Հետազոտական աշխատանքների պաշտպանություններ. լուսաբանում

Այսօր՝ մարտի 20-ին, հետազոտական վարժարանի Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայում տեղի ունեցավ հերթական հետազոտական աշխատանքների պաշտպանությունը։ Այսօրվա պաշտպանողներն էին ավագ դպրոցի տարատարիք աշակերտները։ Սովորողներին և իրենց թեմաներին կարող եք ծանոթանալ ստորև՝

Շարունակել կարդալ

Գործնական քերականություն. առաջադրանքներ 50, 51

Առաջադրանք 50

  • Ամպհովանի — ամպհովանոց, հովանոց
  • Անշնորհք — շնորհքից զուրկ
  • Թովչանք — տիրող՝ հափշտակող՝ գերող ազդեցություն
  • Ընդարձակ — մեծ տարածություն ունեցող՝ գրավող ընդգրկող, լայնածավալ, լայնատարած, լայնարձակ
  • Տարկետում — որոշակի ժամկետով որևէ բանի հետաձգում
  • Տարադրամ — տարբեր երկրների արժույթ
  • Տարրալուծել — ամբողջը իր բաղկացուցիչ մասերին բաժանել՝ գիտական հետազոտության նպատակով
  • Հովվերգություն — բանաստեղծական ժանր
  • Հովեկ — ամառանոցավոր
  • Լուսատտիկ — փոքրիկ բզեզ, որ մութ տեղը լույս է տալիս
  • Ընդդիմախոս — մեկի կարծիքին՝ տեսակետին ևն հակառակ խոսող
  • Այբբենարան — այբուբենի ուսուցման դասագիրք
  • Հովհար — ձեռքի փոքրիկ գործիք՝ իրեն հով անելու՝ զովացնելու համար
  • Հովար — գլխարկի առջևի մասից կիսաշրջանաձև առաջ ձգվող մաս, շքոցիկ
  • Հեղեղատ — հեղեղի փորած անցք, այն տեղը, որով հեղեղը ճեղքել-անցել է
  • Ամպագոռգոռ — ամպի նման գոռացող
  • Սիգապանծ — վեհություն ու վայելչություն արտահայտող
  • Սրախողխող — սրով խողխողված՝ խոցված՝ հարվածված
  • Փողկապ — կտորի ժապավեն, որ օձիքի շուրջը փաթաթվելով հանգուցվում Է առջևի մասում
  • Փոխօգնություն — փոխադարձ օգնություն
  • Քաղցրահնչյուն — քաղցրալուր, քաղցրաձայն
  • Փողք — վարտիքի՝ անդրավարտիքի այն մասը, որ հագնում են ոտքին
  • Գործուղում — այլ վայր մեկնելու հետ կապված պաշտոնական գործ և դրա կատարումը
  • Անուղղակի — ոչ ուղղակի, ոչ անմիջական, կողմնակի
  • Բնօրրան — որևէ բանի առաջացման՝ ձևավորման նախնական տեղը, հայրենիք, օրրան
  • Վարդգես — տղամարդու անուն
  • Բանբեր — գիտական ժողովածու՝ տեղեկագիր, լրաբեր
  • Հոգեվարք — մահվան տագնապ, հոգին ավանդելու՝ մեռնելու րոպեները
  • Գերեվարել — գերի վերցնել, գերի տանել
  • Ոսկևորել — ոսկեզօծել, ոսկեզարդել, ոսկեջրել
  • Երթևեկել — երթևեկ կատարել՝ անել, գնալ-գալ
  • Տարեվերջ — տարվա վերջին օրը, շրջանը
  • Կարկաչյուն — կարկաչելու ձայնը
  • Կարկաչուն — կարկաչող, խոխոջող, խոխոջուն
Շարունակել կարդալ

Ջրի օրը կրթահամալիրում. ամփոփում

Մարտի 18-ին՝ Ջրի համաշխարհային օրվա առիթով, համագործակցային նախագծով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հյուրընկալել էր UWC-ի հայաստանյան մասնաճյուղի՝ Դիլիջանի սաներին ու կազմակերպիչներին։ Հանդիպման օրակարգին, ընթացակարգին, ինչպես նաև ցուցադրություններին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանի բլոգում։ Պետք է ընդգծեմ, որ նախագիծն իրականացվում էր էկոլոգիայի դասընթացի շրջանակներում և նպատակ էր հետապնդում ցույց տալու հասարակությանը, թե ինչպիսի բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային խնդիրներ կան ներկայումս։ Օրակարգում էին հետևյալ կարևոր կետեր-ներկայացումները.

Շարունակել կարդալ

ԵՐԴՎՅԱԼ ԿՈՒՅՍԸ (հատված) / Կինգա ԿԱԼԻ

Կարդա՛լ, կատարե՛լ առաջադրանքները։

  • Ի՞նչ անհանգստացնող հարցադրումներ է բարձրացնում հեղինակը։

Կինգա Կալին այստեղ բարձրացնում է մի շարք անհանգստացնող հարցադրումներ, որոնցից են սոցիալական, գենդերային անհավասարությունը, կախվածությունը ոգելից խմիչքից, մարդու և հատկապես երեխաների իրավունքների և ազատությունների ոտնահարումը և այլն։ Մարդու իրավունքներ և ազատություններ ասելով՝ նկատի է առնվում անպայմանորեն նշել, որ դրա մեջ են մտնում այնպիսի կարևոր հանգամանքներ, ինչպիսիք են ապրելակերպը, վարվելակերպը, մարդկային փոխհարաբերությունները, ազատ շփումը, ինչու ոչ նաև ճամփորդելը, արտաքին աշխարհի հետ կապ հաստատելը, ցանկալի տղամարդու հետ ամուսնանալը, երեխա ունենալը, մայր դառնալը, կին լինելը, սովորելն ու կրթվելը և այլն։

Շարունակել կարդալ

Հաշտվե՞լ, թե՞ պայքարել. էսսե

Կոնֆլիկտներն ու ընդհարումները հանդիսանում են մարդկային կյանքի և փոխհարաբերությունների անբաժան մաս։ Հաճախ երբ մեր առջև սկսվում է կոնֆլիկտ, որի կա՛մ անմիջական մասնակիցն ենք, կա՛մ ականատեսը, մտածում ենք՝ արդյո՞ք պետք է հաշտվել ստեղծված իրադրության հետ, թե՞ պայքարել հանուն ինչ-որ նպատակի։ Երկու «ռազմավարություններն» էլ ունեն և՛ լավ, և՛ վատ կողմեր, որոնք տարբերվում են միմյանցից մի շարք գործոններով։ Առաջարկում եմ նախ և առաջ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում հաշտվել, իսկ ի՞նչ է նշանակում պայքարել։

Հաշտվել նշանակում է կոնֆլիկտի երկու կողմերի միջև փորձել գտնել կոմպրոմիս, համաձայնություն։ Այն ենթադրում է հակամարտության լուծումն առանց բռնության կամ ուժի կիրառման: Պայքարել նշանակում է կռվել, կռվել հանուն արդարության և անձնական շահի, որտեղ գրեթե անխուսափելի են բռնության և ուժի կիրառումները։ Ըստ իս՝ առօրյա կյանքում հաշտվել որևէ իրադրության հետ, որը ձեռնտու չէ քեզ, նույնն է ինչ՝ պարտվել, իսկ պայքարել դրա դեմ նույնն է ինչ՝ հաղթել։

Շարունակել կարդալ

Summary of the “Business and advertisement” project

On Friday, March 15, there was a summary of the “Business and advertisement” project implemented within the framework of the English lesson. By the way, our performance was also attended by students of the English group of Gulbekyan High School, led by their teacher, Miss Irina. High school English teachers Yura Ganjalyan, Nune Aydinyan, our organizer Lilit Yakhinyan, interested students of different English groups and other people also participated in the meeting.

You can find both the agenda and the main presentation of our meeting-round table discussion with the link.

Շարունակել կարդալ

Assignments for 18.03.24

Navigate Reading slides 88-89, As other people see you

1. Dove, the beauty company famous for its campaigns to make people feel better about themselves, have created the most interesting film they’ve ever done.

2. For the film Dove, Real Beauty Sketches, they asked a group of women to turn up to a place hadn’t been to before, and then make friends with another woman there. They were later asked to go into a room and describe their own faces, honestly, to a complete stranger who was hidden behind a curtain: police artist, Gil Zamora. All the women were very negative about their appearance. They used phrases like “round face” and “big forehead”. Once the sketch was done, Zamora thanked them and they left.

Շարունակել կարդալ

«Ես միայնակ եմ այս մեծ աշխարհում». էսսե

Առաջին անգամ չէ, որ շոշափում ենք այս թեման։ Տարբեր առիթներով ու պատճառներով բոլորս էլ ունեցել ենք հնարավորություն գեթ մեկ անգամ քննարկել այս թեման՝ «միայնակ եմ արդյո՞ք ես այս մեծ աշխարհում, թե՞ ոչ»։ Թվում է՝ անծայրածիր ու դատարկ տիեզերքի մի անկյունում մեկուսացած երկիրն իր բնույթով միայնակ է, իսկ միայնակ է արդյո՞ք երկիրը ներսում։

Բազմաթիվ մարդիկ իրենց կյանքում ունեցել են միայնակության զգացողություն, իրենց պատկերացրել են լքված ու դավաճանված ամբողջ մարդկության կողմից։ Մենակության պահերին բնական է մեզ շրջապատող աշխարհից կտրվածության զգացում ունենալը, ինչն արդյունքում հանգեցնում է «ես միայնակ եմ այս աշխարհում» զգացողությանը: Այնուամենայնիվ, ավելի խորը խորհրդածության դեպքում կարելի է պարզել, որ միայնակ լինելը պարտադիր չէ, որ հավասարվի միայնության:

Շարունակել կարդալ

Կառավարության 2021-2026թթ. ծրագրի ջրային տնտեսության խոստումի համեմատություն իրականության հետ

  • Կառավարության ջրային տնտեսության ոլորտի քաղաքականությունը նպատակաուղղված է բնակչությանը խմելու ջրի մատակարարման (ջրամատակարարման) ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) և ոռոգման ջրի մատակարարման հուսալի, կայուն, անվտանգ և մատչելի ծառայությունների ապահովմանը, ոլորտում իրականացվող բարեփոխումների զարգացմանը:

Չնայած որ շատ աշխատանքներ են կատարվել Սևանի, տարբեր գետերի, ջրամբար-լճերի ջրերը մաքրելու, բնակչությանը մաքուր ջուր մատակարարելու, ինչպես նաև կոյուղաջրերի հոսքի հետ առնչվող խնդիրները լուծելու ուղղությամբ, միևնույնն է՝ ժամանակը մեր օգտին չի աշխատում, իսկ թե՛ Սևանի և թե՛ մյուս գետերի ու լճերի ջրերը գնալով նվազում են (կան բացառություններ)։ Օրինակ են հանդիսանում Սևանի ավազանում կառուցված և՛ օրինական և՛ ապօրինի շենք-շինությունները, որոնք բացի այն, որ խաթարում են բնականոն էկոլոգիական զարգացումը, նաև ազդում են շրջանի աղտոտմանը (կոյուղաջրեր, աղբ, սանիտարական նորմերի խախտում և այլն)։ Թվում է, թե բոլոր ջրամատակարար ու ջուր սնուցող ավազաններն ունեն նույն խնդիրները, սակայն ինքս կարող եմ պնդել, որ երևանյան լճում իսկապես իրականացվում են էկոլոգիական տեսքը, ֆլորան ու ֆաունան վերականգնելու աշխատանքներ ու ծրագրեր1։ Նաև, ըստ Երևանի քաղաքային իշխանության ծրագրի՝ նախատեսվում է ափամերձ զբոսանքի ու հանգստի գոտու կառուցում, որը ևս իրականացման փուլում է։

Շարունակել կարդալ

“Business and advertising” project’s result: “Mkhitar Sebastatsi” educational complex

Welcome to the educational complex. As you already understood, our advertisement is dedicated to the educational complex, its advantages and opportunities incomparable with other schools. How did it come to us? From the very beginning, we discussed what could be presented and we finally understood that the prompt was exactly against us. We advertise the advantages of the educational complex in order to avoid disagreements and stereotypes on the part of the public. While preparing the video, we walked around the territory of the educational complex, filmed groups with different choices. I must mention that Armine Topchyan provided us with invaluable help.

Assignments for 12.03.24

504 Essential Words slide 46

1. journalist; one who writes for, edits, manages, or produces a newspaper or magazme

a. There were four journalists covering the murder story.
b. Barbara’s experience working at a book store wasn’t adequate* preparation for becoming a journalist.
c. Journalists must have a comprehensive* knowledge* of the city where they work.

2. famine; starvation; great shortage

a. Famine in Africa caused the death of one tenth of the population.*
b. There has been a famine of good writing in the last decade.*
c. The rumor of a famine in Europe was purely fiction.*

Շարունակել կարդալ

Չարենցյան օրեր. առաջադրանքներ

Եղիշե Չարենց, Հեռացումի խոսքեր

Առաջադրանքեր՝

1․ Գրի՛ր երեք բառ-ասոցացիա, որոնք առաջացան այս ստեղծագործությունը կարդալիս։

Կարոտ, մեկուսացում, տառապանք

2. Երեք նախադասություն-մտքեր գրիր, որոնք առաջացան, այս ստեղծագործությունը կարդալիս, կարդալուց հետո։

Կարդալուց առաջ՝

  • Ինչպիսի՞ն կլինի Չարենցի այս ստեղծագործությունը։
  • Արդյո՞ք կփոխվի կարծիքս թե՛ ռոմանտիզմի, թե՛ մենակության մասին։
  • Ինչպիսի՞ն է լինում կարոտը։
Շարունակել կարդալ