Անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը

Կոորդինատային հարթության մեջ կառուցենք 1 շառավղով կիսաշրջանագիծ, որի կենտրոնը կոորդինատների սկզբնակետն է: Այն անվանենք միավոր կիսաշրջանագիծ:

Vienibas_pusr.png

Դիտարկենք α սուր անկյունով AOX ուղղանկյուն եռանկյունը:

Գիտենք, որ սուր անկյան սինուսը հավասար է անկյան դիմացի էջի հարաբերությանը ներքնաձիգին, իսկ կոսինուսը՝ կից էջի հարաբերությանը ներքնաձիգին:

Շարունակել կարդալ

Սայիթ Ֆայիք Աբասըյանըքի մասին հետաքրքիր տեղեկություն

Սայիթ Ֆայիք Աբասըյանիքը ծնվել է նոյեմբերի 23-ին, 1906 թվականին Սաքարյայում՝ Օսմանյան կայսրությունում։ Իսկ մահացել է մայիսի 11-ին, 1954 թվականին Ստամբուլում՝ Թուրքիայում։ Նա կարճ-պատմություններ գրող էր, թուրքական գրականության հիմնական ու վառ դեմքերից մեկը։

Կրթվել է Կոստանդնուպոլսում և Բուրսայում, իսկ 1931-ից 1935 թվականները եղել է Ֆրանսիայում, մասնավորապես Գրենոբլում։ Վերադառնալով Թուրքիա, նա սկսեց հրապարակել իր կարճ պատմությունները Varlık-ում (“Գոյություն”)՝ ազգի առաջատար ավանգարդ պարբերականում:

Շարունակել կարդալ

Ժառանգականություն և փոփոխականություն

Օրգանիզմում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին գիտությունը կոչվում է գենետիկա։

Այս ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները։ Ավստրիացի գիտնական Գրեգոր Մենդելը 19-րդ դարի վաթսունական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մասին մեթոդները և տվեց հատկանիշների ժառանգման հիմնական օրինաչափությունները։

Ժառանգականություն և փոփոխականություն՝

Ժառանգականություն ասելով մենք հասկանում ենք ծնողական օրգանիզմներում՝ իրենց հատկանիշների զարգացման առանձնահատկությունները հաջորդ սերունդինին փոխանցելու հատկությունն ու ունակությունը: Այս ամենը իրականանում է բազմացման միջոցով: Սեռական բազմացման դեպքում, ժառանգականությունն ապահովվում է հատուկ սեռական բջիջների գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ մարմնական սոմատիկ բջիջների միջոցով: Գամետները և սոմատիկ բջիջները իրենց մեջ կրում են ոչ թե ապագա օրգանիզմի հատկանիշները և հատկությունները, այլ դրանց նախադրյալները, որոնք ստացել են գեներ անվանումը: Գենը ԴՆԹ-ի մոլեկուլի կամ քրոմոսոմի որոշակի հատված է, որը որոշում է սպիտակուցային որևէ մոլեկուլի սինթեզը կամ որևէ տարրական հատկանիշի զարգացման հնարավորությունը: Փոփոխականությունը օրգանիզմի՝ իր անհատական զարգացման ընթացքում, նոր հատկանիշների ձեռք բերելու հատկությունն է:

Շարունակել կարդալ

«Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձև»․ նախագիծ

Սպիտակուցն անհրաժեշտ է ձեր օրգանիզմի բջիջների համար, որպեսզի վերջիններս աճեն և վերականգնվեն։

Ձեր օրգանիզմում արտադրվում է անհրաժեշտ սպիտակուցների միայն մի մասը, իսկ մնացածը ստանում եք սննդի միջոցով։ Ուստի ձեր ամենօրյա սննդակարգում սպիտակուցներով հարուստ սննդամթերքներ ներառելը լավագույն ուղին է, որպեսզի համոզվեք, որ դուք ստանում եք անփոխարինելի այս սննդանյութի բավարար քանակներ։

Շարունակել կարդալ

Շշալցում, խցանում ու պահեստավորում․ Գինեգործության դաս

Այսօր՝ փետրվարի 28-ին, տեխնոլոգիայի՝ գինեգործության ժամին, մենք բարձրացանք քոլեջ և սկսեցինք նոր աշխատանքներ իրականացնել։ Դասընթացի գործնականը բաղկացած էր երեք մասից՝ շշալցում, խցանում, պահեստավորում։ Ես ընտրեցի շշալցման գործողությունը և սկսեցի աշխատել։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ռոբոտաշինության ընտրությամբ գործունեության խմբի սովորողների կողմից ստեղծվել էր մի գործիք, որի շնորհիվ հստակ չափաբաժնով գինի էր լցվում շշերի մեջ։ Մյուս սովորողները բաժանվեցին երկու «ոլորտների» միջև։

Սկզբից շշերը ախտահանվում էին հատուկ գործիքի շնորհիվ, հետո ուղարկվում շշալցման։ Հասնելով ավարտին, մենք փոխանցում էինք շշերը մեկը՝ մյուսին ու աշխատում էինք։ Շշալցումից հետո, մի խումբ սովորողներ հատուկ գործիքի շնորհիվ խցաններ էին մտցնում շշերի մեջ, բայց դրանից առաջ ստուգում էին գինու մակարդակը, եթե այն ստանդարտից բարձր էր, ապա մի քիչ թափում էին, իսկ եթե ցածր էր, ապա՝ ավելացնում։ Իսկ հետո այն պահեստավորվում էր՝ անցնելով երեք փուլերը։ Ահա այսպիսի դասընթաց ունեցանք՝ հետաքրքիր, արդյունավետ, օգտակար։

Շարունակել կարդալ

Անշունչ մարդուն օգնություն ցուցաբերելը

Նախորդ դասերին, մենք տեսական և գործնական ուղիներով փորձել ենք հասկանալ, թե ինչպես պետք է օգնենք անգիտակից մարդուն, ով շնչում է, կյանքի ազդանշաններ է տալիս, սակայն գիտակցություն չունի։ Իսկ այսօր մենք քննարկեցինք, թե ինչպես պետք է օգնենք արդեն ո՛չ գիտակցություն, ո՛չ պուլս, ո՛չ էլ շնչառություն ունեցող մարդուն։ Այսինքն, մեր բառերով ասած, մարդը այս դեպքում ոչ թե անգիտակից վիճակում է, այլ մեռած է։ Ուսուցչուհին նաև պատմեց, թե ինչով է կլինիկական մահը տարբերվում կենսաբանականից։

Unconsciousness - Cayman Health

Այսպիսով՝ նախորդ դասից գիտենք, որ պետք է շրջենք տուժածին այնպես, որպեսզի բերանը բացվի, նա կարողանա գոնե այդպես դիմանալ, որպեսզի իր լեզվի սեփական ծանրությունից չխեղդվի։ Մեզ հիմա դա չի անհանգստացնում, քանզի ոչ մի ռեֆլեքս մարդու մոտ չկա։

Առաջին քայլը․ պտտում ենք նրան հետ՝ մեջքի վրա։ Քանի, որ նրա շնչառությունը կանգնած է, ուստի պիտի փորձենք մի կերպ վերականգնել։ Դրա համար, նրա գլուխը մի քիչ բարձրացնում ենք, որպեսզի շնչառական խողովակը ուղղվի։

Շարունակել կարդալ

Урок 18

Читаем ,обсуждаем рассказ Хорхе Луиса Борхесаэ

«Роза Парацельса»

Упражнения на повторение :

1. Написать правильные буквы (а, о)

Касательная, прикоснуться, прикосновение, предложить, предлагать, предложение, изложение, излагать, прилагательное, приложение, озорять, зоренька, зорница, заря, зорька, подгорать, подгореть, загар, загорелый, подгореть, нагореть, выгореть, загореть, слагаемые, выросли, вырастать, выращенный, возраст, сращение, растительность, горит, равнина, равняйсь, макать в сметану, горели, равняется, росток, отрасль, уровень, сравнение, Ростислав, выровнять грядки, сравнить с кем-то, расположиться, составить уравнение, растение, город Ростов, непромокаемый плащ, водоросли, заря разгорается, касались, наращение, сложение, коснуться, озарена, догорали, горелки, возложить, возлагать, полагаю, неприкосновенный, разложить, озарять, гарелка, пригорать, озаренный, вырасти, выросший, отраслевой, равносторонний, обувь промокает, равновесие, ровесники, обмакнуть кисть в краску, вымокнуть под дождем, заровнять швы, соприкосновение.

Շարունակել կարդալ

Համակարգերի լուծում

Դասարանական և լրացուցիչ աշխատանք՝ 277, 278, 283

Վարժ․ 277

ա) { x2=y → { x2=4 → { x=2, -2

{ y-2=2 → { y=2+2=4 → { y=4

Պատ՝․ (2, 4); (-2, 4)

բ) { y2-1=x → { y2=24+1 → { y=5, -5

{ x-13=11 → { x=11+13=24 → { x=24

Պատ՝․ (24, 5); (24, -5)

գ) { x-3=2 → { x=2+3=5 → { x=5

{ y2-x=4 → { y2=4+5 → { y=3, -3

Պատ՝․ (5, 3); (5, -3)

դ) { x2-y-4=0 → { x2=9 → { x=3, -3

{ y-4=1 → { y=1+4=5 → { y=5

Պատ՝․ (3, 5); (-3, 5)

ե) { x=2+y → { x=2+y → { x=2+y → { x=2+y

{ x2-y=8 → { (y+2)2-y=8 → { 4+4y+y2-y-8=0 → { y2+3y-4=0 (1)

y2+3y-4=0

D=9-(-16)=25

[ y1= -3-5/2= -8/2= -4

[ y2= -3+5/2=2/2=1

(1)→ { x=2+y, y1= -4, y2=1 → { [ x1=2+y1→ 2+(-4)= -2, { [ x2=2+y2→ 2+1=3

Պատ՝․ (-2, -4); (3, 1)

Շարունակել կարդալ

If I could change one important thing in my country, what would I change? — Essay

The world has different countries. Some are developed, they are good countries for living, and some are underdeveloped and dangerous. But all these countries unite only one thing. No matter how much the state and the country, the people and the nation are developed, there will be someone who will be the “opposite picture”. I am now talking about betrayal, somewhere about an Armenian. It is really unpleasant that we make such comparisons, but this is reality, and we cannot do any game with reality. My country is different from others. Of course, my nation and the state also have good sides, one of which is the unity of the nation at the important moment, but in fact, there are more bad sides.

Շարունակել կարդալ

Շարահյուսորեն և ձևաբանորեն վերլուծել նախադասությունը

Եվ թեկուզ ամառվա շոգին կանաչը խանձվում է, հողը ճաքճքում, էլի շոգից նեղացած նախիրը ժայռի շվաքում հանգստանում է, գետի սառնությունը հովացնում է նրանց մաշկը, և արևը թեքվելուց հետո, Ծիրանի տափում նախիրն էլի ուտելու մի քիչ խոտ է ճարում, այծերը՝ մացառների վրա տերև։

Ձևաբանական և շարահյուսական վերլուծություն՝

Եվ — համադասական շաղկապ

թեկուզ — սահմանափակման վերաբերական/ զիջման պարագա

ամառվա — իրանիշ, հատկացուցիչ, հասարակ, վերացական գոյական, սեռական հոլով, -վա արտաքին հոլովում, եզակի թիվ

շոգին — ժամանակի պարագա, վերացական գոյական, եզակի թիվ, տրական հոլով, -ին արտաքին հոլով, եզակի թիվ

կանաչը — որակական ածական (աստիճաններ չունի)

Շարունակել կարդալ

Գենոտիպ և ֆենոտիպ

Թարգմանությունները՝ https://indicator.ru

Գենոտիպ

Գենոտիպ — օրգանիզմի գեների ամբողջություն և դրանց փոխհարաբերությունները միմյանց հետ, ներառյալ ալելները և գեների կապը քրոմոսոմում: Նեղ իմաստով այս հասկացությունը կարող է նշանակել գենի կամ գեների խմբի բոլոր ալելները, որոնք վերահսկում են օրգանիզմի ցանկացած հատկանիշ, իսկ ավելի լայն իմաստովօրգանիզմի բոլոր ժառանգական հատկությունների ամբողջությունը, որոնք գրանցված են նրա ԴՆԹ-ում (ներառյալ ոչ կոդավորող): հաջորդականություններ), որոնք որոշում են դրա ֆենոտիպը արտաքին տեսքը և ներքին կառուցվածքը:

Фенотип - визначення і приклади

Ինքը՝ «գենոտիպ» տերմինը, «գեն» և «ֆենոտիպ» տերմինների հետ միասին, ներմուծել է գերմանացի գենետիկ Վիլհելմ Լյուդվիգ Յոհանսենը 1909 թվականին իր «Ժառանգականության ճշգրիտ ուսմունքի տարրերը» աշխատությունում։ Գենոտիպը չպետք է շփոթել գենոմի հետ. առաջին դեպքում խոսքը կոնկրետ օրգանիզմի ժառանգական տեղեկատվության մասին է, երկրորդում՝ ամբողջ տեսակին բնորոշ հատկանիշների մի շարքի մասին։

Շարունակել կարդալ

Լաբորատոր փորձեր՝ «Օսլայի բացահայտման ռեակցիաները»

Ավագի դպրոցի 9-5 դասարանի սովորողներ Յանա Սարդարյանը և Ամալյա Մաչյանը կատարելու են փորձ։ Պարզելու են, թե օսլան որ սննդամթերքներում կա և չկա։ Փորձի համար կան բրինձ, սպիտակ հաց, կարտոֆիլ։ Իսկ տանը արդեն կորոշենք, թե բժշկական երշիկում կա օսլա, թե ոչ։

Շարունակել կարդալ

Թարգմանություն՝ «Մագնիսական դաշտի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա»

Ինչպիսի՞ ազդեցություն են ունենում էլեկտրամագնիսական ալիքները կենդանի օրգանիզմի վրա։ Բոլոր էլեկտրամագնիսական ալիքները բաժանված են ալիքի երկարությամբ և համապատասխանաբար հաճախականությամբ վեց հիմնական միջակայքի՝ գամմա ճառագայթում, ռենտգեն ճառագայթում, ուլտրամանուշակագույն ճառագայթում, տեսանելի ճառագայթում, ինֆրակարմիր ճառագայթում և ռադիո ալիքներ։ Տարբեր հաճախությունների էլեկտրամագնիսական ալիքները միմյանցից տարբերվում են ներթափանցման ունակությամբ, նյութում տարածման արագությամբ, տեսանելիությամբ, լուսավորությամբ և որոշ այլ հատկություններով։ Մեր մոլորակի վրա կյանքի ողջ բազմազանությունը առաջացել է, զարգացել և այժմ գոյություն ունի շրջակա միջավայրի տարբեր գործոնների հետ շարունակական փոխազդեցության շնորհիվ, հարմարվելով դրանց ազդեցությանը, փոփոխություններին, կյանքի գործընթացում օգտագործելու համար: Եվ այս գործոններից շատերը հենց էլեկտրամագնիսական բնույթ ունեն կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի ողջ դարաշրջանում։ Էլեկտրամագնիսական ճառագայթումը գոյություն ունի նրանց բնակավայրում։ Էլեկտրամագնիսական դաշտերը և ճառագայթումը բառացիորեն ներթափանցում են Երկրի ողջ կենսոլորտը, հետևաբար կարելի է ենթադրել, որ բնական էլեկտրամագնիսական սպեկտրի բոլոր տիրույթները որոշակի դեր են խաղացել օրգանիզմների էվոլյուցիայի մեջ, և որ դա ինչ-որ կերպ ազդել է նրանց կյանքի գործընթացների վրա։

Շարունակել կարդալ

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր

Արշակ 2-րդ՝

Արշակ 2-րդը (350-368թթ.) վարում էր ինքնուրույն քաղաքականություն։ Ներսես կաթողիկոսի միջնորդությամբ Հռոմի կայսը թույլատրեց Հայաստան վերադառնալ արքայի եղբոր որդիներին՝ Գնելին և Տիրիթին։ Գնելն ամուսնացել էր Անդովկ Սյունու աղջկա՝ Փառանձեմի հետ, որին սիրում էր նաև Տիրիթը։ Նա Արշակին տրամադրում է Գնելի դեմ։ Սակայն Գնելի սպանությունից հետո մահապատժի է ենթարկվում նաև Տիրիթը։ Արշակն ամուսնանում է Փառանձեմի հետ։ 354 թ. Ներսես Ա-ն Աշտիշատում հրավիրում է հայ եկեղեցու առաջին ժողովը, որտեղ ընդունվում են հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող որոշումներ և կանոններ։ Դրանց համաձայն՝ կառուցվում են նաև վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ։ Նրանք նաև ընդունում են կանոն, ըստ որի իշխանները, թագավորը և մեծահարուստները պետք է զիջողական և գթասիրտ լինեն իրենց հպատակների, ծառաների ու հասարակ ժողովրդի հանդեպ։ Դրան ի պատասխան հարգալից, հնազանդ և հավատարիմ պետք է լինեն հպատակներն ու ծառաները իրենց տերերին։

Շարունակել կարդալ