Բաթումի դաշնագիր. Հայաստան-Թուրքիա առաջին պայմանագիրը

Հայաստանն ու Թուրքիան այս տարվա սկզբին ուղիղ բանակցություններ սկսեցին, որոնց նպատակը՝ հարաբերությունների կարգավորումը, և որպես հետևանք ավելի քան երեսուն տարի փակ սահմանի բացումն է։ Անկախացումից ի վեր Հայաստանի բոլոր ղեկավարների օրոք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման փորձեր արվել են, բոլորն էլ՝ ապարդյուն։ Հիմա համաձայնության արդեն չորրորդ փորձն է։ Արդյո՞ք այն այլ արդյունք կունենա, թե կարժանանա նախորդների ճակատագրին՝ հայտնի չէ, մինչ այդ ուշագրավ է, որ նախորդ դարասկզբին Հայաստանն ու Թուրքիան ցեղասպանությունից մի քանի տարի անց պատերազմների ու ճգնաժամերի պայմաններում են բանակցել և պայմանագրեր կնքել։ Ավելին, Հայաստանի ու Թուրքիայի միջև առաջին միջպետական պայմանագիրը, նաև Հայաստանի Հանրապետության պատմության առաջին դիվանագիտական փաստաթուղթն է։

Շարունակել կարդալ

«Խաչակրաց բանակին սպասելիս» Վանո Սիրադեղյան

Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից։

Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում։

Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի։

Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրել պարտադիր չէ։

Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս֊մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում նրան հավաքական, չպարտավորեցնող սրտագին սիրով։

Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ։

Հարյուրամյակներ շարունակ մաս֊մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս֊մաս ուժեղացնում ենք մեր հարեւաններին, ուժեղացնելով՝ հռչակում ենք թշնամի, նեղվում ենք թշնամու հարեւանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը ու երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարեւանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա։

Շարունակել կարդալ

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Առաջին ուսումնական շրջանը այնքա՜ն շուտ անցավ, նույնիսկ չհասցրեցինք աչք թարթել։ Ես շատ հավանեցի ավագ դպրոցը։ Ծանոթացա ու անցած տարվա համեմատ ձեռք բերեցի ավելի շատ ընկերներ։ Ընկեր Լիլիթը՝ ավագ դպրոցի 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի ղեկավարը, իմ կազմակերպիչն ու ավագ ընկերս, առաջին իսկ օրվանից մեզ հետ էր, մեր կողքին։ Նրա հետ ճամփորդելը մի յուրահատուկ ուրախություն ու հաճույք էր ինձ համար։ Ավագ դպրոցում փոխվեց ամեն ինչ, միայն թե մենք մնացինք նույնը։ Մեզ հետ մնաց միայն ընկեր Նունեն՝ մեր ռուսերենի ուսուցչուհին։ Մյուս բոլոր ուսուցիչները փոխվեցին, սակայն մենք՝ մասամբ ես, այնքան շուտ իրենց ընտելացա, որ թվում է, թե տարիներ շարունակ իրենց մոտ եմ սովորել։ Առաջին ուսումնական շրջանի ընթացքում կատարեցի բազում նախագծեր, մասնակցեցի ու շահեցի «Վանո Սիրադեղյան» անվանական մրցանակը։ Մի խոսքով՝ շատ հետաքրքիր, առանձնահատուկ ու անսպասելի էր այս շրջանը։ Եկեք հերթով ծանոթանանք առարկաներին։ Ներկայացնում են առարկաները՝ ըստ կատարած թարգմանությունների, նախագծերի, աշխատանքների։ Ոմանք ներկայացված են մասամբ, ոմանք՝ ամբողջովին։ Համակարգող՝ 9-5 դասարանի սովորող Դավիթ Մուրադյան։

Շարունակել կարդալ

Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի» հատված

Նաիրյան  այդ  հնամյա  քաղաքն  ամեն  ինչով  նման  էր  նաիրյան  բոլոր  հին  ու  նոր  քաղաքներին.-  փոքր  էր,  ոչ  բազմամարդ,  խարխուլ  ու  փոշոտ.  ժամանակակից  լեզվով  այդպիսի  քաղաքներին  ասում  են  -գավառական  հետամնաց  քաղաք:  Ե՞րբ  է  շինված  նաիրյան  այդ  հին  քաղաքը  -աստված  ինքը  գիտե.  բայց  ասում  են,  որ  այդ  քաղաքը  հիմնողները  եղել  են  հին  նաիրցիներ.-  գուցե՝  խալդեր  լայնաթիկունք  ու  ջլաբազուկ,  գուցե՝  գանգրահեր  ուրարտացիներ:  Սակայն  պատմական  այդ  հանգամանքը,  կարծում  ենք,  այնքան  էլ  կարևոր  չէ,  որովհետև   խալդական  կամ  ուրարտական  այն  հին  քաղաքից  հիմա  երևի  տեղն  էլ  չէ  մնացել.  նրանց  այն  կավե  գետնափոր  խրճիթների  փոխարեն  կանգնած  են  հիմա  նաիրյան  այդ  փոքրիկ  քաղաքում  քարե  միհարկանի,  երկհարկանի  և  նույնիսկ  երեքհարկանի  շինություններ՝  տներ  ու  խանութներ,  որոնք  նույնքան  են  նման  ուրարտական  այն  հին  խրճիթներին,  որքան  քո  քիթը,  ընթերցող…  Էյֆելյան  աշտարակին:  Այդ  նոր  տներից  ու  խանութներից  մի  քանիսը  նույնիսկ  թիթեղե  կարմիր  կամ  կանաչագույն  կտուրներ  ունեն  —  մի  հանգամանք,  որ  քսաներորդ  դարից  է  գալիս  -և,  որպես  այդպիսին,  նոր  է  և  միանգամայն  ուշագրավ:  Քաղաքի  ցածլիկ  տների  ու  խանութների  միօրինակ  ծովում  թիթեղե  այդ  կտուրներն  աչքի  են  զարնում,  ինչպես  աչքի  կզարներ  կանացի  եվրոպական  փետրազարդ  գլխարկն՝  արևելյան  գյուղում:

Շարունակել կարդալ

Հանրապետության միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը

Նորանկախ հանրապետության միջազգային ճանաչումը։ Հայաստանի անկախ հանրապետությունը սկսեց միջազգային ճանաչում գտնել 1991 թվականի վերջերից։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։

1992թ․ մարտին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), իսկ 2001թ․՝ Եվրախորհրդի անդամ։ Այնուհետև անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների։

ՄԱԿ - Հանրային հեռուստաընկերություն
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Շարունակել կարդալ

Խորխե Բուկայ «Սիրել բաց աչքերով»

Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել:

Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ է լինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամ ջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզում ինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի կավե մեծ կուժերից: Նրանք շրջում էին գյուղից գյուղ՝ հետները տանելով անգին հեղուկը:

Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:


Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նա որոշեց ճանապարհն անցնել արագ՝ վնասի չափը նվազեցնելու համար:

Շարունակել կարդալ

Հետաքրքիր փաստեր Թուրքիայի ու թուրքերի մասին

Türkiye Ve Türklerle İlgili İlginç Gerçekler

1. Türkiye’nin toplam yüzölçümü’nün %3’ü Avrupa Kıtası’nda, %97’si Asya Kıtası’nda yer almaktadır. Türkiye hem Avrupa hem Asya kıtasında toprağı bulunan tek ülkedir.

Türkiye Haritası Siyasi - Şehirler, Bölgeler, Göller ve Türkiye'nin  Komşuları İsimleri ile Listesi (Büyük & Renkli)

Թուրքիայի ընդհանուր տարածքի 3%-ը գտնվում է Եվրոպա աշխարհամասում, իսկ 97%-ը՝ Ասիայում։ Թուրքիան միակ երկիրն է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում։

Շարունակել կարդալ

19. Առաջին և երկրորդ աստիճանի հավասարումների համակարգեր

Վարժ․ 284

ա) { x+y=3; xy= -40=> { x=3-y; (3-y)*y= -40=> { x=3-y; 3y-y2= -40=> { x=3-y; -y2+3y+40=0 (1)

-y2+3y+40=0

D=9-(-160)=169

[ y= -3-13/(-2); y= -3+13/(-2)=> [ y= -16/(-2); y=10/(-2)=> [ y=8; y= -5

(1)=> { x=3-y; [ y=8; y= -5=> [{ x=3-y; y=8; { x=3-y; y= -5=> [{ x= -5; y=8; { x=8; y= -5

Պատ՝․ (-5; 8) & (8; -5)

բ) { x+y=7; xy=12=> { x=7-y; (7-y)*y=12=> { x=7-y; 7y-y2=12=> { x=7-y; -y2+7y-12=0 (1)

-y2+7y-12=0

D=49-48=1

[ y= -7-1/(-2); y= -7+1/(-2)=> { y= -8/(-2); y= -6/(-2)=> { y=4; y=3

(1)=> { x=7-y; [ y=4; y=3=> [{ x=7-y; y=4; { x=7-y; y=3=> [{ x=3; y=4; { x=4; y=3

Պատ՝․ (3; 4) & (4; 3)

Շարունակել կարդալ

Կենսաբանության թարգմանություն՝ Միթոզ

Բջջի կյանքի ցիկլում տարբերակում են երկու փուլ՝ ինթերֆազա, որի արդյունքում բջիջը պատրաստվում է բաժանման, և միթոզ, որի բնօրինակ ծնողական բջջից ձևավորվում են երկու “երեխա” բջիջներ՝ քրոմոսոմների նույն քանակով։ Ինթերֆազան՝ բջջային ցիկլում, զբաղեցնում է ամենաշատ ժամանակը, այդ ժամանակ տեղի է ունենում բջջի ակտիվ աճ, սինթեզվում են սպիտակուցները, համալրվում է էներգիան՝ ԱԵՖ-ի մոլեկուլների սինթեզի հաշվին։ Այդ շրջանում հստակորեն երևում են միջուկը և փոքր միջուկը։ Քրոմոսոմները չեն երևում, նրանք հպված ու պտտեցված են և հավասարաչափ բաշխված են ամբողջ միջուկով։ Ինթերֆազայի ժամանակ տեղի է ունենում քրոմոսոմների կրկրնապատկում։ Այդ պրոցեսի հիմքում է ընկած ԴՆԹ-ի կրկնապատկումը։ Կրկնապատկված քրոմոսոմը բաղկացած է երկու մասից, ամեն մասնիկը՝ քույրական քրոմատիդը, պարունակում է երկշղթա ԴՆԹ մոլեկուլներ, որոնք միացված են քրոմոսոմային սպիտակուցների հետ։ Քրոմատիդները ամբողջովին նույնական են, կապված են կենտրոմերով և սերտորեն մոտեցված են իրար։

Շարունակել կարդալ

Կիսամյակային ինքնաստուգում քիմիայից

Օքսիդներ, աղեր, թթուներ, հիմքեր

1. Հետևյալ նյութերից   չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու աղերը, նշելով  յուրաքանչյուրի  անվանումը. HNO3, Na2O, Cu(OH)2, Na3PO4, H3PO4, CO2, NO2, FeO, Al(OH)3, Ca(NO3)2, Ba(HCO3)2, HNO2, NH4OH, KClO3, FeBr3, HCl, NaAlO2, Fe(OH)2, NaCl, H2S, CaSiO3, H2SO4, MgO, NaOH, SO3, KHS, CaOCl2,  (NH4)2SO4, KMnO4, P2O5, H2CO3.

ՕքսիդՀիմքԹթուԱղ
Na2O
CO2
NO2
FeO
NaAlO2
MgO
SO3
P2O5
Cu(OH)2
Al(OH)3
Fe(OH)2
NaOH
NH4OH
HNO3
H3PO4
Ca(NO3)2
HNO2
HCl
H2S
H2SO4
H2CO3
Na3PO4
Ba(HCO3)2
KClO3
FeBr3
CaSiO3
KHS
CaOCl2
(NH4)2SO4
KMnO4
NaCl
  • Na2O (նատրիումի օքսիդ)
  • CO2 (ածխածնի (IV) օքսիդ)
  • NO2 (ազոտի (IV) օքսիդ)
  • FeO (երկաթի (II) օքսիդ)
  • NaAlO2 (նատրիումի ալյումինատ)
  • MgO (մագնեզիումի օքսիդ)
  • SO3 (ծծմբի (VI) օքսիդ)
  • P2O5 (ֆոսֆորի (V) օքսիդ)
  • Cu(OH)2 (պղնձի II հիդրօքսիդ)
  • Al(OH)3 (ալյումինի հիդրօքսիդ)
  • Fe(OH)2 (երկաթի (II) հիդրոօքսիդ)
  • NaOH (նատրիումի հիդրօքսիդ)
  • NH4OH (ամոնիումի հիդրօքսիդ)
  • HNO3 (ազոտական թթու)
  • H3PO4 (ֆոսֆորական թթու)
  • Ca(NO3)2 (կալցիումի նիտրատ)
  • HNO2 (ազոտային թթու)
  • HCl (քլորաջրածնական թթու կամ աղաթթու)
  • H2S (ծծմբաջրածնական թթու)
  • H2SO4 (ծծմբական թթու)
  • H2CO3 (ածխաթթու)
  • Na3PO4 (նատրիումի ֆոսֆատ)
  • Ba(HCO3)2 (բարիումի հիդրոկարբոնատ)
  • KClO3 (կալիումի քլորատ)
  • FeBr3 (երկաթի III բրոմիդ)
  • CaSiO3 (կալցիումի սիլիկատ)
  • KHS (կալիումի հիդրոսուլֆիդ)
  • CaOCl2 (կալցիումի քլորիդ)
  • (NH4)2SO4 (ամոնիումի սուլֆատ)
  • KMnO4 (կալիումի պերմանգանատ)
  • NaCl (նատրիումի քլորիդ)
Շարունակել կարդալ

Աղմուկը գիշերային ժամերին

Նախագծի նպատակն է՝

  • ուսումնասիրել ՀՀ-ում գիշերային ժամերին առկա աղմուկի տարածվածությունը՝ արդյոք այս երեվույթը մեզանում տարածված է
  • դրա պատժելիությունը
  • ՀՀ քաղաքացիների դերը և գիտակցությունը տվյալ հարցի շուրջ

Խնդիր՝

  • հասկանալ, թե օրենքով ինչպես է արգելվում այն
  • մենք ինչ իրավունքներ ունենք, երբ խախտվում է մեր անդորրը

Հայաստանի Հանրապետությունում գիշերային աղմուկը շատ տարածված երևույթ է։ Ոմանք գիշերը խնջույքներ են կազմակերպում, ոմանք՝ շինարություն, ոման պարզապես բարձր են խոսում։ Այսպիսի հեշտ ու հայտնի երևույթների շարքը կարելի է դեռ շարունակել, սակայն պետք է տարբերել աղմուկների ու այդ աղմուկներ արձակած վայրերի տարբերությունը։ Դիտարկենք սովորական բնակելի շենքն ու սրճարանը։ Բնակելի շենքի բնակիչները՝ ըստ իրենք կամքի, սովոր են քնել, երբ որ նրանք դա կցանկանան, սակայն պետք է արձանագրել, որ ոչ միշտ են հարևանները դա թույլ տալիս։ Ոորոշները շինարարություն են անում, որոշները՝ խնջույքներ են կազմակերպում, որոշները՝ պարում ու ուրախանում։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է արգելենք գիշերային աղմուկը, նախ պետք է հասկանանք, թե երբ է գիշերը սկսվում։ Մենք սովոր ենք, որ գիշերը սկսվում է այն ժամանակ, երբ երկինքը մթնում է, սակայն ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի գիշերային կյանքը սկսվում է 10-ից և ավարտվում է առավոտյան 7-ին, անկախ թե դա որ եղանակին է։ Այս ժամանակահատվածում բոլոր մարդիկ ունեն բոլոր իրավունքները քնելու ու հանգստանալու, սակայն չունեն որևէ իրավունք խանգարելու միմյանց և ուրիշերի անդորրը։ Սակայն մեզ ծանոթ են շատ դեպքեր, երբ և՛ մենք, և՛ մեր հարևանները չեն թույլ տվել քնել այդ ժամին կամ պարզապես հանգստանալ։ Այսպիսով, մենք հասկացանք, որ գիշերային կյանքի ժամանակ չի կարելի աղմուկ բարձրացնել, հայհոյել, խնջույքներ կազմակերպել /որոշ բացառություններով/, բարձր երաժշտություն լսել, որը կխանգարի և այդպես շարունակ։ Իսկ եթե որևէ ՀՀ անձ դա խախտի, ապա կպատժվի ՀՀ օրենքով սահմանված կարգով, սակայն նախազգուշացումից հետո։

Շարունակել կարդալ

Մտավոր լաբիրինտ

Լաբիրինտ ասելով, մեր մտքին է գալիս անվերջ ձգվող ու հաղթահարելու համար անհնար թվացող պատերի դասավորվածություն, որոնցով մարդ խորանալիս ավելի է խճճվում ու շփոթվում։ Այո, լաբիրինտը դա է, որը մենք պատկերացնում ենք և դրա մասին կան շատ ավանդապատումներ, լեգենդներ, պատմություններ և նույնիսկ նկարահանված տեսաֆիլմեր, սակայն լաբիրինտ ասելով պետք է հասկանալ նաև մեկ այլ, իմաստով նույն, սակայն ձևով ու հայտնությամբ` տարբեր։

Շարունակել կարդալ

Ray Bradbury “The Last Night of the World”

“What would you do if you knew this was the last night of the world?”

“What would I do; you mean, seriously?”

“Yes, seriously.”

“I don’t know — I hadn’t thought. She turned the handle of the silver coffeepot toward him and placed the two cups in their saucers.

He poured some coffee. In the background, the two small girls were playing blocks on the parlor rug in the light of the green hurricane lamps. There was an easy, clean aroma of brewed coffee in the evening air.

“Well, better start thinking about it,” he said.

“You don’t mean it?” said his wife.

He nodded.

“A war?”

He shook his head.

“Not the hydrogen or atom bomb?”

“No.”

“Or germ warfare?”

“None of those at all,” he said, stirring his coffee slowly and staring into its black depths. “But just the closing of a book, let’s say.”

“I don’t think I understand.”

Շարունակել կարդալ