Գալիլեո Գալիլեյ և Ազատ անկման փորձ

Ֆիզիկայից մենք անցնում ենք ազատ անկամ թեման։ Ազատ անկումը ֆիզիկական մեծությունն է,որն հայտնագործել և ապացուցել է հայտնի գիտնական Գալիլեո Գալիլեյը։ Օրենքը հետևյալն է՝ բոլոր մարմինները վակուումում ընկնում են նույն արագացմամբ,միայն Երկրի ձգողության ազդեցությամբ։ Ինձ շատ հետաքրքրեց այս թեման և ես որոշեցի ուսումնասիրել այն։ Գալիլեո Գալիլեյը նաև հայտնագործություններ ունի,որոնց այսօր կծանոթանանք։

Գալիլեո Գալիլեյ

Գալիլեո Գալիլեյն իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա է: Ծնվել է 1564թ. փետրվարի 15-ին: Իր նվաճումների մեջ մտնում են հեռադիտակի բարելավումները, աստղագիտական դիտողականությունները և այլն։ Առաջին մարդը, ով երկինք նայեց խոշորացնող օպտիկական խողովակով՝ աստղադիտակով, իտալացի նշանավոր գիտնական Գալիլեո Գալիլեյն էր:

1608թ., երբ Գալիլեյն իմացավ, որ Հոլանդիայում դիտակ է ստեղծվել, այն ժամանակների համար խիզախ մի միտք հղացավ՝ այդպիսի դիտակով դիտել գիշերային երկինքը: Գալիլեյն ինքը պատրաստեց գիտության պատմության մեջ առաջին երկու աստղադիտակները: Նրանք դեռևս անկատար էին, փոքրը խոշորացնում էր ընդամենը 3, իսկ մեծը՝ 32 անգամ:

1609թ.աշնանը նա առաջին անգամ աստղադիտակն ուղղեց դեպի լուսին ու պարզորոշ տեսավ նրա մակերևույթի անհարթությունները՝ Լուսնի «լեռներն» ու «հովիտները»: Աստղադիտակով նա տեսավ, որ Վեներա մոլորակը Լուսնի նման փոխում է իր տեսանելի ձևը կամ ինչպես ասում են փուլերը:

Դա կարելի էր բացատրել միայն նրանով, որ Վեներան ոչ թե երկրի, այլ Արեգակի շուրջն է պտտվում, ինչպես և պնդում էր Նիկոլայ Կոպեռնիկոսը: Արեգակի վրա Գալիլեյը նշմարեց մութ բծեր: Դրանց տեղափոխությունից ելնելով՝ գիտնականն ապացուցեց, որ Արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը: Գալիլեյի հայտնագործությունները Կոպեռնիկոսի ուսմունքի համոզիչ, փորձի օգնությամբ հիմնավորված ապացույցներ էին:

Համաձայն Գալիլեոյի աշակերտ Վինչենզո Վիվիանիի կողմից գրված Գալիլեոյի կենսագրության՝ Գալիլեոն Պիզայի թեք աշտարակից տարբեր զանգվածների գնդակներ է բաց թողել, որպեսզի ցույց տա, որ նրանց անկման ժամանակը անկախ է նրանց զանգվածներից։ Դա հակասում էր Արիստոտելի ուսմունքին, ըստ որի՝ ծանր մարմինները ավելի արագ են ընկնում ներքև, քան թեթև մարմինները։

Փորձի արդյունքը ցույց տվեց, որ Գալիլեոյի հիպոթեզն էր ճիշտ։ Գնդակները, իրոք, գետնին էին հասել միևնույն ժամանակ (եթե, իհարկե, արհամարհենք օդի դիմադրության պատճառով առաջացած չնչին անկման ժամանակի տարբերությունները)։

Տեսանյութ․

Ազատ անկում

Իտալացի գիտնական Գալիլեո Գալիլեյը, ուսումնասիրելով Պիզա քաղաքում գտնվող թեք աշտարակից ընկնող մարմինների շարժումը, եզրակացրեց,  որ բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ:

anipisa.gif

 Թվում է, թե առօրյա դիտումները չեն հաստատում այդ օրենքը: Իրոք, սովորական պայմաններում տարբեր մարմիններ տարբեր կերպ են ընկնում: Լազերային սկավառակը, օրինակ, ընկնում է արագ, իսկ տետրի թերթի կտորը՝ դանդաղ և, բացի այդ, բարդ հետագծով (տե՛ս նկար):

Untitled011.png

  Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունն ապացուցելու համար վերցնում են մոտ 1 մ երկարությամբ ապակե խողովակ, որը մի կողմից փակ է, իսկ մյուս կողմից ծորակ ունի, և որի մեջ դրված են կապարե գնդիկ, խցան և փետուր: Սկզբում  խողովակը պահում են ուղղաձիգ դիրքով (տե՛ս նկար), հետո այն արագ շրջում են 180°-ով: Այնուհետև պոմպով օդը հանում են խողովակից և կրկին շրջում այն: Այս անգամ արդեն բոլոր երեք մարմինները ընկնում են միաժամանակ, ինչը և վկայում է, որ բոլոր մարմինները շարժվում են նույն արագացմամբ (տե՛ս նկար): 

im45.gif

Դիցուք մարմինն ազատ անկում է կատարում H բարձրությունից: Որոշենք անկման սկզբից t ժամանակ անց նրա արագությունը, անցած ճանապարհը և գետնից ունեցած բարձրությունը:

Տվյալ դեպքում մարմնի շարժումը դադարի վիճակից հավասարաչափ արագացող է, հետևաբար նրա արագությունը և անցած ճանապարհը կարելի է որոշել հավասարաչափ արագացմամբ շարժվող բանաձևերով՝ v=at, S=at2/2 դրանց մեջ a-ն փոխարինելով g-ով. v=gt, հ=gt2/2

1 փորձ

Առաջին փորձի համար անհրաժեշտ էր երկու կտոր թուղթ,որոնք մենք գցելու ենք որոշակի բարձրությունից։ Ինչպես կարելի է եզրակացնել,սկզբից նրանք ընկան միաժամանակ և դիպչեցին գետնին միաժամանակ։ Բայց,երբ մենք ծալեցինք մի թուղթը և գցեցինք,տեսանք,որ նրանք չընկան միաժամանակ։ Դա պայմանավորված է օդի դիմադրությունից։ Ծալված թղթի վրա ավելի քիչ է օդը դիմադրում,քան ծալվածին։ Ուստի,այս փորձը կապված էր միայն օդի դիմադրությամբ։

2 փորձ

Երկրորդ փորձի համար պետք էր ապակե տարրա,պլաստմասե կափարիչը,խցան,կտրտած թուղթ,մոմ,լուցկի,մետաղադրամ։ Մենք այդ ամենը,բացի մոմից և լուցկիից տեղադրեցինք տարրայի մեջ ,կափարիչով փակեցինք և արագորեն 180 աստիճանով պտտեցինք։ Տեսանք,որ նրանք դիպչեցին հատակին ոչ միաժամանակ։ Սա ապացուցում է Արիստոտելի վարկածը,բայց քանի,որ Գալիլեյի օրենքում նշվում է վակուումային վիճակը,ուստի մենք հաջորդ փորձում հանեցինք թթվածինը տարրայի միջից։ Լուցկիով վառեցինք մոմը և տեղադրեցինք այն կափարիչի վրա մյուս իրերի հետ,այնուհետև մենք փակեցինք տարրայով։ Այրումը քիմիական երևույթ է և կատարվում է միայն ,երբ թթվածին կա։ Տարրայի մեջ մնացել էր օդ,թթվածին,ուստի մոմը շարունակում էր վառվել։ Բայց որոշ ժամանակ անց մենք նկատեցինք,որ մոմը հանգեց,իսկ դա նշանակում էր,որ թթվածին չկա տարրայում,ստեղծվել է վակուումային վիճակ։ Եվ մենք ևս մի քանի անգամ արագորեն պտտեցինք 180 աստիճանով և տեսանք,որ բոլոր իրերը ընկան միաժամանակ։ Սա ապացուցեց Գալիլեո Գալիլեյի օրենքը։ Մենք կարողացանք տնային պայմաններում ստանալ վակուումային վիճակ և կատարել փորձով դրա միջոցով։ Սա ապացուցեց Գալիլեյի օրենքը և հերթական անգամ հակասուցեց Արիստոտելի հիփոթեզին,որն ասում էր,եթե մարմնի զագվածը մեծ է,ապա այն ընկնում է ավելի արագ,ինչքան փոքր է,այդքան ավելի դանդաղ։ Մենք ապացուցեցինք հայտնի Իտալացի գիտնական Գալիլեո Գալիլեյի օրենքը։ Փորձը իրոք շատ հետաքրքիր էր,և սկզբից ես կարծում էի,որ չի ստացվի ինչ-որ բան,բայց ամեն ինչ ստացվեց և մենք ականատես եղանք հետաքրքիր փորձի։

Օրենքը՝ Բոլոր մարմինները վակուումում, միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, ընկնում են նույն արագացմամբ:

Տեսանյութ․

Բլեզ Պասկալի հայտնագործությունները

Մենք արդեն ուսումնասիրում եքն ճնշումը՝ֆիզիկայից։Ես որոշեցի խորանամ և ուսումնասիրեմ ճնշման միավորի անվան հայտնագործության և ֆրանսիացի ֆիզիկոս,գրող և փիլիսոփա Բլեզ Պասկալի մասին ավելի շատ։

Բլեզ Պասկալը ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Օվերն գավառի Կլերմոն քաղաքում 1623 թվականի հունիսի 19-ին։

Նրա գիտական ձեռքեբերումների, հայտնագործությունների պատվին իրենց անուններն են ստացել ճնշման միավորը Միջազգային Միավորների Համակարգում, ամերիկացի գիտնական Նիքլաուս Ուիրթի Pascal ծրագրավորման լեզուն, հիդրոստատիկայի կարևոր սկզբունք համարվող Պասկալի օրենքը։

Բլեզ Պասկալի պատվին իր անունն է ստացել նաև (4500) Պասկալ աստերոիդը։
Մաթեմատիկայում Պասկալի ամենախոշոր ներդրումը հավանականության տեսության զարգացումն է։

Պասկալը նաև ստեղծել է գումարող մեքենա (1641թ.), գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով:

Պասկալ

Սա պասկալի եռանկյան առջևի վեց շարքերն են:

Պասկալ

Այս եռանկյան ամեն թիվը նախորդ շարքի աջ և ձախ թվերի գումարն է:

Իմ տեսանյութը

Մեխանիկական աշխատանք։Հզորություն

10․05-14․05

Թեման.Մեխանիկական աշխատանք:Հզորություն:Խնդիրների լուծում։

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Երբ ինչ-որ ուժի ազդեցությամբ մարմինը անցնում է որոշ ճանապարհ․

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը

Կախված է մարմնի վրա ազդող ուժից,և մարմնի անցած ճանապարհից․

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

A=F*S

Այսինքն՝Աշխատանքը հավասար է ուժի և անցած ճանապարհի արտադրյալին․

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Արտահայտվում է Ջ /ջոու/

5.Ի՞նչն է կոչվում հզորություն

Որոշ ժամանակում կատարված աշխատանքը կոչվում է հզորություն․

6.Ինչպես հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

N=A/t

Հզորությունը հավասար է աշխատանքի և ժամանակի հարաբերությանը

7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

A=N*t

Աշխատանքը հավասար է հզորության և ժամանակամիջոցի արտադրյալին․

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ 82-ից մինչև էջ 89,պատրաստել նյութ էջ 89-ի«Հետաքրքիր է իմանալ»թեմայից

Լուծել Է. Ղազարյանի դասագրքից էջ էջ 174 -ի խնդիրներ 107-ից մինչև 110

Վարժ․107

m=5մ

F=20Ն

Ջ=1մ*1Ն

—————

A=m*F=5մ*20Ն=100Ջ

Պատ․A=100Ջ

Վարժ․108

F=8 Ն

A=32Ջ

__________

S=?

S=A/F=32Ջ/8Ն=4մ

Պատ․S=4մ

Վարժ․109

S=5մ

m=10կգ

—————

A=?Ջ

Մարմնի կշիռ

22․03-26․03;29․03-2․04

Բլոգներում կարգի բերել<<ֆիզիկայի>> բաժինը

Թեման.Մարմնի կշիռ։Ծանոթանալ թեմային

       Քննարկվող հարցեր.

1.Ինչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժով, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։ 

2.Ինչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը իր բնույթով առաձգական ուժ է։

3.Ինչպես է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

4.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=m*g

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Մարմնի կշռի և ծանրության ուժի միջև հարաբերակցույունը կփոխվի, եթե եթե մարմինը ծանրության ուժի ազդման գծի ուղղությամբ սկսի շարժվել անհավասարաչափ։

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները

Առօրյա կյանքում մարմնի կշիռը հաճախ շփոթում են մարմնի զանգվածի հետ։ Պատճառն այն է, որ երկուսն էլ հաճախ կշեռքով են որոում։ Եթե մենք կշռվում ենք կամ խանութից ինչ որ բան ենք գնում, մենք ոչ թե կշիռը, այլ զանգվածն ենք որոշում։ Կշռի միավորը կգ է, իսկ կշիռն ուժ է և չափվում է նյուտոնով։

Է.Ղազարյանի դասագրքից էջ72 -ից մինչև էջ 73

Լրացուցիչ առաջադրանք․

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից.էջ39-ից  մինչև 44-ը տարբերակները

Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:

26․04-30․04

Թեման․<<ՈՒժեր>>՝

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս >>-ից էջ39-ից 

մինչև էջ 51-ի տարբերակները կրկնել,քանի ,որ հաջորդ դասը լինելու է այդ տարբերակներից ինքնաստուգում։

Է..Ղազարյանի դասագրքից էջ173-ից լուծել 82 խնդրից սկսած,քանի հատ որ  կարող եք։

5․04-9․04;12․04-16․04;19․04-23․04

Թեման․Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:

    Դասարանում  քննարկվող հարցեր.

 Լաբորատոր աշխատանք «Շփման ուժի չափումը ուժաչափով,տարբեր մակերևույթների վրա»

Քննարկվող հարցեր.

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում և այլն:

Փորձենք շարժել սեղանին դրված ծանր գիրքը ՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով: Կնկատենք, որ ազդող ուժը բավականաչափ փոքր է, այսինքն գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժ է լինում: Այդ ուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է:

2.Ինչով է պայմանավորված շփումը

Շփման ուժը պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության ձևից:

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է դադարի շփման ուժ:

Սահքի շփման ուժ:  Առաջանում է, եթե մի մարմինը սահում է մյուս մարմնի մակերևույթին: Այդպիսի ուժ է առաջանում, երբ ձյան վրա սահնակն է սահում, հատակի վրայով բազմոցը կամ պահարանն են քաշում: 

33135823-Illustration-of-a-boy-and-girl-sledding-in-winter-Stock-Vector-w1292.jpg

2. Գլորման շփման ուժ: Այդպիսի ուժ է առաջանում, երբ ցանկացած մարմին գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթին՝ շարժվում է անիվներով:

Օրինակի համար,երբ ավտոմեքենան շարժվում է ուղղությամբ:

3. Դադարի շփման ուժ:  Այդ ուժն առաջանում է, երբ մենք փորձում ենք տեղից շարժել դադարի վիճակում գտնվող մարմինը:Դադարի շփման ուժը մեծությամբ միշտ հավասար է քաշող, հրող ուժին և հակառակ է ուղղված դրան:Եթե դաշնամուրը տեղափոխելու համար ազդող ուժը բավականաչափ մեծ չէ, ապա այն տեղից չի շարժվի: Պատճառը հատակի կողմից պահարանի վրա ազդող դադարի շփման ուժն է: 

image001.png

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Գլորման շփման ուժը փոքր է, որովհետև երբ սահնակը սղալով է իջնում, նրան հեշտ է կանգնացնելը։ Նա դիպչելով մի մեծ քարի կկանգնի, իսկ գլորվող սահնակը վրայով կանցնի և դժվար կլինի նրան կանգնացնել։

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

Շփման ուժի օգտակար օրինակ է ավտոյի անիվները:Որովհետև հենց նրանց շնորհիվ է ավտոմեքենան շարժվու,նաև միանում է շփման ուժը:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Բանավոր

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Շփումը կարելի է մեծացնել տարբեր մարմիններով,որոնք կխոչընդոտ են մեր մարմնի շփման ուժին:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Շփման ուժը կարելի փոքրցնել ֆիզիկապես,փոխելով տարբեր քսուկներ և յուղեր,նաև կարելի է փոքրացնել շփման ուժը ուղղության խորթուբորդություններով.

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

Օրինակ,երբ մարմինը կախված է ինչ-որ չափիչ սարքից:Այդ ժամանակ,նրա վրա ազդում է մարմնի կշիռ,առաձգականության և ծանրության ուժը.

Ուրիշ օրինակ

Երբ մենք տարբեր խորթություններով հարթության վրա փորձում ենք սահեցնել մարմինը:Այդ ժամանակ գործում է առաձգականության,շփման ուժերը:

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ75-ից մինչև էջ79-ը։Կատարել

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս >>-ից էջ48-ից 

մինչև էջ 51-ը

Լրացուցիչ առաջադրանք.պատրաստել նյութ էջ77-ի և79«Հետաքրքիր է իմանալ»թեմայից՝Լեոնարդո դա Վինչին,որպես ճարտարագետ-գիտնական։

Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է դադարի շփման ուժ:

Ուժերի չափումը ուժաչափով

Նպատակը՝ հաշվել մարմինների վրա ազդող ուժերը

Անհրաժեշտ իրեր՝ ուժաչափ,մարմիններ,որոնց վրա պետք է գործադրենք ուժ,տարբեր ողորկությամբ հարություններ․

Ընթացքը ՝ նախքան սկսելը պետք է որոշենք ուժաչափ գործիքի բաժանման արժեքը և չափման սխալը։Հիշենք,որ բաժանումների գծիկները և որոշ գծիկների մետ գրված թվերը միասին ներկայացնում են ուժաչափի սանդղակը․

Ուժաչափի սանդղակի բաժանման արժեքը գտնելու որոշելու համար։Ես գտա սանդղակի մոտակա երկու գծիկներ,որոնց կողքին մեծության թվային արժեքներ են գրված,/1,2 Ն/այնուհետև մեծ արժեքից հանեցի փոքր արժեքը /2 Ն-1 Ն=1 Ն/։Ստացված թիվը բաժանեցի բաժանումների թվին /10/։

Բաժանման արժեքը կլինի․

1/10=0,1 Ն

Չափման սխալը կլինի բաժանման արժեքի ±

Fառ=Fծ=P=0,9Ն

չափ

Որպեսզի որոշեմ փայտե չորսուի վրա ազդող ուժերը՝փայտե չորսուն կախում եմ ուղղահայաց կերպով ամրեցրեցի ուժաչափի կեռիկին։Նրա վրա ազդող երեք ուժերը հավասար են

Ծանրության ուժ․Առաձգականության ուժ։Գ․ Մխիթարյանի գրքից էջ -39-41-

13․Ուժ

Ձգողության ուժ

Ծանրության ուժ

Առաձգականության ուժ

Մարմնի կշիռ

Տարբերակ 1․

I.Մարմնի կշիռ կոչվում է այն ուժը,որով /3/ մարմինը (Երկրի ձգողության հետևանքով) ազդում է հենարանի կսմ կսխոցի վրա։

II.Ծանրության ուժ կոչվում է այն ուժը,որով /1/ Երկիրը ձգում է մարմնին։

III.Առաձգականության ուժ կոչվում է այն ուժը,որով /2/ դեֆորմացված մարմինը ազդում է իրեն դեֆորմացնող մարմնի վրա։

IV.Ո՞ր ուժն է տիեզերանավին պահում ուղեծրի վրա․

3/ առաձգականության ուժը․

V. Եթե շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում,նրա արագությունը․

3․ Չի փոխում

Տարբերակ 2․

Նկար 15-ում պատկերված են ուժեր,որոնք ազդում են տախտակի և նրա վրա դրված կշռաքարի վրա․

I.Ինչպես է կոչվում F1 — ծանրության ուժ /3/

II.ինչպես է կոչվում F2 — մարմնի կշիռ /1/

III.ինչպես է կոչվում F3 — առաձգականության ուժ /2/

IV.Սեղանի վրա դրված կշռաքարի վրա ազդում են

V.Ի՞նչ ուժ է մարմնին պահում Երկրի մակերևույթի վրա․

Ծանրության ուժը /3/

Տարբերակ 3․

I.Քարը ընկնում է Երկրի վրա այն պատճառով,որ նրա վրա ազդում է․ /3/ ծանրության ուժը․

II.Սեղանի վրա դրված գրքի վրա,սեղանի կողմից ազդում է․ /2/ առաձգականության ուժը․

III.Սեղանի վրա դրված գիրքը սեղանի վրա ազդում է․ /1/ մարմնի կշիռ․

IV.Զսպանակը նրանից կախված կշռաքարի ազդեցության հետևանքով ձգվել է ։Ի՞նչ ուժի ազդեցությամբ է ձգվել զսպանակը․

Ծանրության ուժի /1/

Մարմնի կշիռ /2/

V.Կարո՞ղ է մարմինը գտնվել շարժման մեջ ,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում․

1․Եթե մարմինը արդեն շարժվում էր,ապա նրա արագությունը կպահպանվի։

Տարբերակ 4․

I..Երկու հենարաններին դրված քանոնի վրա դրեցին կշռաքար, որի
հետևանքով քանոնը ճկվեց (նկար 17): Ինչպե՞ս է կոչվում այն ուժը,
որով կշռաքարը ազդում է քանոնի վրա.

3 Պատասխան

Մարմնի կշիռ

II.Ձեռքից պոկված մարմինն ընկնում է գետնին: Ի՞նչ
ուժի պատճառով է մարմինը ընկնում.

  1. ծանրության ուժի
  2. առաձգականության ուժի
  3. մարմնի կշիռ

Պատասխան 1

Ծանրության ուժի

III.

Ուժը…………………….պատճառն է.
1……մարմնի շարժման ….
2……մարմնի շարժման արագության փոփոխության…………
3…….մարմնի շարժման արագության հաստատուն մնալու…

Ուժը մարմնի արագության փոփոխության պատճառն է.

Պատասխան 2

IV. (2) Ծանրության ուժը կախվա՞ծ է արդյոք այդ մարմնի զանգվածից.

  1. ծանրության ուժը ուղիղ համեմատական է մարմնի զանգվածին
  2. կախված չէ
  3. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան փոքր է այն ուժը, որով նա
  4. ձգվում է դեպի Երկիր

Պատասխան 1

Ծանրության ուժը ուղիղ համեմատական է մարմնի զանգվածին

V. (2) Ձգողության ուժը ազդում է …. իսկ այդ մարմնի կշիռը ազդում է.

  1. հենարանի կամ կախոցի վրա ….հենց մարմնի վրա
  2. հենց մարմնի վրա ….հենարանի կամ կախոցի վրա
  3. հենարանի վրա ….կախոցի վրա

Պատասխան երկրորդ

Հենց մարմնի վրա ….հենարանի կամ կախոցի վրա

Նախագիծ ուժերի վերաբերյալ

Ֆիզիկայից մենք անցնում ենք ուժերը։Եվ ուժերի վերաբերյալ նախագծերի շրջանակներում,մենք պետք է պարզենք,թե ինչքան ուժ է ազդում մեր վրա։

Ես որոշեցի իմանալ իմ զանգվածը և իմ եղբոր զանգվածը։

Ես կշռում եմ 41,6 կգ,իսկ իմ եղբայրը ՝25,0 կգ։

Եվ ես հաշվեցի ու պարզեցի․

Ահա իմ եղբոր զանգվածը

Հիմա հաշվենք,թե ինչքան նյուտոն ուժ է ազդում իմ եղբոր վրա։

Ուժի բանաձևը հետևյալն է՝

F=mg

g=F/m

F=9,8 Ն

m=1 կգ

g=F/m=9/8 Ն:1 կգ=9,8 Ն/կգ

Իմ եղբոր վրա ազդում է

25,0*9,8=245 նյուտոն ուժ

Իսկ սա իմ զանգվածն է

Հաշվեցի և պարզեցի,որ իմ վրա ազդում է 407,68 Ն ուժ։

Շատ հետաքրքիր փորձեր,բայց սա վերջը չէ,ես դեռ կհաշվեմ,թե ինչքան ուժ է ազդում տարբեր մրգերի վրա։

Ռոբերտ Հուկ

Ֆիզիկայից մենք արդեն ուսումնասիրում ենք ուժերը։Ուժերի ստեղծման մեջ վառ տեղ են զբաղեցնում Իսահակ Նյուտոնը և Ռոբերտ Հուկը։ Եվ ես հետաքրքրվեցի և սկսեցի ուսումնասիրել։Հավաքել եմ հետաքրքիր փաստեր,տարբեր ինֆորմացիաներ։

Ռոբերտ Հուկ ծնվել է 18 հուլիսի, 1635 թվական — մահացել է 3 մարտի, 1703 թվական), անգլիացի բնախույզ, էնցիկլոպեդիստ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1663 թվականից)։

Սովորել է Վեսթմինսթերյան դպրոցում, ուր ուսումնասիրել է լեզուներ, ինչպես նաև մաթեմատիկա, ֆիզիկա և մեխանիկա։ 1653 թվականին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, որտեղ հետագայում եղել է Ռոբերտ Բոյլի օգնականը։ 1665 թվականից եղել է Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, 1677-1683 թվականներին՝ Լոնդոնի թագավորական ընկերության քարտուղար։

Հուկն իր աշխատանքներում անդրադարձել է բնագիտության բազմաթիվ հարցերի։ 1659 թվականին պատրաստել է օդային պոմպը։ Քրիստիան Հյույգենսի հետ հաստատել է (մոտ 1660 թվական) ջերմաչափի հաստատուն կետերը՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը։ Կատարելագործել է բարոմետրը, հայելային աստղադիտակը, դիտախողովակն օգտագործել անկյունները չափելու համար, նախագծել քամու ուժը չափող սարք, շրջանը մասերի բաժանող մեքենա և այլ բազմաթիվ սարքեր։ Ժամացույցի մեխանիզմի հիմնական մասը (Anchor escapement), Հուկի մանրադիտակը, խցանի կառուցվածքը, ոջիլի գծագիրը։

Հուկն իր աշխատանքներում անդրադարձել է բնագիտության բազմաթիվ հարցերի։ 1659 թվականին պատրաստել է օդային պոմպը։ Քրիստիան Հյույգենսի հետ հաստատել է (մոտ 1660 թվական) ջերմաչափի հաստատուն կետերը՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը։ Կատարելագործել է բարոմետրը, հայելային աստղադիտակը, դիտախողովակն օգտագործել անկյունները չափելու համար, նախագծել քամու ուժը չափող սարք, շրջանը մասերի բաժանող մեքենա և այլ բազմաթիվ սարքեր։ Ժամացույցի մեխանիզմի հիմնական մասը (Anchor escapement), Հուկի մանրադիտակը, խցանի կառուցվածքը, ոջիլի գծագիրը։

1660 թվականին սահմանել է առաձգական մարմնին կիրառված և այդ մարմնի դեֆորմացիայի համեմատականության օրենքը։

Հուկը տվել է մոլորակների շարժման ընդհանուր պատկերը և արտահայտել այն միտքը, որ բոլոր երկնային մարմինները ձգում են իրար։ 1660 թվականից փորձում էր ձևակերպել տիեզերական ձգողության գաղափարը, որը 1674 թվականին ձևակերպեց «Երկրագնդի շարժման ապացույցի փորձ» տրակտատում։ 1679 թվականին ենթադրություն է արել, որ եթե ձգողության ուժը հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն, ապա մոլորակը պետք է շարժվի էլիպսով։ 1680 թվականի հունվարի 6-ին Իսահակ Նյուտոնին գրված նամակում հստակորեն ձևակերպում է տիեզերականության ձգողականության օրենքը՝ ցույց տալով կապը Կեպլերի օրենքի հետ, և առաջարկում է անգլիացի գիտնականին տալ տեսության մաթեմատիկական հիմնավորումը։ Այդ նամակով է սկսվում տիեզերական ձգողականության օրենքի փաստացի պատմությունը։

Հուկը կողմնակից էր լույսի ալիքային տեսությանը և վիճարկում էր մասնիկային (կորպուսկուլային) տեսությունը, ջերմությունը համարում էր նյութի մասնիկների մեխանիկական շարժման արդյունք։ Իր կատարելագործած միկրոսկոպով Հուկը դիտել է բույսի կառուցվածքը և առաջին անգամ ցույց տվել խցանի բջջային կառուցվածքի ճշգրիտ պատկերը («բջիջ» տերմինը մտցրել է Հուկը), ինչպես նաև նկարագրել սամիթի, կտկենու, գազարի բջիջների կազմությունը։

Իսահակ Նյուտոն

Այս ֆիզիկայի դասաժամին մենք անցնում էինք աառաջին անգամ ուժ թեման։ 

Իսահակ Նյուտոնը ծնվել է ֆերմերի ընտանիքում, դեկտեմբերի 15-ին 1642թ․-ին։ Մահացել 1727 թ.-ի մարտի 31-ին։ Նյուտոնը 1665 թ-ին ավերտել է քեմբրիջի համալսարանը բակալավրի գիտական աստիճանով, նաև ապագայում նա գլխավորել է այդ համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոնները: 1672 թ-ին Նյուտոնն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1703–23 թթ-ին՝  նախագահ: 1695թ-ից եղել է Դրամահատարանի տեսուչ։

Նյուտոն Իսահակ (1642-1727)

Իսահակ Նյուտոնը իր մանկության տարիները անցկացրել է Վոլսթրոփ գյուղում, որը Անգլիայի գյուղերից էր։ Այդ ընթացքում Անգլիայում քաղաքացիական պատերազմ էր։ Նրա  հայրը մահացել էր, երբ նա լույս էր եկել աշխարհ։ Նյուտոնը ծնվել էր վաղարժամ, այդ իսկ պատճառով նա 84 օր չկնքվեց, մոր  մտավախության պատճառով։ 1646 թ․ Նյուտոնի մայրը կրկին ամուսանացվ և ունեցավ 3 որդի, այդ պատճառով նրանք սկսեցինք առաջվա նման նրան ուշադրություն ցուցաբերել։ Նա շատ չէր շբվում մնացածի հետ սիրում էր  կարդալ գրքեր, բանաստեղծություններ, պատրաստել մեխանիկական խաղալիքներ և այլն։ 63 տարեկան հասակում մահացավ նաև նրա խորթ հայրը, մայրը զբաղվում էր իր 3 փոքրիկներով և նա կրկին մատնվեց անուշադրության։ 1655թ․ 12 ամյա Նյուտոնը գնում է սովորելու Գրեմնետի մոտակա դպրոցում։ Նա ունեցել է շատ յուրահատուկ մտածելակերպ և այդ իսկ պատճառով նա դրել էր նպատակ ունենալ լավ աշխատանք։ Նրա մայրը նրան հանեց դպրոցից, որպեսզի նա լինի գյուղական աշխատանքի տեր, սակայն Նյուտոնը էլի ընթերցում էր, բանաստեղծութոյւններ էր կարդում։ Մորը եղբայրը, դպրոցի տնօրենը, եկան և խնդրում էին, որպեսզի Նյուտոնը վերադառնար ուսումնարան, քանի որ ունի շատ յուրահատուկ մտածելակերպ։ Այդ իսկ պատճառով մայրը նրան ետ ուղարկեց դպրոց։

Ընդհանրացնելով ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում իր կատարած հետազոտությունները՝ Նյուտոնն ստեղծել է տարածության և ժամանակի նոր պատկերացումները, որոնք կազմում են դասական ֆիզիկայի հիմքը:

Ֆիզիկայում և մաթեմատիկայում լայնորեն հայտնի են նաև Նյուտոնի օղակներ, Նյուտոնի երկանդամ հասկացությունները: Նյուտոնի անունով են կոչվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, նրա պատկերով Անգլիայում հատվել է մետաղադրամ:

Իսահակ Նյուտոն

Միավորների միջազգային համակարգում Նյուտոնի անունով՝ Նյուտոն (Ն) է կոչվել ուժի միավորը:

1 Ն այն ուժն  է, որը 1 կգ զանգվածով մարմնին ուժի ազդման ուղղությամբ հաղորդում է 1 մ/վ2արագացում:

1Ն=1կգ . մ/վ2

Նյուտոնի երեք օրենքները

7-րդ դասարան ֆիզիկա - Физика - 7 класс

Առաջին օրենք — ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ։

Երկրորդ օրենք — Շարժման քանակի փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։

Երրորդ օրենք — Ազդումը միշտ ունի հավասար և հակարդիր հակազդում, այլ կերպ, երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։ Ըստ արդի մեխանիկայի պատկերացումների առաջին և երկրորդ օրենքներում մարմին ասելով պետք է հասկանալ նյութական կետ։

Նյուտոնը ուսումնարանը ավարտելուց հետո ընդունվեց Քեբրիդջի համալսարան։ Ընդունվելու համար նա տվեց լատիներենի քնություն, որը հանձնեց լավագույն ձևով։ Նա իր կյանքի 30 տարիները անցկացրեց Քեմբրիջի համալսարանում։ Այս ժամանակ շատ դժվար ժամանակներ էին, Անգլիան նոր էր հեղափոխություն արել, ամեն ինչ խառնվել էր։ Կառլոս II կայսրը չէր կարողանում ժամկետներում վճառել համալսարաններին, այդ իսկ պատճառով կրճատում էր շատ ուսուցիչների։ Այստեղից հետևում է, որ համալսարանը վճարովի է։ Նա ընդունվեց, որպեսզ սայզեր, որի ընթացքում պետք է նա ծառայի դպրոցին կամ հարուստ աշակերտներին։ Նյուտոնը այս ամենը անելուց հետո առանց սնունդի և ջրի պարապում էր իր աշխատանքների վրա։ Նա քնությունները հանձնելուց հետո դարձավ ավագ կոչումով ՝սքլարներ, որոնց տալիս էին կրթաթոշակներ։ Չնայած Գալիլեյի հայտնագործմանը, Քեմբրիջում դասավանդում էին ըստ Արիստոտելի։ Դա երևում էր նաև նրա պահպանված տետրերում։ Նյուտոնի խոսքով հենց այս ժամանակ էր իր մտածելու գագաթնակետը։ Այս ժամանակ Նյուտոնը հաըտնաբերեծ մի օրենք, որի համար մտածել են 100-ավոր գիտնականներ։ Այդ <<Տիեզերքի ձգողականության օրենք>>-ն էր։ Հարցազրույցի ընթացքում պատմել է իր հայտնագործության մասին, դա հետևյալն է՝

Երկրի ձգողության ուժ: | AREN

Այս ընթացքում սկսվել էր ժանտախտ ամբողջ երկրում։ Այդ ընթացքում ես բակալավր էի Քեմբրիջի համալսարանում։ Ժանտախտի պատճառով գնացի իմ հայրական տեղ՝ Վոլսթրոփ։ Սիրում էի հանգստանալ ծառի տակին։ Նստել էի և նայում էի երկինքը, և մտածում շատ տարբեր թեմաներով։ Նստել էի խնձորի ծառի տակ։ Հանկարծ հայացքիս հետ մեկտեղ ընկավ խնձորը ծառից ներքև ուղղագիծ ճանապարհով։ Սկսեցի ինձ հարց տալ, թե ինչու է ուղղագիծ ընկնում և ապա բացականչեցի՝ ես գտա։ Դա հենց տիեզերական ձգողականության օրենքն էր։

Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

9.03-12.03

Նախագծեր՝Ֆիզիկական երևույթները կյանքում։ՈՒժեր

«Միջառարկայական՝ Նյութերի մաքրության որոշում»

Թեման.Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի եւ չափերի փոփոոխությունը կոչվում է դեֆորմացիա:

2.Դեֆորմացիայի օրինակների քննարկում

Օրինակ Ապակե ձողի դեֆորմացիա։Մենք կատարել էինք քիմիայի դասարանում փորձ,որի արդյունքում ձողը փոխել էր ձևը։Դա ֆիզիկական երևույթ է։Այն դեֆորմացվել էր

3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Երբ արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է նախկին ձեւը, դեֆորմացիան առաձգական է, հակառակ դեպքում ՝ պլաստիկ:

4.Որ ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը, որով երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ:

5.Ինչպես է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Որքան մեծ է մարմնի զանգվածը, նրա առաջացրած ուժը այդքան մեծ է: 

6.Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

7.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

Fառ=kx

9.Ինչ կառուցվածք ունի ուժաչափը

Ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի մի ծայրն անշարժ ամրացված է զսպանակի իրանին, իսկ մյուս` կեռիկավոր ծայրն ազատ է:

10.Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա:

Լրացուցիչ առաջադրանք

Է.Ղազարյանի դասագրքից էջ64 -ից մինչև էջ 70

ԿատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից.էջ42-ից  մինչև 44-ը եղած

տարբերակները 

Ուժ:Ծանրության ուժ։Տիեզերական ձգողական ուժ․

22․02-26․02

Նախագծեր՝Ֆիզիկական երևույթները կյանքում։ՈՒժեր

«Միջառարկայական՝ Նյութերի մաքրության որոշում»

Թեման.Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:Կարդալ և ծանոթանալ

Դասարանում  քննարկվող հարցեր.

 1.Ինչ է բնութագրում ուժը:

Ուժը քանակապես բնութագրում է մի մարմնի ազդեցությունը մյուս մարմնի վրա:  

2.Որ ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 նյուտոն կոչվում է այն ուժը, որի ազդեցությամբ 1 կգ զանգվածով մարմինը 1 վայրկյանում իր արագությումը փոխում է 1 մ/վ-ով:  

3.Ինչպիսի մեծություն է ուժը:

Ուժը ունի ուղղություն եւ այն վեկտորական մեծություն է: 

4.Որ ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Այն մեծությունները, որոնք ունեն ուղղություն, կոչվում են վեկտորական, իսկ այն մեծությունները, որոնք ունեն միայն թվային արժեք, կոչվում են սկալյար մեծություններ:

5.Ուժի ազդեցության արդյունքը ինչ մեծություններից է կախված

Ուժի ազդեցության արդյունքը մի շարք մեծություններից է կախված՝ արագությունից, տիեզերական ձգողության ուժից եւ այլն:

6.Որ մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով

Տիեզերքում գտնվող բոլոր մարմինները փոխազդում են տիեզերական փոխազդեցության ուժով: Լուսնի փոխազդեցության հետեւանքով տեղի են ունենում մակընթացություններ եւ տեղատվություն, Մոլորակներն են Արեգակի շուրջը պտտվում նրա ձգողության հետեւանքով:

7.Ինչից է կախված տիեզերական  ձգողության ուժը

Մարմինների միջև հեռավորությունից է կախված ձգողության ուժը: 

8.Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

F=mg

Սովորե Է.Ղազարյանի դասագրքից էջ 55 -ից մինչև էջ 62

Լուծել հետևյալ խնդիրնեը

1.Որքան է 2տ զանգվածով փղի վրա ազդող ծանրության ուժը:

2*9,8=19.6

3.Հաշվել ջրի զանգվածը,եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 90Ն է:

m=F/g   

90: 9,8= 9,2

Ինքնաստուգում ֆիզիկայից

Էջ 34,

Տարբերակ 4

Թեմա։Մարմինների խտությունը

I.Նյութի խտություն անվանում են այդ նյութի՝

(Պատ․2) 1մ3-ի զանգվածը

II.Օդի խտությունը 1290կգ/մ3։դա նշանակում է,որ՝

ρ=1290կգ/մ3

(Պատ․1) 1մ3 ծավալով օդի զանգվածը 1290 կգ է։

III. V=50մ3

m=40000կգ

ρ=m/V=40000կգ/50մ3=800կգ/մ3

ρ=800կգ/մ3

___________

ρ(կգ/մ3)=?

(Պատ․4)

IV.ρ=11․300կգ/մ3

ρ=11.300կգ/մ3=1000գ/1000000սմ3=11,3գ/սմ3

———————————————

ρ(գ/սմ3)=?

(Պատ․2)

V.m=9կգ=9000գ

V=10լ=10դմ3=10000սմ3

ρ=m/V=9000գ-10000սմ3=0,9գ/սմ3

ρ=0,9գ/սմ3

(Պատ․2)

Ֆիզիկա՝Վ․Ի․Լուկաշիկի գրքից տնային առաջադրանքներ

Վ․Ի․Լուկաշիկ գրքից վարժ․216

Կրկնել <<Նյութի խտություն>>թեման

Լուծել Վ.Ի.Լուկաշիկի խնդրագրքից Էջ 28 խնդիր 216-ից մինչև էջ 30 -ի խնդիր 236

Վարժություն 216․

m=59 գ=1կգ=1000գ=0,059 կգ

V=50սմ3=1մ=100սմ=0,00005մ3

—————————————

ρ=?

ρ=m/v=0,059կգ/0,00005մ3=11.800 կգ/մ3

Վարժություն 217․

Թուջե գնդի կշ․-8գ

1սմ3=8գ

125սմ3=?

?գ=125սմ3*8գ/1գ=1000գ

V=125 սմ3

m1=1000գ

m2=800գ=կա խոռոչ

m1-m2=1000գ-800գ=200գ

Պատ․200գրամ,կա խոռոչ

Վարժություն 218․

m=461,5գ

V=65սմ3

—————

ρ=?

ρ=m/v=461,5գ/65սմ3=7,1գ/սմ3=ցինկ

Պատ․ցինկ

Վարժություն 219․

V=1լ=0,001մ3

m=920գ=0,920կգ

————————

ρ=?

ρ=m/v=0,920կգ3/0,001մ3=920կգ/մ3

Պատ․920 կգ/մ3

Վարժություն 220

m1

m2

V=75 սմ3

 ρ=m/V=135գ*75սմ3=1,8գ/սմ3=ծծմբական թթու

m2-m1=375գ — 240գ=135գ

————————————

Ո՞ր թթուն է-?

Պատ․ծծմբական թթու,1,8գ/սմ3

Վարժություն 221

m=3,9կգ=3900գ

V=500սմ3

 ρ=m/V=3900գ / 500սմ3=7,8գ/սմ3=պողպատ կամ երկաթ

—————————————————————————

Ի՞նչ մարմին է-?

Պատ․7,8գ/սմ3,պողպատ կամ երկաթ

Վարժություն 222

m=300գ=0,3կգ ρ=m/V=0,3կգ/1,5մ3=0.2կգ/մ3

V=15սմ*5սմ*2սմ=150սմ3=1,5մ3

———————————————

ρ=?

Պատ․ 0,2կգ/մ3

Վարժություն 223

ա)Կերոսին կշ․-0,8գ/սմ3

m=32կգ ρ=m/V=32կգ/0,8գ=40

V=0,8գ

_________

ρ=?

Պատ․ρ=40

բ/

V=78 սմ3 m=ρV=78սմ3*1գ/սմ3=78 գ

ρ=1գ/սմ3 Պատ․78գ

—————

m=?

m=78գ V=m/ρ=78գ/0,8գ/սմ3=97,5սմ3

ρ=0,8գ/սմ3 Պատ․97,5սմ3=այո։

———————

V=?

Վարժություն 224

n=50

ρ=400կգ/մ3

V=20դմ3

___________

m=?

Վարժություն 225

m=21

V=19

Գրանիտ-2600կգ

Նյութերի մաքրության որոշում։Երկու ֆիրմայի կաթի անարատության ստուգում խտության միջոցով

Փորձով  ՝տանը տեսաֆիլմով իրականացրեք

«Միջառարկայական՝ Նյութերի մաքրության որոշում»

նախագիծը ՝որոշեք 1լ կաթի,մեղրի,ձեթի խտությունը(տարբեր արտադրության),այն համեմատեք խտությունների աղուսյակում անարատ կաթի,մեղրի  խտության հետ,արեք եզրակացություն,թե ո՞ր արտդրության մթերքն է մաքուր

Ճամբարի ժամանակ ցանկացա որոշել,թե մեր տան երկու ֆիրմային կաթերից ,որն է ավելի անարատ։Դրա համար ես վերցրեցի երկու կաթ՝Մարիաննա ֆիրմայի և Չանախ ֆիրմայի։Ստուգել եմ անարատությունը խտության միջոցով։

Խտությունների աղյուսակում անարատ կաթի խտություն 1,03 գ/սմ3,իսկ կգ/մ3-ով — 1030 կգ/մ3։Ֆիզիկայի լաբորատորիայում հաշվել եմ զանգվածները։Հաշվել եմ երկու շշերը և կաթով,և առանց։Հետո հանել եմ կաթը շշովից շիշը և ստացել եմ կաթի զանգվածը։Ստացել եմ տարբեր արդյունքներ։Ինչպես գիտենք,խտությունը հավասար է զանգվածը բաժանած ծավալի։Տեսանյութի մեջ ես բացատրում եմ ամեն մի քայլս։Թե ինչպես եմ հաշվում,ինչպես գրառում և այլն․․,և այլն․․․։Տեսանյութի մեջ երկու կաթերը ունեն տարբեր խտություններ։Եվ այդ խտությունները պարզել եմ զանգվածը բաժանելով ծավալի։Հուսամբ կհավանեք։

Ահա ցուցադրում եմ,թե ինչպես եմ չափել Մարիաննա ֆիրմայի կաթը։

Հետո արդեն հաշվել եմ Չանախինը և հետո հաշվել նրանց խտությունները։Տեսանյութում կարող եք տեսնել արդյունքը։Պարզեվց,որ մեկը մյուսից ավելի անարատ է։Բարի դիտում

Ահա և տեսանյութը

Այս փորձը շարունակական է,մյուս անգամ կստուգենք մեղրի մաքրությունը խտության միջոցով։Հաջողություն։