Քաղաքագիտական սուր մտքեր Տիգրան Հայրապետյանից

«Հայրենիքի սահմաններն առևտրի առարկա լինել չեն կարող․ Ազատը, Անկախն ու Միացյալը առասպել չէ, այլ առարկայական հնարավորություն, որը կյանքի կոչելու մեթոդաբանությանը մենք տիրապետում ենք։ Իրական հաղթանակի համար պետք է մեկընդմիշտ արձանագրել․ սիրում են Աստծուն։ Հայրենիքին ծառայում են։»

Իմաստալից, կարևոր ու խորհրդավոր էր։ Այսպես կարող եմ բնութագրել հետևյալ միտքը։ Ըստ էության, կարդալով որոշ ամենահայտնի վերլուծաբանների ու քաղաքագետների մտքերը Հայրենիքի վերաբերյալ, ես հասկացել եմ, որ ամենալավ պատկերացումը Հայրենիքի, նրա պաշտպանության, սահմանների անքակտելիության մասին ուներ հենց Տիգրան Հայրապետյանը՝ նորանկախ Հայաստանի հայտնի քաղաքագետը։ Իրոք, որ խորհուրդը պետք է ընդունել որպես սկզբունք ու առաջնորդվել դրանով, քանզի այլապես մենք չենք կարողանա պահել մեր պետականությունը, երկիրն էլ վստահորեն կգնա կործանման։ Երկու օրենք, երկու կարևորագույն սկզբունք՝ սիրել Աստծուն, ծառայել Հայրենիքին, որը պարտավոր է կատարել յուրաքանչյուր քրիստոնյա հայ իր կյանքի ընթացքում։ Եթե ծառայել կարելի է բանակում և աշխատելով, ապա սիրել Աստծուն կարելի է ամեն տեղ և ամեն ժամ՝ անկախ իրավիճակից։ Աստծուն սիրելը հարաբերական է, քանզի ամեն մեկը յուրովի է դա ընկալում։ Ոմանք ընկալում են ամեն օր եկեղեցում մոմ վառելը, իսկ ոմանք՝ տանը աղոթելը։ Սակայն իրական սերը, որը մենք կարող ենք փոխանցել Աստծուն, դա մեր քրտնաջան աշխատանքն է, ընտանիքի ու ազգի հանդեպ մեր խնամքը, սերը, հարգանքը․․․

Շարունակել կարդալ

«Ազգային-ազատագրական պայքարը մնաց 20-րդ դարում» Վանո Սիրադեղյան

Ըստ էության, հայ ազգային֊ազատագրական պայքարը ավարտվել էր անցած դարասկզբին՝ Առաջին Հանրապետության հիմնադրումով։ Հիմնվեց այն տարածքներում, որտեղ հայեր էին բնակվում։ Եւ մնաց այն սահմաններում, որտեղ հայերը մեծամասնություն էին կազմում։

Գիտակցո՞ւմ էին, թե՞ ոչ 88 թվականի շարժման ղեկավարները, նրանց գլխավոր խնդիրը Իմպերիայի քայքայման պահին Հայաստանի պետական անկախության վերահաստատելն էր եւ միջազգային ճանաչումն ապահովելը այն սահմաններում, ինչ սահմաններով Հայաստանը մտել էր ԽՍՀՄ կազմի մեջ։ 1990 թվականին, հարյուրամյակում միայն երրորդ անգամ հանրապետություն հռչակելուց հետո կարելի եղավ արձանագրել, որ եւս մեկ անգամ ավարտվեց դարասկզբին մեկ անգամ արդեն ավարտված ազգային֊ազատագրական շարժումը։ Ավելի ճիշտ, դարասկզբին վերջնականապես ավարտված լինելը հարկ եղավ արձանագրել նաեւ դարավերջին։

Շարունակել կարդալ

Տիգրան Հայրապետյան՝ հրապարակախոս, քաղաքագետ․ մտքերի վերլուծություններ

Տիգրան Հայրապետյանի խոսքերը արդիական են առ այսօր, չնայած, որ հայտնի հրապարակախոսը մահացել էր դեռևս 1999 թվականի մարտին։ Տասնամյակներ են անցել, սակայն նրա հայտնիությունն ու վերլուծությունների և հոդվածների արդիականությունը շարունակում են իրենց պատվավոր տեղը զբաղեցնել հայ հասարակության մեջ։ Ինքս ընթերցելով նրա «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը, ակամա, հասկանում եմ, թե ինչպիսի հեռանկարներ էին ձևավորվել ու ինչպիսիններն են դեռևս մնում անշարժ։ Կարդալով ու վերլուծելով որոշ մտքեր, Ձեր դատին եմ ներկայացնում Տիգրան Հայրապետյանի ամենահայտնի մտքերի ու կրճատ հոդվածների սեփական վերլուծությունս։ Կարծում եմ, որ հետաքրքիր կլինի ներկայի ու անցյալի միջև համեմատականներ ու զուգահեռներ տանելը։

Շարունակել կարդալ

«Գնաց՝ չհասկացվելու պատրաստ» Վանո Սիրադեղյան

Նա մի մեծ թշնամանքի զոհ գնաց, որն իր անձի հանդեպ չէր, այլ իր ընկերների, իր Շարժման, իր ժողովրդի ազատ ապրելու կամքի դեմ։ Թշնամությունը կարող է գիտակցված լինել, կարող է՝ ոչ․ դրանից հետեւանքի ահավորությունը չի նվազում։ Ավելին՝ չգիտակցված թշնամությունը ատելությունը վերածում է անասնական մոլուցքի, որից փրկություն չունի լավը, ողջախոհը, բանականը։ Մտավոր տկարությունը, եթե անգամ մեղմացուցիչ դեպք է մասնավոր հանցանքի, եզակի հանցանքի համար, ապա խմբակային մտավոր տկարությունը նման արդարացում չունի, քանզի հարյուրապատիկ վտանգավոր է շրջապատի եւ կործանարար՝ ժողովրդի համար։

Նա համոզված էր, որ աններելի անվճռական ենք բոլորս եւ ուզում էր, որ մի հարվածով վերանա տխմարության ու հանցագործության այդ բույնը։ Հետ պահեցինք մեկ անգամ, հետ պահեցինք երկորդ անգամ, երրորդ անգամ չկարողացանք, որովհետեւ տղամարդ էր ու հանդուրժել չկարողացավ երեխա֊տղաների հեգնանքը՝ թե դա իր գործը չէ։

Շարունակել կարդալ

«Քանի դեռ Հայաստանը դիմանում է» Վանո Սիրադեղյան

Լրացավ 100 օրը։ Այդ օրերին ոչ ոք ձեռքերը ծալած չի նստել։ Իշխանության հակառակորդները (ընդդմիություն ասելը չափազանցություն կլինի) ձեռքերը շփելով հաշվում են վրիպումները, կողմնակիցները՝ գումարում, բազմապատկում, ուռճացնում են ձեռքբերումները։

Վախենամ, թե երկու կողմերի ջանքերն էլ ապարդյուն են։ Ոչ ակնհայտ ձեռքբերում կա, ոչ անսպասելի կորուստ։ Կորստաբերությունը ծրագրված էր իշխանափոխության եղանակով եւ կառավարման որակի ընդհանուր անկումը սպասելի էր։

Այն արատները, որ ձեռք բերեց Լեւոն Տեր֊Պետրոսյանի իշխանությունը չորրորդ տարուց սկսած, դրվեց այս կառավարության հիմքում։ Դրանցից արատածին գլխավոր արատն է ինքնասիրահարվածությունն ու ամբարտավանությունը՝ գեղջկական սենտիմենտալիզմի նոպաներով։

Շարունակել կարդալ

Արցախի համար ի՞նչ կարգավիճակ է առաջարկվել բանակցությունների ընթացքում

Արցախի հարցով կարգավորման 7 տարբերակները

1990-ականների վերջից մինչև 2020-ի պատերազմը, բանակցային սեղանին դրվել են յոթ հիմնական տարբերակներ, որոնք ընդունված է համարել՝

  • Փաթեթային (1997թ․)
  • Փուլային (1997թ․)
  • Ընդհանուր պետություն (1998թ․)
  • Քի Ուեսթյան (2001թ․)
  • Մադրիդյան սկզբունքներ (2007թ․)
  • Կազանյան պլան (2011թ․)
  • Լավրովի պլան (2015թ․)

Ի՞նչ էին նախատեսում այս տարբերակները Արցախի կարգավիճակի վերաբերյալ։

Ընդհանուր պետության գաղափարը

Փաթեթային և փուլային տարբերակները մերժելուց հետո, կարգավորման հաջորդ պլանը ընդհանուր պետության գաղափարն էր։ Այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին առաջարկեցին 1998-ի նոյեմբերին՝ Ռուսաստանի արտգործ նախարար Եվգենի Պրիմակովի ակտիվ ջանքերով։ Այդ տարբերակի ողջ իմաստն այն էր, որ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը պետք է կազմեին ընդհանուր պետություն։ Ի տարբերություն փաթեթային ձևակերպման, թե “Լեռնային Ղարաբաղը պետական և տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում”, ընդհանուր պետության տարբերակում Ղարաբաղի կարգավիճակի մասին ասվում էր․ “Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմում է «Ընդհանուր պետություն»՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Շարունակել կարդալ

Բաթումի դաշնագիր. Հայաստան-Թուրքիա առաջին պայմանագիրը

Հայաստանն ու Թուրքիան այս տարվա սկզբին ուղիղ բանակցություններ սկսեցին, որոնց նպատակը՝ հարաբերությունների կարգավորումը, և որպես հետևանք ավելի քան երեսուն տարի փակ սահմանի բացումն է։ Անկախացումից ի վեր Հայաստանի բոլոր ղեկավարների օրոք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման փորձեր արվել են, բոլորն էլ՝ ապարդյուն։ Հիմա համաձայնության արդեն չորրորդ փորձն է։ Արդյո՞ք այն այլ արդյունք կունենա, թե կարժանանա նախորդների ճակատագրին՝ հայտնի չէ, մինչ այդ ուշագրավ է, որ նախորդ դարասկզբին Հայաստանն ու Թուրքիան ցեղասպանությունից մի քանի տարի անց պատերազմների ու ճգնաժամերի պայմաններում են բանակցել և պայմանագրեր կնքել։ Ավելին, Հայաստանի ու Թուրքիայի միջև առաջին միջպետական պայմանագիրը, նաև Հայաստանի Հանրապետության պատմության առաջին դիվանագիտական փաստաթուղթն է։

Շարունակել կարդալ

«Խաչակրաց բանակին սպասելիս» Վանո Սիրադեղյան

Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից։

Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում։

Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի։

Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրել պարտադիր չէ։

Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս֊մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում նրան հավաքական, չպարտավորեցնող սրտագին սիրով։

Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ։

Հարյուրամյակներ շարունակ մաս֊մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս֊մաս ուժեղացնում ենք մեր հարեւաններին, ուժեղացնելով՝ հռչակում ենք թշնամի, նեղվում ենք թշնամու հարեւանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը ու երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարեւանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա։

Շարունակել կարդալ

Հանրապետության միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը

Նորանկախ հանրապետության միջազգային ճանաչումը։ Հայաստանի անկախ հանրապետությունը սկսեց միջազգային ճանաչում գտնել 1991 թվականի վերջերից։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։

1992թ․ մարտին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), իսկ 2001թ․՝ Եվրախորհրդի անդամ։ Այնուհետև անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների։

ՄԱԿ - Հանրային հեռուստաընկերություն
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Շարունակել կարդալ

Ռեջեփ Թայիփ Էրդողան / Բռնապետեր

Հիասքանչ ու հնամենի Ստամբուլը հրավիրում է հանգստանալ Բոսֆորի ափերին։ Թուրքական ափերը, որոնք ողողում են չորս ծովերը պատրաստ են հանգիստ առաջարկել ցանկացած ճաշակի ու դրամապանակի համար։ Թուրքիայի զբոսաշրջության գրավչության հետևում թաքնված են շատ բարդ պրոցեսներ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարության ներքո, երկիրը ավելի շատ է շեղվում բռնապետության կողմը։ 2018-ի հունիսին նա հաղթեց ինքնակոչ արտահերթ նախագահական ընտրություններում և երկրորդ անգամ դարձավ նախագահ։ «Այս ընտրությունների հաղթողը ժողովրդվարությունն է և մեր ազգը։ Ընտրությունների հաղթող է հանդիսանում մեր քաղաքացիների ավելի քան 80 միլիոն մարդուց՝ յուրաքանչյուրը» — ասում էր Էրդողանը։ Թուրքական ժողովրդվարությունը ունի յուրահատուկ համ։ Նվեր՝ հին ու նոր նախագահի համար դարձավ կառավարական հրամանագիրը, ըստ որի աշխատանքից ազատվեցին ավելի քան 18․000 ծառայողներ, դադարեցվեցին 12 հասարակական կազմակերպությունների, երեք օրաթերթի ու մեկ հեռուստաալիքի գործունեությունները։ Նրանց գլխավոր մեղքը պետության ղեկավարի քննադատությունների կասկածն էր։ «Էրդողանը իսկական քաղաքական գիշատիչ է, նրա մոտ ամենալավ զարգացած քաղաքական ինտուիցիան է՝ հասկանել ու խուսափել ռիսկից։ Դրա հետ մեկ տեղ նա ունի լավ ինքնապահպանման բնազդ և կարողանում է ընդառաջ գնալ ամեն մեկին»։ Այս բոլոր գիտելիքները օգնեցին նրան անցնել դժվար ճանապարհ՝ գաճաճ ընդդիմադիր քաղաքական գործչից մինչև ամեն ինչի հիմնադիր։ Այսօր նրանից շատ բան է կախված ոչ միայն իր երկրում։ Էրդողանը, կարելի է ասել, դարձել է արևելյան տարածաշրջանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը, ինչպես նաև անկախ խաղացող համաշխարհային ասպարեզում։

Շարունակել կարդալ

Ինքնաառաջադրում

«Վանո Սիրադեղյան»՝

կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։

Համոզված եմ, որ իմ կատարած աշխատանքների արդյունքում կարող եմ հավակնել «Վանո Սիրադեղյան» մրցանակին։ Այժմ համառոտ կատարած աշխատանքներս ներկայացնեմ։

Շարունակել կարդալ

«Կռվից դուրս գալ փոքր կորուստներով» Վանո Սիրադեղյան

Կասպից ծովի ավազանի նավթը, այսպիսով, ըստ նախադպրոցական տարիքի մեր պատկերացման, հոսելու է ցած։ Իրանը «քաղաքակրթությունների երկխոսության» հռչակած քաղաքացիական գիծը իրագործելիս, սակայն, նախորդ տասնամյակների նման միակողմանի կապվածության, հավանաբար, չի գնա եւ միառժամանակ կազատվի ռուսական կենսունակ տեխնոլոգիաներից։ Մի բան, որ նորից թյուրիմացության մեջ է թողնելու հայ տնաբույծ քաղաքական միտքը։

Կասպյան նավթի ու գազի ելքի վճիռն անկհայտորեն պարզում է քաղաքական այն գերլարվածությունը, որ իր կիզակետին հասավ 97 թվականին, երբ իրար հետեւեցին մահափորձերը Ալիեւի, Շեւարդնաձեի, Մասխադովի դեմ, եւ Տեր֊Պետրոսյանի հրաժարականը, որը տեղի ունեցավ ոչ թե 98֊ի փետրվարին, այլ նույն 97֊ի աշնանը՝ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի հրապարակումով եւ Քոչարյանին Ժակ Շիրակի մոտ ուղարկելով՝ որպես իրեն փոխարինողի։

Եթե մահափորձերն իրական էլ չէին, ուրեմն քաղաքական իրավիճակն այն աստիճան վտանգավոր էր Կովկասում, որ մահափորձեր պետք էր բեմադրել՝ հասարակայնությանը զգաստացնելու, համախոհներին համախմբելու, հակառակորդի հաշիվները խառնելու համար։ Նաեւ՝ դաշնակիցներին գործողությունների մղելու։

Շարունակել կարդալ

«Ալթայական լեզվախումբ» և «Թյուրքական լեզուներ»

«Ասիայի հին և նոր լեզուներ» մասնագիտությունը ձևակերպված է ըստ աշխարհագրական չափանիշի և ժամանակագրական կտրվածքով: Այսինքն՝ ենթադրում է լեզուների մի համակարգ, որոնք այսօր տարածված են կամ երբևէ գոյություն են ունեցել կոնկրետ մի աշխարհամասում, այն է՝ Ասիայում՝ անկախ նրանց ցեղակցական կապերից: Ըստ էության, խոսքը գնում է այսպես կոչված «արևելյան» լեզուների մասին, սակայն որովհետև դրանց մի զգալի մասը գենետիկորեն կապվում է այսպես կոչված «արևմտյան» լեզուների հետ (օրինակ՝ հնդեվրոպական ծագման), ուստի հիմք է ընտրված հենց աշխարհագրական չափանիշը:

Turkic

Շարունակել կարդալ

Հետազոտություն՝ Թուրքիայի բնակիչների կարծիքները Հայաստանի ու հայ ազգի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը այժմ չունեն դիվանագիտական հարաբերություններ, բայց ես հավաքել եմ որոշ ինֆորմացիա, որը կապված է Թուրքիայում բնակվող, Թուրքիային ծառայող մարդկանց կարծիքների մասին, որոնք վերաբերվում են ՀՀ-ին, և հիմա ցանկանում եմ ներկայացնել դրանք։

Պրահայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան և Թուրքիայի Նախագահ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Նախ սկսեմ սովորական բնակիչներից։ Շարքային թուրք քաղաքացին հայի մասին ունի նույն կարծիքը, ինչ հայը՝ թուրքի։ Բայց կան որոշակի նրբություններ։ Օրինակ, ես դիտել էի մի հաղորդաշար, որտեղ թուրք ու ադրբեջանցի շարքային մարդկանց ցույց են տվել երեխաների, դեռահասների նկարներ, բայց իսկզբանե չէին զգուշացրել, որ նկարում հայ էր պատկերված։ Դրանից հետո լրագրողները լսել են նրանց կարծիքը երեխայի նկատմամբ, բայց որ վերջում իմացել են, որ հարևան երկրի երեխա է, նույն վայրկյանին փոխել են իրենց կարծիքները։ Կարծիքի մտափոխումը կապված էր ադրբեջանական ազգի, բնակչության հետ։ Բայց, ի զարմանս, թուրք ազգը ավելի կոկիկ ու ավելի բարի վերաբերմունք էր ցույց տվել։ Երեխայի օրինակը իմ կարծիքով ամենալավ օրինակն էր, քանի որ երեխան ավելի է ազդում մարդու խղճի ու հոգեբանության վրա, ու դավադիր ու դաժան մտածելակերպը երեխային տեսնելուց հետո փոխվում է դեպի դրականի, իհարկե, ոչ միշտ։

Շարունակել կարդալ

Կարծրատիպեր տարբեր երկրների մասին

Կարծրատիպեր երկրների մասին, որոնց մարդիկ լսելով բարկանում են։ Կատարել եմ թարգմանական աշխատանք։ Դիտել եմ հետևյալ տեսանյութը և թարգմանել եմ այն։

Աշխարհի երկրների դասակարգումը և տիպաբանությունը: Հեռավար առցանց ուսուցում  աշխարագրությունից։ — Լիլիա Ռուստամյանի բլոգ

Շարունակել կարդալ