 թ.):1980-ական թվականների վերջերից պատմաբանների ուշադրության կենտրոնում Ղարաբաղի հիմնահարցն է: Ուսումնասիրվել են երկրամասի անցյալի իրադարձությունները, Խորհրդային Ադրբեջանի կազմում նրա տնտեսական, իրավաքաղաքական վիճակը, անկախության հասնելու դիվանագիտական պայքարի ընթացքը և այլն (Բ. Ուլուբաբյան, Յուրի Բարսեղով, Ռոնալդ Սյունի և ուրիշներ):Խորհրդային կարգերի փլուզումից հետո հայ պատմագրության առաջ ծառացել է հայոց պատմական ժառանգությունը համակողմանի արժևորելու՝ պատմական իրականությունը ճշմարտացի ներկայացնող գիտական աշխատություններ ստեղծելու խնդիրը:

Առաքելյան Բաբկեն /1912-2004 թվ․/

Պարզաբանվել են բարդ ու խճողված իրադարձություններով հարուստ 1917–23 թթ-ի Հայաստանի ներքին կացության և արտաքին քաղաքական իրավիճակի հիմնախնդիրները (Գ. Գալոյան, Հ. Սիմոնյան, Հրանտ Ավետիսյան, Արամ Սիմոնյան, Էդիկ Զոհրաբյան, Վ. Միքայելյան և ուրիշներ): Հրատարակվել են Լեռնային Ղարաբաղի և ՀՀ փաստաթղթերի ու օրենքների ժողովածուները (Վ. Միքայելյան, Գ. Գալոյան, Վլադիմիր Ղազախեցյան և ուրիշներ):Ջավախքի պատմության վերաբերյալ արժեքավոր աշխատություններ է գրել Ա. Մելքոնյանը («Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին», 2003 թ., և այլն):

Գրիգոր Տաթևացի

«Գրիգոր Տաթևացի»

Աստվածաբան, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, րաբունապետ Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից է, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից: Գրիգոր Տաթևացուն ժամանակակիցները մեծարել են Եռամեծ վարդապետ, Երկրորդ Լուսավորիչ հայոց և աստվածաբան, Սյուն և ախոյան Հայ եկեղեցու, Վարժապետ ամենայն հայոց և այլ պատվանուններով: 

Գրիգոր Տաթևացին (աշխարհական անունը՝ Խութլուշահ) սովորել է Տաթևի վանքում, աշակերտել մեծ աստվածաբան և իմաստասեր Հովհան Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակունիսի բարձրագույն դպրոցները, վարել փիլիսոփայության, աստվածաբանության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ: Դասախոսել է Մեծոփավանքի  և Սաղմոսավանքի դպրոցներում:

Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների (միարարներ) դեմ՝ պաշտպանելով Հայ եկեղեցու ինքնուրույնությունը: Տաթևացին 1390 թ-ին հաստատվել է Տաթևում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակել իր գիտամանկավարժական գործունեությունը: Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն: Տաթևացու 300-ից ավելի աշակերտները նշանակալի դեր են խաղացել հայ հոգևոր-եկեղեցական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում: Իր մանկավարժական հայացքները Տաթևացին ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատության մեջ, որը բացառիկ երևույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:Տաթևացին գրել է նաև մեկնություններ, լուծմունքներ, քարոզներ, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ:

Առավել կարևոր են «Գիրք հարցմանց» ու «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված ոչ միայն ժամանակի գիտության և կյանքի ամենաբազմազան խնդիրներին վերաբերող տեղեկություններ, այլև հայ դավանաբանական մտքի դարավոր ձեռքբերումները: Իր տեսակի մեջ բացառիկ է նաև «Քարոզգիրքը»՝ «Ձմեռան» և «Ամառան» հատորներով, որը եղել է քարոզխոսության, հռետորական արվեստի դասագիրք, որտեղ կարևորվել է քարոզը:Տաթևացին փիլիսոփայության մեջ պաշտպանել է երկակի աստվածային էությունների և բնության ճանաչման ճշմարտության սկզբունքը, սահմանազատել հավատի ու գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները: Նրա կարծիքով՝ Աստծու ստեղծած 4 տարրերը՝ հուրը, օդը, ջուրը և հողը, հավերժ են: Որոշ գոյերի ոչնչացումն ուրիշ գոյերի առաջացման սկիզբն է, իսկ տարրերը հավերժ են այս շրջապտույտի մեջ: Հասարակական ներդաշնակության խախտման հիմնական պատճառը համարել է աղանդավորական շարժումները և իշխող դասերի ագահությունը: Ըստ նրա՝ միապետը կամ իշխանը իրավունք չունի և չի կարող լուծել համաժողովրդական նշանակության հարցեր՝ առանց ժողովրդի մեծամասնության ընդհանուր համաձայնության:

Տաթևացին նաև մանրանկարիչ էր ու երաժիշտ: Պահպանվել է 1297 թ-ին գրված մի Ավետարան (Մատենադարան, ձեռագիր դ 7482), որը 1378 թ-ին նկարազարդել է Տաթևացին: Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնում է Մեծ պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը:

Մխիթար Հերացի

Պատանեկան տարիքում Մխիթարը հաստատվել է Կիլիկյան Հայաստանում, որտեղ ստացել է մասնագիտական հիմնարար կրթություն: Այնուհետև Սիսում և Հռոմկլայում կաթողիկոսներ Ներսես Շնորհալու, ապա Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ ծավալել է բժշկի ու գիտնականի իր գործունեությունը: XII դարի 60-ական թվականներին Մխիթար Հերացին արդեն մեծ հռչակ է վայելել, շրջել է երկրից երկիր, ուսումնասիրել բժշկության հայր Հիպոկրատի, արևելքի մեծանուն բժշկապետ Ավիցեննայի աշխատությունները, ճանաչել տարատեսակ բույսերի բուժիչ հատկությունները, դրանք փորձարկել տարբեր հիվանդությունների ժամանակ:

XII դարի 80-ական թվականներին Մխիթար Հերացին ձեռնամուխ է եղել «Ջերմանց մխիթարություն» (հրատարակվել է 1832 թ-ին) գրքի շարադրմանը: Նա գիրքն այդպես է անվանել, որպեսզի այն մխիթարի բժշկին՝ ուսմամբ, իսկ հիվանդին՝ առողջությամբ: Աշխատության մեջ նա անդրադարձել է Դաշտային Կիլիկիայի ճահճոտ վայրերում լայնորեն տարածված տենդային հիվանդությունների դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության, կանխարգելման և բուժման հարցերին: Հերացին տենդային հիվանդությունները բաժանել է 3 խմբի՝ «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ անող»:

Հետաքրքիր է նրա տեսությունը հատկապես «բորբոսային» տենդի մասին, ըստ որի` այդ տենդը վարակիչ է, իսկ նրա պատճառը մարդու արյան և մյուս հեղուկների մեջ գոյացող «բորբոսն» է, որը, կուտակվելով որևէ օրգանում, առաջ է բերում այս կամ այն հիվանդությունը: Ժամանակակից պատկերացումներով` դա վարակական շարժընթացի դիպուկ նկարագրություն է, ինչը Հերացին տվել է մանրէների հայտնագործումից շատ առաջ:«Բորբոսային» տենդերի խմբում Մխիթար Հերացին նկարագրել է դողէրոցքը, տիֆային և արյունավարակական հիվանդությունները, ժանտախտը, բնական ծաղիկը, կարմրուկը, տիֆը: 

Իսկ տենդային հիվանդությունների Մխիթար Հերացու դասակարգումը հենվում էր ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության, հիվանդի մանրակրկիտ հետազոտման վրա:Հերացին մշակել է բուժման համալիր մի համակարգ, որը հիմնված էր դեղաբուժության (հատկապես՝ բուսաբուժության), սննդաբուժության և ֆիզիկական եղանակների վրա: Նա լուրջ ուշադրություն է դարձրել նաև հոգեբուժման (պսիխոթերապիա) եղանակներին, ներշնչմանը՝ այդ նպատակով օգտագործելով նաև երաժշտությունը:Բժշկապետի «Ջերմանց մխիթարությունը» երկար դարեր լավագույն ձեռնարկ-դասագիրքն է եղել հայ բժիշկների և բժշկություն սովորողների համար: Հերացին մեծ աշխատանք է կատարել նաև հայ բժշկական տերմինների ստեղծման ուղղությամբ, որոնց մի մասը ցայսօր գործածվում է:1908-ին «Ջերմանց մխիթարությունը» գերմաներեն է թարգմանել Էռնեստ Զայդելը: Այնուհետև երկը թարգմանվել է մի շարք այլ լեզուներով և հայտնի դարձել եվրոպական գիտությանը:Մխիթար Հերացու անունով կոչվել են փողոցներ Երևանում ու Վանաձորում, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանը:ՀՀ-ում սահմանվել է Մխիթար Հերացու մեդալ:

Մխիթար Գոշ

Իմ առաջին հետազոտական աշխատանքը։ Գրել եմ Մխիթար Գոշի մասին։

Մխիթար Գոշը միջնադարյան հումանիզմի խոշոր ներկայացուցիչներից է, գիտնական, օրենսգիր, դավանաբան, մատենագիր, առակագիր: Գոշի «Գիրք Դատաստանի» երկը իրավունքի բացառիկ հուշարձան է հայ իրականության մեջ, իսկ առակների ժողովածուն՝ առաջին արձակ գեղարվեստական ստեղծագործությունը հայ գրականության մեջ: 

Մխիթար Գոշը սովորել է ծննդավայրում: Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ժամանակի առաջադեմ այլ գիտնականների: Ստացել է վարդապետի կոչում: Այնուհետև մեկնել է Կիլիկյան Հայաստան, աշակերտել Սև լեռան վանքերի համբավավոր վարդապետներին, վերստին արժանացել վարդապետի կոչման: Վերադառնալով Հայաստան՝ հիմնել է մի շարք դպրոցներ, ի վերջո հաստատվել է Գետիկ վանքում: Որոշ ժամանակ անց վանքը և շրջակա գյուղերը երկրաշարժից ավերվել են: 1191 թ-ին Գոշը, Զաքարյան իշխանների օժանդակությամբ, Գետիկից ոչ հեռու կառուցել է Նոր Գետիկ վանքը և մինչև կյանքի վերջը գործել այնտեղ: Նրա իմաստնության համբավն այնքան է տարածվել, որ շատերը (նույնիսկ վարդապետներ) անգամ հեռավոր վայրերից եկել են նրան աշակերտելու: 

Մխիթար Գոշը մեծ հեղինակություն է վայելել քաղաքական և պետական գործիչների շրջանում, մասնակցել է 1205 թ-ի Լոռեի և 1207 թ-ի Անիի եկեղեցական ժողովներին, եղել է Զաքարե Բ Մեծի խոստովանահայրն ու խորհրդատուն: Ժամանակակիցներն ու հետագա սերունդները նրան մեծարել են Այր իմաստուն և հեզ, Մեծ վարդապետ, Աշխարհալույս և այլ պատվանուններով:Մխիթար Գոշի գրչին են պատկանում մատենագրության տարբեր ճյուղերի վերաբերող մեկ տասնյակից ավելի աշխատություններ՝ «Գիրք Դատաստանի», «Երեմիայի մարգարեության համառոտ մեկնությունը», «Խրատական նամակներ», «Աղվանքի հայրապետների ցանկը» և այլն: Գոշի Դատաստանագիրքը («Գիրք Դատաստանի», 1184 թ.) հայ իրավաբանական մտքի մեծագույն նվաճումներից է: Գրել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ոգին բարձրացնելու, հայոց պետականության վերստեղծման, ապագա թագավորության պետական և իրավական հիմունքները սահմանելու, Հայ եկեղեցու դիրքերն ամրապնդելու, օտարների դեմ պայքարում ազգային ինքնությունը պահպանելու նպատակով: Դատաստանագիրքը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից (251 հոդված): Գոշը ձգտել է ստեղծել ազգային օրենսգիրք, բավարարել հայ հասարակության բոլոր խավերի իրավական պահանջմունքները, կանոնակարգել նրանց իրավահարաբերությունները, պաշտպանել համազգային շահերը, ժողովրդի ինքնությունն ու քաղաքական պայքարը: 

Ըստ Գոշի՝ պետությունն ու եկեղեցին այն 2 հիմնասյուներն են, որոնք պահում են հասարակության ամբողջ շենքը՝ որպես քաղաքական իրողություն: Օրենսգիրը ռազմաքաղաքական ուժեղ ու կենսունակ պետության գրավականը համարել է կենտրոնացված ու հզոր թագավորական իշխանությունը: Նման թագավորական իշխանություն ստեղծելու համար առավել կարևորել է Հայ եկեղեցու դերը:Դատաստանագրքում մեղքն ընկալվում է 2 իմաստով՝ կրոնական և իրավական. ըստ այդմ էլ Գոշը նախատեսում է պատժի 2 տեսակ՝ հոգևոր-եկեղեցական (բանադրանք, նզովք, ապաշխարություն, աստիճանազրկում, պաշտոնազրկում) և մարմնական-նյութական (մահապատիժ, մարմնական պատիժներ, ազատազրկում, գույքային-դրամական տույժեր): Ընդ որում, պատիժը պետք է ունենա ոչ թե տանջելու, վրեժ լուծելու, այլ խրատելու, ուղղելու, դաստիարակելու նպատակ:Արդարամտության գաղափարը Գոշն ամրապնդել է օրենքով և բոլոր խավերի համար սահմանել հավասար պատիժ: Հստակորեն սահմանազատել է թագավորի, եկեղեցու, իշխանների և ժողովրդի իրավունքներն ու պարտականությունները: Նա պաշտպանել է կնոջ շահերը, հատուցում նախատեսել այն ամուսինների համար, ովքեր ստորացնում, ծեծում են իրենց կանանց: Դարեր շարունակ «Գիրք Դատաստանի»-ն կիրառվել է ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկյան Հայաստանում, հայ գաղթավայրերում՝ Լեհաստանում, Ռուսաստանում (Ղրիմ, Աստրախան), Վրաստանում, Հնդկաստանում, Սուդանում:

Պահպանվել են Դատաստանագրքի բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 40-ը, այդ թվում՝ հնագույնը (ձեռագիր դ 488), պահվում են Մատենադարանում: Առաջին անգամ հրատարակվել է 1880 թ-ին: Թարգմանվել և հրատարակվել է լատիներեն, լեհերեն, հայատառ ղփչաղերեն, վրացերեն, ռուսերեն:Բացառիկ արժեքավոր է նաև Մխիթար Գոշի առակների ժողովածուն, որով XII դարի հայ գրականություն է մուտք գործել առակը՝ որպես ժողովրդական բանարվեստի տեսակ: Ժողովածուն բաղկացած է 190 առակից, որոնք զետեղված են 3 գլխավոր բաժիններում՝ «Առակք բարոյականք», «Առակք առասպելականք» և «Առակք ստեղծականք»: Առակներում հիմնականում արծարծվել են հասարակական ու կենցաղային խնդիրներ, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերություններ: Գոշը ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակով. դրվատել է առաքինությունը, ծաղրել թերությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազանել է չարիքը, մերժել պատերազմները, արդարացրել միայն հայրենապաշտպան կռիվը:Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թ-ին, Վենետիկում: Թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն:Միջնադարում Գոշի մասին հյուսվել են բազմաթիվ պատմություններ, որտեղ նա սրբացվել է:1993 թ-ին սահմանվել է ՀՀ Մխիթար Գոշի մեդալ:Մխիթար Գոշի արձանը կանգնեցվել է Մատենադարանի առջև, Երևանում նրա անունով կոչվել է համալսարան, Տավուշի մարզում՝ վանք և գյուղ: 

Պատմության հոկտեմբեր ասմվա առաջադրանքները

Կատարման ժամկետը` հոկտեմբեր

  1. Սահմանեք «Հայկական Վերածնունդ» հասկացությունը և նրա հետ սերտորեն կապված 10 հասկացություն;
  2. Համեմատեք միջնադարյան Հայաստանի կրթական հաստատությունները;
  3. Վերլուծեք Գրիգոր Մագիստրոսի գործունեությունը;
  4. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացին», «Գրիգոր Տաթևացի», «IX – XIV դարերի հայոց պատմագրությունը», «Մխիթար Գոշ», «Մխիթար Հերացի», «Հայկական ճարտարապետությունը X – XIV դարերում», «Հայկական խազեր», «Հայկական մանրանկարչություն», «Ռազմա-քաղաքական իրավիճակը Հայաստանում XV դարում», «Թուրք-պարսկական պատերազմները և Հայաստանը»:

Աղբյուրներ`

Հայկական վերածնունդ

Հայկական վերածնունդ

Գլաձորի համալսարան. հայ միջնադարյան մտքի կենտրոն

Գլաձորի համալսարան

Տաթևի համալսարան

Տաթևի համալսարանը, Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին

Հայոց միջնադարյան համալսարանը

Գրիգոր Մագիստրոս Պահլավունի

Գրիգոր Մագիստրոս Պահլավունի (Բջնեցի)

Մեր մեծերը. Գրիգոր Մագիստրոս

Գրիգոր Նարեկացի

Մեր մեծերը. Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Տաթևացի

Գրիգոր Տաթևացի. «Ոսկեփորիկ»

Մեր մեծերը. Գրիգոր Տաթևացի

Հայ միջնադարյան պատմագիտություն

Մխիթար Գոշի գիտական ժառանգությունը. պատմություն և արդիականություն

Մեր մեծերը. Մխիթար Գոշ

Մխիթար Հերացի

Վ/Ֆ «Մատենադարան. Ձեռագրերի գաղտնիքները/Ջերմանց մխիթարություն/»

Հայկական մանրանկարչություն

Վ/Ֆ «Թորոս Ռոսլին»

Մեր մեծերը. Սարգիս Պիծակ

Միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը

Վ/Ֆ «Մոմիկ»

Հաղպատի վանք

Սանահինի վանական համալիր

Վ/Ֆ «Հաղարծնի վանք»

Թուրքմենական տիրապետությունը Հայաստանում

Պարսկաթուրքական պատերազմներ

Թուրք-պարսկական պատերազմները Հայաստանում և նրանց հետևանքները (1590-1639 թթ.)

Ճամփորդություն դեպի Գառնի գյուղ

Սեպտեմբերի 25-ին,իմ պատմության ուսուցչու՝ ընկեր Գառնիկի,հայոց լեզվի ուսուցչուհու՝ ընկեր Արևիկի և խմբիս հետ մեկնեցի Կոտայքի մարզի Գառնի գյուղ,ուսումնասիրելու և պատմություն վերհիշելու նպատակով։

Սուրբ Երրորդության բակից մեկնեցինք ժամը 9։20 և սկսեցինք մեր ճամփորդությունը դեպի Գառնի․

Մեր առաջին կանգառը Չարենցի կամարն էր։Կամար երկայնքով տպագրված է հայնտի բանաստեղծությունը վերջին տան բառերը։ Մենք արտասանեցինք Չարենցի բանաստեղծությունը և շարժվեցինք առաջ։

Մյուս կանգառը Գառնի գյուղն էր․

Մենք ժամանեցինք Գառնի գյուղ,համտեսեցինք համեղ գաթան և գնացինք տեսնելու Գառնու տաճարը։

Մենք այնտեղ տեսանք հին ժամանակների քանդված թագավորության պալատները,նաև տեսանք բաղնիքը,որտեղ թագավորները ցնցուղ էին ընդունում։ Ահա ֆոտոշարքը․

Անկախություն

Ի՞նչ է անկախությունն ինձ համար։

Նախքան սկսելը շնորհավորում եմ բոլորիս անկախության հոբելյանական երեսուն ամյակը։ Երեկ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը՝ ՀՀ դարձավ 30 տարեկան։ Անկախությունը ձեռք ենք բերել 1991 թվականին։

Մի քիչ պատմությունից․

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհրդը ընդունեց ՀՀ- անկախության հռչակագիրը,որտեղ նշվում էր ՀԽՍՀ-ի կամ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմալուծման և նոր պետության ձևավորման մասին,որը պիտի կոչվեր ՀՀ՝Հայաստանի Հանրապետություն։ Սեպտեմբերի 21-ին 1991 թվականին,Հայաստանում անցկացվեց անկախության հարցով հանրաքվե,որին կողմ էին 99 տոկոսը բնակչության՝կամ էլ 2 միլիոն 40 հազար մարդ։ Այսպիսով ընդունվեց և դեկտեմբերի 26-ին Հայաստանը լիակատար անկախություն ստացավ,ԽՍՀՄ-ի կազմալուծման արդյունքում։

Ինձ համար անկախությունը,ազատությունը սուրբ արժեք է։ Այո,ես հպարտ եմ,որ ապրում եմ ազատ և անկախ պետությունում՝Հայաստանի Հանրապետությունում։ Անկախությունը արժեք է,որով կարելի է իմանալ երկրի մասին ավելին։ Մենք անկախ ենք,ուրիշ երկրից կախվածություն չունենք,ոչ մի երկիր չի ղեկավարում մեզնով։ Անկախությունը դա նույն ինքնուրույնությունն է,ինքնիշանությունը,երբ երկիրը կամ մարդը ինքն է որոշում ինչ անել և ինչպես անել։ Երբ երկիրը ինքնիշան է,ինքնուրույն է,ուստի ինքն է ներքին հարցերով զբաղվում,ինքն է որոշումներ կայացնում,ոչ թե մեկ այլ ավելի հզոր երկիր։ Անկախությունը ինձ համար իմ երկրի կարևորագույն արժեքներից,նպատակներից մեկն էր,որն 1991 թվականին իրականացավ։ Ես ուրախ եմ,որ ուրիշ երկիր չի կառավարում մեզնով։ Ահա այսպես եմ ես ինձ զգում,երբ մարդն ազատ է,անկախ է և ինքնուրույն է,ինքն է որոշում ինչ անել։ Անկախությունն դա այն արժեքն է,որին մենք հասանք,որը պահպանեցինք արյան գնով պատերազմների ժամանակ և,որը պահելու էինք և հպարտանանք։ Մեր դարավոր թշնամին ուզեցավ գետնով տալ,կործաներ անկախությունը Հայաստանի,բայց չստացվեց։ Մեր հզոր և ուժեղ զինվորների կամքի և հզորության արդյունքում կարողացանք պահպանել և զարգացնել մեր երկրի 30-ամյա անկախությունը։Փառք ու պատիվ մեր նահատակներին,նրանք են ամեն ինչ արել,որպեսզի մենք կարողանանք ապրել անկախ,ազատ երկրում։

Ամփոփումների շարք 3

Թվել սելջուկ-թուրքերի արշավանքները:

Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 11-րդ դարի կեսերին։ Դրանց հետևանքով Բյուզանդական կայսրությունը զրկվել է ամբողջ Փոքր Ասիա թերակղզուց և Հայկական լեռնաշխարհի տարածքներից, այդ թվում՝ նոր անկում ապրած Բագրատունիների թագավորության տարածքից, որի վրա շարունակում էին գոյատևել հայկական մի քանի թագավորություններ ու իշխանություններ։

Սելջուկյան տիրապետությունը Հայաստանում տևել է մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվել է մոնղոլ-թաթարների կողմից։ Սկզբում ամբողջ Հայաստանը գտնվում էր միասնական սելջուկյան սուլթանության կազմում։ Որպես առանձին միավորներ՝ իրենց ինքնուրույնությունն էին պահպանում Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113) ու

Սյունիքի թագավորությունները (987-1170)։12-րդ դարում սուլթանությունը թուլանում է ու տրոհվում մի քանի մասերի, ինչից օգտվում են հարևան պետությունները։ Փոքր Ասիայում ձևավորվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, որը նվաճում է Մեծ Հայքի արևմտյան գավառներն ու Փոքր Հայքը, անկախություն է ձեռք բերում Ռուբինյանների հիմնած նորաստեղծ Կիլիկիայի հայկական իշխանությունը, Հայաստանի հարավային նահագները գրավվում են Այյուբյան սուլթանության կողմից, իսկ հյուսիսում ստեղծվում են Անիի, Դվինի Շադդադյանների սելջուկյան ամիրայությունները։

Նրանք վերանում են Զաքարյանների շնորհիվ, ովքեր հաստատում են նոր հզորացող Վրացական թագավորության գերիշխանությունը՝ Վրաց Բագրատունիների գլխավորությամբ։ Վրաստանի կազմում Զաքարյանները ձեռք են բերել բարձր ինքնավարություն։ Արևելյան Հայաստանի ու Վրաստանի հարևանությամբ՝ նախկին Աղվանքի տարածքում, առաջանում են այլ ամիրայություններ ևս, որոնցից ամենահայտնին Գանձակի սելջուկյան ամիրայությունն էր։ Վերջինս նվաճում է հայկական վերջին թագավորությունը՝ Սյունիքը։

Սելջուկ-թուրքերի արշավանքները

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:

1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից:

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:

Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:

Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:

Նշել, թե ինչ հարաբերություններ էին Բյուզանդիայի և սելջուկ թուրքերի միջև 9-10-րդ դարերում:

1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում կրած ջախջախիչ պարտության հետևանքով կայսրությունը սելջուկ թուրքերին զիջեց կայսրության սիրտը՝ համարյա ողջ Փոքր Ասիան և Հայաստանը։ Կոմնենոսների հարստության օրոք (12-րդ դար) Բյուզանդիան ժամանակավորապես վերականգնեց իր խարխլված դիրքերը, սակայն Անդրոնիկոս Ա (1183-1185 թվականներ) կայսեր մահից հետո դարձյալ բռնեց անկման ճամփան։ Բյուզանդական կայսրությունը ծանր հարված ստացավ 1204 թվականին, երբ խաչակիրները Չորրորդ խաչակրաց արշավանքի շրջանակներում նվաճեցին մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և երկիրը մասնատվեց մանր հունական ու լատինական իշխանությունների։Չնայած 1261 թվականին Պալեոլոգոսների հարստության օրոք Կոստանդնուպոլիսը ետ նվաճվեց, Բյուզանդիան այլևս երբեք չվերականգնեց երբեմնի հզորությունը։ Սակայն կայսրության վերջին 200 տարիները համընկան մշակութային վերելքի հետ

1071թ. բյուզանդացիները վերջապես փորձեցին կասեցնել սելջուկ-թուրքերի սպառնալից առաջխաղացումը և մեծ զորքով շարժվեցին դեպի արևելք: Բյուզանդացիների և սելջուկ-թուրքերի միջև բախտորոշ ճակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ: Այն ողբերգական վախճան ունեցավ կայսրության համար: Բյուզանդացիները հսկայական կորուստներ կրեցին, գերի ընկավ նույնիսկ կայսրը: Շուտով բյուզանդացիները հարկադրված ընդունեցին իրենց պարտությունը և հաշտություն կնքեցին սելջուկ-թուրքերի հետ: Կայսրությունն ստիպված էր թշնամուն հանձնել ամբողջ Փոքր Ասիան: Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների: Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ:

Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա:

XI դ. Հայաստանին վիճակված արհավիրքները ողբերգական հետևանք ունեցան նաև կաթողիկոսական աթոռի համար: Քաղաքական անապահով վիճակից դրդված Հայոց հայրապետները շարունակ տեղից տեղ էին դեգերում և մշտական նստավայր չունեին: Այդ պատճառով Հայոց եկեղեցու հովվապետներն ապրում էին հայրենի երկրից հեռու, փոքրասիական զանազան քաղաքներում, մինչև որ վերջապես հանգրվանեցին Կիլիկիայում:

Ի՞նչ դեպք է տեղի ունեցել 1071թ

Մանազկերտի ճակատամարտ 1071, վճռական ընդհարում սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև, Մանազկերտի մոտ, օգոստոսի 19-ին։ Բյուզանդիան, XI դարում աստիճանաբար կայսրությանը միավորելով հայկական պետական միավորումները՝ տարածվեց արևելք։ Բագրատունյաց Հայաստանի մասնատման ընթացքում թուլացած հայկական ռազմական ուժերը բավարար չգտնվեցին սելջուկ-թուրքական հորդաների ներխուժումները Հայաստանի և Բյուզանդիայի սահմանամերձ երկրամասեր կանգնեցնելու համար։ 1070 թվականին սելջուկները գրավում են Մանազկերտը։ 1071-ի գարնանը Բյուզանդիայի կայսր Ռոմանոս IV անձամբ դուրս է գալիս արշավանքի ու 1071 թ. օգոստոսի 16-ին հետ գրավում Մանազկերտը։

Օգոստոսի 18-ին սելջուկ-թուրքական բանակի առաջապահը փորձում է հարձակվել բյուզանդական զորքի վրա, սակայն Վասիլակի ջոկատների կողմից կասեցվում է գրոհը։ Վասիլակը գերվում է, իսկ նրա բանակը լուրջ կորուստներ է կրում։ Հաջորդ օրը Ռոմանոս կայսրը ինքն է շարժում զորքերը սելջուկների վրա։ Ճակատամարտի թեժ պահին բյուզանդական բանակի կազմում եղած վարձկան ուժերն ու պեչենեգներն անցնում են իրենց ցեղակից թուրքերի կողմը՝ դժվարին կացության մեջ գցելով բյուզանդական զորամիավորումներին։ Ստեղծված դրությունը ստիպում է Ռումանոս IV ճամբար վերադարձի հրաման արձակել, որը կայսեր մահվան մասին կեղծ լուրերի տարածման առիթ է դառնում՝ խուճապ առաջացնելով զինվորների մոտ։ Նրանց մեծ մասը դիմում է փախուստի։ Բյուզանդական բանակի կազմում գտնվող հայկական զորամասերի մասին Միքայել Ասորին գրում է. “Հայկական զորքերը, որոնց հույները ցանկանում էին ստիպել իրենց հավատքը, առաջինը փախան մարտի դաշտից՝ թիկունքը շուռ տալով կռվողներին”։ Ամենայն հավանականությամբ սա չափազանցություն է, քանի որ այդ մասին չեն հիշատակում մյուս աղբյուրները, իսկ Միքայել Ասորին հայտնի է իր ընգծված հակաբյուզանդական կողմնորոշմամբ, որն էլ փորձում է տարածել նաև հայերի վրա։ Բացի այդ, նա իր պատմությունը շարադրել է դեպքերից ավելի քան 100 տարի անց և քաջատեղյակ չէ իրադարձությունների մանրամասներին։

Դրա փոխարեն Արիստակես Լաստիվերցին հաղորդում է, որ կայսրը սխալ տեղեկություններ էր ստացել հայերի մասին և ցասումով լցվել նրանց նկատմամբ, և չնայած հայերից ոմանք թշնամաբար էին վերաբերվում Ռոմանոսին ու բաժանվեցին նրանից, սակայն մարտնչեցին և զոհվեցին քաջաբար

Ամփոփումների շարք 2

Կատարման ժամկետը

10․05․2021-14․05․2021 թթ․

Ամփոփումների շարք

Բանավոր ներկայացնել Հռոմեկան կայսրությունը։

Նշել հռոմեկան կայսրերից մի քանիսին, նկարագրել նրանց։

Սրբազան Հռոմեական կայսրության կայսրերը կրում էին «հռոմեական կայսր» (լատ.՝ imperator Romanorum) կամ «Հռոմեական կայսրության կայսր» (լատ.՝ imperator Romanum gubernans imperium) տիտղոսները, այսպիսով ընդգծելով այն փաստը, որ հանդիասանում են Հռոմեական կայսրության իրավահաջորդները։

Օտտոն 1-ին Մեծի թագադրումից (962 թվական) կայսրությունը իր կազմի մեջ ներգրավեց նաև Գերմանիան, Իտալիան և Արելատի Բուրգունդյան թագավորությունը։ Սրբազան Հռոմեական կայսրություն անվանումը ծագել է 1254 թվականին, բայց ներկայումս վերագրվում է 962 թվականից (երբեմն նաև 800 թվականից) մինչև 1806 թվականը։Կայսեր խորհրդանիշներըԿայսեր խորհրդանիշներըՀաբսբուրգյան արքայատոհմի արքանները

Հաբսբուրգյան արքայատոհմի արքանները

1212 թվականին կայսրության կազմում թագավորություն դարձավ նաև Չեխիան։ Հետագայում Բուրգունդիան մտավ Ֆրանսիայի կազմի մեջմիսկ 15-րդ դարի կեսերին Ֆրիդրիխ 3-րդը հրաժարվեց Իտալիային ուղղված պահանջներից և ընդունեց նոր տիտղոս. գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության կայսր։ Այսպիսով, կայսրության տարածքները սահմանափակվում էին Գերմանիայով և Չեխիայով։ 19-րդ դարում Նապոլեոնական պատերազմներ սկիզբը մեծ վնաս հասցրին գերմանական պետությունների միասնականությանը։

Ֆրանց 2-րդ կայսրը Նապոլեոն Բոնապարտի ճնշումների պատճառով հրաժարվեց իր գահից (1806 թվական)։ Սրբազան Հռոմեական կայսրությունը դադարաց գոյություն ունենալ։Կարլոս Մեծը ստացավ կայսրի տիտղոս Հռոմի պապի՝ Լևոն 3-րդի կողմից, իր գահակալության ժամանակ 800 թվականին։ Հետագայում կայսրի տիտղոս ընդունելը կախված էր հռոմի պապի համաձայնությունից։ Սակայն Օտտոն 1-ին ժամանակաշրջանում համարվում էր, որ կայսրական տիտղոսի իրավունք ունի միայն Գերմանիայի թագավորը, ընտրված գերմանական կուրֆժրստների կողմից, ոչ բոլոր գերմանական արքաններն էին կարողանում թագադրվել պապի կողմից, և հետևաբար նրանցից ոչ բոլորն էին համարվում Սրբազան Հռոմեական կայսրության կայսր։1508 թվականին Գերմանիայի արքա Մակսիմիլիան 1-ինը, դեպի Հռոմ անհաջող արշավանքից հետո, պապի կողմից ստացավ ընտրյալ կայսրի կոչում։ Նրա իրավահջորդը Կարլոս 5-րդը տագադրվեց պապի կողմից, որպես կայսր 1530 թվականին, սակայն նրա հետնորդները այլևս չէին ցանկանում կայսր համարվելու համար ստանալ պապի համաձայնությունը, և պապի կողմից ստանում են այդ իրավունքը համարվել «ընտրյալ կայսրեր»։

Օկտավիանոս Օգոստոս

Օկտավիանոսը Հուլիոս Կեսարի քրոջ թոռն է և, Կեսարի կտակի համաձայն, նրա որդեգիրն ու ժառանգորդը։ Հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի նկատմամբ մ.թ.ա. 31 թ. Ակտիումի մոտ տարած հաղթանակով վերջ տվեց Կեսարի սպանությունից հետո սկսված քաղաքացիական պատերազմներին (մ.թ.ա. 43-31 թթ.)։

Ծագումով եղել է հարուստ ընտանիքից, Կեսարի քրոջ թոռն էր։ Մ. թ. ա. 44 թվականին որդեգրվել է վերջինիս կողմից ըստ կտակի և հայտնվել Հռոմեական Հանրապետության քաղաքական կյանքի կենտրոնում՝ ունենալով Կեսարի բազմաթիվ կողմնակիցների աջակցությունը։ Մ.թ.ա. 43 թվականին կեսարական Մարկոս Անտոնիոսի և Մարկոս Էմիլիանոս Լեպիդոսի հետ ստեղծել է երկրորդ եռապետությունը՝ ընդհանուր թշնամիների դեմ պայքարելու նպատակով։ Մարկոս Բրուտոսին և Սեքստոս Պոմպեոսին հաղթելուց հետո եռապետերի միջև սկսվել է պայքար հանուն իշխանության, որն ավարտվել է Անտոնիոսի և Օկտավիանոսի միջև ծավալված պատերազմով:

Տիբերիոս

Տիբերիոսի անձնական կյանքը Օգոստոսի կողմից զոհաբերվեց կասերական դինաստիական շահերին։ Մ.թ.ա. 11 թվականին Օգոստոսը ստիպեց Տիբերիոսին ամունալուծվել իր հղի կնոջ՝ Վիպսանիա Ագրիպայի հետ, որից նա արդեն ուներ որդի և ամուսնանալ Օգոստոսի այրի դստեր Յուլիայի հետ։ Ամուսնությունը հաջող ընթացք չունեցավ և, հնարավոր է, բացասաբար անդրադարձավ Տիբերիոսի բնավորության վրա։ Մ.թ.ա. 6 թվականին Տիբերիոսը թողնում է Հռոմը և հեռանում հունական Հռոդոս կղզի, որտեղ մնում է մինչև մ.թ. 2 թ.։

Տիբերիոսի այդ քայլը հարուցում է Օգոստոսի դժգոհությունը, նամանավանդ, որ մինչ այդ նա հինգ տարով շնորհել էր Տիբերիոսին տրիբունի լիզորություններ։ Մ.թ.ա. 2 թվականին Օգոստոսը դատապարտում է իր աղջկան՝ Յուլիային ամուսնական անհավատարմության համար և խզում նրա ու Տիբերիոսի միջև ամուսնությունը։ Մ.թ. 4 թվականին, Օգոստոսի թոռներ՝ Լուցիոս և Գայոս Կեսարների հաջորդական մահերից հետո, կայսրը որդեգրում է Տիբերիոսին՝ պարտավորեցնելով նրան իր հերթին որդեգրել Գերմանիկոսին, որը Տիբերիոսի եղբորորդին էր և Օգոստոսի քրոջ թոռը։ Հաջորդ 10 տարիներին Տիբերիոսը փաստորեն Օգոստոս կայսեր գահակիցն էր։Մ.թ. 14 թվականի օգոստոսի 19-ին Օկտավիանոս Կեսարի մահից հետո Տիբերիոսը ժառանգում է գահը՝ սեպտեմբերի 17-ին ստանալով սենատի համաձայնությունը։ Տիբերիոսի պրինցիպատը անցնում էր Օգոստոսի պատգամներին հավատարիմ մնալու նշանի տակ։ Արտաքին քաղաքականության բնագավառում նոր կայսրը հետևում էր գոյություն ունեցեղ սահմանների պահպանման և ամրապնդման սկզբունքին։ Մ.թ. 17 թվականին հռոմեական նահանգ է դառնում Կապադովկիան, որը մինչ այդ կախվածության մեջ էր Հռոմից։ Մ.թ. 21 թվականին Գաղիայում ծագած խռովությունը հեշտությամբ ճնշվում է։

Տիբերիոսի գահակալության տարիներին Հռոմեական կայսրությանը երկու անգամ սպառնում էր պատերազմ Պարթևաստանի հետ, սակայն մ.թ. 18 թվականին կոնֆլիկտը հաջողվեց մարել Արևելք արտակարգ լիազորություններով ուղարկված Գերմանիկոսի միջոցով, իսկ 30-ական թվականների սկզբներին խաղաղությունը հաջողվեց պահպանել Ասորիքի կուսակալ Լուցիոս Վիտելիոսի շնորհիվ։

Հռոմի նահանգները Տիբերիոսի օրոք ծաղկում էին, առաջին հերթին շնորհիվ կայսեր խնայողական քաղաքականության և խաղաղասիրության։

Ներոն

Ներոնը չէր սպասում, որ դառնալու է կայսր, քանի որ իր քեռի Կալիգուլան թագադրվել էր 25 տարեկանում և բավարար ժամանակ ուներ իր համար ժառանգորդ ունենալու։ Ներոնի մայրը՝ Ագրիպինան, կորցրել էր Կալիգուլայի բարեհաճությունը և իր ամուսնու մահից հետո աքսորվել։Կալիգուլան, նրա կինը` Կեսոնիան և անչափահաս դուստրը սպանվում են 41 թ. հունվարի 24-ին, որից հետո գահն անցնում է Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսին։Իշխանության անցնելով` Կլավդիոսն Ագրիպինային թույլ է տալիս վերադառնալ աքսորից։Մինչև Վալերիա Մեսալինայի հետ ամուսնանալը Կլավդիոսն ամուսնացած է եղել երկու անգամ։ Նախորդ ամուսնություններից ունեցել է երեք զավակ, որոնց թվում՝ մի որդի, ով մահացել էր երիտասարդ տարիքում։ Մեսալինայից ունեցել է երկու երեխա. աղջիկ՝ Կլավդիա Օկտավիան (ծնվել է 41 թ., հետագայում դարձել Ներոնի կինը) և տղա` Բրիտանիկոս անունով (ծնվել է 40 թ., մահացել 14 տարեկանում)։

48 թ. իր սիրեկանի հետ Մեսալինան ծրագրում է դավադրության միջոցով Կլավդիոսին զրկել իշխանությունից։ Դավադրությունը բացահայտվում է, և Մեսալինան ենթարկվում է մահապատժի։49 թ. Կլավդիոսն ամուսնանում է չորրորդ անգամ` Ներոնի մայր Ագրիպինայի հետ, թեև վերջինս իր զարմուհին էր։ Ագրիպինան համոզում է Կլավդիոսին, որ նա որդեգրի Ներոնին, և 50 թ. Ներոնն իր համար ընտրում է Ներոն Կլավդիոս Կեսար Դրուսոս Գերմանիկոս անունը։ Ներոնը տարիքով մեծ էր զարմիկ Բրիտանիկոսից և պատրաստվում էր ժառանգել գահը։51 թ. Ներոնը դառնում է տասնչորս տարեկան և արդեն համարվում է չափահաս։

Նա նշանակվում է պրոկոնսուլ, ներկայացվում է Հռոմի սենատին, Կլավդիոսի հետ միասին ներկայանում է հանրությանը 53 թ. ամուսնանում է իր զարմուհի Կլավդիա Օկտավիայի հետ։

Ինչպե՞ս կործանվեց Հռոմեկան կայսրությունը։

117 թվականին կայսրությունը հասավ իր տարածքային մեծության գագաթնակետին, իսկ 284 թվականին Դիոկղետիանոսը կայսրությունը բաժանեց երկու մասի։ Հիմնական տարածքային կորուսները սկսվեցին 376 թվականին, երբ մեծ տարածք անցավ Գոթերին և այլք։

476 թվականին, երբ Օդոակրը գահընկեց արեց Հռոմուլոս կայսրին, Արևմտյան Հռոմեական կայսրությունը ուներ չնչին ռազմական, քաղաքական կամ ֆինանսական ներուժ և չէր վերահսկում կայսրության մեծ մասին, որոնք ֆիկտիվ կոչվում էին հռոմեական։ Նվաճելով կայսրությունը, բարբարոսները ստեղծեցին սեփական իշխանությունը կայսրության մեծ մասում։

Սակայն կայսրության անկմամբ նրա մշակութային ժառանգությունը մնում է մինչ օրս։

Ամփոփումների շարք

Ամփոփումների շարք

Նշել փաստեր հեթանոսական կրոնի մասին։

Հեթանոսական կրոնը ծագել է շրջանի տարբեր կրոնների միացումից, մասնավորապես Արատտայի կրոնի և հին արևելքի կրոնների ձուլումից։ Առաջին կազմակերպված նախա-հեթանոսական ​​կրոնը գոյություն է ունեցել Վանի Թագավորությունում Ուրարտու։ Ուրարտուի կրոնը հայոց տարբեր ցեղերի և համադաշնությունների միասնական դիցարան էր էր, որը հավաքվեց և վերջնական իր տեսքը ստացավ Իշպուինի և Մենուայի արքաների ջանքերով։ Չնայած այն փաստին, որ դիցարանը բազմաստվածային էր և երկրպագվում էին տարբեր աստվածներ, կենտրոնական աստված Խալդին պաշտամունքի կենտրոնական աստվածությունն էր, ով իշխանություն ուներ ամբողջ տիեզերքի և յուրաքանչյուր էակի վրա համապատասխանաբար։ Խալդիականության այս գաղափարը հետագայում փոխանվեց Հեթանոսություն։ Ուրարտական ​​կրոնի եռաստվածային բնույթը `Խալդի, Թեյշեբա և Շիվինի 3 գլխավոր աստվածների պաշտամունքը անցել է նաև հեթանոսություն, ինչը ևս մեկ փաստարկ է` հօգուտ Խալդիական-Հեթանոսական ​​շարունակականության տեսության։Հեթանիզմի առաջին մեծապես կռապաշտական ​​ձևը հայտնվեց Ուրարտուի փլուզումից և Երվանդունիների առաջին համահայկական թագավորության ի հայտ գալուց հետո, ինչը տեղի ունեցավ Հայքի առաջին թագավոր Պարույր Սկայորդու ժամանակ։ Երվանդունիների օրոք սկսվեցին ի հայտ գալ հեթանոսության կենտրոնական դիք`ներառյալ Հայկի։Հետագայում անվանվեց Արամազդ ՝ իրանական ազդեցության տակ, Արայի հետագայում Միհր, Անահիտի և Վահագնի։

Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Տրդատ 3-րդ Մեծը Քրիստոնեական կրոնքի նկատմամբ 301-ից առաջ և հետ։

301թ․-ից առաջ

Տրդատ Մեծը կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

301թ․-ից հետո

Հայ ժողովրդի պատմության մեջ 301 թվականին տեղի է ունենում մի իրադարձություն և Տրդատ III Մեծ Արշակունին քրիստոնեությունը ճանաչել է պետական պաշտոնական կրոն։

Հայ ժողովրդի պատմության մեջ 301 թվականին տեղի ունեցավ դարակազմիկ մի իրադարձություն. Տրդատ III Մեծ Արշակունին (298-330) քրիստոնեությունը ճանաչել է պետական պաշտոնական կրոն։Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքըՀայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները։ Նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։

Ո՞վ էր Գրիգոր Լուսավորիչը։

ԳՐԻԳՈՐ ՊԱՐԹԵՎ) (303/305-326)

Հայոց Եկեղեցու առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Ա Լուսավորիչը ծնվել է 255 թվին, չնայած որոշ ուսումնասիրողներ նրա ծնունդը դնում են 239 թվին: Ավանդական պատմության համաձայն՝ նա սերել է պարթևական Սուրենի պահլավ ցեղի ներկայացուցիչ Անակից, որն իբր պարսից արքա Արտաշիր Սասանյանին խոստանում է սպանել հայոց թագավոր Խոսրով Մեծին (իմա՛ Տրդատ Բ):

Իրականում Անակը Մեծ Հայքի թագավորություն է գալիս պարսից արքայից արքա Շապուհ Ա-ի (239/241-272) իշխանության օրոք եւ գործում է վերջինիս որդի Որմիզդ-Արտաշիրի կամ Արտաշիրի ցուցումներով, որը եւ պատճառ է դարձել նրա ու պապի՝ Արտաշիր Ա Սասանյանի (224-239) նույնացման: Մեծ Հայքի թագավորությունը 253 թվին ռազմակալվում է պարսկական զորքերի կողմից, Խոսրով Մեծը փախչում է Հռոմեական կայսրություն, իսկ նրա որդիներն աշխատում են լեզու գտնել պարսից արքունիքի հետ:

Սակայն Վալերիանոս կայսեր գահ բարձրանալուց հետո, մեզ անհայտ հանգամանքներում, Խոսրովին հաջողվում է վերահաստատվել հայոց գահին, որն սկսում է լրջորեն անհանգստացնել պարսից արքունիքին: Ստանալով մեծ խոստումներ՝ անգամ թագավորական իշխանության եւ Սասանյան Պարսկաստանի երկրորդը լինելու պատիվը՝ Անակ Պարթեւը կեղծ լուրեր է տարածում, թե փախչում է Սասանյանների վտանգից, իսկ պարսկական զորքերն էլ ձեւի համար հետապնդում են նրան՝ իբրեւ թե փախցնելով նրան Ասորեստանի եւ Կորդուքի վրայով մինչեւ Ատրպատականի սահմանները: Հայոց թագավորը, որ այդ ժամանակ Ուտիքում էր գտնվում, կարծելով, թե Սասանյանների կողմից կոտորված Կարենյան Պահլավ ցեղի փրկված մասն է Հայաստան փախչում, Անակին փրկելու համար անգամ օգնական գունդ է ուղարկում:

Թեստային հարցեր

Ընթացքը՝  Պատասխանել հարցերին և կատարել բլոգային գրառումներ։

․ Նշել Կիլիկյան Հայաստանի  Իշխաններին։

Ռուբեն Ա /1080-1095 թվականներ/

Կոստանդին Ա /1095-1100 թվականներ/

Թորոս Ա /1100-1129 թվականներ/

Լևոն Ա /1129-1137 թվականներ/

Թորոս Բ /1145-1169 թվականներ/

Ռուբեն Բ /1169 թվական/

Մլեհ /1169-1175 թվականներ/

Ռուբեն Գ /1175-1187 թվականներ/

Լևոն Բ /1187-1219 թվականներ/

․ Նշել թե երբ՞ Կիլիկյան Հայաստանը հռչակվեց թագավորություն։

1198 թվականին Կիլիկյան Հայաստանը հռչակվել է Մեծ թագավորություն․ /1198-1375 թվականներ/

․ Նշել Կիլիկյան Հայաստանի թագավորներին։

Լևոն Բ (1198–1219 թթ.),

Զաբել (1219–1222 թթ.),

Ֆիլիպ (1222–25 թթ.),

Հեթում Ա (1226–1269 թթ.),

Լևոն Գ (1269–1289 թթ.),

Հեթում Բ (1289–96, 1299–1301 թթ.),

Սմբատ (1296–1298 թթ.),

Կոստանդին Բ (1298–99 թթ.),

Լևոն Դ (1301–1308 թթ.),

Օշին Ա (1308–1320 թթ.),

Լևոն Ե (1320–1342 թթ.),

Գվիդոն կամ Կոստանդին (1343–1344 թթ.),

Կոստանդին Դ (1345–1363),

Կոստանդին Ե (1365–1373 թթ.),

Լևոն Զ  (1374–1375 թթ.)

․ Կիլիկյան Հայաստանի ամրոցներ։

Թումլու ամրոց

Թումլու բերդ – Ադանայի նահանգում, Անարզաբա քաղաքի մոտակայքում, Ջահան գետի աջ ափին: Կառուցվել է զառիթափ լանջերով մի բարձրադիր ժայռի վրա: Զբաղեցնում է բավական մեծ տարածություն, ունի քարաշեն պարիսպներ, աշտարակներ և բուրգեր, որոնք բերդը բոլոր կողմերից դարձնում են անառիկ: Առաջին անգամ հիշատակվում է 12-րդ դարից: Կիլիկիայի հայկական իշխանությանն է միացվել Թորոս 2-րդի (1145–1169 թթ.) կողմից: Հավանաբար ամայացել է 1375 թվականի Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո:

Կոռիկոս ծովային բերդ

Կոռիկոսի ծովային բերդ – Միջերկրական ծովի ափին, Սելևկիայից 45 կմ. հյուսիս-արևելք, լեռներով շրջապատված հովտում: Կոռիկոս է անվանվել մոտակա համանուն լեռան անունով, որն հունարենից թարգմանաբար նշանակում է քրքում: Բերդը հիմնադրվել է Ք. ա. 3–2-րդ դարերում` Սելևկյանների տիրապետության օրոք և դարձել առևտրի կարևոր կենտրոն: Բյուզանդական տիրապետության շրջանում մտել է Տարսոնի նահանգի մեջ, հանդիսացել եպիսկոպոսական թեմի կենտրոն: Արաբա-բյուզանդական հակամարտության շրջանում պատմական աղբյուրներում բերդը չի հիշատակվում: 7–8-րդ դարերում ավերված ու աղքատացած էր: Կոռիկոսի բերդի դերը կրկին սկսում է բարձրանալ 11-րդ դարի վերջից` Խաչակրաց արշավանքների սկզբնավորումով: Կիլիկյան Հայաստանի իշխանապետ Թորոս 2-րդը (1145–1169 թթ.) Կոռիկոսը միացրել է Կիլիկիայի հայկական իշխանապետությանը: Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում պատկանել է թագավորից վասալական կախման մեջ գտնվող առանձին իշխանների: Կոռիկոսի բերդատերերից էր Օշին պայլը, որը Լևոն 4-րդ արքայի (1305–1307 թթ.) խնամակալն էր: Սակայն, վերջինս սպանել է տալիս Օշին պայլին և Կոռիկոսի բերդը դարձնում արքունի կալվածք: 14-րդ դարում բերդը որպես նվեր տրվել է Կիպրոսի արքայորդու որդի Բոհեմունդ Լուսինյանին: 1448 թվականին բերդին տիրել են Կարամանյան կոչվող թուրքմենական ցեղերը: Բերդն այնուհետև գրավում են եգիպտական մամլուքները, իսկ 16-րդ դարում` օսմանցի թուրքերը: Կոռիկոսը մինչև 17-րդ դարը շարունակել է մնալ որպես հայոց եպիսկոպոսանիստ:

Կոռիկոսը Կիլիկյան Հայաստանի ամենախոշոր նավահանգիստն էր և Այասի հետ միասին մեծ դեր էր խաղում երկրի տնտեսական կյանքում:

Անամուռ բերդ – Միջերկրական ծովի Անամուռի հրվանդանում, Անամուռ գյուղաքաղաքից 10 կմ. հեռու: Հիմնադրվել է որպես նավահանգիստ Ք. ա. 4-3-րդ դարերում փյունիկեցի ծովագնացների կողմից: Հունա-հռոմեական տիրապետության ժամանակ էական դեր է կատարել որպես բերդ: 1266 թվականին դեպի Կիլիկիա կատարած արշավանքի ժամանակ բերդը հայերից խլել է Իկոնիայի սելջուկյան սուլթան Սալահեդդինը, բայց 1284 թվականին Կիլիկիայի արքա Լևոն 3-րդը (1270–1289 թթ.) կրկին հետ է գրավել այն: Դրանից հետո Անամուռի մասին հայկական աղբյուրներում հիշատակություններ չկան:

  • Կիլիկյան Հայաստանի փոխհարաբերությունները խաչակրաց իշխանությունների հետ։

Թեստային հարցեր՝ 

1) Ո՞ր ծովի ափին էր գտնվում Կիլիկյան Հայաստանը։ 

ա․Միջերկրական ծովի ափին, բ․ Սև ծովի ափին 

2) Ո՞վ էր Կիլիկյան Հայաստանի առաջին թագավորը՝  

ա․ Մլեհ, բ․Լևոն 2-րդ իշխան

3) Ի՞նչ է ստեղծել Սմբատ սպարապետը։ 

ա․ Բանակ, բ․ Դատաստանագիրք 

4) Նշվածներից ո՞րն է Կիլիկյան Հայաստանի բերդերից։ 

ա․Կոռիկոս բ․Ամբերդ 

5) Ո՞վ էր Կիլիկյան Հայաստանի առաջին իշխանը։

 ա․ Ռուբեն Ա, բ․ Թորոս 2-րդ

Կիլիկյան Հայաստանի թագավորներ և թագուհիներ

Լևոն Ա Ռուբինյան

Լևոն Ա Ռուբինյան, (11-րդ դար — փետրվարի 14, 1140, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան (1129-1137)։ Կոստանդին Ա–ի որդին, Ռուբինյանների իշխանական տոհմից։

Կենսագրություն

Լևոն Ա-ն հաջորդել է եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։Կիլիկիայի Հայկական Թագավորություն, 1135

Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը (Թորոս Բ) 1143 թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։

Լևոն Բ

Լևոն Բ (1150, Կիլիկիայի Հայկական Թագավորություն — մայիսի 2, 1219, Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), հայոց թագավոր 1198 թվականի հունվարի 6-ից։ Ռուբինյանների արքայատոհմից։ Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին։

Leo II of Armenia.jpg

Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ-ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձած Ռուբեն Գ-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել է Արքայակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։

1187 թվականի մայիսին Ռավին դաշտում Լևոնը ջախջախեց Կիլիկիայի Հայոց Իշխանություն ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, որոնց գլխավորում էր Ռոստոմ անունով էմիրը, ազատագրեց հայաբնակ մի քանի շրջաններ։ 1187 թվականին Լևոնը հաղթեց և կախման մեջ դրեց Կիլիկիա ներխուժած՝ Հալեպի և Դամասկոսի սուլթանին։

Կիլիկիային սկսել էր սպառնալ նաև Եգիպտոսի Այյուբյան սուլթան Սալահ ադ-Դինը, որի դեպի Արևմուտք առաջխաղացումը կանխվեց 1189 թվականի Երրորդ խաչակրաց արշավանքով։ Խաչակիրները 1190 թվականին ճամբարեցին Կիլիկիայի Սելևկիա քաղաքում։ Լևոնի պատվիրակները, Ներսես Լամբրոնացու գլխավորությամբ, խաչակիրներին խոստացան տրամադրել ձիեր և ռազմապաշար, իսկ Գերմանիայի Հենրիխ VI կայսրը խոստացավ Լևոնին ճանաչել Հայոց թագավոր։ Եգիպտոսի սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջողությունից հետո Լևոնը, պատրաստվելով դիմագրավել Սալահ ադ-Դինին, 1193 թվականին նրա դաշնակից Անտիոքի դքսությունից գրավեց Պաղրաս և Դարպսակ բերդերը։ Կիլիկիայում և մերձակա երկրներում սփռված ասորի հավատակիցներին Հայոց կողմը ներգրավելու համար Լևոնը Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն 1192 թվականին հատուկ հրովատակով Հռոմկլայում հռչակեց Ասորվոց կաթողիկոս՝ ի հակաթոռություն Անտիոքում նստող Միխայիլ կաթողիկոսի։ 1193 թվականին Սալահ ադ-Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի սադրանքով, խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի 4-ին հանկարծամահ եղավ, և խափանվեց նրա առաջխաղացումը։

Դրանից հետո Անտիոքի դուքսը ցանկացավ խարդախությամբ ձերբակալել Լևոնին։ Դքսի նկրտումների մասին Լևոնն իմացավ հենց դքսի կնոջից, որն ըստ Միքայել Շաթիրյանի եղել է Լևոն Բ-ի սիրուհին, ու կանխեց Բոհեմունդին։ Լևոնը 1194 թվականին նրան հրավիրեց Կաստոն ամրոցը, ձերբակալեց և տարավ Սիս։ Դուքսը Լևոնի հետ հաշտություն ստորագրեց, ճանաչեց նրա ավագությունը, վերադարձրեց Ռուբեն Գ-ի գերության ժամանակ Կիլիկիայից զավթած հողերը։ Պայմանագիրն ամրապնդվեց դքսի գահաժառանգ որդի Ռայմոնդի և Լևոնի եղբոր 14-ամյա դուստր Ալիսի ամուսնությամբ։ Ռայմոնդը, որպես պատանդ դաստիարակվելու էր Լևոնի արքունիքում։ Ըստ որում, Ռայմոնդի գահը կժառանգվի Ալիսից ծնված որդուն։ Դրանով Լևոնը ձգտում էր իրավական հիմք ունենալ՝ ապագայում Անտիոքի զգալիորեն հայաբնակ իշխանությունը Կիլիկիային միավորելու և ավելի կենսունակ ու հզոր պետություն կազմակերպելու համար։ Այսպիսով, Լևոնի շրջակա թշնամիների դեմ տարած մի շարք հաղթանակներով բարձրացրեց պետության միջազգային հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց Կիլիկյան Հայաստանում թագավորություն հիմնելու համար։

Թագավոր

1196 թվականին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198 թվականի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստատեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ 1209 թվականին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց Նիկիայի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210 թվականին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214 թվականին իր դուստր Ռիթա-Ստեփանիային Լևոնը ամուսնացրեց Երուսաղեմի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218 թվականին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող Հունգարիայի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։

Արդյունք

Լևոնի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։ Բուն Կիլիկիայից բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և Գերմանիկեն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Լևոնը կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը։ Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։ Լևոնը իր արքունիք հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար։

Կիլիկիայի հայկական պետությունը

Կիլիկիայի հայկական պետութունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080–1375 թթ-ին` Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովափի հյուսիսարևելյան անկյունում: Անվանվել է նաև Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Հայոց Կիլիկիա, Սիսուան, Հայաստան Փոքր, Հայոց աշխարհ: Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080–1198 թթ.) և թագավորություն (1198–1375 թթ.): 


Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա: Տավրոսի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքից ձգվելով հարավ-արևելք՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշում էր փոքրասիական երկրներից: Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հարավից ողողում են Կիլիկիայի ափերը: Կիլիկիայով հոսող բազմաթիվ գետերից նշանավոր են Պիռամոսը (Ջահան, Ջիհուն), Սարոսը (Սիհուն), Կյուդնոսը (Տարսուսչայ), Կալիկադնոսը (Սելևկիա), Լամոսը (Լամաս): Սկզբնավորվելով լեռներից և ոռոգելով երկրի դաշտերն ու անդաստանները՝ այդ գետերը թափվում են Միջերկրական ծովը:Հռոմեացի Յուստինոս պատմիչը վկայում է, որ մ. թ. ա. 83 թ-ին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը Դաշտային Կիլիկիան միացրել է իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցել է նրա դաշնակից Միհրդատ VI Պոնտացուն: Մ. թ. ա. I դարից Կիլիկիայում ասորիների, հրեաների, հույների հետ միասին մեծ թվով հայեր են ապրել: IV դարի պատմիչ Ամմիանոս Մարկեղինոսը հաղորդում է, որ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցը կոչվում էր Հայոց ծոց:

Կիլիկիայի հայկական պետության զինանշանը և դրոշը․

X դարում երկրամասում հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973–992 թթ.), նրանց բյուզանդական եկեղեցու ոտնձգություններից զերծ պահելու նպատակով, Անտիոքում, Տարսոնում, Իսավրիայում և այլուր նշանակել է եպիսկոպոսներ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուզանդիան 1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկ-թյուրքերից: Ստեղծվել են հայկական իշխանություններ (Փիլարտոս Վարաժնունու, Գող Վասիլի, Լամբրոնի և այլն), որոնք XI դարի վերջին – XII դարի սկզբին կործանվել են:

Պատրաստել եմ նաև տեսանյութ։

Հայոց մշակույթի Ոսկեդարը

Հայոց մշակույթի Ոսկեդարը

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը

Կորցնելով պետական անկախությունը՝ հայ ժողովուրդը կորցրեց այն կարևոր լծակը, որով պաշտպանվում էր ռազմատենչ հարևաններից:

Դպրոցը

Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումը մեծապես խթանեց հայոց մշակույթի զարգացումը: Ամենուրեք բացվեցին դպրոցներ՝ նոր այբուբենով մանուկներին ուսուցանելու համար:

Դպրոցը

Նախկին դպրոցներում, որտեղ երեխաներին ուսուցանում էին ասորերեն կամ հունարեն լեզուներով, ուսուցումն սկսեց տարվել հայերենով և նոր գրերով: Ի տարբերություն հեթանոսության շրջանի, երբ մեհենագրերի կիրառությունը կենտրոնացած էր միայն սրբատեղիներում, քրիստոնեությունը ժողովրդական լայն զանգվածներին մատչելի դարձրեց կրթությունը: Մաշտոցը շրջում էր գավառներում ու դպրոցներ բացում, Սահակ Պարթև կաթողիկոսը մնում էր Վաղարշապատի արքունիքում՝ նախարարներին ուսուցանելու հայերեն գրերը: Մեսրոպ Մաշտոցը դպրոցներ բացեց ոչ միայն Արևելյան Հայաստանում, այլև բյուգանդական տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում: Մաշտոցի հիմնած դպրոցները կրթեցին մեծ թվով մանուկների՝ առաջ բերելով մշակութային հզոր շարժում:

Թարգմանչական գրականությունը: «Աստվածաշնչի» թարգմանությունը

Քրիստոնեությունը, ինչպես նշվեց, հայոց գրերը մատչելի դարձրեց շատերին: Իր հերթին հայոց գրերի կիրառությունը մեծապես օգնեց ժողովրդի մեջ քրիստոնեության տարածմանն ու նրա վարդապետության քարոզչությանը:

Ժողովուրդն ընդունել էր նոր կրոնը, սակայն քանի որ քարոզչությունը տարվում էր հունարենով կամ ասորերենով, այն շարունակում էր նրա համար մնալ մեծ մասամբ անհասկանալի: Հոգևորականության մեջ դեռևս զգալի թիվ էին կազմում օտարազգիները: Հայոց գրերի ստեղծումը զարկ տվեց թարգմանական գրականության հանդես գալուն: Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևն իրենց աշակերտների հետ ձեռնամուխ եղան «Աստվածաշնչի» հիրավի փայլուն թարգմանությանը: Պատահական չէ, որ ուսումնասիրողներն այն անվանում են «Թագուհի թարգմանությանց»: Այնուհետև նրանք սկսեցին հայերեն թարգմանել Հին աշխարհի նշանավոր շատ հեղինակների գործեր: Բնութագրելով նրանց գործունեությունը՝ Լեոն միանգամայն իրավացիորեն գրում է. «Նրանք առաջինն էին, որ իրենց ձեռքով հայացված եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին: Ավանդությունը հականե հանվանե ցույց է տալիս, թե որոնք են Սահակի և Մաշտոցի հեղինակած շարականները: Նրանց սկսածը շարունակեցին իրենց աշակերտները, այնպես որ Ոսկեդարը հանձնեց իր հաջորդ դարերին հոգևոր բանաստեղծությունների մի մեծ շարք»: Հին հայերենը՝ գրաբարը, որն արդեն մեծապես մշակվել էր հեթանոսական մեհյաններում, հենց սկզբից դրսևորեց գրական լեզվի ճկունությունն ու գեղեցկությունը: Գրաբարը, որ խոսակցական լեզու էր Այրարատում, այժմ էլ ավելի մշակվեց, հղկվեց և հետագայում իրավամբ վաստակեց ոսկեդարյան լեզու անունը: Թարգմանական գրականության ըստ ամենայնի զարգացումը զարկ տվեց նաև հայոց լեզվով ազգային պատմագրության ու գրականության զարգացմանը: Անկախ պետականությունը կորցնելուց հետո այն դարձավ հայությանը միավորող հզոր միջոց: V դարը դարձավ հայ մշակույթի զարգացման Ոսկեդարը:

Ազգային գրականության ձևավորումը: Գեղարվեստական արձակ, բանաստեղծություններ

Հին հայ բանահյուսության բազմաթիվ նմուշներ պահպանվել են հայ մատենագիրների և, հատկապես, Մովսես Խորենացու երկերում: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո լայն տարածում են ստանում հոգևոր երգերը կամ շարականները:

Պատմագրություն, իմաստասիրություն (փիլիսոփայություն) և գրականություն

V դ. սկզբնավորվում և ծաղկում է ապրում հայ պատմագրությունը:

Սասանյանների հեղաշրջումը Պարսկաստանում /շարունակություն/

Երկրորդ պարապմունք՝ Սասանյանների հեղաշրջումը Պարսկաստանում  (շարունակություն)

Արտաշիրի պայքարը հայ-հռոմեական ուժերի դեմ սկզբում ավարտվում է նրա ծանր պարտություններով: Մեծ Հայքի թագավորությունը շուրջ երկու տասնամյակ զերծ է մնում պարսկական արշավանքներից: Վիճակը փոխվեց, երբ իշխանության գլուխ եկավ Շապուհ Ա Սասանյանը: Պարսից ռազմատենչ փառասեր արքային 252 թ. հաջողվում է ռազմակալել Մեծ Հայքի թագավորության մեծ մասը: Խոսրով Ա-ն քաշվում է թագավորության արևմտյան շրջանները:

256 թվին մեծ բանակով Արևելք եկավ Վալերիանոս կայսրը, և հռոմեական օգնության շնորհիվ Խոսրով Մեծին հաջողվեց վերականգնել իր իշխանությունը թագավորության ողջ տարածքում: Սա խիստ անհանգստացրեց Շապուհ Ա-ին, որը Խոսրով Մեծին սպանելու առաջադրանքով Հայաստան է ուղարկում պարթև իշխան Անակին և նրա եղբորը իրենց ընտանիքներով, որոնք իբր փախել էին Սասանյանների հալածանքներից: Նրանք Հայաստանում գտնվելու երրորդ տարում՝ 259 թ., սպանեցին Խոսրով Մեծին: Դավադիրներն սպանվեցին հոգեվարքի մեջ գտնվող հայոց թագավորի հրամանով, իսկ Անակի որդի Գրիգորին և Խոսրով Մեծի որդի Տրդատին փախցրեցին Հռոմ: Այնուհետև Մեծ Հայքում հաջորդաբար իշխանության գլուխ բարձրացան երեք Սասանյաններ, որոնցից առաջինը Որմիզդ Արտաշիրն էր: Սասանյանները փորձ էլ չարեցին վերացնելու Մեծ Հայքի թագավորությունը՝ վախենալով հայ ժողովրդի դիմադրությունից: Նրանք պարթև Արշակունիների նմանությամբ Մեծ Հայքի թագավորությունը վերածեցին Սասանյանների երկրորդ թագավորության:

Արքայազն Տրդատը Հռոմում մեծացավ, ստացավ փայլուն կրթություն և դարձավ զինվորական: Ցուցաբերած մեծ ծառայությունների համար կայսրությունն արդեն 274 թվին նրան թագադրեց և ուղարկեց Հայաստան, սակայն հայոց գահին հաստատվելու առաջին փորձը հաջող չեղավ: Կայսր դարձած Դիոկղետիանոսը 288 թվին զորքեր ուղարկեց Մեծ Հայք, և Տրդատը հաստատվեց իր թագավորության տարածքի մեծ մասում: Շապուհ Ա-ի որդի Ներսեհ Սասանյանը, որ փորձել էր հիմք դնել անկախ արքայատոհմի, ստիպված եղավ քաշվել Մեծ Հայքի արևելյան շրջանները: 293 թ. Ներսեհ Սասանյանը բազմեց սասանյան գահին: Նա՝ վախենալով հայերի հնարավոր գործողություններից, Տրդատ Գ-ին հանձնեց իր տիրույթները Մեծ Հայքում՝ պահելով միայն անդրտիգրիսյան երկրամասերը: Սակայն ամրապնդվելով գահի վրա՝ Ներսեհը պատերազմ սկսեց Հռոմի դեմ՝ փորձելով տիրել Մեծ Հայքին: Սկզբնական որոշ հաջողություններից հետո նա ջախջախիչ պարտություն կրեց Բասենի գավառի Օսխա գյուղի մոտ 297 թվին: Գերի ընկան շատ պարսիկ մեծամեծներ և թագավորի կանանոցը: Հայտնվելով անելանելի դրության մեջ՝ Ներսեհը Միջագետքի Մծբին քաղաքում կնքում է 40-ամյա հաշտություն, որով պարսից արքունիքը ճանաչում էր Մեծ Հայքի թագավորության անկախությունը: Շատ չանցած, Հռոմը Մծբինի պայմանագրով ստացած անդրտիգրիսյան երկրամասերը զիջում Է Հայոց թագավորությանը: Արևելքում խաղաղություն է հաստատվում, և պատերազմներից հոգնած ժողովուրդները ազատ շունչ են քաշում: