Սեր և միություն Ձեզ․․․

Հունիսի 17-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մաթեմատիկայի դասավանդող Մենուա Հարությունյանի և մաթեմատիկոս ուսանող Հայարփի Մելիք-Մուշկամբարյանի հարսանյաց ծեսն է: 
Հարցազրույցը փեսայի` Մենուա Հարությունյանի հետ վարում է Եվա Խաչատրյանը
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Երջանկություն ու խաղաղ տարիների կյանք նորապսակներին․․․

Նորից հանդիպելու ակնկալիքով․․․

«Սարալանջ» ռադիոյի եթերում զովաբերցի ճամբարականներն են` իրենց տպավորություններով:
Հաղորդավարներ` Դավիթ Մուրադյան, Ալլա Առաքելյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Ճամբարն վերջացավ։ Ճամբարը ընդմիշտ մնաց բոլորիս սրտերում։

«Սարալանջ» ռադիոն` ժողովրդական արվեստների թանգարանից

Ցուցադրվեցին մատանիներ, կախազարդեր, թևնոցներ:
Հաղորդավար` Դավիթ Մուրադյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Ոսկերչությունը՝ որպես հնաոճ արվեստ։ Ոսկերչությունը հետաքրքիր, մշակության ու գեղարվեստական միջոց է, նկարչին իր պատկերածը իրական ձուլելու։ Ոսկերչությունը՝ “սարալանջ” ռադիոյի եթերում։

Ֆիզիկայի ամփոփում

1. Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում: Գրել ճնշումը սահմանող բանաձևը: Որո՞նք են ճնշման միավորները։

Մարմնի կողմից հենարանի վրա նրա մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը կոչվում է ճնշման ուժ:

P=F/S

Ճնշման միավորն է 1Ն/մ2, իսկ այդ միավորը կոչվում է Պա, ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի։

2.Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը։ Բացատրել գազում ճնշումը ինչպե՞ս է փոփոխվում, գազը բնութագրող մեծությունների (ծավալ, ջերմաստիճան, զանգված) փոփոխությունից կախված:

Գազում ճնշումը պայմանավորված է մոլեկուլների հարվածներով։ Բախվելով մարմնի պատերին, նրանք առաջացնում են ճնշում։ Ինչքան բարձր է ջերմաստիճանը, այդքան բարձր է ճնշումը։

3Ո՞րն է Պասկալի օրենքը։ Հեղուկի ճնշում՝բանաձևը:

Հեղուկի կամ գազի վրա գործադրվող ճնշումը առանց փոփոխության հաղորդվում է հեղուկի կամ գազի ծավալի յուրաքանչյուր կետին։

Բանաձև՝ P=F/S

4Ձևակերպել Արքիմեդի օրենքը։

Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուժով,որն հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին։

Ո՞ր դեպքում է մարմինը՝ ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում․գ․լողում նրա մակերևույթին։

ա) Երբ ծանրության ուժը մեծ է արքիմեդյան ուժից, մարմինը խորասուզվում է մինչև անոթի հատակը։

բ) Երբ մարմնի խտությունը փոքր է ջրի խտությունից, մարմինը լողում է հեղուկի ներսում։

գ) Երբ ծանրության ուժը փոքր է արքիմեդյան ուժից, մարմինը հեղուկում վեր է բարձրանում։

5Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։ Ի՞նչ է մեխանիկական շարժումը

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները՝ առանց դրանց պատճառների քննարկման, կոչվում է կինեմատիկա։

Մեխանիկական շարժում — Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը կոչվում է մեխանիկական շարժում։

6Ի՞նչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

7.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները)

Մի կետից ուրիշը տեղափոխվելիս, մարմինը շարժվում է որոշ հետագծով։ Շարժման հետագիծը լինում է կոր և ուղիղ։

8.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի որոշակի երկարությունը, որով մարմինը անցում է որոշակի ժամանակում, կոչվում է մարմնի անցած ճանապարհ։

9.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Հետագծի դա այն ամբողջ ուղին է, որով անցել է մարմինը, իսկ անցած ճանապարհը միավոր ժամանակում, հետագծի որոշակի երկարությունն է։

10. Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝անհավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

11.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին ։

Հաշվարկման մարմինը ֆիզիկական մեծություն է, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների շարժումները։

12Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն: Գրել միջին արագության բանաձևը։ Ի՞նչ է ակնթարթային արագությունը։

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի միջին արագություն։

Բանաձև՝ v=s/t

Մարմնի շարժման ակնթարթային արագություն հետագծի որևէ կետում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է այդ կետին հարող շատ փոքր տեղամասում շարժման միջին արագությանը։

13Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող

Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով։

14.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագություն։

15.Ի՞նչ է ցույց տալիս արագացումը: Գրել բանաձևը: Ո՞րն է արագացման միավորը, և ինչպե՞ս է այն սահմանվում:

Արագացումը մարմնի արագության փոփոխման պատճառն է։ Միավորը ՄՀ-ում 1մ/վ է։ Մեկ վայրկյանում մարմնի մեկ մետր անցած ճանապարհը։

16.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը։

s=v*t; v=s/t

17Որ շարժումն են անվանում ազատ անկում։ Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը. Ձևակերպել Գալիլեյի օրենքը

Ազատ անկումը — Մարմինների անկումը վակուումում, միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում։

Oրենքը – Բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։

g=s/m

18.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:

Շրջանագծային շարժումը կոչվում է հավասարաչափ, եթե շարժման արագության բացարձակ արժեքը ժամանակի ընթացքում չի փոփոխվում։

19Ի՞նչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:

Այդպիսի շարժման ժամանակ արագության թվային արժեքը չի փոփոխվում, սակայն ուղղությունը շարժման ընթացքում անընդհատ փոփոխվում է։

20.Ինչ է պտտման պարբերությունը: Ի՞նչ է պտտման հաճախությունը, և որո՞նք են նրանց միավորները:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

Բանաձև՝ T=t/N

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմն կատարած պտույտների թվին։

Բանաձև՝ n=N/t

21Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը։

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների առաջացման կամ փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա։

22. Ձևակերպիր Նյուտոնի առաջի օրենքը

մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռում են։

23.Ձևակերպիր Նյուտոնի երկրորդ օրենքը և գրիր բանաձևը

մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է մարմնի զանգվածին։

Բանաձև՝ a=F/m; F=ma

24.Ձևակերպիր Նյուտոնի երրորդ օրենք և գրիր բանաձևը

երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։

25.Ո՞ր մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս։ Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը։ Ի՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀում:

Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին։

Բանաձև՝ p=mv

Միավորը՝ 1 կգ է

26.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը

Իմպուլսի պահպանման օրենք — Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում։

27.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ

Ռեակտիվ են անվանում այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն։

28.Ո՞ր մեծություննէ կոչվում էներգիա։ Ի՞նչ միավորներով է չափվում էներգիան ՄՀում:

Էներգիան ֆիզիկական մեծություն է, որն բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։

Միավորը՝ 1 Ջ – ջոուլն է։

29.Որոնք են մեխանիկական էներգիայի տեսակները։ Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ, որ բանաձևով է որոշվում։ Որ էներգիան են անվանում պոտենցիալ։ Ի՞նչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան

Մեխանիկայում ուսումնասիրվող էներգիան կոչվում է մեխանիկական էներգիա։

Մարմինների շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են կինետիկ, իսկ մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան՝ պոտենցիալ։

Մարմինների շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են կինետիկ էներգիա։

Բանաձև՝ Eկ=mv2/2;    Eկ=p2/2m

Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա։

Բանաձև՝ Eպ=mgh

30Ո՞ր մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։

Eլր=Eկ+Eպ

31.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը

Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն․ պահպանվում է։

Meyveler ve sebzeler

Resimlerden öğreniyoruz / Սովորում ենք նկարներով

Sebzeler / Բանջարեղեն

  1. Fasulye — լոբի
  2. Bezelye — սիսեռ
  3. Mısır — եգիպտացորեն
  4. Ispanak — սպանախ
  5. Sivri biber — կծու բիբեր
  6. Brokoli — բրոկոլի
  7. Karnabahar — ծաղկակաղամբ
  8. Maydanoz — կանաչի
  9. Biber — բիբար
  1. Havuç — գազար
  2. Salatalık — վարունգ
  3. Domates — լոլիկ
  4. Marul — մառոլ
  5. Mantar — սունկ
  6. Soğan — սոխ
  7. Patates — կարտոֆիլ
  8. Sarımsak — սխտոր
  9. Patlıcan — սմբուկ
  10. Kabak — դդում

Meyveler / Մրգեր

  1. Ahududu — ազնվամորի
  2. Erik — սալոր
  3. Nar — նուռ
  4. Yaban mersini — հապալաս
  5. Hindistan cevizi — կոկոս
  6. Kivi — կիվի
  7. Kavun — եմիշ
  8. Karpuz — ձմերուկ
  1. Elma — խնձոր
  2. Çilek — ելակ
  3. Kiraz — գիլաս
  4. Üzüm — խաղող
  5. Limon — լիմոն
  6. Portakal — նարինջ
  7. Kayısı — ծիրան
  8. Mandalina — մանդարին
  9. Armut — տանձ

Մրգերի և բանջարեղենի հոգնակի թվեր

  1. Fasulye — fasulyeler
  2. Bezelye — bezelyeler
  3. Mısır — mısırlar
  4. Ispanak -ıspanaklar
  5. Sivri biber — sivri biberler
  6. Brokoli — brokoliler
  7. Karnabahar — karnabaharlar
  8. Maydanoz — maydanozlar
  9. Biber — biberler
  10. Havuç — havuçlar
  11. Salatalık — salatalıklar
  12. Domates — domatesler
  13. Marul — marullar
  14. Mantar — mantarlar
  15. Soğan — soğanlar
  16. Patates — patatesler
  17. Sarımsak — sarımsaklar
  18. Patlıcan — patlıcanlar
  19. Kabak — kabaklar
  20. Ahududu — ahududular
  21. Erik — erikler
  22. Nar — narlar
  23. Yaban mersini — yaban mersiniler
  24. Hindistan cevizi — Hindistan ceviziler
  25. Kivi — kiviler
  26. Kavun — kavunlar
  27. Karpuz — karpuzlar
  28. Elma — elmalar
  29. Çilek — çilekler
  30. Kiraz — kirazlar
  31. Limon — limonlar
  32. Üzüm — üzümler
  33. Portakal — portakallar
  34. Kayısı — kayısılar
  35. Mandalina — mandalinalar
  36. Armut — armutlar