Բրազիլիա

Դասի հղումը 

Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երկրները։

Հարավային Ամերիկայի երկրներն են՝ Բրազիլիան, Արգենտինան, Կոլումբիան, Վենեզուելան, Չիլին, Բոլիվիան, Պարագվայը, Ուրուգվայը, Պերուն, Ֆրանսիական Գվիանան, Սուրինամը, Գայանան և Էկվադորը։

Հարավային Ամերիկայի ափերն են ողողում Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսի ջրերը։

Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները: 

Բրազիլիան ունի բազմատեսակ զարգացման նախադրայլներ։ Գաղութացումից հետո Բրազիլիայում առաջին նախադրյալները դարձան շաքարեղեգի մշակումը, որը բերել էին հնդկացիները։ Հնդկացիները ընդհանրապես, շատ մեծ ներդրում են ունեցել զարգացման համար։ Նրանք շատ մշակության ու պատմական գաղափարներ են բերել այս երկիր։ Ավելի ուշ ավելացավ նաև ոսկու արդյունահանումը։ Բայց հետագայում սպառման պատճառով այն կրճատվեց։ Սկսվեց սուրճի, թեյի մշակումը։ Բրազիլիան արդյունաբերական երկիր է, կենտրոնացված են մեքենաշինության, մետաղաձուլության, որոշ չափերով գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, վառելիքաէներգետիկ արդյունաբերության և սննդի արդյունաբերության ճյուղերը։ Հատուկ տեղ է զբաղեցնում ջրաէներգետիկայի բաժինը, որը զբաղեցնում է ամբողջ էներգիաարդյունաբերության 80-ից ավելի տոկոսը։ Բրազիլիայում շատ են ՋրԷկները։ Կարևոր ու ամենամեծերից են Իտայպունը և Տուրուկույը։ Արդյունաբերական մեծ և խոշոր քաղաքներ են Բրազիլիայի երեք ամենամեծ քաղաքները՝ Բրասիլիան, Սան Պաուլուն և Ռիո Դե Ժանեյրոն։ Այստեղ են կենտրոնացված արդյունաբերության հիմնական ճյուղերը՝ մեքենաշինություն և մետաղաձուլություն։ Պարզապես, այդ բաշխումը Բրազիլիայում անհամաչափ է, ամենամեծ բաժինն է ընկած Սան Պաուլուին։ Զարգացած են սև և գունավոր մետաղաձուլության ճյուղերը։ Գունավոր մետաղաձուլության գլխավոր ճյուղը ալյումինաձուլությունն է։ Արտահանվում են մանգան, տիտան, քրոմ, վոլֆրամ, ոսկի, երկաթ և անագ, նաև ոչ պակաս այլ կարևոր մետաղներ։ Վառելիքաէներգետիկ արդյունաբերությամբ նույնպես տեղ է զբաղեցնում։ Հիմնականում արտահանվում են նավթ, բնական գազ և ալկոլ, որը օգտագործում են, որպես վառելիք մեքենաների համար։ Օգտագործում են նաև քառածուխ և վառելափայտ։ Բրազիլիայի տնտեսության կարևոր ճյուղ է նաև գյուղատնտեսությունը, սակայն սակավ բաժին է նրա հասել, տնտեսության 5%-ը, որը բավարար չէ։ Պատճառը ուրբանիզացումն է և բնակլիմայական պայմանները։ Բուսաբուծությունը և տավարաբուծությունը կարևոր ճյուղերն են գյուղատնտեսության։ Տավարաբուծության և տավարի գլխաքանակի շնորհիվ Բրազիլիան առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում։ Բուսաբուծության բաժինն է սուրճը, որը ահռելի քանակներով է մշակվում և արտահանվում ամբողջ աշխարհով մեկ։ Բրազիլիայում մշակվում են սուրճ, բամբակենի, շաքար, կակաո, սոյա, նաև զարգացած է թեյի ու կաուչուկի արտադրությունը։ Մեքենաշինության կարևոր ճյուղերից է նավաշինությունը, ինքնաթիռաշինությունը, նաև ավտոմոբիլների և այլ տրանսպորտի շինությունը։ Կարևոր ճյուղ է նաև տուրիզմը։ Տուրիզմը շատ լավ զարգացած է այս երկրում։ Այս երկրի խորհրդանիշը՝ Ռիո Դե Ժանեյրոյի գլխավոր արձանը, շատ մեծ թվով տուրիստներ և այդպես շատ մեծ թվով եկամուտներ է բերում։ Բայց ոչ միայն այդ քաղաք։ Սան Պաուլուն դիտարկվում է՝ որպես տեխնոլոգիական կարևոր, արդյունաբերական քաղաք, իսկ Ռիոն՝ որպես մշակության, պատմական ու հոգևոր կենտրոն։

Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը։

Առաջատար ճյուղն է արդյունաբերությունը, որից և ձևավորվում է ամբողջ տնտեսությունը։ Գյուղատնտեսությունը նույնպես իր դերը ունի, սակայն շատ քիչ։ Պետք է նաև հաշվի առնել այն, որ երկրի բնակչության 37% զբաղված է գյուղատնտեսությամբ, սակայն տնտեսության միայն 5%-ն է զբաղեցնում այն։ Մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, տավարաբուծությունը, էներգիամատակարարումը, նավաշինությունը, ինքնաթիռաշինությունը, բուսաբուծությունը, բամբակի, կակաոյի, սոյայի, կաուչուկի, թեյի և սուրճի մշակումը, թեթև արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, սև և գունավոր արդյունաբերությունները։ Թվարկածներս ամենազարգացած ճյուղերն են։ Զարգացած են նաև տրանսպորտային կապերը, սակայն որոշակի խնդիրներ կան քաղաքների և Ամազոնի դաշտավայրի կապման միջև։ Նավթը, գազը, ալկոլը որոշակի եկամուտ են բերում, սակայն մեծ բնակչության պատճառով դիտարկվում է Բրազիլիան, որպես Չինաստանի հարց։ Այսինքն օգտակար հանածոներով այն հարուստ է, սակայն բնակչության մեծ թվի պատճառով, չի բավարարում բնակչության պահանջը։ Զարգացած են ՋրԷկները, որոնցից ամենամեծն են Իտայպունը և Տուրուկույը։ Բրազիլիայի տնտեսության համար կարևոր ճյուղ է հարաբերությունը և համագործակցությունը, ինչպես հարևան, այդպես էլ միջմայրացամաքային երկրների հետ, որոնք այն լավ պահում է և զարգացնում է։ Բրազիլիայի կարևոր ճյուղերից է սուրճի մշակումը։ Այն և բազմաթիվ այլ բուսատեսակներ մատակարարվում են նաև Հայաստանի Հանրապետություն։ Մշակող արդյունաբերությունի ճյուղ է նաև ցորենի, կորեկի, գարու և եգիպտացորենի աճեցումն ու արտահանումը։ Տուրիզմը շատ լավ զարգացած է այս երկրում։ Այս երկրի խորհրդանիշը՝ Ռիո Դե Ժանեյրոյի գլխավոր արձանը, շատ մեծ թվով տուրիստներ և այդպես շատ մեծ թվով եկամուտներ է բերում։ Բայց ոչ միայն այդ քաղաք։ Սան Պաուլուն դիտարկվում է՝ որպես տեխնոլոգիական կարևոր, արդյունաբերական քաղաք, իսկ Ռիոն՝ որպես մշակության, պատմական ու հոգևոր կենտրոն։ Այսքանն են առաջատար ճյուղերը։

Աֆրիկա

Դասի հղումը 

1. Որո՞նք են աֆրիկյան երկրների հետամնացության պատճառներ: 

Աֆրիկյան երկրների հետամնացության պատճառը նրանց գաղութներ լինելն է։ Նրանք համաշխարհային շուկա «ոտք» են դրել ու դնում միայն այն ժամանակ, երբ հումքի պահանջարկ կա։ Գաղութային տարիներին հզոր ու ազդեցիկ երկրներն ու կայսրությունները աֆրիկյան գաղութները օգտագործել են օգտակար հանածոներ «վերցնելու» համար։ Մյուս պատճառը՝ հյուսիսի համար, անապատային տարածքն է, որտեղ ոչ բուսականություն կա, ոչ էլ նորմալ զարգացած կենդանական աշխարհ։

2. Զարգացման ի՞նչ նախադրյալներ ունեն աֆրիկյան երկրները։ 

Երևի թե ամենազարգացած նախադրյալը կլինի օգտակար հանածոները։ Ընդհանրապես, եթե դիտարկենք որպես նախադրյալ, ապա աֆրիկյան երկրները շատ էժան աշխատուժ ունեն, սակայն անգրագիտության աստիճանը ցածր է, ուստի այդ աշխատուժը օգնում է միայն շինարարության կամ էլ բանվորության մեջ։

3. Ուրվագծային քարտեզի վրա նշել Աֆրիկայի առավել զարգացած երկրները: 

(HDI) Մարդկային Զարգացման Զեկույց

Որպես զարգացման նախադրյալ ընտրել եմ (ՄԶԶ-ն) Մարդկային Զարգացման Զեկույցը։ Այն հաշվի է առնում բնակչության աշխատասիրության ու գիտելիքի չափը։

Կանաչով նշված են առավել զարգացած երկրները, իսկ շագանակագույնով՝ առավել ոչ զարգացած։ Հետևելով ինդեքսին։

4. Ուրվագծային քարտեզ վրա նշել աֆրիկյան այն պետությունները, որոնք ժամանակին եղել են որևէ երկրի գաղութ (յուրաքանչյուր երկրի գաղութ նշել առանձին գույնով):

Գաղութային անցյալ

Բրիտանական գաղութներ են եղել՝ Եգիպտոսը, Սուդանը, Նիգերիան, Գանան, Կամերունը, Սիերրա-Լեոնեն, Անգոլան, ՀԱՀ-ն, Էսվատինին, Լեսոթոն, Տանզանիան, Կենյան, Ուգանդա, Ռուանդան, Բուրունդին, Զամբիան, Զիմբաբվեն, Բոթսվանան, Մալավին և Գամբիան։

Ֆրանսիական Գաղութներ են եղել՝ Մարոկկոն, Ալժիրը, Թունիսը, Մավրիտանիան, Մալին, Բուրկինա Ֆասոն, Կոտ Ի՛Դյուվուարը, Գվիենան, Բենինը, Տոգոն, ԿԱՀ-ը, Սենեգալը, Ջիբութին, Գաբոնը, Կոնգոն, Չադը, Կոմորները, Մավրիտիոսը, Նիգերը և Մադագասկարը։

Իտալական գաղութներ են եղել՝ Լիբյան, Սոմալին և Էրիթրեան։

Պորտուգալական գաղութներ են եղել՝ Անգոլան, Մոզամբիկը, Կաբո Վերդեն, Գվինեա Բիսսաուն և Սաո Տոմե ու Պրինսիպին։

Իսպանական գաղութներ են եղել՝ Արևմտյան Սահարան և Հասարակածային Գվինեան։

Բելգիական գաղութ է եղել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։

Գաղութներ չեն եղել Եթովպիան և Լիբերիան։