Սեր և միություն Ձեզ․․․

Հունիսի 17-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մաթեմատիկայի դասավանդող Մենուա Հարությունյանի և մաթեմատիկոս ուսանող Հայարփի Մելիք-Մուշկամբարյանի հարսանյաց ծեսն է: 
Հարցազրույցը փեսայի` Մենուա Հարությունյանի հետ վարում է Եվա Խաչատրյանը
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Երջանկություն ու խաղաղ տարիների կյանք նորապսակներին․․․

Նորից հանդիպելու ակնկալիքով․․․

«Սարալանջ» ռադիոյի եթերում զովաբերցի ճամբարականներն են` իրենց տպավորություններով:
Հաղորդավարներ` Դավիթ Մուրադյան, Ալլա Առաքելյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Ճամբարն վերջացավ։ Ճամբարը ընդմիշտ մնաց բոլորիս սրտերում։

«Սարալանջ» ռադիոն` ժողովրդական արվեստների թանգարանից

Ցուցադրվեցին մատանիներ, կախազարդեր, թևնոցներ:
Հաղորդավար` Դավիթ Մուրադյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Ոսկերչությունը՝ որպես հնաոճ արվեստ։ Ոսկերչությունը հետաքրքիր, մշակության ու գեղարվեստական միջոց է, նկարչին իր պատկերածը իրական ձուլելու։ Ոսկերչությունը՝ “սարալանջ” ռադիոյի եթերում։

Հասկացա, թե ինչ է ազատությունը

«Սարալանջ» ռադիոյի եթերում շարունակում են ներկայանալ ութերորդցիները:
Հաղորդավարներ` Հասմիկ Սարգսյան, Դավիթ Մուրադյան, Լևոն Ավետիսյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Սովորողները ինքնաարտահայտվում են։

Մայիսյան 17-րդ հավաք

Կլոր սեղան. մաթեմատիկա առարկայի ուսուցումը «‎Մխիթար Սեբաստացի»‎ կրթահամալիրում:
Լսեք «Սարալանջ» ռադիոյի եթերում:
Հաղորդավարներ` Հասմիկ Սարգսյան, Դավիթ Մուրադյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Այս Մայիսյան հավաքը, ինչպես և մյուսները, հագեցած էր բազում նախագծերով, դրանց ներկայացմամբ ու ուսումնասիրությամբ։ Ես մի փոքր պատմեցի այն, ինչ լսել եմ հավաքից։ Անչափ գոհ էի, որ կարողացա մասնակցել այդ տարեկան ամփոփումին։ Հետաքրքիր էր լսել, թե ինչ են արել սովորողները այս ուսումնական շրջանի ժամանակ։ Հետաքրքիր էր հասկանալ, թե ինչու հենց այդ թեմաները։ Լսենք՝ “Սարալանջ” ռադիոյի եթերում։

Մայրենին կրթահամալիրում

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաքին ներկայացավ մայրենի խոսքի մշակույթի լաբորատորիան: Լսեք «Սարալանջ» ռադիոյի եթերում:
Հաղորդավարներ` Ավագ Առաքելյան, Սոնա-Մարիա Գույումճյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Սերը ուրիշ ձևով կվերադառնա քեզ մոտ…

«Կաֆկա» փիլիսոփայական ներկայացումը՝ նվիրված գրողի կյանքի վերջին շրջանին, ութերորդցի սովորող Միքայել Շվագիրի անհատական նախագիծն էր: Սարալանջ ռադիոյի եթերում պիեսի մասնակից սովորողներն են:

Հաղորդավարներ` Հասմիկ Սարգսյան, Դավիթ Մուրադյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Շատ հետաքրքիր պիես էր, ես անչափ շնորհակալ էի այդպիսի զգացմունքային ու հուզիչ բեմադրման համար։ Դա հրաշք էր։ Ես շատ չէի հետաքրքրվում այդ մարդով, բայց հիմա սկսեցի ավելի շատ հարգել ու սիրել Ֆրանց Կաֆկային։ Ութերորդցիները շատ հետաքրքիր ու հուզիչ պիես էին ներկայացնում, ու իմ կարծիքով ոչ բոլորն են պատրաստ այդ քայլին։ Ութերորդցիներից մի քանի հոգուց հարցազրույց վերցրեցինք։ Նրանք պատմեցին իրենց զգացմունքների, տպավորությունների մասին։ Շատ հետաքրքիր էր։ Անչափ շնորհակալ եմ Միքայել Շվագիրին, ով ստեղծեց այս բեմադրությունը։ Միքայելը նա էր, ով ստեղծեց այդ պիեսը հիմնվելով բաց աղբյուրներով ու ստեղծեց մի շատ հրաշալի պատկեր։ Դիտելով բեմականացումը, ես իրոք զգացի այդ ամբողջ ներքուստ ցավը, որը ապրել է հայտնի գրողը։

Ես սովորեցի թռչել․․․

«Սարալանջ» ռադիոյի եթերում ներկայանում են ութերորդցիները:

Հաղորդավարներ` Հասմիկ Սարգսյան, Դավիթ Մուրադյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Փոքրիկ ու հետաքրքիր հարցերով մենք փորձում ենք պարզել <<Մխիրթա Սեբաստացի>> կրթահամալիրի սովորողների տպավորություններն ու զգացմունքները։ Այսօրվա հյուրն էր Էմիլը, ումից մենք մի քանի հարցով փորձեցինք պարզել, թե ինչ մտքեր ունի կրթահամալիրի մասին։ Հետաքրքիր էր իմանալ, թե ինչ են մտածում սովորողները։

Թող այսպես էլ շարունակվի․․․

«Սարալանջ» ռադիոյի եթերում նոր հաղորդաշար է. «Թող այսպես էլ շրունակվի» խորագրով: Ներկայանում են ութերորդցիները:

Հաղորդավարներ` Հասմիկ Սարգսյան, Ավագ Առաքելյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Հույսով ենք, որ ամսագիրը կհաջողվի։ Կփորձենք մեր ամբողջ ուժերը ներդնել, որպեսզի այս հաղորդաշարը ծաղկի։ Մենք այս ամսագրի շրջանակներում կշրջենք, կծանոթանանք երեխաների, սովորողների և ուսանողների հետ, նաև կիմանանք նրանց կարծիքը կրթահամալիրի մասին։

Զարդ, զարդ, ծաղկազարդ․․․

Ծաղկազարդը (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է:
Ավելին լսեք «Սարալանջ» ռադիոյի եթերում:

Հաղորդավար` Հասմիկ Սարգսյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Դպրո՞ց, թե՞ կյանք

Միջին դպրոցի դասավանդողները  կարծիքներ են հայտնում «Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգի» վերաբերյալ։

Լսեք «Սարալանջ» ռադիոյի եթերում:
Հաղորդավարներ` Հասմիկ Սարգսյան, Դավիթ Մուրադյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Ռադիոնյութ

Ատեստավորումը իմ կարծիքով կախված է մարդու ցանկությունից, քանզի մարդ պետք է ընտրի այն; Բայց, այնուամենայնիվ ատեստավորումը ցույց է տալիս մարդու փորձառությունը, ունակությունը, ես դեմ չեմ, քանզի այդ ատեստավորումը ստուգում է մարդու, դասավանդողի ու ուսուցչի ունակությունները, հմտությունները։

Տիգրան Հայրապետյանի օրը կրթահամալիրում

Կրթահամալիրում օրը նվիրված էր քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ Տիգրան Հայրապետյանին:
Լսեք «Սարալանջ» ռադիոյի եթերում:
Հաղորդավարներ` Հասմիկ Սարգսյան, Դավիթ Մուրադյան, Լիլի Գիրագոսյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Կրթահամալիրում անցկացվում էր տոն, կլոր սեղան հանդիպում, որը նվիրված էր քաղաքագետ, միջազգայնագետ, լրագրող ու հանրայնախոս Տիգրան Հայրապետյանին։ Մենք շրջեցինք կրթահամալիրով մեկ, ծանոթացանք ծրագրի, նախագծի հետ։ Ի դեպ շատ հետաքրքրված էին, հասցրեցինք մի քանի ուսուցիչներից, ուսանողներից վերցնել հարցազրույցներ, որոնց շնորհիվ իմացանք նախագծերը։ Հարցազրույց վերցրեցինք նաև կրթահամամալիրի տնօրեն, հիմնադիր Աշոտ Բլեյանից։ Շատ հետաքրքիր ու հագեցած զրույց ստացվեց։ Մենք իմացանք ավելին Տիգրան Հայրապետյանի մասին, ծանոթացանք նրա կենսագրության ու գործունեության հետ։ Նաև լսեցինք որոշ ուսանողների վերլուծությունները Տիգրան Հայրապետյանի հոդվածների։ Այո, որոշ ուսանողներ, կրթահամալիրի սաներ վերլուծել ու հասկացել էին միտք փոխանցող հոդվածները, որոնք ի վերջո ներկայացրեցին կլոր-սեղան հանդիպման ժամանակ։ Շատ հետաքրքրիր, ուրախ, հագեցած ու հուշալից օր եղավ մեզ համար։ Շատ ուրախ էինք հանդիպմանը։

Գարնան պես բացվել են սրտերը․․․

Բացվել է աշխարհի գարունը,

Բացվել է գարունը և մարդկանց սրտերը…

Լսեք «Սարալանջ» ռադիոյի եթերում

Հաղորդավարներ` Հասմիկ Սարգսյան, Յանա  Սարդարյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Ահա և եկավ գարունը՝ իր գույներով։ Գարունը տարվա ամենատարօրինակ ու ամենահիասքանչ եղանակն է։ Մարտը՝ գիժ ամիսը, մեզ վախացնում է ցուրտ եղանակով, իսկ Մայիսը՝ մեր սրտի տաքությունը, հեռվից է կանչում մտորելու նրա փափուկ գրկում։ Լսենք սարալանջի եթերում։

Մեր Թումանյանը

Կրթահամալիրում թումանյանական օրեր են: Ներկայացնում ենք մեր ճանաչած Թումանյանին:

Լսե’ք «Սարալանջ» ռադիոյի եթերում
Հաղորդավարներ` Հասմիկ Սարգսյան, Դավիթ Մուրադյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Այն հարցին, թե ես ինչպես եմ պատկերացնում մեծն Հովհաննես Թումանյանին, կպատասխանեմ հետևյալ կերպ։ Հովհաննես Թումանյանը հայ գրականության այն նշանավոր մարդկանցից մեկն է, առանց որի գրականությունն պատկերացնելը, գրեթե անհնար է։ Հովհաննես Թումանյանն է սիրտ ու զգացմունք նվիրել հայ գրականությանը։ Իր ապրած կյանքի շրջանում մեզ նվիրել է այնպիսի հիասքանչ ստեղծագործություններ, բալլադներ, քառյակներ, հեքիաթներ և բանաստեղծություններ, որոնք մեզ են մեծացրել, մենք նրանցով ենք մեծացել և դաստիարակվել։ Հովհաննես Թումանյանը իր ստեղծագործությամբ փոխանցում էր խրատ, փոխանցում էր իր զգացմունքները։

Ամենայն հայոց բանաստեղծը գրում էր, ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար, և գաղտնիք չէ, որ հիմա շատերը հերթական անգամ ընթերցում են նրա ստեղծագործությունները։

Իմ կարծիքով Հայաստանում չկա այնպիսի դպրոցական ով չիմանա Հովհաննես Թումանյանին, իր նշանավոր ստեղծագործություններից <<Շունն ու կատուն>>, <<Մի կաթիլ մեղրը>>, <<Ախթամարը>>, <<Լուսավորչի կանթեղը>>, <<Քաջ Նազարը>>, <<Բարեկենդանը>> և իհարկե <<Սուտլիկ որսկան>>-ն ու <<Սուտասանը>>։ Այս հեթիաքներով ենք մենք մեծացել, դաստիարակվել։

Շնորհա՛վոր ծնունդդ մեծ բանաստեղծ

Նպատակը կատարմամբ է գեղեցիկ․․․

«Տիգրան Հայրապետյան» կենտրոնական ընթերցասրահում տեղի ունեցավ կլոր սեղան- քննարկում` նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվան:
Մանրամասները` «Սարալանջ» ռադիոյի եթերում:
Հաղորդավարներ` Հասմիկ Սարգսյան, Դավիթ Մուրադյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի:

Սարալանջի եթերում ներկայացված են իմ և Հասմիկի հարցազրույցները։ Մենք մոտենում էինք ուսուցիչներին, հետաքրքրվում էինք այսօրվա կլոր-սեղան հանդիպման մասին։ Շատ հետաքրքիր ու հագեցած, նաև բովանդակային պատասխաններ ստացանք։ Կարելի է ասել, մեր պատկերացրածից շատ էր, ու շատ գոհացնող արդյունք էր։