Թթվային միջավայրում գույնի փոփոխության փորձ

Փորձ 1. Հայտանյութերի (մեթիլ նարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին) գույնի փոփոխությունը թթվային  միջավայրում․

9-5 դասարանի սովորողներ Դավիթ Մուրադյանը, Վարդան Վարդանյանը և Տիգրան Մուրադյանը կատարելու են փորձ՝ հայտանյութերի գույների փոփոխությունը թթվային միջավայրում։ Փորձը իրականացնելու ենք HCl-ի, այսինքն՝ աղաթթվի օգնությամբ։ Հայտանյութերն են՝ մեթիլ նարնջագույնը, լակմուսը և ֆենոլֆտալեինը։ Ձագարի օգնությամբ քիչ քանակությամբ աղաթթու ենք լցնում անոթների մեջ։ Բարձրացնում ենք ձագարը և լցնում ենք։ Այժմ տարբեր անոթների մեջ լցնում ենք տարբեր հայտանյութեր։ Առաջինի մեջ կաթոցիկի օգնությամբ կաթացնում ենք ֆենոլֆտալեինը։ Նկատում ենք, որ թափահարելուց հետո գույնը չփոխվեց։ Երկրորդ անոթի մեջ լցնում ենք մեթիլ նարջնագույն հայտանյութը։ Թափահարում ենք անոթը, որպեսզի խառնվեն նյութերը։ Տեսնում ենք, որ մեթիլ նարջնագույնը փոխեց իր գույնը վարդագույնի։ Երրորդ անոթի մեջ կաթացնում ենք մանուշակագույն լակմուսը, վերցնում ու թափահարում ենք այն և նկատում ենք, որ այն նույնպես իր գույնը փոխեց։ Եզրակացնում ենք, որ ֆենոլֆտալեին հայտանյութից բացի, մյուս երկուսը գույները փոխում են թթվային միջավայրում։

Շարունակել կարդալ

Հալոգեններ

*1-Ինչո՞ւ են 7-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ», ո՞ր տարրերն են դրանք  բնութագրեք այդ տարրերը. 

7-րդ ենթախմբի տարրերը կոչվում են հալոգեններ, քանի որ դրանք մետաղների հետ փոխազդելիս առաջացնում են աղ։ Այն հունարեն ծագում ունի, “halos” & “genos”՝ “աղ” և “ծնող” համապատասխանաբար։ Հալոգենները քիմիապես ակտիվ տարրեր են ու բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում, այլ միայն՝ միացությունների տեքսով։

Halogens - Definition, Uses, Compounds, Properties of Halogens

Շարունակել կարդալ

«Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձև»․ նախագիծ

Սպիտակուցն անհրաժեշտ է ձեր օրգանիզմի բջիջների համար, որպեսզի վերջիններս աճեն և վերականգնվեն։

Ձեր օրգանիզմում արտադրվում է անհրաժեշտ սպիտակուցների միայն մի մասը, իսկ մնացածը ստանում եք սննդի միջոցով։ Ուստի ձեր ամենօրյա սննդակարգում սպիտակուցներով հարուստ սննդամթերքներ ներառելը լավագույն ուղին է, որպեսզի համոզվեք, որ դուք ստանում եք անփոխարինելի այս սննդանյութի բավարար քանակներ։

Շարունակել կարդալ

Լաբորատոր փորձեր՝ «Օսլայի բացահայտման ռեակցիաները»

Ավագի դպրոցի 9-5 դասարանի սովորողներ Յանա Սարդարյանը և Ամալյա Մաչյանը կատարելու են փորձ։ Պարզելու են, թե օսլան որ սննդամթերքներում կա և չկա։ Փորձի համար կան բրինձ, սպիտակ հաց, կարտոֆիլ։ Իսկ տանը արդեն կորոշենք, թե բժշկական երշիկում կա օսլա, թե ոչ։

Շարունակել կարդալ

«Կենդանի օրգանիզմի քիմիան»

Կյանքը սպիտակուցների գոյության ձևն է։

Ուղղորդող հարցերը`

1. Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը, որոնք նաև անվանում են կենսական տարրեր։

Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր (սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպ, օսլա, սախարոզ, գլյուկոզ, նուկլեինաթթուներ, վիտամիններ, լիպիդներ և այլն), որոնք էլ ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը։

Կենսական տարրեր են անվանում նաև մակրոտարրերին, և վերջիններս կազմում են օրգանիզմի ընդհանուր տարրերի 97%-ը։ Իսկ մյուս 3%-ի մեջ են մտնում միկրոտարրերն ու ուլտրատարրերը։

Շարունակել կարդալ

Բնագիտատեխնիկական ստուգատես 2023՝ Քիմիա

Լաբորատոր նոր փորձերի նախագծեր և արդյունքներ

Անվանակարգ
  1. “Անօրգանական շղթա” լաբորատոր փորձեր
  2. Լաբորատոր  փորձեր` «Ջրածնի ստացումը տեղակալման ռեակցիայով և այրումը»
  3. Գործնական աշխատանք 1․ “Նյութերի  ֆիզիկական հատկությունները”
  4. Ամոնիումի երկքրոմատի քայքայումը (հրաբուխ)
  5. Երևույթները՝ քիմիայի լաբորատորիայում
  6. Սպիրտի թորումը, ձեթի և ջրի խառնուրդների բաժանումը՝ բաժանիչ ձագարի միջոցով
  7. Գործնական աշխատանք՝Օդի բաղադրության որոշում
  8. Քիմիական ռեակցիաների տեսակներ՝ Քիմիա
  9. Միացման ռեակցիա՝ փորձ քիմիայի լաբորատորիայում

Երեք տարիների ընթացքում կատարել եմ բազում նախագծեր, աշխատանքներ, լինեն դրանք անհատական, թե խմբային։ Շատ եմ սիրում այս առարկան իր զանազանության պատճառով։ Փորձել եմ ըմբռնելի կերպով պատրաստել յուրաքանչյուր տեսանյութը, նախագիծն ու պրոյեկտը, որպեսզի սովորողները սա կարդալով հասկանան թեմայի ողջ իմաստը։ Ջանք ու եռանդ եմ ներդրել ուսումնական գեղեցիկ նյութերի պատրաստման գործում։

Համակարգող՝ Դավիթ Մուրադյան

Ղեկավար՝ Վեներա Խառատյան

«Մեր հասցեն՝ աշխարհի երեսին»՝ նախագիծ

Հասցե ասելով, մենք հասկանում ենք բնակության վայր, թե որտե՞ղ է մարդ բնակվում, ո՞ր շենքում, ո՞ր թաղամասում, ո՞ր վարչական շրջանում, ո՞ր քաղաքում և այդպես շարունակ։ Սակայն հասցե ասելով, մենք պետք է նաև հաշվի առնենք այն, որ բացի բուն Հայաստան երկրից, կա նաև Երկրի մոլորակը, աշխարհն՝ ինքն իրենով, արեգակնային համակարգը, գալակտիկան, տիեզերքը։ Ահա, թե ինչ ահռելի չափսերի է հասնում մարդու երևակայությունը և մեր հասցեի սկզբունքը։ Եկե՛ք տեսնենք, թե մենք որտեղից ենք գալիս։

Այսօր Երկիր մոլորակի օրն է

Շարունակել կարդալ

Բնագիտական առարկաների նշանակությունները

Ի՞նչ է ուսումնասիրում քիմիան։

Քիմիան ուսումնասիրում է նյութերը, նրանց կառուցվածքը, բաղադրությունն ու կիրառումը։ Քիմիան նյութերի հետ կատարում է փոխարկություններ ու ռեակցիաներ, որոնց արդյունքում ստեղծվում են հատուկ էկոլոգիապես մաքուր նյութեր, որոնց մենք անվանում ենք դեղեր կամ հաբեր, որոնք օգնում են մարդկանց հաղթահարել դժվար հիվանդությունները և պահել օրգանիզմը կայուն ու առողջ վիճակում։ Ընդհանրապես քիմիան օգնում է հասկանալ, թե ո՞ր նյութերը որտե՞ղ են օգտագործվում և ի՞նչ նպատակներով։ Քիմիան՝ մեր օրերում, շատ է մեզ պետք գալիս ու տեղ-տեղ նրա առկայությունը անհրաժեշտություն է։ Քիմիան օգնում է մեզ հաղթահարել նոր ու նոր հիվանդությունները, որոնք ամեն վայրկյան հայտնաբերվում են աշխարհի տարբեր ծայրերում։

Իրազեկում. «Քիմիա» - ՀՀ ԿԳՄՍՆ

Շարունակել կարդալ

Կիսամյակային ինքնաստուգում քիմիայից

Օքսիդներ, աղեր, թթուներ, հիմքեր

1. Հետևյալ նյութերից   չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու աղերը, նշելով  յուրաքանչյուրի  անվանումը. HNO3, Na2O, Cu(OH)2, Na3PO4, H3PO4, CO2, NO2, FeO, Al(OH)3, Ca(NO3)2, Ba(HCO3)2, HNO2, NH4OH, KClO3, FeBr3, HCl, NaAlO2, Fe(OH)2, NaCl, H2S, CaSiO3, H2SO4, MgO, NaOH, SO3, KHS, CaOCl2,  (NH4)2SO4, KMnO4, P2O5, H2CO3.

ՕքսիդՀիմքԹթուԱղ
Na2O
CO2
NO2
FeO
NaAlO2
MgO
SO3
P2O5
Cu(OH)2
Al(OH)3
Fe(OH)2
NaOH
NH4OH
HNO3
H3PO4
Ca(NO3)2
HNO2
HCl
H2S
H2SO4
H2CO3
Na3PO4
Ba(HCO3)2
KClO3
FeBr3
CaSiO3
KHS
CaOCl2
(NH4)2SO4
KMnO4
NaCl
  • Na2O (նատրիումի օքսիդ)
  • CO2 (ածխածնի (IV) օքսիդ)
  • NO2 (ազոտի (IV) օքսիդ)
  • FeO (երկաթի (II) օքսիդ)
  • NaAlO2 (նատրիումի ալյումինատ)
  • MgO (մագնեզիումի օքսիդ)
  • SO3 (ծծմբի (VI) օքսիդ)
  • P2O5 (ֆոսֆորի (V) օքսիդ)
  • Cu(OH)2 (պղնձի II հիդրօքսիդ)
  • Al(OH)3 (ալյումինի հիդրօքսիդ)
  • Fe(OH)2 (երկաթի (II) հիդրոօքսիդ)
  • NaOH (նատրիումի հիդրօքսիդ)
  • NH4OH (ամոնիումի հիդրօքսիդ)
  • HNO3 (ազոտական թթու)
  • H3PO4 (ֆոսֆորական թթու)
  • Ca(NO3)2 (կալցիումի նիտրատ)
  • HNO2 (ազոտային թթու)
  • HCl (քլորաջրածնական թթու կամ աղաթթու)
  • H2S (ծծմբաջրածնական թթու)
  • H2SO4 (ծծմբական թթու)
  • H2CO3 (ածխաթթու)
  • Na3PO4 (նատրիումի ֆոսֆատ)
  • Ba(HCO3)2 (բարիումի հիդրոկարբոնատ)
  • KClO3 (կալիումի քլորատ)
  • FeBr3 (երկաթի III բրոմիդ)
  • CaSiO3 (կալցիումի սիլիկատ)
  • KHS (կալիումի հիդրոսուլֆիդ)
  • CaOCl2 (կալցիումի քլորիդ)
  • (NH4)2SO4 (ամոնիումի սուլֆատ)
  • KMnO4 (կալիումի պերմանգանատ)
  • NaCl (նատրիումի քլորիդ)
Շարունակել կարդալ

Գործնական աշխատանք 2. “Քիմիական տարրերի պարբերական համակարգի ֆիզիկական իմաստը”

Բնութագրեք հետևյալ տարրերը՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ալյումին, երկաթ, ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, սիլիցիում, մանգան, պղինձ, ցինկ ըստ հետևյալ սխեմայի՝

  • քիմիական  տարրի  նշանը…….
  • կարգաթիվը…..
  • միջուկի լիցքը …..
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ)
  • ո՞ր  պարբերության տարր  է …
  • ո՞ր  խմբի  և  ենթախմբի  տարր  է …
  • ատոմի  էլեկտրոնային   թաղանթի  կառուցվածքը՝էլեկտրոնների  բաշխումն   ըստ էներգետիկ  մակարդակների,էլեկտրոնային բանաձևը, նաև  քվանտային  բջիջներով
  • մետաղ է,`թե  ոչմետաղ

Ինչպիսի՞  պարզ  և   բարդ նյութերի օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ առկա  են այդ  տարրի  ատոմներ` բերեք  տարբեր  տարրերի  հետ  առաջացրած միացությունների  բանաձևերը և անվանեք:

Շարունակել կարդալ

Թթվի բանաձև, անվանում, թթվային մնացորդի անուն

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են ջրածնի ատոմներից /որոնք կարող են տեղակալվել մետաղի ատոմներով/ և թթվային մնացորդից։

Բանաձև՝Անվանում՝Թթվային մնացորդի անունը
H+1F-1ֆտորաջրածնական թթուF (Ֆտորիդ)
H+1Cl-1Քլորաջրածնական թթուCL (Քլորիդ)
HBrԲրոմաջրածնական թթուBr (Բրոմիդ)
HIՅոդաջրածնական թթուI (Յոդիդ)
H2SԾծմբաջրածնական գազS2- (Սուլֆիդ)
HS (Հիդրոսուլֆատ)
HNO2   HNO3  Ազոտային թթու  

Ազոտական թթու
NO2 (Նիտրիտ)

NO3 (Նիտրատ)  
H2CO3ԱծխաթթուCO32 (Կարբոնատ)
HCO3 (Հիդրոկարբոնատ)  
HNO3Ազոտական թթուNO3 (Նիտրատ)
HSO3Ծծմբական թթուSO2-3 (Ծծումբի դիօքսիդ)
HHSO4ԾծմբաթթուHSO4 (Երկջրածնի սուլֆատ)
H2SO4ԾծմբաթթուSO2-4 (Սուլֆատ /ծծումբիդ/)
HHCO3ԱծխաթթուHCO3 (Բիկարբոնատ)
H2CO3ԱծխաթթուCO-2­3 (Կարբոնատ)
H2SiO3Մետաղաջրածնային թթուSiO2-3 (Սիլիցիումի դիօքսիդ)
HH2PO4Երկջրածնային ֆոսֆատH2PO2-4 (Դիջրածին հիպոֆոսֆիտ)
H2HPO4Դիկալիումի հիդրոգենֆոսֆատHPO2-4 (Մոնոհիդրոգեն ֆոսֆատ)
H3PO4Օրթոֆոսֆորական թթուPO3-4 (Ֆոսֆատի իոն)
HHCOOՄածուցիկ թթուHCOO (Ֆորմատաթթու)
HCH3OOՄեթանէդիոլCH3OO (Մեթիլպերօքս)
HC17H35COOՍտեարաթթուC17H35COO (Թթվային հիմք)

Թթուներ, հիմքեր, օքսիդներ ու աղեր

Բովանդակությունը.

  • Թթուների սահմանումը, ընդհանուր բանաձևը, դասակարգումը, թթվային մնացորդը, թթուների ստացումը լաբորատորիայում և արդյունաբերության մեջ, ֆիզիկական և քիմիական հատկությունները, կիրառումը:

Թթուների սահմանումը՝

Թթուները քիմիական նյութեր են, որոնց մոլեկուլները բաղկացած են մետաղների ատոմներով տեղակալվելու ընդունակ ջրածնի մեկ կամ մի քանի ատոմներից և թթվային մնացորդից: Երկրորդ տարբերակ՝ թթուները  բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:

Դասակարգումը՝

Screenshot_4.png

Շարունակել կարդալ

Օքսիդների դասակարգումը, հատկությունները

Հաշվարկային֊  լաբորատոր  փորձեր` <<Անօրգանական շղթաներ>>

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2
  • Քանի՞ գրամ աղ MgCl2 կստացվի, եթե այրել ենք 4,8 գրամ մագնեզիում:
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ P→P2O5→H3PO4 →Na3PO4
  • Քանի՞ գրամ աղ`Na3PO4 կստացվի, եթե այրել են 6,2 գրամ ֆոսֆոր:

1. Միացման ռեկացիայի դեպքում միանում իրար երկու պարզ նյութ և առաջանում է մեկ բարդ նյութ:

2. Չեզոքացման ռակցիա է կոչվում հմքի և թթվի միջև ընթացող փոխանակման ռեակցի, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր :

3. Փոխանակման ռեակցիա է կոչվում այն ռակցիան, որի ընթացքում տեղի է ունենում հիմքի և թթվի միջև: Ռեակցիայի արդյունքում առաջանում է աղ և ջուր:

Փորձ 1 — Մագնեզիումի օքսիդի ստացումը՝ մագնեզիումը այրելիս

2MG+O2 —> 2MgO+Q

Փորձ 2Մագնեզիումի հիդրօքսիդի ստացումը՝ մագնեզիումի օքսիդը ջրում լուծելով 

MgՕ + H2O —> Mg(OH)2

Օգտագործում են հայտանյութ` ֆենոլֆտալեին, որպեսզի համուզվենք որ ստացվածը հիմք է:

Շարունակել կարդալ

“Անօրգանական շղթա” լաբորատոր փորձեր

1. Միացման ռեկացիայի դեպքում միանում իրար երկու պարզ նյութ և առաջանում է մեկ բարդ նյութ:

2. Չեզոքացման ռակցիա է կոչվում հմքի և թթվի միջև ընթացող փոխանակման ռեակցի, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր :

3. Փոխանակման ռեակցիա է կոչվում այն ռակցիան, որի ընթացքում տեղի է ունենում հիմքի և թթվի միջև: Ռեակցիայի արդյունքում առաջանում է աղ և ջուր:


(Բոլոր փորձերի տեսանյութը նեքևում)

Փորձ 1 — Մագնեզիումի օքսիդի ստացումը՝ մագնեզիումը այրելիս
2MG+O2 —> 2Mgo+Q

Փորձ 2Մագնեզիումի հիդրօքսիդի ստացումը՝ մագնեզիումի օքսիդը ջրում լուծելով MgՕ + H2O —> Mg(OH)2

Օգտագործում են հայտանյութ` ֆենոլֆտալեին, որպեսզի համուզվենք որ ստացվածը հիմք է:

Փորձ 3 — Չեզոքացման ռեակցիա

Փոխանակման ռեակցիա է, որը տեղի է ունենում հիմքի և թթվի միջև: Ռեակցիայի արդյունքում առաջանում է աղ (MgCl2) և ջուր (H2O):
Mg(OH)2+ 2HCl = MgCl2 + H2O

Mg —> MgO —> Mg(OH)2 —> MgCl2

2Mg+O2=2MgO+Q

MgO2+H2O —> Mg(OH)2

Mg(OH)2+2HCl —> MgCl2+2H2O