Փորձը անհրաժեշտ է կատարել քարշիչ պահարանում։ “Հրաբխի” ժայթքումը մոտիկից տեսնելու համար բավական է ունենալ միայն մեկ նյութ՝ ամոնիումի երկքրոմատ՝ (NH4)2CrO7; որը շատ գեղեցիկ նարնջագույն բյուրեղական նյութ է։
Անհրաժեշտ պարագաներ՝ ամոնիումի երկքրոմատ, լուցկի, հախճապակե անոթ, տարրա։
Հախճապակե սալիկի վրա բլրակի ձևով լցրեցինք մոտ 4 գ ամոնիումի երկքրոմատ /կարելի էր նաև լցնել հախճապակե փոքր հալքանոթի մեջ/։ Մակերևույթին պատրաստեցինք <<խառնարան>>՝ փոքր փոսիկի ձևով։ Այդ բոլորը պատրաստելուց հետո <<խառնարանին>> մոտեցնեցինք վառվող լուցկին։ Արդյունքում “հրաբուխը” արթնացավ, և “խառնարանից” սկսեցին ժայթքել գեղեցիկ կարմիր կայծեր, որոնք սառչելով փոխակերպվեցին կանաչ գույնի “լավայի”, որը, մինչև ռեակցիայի ավարտը հոսելով, ամբողջովին ծածկեց հախճապակե տարրան։
Կանաչ գույնի “լավան” քրոմի III օքսիդն է՝ Cr2O3: Այս գեղեցիկ փորձի ընթացքը պայմանավորված էր հետևյալ քիմիական փոխարկումով։
Քիմիական միացությունները որոշակի հաջորդականությամբ միմյանց կապված ատոմների համախումբ են։ Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորված են քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով ու մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ։ Հին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպե՞ս և ինչու՞ են ատոմները միանում, և ի՞նչ ուժեր են նրանց միմյանց մոտ պահում։ XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով՝ արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից։ Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են։
Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ:
Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը։ Քիմիական կապն ատոմների փոխազդեցություններ, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով։
Այդ էներգիան կազմում է 40-ից մինչև 1000 կՋ մոլ։
Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են՝ որպես կովալենտային, իոնային և մետաղային կապեր։
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:
Կովալենտային է կոչվում այն քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգերի միջոցով։ Կապը, որն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային զույգերով, որոնք կապված են միջուկների կոչվում է կովալենտային ոչ բևեռային։ Քիմիական միացության մոլեկուլում կապն իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի հատկությունն անվանվում է էլեկտրաբացասականություն՝ /ԷԲ/։
Նույն էլեկտրաբացասակությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռային։ Կովալենտային բևեռային է կոչվում այն քիմիական կապը, որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը շեղված էլեկտրոնային զույգի միջոցով։
Մետաղային կապը առաջանում է մետաղների ատոմների միջև:
Իոնային կապը առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:
Իոնային է անվանվում այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրաստատիկական ձգողության ուժերի շնորհիվ։
Իոնները լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են չեզոք ատոմներին էլեկտրոն միանալիս կամ էլեկտրոն տրամադրելիս։ Իոնային միացությունները համեմատաբար սակավաթիվ են։ Արժե հիշատակել, որ դրանց թվին են դասվում ալկալիական ու հողալկալիական մետաղների /I & II խմբերի գլխավոր ենթախմբերի տարրերի/ օքսիդներն ու հալոգենիդները։
Ջրածնային կապ
Ջրածնային կապն առաջանում է ջրածին պարունակող այնպիսի միացություններում, որոնցում ջրածինը միացած է խիստ էլեկտրաբացասական տարրի ատոմին:
Ջրածինը իր միակ էլեկտրոնը տալու կամ տեղաշարժելու ժամանակ վերածվում է գրեթե «մերկ» պրոտոնի, ձեռք է բերում դրական լիցքի մեծ խտություն և կարողանում է մեծ ուժով ձգվել այլ՝ բացասական լիցք կրող ատոմների կողմից:
Օրինակ՝
Մետաղային կապ
Այն փոխազդեցությունը, որն առաջանում է մետաղների ատոմների վալենտային էլեկտրոնների ընդհանրացված օրբիտալների և մետաղի իոնների միջև, կոչվում է մետաղային կապ:
Մետաղային տարրերի ատոմներն արտաքին էնեգիական մակարդակում ունեն քիչ թվով էլեկտրոններ և մեծ շառավիղ, ինչի պատճառով էլեկտրոնները թույլ են ձգվում միջուկների կողմից և ընդհանրացվում մետաղի բյուրեղում առկա բոլոր ատոմների միջև:
Մետաղների բոլոր հատկությունները պայմանավորված են դրանցում մետաղային կապի առկայությամբ. օրինակ՝ էլեկտրահաղորդականությունը.
Իոնային կապ
Տեսություն
Քիմիական կապի առաջացման հիմնական շարժիչ ուժն ատոմի՝ 8 էլեկտրոն պարունակող արտաքին էներգիական մակարդակ ունենալու ձգտումն է:
Քննարկենք, թե ինչպես կարող է քիմիական կապ առաջանալ էլեկտրաբացասականությամբ միմյանցից կտրուկ տարբերվող ատոմների միջև, օրինակ` նատրիումի (Na) և ֆտորի(F):
Նատրիումի ատոմն իր արտաքին շերտի մեկ էլեկտրոնը տրամադրում է ֆտորի ատոմին և փոխարկվում է ութ էլեկտրոն պարունակող, կայուն, դրական լիցքավորված մասնիկի, այսինքն` ստացվում է նեոն (Ne) իներտ գազի էլեկտրոնային կառուցվածք.
Ֆտորի ատոմն արտաքին էլեկտրոնային շերտում յոթ էլեկտրոն ունի, և կայուն վիճակի համար ֆտորի ատոմին ընդամենը մեկ էլեկտրոն է պակասում, ուստիև ավարտուն արտաքին էներգիական մակարդակ ստանալու համար շատ ավելի հեշտ է այդ ատոմին մեկ էլեկտրոն միացնել: Այդ մեկ էլեկտրոնը նատրիումի ատոմից վերցնելիս ֆտորի ատոմը փոխարկվում է 8 էլեկտրոն պարունակող, կայուն արտաքին շերտով, բացասական լիցքավորված մասնիկի այսինքն, ստացվում է նեոն (Ne) իներտ գազի էլեկտրոնային կառուցվածք.
Դրական (Na+) և բացասական F− մասնիկների միջև էլեկտրաստատիկական ձգողության ուժեր են ծագում, և որպես արդյունք՝ առաջանում է նատրիումի ֆտորիդ նյութը:
Իոնները լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են չեզոք ատոմներին էլեկտրոն միանալիս կամ էլեկտրոն տրամադրելիս:
Իոնի ձեռք բերած էլեկտրական լիցքն անվանվում է իոնի լիցք:
Իոնի լիցքը նշելիս նրա թվային արժեքը գրվում է «+» կամ «−» նշանով, ընդ որում՝ միալիցք իոնների դեպքում 1 թիվը չի գրվում:
Այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրաստատիկական փոխազդեցության շնորհիվ անվանվում է իոնային:
Էլեկտրաստատիկական ուժերի ծագման հետևանքով ձևավորվում է այսպես կոչված իոնային բյուրեղավանդակը:
Իոնային բյուրեղավանդակ առաջացրած միացություններն էլ անվանվում են իոնային միացություններ:
NaF, NaCl, MgBr2, CaCl2
Իոնային կապ են առաջացնում նաև բարդ իոնները՝ լիցքավորված բազմատոմ մասնիկները, օրինակ՝ (NH4),+(SO4),2−(OH),−(NO3)− և այլն:
Դրանք նույնպես իոնային կապով են միանում տարանուն լիցքով ոններին՝ (NH4)+Br−+,(SO4)2−+Ca2+,K++(OH)− և այլն:
Այս դեպքում բյուրեղավանդակի հանգույցներում կանոնավոր դասավորվում են պարզ և բարդ իոնները: Իոնային կապը հագեցած չէ: Իոնային կապն ուղղորդված չէ:
Սրանք են իոնային կապի գլխավոր հատկությունները: Այս կապի ուղղորդված չլինելը բացատրվում է այն հանգամանքով, որ լիցքի գնդաձև էլեկտրաստատիկական դաշտն իոնի շուրջը բոլոր ուղղություններով համաչափ է, և տարանուն լիցքով իոնը կարող է տարբեր կողմերից ձգվել, ընդ որում՝ կարող են տարբեր թվերով իոններ ձգվել: Այլ կերպ ասած՝ իոնային կապն առաջանում է ոչ թե տեղայնացված երկու մասնիկի, այլ մեծաթիվ մասնիկների միջև ու տարածական տարբեր ուղղություններով:
Իսկ տարբեր ուղղություններով գործող փոխազդեցության ուժերի գոյությունն ապացույց է, որ իոնային կապը հագեցած չէ: Այսպես, նատրիումի քլորիդի (NaCl) բյուրեղներում նատրիումի յուրաքանչյուր իոն (Na+) շրջապատված է քլորի 6 իոնով, քլորի յուրաքանչյուր իոն (Cl)՝ նատրիումի 6 իոնով:
Իոնային միացությունների բյուրեղավանդակները կայուն են, ուստիև բնորոշվում են հալման ու եռման բարձր ջերմաստիճաններով:
Հետևյալ մեծություններից ո՞րի հետ է համընկնում քիմիական տարրի ատոմի էներգիական մակարդակների թիվը՝ հիմնական վիճակում
պարբերության համարին
Որքան կարող է լինել էլեկտրոնների առավելագույն քանակն ատոմի երրորդ էներգիական մակարդակում
18
Ո՞ր քիմիական տարրի էլեկտրոնային ուրվագիրն է պատկերված․
N (ազոտ)
Քիմիական տարրերի պարբերական համակարգի առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարրերն ունեն նույն թվով
էլեկտրոններ արտաքին էներգիական մակարդակում
Որքա՞ն է պրոտոնի լիցքը
+1
Միջուկի միևնույն դրական լիցքով ատոմների համախումբը կոչվում է
Տարր
Միջուկում պրոտոնների միևնույն թիվն ունեցող նույն քիմիական տարրի ատոմների տարատեսակները, որոնք տարբերվում են նեյտրոնների թվով, հետևաբար՝ և հարաբերական ատոմային զանգվածով՝ անվանվում են․
իզոտոպներ
Ի՞նչ մասնիկներից է կազմված ատոմի միջուկը․
դրական, բացասական և լիցք չունեցող (p, e & n)
Պատկերել հետևյալ տարրերի՝ Na, Cu, O, էլեկտրոնների թիվը՝ էներգիական մակարդակներում․
Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը եւ տվե՛ք նրա սահմանումը:
Ատոմը դա նյութի ամենափոքր մասնիկն է։ Ատոմը հունարենից թարգմանաբար նշանակում է “անբաժանելի”։
Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, եւ դուք փոխարկում եք
ա) քարը՝ ավազի,
բ) թթվածինը՝ օզոնի,
գ) սառույցը` գոլորշու:
Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել:
Մենք քիմիական փոխարկում արեցինք երկրորդ տարբերակ, քանի որ այնտեղ նոր նյութ առաջացավ։ Իսկ մյուս դեպքերում փոփոխվում է ագրեգատային վիճակը, որը բնորոշում է ֆիզիկական երևույթներին։
Հետևյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:
Պարզ են՝ պղինձը, թթվածինը, ազոտը — Cu, O, N
Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է»:
Ո՞ր պնդումն է վերաբերում
1. պարզ նյութին, — բ, դ
2. բարդ նյութին. — ա, գ, ե
ա) ջուրը կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից,
բ) մեխը պատրաստված է երկաթից,
գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի եւ թթվածնի ատոմներից,
դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից,
ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի եւ ջրածնի ատոմներից:
Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանց կապված ատոմների համախումբ են։ Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորված են քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ։
Հին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպես և ինչու են ատոմները միանում, և ինչ ուժեր են նրանց միմյանց մոտ պահում։
XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով՝ արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից։
Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են։ Ատոմները կապը մեկի մյուսի հետ անվանում են քիմիական կապ։
Քիմիական կապն փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը։
Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով: Այդ էներգիան կազմում է 40-ից մինչև 1000 կՋ մոլ:
Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են, որպես կովալենտային, իոնային և մետաղային կապեր։
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:
Կովալենտային է կոչվում այն քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմների միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով։ Կապը, որն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային զույգերով, որոնք կապված են երկու միջուկների /կենտրոնների/ կոչվում է կովալենտային ոչ բևեռային։ Քիմիական միացության մոլեկուլում կապն իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի հատկությունն անվանվում է էլեկտրաբացասականություն /ԷԲ/։
Նույն էլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռային։
Կովալենտային բևեռային է կոչվում այն քիմիական կապը, որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը շեղված էլեկտրոնային զույգի միջոցով։
Մետաղայինկապըառաջանումէմետաղներիատոմներիմիջև:
Իոնային կապը առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:
Իոնային է անվանվում այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրական ձգողության ուժերի շնորհիվ։
Իոնները լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են չեզոք ատոմներին էլեկտրոն միանալիս կամ էլեկտրոն տրամադրելիս: Իոնային միացությունները համեմատաբար սակավաթիվ են:
Արժե հիշատակել, որ դրանց թվին են դասվում ալկալիական և հողալկալիական մետաղների (I և Il խմբերի գլխավոր ենթախմբերի տարրերի) օքսիդներն ու հալոգենիդները։
Երկու ատոմներ միմյանց մոտենալիս առաջացնում են ընդհանուր էլեկտրոնային զույգ:
Ջրածնի ատոմները միանում են մեկ ընդհանուր էլեկտրոնային զույգով՝ ըստ հետևյալ ուրվագրի՝ H⋅+⋅H→H:H
Նոր առաջացած էլեկտրոնային զույգը, որն անվանվում է նաև ընդհանրացված, միաժամանակ և հավասարաչափ պատկանում է ջրածնի երկու ատոմին: Ընդհանուր էլեկտրոնային զույգը ձգվում է ջրածնի երկու ատոմների դրական լիցքավորված միջուկների կողմից, «ցեմենտում» դրանք՝ ապահովելով մոլեկուլի կայունությունը:
Քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով կոչվում է կովալենտային:
Յուրաքանչյուր էլեկտրոնային զույգ մեկ քիմիական կապ է:
Ջրածնի մոլեկուլում առկա է մեկ ընդհանրացված էլեկտրոնային զույգ և հետևաբար՝ մեկ քիմիական կապ:
Ընդունված է էլեկտրոնային զույգը փոխարինել գծիկով և կստացվի ջրածնի մոլեկուլի գրաֆիկական բանաձևը (գծապատկեր-բանաձև)՝ H–H: Թթվածնի ատոմների միջև առաջանում է երկու ընդհանուր զույգ՝ երկու քիմիական կապ՝ O=O: Այդպիսի կապը կոչվում է կրկնակի կապ:
Ազոտի մոլեկուլում ընդհանուր էլեկտրոնային զույգերը երեքն են՝
Ազոտի մոլեկուլում առկա է կովալենտային ոչ բևեռային եռակի կապ` N≡N
Այն կապը, որն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային զույգերով, որոնց կապված են երկու միջուկները (կենտրոնների) կոչվում է կովալենտային ոչ բևեռային:
Հաստատված է, որ ցանկացած քիմիական կապ առաջանում է ատոմների արտաքին էլեկտրոնային շերտի էլեկտրոնների մասնակցությամբ, և կապի բնույթը որոշվում է էլեկտրոնների շարժման օրինաչափություններով:
Որակական առումով մոլեկուլն ատոմների փոխազդեցության արդյունք է և ոչ ատոմների պարզ մեխանիկական հավաքածու:Մոլեկուլ առաջանալիս տեղի է ունենում էլեկտրոնային ամպերի վրածածկ:
Եթե էլեկտրոնային ամպերի վրածածկը տեղի է ունենում երկու ատոմների միջուկների միացման գծի ուղղությամբ (կապի առանցքով), ապա այդ կապն անվանում են սիգմա (σ) կապ: σ− կապը՝ միակի պարզ կապ է:
Եթե կապվող ատոմների միջև մեկից ավելի էլեկտրոնային զույգ է առաջացել, ապա կապն անվանվում է բազմակի՝ կրկնակի (երկու ընդհանուր զույգ) կամ եռակի (երեք ընդհանուր զույգ):
Բազմակի կապերից մեկն անպայման σ -կապ է, իսկ մյուսները՝ π -կապեր, π -կապն առաջանում է ρ -էլեկտրոնային ամպերի կրկնակի, կողմնային վրածածկից՝ σ -կապի առանցքին ուղղահայաց:
Մագնեզիումի ժապավենը աքցանով սեղմեք և այրեք սպիրտայրոցի բոցի վրա:
Տեսանք, որ տեղի ունեցավ միացման քիմիական երևույթ։ Երկու նյութից ստացվեց մեկ բարդ նյութ։ Ականատես եղանք նաև հրավառությանը։ Շատ ուժեղ լույս արձակվեց փորձի ժամանակ։
1)Առաջարկեք այնպիսի քիմիական ռեակցիայի օրինակ,որն ընթանում է տաքացման պայմաններում։
Տաքացման ընթացքում կատարվող քիմիական ռեակցիաներից է ՝
Լուցկու այրումը, մագնեզիումի այրումը, մալաքիթի այրումը, քանի որ երեքն է քիմիական ռեակցիաներ են, քանի որ անջատվում է գազ, առաջանում է հոտ,համ, նաև առաջանում են նոր նյութեր։
2)Առաջարկեք քիմիական ռեակցիաների 3 օրինակ, որոնք ընթանում են սենյակային ջերմաստիճանում։
Երկաթի ժանգոտվելը, քանի որ ժանգոտումը առաջանում է թթվածնի հետ փոխազդեցությունից։
Կաթի թթվելը, քանի որ դա նույնպես ընթանում է սենյակային պայմաններում։
Ձվի նեխելը, դա նույնպես քիմիական ռեակցիա է, քանի որ հոտ ու համ է առաջանում։
3) Ստորև թվարկված նյութերից թթվածինը որի՞ն անմիջականորեն չի միանա
ա) ծծումբ
բ) կալցիում
գ) մագնեզիում
դ) ոսկի
4)Երկու անոթներից մեկը լցված թթվածնով, մյուսը օդով։Ինչպե՞ս կարելի է տարբերել դրանք։
Թթվածինը սովորական պայմաններում գազ է, հոտ չունի, համ չունի, գույն չունի, եռում է 1830 C-ուսի ժամանակ։
Եթե անոթի մեջ գազ է, ապա լուցկու այրման ժամանակ այն կպայթի, բայց օդը, քանի որ բաղկացած է թթվածինց ու ջրածնից, կշարունակի այրվել այնքան, մինչև թթվածինը անոթում վերջանա, ու մնա միայն ջրածինը, որը գազ է։ Իսկ գազը այրելուց կարող է առաջանալ փոխազդեցություն և վերջինս կարող է պայթել։
Քիմիական ռեակցիաները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Մի շարք ընդհանուր հատկությունների համաձայն, քիմիական ռեակցիաները հնարավոր է դասակարգել, որը բավական դյուրացնում է նրանց ուսումնասիրությունը:
Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.
միացման
քայքայման
տեղակալման
փոխանակման
Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:
Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել ինչպես պարզ, այնպես էլ բարդ նյութեր: Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:
Կալցիումի օքսիդի և ջրի միացման ռեակցիան
Երկու պարզ նյութերի՝ ալյումինի և յոդի փոխազդեցությունից առաջանում է մեկ բարդ նյութ՝ ալյումինի յոդիդ:
Ալյումինի և յոդի միացման ռեակցիան
2Al+3J2=2AlJ3
Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:
Ստացվող նյութերը կարող են լինել և՛բարդ, և՛ պարզ: Օրինակ, մեկ բարդ նյութից՝ պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումից առաջանում են երկու բարդ նյութ՝ պղնձի (II) օքսիդ և ջուր:
Պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումը
Cu(OH)2=CuO+H2O
Մեկ բարդ նյութի՝ ջրի քայքայումից առաջանում են երկու պարզ նյութ՝ջրածին և թթվածին:
Ջրի քայքայումը
2H2O=2H2+O2
Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները: Օրինակ, պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ:
Ատոմի միջուկի շուրջը գտնվող էլեկտրոնների համախումբը առաջացնում է էլեկտրոնային թաղանթը:
Էլեկտրոնների թիվը ատոմի էլեկտրոնային թաղանթում հավասար է ատոմի միջուկում պրոտոնների թվին, որը որոշվում է Մենդելեևի պարբերական համակարգում տարրի կարգաթվով կամ ատոմային համարով:
Այսպես, ջրածնի ատոմի էլեկտրոնային թաղանթը կազմված է մեկ էլեկտրոնից, կալցիումինը՝ 20, արծաթինը՝ 47:
Իսկ ինչպե՞ս են շարժվում էլեկտրոնները: Քաոսայի՞ն, վառվող լամպի շուրջը պտտվող մժեղների նմա՞ն, թե՞ որոշակի կարգավորվածությամբ: Այդ հարցի պատասխանը կարելի է գտնել՝ դիտարկելով էլեկտրոնի էներգիական բնութագիրը:
Էլեկտրոններն ատոմում տարբերվում են իրենց էներգիայով: Ինչպես ցույց են տալիս փորձնական արդյունքները, որոշ էլեկտրոններ ավելի ուժեղ են ձգվում միջուկի կողմից, մյուսները՝ ավելի թույլ: Այս երևույթի գլխավոր պատճառը էլեկտրոնների տարբեր հեռավորությունն է ատոմի միջուկից:
Ինչքան էլեկտրոնները մոտ են ատոմի միջուկին, այնքան ավելի ամուր են կապված և նրանց դժվար է պոկել էլեկտրոնային թաղանթներից, իսկ ինչքան էլեկտրոնները հեռու են միջուկից, այնքան նրանց հեշտ է պոկել:
Միջուկին առավել մոտ պտտվող էլեկտրոնները կարծես թե շրջափակում են միջուկը մյուս էլեկտրոններից, որոնք միջուկի կողմից ավելի թույլ են ձգվում, և հետզհետե հեռավորությունը միջուկից մեծանում է:
Այսպես են առաջանում էլեկտրոնային շերտերն ատոմի էլեկտրոնային թաղանթում:
Ատոմի էլեկտրոնային թաղանթում էլեկտրոնները բաշխված են էլեկտրոնային շերտերի ձևով:Առաջինը միջուկին մոտ գտնվող էլեկտրոնային շերտն է, որում էլեկտրոնն օժտված է նվազագույն էներգիայով:
Վերջին՝ միջուկից ամենահեռու գտնվող էլեկտրոնային շերտն անվանվում է արտաքին:Այսինքն էլեկտրոններն ըստ էներգիական մակարդակների բաշխվում են նվազագույն էներգիայի սկզբունքով:
Ատոմի այդ վիճակն անվանում են հիմնական վիճակ:Յուրաքանչյուր էլեկտրոնային շերտում գտնվում են էներգիայի արժեքով միմյանց մոտ էլեկտրոններ: Այդ պատճառով էլ էլեկտրոնային շերտն անվանվում է նաև էներգիական մակարդակ: Էներգիական մակարդակների թիվը քիմիական տարրի ատոմում հավասար է պարբերական աղյուսակում այդ տարրի պարբերության համարին:
Օրինակ Նատրիումը գտնվում է 3-րդ պարբերությունում հետևաբար ատոմում առկա 11 էլեկտրոնները բաշխված են երեք էներգիական մակարդակներում:
Տվյալ էներգիական մակարդակում գտնվող էլեկտրորրերի առավելագույն թիվը որոշվում է 2n2 բանաձևով, որտեղ n-ը մակարդակի համարն է:Առաջին էլեկտրոնային շերտում երկուսից ավելի էլեկտրոն չի կարող լինել:
Ցանկացած ատոմի արտաքին էլեկտրոնային շերտում (բացառությամբ որոշ տարրերի ատոմների) էլեկտրոնների թիվը չի կարող 8-ից մեծ լինել:Էլեկտրոնների թիվը գլխավոր ենթախմբերի տարրերի արտաքին էներգիական մակարդակում հավասար է խմբի համարին:Գրառումը, որն արտացոլում է քիմիական տարրի ատոմում էլեկտրոնների բաշխումն ըստ էներգիական մակարդակների և ենթամակարդակների, կոչվում է այդ ատոմի էլեկտրոնային փոխդասավորվածություն (էլեկտրոնային բանաձև):ՕրինակՆատրիում տարրի ատոմի էլեկտրոնային բանաձևն է ` 1s22s22p63s1:
S են կոչվում այն էլեկտրոնները,որոնք պտտվելիս առաջացնում են գնդաձև ամպեր․ Շրջանաձև ամպեր։ S զույգված,եթե երկու էլեկտրոն է պտտվում կոչվում են զույգված,ամենաշատը կար են լինել երկու հատ։Եթե մի հատ է ուրեմն չզույգված․
P են կոչվում այն էլեկտրոնները,որոնք պտտվելիս առաջացնում են ութաձև ամպեր /8/,կամ հանտելաձև։Կարող է տեղավորվել,պտտվել 6 հատ էլեկտրոն․3 զույգ,3*2 հավասար է 6։
D են կոչվում այն էլեկտրոնները,որոնք պտտվելիս առաջացնում են ծաղկաձև պտույնտեր,ամպեր։5 զույգ,10 հատ էլեկտրոն․
F են կոչվում այն էլեկտրոնները,որոնք պտտվելիս առաջացնում են երկկողմանի ծաղկաձև ամպեր․14 էլեկտրոն,7 զույգ․
Օրինակներ
P (+15) |2 |8 |5
1S2-առաջին շերտը S,երկու էլեկտրոն պտտվում են գնդաձև․
5) Դիրքը պարբերականհամակարգում“ո՞ր պարբերության տարր է,խումբը,ենթախումբը
3 պարբերության,2 խումբ,3 շարք,գլխավոր ենթախումբ
6) Ատոմի բաղադրությունը՝
Ատոմը բաղկացած է նեյտրոնից,էլեկտրոնից և պրոտոնից,նաև միջուկից
Կարգաթիվ-12
Նեյտրոն-n-0
Պրոտոն-p-12
Էլեկտրոն-e-12
Միջուկի լիցքը- /+/
Ատոմի լիցքը-չեզոք
n=հ․ա․զ․-կարգաթիվ,քանի էլեկտրոնը 2000 անգամ փոքր է ,դրա համար այն նշանակում ենք 0։
Ստացվում է 24-12=12
n=12
p=12,n=12,e=12
7)էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը
Քանզի գտնվում է 3 պարբերությունում,ուստի ունի 3 էլեկտրոնային շերտ
1 շերտ — 2
2 շերտ- 8
3 շերտ — 2
Քանի,որ երրորդ շերտում 4-ից պակաս էլեկտրոն ունեցող ատոմները կորցնում են էլեկտրոնները,մագնեզիումը նույնպես կորցնում է վերջին շերտի էլեկտրոնները,այն չի կարող վերցնել ուրիշ ատոմից։
| (2) | (8) |(2)
8)ինչպիսի՞ տարր է` մետաղ է, թե՞ ոչմետաղ
Մետաղ է,որովհետև ունի մետաղական փայլ,նաև մետաղական հատկություններ
9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ
Օքսիդացման աստիճանն է 2
10)իզոտոպներ
Mg-24, Mg-25 եւ Mg-26՝կայուն իզոտոպներ 11)
1․հավաքել տեղեկություններ այդ տարրի մասին՝տարածվածությունը,հատկությունները,որ նյութերի բաղադրության մեջ է մտնում այդ տարրը,այդ նյութերի կիրառումը:
Տարածվածություն․
Երկրակեղևում կազմում է մոտ 2%։ Հանդիպում է հիմնականում կարբոնատների (MgCO3, CaCO3), սուլֆատների (MgSO4՝ ծովի ջուր) սիլիկատների և ալյումասիլիկատների ձևով։Ընդերքում ամենատարածվածն է, մեծ քանակներով գտնվում է ծովի ջրերում
Հատկություններ․
Ֆիզիկական
Սովորական պայմաններում մագնեզիումի խտությունը 20 °C-ում — 1,738 գ/սմ³ է։ Հալման ջերմաստիճանը 650 °C է, իսկ եռման՝ 1090 °C:
Քիմիական
1․Փոխազդում է օդի հետ և ազոտի հետ, այս ռեակցիաները միացման են և ուղեկցվում են ջերմության անջատմամբ։
2․Մագնեզիումը տաքացման պայմաններում և ճնշման տակ միանում է ջրածնի հետ՝ առաջացնելով հիդրիդներ։
3․Մագնեզիումը փոխազդում է նաև այլ ոչ մետաղների հետ։
4․Լինելով ուժեղ վերականգնիչ փոխազդում է ոչ մետաղների օքսիդների հետ.
5․Մագնեզիումը բուռն փոխազդում է թթուների հետ՝ առաջացնելով ջրածին.
Կիրառում․
Զգալի քանակներով մագնեզիում օգտագործվում է այլ մետաղների արտադրության համար։ Գործնական մեծ նշանակություն ունեն մագնեզումական համաձուլվածքներըորոնք մագնեզիումից բացի պարունակում են նաև Al Mn, Zn րայլ տարրեր։
Այն օգտագործվում է թեթև և ուլտրամանուշակագույն ձուլվածքների համաձուլվածքներ արտադրելու համար (ինքնաթիռների կառուցում, ավտոմոբիլային արտադրություն), ինչպես նաև պիրոտեխնիկայում և ռազմական գործերում լուսավորության և հրկիզման հրթիռների արտադրության համար: 20-րդ դարի երկրորդ կեսից ի վեր մաքուր մագնեզիումը և սիլիկոն-երկաթի խառնուրդի ֆերոսիլիկոմագնեզիումի բաղադրության մեջ սկսեցին լայնորեն կիրառվել երկաթե ձուլարանում իր ունեցվածքի հայտնաբերման պատճառով, չուգուն երկաթով գրաֆիտի ձևի վրա ազդելու համար, ինչը հնարավորություն տվեց ստեղծել նոր եզակի կառուցվածքային նյութեր մեխանիկական տեխնիկայի համար:
Բժշկության մեջ․
Մագնեզիումի կենսաբանական նշանակությունը նույնպես էական է։ Բժշկության մեջ, որպես դեղամիջոց, օգտագործում են մագնեզիումի սուլֆատը, օքսիդը և կարբոնատը։ Այդ մետաղն անհրաժեշտ է մկանների և նյարդային համակարգի ճիշտ գործունեության համար։ Մարդու օրգանիզմը պարունակում է մոտ 25 գ մագնեզիում, որի մեծ մասը գտնվում է ոսկորներում։ Մարդը մագնեզիում է յուրացնում բանջարեղենի միջոցով. բոլոր կանաչ բույսերը պարունակում են քլորոֆիլ, առանց որի, ինչպես գիտեք, անհնար է ֆոտոսինթեզը։
Օգտագործում են կոսմետիկական և ատամի մածուկների արտադրության մեջ, ռենտգենյան ախտորոշման միջոց, ներկերի և գունանյութերի արտադրության մեջ, առնետների ոչնչացման միջոց։
3.Տարրի հայտնագործումը և անվանակարգը
1695-ին Անգլիայում Epsom աղբյուրի հանքային ջրից ստացվեց աղ, որը դառը համ և մեղմ ազդեցություն ունեցավ: Դեղագործներն այն անվանել են «դառը աղ», ինչպես նաև «անգլիական» կամ «Epsom »:
Հանքային էպսոմիտը մագնեզիումի սուլֆատ բյուրեղային հիդրատ է և ունի քիմիական բանաձև MgSO4 · 7H2O:
Տարրքի լատինական անվանումը գալիս է Փոքր Ասիայի հինավուրց Մագնեզիա քաղաքի անվան տակ, որի հարևանությամբ կան մագնեզիտային հանքանյութի հանքավայրեր:1808 թվականին անգլիացի քիմիկոս Համֆրի Դեյվը, օգտագործելով մագնեզիայի և սնդիկի օքսիդի խոնավեցված խառնուրդի էլեկտրոլիզը, ձեռք բերեց անհայտ մետաղի ամալգա, որին տրվեց «մագնեզիում» անվանումը, որը մինչ օրս պահպանվում է շատ երկրներում:
Համֆրի Դեյվ
Խտությունը — 1,738 գ/սմ³ Եռման ջերմաստիճանը — 1090 °C Հալման ջերմաստիճանը — 650 °C Էլեկտրական հաղորդականություն — Այո
1.Կրկնել ամբողջ 7-րդ դասարանի թեմաները 2.Զարգացնել սովորողների մոտ ինքնուրույն աշխատելու և իրենց ստեղծագործական աշխատանքի ներկայացնելու կարողությունները և ունակությունները
Ընթացքը` Սովորողները ընտրում են իրենց ցանկացած տարրը,պատասխանելով հարցերին պրեզենտացիայի կամ ֆիլմի ձևով ներլայացնում իրենց բլոգներում
Հարգեր կրկնողության համար
1.Ինչ է ուսումնասիրում քիմիան,ինչ բնագիտական գիտություններ գիտեք
Քիմիան ուսումնասիրում է նյութերը՝նրանց կառուցվածքը,բաղադրությունը և կիռարումը։
Բնական գիտություններից են օդևերաբանությունը,աշխարհարգությունը,կենսաբանությունը,ֆիզիկան,աստղագիտությունը,էկոլոգիան և իհարկե քիմիան։
2․Մարմին,նյութ,բերել օրինակներ
Մարմին-Բաժակ,մեխ,աթոռ,սեղան,գրիչ
Մարմինները կազմված են նյութերից,մարմինները այն բոլոր իրերն են որոնք շրջապատում են մեզ։
Նյութ-ապակի,փայտ,ալյումին,երկաթ,մետաղ
Նյութերից են բաղկացած մարմինները։
3․Պարզ և բարդ նյութեր,բերել օրինակներ
Պարզ նյութերը կազմված են մեկ տարրից,իսկ բարդ նյութերը 1-ից ավելի․
Պարզ-երկաթ,ալյումին,ազոտ,ցինկ,ֆոսֆոր,ջրածին
Բարդ-կերակրի աղ,շաքար,ջուր,ածխաթթու գազ
4․Ֆիզիկական,քիմիական երևույթներ,բերել օրինակներ
Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում
Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն նոր նյութեր են առաջանում:Քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ։Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են գույնի և հոտի փոփոխություն,նստվածքի,ջրի և առաջացումը, ջերմության կլանում կամ անջատում:
Ֆիզիկական երևույթներ-բաժակի կոտրվելը,կայծակ՝ամպրոպ,մոմի,սառույցի հալչելը,ջրի գոլորշիանալը,ջրի սառչելը․
Այս դեպքերում փոխվեցին ագրեգատային վիճակները,չափսերը,ձևերը,բայց նոր նյութ չառաջացավ,բաղադրությունը նույնպես չփոխվեց։
Ատոմները նյութի փոքրագույն,քիմիապես անբաժանելի մասնիկներն են:
Ատոմները նյութի փոքրագույն մասնիկներն են,որոնք անհնար է քիմիապես բաժանել։Միևնույն քիմիական տարրի ատոմները ունեն նույ կշիռը,տարբեր տարրերի ատոմներ ունեն տարբեր կշիռներ։
Ատոմ բառը թարգամանաբար նշանակում է անբաժանելի
Ատոմը կազմված է էլեկտրոնից, պրոտոնից և նեյտրոնից։Սակայն,ջրածնի ատոմը նեյտրոն չունի, իսկ հիդրոնը չունի էլեկտրոն։
Ատոմը էլեկտրաչեզոք ,որովհետև պրոտոնների և էլեկտրոնների թիվը հավասար են իրար:Պրոտոնների և էլեկտրոնների թիվը հավասար է տարրի կարգաթվին :
Էլեկտրոն — , e
Պրոտոն + , p
Նեյտրոն () , n
Մոլեկուլ
Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից:
6․Ինչ ատոմամոլեկուլային տեսության կետեր գիտեք
Նյութերը կազմված են մոլեկուլներից,ատոմներից,իոններից ,
Մոլեկուլները և ատոմները մշտապես գտնվում են շարժման մեջ:
Նյութի ագրեգատային վիճակը կախված է մոլեկուլների միջև տարածությունից:Ինչքան մոտիկ են,ապա պինդ է,միքիչ հեռու հեղուկ,շատ եմծ հեռավորության վրա՝արդեն գազ։
Ֆիզիկական երևույթների ժամանակ և մոլեկուլները ,և ատոմները պահպավում են :
Քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում են,ատոմները պահպանվում են։
Պարզ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են մի տեսակի ատոմներից կամ մի տարրի ատոմներից ,բարդ են կոչվում այն նյութերը որոնք կազմած են տարատեսակ մեկից ավելի ատոմներից։
7․Հարաբերական ատոմային,մոլեկուլային զանգված
Հարաբերական ատոմային զանգվածը,որը նշանակում ենք Ar,r լատիներեն relative(հարաբերական) բառի սկզբնատառն է։Ցույց է տալիս,թե մեկ ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ զ.ա.մ- ից :
Զ․Ա․Մ․- Զանգվածի ատոմային միավոր
Մոլեկուլային զանգված
Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե քանի անգամ է մեկ մոլեկուլի զանգվածը մեծ զ.ա.մ.-ից
8․Տարրերի առաջին դասակարգումը,ինչպես է ստեղծվել պարբերական համակարգը
Պարբերական աղյուսակը ստեղծել է ֆիզիկոս Մենդելեևը։117 տարր է հայտնի մեզ այս պահին,որոնք հայտնաբերվել են։Քանի,որ տարրերը շատ էին,դրանք սկսեցին դասակարգել։Սկզբից դասակարգում էին ըստ ատոմների մեծության,հետո սկսեցին դասակարգել մեզ հայտնի ձևով։
Մենդելեևը հայտնաբերել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական աղյուսակը։ Տարրերի պարբերական համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի։Քանի որ շատ էին տարրերը և ցաքուցրիվ էր նրանց վիճակը Դ.Ի. Մենդելեևը համարակալեց և դասակարգեց:
Տարրերի առաջին դասակարգումը`Մետաղներ և ոչմետաղներ
Քիմիական տարրերը բաժանվում են մետաղ պարզ նյութ և ոչ մետաղ պարզ նյութ առաջացնողների։Եթե տվյալ քիմիական տարրին համապատասխանող պարզ նյութը մետաղ է (ունի մետաղական փայլ, բարձր ջերմա- և էլեկտրահաղորդականություն, կռելիություն, կոփելիություն և այլն), ապա դրան համարում են մետաղական տարր։Ոչ մետաղական տարրեր են համարվում նրանք, որոնց առաջացրած պարզ նյութերը ոչ մետաղներ են։
Ինչու էր թերի այդ դասակարգումը
Այդ դասակարգումը թերի է, որովհետև գտնվեցին մետաղներ, որոնք ունեին ոչ մետաղական հատկություններ
9․Պարբերություններ,ինչ է ցույց տալիս պարբերության համարը․
Պարբերությունները հորզոնական շարքերն են,որոնք սկսվում են ալկալիական մետաղներով և վերջանում են ազնիվ գազերով։
Գրված են ըստ կարգաթվի մեծացումով։
10․Կարգաթիվ,ինչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը
Տարրերի համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգաթվերի,որոնք գրված են աճման կարգով,և ցույց են տալիս ատոմների միջուկներում եղած պրոտոնների թիվը:
Օրինակ՝Լիթիում Li 3-ն է ըստ կարգաթվի,ուրեմն պարունակում է 3 պրոտոն։
11․Խմբեր,ենթաղմբեր,ինչ է ցույց տալիս խմբի համարը
Ցույց է տալիս նյութի վերջին շերտի էլեկտրոնների թիվը
2-սխալ է /առավել հեռու գտնվող շերտն են անվանում արտաքին/
գ/ ճիշտ է միայն առաջինը․
Արտաքին ազդեցության բացակայության դեպքում էլեկտրոններն ըստ էներգիական մակարդակների բաշխվում են այնպես, որ ատոմի գումարային էներգիան նվազագույն էներգիայի սկզբունքով: Ատոմի նման վիճակն անվանվում է հիմնական վիճակ:
Նախագիծ`Թարգմանում ենք հետաքրքիր փաստեր քիմիայից Նպատակը`
Ուսումնասիրել և համացանցից գտնել,թարգմանել և բլոգներում տեղադրել հետաքրքիր փաստեր,հայտնագործություններ,երևույթներ,փորձեր քիմիայից:
Փորձել տալ բացատրություններ այդ փաստերի վերաբերյալ:
Փնտրելով և ուսումնասիրելով հետաքրքիր փաստեր,սովորողների մոտ ձևավորել տարբեր հայտնագործությունների,երևույթների մասին գիտելիքներ Ընթացքը`
Սովորողները փնտրում են տեղեկություններ ռուսերեն,անգլերեն լեզուներով,թարգմանում են,տեղադրում բլոգներում,ենթակայքում:Քիմիայի դասերի ժամանակ կատարում քննարկումներ իրենց փաստերի վերաբերյալ:
1. Мыльный пузырь – это самая тонкая материя, которую может увидеть человеческий глаз. Мыльный пузырь лопается за 0,001 секунды. При этом, если надуть пузырь в -15 Со, то он замерзнет при соприкосновении с поверхностью, а при -25 Со – замерзнет в воздухе и разобьется при ударе.
2. В водах океана содержится золото. На одну тонну океанской воды приходится 7 миллиграммов золота.
3. Во время полета самолеты используют до 75 тонн кислорода, такое количество кислорода вырабатывает 30000 ГА леса.
4. Железо можно превратить в газ при температуре 1539 С0.
5. Каждый живой организм на нашей планете содержит в себе белок, но в разных соотношениях. Мозг человека – это тоже белок.
6. Смертельная доза метилового спирта составляет 30 мл, при этом антидотом является этиловый спирт.
7. Металл не пахнет. Всем знаком запах не обработанного (не крашеного) металла, так пахнут, например, металлические деньги, перила, старые качели, арматура или просто кусок метала. Но этот запах выделяет не сам металл, это результат соприкосновения металла с органическим веществом, к примеру, с нашей ладонью или пальцем, который выделяет пот.
8. Помидоры – очень умные растения, они умеют кричать «SOS!» В момент, когда насекомое – например, гусеница – начинает грызть листочек помидора, он выделяет химическое вещество с определенным запахом, который привлекает птиц.
9. Чарльз Гудьир – ученый, который совершенно случайно изобрел резину, которая не плавится в жару и не ломается в мороз. Он забыл убрать с включённой плиты смесь серы и каучука, так был изобретен процесс изготовления резины, который назвали вулканизацией.
10. В головном мозге человека ежеминутно происходит около 100 тысяч химических реакций.
Թարգմանություն․
1. Օճառի պղպջակը ամենաբարակ նյութն է, որը մարդու աչքը կարող է տեսնել: Օճառի փուչիկը պայթում է 0,001 վայրկյանում: Միևնույն ժամանակ, եթե դուք պղպջակ եք փչում -15 Co- ով, ապա այն կսառչի, երբ այն մակերեսի հետ շփվի, և -25 Co— ի դեպքում այն կսառչի օդում և կխզվի ազդեցությունից:
2. Օվկիանոսի ջրերը ոսկի են պարունակում: Մեկ տոննա օվկիանոսի ջուրը կազմում է 7 միլիգրամ ոսկի:
3. Թռիչքի ընթացքում ինքնաթիռները օգտագործում են մինչեւ 75 տոննա թթվածին, թթվածնի այս քանակով արտադրվում է 30 000 հա անտառ:
4. Երկաթը կարող է վերածվել գազի 1539 C0 ջերմաստիճանում:
5. Մեր մոլորակի յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ սպիտակուց է պարունակում, բայց տարբեր համամասնություններով: Մարդու ուղեղը նույնպես սպիտակուց է:
6. Մեթիլային սպիրտի մահացու դոզան 30 մլ է, ալկոհոլը արդյունավետ է այս հակաթույնի միջոցով:
7. Մետաղը չի այրվում: Հում (չհալված) մետաղի բոլոր նշանները, ինչպիսիք են թան կաթը, ինչպիսիք են մետաղական ճյուղերը, մարգարիտները, հին մուրճերը, ամրանը կամ պարզապես կարճ մետաղը: Բայց այս ոգին տալիս է ոչ միայն մետաղը, ինչը հանգեցնում է մետաղի միացմանը օրգանական նյութերի հետ, օրինակ ՝ մեր ափի կամ բութի հետ, որոնք քրտինք են արտադրում:
8. Լոլիկները շատ խելացի բույսեր է, նրանք գիտեն ինչպես բղավել «SOS»: Այն պահին, երբ բոլորը, թրթուրի պես, կարողանան միգրենի պես տերև կծել, դա արտանետում է թռչունին գրավող հատուկ ոգով քիմիական փորձ:
9. Չարլզ Գուդյարը գիտնական է, ով պատահաբար հորինել է կաուչուկ, որը չի հալվում շոգին և չի կոտրվում ցրտին: Նա մոռացավ հեռացնել ծծմբի և կաուչուկի խառնուրդը ներառված վառարանից, այնպես որ հայտնագործվեց կաուչուկ պատրաստելու գործընթաց, որը կոչվեց վուլկանացում:
10. Մարդու ուղեղում ամեն րոպե տեղի է ունենում մոտ 100 հազար քիմիական ռեակցիա:
11․Ժամանակակից ինքնաթիռի ստանդարտ թռիչքն ապահովելու համար անհրաժեշտ է մոտ 80 տոննա թթվածին: Նույն քանակությամբ թթվածին արտադրվում է 40 հազար հա անտառ ֆոտոսինթեզի ընթացքում:
12. Մոտ քսան գրամ աղ պարունակվում է մեկ լիտր ծովի ջրի մեջ:
13. 100 միլիոն ջրածնի ատոմների երկարությունը մեկ շղթայում մեկ սանտիմետր է:
14․Ջոզեֆ Սեւը հայտնաբերել է ածխածնի երկօքսիդ 1754 թվականին:
15. Երկրի շուրջ 75% -ը պարունակվում է մարդու մարմնում:
Պատրաստել եմ նաև տեսանյութ,որտեղ պատմում եմ հետաքրքիր փաստերի մասին․