Ես քանի,որ շատ եմ սիրում ուսումնասիրել երկրները,ես ցանկացա շարունակել իմ գործունեությունը և այս անգամ որոշեցի նույնպես գրել երկրների մասին։Ամառը Մալդիվներում,կապված է նախագիծը,որպես ամառային նախագիծ։Դե քանի,որ մարդիկ գնում են հանգստանալու այդտեղ։
1)Մալդիվները կղզային պետություն են ներկայացնում։Գտնվում է Հնդկական օվկիանոսում, Շրի Լանկայից ու Հնդկաստանից հարավ արևմտյան մասում։
2) Մալդիվները մտան Գինեսի ռեկորդների գիրք `որպես ամենահարթ ռելիեֆով երկիր. Այնտեղ չկան բլուրներ և գետեր, և ոչ մի կղզին դուրս չի անցնում ջրից ավելի քան 2,4 մետր:
3) Մալդիվները բաղկացած են 1190 փոքր մարջանյան կղզիներից և ընդամենը 298 կմ 2 հողատարածքից: Դրանցից միայն 200 կղզիներ են բնակեցված, 44-ը հարմարեցված են բացառապես առողջարանային արձակուրդների համար։
4) «Մալդիվներ» անունը գալիս է հինդուական «mahal» (պալատ) և «diva» (կղզի) բառերից:
5) Մալդիվները գտնվում են գրեթե հասարակածի մոտ, ուստի Մալդիվներում միջին տարեկան ջերմաստիճանը 25-30 աստիճան է: Գիշերային ջերմաստիճանը ցերեկից տարբերվում է ընդամենը 1-2 աստիճանով:
6) Մալդիվները, հնարավոր է, աշխարհի միակ երկիրն է, որտեղ 100% մահմեդական բնակչություն ունի:
7)Մալդիվյան Դհիվեհին ազգային լեզու է, որը սինգապուրյան, թամիլերեն, ուրդու, պարսկերեն և արաբերեն լեզուների խառնուրդ է: Մալդիվյան գիրը, որը հայտնի է որպես Թաանա, գրված է ձախից աջ: Thaana- ն բաղկացած է 24 տառից, ձայնավորի հնչյունները նշվում են օղակներով և ստորակետներով, որոնք տեղադրված են բաղաձայնների վերևում կամ ներքևում։
8) Մալդիվները աշխարհի ամենափոքր մահմեդական երկիրն է։
9) Մոսկվա-Մալե թռիչքի ժամանակը մոտ 8 ժամ է:
10) Մալդիվյան արժույթը ռուֆիյա և լաարի է: 1 մալդիվյան ռուֆիա հավասար է 100 լարիի: 1 ԱՄՆ դոլարը մոտավորապես հավասար է 12 ռուֆիայի:
11) Ենթադրվում է, որ մարդկային առաջին բնակավայրերը Մալդիվներում հայտնվել են ավելի քան 5000 տարի առաջ:
12) Երկրի տարածքն ունի 1192 կղզի, որոնք միավորված են 26 ատոլների:
13) Միայն շուրջ 200 կղզիներ են բնակվում: Եվս մոտ հարյուր զբոսաշրջիկներին դիմավորում են շքեղ հանգստավայրերում (նրանք կղզու հյուրանոցներ են անվանում), բայց տեղացիներն այնտեղ չեն ապրում:
14) Մալդիվյան պետականությունը սկսվում է ընտանեկան դրամայից. Կալինգայի հնդիկ թագավորը (ապրել է մ.թ.ա. մոտ 180 տարի) ծայրաստիճան դժգոհ էր իր որդուց և աքսորեց հեռավոր կղզիներ: Իշխանը չհիասթափվեց, միավորեց ատոլլները և ստեղծեց առաջին պետությունը ներկայիս Մալդիվների տարածքում:
15) Ամբողջ տարածքը կղզի կարելի է ոտքով քայլել առավելագույնը մի քանի ժամվա ընթացքում, և բոլոր Մալդիվյան կղզիների ընդհանուր հողատարածքը չի գերազանցում 300 քառակուսի մետրը:
Սեպտեմբերից մենք անցնում ենք նոր առարկա՝աշխարհագրություն։Աշխարհագրությունը առաջին օրերից իմ դուրը շատ եկավ և ես սկսեցի լավ ուսումնասիրել այդ առարկան։Ես շատ ուրախ եմ,որ իմ աշխարհագրության ուսուցիչը դարձավ Ընկեր Էմանուելը։
Կներկայացնեմ թեմաները,դասերը,որոնք ես շատ եմ հավանել․
Առաջին դասը ինձ շատ դուր եկավ,որովհետև մենք սկսեցինք կամաց-կամաց ուսումնասիրել այս առարկան։
Աշխարհագրություն
Աշխարհագրությունը իմ դուրը նույնպես շատ եկավ․Երրորդ ուսումնական տարվա ընթացքում մենք սկսեցինք ուսումնասիրել ուղիները ջրային և օդային,սկսեցինք գծել քարտեզներ և այլն․․
Տեղադրել եմ հղումներ,որոնցով անցնելիս կարող եք տեսնել իմ աշխատանքները․
Այս տարի ես փորձեցի հնարավորինս շատ կենտրոնանալ այս առարկայի վրա և փորձեցի լինել ակտիվ այս դասերի ժամանակ։Երևի դ ինձ մոտ ստացվել է։
Միևնույնն է,ես շատ գոհ եմ և ուրախ,որ կարողացել եմ այս առարկան ըմբռնել,հասկանալ մանրուքներու ու ընդհանուր բնութագիրը։Ես շատ ուրախ եմ,որ իմ դասատուն է Ընկեր Էմանուելը,և ես անպայման մյուս տարի կլինեմ ակտիվ և հաճույքով կմասնակցեմ դասընթացներին․Տեղադրեմ նաև իմ բաժնի հղումը․
Այսօր մայիսի 26-ին մենք դպրական խմբով մեկնեցինք դեպի Գութանասար սարը,որը գտնվում էր Կոտայքի մարզում։
Մենք մեկնեցինք,որպեսզի հաղթահարենք Գութանասար բարձունքը և դա մեզ հաջողվեց։
Սարի բարձրությունը 2,299 մետր է,լանջի թեքությունը մոտ 450․
Գտնվում է Կոտայիք մարզի Ֆանտան գյուղից 2,5 կմ հարավ,իսկ Ջրաբեր գյուղից 4,5 կմ հարավ-արևելք․Դուրս եկանք ժամը 9։20 և այնտեղ հասանք 10-ին։Սկսեցինք բարձրանալը ժամը 10։20 և հասանք վայր ժամը 12։30։
Ճանապարհը այդքան էլ երկար չէր,տեղ-տեղ հետաքրքիր էր ու հաճելի։Մենք գտնում էինք տարբեր բույսեր,որոնք օգտագործում ենք տարբեր ուտելիքներ պատրաստելու համար,թթուներ դնելու համար,թեյ պատրաստելու համար և այլն․․
Հաճախ մենք գտնում էինք սիբեխ,բոխի,ուրց․
Ուրց
Սարը․
Սա հանգած հրաբուխ է,որի տափաստանները հարուստ են բնությամբ,իսկ խառնարարի մոտակայքերը դարձել են հսկայական մարգագետիններ։
Այս վայրը հարուստ է պեմզայի պաշարներով։
Ճանապարհին տեղ-տեղ կանգ էինք առնում,որպեսզի հանգստանանք,հետո արդեն շարժվում էինք։Անցնելով 2-ից ավել կմ,քայլելով 10000-ից ավել քայլ,մենք վերջապես հասանք գագաթ։Գագաթին նստեցինք հանգստացանք և խոսեցինք բարդ պայմաններում գոյատևելու մասին։Մեզ պատմեցին,թե ինչպես գոյատևել դժվար վայրերում և ցույց տվեցին,թե ինչպես կապենք պարանով ուժեղ,ամուր կապեր։Մեզ ցույց տվեցին,թե ինչպես կապել 8-նյակ մեկ կապով և ուրիշ կապեր։Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը և ես անպայման կուզենամ շարունակել։Ես պատրաստել եմ տեսնյութ,որտեղ բացատրելով ու մանրամասն պատմելով ուսումնասիրում եմ տարածքը,կարող եք դիտել․
Անչափ շնորհակալ եմ կազմակերպիչներից,որ այսպիսի անմոռանալի ճամփորդություն կազմակերպեցին․
2-սխալ է /առավել հեռու գտնվող շերտն են անվանում արտաքին/
գ/ ճիշտ է միայն առաջինը․
Արտաքին ազդեցության բացակայության դեպքում էլեկտրոններն ըստ էներգիական մակարդակների բաշխվում են այնպես, որ ատոմի գումարային էներգիան նվազագույն էներգիայի սկզբունքով: Ատոմի նման վիճակն անվանվում է հիմնական վիճակ:
Նախագիծ`Թարգմանում ենք հետաքրքիր փաստեր քիմիայից Նպատակը`
Ուսումնասիրել և համացանցից գտնել,թարգմանել և բլոգներում տեղադրել հետաքրքիր փաստեր,հայտնագործություններ,երևույթներ,փորձեր քիմիայից:
Փորձել տալ բացատրություններ այդ փաստերի վերաբերյալ:
Փնտրելով և ուսումնասիրելով հետաքրքիր փաստեր,սովորողների մոտ ձևավորել տարբեր հայտնագործությունների,երևույթների մասին գիտելիքներ Ընթացքը`
Սովորողները փնտրում են տեղեկություններ ռուսերեն,անգլերեն լեզուներով,թարգմանում են,տեղադրում բլոգներում,ենթակայքում:Քիմիայի դասերի ժամանակ կատարում քննարկումներ իրենց փաստերի վերաբերյալ:
1. Мыльный пузырь – это самая тонкая материя, которую может увидеть человеческий глаз. Мыльный пузырь лопается за 0,001 секунды. При этом, если надуть пузырь в -15 Со, то он замерзнет при соприкосновении с поверхностью, а при -25 Со – замерзнет в воздухе и разобьется при ударе.
2. В водах океана содержится золото. На одну тонну океанской воды приходится 7 миллиграммов золота.
3. Во время полета самолеты используют до 75 тонн кислорода, такое количество кислорода вырабатывает 30000 ГА леса.
4. Железо можно превратить в газ при температуре 1539 С0.
5. Каждый живой организм на нашей планете содержит в себе белок, но в разных соотношениях. Мозг человека – это тоже белок.
6. Смертельная доза метилового спирта составляет 30 мл, при этом антидотом является этиловый спирт.
7. Металл не пахнет. Всем знаком запах не обработанного (не крашеного) металла, так пахнут, например, металлические деньги, перила, старые качели, арматура или просто кусок метала. Но этот запах выделяет не сам металл, это результат соприкосновения металла с органическим веществом, к примеру, с нашей ладонью или пальцем, который выделяет пот.
8. Помидоры – очень умные растения, они умеют кричать «SOS!» В момент, когда насекомое – например, гусеница – начинает грызть листочек помидора, он выделяет химическое вещество с определенным запахом, который привлекает птиц.
9. Чарльз Гудьир – ученый, который совершенно случайно изобрел резину, которая не плавится в жару и не ломается в мороз. Он забыл убрать с включённой плиты смесь серы и каучука, так был изобретен процесс изготовления резины, который назвали вулканизацией.
10. В головном мозге человека ежеминутно происходит около 100 тысяч химических реакций.
Թարգմանություն․
1. Օճառի պղպջակը ամենաբարակ նյութն է, որը մարդու աչքը կարող է տեսնել: Օճառի փուչիկը պայթում է 0,001 վայրկյանում: Միևնույն ժամանակ, եթե դուք պղպջակ եք փչում -15 Co- ով, ապա այն կսառչի, երբ այն մակերեսի հետ շփվի, և -25 Co— ի դեպքում այն կսառչի օդում և կխզվի ազդեցությունից:
2. Օվկիանոսի ջրերը ոսկի են պարունակում: Մեկ տոննա օվկիանոսի ջուրը կազմում է 7 միլիգրամ ոսկի:
3. Թռիչքի ընթացքում ինքնաթիռները օգտագործում են մինչեւ 75 տոննա թթվածին, թթվածնի այս քանակով արտադրվում է 30 000 հա անտառ:
4. Երկաթը կարող է վերածվել գազի 1539 C0 ջերմաստիճանում:
5. Մեր մոլորակի յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ սպիտակուց է պարունակում, բայց տարբեր համամասնություններով: Մարդու ուղեղը նույնպես սպիտակուց է:
6. Մեթիլային սպիրտի մահացու դոզան 30 մլ է, ալկոհոլը արդյունավետ է այս հակաթույնի միջոցով:
7. Մետաղը չի այրվում: Հում (չհալված) մետաղի բոլոր նշանները, ինչպիսիք են թան կաթը, ինչպիսիք են մետաղական ճյուղերը, մարգարիտները, հին մուրճերը, ամրանը կամ պարզապես կարճ մետաղը: Բայց այս ոգին տալիս է ոչ միայն մետաղը, ինչը հանգեցնում է մետաղի միացմանը օրգանական նյութերի հետ, օրինակ ՝ մեր ափի կամ բութի հետ, որոնք քրտինք են արտադրում:
8. Լոլիկները շատ խելացի բույսեր է, նրանք գիտեն ինչպես բղավել «SOS»: Այն պահին, երբ բոլորը, թրթուրի պես, կարողանան միգրենի պես տերև կծել, դա արտանետում է թռչունին գրավող հատուկ ոգով քիմիական փորձ:
9. Չարլզ Գուդյարը գիտնական է, ով պատահաբար հորինել է կաուչուկ, որը չի հալվում շոգին և չի կոտրվում ցրտին: Նա մոռացավ հեռացնել ծծմբի և կաուչուկի խառնուրդը ներառված վառարանից, այնպես որ հայտնագործվեց կաուչուկ պատրաստելու գործընթաց, որը կոչվեց վուլկանացում:
10. Մարդու ուղեղում ամեն րոպե տեղի է ունենում մոտ 100 հազար քիմիական ռեակցիա:
11․Ժամանակակից ինքնաթիռի ստանդարտ թռիչքն ապահովելու համար անհրաժեշտ է մոտ 80 տոննա թթվածին: Նույն քանակությամբ թթվածին արտադրվում է 40 հազար հա անտառ ֆոտոսինթեզի ընթացքում:
12. Մոտ քսան գրամ աղ պարունակվում է մեկ լիտր ծովի ջրի մեջ:
13. 100 միլիոն ջրածնի ատոմների երկարությունը մեկ շղթայում մեկ սանտիմետր է:
14․Ջոզեֆ Սեւը հայտնաբերել է ածխածնի երկօքսիդ 1754 թվականին:
15. Երկրի շուրջ 75% -ը պարունակվում է մարդու մարմնում:
Պատրաստել եմ նաև տեսանյութ,որտեղ պատմում եմ հետաքրքիր փաստերի մասին․
Աշխատանքին յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր է։ Տեղադրիր տրված հարցերն իրենց պատասխաններով քո բլոգի <<Մաթեմատիկա և երևակայություն>> կամ <<Մաթեմատիկա առանց բանաձևերի>> բաժնում՝ <<Աշխատանքների գնահատում>> վերնագրով։ Աշխատանքը կատարելուց հետո հղումն ուղարկիր մեյլի միջոցով։
1.Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
10 հատ հրապարակում
2․Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
<<Ձոն>> Ստուգատես,Ֆլեշմոբային փնջեր,Ֆլեշմոբային փնջեր երկրորդ մակարդակ,Ֆինանսական կրթություն,Տնտեսավորության պահանջումնքներ
5 նախագծերի եմ մասնակցել
3․Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղումները։
4․Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
Բոլոր նախագծերին մասկացել եմ
5․Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
Արդեն ավարտել եմ
6․Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
Հաջորդ նախագծերին կցանկանայի տեսնել խաչբառներով նախագծեր,որոնց ընթացքում մենք խաչբառները լուծելով կստանանք հարցի պատասխանը։Նաև կուզենամ տեսնել տրամաբանական խնդիրների շարունակությունը․
7․Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
Հաջորդ նախագծերին ես կփորձեմ մասնակցել հնարավորինս շատ և կուզենամ տեսնել իմ առաջարկած նախագծերը․
8․Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը
Ես չեմ ուզում նշել թվանշան և ուղղակի կասեմ,որ հնարավորինս փորձել եմ բավարար մասնակցել բոլոր նախագծերին․
Թռչունները առաջին տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C:
Այս ջերմաստիճանը կայուն է և չի ենթարկվում փոփոխության՝ ելնելով արտաքին միջավայրի պայմաններից:Օրգանիզմները, որոնք ունեն մարմնի կայուն, միջավայրի ջերմությունից անկախ մարմնի ջերմաստիճան, կոչվում են տաքարյուններ:Թռչունները սողուններից հետո հիմնական խումբն են, որոնք ողնաշարավորների մեջ գրավել են օդային տարածքը:
Օդային տարածությունում թռչելու և ակտիվ կենսակերպ վարելու համար թռչունների օրգանիզմը զարգացել է, հարմարվել և բարդացել: Այսպես՝
առջևի վերջույթները վերածվել են թռիչքի թևերի,
ունեն իսկական միջնապատով բաժանված քառախորշ սիրտ,
մաքուր զարկերակային արյուն,
թոքերում շնչառական մեծ մակերես,
թեթև ոսկրեր,
մարմնի մասնագիտացված արտաքին ծածկույթ՝ փետուրներ:
Թռչունները ունեն չոր մաշկ՝ ծածկված փետուրներով: Համեմատած սողունների՝ թռչունները ունեն լավ զարգացած նյարդային համակարգ:
Թռչունների նյարդային համակարգի զարգացումը հանգեցրել է նրանց բարդ վարքագծի, սեզոնային երևույթների և պայմանական ռեֆլեքսների վառ արտահայտմանը:
Ենթադրվում է, որ մոտավորապես 150մլն տարի առաջ թռչունները սկիզբ են առել հնագույն սողուններից: Ժամանակակից թռչունները, հավանաբար, ծագել են հնագույն ատամնավոր թռչունների պարզունակ խմբից: Դրանք անտառաբնակ էին, իսկ փետրածածկ թևերը սովոր էին ճյուղից ճյուղ թռչելուն: Այս ձևերը ամենայն հավանականությամբ առաջացել են երկրի հնագույն նստվածքներում հայտնաբերված արքեոպտերիքսից:
Պահպանվել են արքեոպտերիքսի կմախքի և փետուրների դրոշմները ապարներում: Դրանց վերականգնման արդյունքում պարզվել է, որ այն ունեցել է փետրածածկ մարմին, երկար պոչ, այնուհանդերձ պահպանված էին սողուններին բնորոշ հատկանիշները: Ներկայումս արևադարձային անտառների բնակիչ հոացինների ձագերը ծառերի վրա մագլցում են թևերի ազատ մատների օգնությամբ՝ ճյուղերից կառչելով, որը արքեոպտերիքսին բնորոշ հատկանիշ է:
Գրաված լինելով ցամաքային, օդացամաքային և ջրացամաքային կենսամիջավայրերը՝ թռչունները հարմարվել են երկրագնդի ժամանակակից պայմանների տարբեր դրսևորումներին: Այդ հարմարվածության արդյունքում թռչունները ունեն ինչպես սննդային, այնպես էլ արտաքին կառուցվածքային, վարքագծային խայտաբղետություն:
Տաքարյունությունը թռչուններին հնարավորություն տվեց հաղթահարել սառցե դարաշրջանը և բնության մեջ գերակշռող դիրք գրավել:Հիմք ընդունելով թռչունների հարմարվածությունը միջավայրի այս կամ այն կոնկրետ պայմաններին՝ առանձնացնում են նրանց էկոլոգիական խմբերը: Դրանք են՝
տափաստանային թռչուններ,
առափնյա թռչուններ,
ճահճային թռչուններ,
անտառային թռչուններ,
գիշատիչ թռչուններ,
մարդու կողմից բուծվող թռչուններ:
Այժմ հայտնի է թռչունների դասի մոտ 8700 տեսակ, որոնք ընդգրկված են 34 կարգում:
Թռչունների տարբեր ներկայացուցիչների մոտ մարմինը ունի ընդհանուր կառուցվածքային տրամաբանություն: Նրանց մարմինը կազմված է ոչ մեծ կլորավուն գլխից, երկար շարժուն պարանոցից և ձվաձև իրանից և վերջույթներից:
1. Գլուխ. իր երկու կողմերին կրում է զույգ խոշոր աչքերը, որոնք ունեն երրորդ՝ թարթող կոպ: Աչքերի ետևում գտնվում են լսողական անցքերը, որոնք ծածկված են փետուրներով: Թռչունների որոշ տեսակներ ունեն գլխի վրա գտնվող վառ կատարներ և մորուքներ: Թռչունների ծնոտները վերածվել են կտուցի, որը կազմված է գանգին անշարժ միացած վերնակտուցից և շարժուն ենթակտուցից:
Կտուցը թռչնի կարևորագույն օրգաններից մեկն է, որը պաշտպանական, հարձակվողական, այնպես էլ աշխատանքային և սննդառական օրգան:Կյանքի և սննդառության առանձնահատկություններով պայմանավորված՝ կտուցը կարող է ունենալ տարբեր ձև և տեսք: Թռչունների վերնակտուցի հիմքում գտնվում են զույգ քթանցքերը:
2. Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և նրա սահուն շարունակությունն է հանդիսանում:
3. Իրան. կրում է առջևի և հետին զույգ վերջույթները և փետրային պոչը:
4. Վերջույթներ. բոլոր թռչունները տեղաշարժվում են հետևի վերջույթներով ցամաքում, իսկ օդում՝ թռչում, սավառնում կամ ճախրում են թևերի վերածված առջևի վերջույթներով: Առջևի վերջույթներ — թևերը կազմված են բազկից, նախաբազկից, դաստակից: Ծածկված են փետուրներով և հանգիստ վիճակում ծալված են մարմնի կողքերին: Հետևի վերջույթներ — ոտքերը կազմված են ազդրից, սրունքից, կրնկաթաթից և մատներից: Թռչունների մեծ մասի ոտքերը կրում են չորս մատներ, որոնցից երեքը ուղղված են դեպի առաջ, մեկը՝ ետ:
Վազող թռչունների ոտքերը երկար են: Քայլելիս կամ վազելիս նրանք հենվում են մատների վրա, ջրլողների մոտ մատները միացած են լողաթաղանթով: Թռչունների մի մասի մատները կրում են ճանկեր:
Թռչունների մաշկը կազմված է վերնամաշկից և բուն մաշկից: Թռչունների մաշկային միակ գեղձը պոչուկային գեղձն է, որը գտնվում է պոչային ողերի վրա: Պոչային գեղձի արտազատուկով թռչունները օծում են իրենց մարմինը, ինչի արդյունքում այն դառնում է ճկուն և անջրաթափանց:Բուն մաշկում գտնվում են արյունատար անոթները, փետուրների հիմքերը, մկանային խրձերը: Բուն մաշկի խորը շերտերը նուրբ են և սպունգանման:
Այդտեղ կուտակվում են պաշարային ճարպերը:Վերնամաշկը հատկապես ոտքերի կրնկաթաթի և մատների վրա առաջացնում է սողուններին բնորոշ եղջերային թեփուկներ:Թռչունների ողջ մարմինը, բացառությամբ կտուցի և սրունքից ներքև գտնվող հատվածների, ծածկված է փետուրներով:
Փետուրը թռչունների կյանքը, գործունեությունը և կենսունակությունը ապահովող հիմնական օրգանն է:ՈւշադրությունՈրոշ տեսակի փետուրների վնասումը կամ կորուստը կարող է հանգեցնել թռչունների մահվան:Փետուրները մաշկի եղջերային ծածկույթների ձևափոխումներ են, որոնք միտված են թռչնի ջերմակարգավորման և թռիչքի ապահովմանը:
Տարբերակում ենք երեք տիպի փետուրներ՝ ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլ: 1. Ուրվագծային փետուրներ — կազմված են սնամեջ բնից, և նրա երկու կողքերին գտնվող թիթեղանման հովհարներից: Բունը կազմված է առանցքից, որին միանում են հովհարները:
Հովհարները կազմված են բնից դուրս եկող առաջնային քիստերից, որոնք միմյանց միանում են երկրորդային քիստերով: Ուրվագծային փետուրները դասակարգում ենք. Թափափետուրների — գտնվում են թևերի վրա և ստեղծում են թռիչքային մակերեսը:Ղեկափետուրների — պոչի հովհարաձև փետուրներն են, որոնք կարգավորում են թռիչքը օդում:Ծածկափետուրների — արտաքինից պատում են թռչունի մարմինը և գլուխը:
2. Աղվափետուրներ — չունեն երկրորդային քիստեր, դասավորված են ուրվագծայինների տակ և պաշտպանում են թռչնին ջերմության կորստից:
3. Բմբուլներ — կարող են լինել թելանման կամ փափուկ քիստերի փնջի տեսքով:
Փետրածածկույթն առաջնային նշանակություն ունի թռչնի կյանքում: Թռչունները փոքրամարմին կենդանիներ են, իսկ կենդանին որքան փոքր է, այդքան արագ է ցրվում ջերմությունը: Փետուրները պաշտպանում են թռչնին ջերմության կորստից: Սառցե դարաշրջանում նրանք թույլ են տվել, որպեսզի միջավայրի ցածր ջերմաստիճանային պայմաններում ունեն կայուն մարմնի ջերմություն:
Փետրածածկույթը ուղղակի հնարավոր է դարձնում թռիչքի հնարավորությունը և մարմնին տալիս է շրջհոսելի ձև: ՈւշադրությունԹռչուններին բնորոշ է փետրափոխությունը: Փետուրներն ունեն բազմազան և վառ գունավորում: Թափված փետուրները հատուկ ուշադրություն են արժանացել մարդու կողմից:Որոշ կենդանիների փետուրներ այնքան թանկարժեք են եղել, որ հանդիսացել են հարստության խորհրդանիշներ:
Թռիչքով պայմանավորված՝ թռչունների կմախքը բավականին առանձնահատկություններ ունի: Ոսկորները լցված են օդով, թեթև և ամուր են: Թռչունների կմախքը ունի նույն հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ: I. Գանգ. կազմված է գանգատուփից և կտուցի ոսկրերից:II. Ողնաշար. ունի 5 բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային: Պարանոցային ողերը միմյանց շարժուն միացած են, 9-ից 25-ն են և կարող են պտտվել 180°-ով, բվերի մոտ՝ 270°-ով:
Կրծքային ողերը սերտաճած են, որոնց ամրացած են կողերը: Կողերը շարժուն հոդավորված են երկու մասի: Միանալով մի կողմից ողնաշարին, իսկ մյուս կողմից կրծոսկրին՝ կազմում են կրծքավանդակը: Թռչունների մեծ մասի կրծոսկրն ունի ողնուց, որին միանում են թռիչքն ապահովող մկանները: Գոտկային և սրբանային ողերը սերտաճելով ձևավորում են սրբոսկր, որը ամուր հենարան է թռիչքի համար: Պոչային ողերը ևս սերտաճում են և ավարտվում պոչուկոսկրով, որին միանում են պոչի ղեկափետուրները:
III. Գոտիներ Առջևի գոտի՝ ուսագոտի — կազմված է զույգ կտցոսկրերից, զույգ թիակներից, զույգ անրակներից: Անրակները միանալով՝ կազմում են աղեղ:Ապահովում է թևերի թափահարումը թռիչքի ժամանակ: Ետևի գոտի՝ կոնքագոտի — կազմված է զույգ կոնքերից, դրանցից յուրաքանչյուրը կազմված է սերտաճած երեք ոսկրերից:Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար: IV. Վերջույթներ. ունեն զույգ վերջույթներ՝
Առջևի վերջույթներ — կենտ բազուկոսկր, զույգ նախաբազկի ոսկրեր՝ ճաճանչոսկր, արմուկոսկր, սերտաճած նախադաստակ և դաստակ, 3 մատներ: Ետևի վերջույթներ — կենտ ազդոսկր, զույգ սերտաճած սրունքի ոսկրեր, կրնկաթաթ, 4 մատներ: Թռիչքով պայմանավորված հատկապես լավ են զարգացած թռչունների մկանները: Հատկապես վառ են արտահայտված՝ կրծքային մեծ մկանները — թռիչքի ժամանակ իջեցնում են թևերը:ենթանրակային մկանները — թռիչքի ժամանակ բարձրացնում են թևերը:
Լավ են զարգացած նաև ետին վերջույթների մկանները, որոնք ապահովում են թռչունների լողը, շարժը ցամաքում:
Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 11-րդ դարի կեսերին։ Դրանց հետևանքով Բյուզանդական կայսրությունը զրկվել է ամբողջ Փոքր Ասիա թերակղզուց և Հայկական լեռնաշխարհի տարածքներից, այդ թվում՝ նոր անկում ապրած Բագրատունիների թագավորության տարածքից, որի վրա շարունակում էին գոյատևել հայկական մի քանի թագավորություններ ու իշխանություններ։
Սելջուկյան տիրապետությունը Հայաստանում տևել է մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվել է մոնղոլ-թաթարների կողմից։ Սկզբում ամբողջ Հայաստանը գտնվում էր միասնական սելջուկյան սուլթանության կազմում։ Որպես առանձին միավորներ՝ իրենց ինքնուրույնությունն էին պահպանում Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113) ու
Սյունիքի թագավորությունները (987-1170)։12-րդ դարում սուլթանությունը թուլանում է ու տրոհվում մի քանի մասերի, ինչից օգտվում են հարևան պետությունները։ Փոքր Ասիայում ձևավորվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, որը նվաճում է Մեծ Հայքի արևմտյան գավառներն ու Փոքր Հայքը, անկախություն է ձեռք բերում Ռուբինյանների հիմնած նորաստեղծ Կիլիկիայի հայկական իշխանությունը, Հայաստանի հարավային նահագները գրավվում են Այյուբյան սուլթանության կողմից, իսկ հյուսիսում ստեղծվում են Անիի, Դվինի Շադդադյանների սելջուկյան ամիրայությունները։
Նրանք վերանում են Զաքարյանների շնորհիվ, ովքեր հաստատում են նոր հզորացող Վրացական թագավորության գերիշխանությունը՝ Վրաց Բագրատունիների գլխավորությամբ։ Վրաստանի կազմում Զաքարյանները ձեռք են բերել բարձր ինքնավարություն։ Արևելյան Հայաստանի ու Վրաստանի հարևանությամբ՝ նախկին Աղվանքի տարածքում, առաջանում են այլ ամիրայություններ ևս, որոնցից ամենահայտնին Գանձակի սելջուկյան ամիրայությունն էր։ Վերջինս նվաճում է հայկական վերջին թագավորությունը՝ Սյունիքը։
Սելջուկ-թուրքերի արշավանքները
Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:
1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից:
Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:
Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:
Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:
Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել:
1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:
Նշել, թե ինչ հարաբերություններ էին Բյուզանդիայի և սելջուկ թուրքերի միջև 9-10-րդ դարերում:
1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում կրած ջախջախիչ պարտության հետևանքով կայսրությունը սելջուկ թուրքերին զիջեց կայսրության սիրտը՝ համարյա ողջ Փոքր Ասիան և Հայաստանը։ Կոմնենոսների հարստության օրոք (12-րդ դար) Բյուզանդիան ժամանակավորապես վերականգնեց իր խարխլված դիրքերը, սակայն Անդրոնիկոս Ա (1183-1185 թվականներ) կայսեր մահից հետո դարձյալ բռնեց անկման ճամփան։ Բյուզանդական կայսրությունը ծանր հարված ստացավ 1204 թվականին, երբ խաչակիրները Չորրորդ խաչակրաց արշավանքի շրջանակներում նվաճեցին մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և երկիրը մասնատվեց մանր հունական ու լատինական իշխանությունների։Չնայած 1261 թվականին Պալեոլոգոսների հարստության օրոք Կոստանդնուպոլիսը ետ նվաճվեց, Բյուզանդիան այլևս երբեք չվերականգնեց երբեմնի հզորությունը։ Սակայն կայսրության վերջին 200 տարիները համընկան մշակութային վերելքի հետ
1071թ. բյուզանդացիները վերջապես փորձեցին կասեցնել սելջուկ-թուրքերի սպառնալից առաջխաղացումը և մեծ զորքով շարժվեցին դեպի արևելք: Բյուզանդացիների և սելջուկ-թուրքերի միջև բախտորոշ ճակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ: Այն ողբերգական վախճան ունեցավ կայսրության համար: Բյուզանդացիները հսկայական կորուստներ կրեցին, գերի ընկավ նույնիսկ կայսրը: Շուտով բյուզանդացիները հարկադրված ընդունեցին իրենց պարտությունը և հաշտություն կնքեցին սելջուկ-թուրքերի հետ: Կայսրությունն ստիպված էր թշնամուն հանձնել ամբողջ Փոքր Ասիան: Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների: Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ:
Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա:
XI դ. Հայաստանին վիճակված արհավիրքները ողբերգական հետևանք ունեցան նաև կաթողիկոսական աթոռի համար: Քաղաքական անապահով վիճակից դրդված Հայոց հայրապետները շարունակ տեղից տեղ էին դեգերում և մշտական նստավայր չունեին: Այդ պատճառով Հայոց եկեղեցու հովվապետներն ապրում էին հայրենի երկրից հեռու, փոքրասիական զանազան քաղաքներում, մինչև որ վերջապես հանգրվանեցին Կիլիկիայում:
Ի՞նչ դեպք է տեղի ունեցել 1071թ
Մանազկերտի ճակատամարտ 1071, վճռական ընդհարում սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև, Մանազկերտի մոտ, օգոստոսի 19-ին։ Բյուզանդիան, XI դարում աստիճանաբար կայսրությանը միավորելով հայկական պետական միավորումները՝ տարածվեց արևելք։ Բագրատունյաց Հայաստանի մասնատման ընթացքում թուլացած հայկական ռազմական ուժերը բավարար չգտնվեցին սելջուկ-թուրքական հորդաների ներխուժումները Հայաստանի և Բյուզանդիայի սահմանամերձ երկրամասեր կանգնեցնելու համար։ 1070 թվականին սելջուկները գրավում են Մանազկերտը։ 1071-ի գարնանը Բյուզանդիայի կայսր Ռոմանոս IV անձամբ դուրս է գալիս արշավանքի ու 1071 թ. օգոստոսի 16-ին հետ գրավում Մանազկերտը։
Օգոստոսի 18-ին սելջուկ-թուրքական բանակի առաջապահը փորձում է հարձակվել բյուզանդական զորքի վրա, սակայն Վասիլակի ջոկատների կողմից կասեցվում է գրոհը։ Վասիլակը գերվում է, իսկ նրա բանակը լուրջ կորուստներ է կրում։ Հաջորդ օրը Ռոմանոս կայսրը ինքն է շարժում զորքերը սելջուկների վրա։ Ճակատամարտի թեժ պահին բյուզանդական բանակի կազմում եղած վարձկան ուժերն ու պեչենեգներն անցնում են իրենց ցեղակից թուրքերի կողմը՝ դժվարին կացության մեջ գցելով բյուզանդական զորամիավորումներին։ Ստեղծված դրությունը ստիպում է Ռումանոս IV ճամբար վերադարձի հրաման արձակել, որը կայսեր մահվան մասին կեղծ լուրերի տարածման առիթ է դառնում՝ խուճապ առաջացնելով զինվորների մոտ։ Նրանց մեծ մասը դիմում է փախուստի։ Բյուզանդական բանակի կազմում գտնվող հայկական զորամասերի մասին Միքայել Ասորին գրում է. “Հայկական զորքերը, որոնց հույները ցանկանում էին ստիպել իրենց հավատքը, առաջինը փախան մարտի դաշտից՝ թիկունքը շուռ տալով կռվողներին”։ Ամենայն հավանականությամբ սա չափազանցություն է, քանի որ այդ մասին չեն հիշատակում մյուս աղբյուրները, իսկ Միքայել Ասորին հայտնի է իր ընգծված հակաբյուզանդական կողմնորոշմամբ, որն էլ փորձում է տարածել նաև հայերի վրա։ Բացի այդ, նա իր պատմությունը շարադրել է դեպքերից ավելի քան 100 տարի անց և քաջատեղյակ չէ իրադարձությունների մանրամասներին։
Դրա փոխարեն Արիստակես Լաստիվերցին հաղորդում է, որ կայսրը սխալ տեղեկություններ էր ստացել հայերի մասին և ցասումով լցվել նրանց նկատմամբ, և չնայած հայերից ոմանք թշնամաբար էին վերաբերվում Ռոմանոսին ու բաժանվեցին նրանից, սակայն մարտնչեցին և զոհվեցին քաջաբար
Природа прекрасна, она всех соблазняет своим внешним видом. Природа заставляет всех войти в эту мягкую среду. Природа всегда была прекрасной и будет прекрасна. Природа является вечной красотой, потому что она всегда впечатляет человека, всегда остаётся красивым.
Даже маленький цветочек может поменять психику и чувства человека. Природа своим видом может поменять внешность, психология в повседневной жизни. Для меня природа всегда прекрасна. Я люблю природу, люблю путешествовать и смотреть красивые виды природы из далека. Для меня природа эта большая вселенная, где все желания исполняются. Это райское место всех бы запомнился своей красотой ,вечностью ,здоровой внешностью и красивыми видами.