Ֆիզիկայի ամփոփում

1. Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում: Գրել ճնշումը սահմանող բանաձևը: Որո՞նք են ճնշման միավորները։

Մարմնի կողմից հենարանի վրա նրա մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը կոչվում է ճնշման ուժ:

P=F/S

Ճնշման միավորն է 1Ն/մ2, իսկ այդ միավորը կոչվում է Պա, ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի։

2.Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը։ Բացատրել գազում ճնշումը ինչպե՞ս է փոփոխվում, գազը բնութագրող մեծությունների (ծավալ, ջերմաստիճան, զանգված) փոփոխությունից կախված:

Գազում ճնշումը պայմանավորված է մոլեկուլների հարվածներով։ Բախվելով մարմնի պատերին, նրանք առաջացնում են ճնշում։ Ինչքան բարձր է ջերմաստիճանը, այդքան բարձր է ճնշումը։

3Ո՞րն է Պասկալի օրենքը։ Հեղուկի ճնշում՝բանաձևը:

Հեղուկի կամ գազի վրա գործադրվող ճնշումը առանց փոփոխության հաղորդվում է հեղուկի կամ գազի ծավալի յուրաքանչյուր կետին։

Բանաձև՝ P=F/S

4Ձևակերպել Արքիմեդի օրենքը։

Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուժով,որն հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին։

Ո՞ր դեպքում է մարմինը՝ ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում․գ․լողում նրա մակերևույթին։

ա) Երբ ծանրության ուժը մեծ է արքիմեդյան ուժից, մարմինը խորասուզվում է մինչև անոթի հատակը։

բ) Երբ մարմնի խտությունը փոքր է ջրի խտությունից, մարմինը լողում է հեղուկի ներսում։

գ) Երբ ծանրության ուժը փոքր է արքիմեդյան ուժից, մարմինը հեղուկում վեր է բարձրանում։

5Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։ Ի՞նչ է մեխանիկական շարժումը

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները՝ առանց դրանց պատճառների քննարկման, կոչվում է կինեմատիկա։

Մեխանիկական շարժում — Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը կոչվում է մեխանիկական շարժում։

6Ի՞նչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

7.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները)

Մի կետից ուրիշը տեղափոխվելիս, մարմինը շարժվում է որոշ հետագծով։ Շարժման հետագիծը լինում է կոր և ուղիղ։

8.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի որոշակի երկարությունը, որով մարմինը անցում է որոշակի ժամանակում, կոչվում է մարմնի անցած ճանապարհ։

9.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Հետագծի դա այն ամբողջ ուղին է, որով անցել է մարմինը, իսկ անցած ճանապարհը միավոր ժամանակում, հետագծի որոշակի երկարությունն է։

10. Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝անհավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

11.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին ։

Հաշվարկման մարմինը ֆիզիկական մեծություն է, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների շարժումները։

12Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն: Գրել միջին արագության բանաձևը։ Ի՞նչ է ակնթարթային արագությունը։

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի միջին արագություն։

Բանաձև՝ v=s/t

Մարմնի շարժման ակնթարթային արագություն հետագծի որևէ կետում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է այդ կետին հարող շատ փոքր տեղամասում շարժման միջին արագությանը։

13Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող

Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով։

14.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագություն։

15.Ի՞նչ է ցույց տալիս արագացումը: Գրել բանաձևը: Ո՞րն է արագացման միավորը, և ինչպե՞ս է այն սահմանվում:

Արագացումը մարմնի արագության փոփոխման պատճառն է։ Միավորը ՄՀ-ում 1մ/վ է։ Մեկ վայրկյանում մարմնի մեկ մետր անցած ճանապարհը։

16.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը։

s=v*t; v=s/t

17Որ շարժումն են անվանում ազատ անկում։ Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը. Ձևակերպել Գալիլեյի օրենքը

Ազատ անկումը — Մարմինների անկումը վակուումում, միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում։

Oրենքը – Բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։

g=s/m

18.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:

Շրջանագծային շարժումը կոչվում է հավասարաչափ, եթե շարժման արագության բացարձակ արժեքը ժամանակի ընթացքում չի փոփոխվում։

19Ի՞նչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:

Այդպիսի շարժման ժամանակ արագության թվային արժեքը չի փոփոխվում, սակայն ուղղությունը շարժման ընթացքում անընդհատ փոփոխվում է։

20.Ինչ է պտտման պարբերությունը: Ի՞նչ է պտտման հաճախությունը, և որո՞նք են նրանց միավորները:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

Բանաձև՝ T=t/N

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմն կատարած պտույտների թվին։

Բանաձև՝ n=N/t

21Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը։

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների առաջացման կամ փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա։

22. Ձևակերպիր Նյուտոնի առաջի օրենքը

մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռում են։

23.Ձևակերպիր Նյուտոնի երկրորդ օրենքը և գրիր բանաձևը

մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է մարմնի զանգվածին։

Բանաձև՝ a=F/m; F=ma

24.Ձևակերպիր Նյուտոնի երրորդ օրենք և գրիր բանաձևը

երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։

25.Ո՞ր մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս։ Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը։ Ի՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀում:

Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին։

Բանաձև՝ p=mv

Միավորը՝ 1 կգ է

26.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը

Իմպուլսի պահպանման օրենք — Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում։

27.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ

Ռեակտիվ են անվանում այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն։

28.Ո՞ր մեծություննէ կոչվում էներգիա։ Ի՞նչ միավորներով է չափվում էներգիան ՄՀում:

Էներգիան ֆիզիկական մեծություն է, որն բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։

Միավորը՝ 1 Ջ – ջոուլն է։

29.Որոնք են մեխանիկական էներգիայի տեսակները։ Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ, որ բանաձևով է որոշվում։ Որ էներգիան են անվանում պոտենցիալ։ Ի՞նչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան

Մեխանիկայում ուսումնասիրվող էներգիան կոչվում է մեխանիկական էներգիա։

Մարմինների շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են կինետիկ, իսկ մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան՝ պոտենցիալ։

Մարմինների շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են կինետիկ էներգիա։

Բանաձև՝ Eկ=mv2/2;    Eկ=p2/2m

Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա։

Բանաձև՝ Eպ=mgh

30Ո՞ր մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։

Eլր=Eկ+Eպ

31.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը

Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն․ պահպանվում է։

Ֆիզիկայի մայիսյան ֆլեշմոբի խնդիրներից

Ինչպե՞ս կարող եք միլիմետրական քանոնով չափել ֆիզիկայի գրքի թերթի հաստությունը,բրնձի,լոբու հատիկների երկարությունները:Օգտագործելով ներարկիչ,որոշիր ջրի,կամ ցանկացած հեղուկի կաթիլի ծավալը:Ցանկալի է ներկայացնել տեսանյութով:

Փորձի ընթացքը՝

Ես հաշվում եմ քանոն օգնությամբ գրքի բոլոր էջերի հաստությունը և դրանից հետո այն բաժանում եմ թերթերի քանակին։ Քանոնով չափեցի բոլոր էջերի հաստությունը։ Հաշվեցի էջերի, թերթերի քանակը և այնուհետև բաժանեցի իրար, որպեսզի ստանամ մեկ էջրի հաստությունը։

Բոլոր էջերի հաստությունը ես նշանակեցի a-ով։

a=17 մմ=1,7 սմ

Գրքի էջերի թիվը ես նշանակեցի b-ով, իսկ մեկ էջի հաստությունը c-ով։ Ստացա հետևյալ բանաձևը՝

a:b=c=1.7:109=0,015 սմ

Այսինքն բոլոր էջերի հաստությունը բաժանելով էջերի քանակի, ես ստացա մեկ էջի հաստությունը։ Մեկ թերթի հաստությունը 0,015 սմ է։

Արդյունքը տեսանյութում՝

Իմ ընկերոջ փորձը՝ այստեղ։

Ջերմության քանակի որոշում։

Գ․ Մխիթարյանի գրքից վարժություններ։

Ջերմության քանակի հաշվում

Տարբերակ 1

I. m=1 գ

t=10C / Q=cmt=0,001կգ*10C*380ջ/կգ0C=0,38 Ջ

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Պատ․` 2

II. m=250 գ=0,25 կգ

t=10C / Q=cmt=380Ջ/կգ0C*0,25 կգ*10C= 95 Ջ

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Պատ.՝ 3

III. m=250գ=0,25 կգ

t1=200C / Q=380 Ջ/կգ0C*0,25 կգ*6000C=57000 Ջ

t2=6200C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=cmt

t=t2-t1=620-20=6000C

Պատ՝․ 5

IV. m=0,5 կգ

t1=200C / t=t2-t1=21-20=10C; Q=cmt=4200 Ջ/կգ0C*0,5 կգ* 10C=2100 Ջ=2,1 կՋ

t2=210C

c=4200 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Պատ՝․ 1

V. m=50 գ=0,05 կգ

t1=200C / Q=cm(t2-t1)=920 Ջ/կգ0C*0,05 կգ*500C=2300 Ջ=2,3 կՋ

t2=700C

c=920 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Պատ՝․ 5

VI. m=40 գ

c=380 Ջ/կգ0C / t=Q/cm=760 Ջ/380 Ջ/կգ0C*40գ=200C

Q=760 Ջ

t(0C)=?

Պատ՝․ 2

Տարբերակ 2

I. m=1 կգ

t= 10C / Q=cmt=380 Ջ/կգ0C*1 կգ*10C=380 Ջ

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Պատ՝․ 3

II. m=5 կգ

t= 10C / Q=cmt=c=380 Ջ/կգ0C*5 կգ*10C=1900 Ջ

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Պատ՝․ 1

III. m=5 կգ

t1=7150C / Q=cm(t1-t2)=380 Ջ/կգ0C*5 կգ*7000C=1 330 000 Ջ

t2=150C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Պատ՝․ 4

IV. m=1 կգ

c=4200 Ջ/կգ0C / Q=cm(t2-t1)=4200 Ջ/կգ0C*1 կգ*500C=210 000 Ջ=210 կՋ

t1=200C

t2=700C

Q(Ջ)=?

Պատ՝․ 4

V. m=3 կգ

t1=200C / Q=cm(t2-t1)=460 Ջ/կգ0C*3 կգ*1000C=138 000 Ջ=138 կՋ

t2=1000C

c=460 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Պատ՝․ 3

VI. t1=150C

t2=450C / m=Q/c(t2-t1)=1260000 Ջ/(4200 Ջ/կգ0C*300C)=10 կգ

Q=1260 կՋ=1260000 Ջ

c=4200 Ջ/կգ0C

m(կգ)=?

Պատ՝․ 1

Տարբերակ 3

I. m=1 կգ

t=10C

Q(Ջ)=?

Պատ՝․ 3

II. m=10 կգ

t=10C / Q=cmt=380 Ջ/կգ0C*10կգ*10C=3800 Ջ

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Պատ՝․ 5

III. m=10 կգ

c=380 Ջ/կգ0C / Q=cm(t2-t1)=380 Ջ/կգ0C*10 կգ*1500C=570 000 Ջ= 570 կՋ

t1=170C

t2=1670C

Q(Ջ)=?

Պատ՝․ 2

IV. m=10 լ=10 կգ

c=4200 Ջ/կգ0C / Q=cm(t1-t2)=4200 Ջ/կգ0C*10 կգ*10C=42000 Ջ=42 կՋ

t1=160C

t2=150C

Q(Ջ)=?

Պատ՝․ 5

V. m=100 գ=0,1 կգ

t1=250C / Q=cm(t2-t1)=380 Ջ/կգ0C*0,1կգ*5000C=19 000 Ջ=19 կՋ

t2=5250C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Պատ՝․ 2

VI. m=100 լ=100 կգ

c=4200 Ջ/կգ0C / t=Q/cm=1680000 Ջ/(4200 Ջ/կգ0C*100 կգ)=40C

Q=1680 կՋ=1680000 Ջ

t(0C)=?

Պատ՝․ 4

Տարբերակ 4

I. m=1 կգ

t=10C / Q=cmt=380 Ջ/կգ0C*1 կգ*10C=380 Ջ

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Պատ՝․ 3

II. m=100 գ=0,1 կգ

t=10C / Q=cmt=380 Ջ/կգ0C*0,1 կգ*10C=38 Ջ

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Պատ՝․ 4

III. m=100 գ=0,1 կգ

t1=150C / Q=cm(t2-t1)=380 Ջ/կգ0C*0,1 կգ*700C=2660 Ջ

t2=850C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Պատ՝․ 3

IV. m=200 գ=0,2 կգ

c=4200 Ջ/կգ0C / Q=cm(t1-t2)=4200 Ջ/կգ0C*0,2 կգ*100C=8400 Ջ=8,4 կՋ

t1=46,50C

t2=36,50C

Q(Ջ)=?

Պատ՝․ 3

V. m=250 գ=0,25 կգ

t1=2000C / Q=cm(t1-t2)=380 Ջ/կգ0C*0,25 կգ*500C=4750 Ջ

t2=1500C

c=380 Ջ/կգ0C

Q(Ջ)=?

Պատ՝․ 1

VI. t1=100C

t2=600C

Q=210 կՋ=210 000 Ջ / m=Q/c(t2-t1)=210 000 Ջ/4200 Ջ/կգ0C*500C=1 կգ

c=4200 Ջ/կգ0C

m(կգ)=?

Պատ՝․ 5

Ջերմաքանակ

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի  լրիվ մեխանիկական էներգիա։

Eլ=Eպ+Ek

Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը։

Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն՝ պահպանվում է։

Եթե մարմինների համակարգից էներգիա չի հաղորդվում շրջապատին և ոչ էլ շրջապատից՝ համակարգին, ապա այդ մարմինների բոլոր տեսակի էներգիաների գումարը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ։Այլ կերպ ասած էներգիան չի անհետանում և ոչնչից չի ստեղծվում, այն սոսկ կարող է փոխանցվել մի մարմնից մյուսին, կամ փոխակերպվել մի տեսակից մյուսը։Մարմնի մասնիկների ջերմային շարժման, կինետիկ էներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը անվանում են մարմնի ներքին էներգիա։

Ներքին էներգիան կարելի է փոփոխել երկու եղանակով՝ կատարելով աշխատանք։Երկրորդ եղանակ՝  առանց աշխատանք կատարելու ներքին էներգիայի փոփոխման պրոցեսսը անվանում են ջերմահաղորդում։Ջերմահաղորդման եղանակները երեքն են։
Առաջին՝ ջերմահաղորդականություն, մոլեկուլների ջերմային շարժման և փոխազդեցության հետևանքով ջերմության հաղորդումը մարմնի տաք մասերիցսառը մասերի անվանում են ջերմահաղորդականություն։ Երկրորդ՝ կոնվեկցիա։ Անվանում են հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդոյմը, որը հետևանք է հեղուկի կամ գազի անհավասարաչափ տաքացմանը։Կոնվեկցիա լատիներեն բառ է “կոնվեկտիո” բառից, որը նշանակում է բերել֊հասցնել֊մատուցել։Կոնվեկցիա անվանում են հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացմանը։ Երրորդ ճառագայթային ջերմափոխանակում։Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթման արձակման և կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում։

Ներքին էներգիա։ Ջերմահաղորդականություն։ Կոնվեկցիա։

Թեման․Ներքին էներգիա:Ջերմահաղորդականություն:Կոնվեկցիա:Ճառագայթային ջերմափոխանակում:

Դասարանում քննարկվող հարցեր.

Ինչ է ներքին էներգիան,որոնք են փոփոխման եղանակները

1. Նկարագրել ջերմահաղորդականության երևույթը <<ցուցադրող>> փորձը:

Սառույցը և տաքացված գնդիկները, երբ իրար հպենք, կտեսնենք, որ սառույցի ջերմաստիճանը բարձրանում է ստիպելով իրեն հալվել, իսկ տաքացված գնդիկը սառչում է:

2. Բացատրել,թե ինչպես է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսային շարժմամբ և փոխազդեցությամբ:

Գազերում մոլեկուլները իրարից ավելի հեռու են գտնվում, քան պինդ նյութերում, այսինքն ջերմահաղորդումը գազերում ավելի դանդաղ է տեղի ունենում, քան պինդ նյութերում: Նյութերի տաք և սառը մոլեկուլները իրար հպվելիս մեկը մյուսին է փոխանցում իր ներքին էներգիան։

3. Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր

Երկաթը, պղինձը, օդը, ջուրը

4.Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ

Օդը վատ ջերմահաղորդիչ է, որովհետև այն գազային նյութ է, այսինքն նրա մոլեկուլները իրարից ավելի հեռու են և դրանից էլ հետևում է, որ այնտեղ ջերմահաղորդականությունը տեղի է ունենում ավելի դանդաղ:

5. Ինչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները

Ցածր ջերմահաղորդակիչները օգտագործվում են, որպես ջերմամեկուսիչներ:

6. Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա

Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման:

7. Ո՞րն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

Ջերմահաղորդականության ժամանակ հեղուկի կամ գազի շերտերը հավասարաչափ են տաքացվում, իսկ կոնվեկցիայի ժամանակ անհավասարաչափ:

8. Ինչպես է գոյանում ամպը:

Արեգակը տաքացնում է գետինը, միաժամանակ տաքացնելով մթնոլորտային շերտը: Կոնվեկցիայի շնորհիվ տաքացված օդի այդ զանգվածը բարձրանում է վեր: Բարձրանալուն զուգընթաց՝ տաք օդն ընդհարձակվում է, ընդ որում բավականաչափ արագ: Օդի այդ զանգվածի ջերմաստիճանը նվազում է: Վեր բարձրացող օդը սկսում է սառել, եթե որոշ քանակով խոնավ է, ապա որոշ բարձրությունից սկսում է առաջացնել ջրի մանր կաթիլներ, գոյանում է ամպ:

9. Ինչպես է առաջանում քամին:

Քամին առաջանում է այն ժամանակ, երբ տաք և սառը օդերը խառնվում են իրար:

10. Ինչու են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:

Հեղուկները և գազերը տաքացնում են ներքևից, որպեսզի արագացնեն կոնվեկցիան, և որ այն գոլորշիանա դեպի վերև:

11. Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում: Ինչու՞։

Ոչ հնարավոր չէ, քանի որ պինդ մարմինները չունեն գոլորշիանալու հատկություն։

12. Ջերմահաղորդման ո՞ր տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերել  օրինակներ:

Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթմամբ արձակմամբ կամ կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում:

13. Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ջառագայթումը՝ սև, թե սպիտակ: Բերել մի քանի օրինակներ: 

Ավելի արագ է կլանում ջերմային ճառագայթումը սև մարմինները: Օրինակ՝ ամռանը մուգ գույնի հագուստ խորհուրդ չեն տալիս հանգել, քանի որ այն ավելի արագ է տաքացնում, քան ավելի վառ գույները, և հատկապես սպիտակը:

Լրացուցիչ առաջադրանք. Սովորել Ղազարյանի դասագրքից էջ 115-ից մինչև 134-ը։

Ինտերնետային պաշարներ՝ Արքիմեդյան ուժի չափում

Թարգմանել եմ հետևյալ տեսանյութից։ Արքիմեդյան ուժի չափում։

Դիտարկենք փորձի մեխանիմզը, որն ապացուցում է Արքիմեդի օրենքը։ Մեր դիմաց է գլանաձև, մետաղական մարմին և փոքր տարրա, որի ծավալը հավասար է մետաղական մարմնի ծավալին։ Կպցնենք տարրան և մարմինը դինամոմետրին։ Դրա հետ մեկտեղ դինամոմետրի աստիճանը կիջնի և կդառնա A: Տարրայի մեջ կլցնենք ջուր այնքան ժամանակ, մինչև մետաղական մարմինը ամբողջությամբ սուզվի ջրում։ Եվ դրան զուգահեռ դինամոմետրի սլաքը կբարձրանա և կլինի B արժեքը։ Մարմնի կշիռը փոքրացավ, քանի որ նրա վրա ազդում է ջրի դուրս հրման ազդեցությունը։ Հիմա կլցնենք ջուր տարրայի մեջ, որը կախված է բռնիկով դինամոմետրից։ Հիշեցնենք, որ տարրայի ծավալը հավասար է գլանաձև, մետաղական մարմնի ծավալին։ Սլաքը նորից վերադարձավ A արժեք։ Եվ ահա, Արքիմեդի ուժը, որն առաջացրել է մարմնի քաշի նվազում, հավասար է այդ մարմնի կողմից տեղահանված հեղուկի քաշին։

Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր և հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին։

Ինտերնետային պաշարներ՝ Գազի ճնշում

Թարգմանել եմ հետևյալ տեսանյութից։ Գազի ճնշում։

Դիտարկենք փորձի մեխանիզմը, որը ցույց է տալիս գազի ճնշումը անոթի պատերին։ Փկված, ռեզինե փուչիկը, փակվում է ապակե հարմարանքով՝ գլխարկով։ Կափարիչի պատում տեղադրված է կոր խողովակ՝ գունավոր հեղուկով։ Դա հեղուկային մանոմետր է, այն ցույց է տալիս գազի ճնշման աստիճանը կափարիչի տակ։ Պոմպը միացնելուց հետո, կափարիչի տակ գտնվող ճնշումը սկսում է նվազել։ Տեսեք, փուչիկի ծավալը սկսում է մեծանալ, ինչու՞ է դա տեղի ունենում։ Օդի մի մասը ներծծելուց հետո, ռեզինե թաղանթի վրա ազդող ճնշումը դարձավ ավելի փոքր, քան ճնշումը ռեզինե փուչիկի մեջ, և դրա պատճառով ռեզինե թաղանթը սկսեց ուրճանալ։ Թաղանթի ուրճանալու հետ մեկտեղ, ռեզինե փուչիկի ծավալը մեծանում է, բայց օդի ճնշումը ներսում ընկնում է, նվազում է։ Ռեզինե թաղանթը ձգումը դադարում է այն ժամանակ, երբ փուչիկի մեջ գտնվող գազի ճնշումը համընկնում է դրսի ճնշման հետ։

Ինտերնետային պաշարներ՝ Հարթ մարմնի սահումը

Թարգմանել եմ հետևյալ տեսանյութից։ Հարթ մարմնի սահումը։

Երկու միանման, հիանալի փայլեցված խորանարդները դրված են երկու տարբեր՝ մի քիչ խորդուբորդ ու հիանալի հարթ հարթությունների վրա։ Պարզվում է, որ որոշակի աստիճանի կոպիտ մակերեսի դեպքում, մարմինները սկսում են հեշտությամբ սահել միմյանց վրայով, և հակառակը։ Երկու հիանալի փայլեցված, մետաղական հարթությունները չեն սահում իրար վրայով։ Դա պայմանավորված է նրանով, որ հիանալի փայլեցված հարթությունների մասնիկները շատ մոտիկ են իրար գտնվում։ Նրանց միջև տեղի է ունենում շատ մեծ փոխադարձ ձգում, մարմինները, կարծես, կպնում են իրար։

Ինտերնետային պաշարներ՝ Արքիմեդի օրենքը

Թարգմանել եմ հետևյալ տեսանյութից։ Արքիմեդի օրենքը։

Այդ տարիներին, Սիրակուզայում ղեկավարում էր կայսր Գելոն Երկրորդը։ Գելոնը կասկածեց, որ իր թագը, որը պատրաստել էր անհայտ վարպետը, բաղկացած է ոչ մաքուր ոկսուց։ Սկզբում խնդիրը Արքիմեդին թվաց հեշտ և նա մտածում էր շատ պարզ։ Նա պարզեց, որ մաքուր ոսկի ձուլակտորը կշռում է այնքան, որքան թագը։ Եթե թագը կշռում է, այնքան, որքան ձուլակտորը, ապա նրանց ծավալները պետք է համընկնեն։ Ձուլակտորի ծավալը ես /Արքիմեդը/ գտա շատ շուտ, բայց, թե ինչպե՞ս հաշվել թագի ծավալը, ես չիմացա։ Մտածեցի, ես մտածեցի, ու որոշեցի մի քիչ հովանալ, ու լոգանք ընդունել։ Սպասիր, սպասիր — մտածեցի ես, ինչքան ջուր թափվեց։ Պարզ է թե այնքան, ինչքան, որ դուրս է հրել իմ մարմինը։ Ստացվում է, որ թափված ջրի ծավալը, հավասար է, այն մարմնի ծավալին, որը դուրս է հրել այն, այս դեպքում՝ իմ։ Իսկ եթե նրա տեղը ջրի մեջ խորասուզել թագը։ -Էվրիկա՛։

Ներքին էներգիա։ Ներքին էներգիայի փոփոխման եղանակներ։ Ջերմաքանակ։

25․04-29․04

Կարգի բերել բլոգները

Ներկայացնել պատրաստված նյութերը.Է. Ղազարյանի դասագրքից էջ83-ից մինչև էջ95 եղած թեմաների շրջանակներում:Թեմաների ընտրությունը կամային է։

Դասի թեման․Ներքին էներգիա։ Ներքին էներգիայի փոփոխման եղանակներ։Ջերմաքանակ

1. Մեխանիկական էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք։ Բերեք օրինակներ։

Երկու տեսակ՝ կինետիկ և պոտենցիալ: Օրինակ՝ շաժվող օդանավի մեջ նստած ուղևորը օդանավի նկատմամբ զրո կինետիկ էներգիա ունի, սակայն նրա կինետիկ էներգիան Երկրի նկատմամբ փոխարինվում է պոտենցիալով։

2․ Ձևակերպիր էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը։

Դիմադրության և շխման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն՝ պահպանվում է։

3․Ինչու՞ է գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում։

Մեխանիկական էներգիան փոխակերպվում է ջերմայինի, այսինքն՝ դառնում է պոտենցիալ էներգիա։

4․Գնդի մեխանիկական էներգիան Ի՞նչ էներգիայի է փոխակերպվում սալին բախվելուց։

Երկու մարմինների մոլեկուլները շփման մակերեսում կատարում են ջերմային շարժում և տաքանում են։

5․ Ի՞նչ է մարմնի ներքին էներգիան։ Ինչի՞ց է կախված այն։

Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա:

6․ Մարմի ներքին էներգիայի փոփոխման քանի՞եղանակ կա։ Թվարկիր որոնք են դրանք։

Ներքին էներգիայի փոփոխման եղանակներն են՝ աշխատանքը և ջերմափոխանակությունը:

7․Ինչո՞վ են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը։

Ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը տարբերվում են նրանով, որ ջերմահաղորդման պրոցեսի ժամանակ օգտագործվում է ներքին էներգիան։

8․Ի՞նչ է ջերմաքանակը։

Այն էներգիան, որի մարմինը ստանում է կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

9․Ի՞նչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում։

Ջերմաքանակ արտահայտվում է` 1Ջ (Ջոուլ), 1ԿՋ (Կիլաջոուլ), 1ՄՋ (Մեգաջոուլ)։

10․Ո՞ր դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գո՞լ, թե՞ եռման ջուր ստանալու համար։

Եռման ջուր ստանալու համար՝ 100°-ի դեպքում։

Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից էջ115-ից մինչև էջ124

Ֆիզիկական մարմին և նյութ։ Նյութի կառուցվածք։

18․04-22․04

Դասի  թեմանՖիզիկական մարմին և նյութ:Նյութի կառուցվածք:

Ատոմներ և մոլեկուլներ: Մոլեկուլների շարժում: Դիֆուզիա:

Մոլեկուլների քաոսային շարժման արագություն և մարմնի ջերմաստիճանը: Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ

Դասարանում քննարկվող հարցեր

1. Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները։

Բոլոր ֆիզիկական մարմինները բաղկացած են նյութերից։

2. Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը։

Նյութը բաղկացած է մոլեկուլներից, իսկ մոլեկուլները իրենց հերթին՝ ատոմներից։

3. Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները։

Նյութի մասնիկները անվանում են ատոմներ։

4. Ո՞ր նյութն են անվանում տարր։

Միևնույն ատոմից բաղկացած նյութը կոչվում է տար։

5. Ի՞նչ է մոլեկուլը։

Մոլեկուլը մեկից ավելի ատոմների միացման դեպքում առաջացած մասնիկն է:

6. Ի՞նչ է դիֆուզիան։

Դիֆուզիան այն ֆիզիկական երևույթը, որի ժամանակ նյութերը ինքնաբերաբար խառնվում են:

7. Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում։

Գազերում դիֆուզիան ավելի արագ է ընթանում, քան հեղուկներում: Դիֆուզիա է տեղի ունենում նաև պինդ մարմիններում, սակայն ավելի դանդաղ, քան հեղուկներում:

8. Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

Ջերմաստիճաանը բարձրացնելիս նյութի մասնիկները՝ մոլեկուլները արագացնում են իրենց անկանոն, քաոսային շարժումները և դիֆուզիայի ընթացքը ավելի է արագանում:

Մեխանիկական ալիքներ։ Ալիքի տարածման արագություն։ Սեյսմիկ ալիքներ։ Ձայն

Թեման.Մեխանիկական ալիքներ:Ալիքի երկարություն:Ալիքի տարածման արագություն:Սեյսմիկ ալիքներ:Ձայնային ալիքներ:Ձայնի բնութագրեր:Արձագանք:Ենթաձայն անդրաձայն:

Դասարանում քննարկվող հարցեր.

1. Որ ալիքներն են կոչվում պարբերական։

Պարբերական դեֆորմացիայի հետևանքով մարմնի երկայնքով իրար հաջորդող դեֆորմացիաները՝ վազող ալիքները, կոչվում են պարբերական ալիքներ։

2. Ինչպես է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը։

Սեղղման դեֆորմացիա առաջանում է, երբ որևէ մարմնի ազդեցությամբ այլ մասնիկներ իրարսեղ մղվելով ազդում են այլ մարմնի վրա, որը դրանից սկսում է տատանվել։

3. Որ ալիքն են անվանում մենավոր:

Ալիքի այն տեսակը, որի դեպքում որևէ տեղամասով սեղմման դեֆորմացիայի ալիքը անցնելուց հետո այդ տեղամասի մասնիկների շարժումը դադարում է, կոչվում է մենավոր ալիք։

4. Ինչպես կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  <<վազող>> մենավոր ալիքը։

Պետք է մի անշարժ վայրից կապել պարանի մի մասը, իսկ մյուս կողմը ձգել և թափահարել։ Այդպես մենավոր ալիքը կգնա, բայց մասնիկների փոփոխություն չի կատարվի։

5. Ինչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին։

Բոլոր մեխանիկական ալիքներին բնորոշ է էներգիայի տեղափոխումը, տատանումները և մասնիկների չշարժվելը։

6. Բացատրել, թե ինչպես է գոյանում առաձգական ալիքը։

Դեֆորմացիայի տեղափոխում հնարավոր է, եթե միջավայրն առաձգական է։ Այլ պատճառով առաձգական միջավայրում տարածվող ալիքները կոչվում են առաձգական ալիքներ։

7․ Որ ալիքներն են կոչվում լայնական: Բերել լայնական ալիքների օրինակներ։

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությունը, ապա ալիքը կոչվում է լայնական։ Այդպիսի ալիք է պարանի երկայնքով «վազող» ալիքը։

8. Որ ալիքներն են կոչվում երկայնական։ Բերել օրինակներ:

Եթե միջավայրի մասնիկերը տատանվում այնպիսի ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է երկայնական։ Օդում կամ պողպատե ձողում տարածվող սեղղման դեֆորմացիայի ալիքները երկայնական են։

9. Ինչպիսի տատանումներ են կատարում միջավայրի մասնիկները,երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում:

Միջավայրի մասնիկները, երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում կատարում են հարկադրական տատանումներ։

10. Որ երևույթներն են հաստատում, որ ալիքը տարածվում է վերջավոր արագությամբ:

Յուրաքանչյուր մեխանիկական ալիք տարծվում է վերջավոր արագությամբ։ Դրանում կարելի է համոզվել՝ պարանի երկայնքով «վազող» մենավոր ալիքի օրինակով։

11. Մաթեմատիկորեն ինչպես է սահմանվում ալիքի տարածման արագությունը։

Ալիքի տարածման արագությունը հավասար է նրա տատանման ամենաբարձր կետերի մինչև հեռավորությունը բաժանած այդ ալիքների մինչև ժամանակահատվածին:

12. Ինչ է պարբերական ալիքի երկարություն:

Ալիքի երկարություն է կոչվում մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոխությունը։

13. Ինչպես է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության հետ:

Ալիքի տարածման արագությունը հավասար է x2-x1/t2-t1: Ալիքի երկարությունից է կախված x2-x1: Տատանումների պարբերությունը հավասար է T=t/N, որտեղ t-ժամանակահատվածն է, իսկ N-ը տատանումների քանակը այդ ժամանակահատվածում: Հաճախությունը հավասար T=1/v-ի, որտեղ v-ն ալիքի արագությունն է:

14. Ինչով է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը։

Ալիքի երկարությունը կախված է նրա վրա ազդող ուժի, իսկ տատանումների հաճախություն այդ ալիքի երկարությունից:

15. Ինչ է երկրաշարժի ուժգնությունը: Ինչ է մագնիտուդը: Որն է դրանց տարբերությունը:

Երկրաշարժի ուժգնությունը, արտահյատված բալերով, տրված վայրում արդեն տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների գնահատման չափանիշն է։ Երկրաշարժի օջախում անջատված և սեյսմիկ ալիքներով տարածվող էներգիան բնութագրում են մի չափազուրիկ մեծությամբ, որը կոչվում է մագնիտուդ։

16․Ինչ է ձայնը։ Որ հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային։

Ձայնը ֆիզիկական երևույթ է, որը ալիքների մեխանիկական տատանումների տեսքով տարածումն է պինդ, հեղուկ կամ գազային միջավայրում։ Ձայնային են կոչվում 16Հց-20000Հց ալիքները։

17․Ինչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը: Ինչ է ձայնի հնչերանգը։

Եթե ձայնի աղբյուրը կատարում է մեկ հաճախությամբ բնութագրվող տատանումներ, ապա նրա արձակված ձայնը կոչվում է պարզ ձայն։ Տոների նմանօրինակ հավաքածուն կոչվում է ձայնի հնչերանգ։

18․ Ինչ է արձագանքը, անդրաձայնը։ Որ առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն։

Մեր իսկ ձայնի անդրադարձումը մեր ականջին կոչվում է արձագանք։ Այն ձայները, որոնք գերազանցում են 20000Հց-ը կոչվում են անդրաձայն, իսկ 16Հց ձայնից պակասները ենթաձայն։

Նյութի կառուցվածքի վարկածի մասին ստուգման փորձեր՝ փորձ 3

«Նյութը բաղկացած է փոքրագույն մասնիկներից, որոնց միջև արանքներ կան», նման ենթադրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ: Վարկածների իրավացիությունը ստուգվում է փորձերով:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր — երեք սրվակ,սրվակների պատվանդան,ջուր,կալիումի պերմանգանատ

Աշխատանքի ընթացքը. առաջին սրվակի մեջ ջուր լցրեցի, մեջը լցրեցի կալիումի պերմանգանատի բյուրեղներ, մատով փակեցի սրվակի բերանը, թափահարեցի, ստացա համասեռ լուծույթ: Այնուհետև ներկված լուծույթից մի քիչ լցրեցի երկրորդ սրվակի մեջ, և վրան ավելացրեցի մաքուր ջուր: Այժմ երկրորդ սրվակից մի քիչ ներկված ջուր լցրեցի երրորդ սրվակի մեջ և նորից վրան ավելացրեցի մաքուր ջուր: Ուշադիր նայեցի կատարված փորձին(երեք սրվակներին) և պատասխանեցի հետևյալ հարցերին։

1. համեմատիր առաջին, երկրորդ, երրորդ  սրվակների ներկված լուծույթների գույները՝ ո՞ր սրվակում եղած լուծույթն է ավելի թույլ ներկված և ինչո՞ւ

Առաջին սրվակի մեջ լցնելով որոշ քանակությամբ, նկատեցի, որ այն տարածվեց։ Այսինքն, պերմանգանատի մասնիկները այնքան փոքր են, որ տեղավորվեցին ջրի մասնիկների արանքում։

Երկրորդ սրվակում, երբ մենք ավելի քիչ քանակությամբ պերմանգանատ լրցրեցինք, միևնույնն է, այն գունավորվեց։ Դա ևս մեկ անգամ ապացուցեց, որ այդ մասնիկները այնքան փոքր են, որ մենք չենք կարող դրանց տեսնել, ու իրանք կարող են միմյանց մեջ տեղավորվել։

Երրորդ սրվակի մեջ մենք լցրեցինք ամենաքիչ քանակությամբ պերմանգանատը։ Նրանք խառնվեցին, մենք ականատես եղանք դիֆուզիա երևույթին, որը կատարվեց հեղուկներում։ Պերմանգանատի փոքր մասնիկները տեղավորվեցին ջրի փոքր մասնիկներում, և դրա համար մենք ստացանք գունավոր լուծույթ։ Իմ կարծիքով վերջին սրվակում ավելի նոսր էր, ավելի բաց էր գույնը, քան երկրորդում կամ էլ առաջինում, քանի որ այնտեղ պերմանգանատի ամենաքիչ քանակությամբ էինք լցրել։

2. քո պատկերացմամբ ի՞նչ կառուցվածք ունեն այս նյութերը, ինչպե՞ս են կոչվում այդ փոքրագույն մասնիկները, որոնցից բաղկացած են այդ նյութերը

Իմ կարծիքով դրանք ունեն շատ փոքր կառուցվածք։ Դրանց մենք անվանում ենք մոլեկուլներ։

3. կատարված փորձի դիտարկումներից, ի՞նչ կարող ես ասել մոլեկուլների չափերի մասին և իրար նկատմամբ դասավորվածության մասին

Մոլեկուլները այնքան փոքր են, որ նրանց հնարավոր չէ տեսնել: Կարող եմ ասել, որ մոլեկուլների չափերը այնքան փոքր են, որ մենք դրանք չենք կարողանում տեսնել։ Նրանք այնքան փոքր են, որ տեղավորվում են ուրիշ նյութերի մոլեկուլների մեջ՝ խառնվելով։

Եզրակացություն. համարո՞ւմ ես ,որ այս փորձով ապացուցվեց վարկածի իրավացիությունը

Այո, համարում եմ։

Իմ պատրաստած տեսանյութը՝

Նյութի կառուցվածքի մասին վարկածի ստուգման փորձեր՝ փորձ 2

Փորձ 2

Անհրաժեշտ սարքեր և նյութեր-բարակ ,երկար սրվակ,պղնձարջասպ,կալիումի պերմանգանատ,ջուր,թեր,2լաբորատոր բաժակ:

Աշխատանքի ընթացքը. պղնձարջասպով և ջրով ,մի լաբորատոր բաժակի մեջ պատրաստեցի պղնձարջասպի խիտ լուծույթ, մյուսում կալիումի պերմանգանատի ջրային լուծույթ: Այնուհետև երկար սրվակի մեջ լցրեցի պղնձարջասպի խիտ լուծույթը, որից հետո նրա վրա զգուշությամբ ավելացրեցի ներկված ջուրը:

Սրվակի արտաքին մասից թելով կապեցի սրվակի մեջ լցված երկու լուծույթների վերին մակարդակը: Բութ մատով փակեցի սրվակի բերանը, թափահարեցի այնպես, որ այդ երկու լուծույթները լավ խառնվեն: Մի քանի րոպե թող խառնուրդը հանդարտվեց: Ուշադիր նայեցի սրվակին՝ հատկապես արտաքինից կապված թելի և սրվակի մեջ գտնվող խառնուրդի մակարդադակին: Պատասխանեցի հետևյալ հարցերին.

1.Ի՞նչ տեղի ունեցավ սկզբնական և վերջնական մակարդակների հետ

Սկզբնական մակարդակը ավելի բարձր էր, քանի որ հեղուկները չէին միախառնվել։ Բայց վերջնականում այն նոսրացավ, իջավ մակարդակը։

2.Ինչպե՞ս կբացատրես փորձի նման արդյունքը

Նյութերը խառնվեցին, կատարվեց դիֆուզիա երևույթը։ Դիֆուզիան այն երևույթն է, երբ նյութերը ինքնաբերաբար խառնվում են։ Հետո արդեն հեղուկի մակարդակը նվազեց, իջավ։

3.Քո պատկերացմամբ ի՞նչ կառուցվածք ունեն նյութերը

Իմ կարծիքով նյութերի մասնիկները ունեն շատ փոքր կառուցվածք։ Ու արդեն երրորդ անգամ համոզվում ենք փորձերի միջոցով, որ ատոմների, մոլեկուլները ունեն փոքր արանքներ, որտեղ և ուրիշ նյութերի մասնիկներ ես մտնում։ Վարկածը ապացուցվեց։

Եզրակացություն՝համարո՞ւմ ես ,որ այս փորձով ապացուցվեց վարկածի իրավացիությունը:

Այո, համարում եմ։

Փորձը՝ տեսանյութում։

Նյութի կառուցվածքի մասին վարկածի ստուգման փորձեր

«Նյութը բաղկացած է փոքրագույն մասնիկներից, որոնց միջև արանքներ կան», նման ենթադրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ: Վարկածների իրավացիությունը ստուգվում է փորձերով:

Փորձ 1

Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ 2 սրվակ, մանր ավազ, ջուր, կալիումի պերմանգանատ. սրվակների համար նախատեսված պատվանդան

Աշխատանքի ընթացքը. Սրվակները դրեցի պատվանդանին և նրանց մեջ լցրեցի մեկի մեջ կեսից մի քիչ շատ ավազ, մյուսի մեջ, նույն քանակությամբ՝ կալիումի պերմանգանատի լուծույթ: Ուշադրություն դարձրեցի 2 սրվակնում եղած ջրի և ավազի մակարդակներին և գրեցի թե ինչ եմ կարծում, եթե 2 սրվակների պարունակությունները դատարկեմ՝ լցնեմ մեկը մյուսի վրա, ինչ տեղի կունենա, կտեղավորվի երկուսի պարունակությունը մեկ սրվակում ամբողջությամբ, թե կթափվի:

1. Ենթադրությունդ գրառիր ,մինչև  փորձի կատարումը:

Կարծում եմ, քանի որ երկուսն էլ կեսով շատ են, ապա եթե լցնենք իրար մեջ, ապա կթափվի։

2. Ինչ տեղի ունեցավ ներկված ջրի հետ՝տեղավորվե՞ց երկրորդ սրվակի մեջ

Այս փորձը ցույց տվեց, որ ջուրը ամբողջական չէր, վարկածը ապացուցվեց՝«Նյութը բաղկացած է փոքրագույն մասնկներից,որոնց միջև արանքներ կան»։ Եթե այդպես չլիներ, ապա կթափվեր։ Դա ապացուցում է, որ ջուրը տեղավորվեց ավազի մասնիկների արանքում։ Վարկածը ապացուցվեց։

Տեսանյութ՝