Знакомство с историей возникновения армянского театра и с творчеством их основателей
Пробудить любовь к представлениям в театре
Организовать посещение в театр
Ход проекта:
Театр родом из жизни, а значит, каждая театральная постановка всегда рассказывает нам о нас самих.
Театр по праву можно считать одним из древнейших оплотов человеческой культуры. В той или иной форме он сумел занять свое место в культурной традиции каждого народа мира независимо от расовой, религиозной, этнической и других принадлежностей. Роль театра в жизни человека и общества разнилась в зависимости от времени (эпохи) и цели, которую преследовали театральные деятели. Так, например, в древней Греции задачей театра было духовное развитие и нравственное очищение зрителей через сопереживание героям (главенствующий жанр в античной драматургии – трагедия), а также отражение важнейших исторических событий.
Основнойфункцией театра была и остается развлекательная, все остальные (воспитательная, просветительская, и прочие функции театра, актуальные для разных лет и исторических вех) могли существовать только в развлекательном ключе. Отсюда следует, что театр издревле удовлетворял естественную потребность человека в зрелищах.
Вторая важнейшая роль театра в жизни человека – развивающая. Театральная практика – популярный способ саморазвития, а также полезный активный отдых и просто приятное времяпрепровождение.
Ученики выбирают один из вышеперечисленных театров ,готовят информацию о нем и о основателе данного театра. Представляют свой проект в виде видео мини инфофильм (аудиозапись + фотки +текст)).
История
Армянский театр, как греческий или римский, является одним из древнейших театров европейского типа. Появился он тысячелетия назад, еще в дохристианские времена. В эпоху эллинизма театральное искусство появилось на территории Армянского нагорья благодаря древним грекам. В I веке до н.э. армянский царь Тигран II Великий приказал построить в столице, городе Тигранакерт, величественный амфитеатр, где ставились комедии и трагедии, а роли исполняли приглашенные артисты из Греции. Однако, несмотря на то, что история армянского театра составляет более двух тысяч лет, театр в современном его виде как профессиональное образование начинает свое подлинное возрождение лишь со второй половины XIX века.
С 1905 по 1907 годы армянский театр переживает творческий подъем. Этому предшествовало то, что в 1890-1900-е годы в рабочих районах крупных городов Закавказья (Тифлис и Баку) были организованы армянские любительские спектакли, после чего активно создавались народные театры, а в сценических постановках участвовали и профессионалы, и любители.
В Ереване в 1921 был открыт самый крупный на территории Армении драматический театр — Театр им. Г. Сундукяна. На его сцене ставятся спектакли по произведениям армянских драматургов, а также известных классиков западной литературы. Еще один крупный театр — Ереванский театр оперы и балета – был открыт в 1933 году.
Театр нашего времени
Национальный академический театр имени Габриела Сундукяна был основан в 1921г., официальное открытие состоялось в 1922г. Основателем и первым художественным руководителем был Левон Калантар. Первой постановкой была комедия “Пепо”, режиссер – Левон Калантар. Вначале театр назывался Первым государственным театром. В 1937 г. Театр был назван именем драматурга Габриела Сундукяна, а в 1967г. был удостоен звания академического театра. В состав театральной труппы входят народная артистка СССР Вардуи Вардересян, народные артисты РА Владимир Абаджан, Женя Аветисян, Ваграм Егшатян, Егине Ованнисян, Марго Мурадян, заслуженные артисты Карен Джанибекян, Арутюн Мовсисян, Мурад Джанибекян, Армен Марутян, Норайр Геворкян, Геворк Чепчян, Нелли Херанян, Тигран Нерсисян, Грета Меджлумян, Азат Гаспарян, Джулиета Степанян и другие.
1․ Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Հարևան պետություններ
Երկրորդ օրինակ
Ողողող ջրային ավազաններ
2․Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
Թուրքիայի աշխարհագրական դիրքը բաժանված է երեք մասի՝անտառային — մոտ % տոկոսը, լեռնային մոտ 45 % և սարահարթային։ Լեռնային տարածքներն են Հայաստանի, Իրանի և Վրաստանի սահմանին։ Այստեղ են ձգվում Հայկական լեռնաշխարհի սարերը,Հյուսիսից՝ Պոնտական լեռներն են ձգվում,իսկ Հարավից՝Տավրոսի լեռնաշղթան։ Հայաստանի,Թուրքիայի և Իրանի սահմանին է գտնվում սուրբ Արարատ լեռը։ Ասիական մասի արևմուտքում է գտնվում Անատոլիական սարահարթը,որի վրա կառուցված են կարևոր քաղաքները,որոնցից է մայրաքաղաք ՝Անկարան։ Կլիման բարենպաստ է,և նույնպես բաժանվում է ըստ տարածաշրջանների։ Արևմուտքում ավելի չոր է ու շոգ,իսկ հյուսիսում,հարավում ավելի խոնավ ու ոչ այդքան շոգ։ Աշխարհագրական դիրքը նպաստել է Թուրքիային ունենալ 9 պետություն-հարևաններ։ Դրանք են՝Հայաստանը, Ադրբեջանը /Նախիջևանի միջանցքով/, Իրանը, Սիրիան, Իրաքը, Բուլղարիան, Վրաստանը, Կիպրոսը և Հունաստանը։ Ոչ լավ հարաբերությունների մեջ է գտնվում Հայաստանի,Կիպրոսի,Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Աշխարհագրական դիրքը բաժանել է Թուրքիան երկու աշխարհամասերի միջև՝ Եվրոպա և Ասիա։ Աշխարհագրական դիրքը նպաստում է մետաղի արտահանումը,բուսաբուծությանը,որոնք կարևոր ճյուղեր են արտադրության և տնտեսության մեջ։ Աշխարհագրական դիրքի շնորհիվ Թուրքիայի ափերն են ողողում ՝ Սև ծովը,Միջերկրական ծովը,Էգեյան ծովը, Մարմարե ծովը և Ստամբուլը կիսով նեղուցը՝ Բոսֆորի նեղուցը։ Ստամբուլի հարավային մասը կիսում է երկրորդ նեղուցը,որը կոչվում է Դարդանելի նեղուց։ Կլիման Անատոլիական սարահարթում շոգ է ու չոր ամռանը,իսկ ձմռանը ցուրտ ու խոնավ։ Այդ տարածաշրջանում շատ անձրևներ չեն տեղում,որը չի նպաստում բուսաբուծության զարգացմանը։ Թուրքիայի տարածքից են սկիզբ առնում 4 պատմական գետերը՝Արաքսը,Կուրը,Եփրատը և Տիգրիսը։ Ափամերձ շրջաններում՝ Սև ,Էգեյան ծովերի ափերին զարգացած է բուսաբուծությունը,հողագործությւոնը։
3․ Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:
Քանի,որ Թուրքիան իսլամական հանրապետությունն է,գաղտնիք չէ,որ ընդհանուր կապեր ու սերտ հարաբերություններ ունենա մերձավոր արևելքի հետ։ Հարավ-արևմտյան Ասիայում, բոլոր երկրները, բացի երեքից՝ Վրաստան,Հայաստան և Կիպրոս,մնացածը իսլամական հանրապետություններ են։ Թուրքիան Հարավ-արևմտյան շրջանում ունի մեծ դեր։ Իհարկե Թուրքիան չունի այնքան շատ գազ և նավթ,ինչպիսիք են Ադրբեջանը և Արաբական երկրները,բայց Թուրքիան ձկնորսության,գյուղատնտեսությամբ առաջատարներից է։ Հարավ-արևմտյան շրջաններում ունի սերտ հարաբերություններ Ադրբեջանի Հանրապետության հետ,որն իր գլխավոր դաշնակիցն է տարածաշրջանում,նաև Արաբական Երկրներից ԱՄԷ-ի,Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Քատարի հետ։ Թուրքիան արտահանում և ներմուծում է գյուղատնտեսական ապրանքներ,սնունդ,որոնցից են ցորենը,կորեկը,լոբին,գարին, ձկնորսության ոլորտից ձկնեղենի բազմազան տեսակներ,իսկ հողագործությունից մրգեր,բանջարեղեններ։ Թուրքիան նորանոր տեխնոլոգիաների երկիր է,և համեմատաբար ավելի զարգացած է նոր տեխնոլոգիաներով,քան հարևան-երկրները՝ Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Իրանը, Վրաստանը, Բուլղարիան։ Մասամբ դա կախված է մարդու հնարավորություններից և այդ երկրի դերից,այսինքն թե ինչ դեր ունի աշխարհում։ հողագործությունից զարգացած է բամբակամշակումը,որը ներմուծվում է հարևան երկրներ։ Նաև մետաքսամշակումն է իր դերը զբաղեցնում տնտեսության մեջ և ամեն տարի ահռելի գումարներ է բերում Թուրքիայի տնտեսությանը,վերջինս էլ զարգանում է։ Թեթև և քիմիական արդյունաբերությունները նույնպես արտահանվում և ներմուծվում են։ Թուրքիան քրոմի,վոլֆրամի,սնդիկի,պղնձի Ասիայի գլխավոր մատակարարողն է։ Սև ծովի ափերին ամբողջ տարին շատ անձրևներ են տեղում, բայց միջերկրածովային ափերին տեղումները շատ քիչ են: Ափամերձ շրջաններում աճեցնում են խաղող, մրգեղեն, ցիտրուսներ, ձիթենի, եգիպտացորեն, բրինձ, ծխախոտ, շաքարի ճակնդեղ,որն նույնպես ներմուծվում է տարբեր երկրներ։ Թուրքիան զենք-զինամթերք արտադրող երկիր է,որն վերջին տարիներին մի քանի անգամ ապացուցվել է։ Թուրքիան արտադրում է նորանոր տեխնոլոգիաներով զարգացած էլեկտրական զենքեր,որոնք մեծ վնաս են հասցնում հակառակորդներին,թիրախներին։ Այդպիսի զենքերը վաճառում է Ռուսաստանին և իր դաշնակցին՝ Ադրբեջանին։ վերջին հայ-ադրբեջանակն պատերազմը ապացուցեց,որ այս դարը տեխնոլոգիաների դար է,և հաղթում է նա,ով ավելի զարգացած է։
4․ Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:
Զարգացման նախադրյալներից է տուրիզմը,մասամբ դա կախված է ջրային ավազանների առկայությունից և մշակույթից՝պատմությունից։ Թուրքիայի ափերն են ողողում Միջերկրական,Մարմարե,Էգեյան և Սև ծովերը։ Թուրքիան եկամուտ է ստանում նաև երկու նեղուցներ ունենալու համար։ Այդ երկու նեղուցներ են՝Բոսֆորի և Դարդանելի։ Նավերը բավականին կրճատելով իրենց ճանապարհը դեպի Եվրոպա․ մեծ գումարներ են վճարում դրանցով անցնելու համար։ Թուրքիայում գերակշռում են տղամարդիկ,և դա էլ ունի իր դերը զարգացման մեջ։ Տղամարդիկ ավելի կայուն են և կարողանում են աշխատել այնպիսի վայրերում,որտեղ կանայք չեն կարողանում,դրանով էլ զարգացնում են տնտեսությունը։ Թուրքիայի մյուս զարգացման նախադրյալը դա հողագործություն է և բուսաբուծությունը։ Թուրքիան արտադրում է մեծ քանակի չրեղեն,չոր մրգեր,մրգեր և բանջարեղեններ,հացահատիկից արտադրում է ահռելի քանակի կորեկ,գարի,ցորեն,եգիպտացորեն։ Դրան նպաստում է խոնավ,ափամերձ շրջանը,որն զարգացնում է այդ ճյուղը։ Արտադրում է բամբակ,մետաքս,արտահանում է գունավոր,սև մետաղներ,քիմիական արդյունաբերություն։ Թեթև արդյունաբերությունը ամենազարգացած ճյուղերից է,որն ամեն տարի մեծ եկամուտներ են բերում Թուրքիան։ Արտահանում է սև մետաղ,երկաթ,ծծումբ,ալյումին,պղինձ։ Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը նույնպես զարգացած է,բայց ոչ այնքան զարգացած,ինչպես թեթև և քիմիական արդյունաբերությունները։ Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունից Թուրքիան արտահանում է նավթ,բնական գազ,ածուխ։ Համեմատաբար ավելի քիչ է արտահանում և ներմուծում,քան իր գլխավոր դաշնակից՝ Ադրբեջանը։ Թուրքիայում զարգացած է էլեկտրականությունը,որին նպաստում են ջրամբարները։ Այդպիսի ջրամբարներ տեղակայված են Ստամբուլում,Անկարայից ոչ հեռու,Էրզրումում,Կարսում։ Ասիայում Թուրքիան գլխավոր տեղն է զբաղեցնում վոլֆրամի,քրոմի,պղնձի,ծծմի,սնդիկի հանքաքարի արդյունաբերությամբ։ Զարգացման նախադրյալ է ՆԱՏՕ-յի և Եվրոխորհրդի անդամ լինելը։ Այդ համաժողովները ստեղծված են օգնել և պաշտպանել իրենց անդամներին,իսկ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-յի անդամ և ունի լավ կապեր Միացյալ Նահանգների հետ։ Բայց վերջին ամիսներում Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-յի անդամների և Միացյալ Նահանգների հետ վատթարացել են,որոնք կարող են նպաստել երկու երկրների լարված դրությանը։ Իհարկե այստեղ Թուրքիան ավելի է տուժում,որովհետև կորցնում է Եվրոպայի և ՆԱՏՕ-յի գլխավոր դաշնակցին և պաշտպանողին։ Վերջին օրերում Թուրքիայում տեղի էր ունեցել լիրայի անկումը,որը ստիպել է հազարավոր մարդկանց դուրս գալ ցույցերի,որպեսզի իշխանությունը փոխվեր։ Դա նպաստել էր Թուրքիայի տնտեսության անկմանը,բայց վերջերս այն կարգավորվել է և գտնվում է ստաբիլ վիճակում։ Նաև Թուրքիան հանդիսանում է Իսլամական հանձնաժողովի անդամ և ունի լավ և սերտ կապեր,ինչպես արևելյան Ասիայի հետ,մասամբ Պակիստանի,Թուրքմենստանի հետ,այդպես էլ Աֆրիկայի հետ՝Ալժիր,Թունիս,Լիբիա,Մարոքո,Եգիպտոս և այլն․․․։ բացի իսլամական հարաբերություններից ունի լավ հարաբերություններ Եվրոպական մի շարք երկրների հետ,որոնցից են օրինակ Ուկրաինան,Սլավոնական երկրները, Ալբանիան,Վրաստանը, Մոնտենեգրոն, Գերմանիան,Իտալիան ,Իսպանիան և այլ զարգացած երկրներ։ Թուրքիայի զարգացման նախադրյալ է նաև իր բանակի հզորությունը։ Թուրքիայի բանակը մերձավոր արևելքի և Հարավ-արևմտյան Ասիայի ամենաուժեղ բանակներից է,որն կառավարվում է Միացյալ Նահանգների կողմից և օգնություն է ստանում վերջինիս,ՆԱՏՕ-յի և Եվրոխորհրդի անդամների կողմից։ Թուրքիան վարում է Եվրոպական քաղաքականություն,որն նպաստում է ստաբիլ եվրոպական շփումներին,բայց իհարկե,ունի լարված իրավիճակ Հունաստանի,Կիպրոսի և Հայաստանի սահմաններին։ Թուրքիան վարում է հակահայկական քաղաքականություն,որն ազդում է Հայ-թուրքական հարաբերությունների լարված իրավիճակին։ ՆԱՏՕ-յի և Եվրոխորհրդի բոլոր անդամները,այդ թվում նաև ԱՄՆ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը,բայց Թուրքիան հատուկ չի ճանաչում ցեղասպանությունը,բայց իհարկե դա կախված է թուրքական քաղաքավարությունից։ Թուրքիան զավթել է Կիպրոսի հյուսիսային մասը և այնտեղ կառուցել է սեփական հանրապետությունը,որը կոչվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն՝ ՀԿԹՀ։ Նաև իր դերը ունի Սիրիայում,որտեղ կանգնեցրել է իր զորքերին։
Ադրբեջանի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Հյուսիսում ձգվում են Մեծ Կովկասի լեռներըհարավում՝Փոքր Կովկասի,իսկ հարավ-արևելքում Թավիշի լեռները։ Այս բարձրավանդակները զերծ են պահում հարևանների հարձակմանը։ Աշխարհագրական դիրքը ամենահին բնակավայրերից մեկն է,որովհետև այստեղ դարեր առաջ բնակվել են հայեր,մոնղոլներ,թաթարներ,թուրքեր,սելջուկ-թուրքրե,պարսիկներ և այլն ազգեր։ Աշխարհագրական դիրի 1/4 մասը լեռնային է,իսկ մյուս 2/4 մարգագետիններ են,որոնք նպաստում են անասնապահության, ոչխարաբուծությանը, բամբակամշակության և բուսաբուծության համար։ Կլիման մերձարևադարձային է, ու ամեն տարի այստեղ անձրևները միջինից շատ են տեղում։ Դրա շնորհիվ բուսաբուծությունը արդյունաբերության գլխավոր ճյուղերից է համարվում։ Աշխարհագրական դիրքը նպաստել է հարևան լինել 5 ինքնավար պետության հետ՝Հայաստանի,Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և ԼՂՀ-ի Հանրապետության հետ։ Լարված հարաբերություններ հետ է գտնվում Հայաստանի և Իրանի հետ, բայց դրան հակառակ ունի սերտ հարաբերություններ Թուրքիայի,Ռուսաստանի և Վրաստանի հետ,ունի համագործակցության կապեր։ Աշխարհագրական դիրքի շնորհիվ Ադրբեջանի ելք ունի դեպի կասպից ծով,որն հարուստ է ձկնեղենով,և օգտակար հանածոներով,որոնցից առանձնանում են նավթի և բնական գազի պաշարները։ Հարավ-արևմտյան տարածաշրանում միայն երեք պետություն է դավանում քրիստոնեությունը՝ Հայաստան,Վրաստան,Կիպրոս,իսկ մնացածը իսլամական հանրապետություններ են։
2․Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:
Ադրբեջանը հարավ-արևմտյան Ասիայում ունի իր մեծ դերը նավթի և բնական գազի էքսպորտի շնորհիվ։ Հարավ-արևմտյան Ասիայում բացի երեք երկրից,մյուս երկրները դավանում են իսլամը,որն նպաստում է Ադրբեջանի հետ խիտ և սերտ հարաբերություններին։ Ադրբեջանը ունի բնական գազի և նավթի ահռելի պաշարներ,որոնք ներմուծվում են Թուրքիա և այլ տարբեր երկրներ։ Հարավ-արևմտյան Ասիայում ունի սերտ հարաբերություններ արաբական երկրների, Իսրայելի, Թուրքիայի հետ։ Ադրբեջանը ունի ձկնորսության զարգացած ճյուղ։ Կասպից ծովը հարուստ է ձկնեղենի տեսակներով։ Ադրբեջանը ունի բնական գազի մեծ պաշարներ,և դրա համար էլ կոչվում է Կրակի երկիր։ Իսրայելի համար Ադրբեջանը գլխավոր զենք գնողներից մեկն է,որն ազդում է վերջինիս զինված ուժերի հզորությանը։ Լավ հարաբերություններ ունի Վրաստանի և Ռուսաստանի հետ։ Ադրբեջանի տեխնոլոգիաների երկրիր է,որն ապացուցվեց պատերազմի ժամանակ։ Ադրբեջանի Հանրապետությունը Իսլամանակ բոլոր երկրների,բացի Իրանի հետ ունի լավ,սերտ և նպաստավոր հարաբերություններ։ Ադրբեջանը նաև ներմուծում է մշակված բամբակները,որոնք ահռելի մեծ քանակով են մշակվում կլիմայի նշորհիվ։ Ներմուծվում են նաև քիմիական տարրե,մետաղներ,ալյումին և երկաթ։ Չնայած,բացի հարավ-արևմտյան Ասիայից,Ադրբեջանը սերտ կապեր ունի Գերմանիայի,Մեծ Բրիտանիայի և այլ զարգացած եվրոպական երկրների հետ։ Սերտ կապեր ունի Հարավային Ասիայի երկրներից՝ Պակիստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի հետ, բայց պոստսովետական երկրներից գրեթե ոչ մեկի հետ լավ, սերտ հարաբերությունների մեջ չի գտնվում, բացառենք ՌԴ։
3․Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:
Զարգացման նախադրյալներից են սերտ կապերը իսլամական բոլոր երկրների հետ։ Դա նպաստում է փոխհամագործակցությանը և փոխհարգանքին։ Իսլամական համաժողովի բոլոր երկրների հետ ունի դիպլոմատիկ հարաբերություններ։ Զարգացման գլխավոր նախադրյալն է նավթի և բնական գազի արտահանումը և ներմուծումը տարբեր երկրներ։ Ըստ դրա է կառուցվում Ադրբեջանի տնտեսությունը։ Զարգացած է ձկնորսությունը, բավականին մեծ տեսականի ունի ձկան Ադրբեջանը։ Իրենց տեղն են զբաղեցնում ոչխարաբուծությունը,անասնապահությունը և բարենպաստ կլիմայի շնորհիվ բուսաբուծություն է զարգացած, որից առանձնանում է բամբակամշակումը։ Մետաղաձուլության ոլորտում, Ադրբեջանը նույնպես ունի մեծ պաշարներ՝ մետաղի,ծծմբի,ալյումինի,քիմիական բազմաթիվ տարրերի,նավթի,բնական գազի,երկաթի և գունավոր մետաղների արտահանմամբ։ Մոլիբդենը՝ մետաղաձուլության գլխավոր մասնիկներից մեկն է։ Նաև Ադրբեջանը զարգացած է նորանոր տեխնոլոգիաներով։ Սուգայիթում, Բաքվում կենտրոնացված են մեքենաշինության վրա,որն հետո օգտագործվում է նավթ արտահանելու համար և հանդիսանում է օգտակար,հեշտ միջոց։ Կենտրոնացված են մեքենաշինության տրանսպորտի ոլորտում։ Ադրբեջանում առկա են բոլոր տրասնպորտի տեսակները։ Ադրբեջանը հետ չի մնացել նորանոր էլեկտրական սարքերի,այդպիսի մեքենաների արտադրությունից։ Այդպիսի գործիքները, սարքերը ներմուծվում են Հարավ-արևմտյան երկրներ։ Գլխավոր զարգացման նախադրյալներից է ծովը՝ Կասպից ծովը,որը գտնվում է Ադրբեջանի արևելքում և հյուսիս-արևելքում։ Կասպից ծովը ողողում է Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի ափերը։ Ջրային ավազանը թույլ է տալիս,որպեսզի տուրիզմը զարգանա։ Ադրբեջանում տուրիզմը զարգացած է,որն տնտեսության գլխավոր ճյուղերից է։ Այս տարածաշրջանում գլխավոր դաշնակից է համարվում Թուրքիան,որի հետ նա սահման ունի Նախիջևանի միջանցքով։ Ադրբեջանի գլխավոր էլեկտրաէներգիա մատակարարող միջոցը դա Մինգեչաուրի ջրամբարն է,որն շրջանի ամենամեծերից է։ Ադրբեջանը՝Հայաստանի և Վրաստանի հետ համեմատությամբ ,ավելի զարգացած է գյուղատնտեսության ոլորտում։
Այս ուսումնական շրջանի ընթացքում շատ հետաքրքիր ճամփորդությունների մասնակցեցինք,որոնք մեզ տվեցին պատմական հուշեր և զգացողություններ։ Ես վայելեցի այդ ճամփորդությունները,որովհետև այդ ճամփորդությունների իմաստն պատմության մեջ էր։ Ես մասնակցել եմ ընկեր Անահիտ,և ընկեր Գառնիկի ճամփորդություններին,որոնցից շատ գոհ ու տպավորված էի։
Այս շրջանի ընթացքում ֆիզիկայից անցել ենք ճնշումը,որը բաժանված էր 3 ենթաբաժինների՝գազի,հեղուկի և հիդրոստատիկ ճնշում։ Այդ բոլոր դասերի ընթացքում կատարել ենք բազում փորձեր,որոնց միջոցով ստացել ենք հետաքրքիր զգացողություններ։
Քիմիա առարկայից այս տարի կարողացանք ամփոփ ինքնաստուգում գրել։ Ցավոք,ուրիշ ոչինչ չկարողացանք․
Հայոց լեզվից այս ուսումնական շրջանում իմդպրոց կայքից կատարեցինք 8-րդ դասարանի թեստերի փաթեթը,որն իր մեջ ներառում էր մեր անցած բոլոր թեմանը՝գոյական,թիվն,ժամանակը և դեմքը,բայը՝ժամանակով,թվով,դեմքով,դերբայները՝սահմանական և այլն․․․
Գրականությունից սովորել ենք արևմտյան Հայաստանի նշանավոր գրողների բանաստեղծությունները․
Այս տարի մենք աշխարհագրությունից անցանք տարբեր հզոր երկրները,ուսումնասիրեցինք դրանց աշխարհագրական դիրքերը,օգտակար հանածոները,զարգացման նախադրյալները և նրանք դերը ամբողջ աշխարհում,ես շատ եմ սիրում ուսումնասիրել երկրները,այդ իսկ պատճառով ես սրտանց մասնակցում էի դասերին և կատարում տնային առաջադրանքները․
Այսպիսով, ավարտվեց մեր ուսումնական առաջին տարին։ Մենք այս վերջին շաբաթը կատարեցինք ընթերցողական դասեր գրականության և հայոց լեզվի ժամերին։ Ես ընտրեցի “Թոմ Սոյերի արկածները” գիրքը, որը գրել է ամերիկացի հայտնի գրող Մարկ Տվեննը։ Ես այս գիրքը ընտրեցի, որովհետև ես շատ եմ սիրում արկածային,առեղծվածային պատմություններ, որոնք իրենց սյուժեյով ստիպում են խորանալ դրա մեջ։
Թոմ Սոյերը պատմվածքը հենց առաջին տողերից շատ հետաքրքիր ու զարմանալի է։ Սկիզբը կարող է թվալ անհետաքրքիր, բայց ամեն պատմվածք ունի իր գլուխկոտրուկները։ Այս պատմվածքում, երրորդ գլխից սկսվեցին այդ գլուխկոտրուկները, այսինքն եղավ սյուժեի պտույտ։
Բոլոր ընթերցողները իրենց ամենասիրած հերոսին են ընտրում, ըստ իր վերաբերմունքի, իր գործունեության, հաճախ դրանք լինում են գլխավոր հերոսները։ Բայց ես ցանկանում են ներկայացնել երեք գլխավոր հերոսների վերլուծությունները՝ Մորաքույր Պոլիի, Հեքըլբեր Ֆիննի և իհարկե Թոմ Սոյերի։
Մորաքույր Պոլլի
Մորաքույր Պոլին պատմության սկզբից ստիպում է ընթերցողներին հասկանալ, որ նա ամենախիստ հերոսներից է, և չի մերժում ավելորդ անգամ ծեծի ենթարկել Թոմին։ Բայց Մորաքույր Պոլին այս պատմվածքում ուրիշ ձև ներկայացավ։ Առաջին տողերից թվում է, թե նա միշտ Թոմին, Սիդին, Մերիին ծեծում է և պահում է անազատության մեջ։ Բայց դա այդպես չէ։ Երբ ընթերցողը խորանում է այս պատմվածքում, նա տեսնում է,որ մորաքույր Պոլին ամենաբարի հերոսներից մեկն է այս պատմվածքում։ Մորաքույր Պոլին խիստ էր վերաբերվում Թոմի հետ, ամեն մանրուքի համար պատժում էր, ծեծում էր, ու ընդհանրապես Թոմին չէր ուզում խնամել, բայց քանի, որ Թոմը, Մերին իր հանգուցյալ քրոջ երեխաներն էին, նա պարտավոր էր նրանց խնամել։ Մորաքույրը միշտ ուշադրություն էր դարձնում Թոմին կարգ ու կանոնին։ Երբեք չէր թողնում նրան գիշերը դուրս գալ տնից, չէր թողում իր եղբորը ծեծել, բայց միևնույնն է Թոմը կարողանում էր։ Մորաքույրը միշտ ուշադիր էր Թոմի դասերի նկատմամբ։ Նա կարողանում էր Թոմի աչքերից հասկանալ սուտը և ճիշտը։ Միշտ հարցնում էր դասերից, թե ինչպես աշխատեց, և այնպիսի խորաթափանց հարցեր էր տալիս Թոմին, որ վերջինս վախից կարող էր սուտ պատասխանել։ Մորաքույր Պոլիի կերպարի մեջ ինձ դուր եկավ, այն, որ ինչքան էլ նա խիստ , բարկացած լինի, նա միևնույնն է շատ ներողամիտ ու բարի սիրտ ունի, և միշտ պատրաստ կլինի հայտնել դա, թեկուզ իր արարքով։ Այդ վերաբերմունքը շատ լավ նկատվում է այնտեղ, որտեղ Թոմին ու Հեքին սխալմամբ համարել էին սպանված։ Մորաքույր Պոլին իր երեք երեխաներից ամենագլխավորն էր համարում Թոմին, և նրա հանդեպ միշտ ուշադիր էր։ Նա շատ աշխատանքներ էր տալիս Թոմին, ցանկանում էր, որ նա շատ աշխատի։ Մորաքույր Պոլիի կերպարում ինձ դուր եկավ իր հավատքը կրոնի նկատմամբ։ Նա շատ կրոնասեր էր, միշտ ամեն կիրակի մասնակցում էր իրենց քաղաքում եկեղեցու պատարագին։ Միշտ պարտադրում էր Թոմին, ու մյուս երեխաներին սովորել աղոթքները, և ասում էր, որ դրանք մի օր իրենց կյանքը կփրկեն։ Մորաքույր Պոլին նախանձկոտ ու բամբասող չէր, դա ամենալավ գծերից էր։ Ինչքան էլ մյուսները իրենից լավ հագնվեն, ինչքան էլ լավ խոսեն, միևնույնն է Պոլին նրանց չէր նախանձում։ Մորաքույր Պոլին ուշադրություն էր դարձնում Թոմի շրջապատին, ցանկանում էր, որ նա ընդգրկվի ամենախելացի հասարակություն, և իր դրա ազդեցությամբ դառնա մի քիչ ավելի խելացի։ Ինչքան էլ մորաքույրը բարկացած լինի Թոմի վրա, ինչքան էլ ատի նրա արարքները, նա միշտ չի հրաժարվի ավելորդ անգամ Թոմին ուրախացնել նվեր պարգևելով։
Հեքըլբերի Ֆինն
Ահա երկրորդ հերոսը, երկրորդ կերպարը և Թոմի ամենալավ ընկերը։ Այս կերպարը անտուն էր, կարելի է ասել որբ էր։ Հեքըլբեր Ֆիննը շատ չի հիշեցվում մինչև գրքի կեսը,բայց դրանից հետո հիշվում է, որպես Թոմի լավագույն ընկեր։ Հեքըլբեր Ֆիննը շրջապատի ամենաչար, ու ամենաազդեցիկ երեխան էր, և իրանից ամենաշատն էր Թոմը վախենում մինչև իրենց ծանոթությունը։ Թոմը վախենում էր իր ծաղրանքներին, որովհետև, եթե նա ինչ-որ սխալ բան աներ, այդ նորությունը Ֆիննի շնորհիվ կտարածվեր ամբողջ ԱՄՆ-ով։ Հեքըլբեր Ֆիննը շատ նպատակասլած պատանի էր, միշտ ցանկանում էր օգնած լիներ անծանոթին, միշտ ցանկանում էր իր նպատակին հասնել, որը իրեն առաջակել էր Սոյերը։ Ֆիննը շատ համբերատար, ներողամիտ ու խելացի տղա էր։ Նա Թոմին ամենաշատն էր սիրում, որպես ընկեր, միշտ պատրաստ էր օգնել, թե դպրոցում, թե դուրսը։ Հեքըլբեր Ֆիննը ինձ դուր եկավ իր մտածելակերպով, իր լուծումներով։ Տեղ-տեղ այնպիսի լուծումներ էր առաջարկում տրված իրավիճակից դուրս գալու համար, որ նույնիսկ մտածում էինք, որ դա անհնար է։ Տեղ-տեղ նա Թոմից ավելի ճկուն էր մտածում, ու ավելի խորամիտ, հասկանում էր պահի ողջ լրջությունը, և փորձում էր տալ ամենաճիշտ և ամենահեշտ լուծումը։ Ինչպես Թոմը, այդպես էլ Ֆիննը շատ էր սիրում էքստրիմ, շատ էր սիրում ռիսկի գնալ, ամենաթանկը դնել զվարճանքի փոխարեն։ Նա կարող էր իր կյանքից բաժանվեր, էքստրիմի պատճառով։ Նա համեմատաբար ավելի վախկոտ էր, բայց տեղ-տեղ ավելի ճկուն։ Նա Թոմին միշտ աջակցում էր բոլոր հարցերում։ Քանի, որ նա տուն չուներ, և ապրում էր տակառում, նրա համար խնդիր չէր դուրս գալ և օգնել Թոմին։ Ամենաչսիրված գծերից դա անհավատությունն էր։ Ինչպես Թոմը, այդպես էլ Ֆիննը շատ չէին սիրում եկեղեցում անցկացնել և միշտ քննադատում էին այն, ասելով, որ դա ձանձրալի է։ Հեքըլբերին, երբեք չի մտածել, որ մի օր կկարողանա այնպիսի հայտնիություն ձեռք բերել, որ մյուս նահանգներում նրան պաշտելու էին։ Նա ամենասկզբից շատ ընկճվախ երիտասարդ էր, բայց ժամանակի ընթացքում դարձավ մարդկանց ամենասիրելի ու պաշտելի կերպարը։ Նա չէր վախենում մարդասպան Հնդկացի Ջոյից, նա չէր վախենում, և միշտ ցանկություն էր հայտնում պաշտպանել իր ընկերոջը կյանքից զրկվելով։ Հեքըլբերիի անվախ, խիզախ և համարձակ քայլը նրան ճանաչվածություն պարգևեց և նա եղավ ուշադրության կենտրոնում։ Ամենալավ գծերից կարող եմ ընդգծել իր պահվածքը գաղտնիքների նկատմամբ։ Երբ նրանք գաղտնիքներով էին փոխանակվում, Ֆիննը միշտ խոստանում էր, չպատմել ու չկիսվել մյուսների հետ,բայց Թոմը տեղ-տեղ կիսվում էր։ Հեքըլբերիին բոլորը ատում էր,մտածում էր,որ նա աղքատ է ու իրավունք չունի ընկերություն անել մեծահարուստների հետ։ Դա ամենասարսափելի ու ամենավշտացնող պահն էր,երբ բարձր խավը համեմատության տակ էէր դնում երեխաների հարաբերությունները։ Բայց Հեքըլբերին,որին կրճատ ասում էին Հեք,երբեք դրանից չէր տուժում,չէր նեղվում դրանից,ու երբեք ուրիշի մասին վատ կարծիք չէր հայտնում։ Նա շատ ամաչկոտ էր,դա լավ երևում է վերջին գլուխում,երբ նրան լրիվ անծանոթ շրջապատ բերելով,նա չուզեց մնալ,որովհետև չէր ճանաչում ոչ մեկին։ Բայց համոզելով նրան բերեցին և ծանոթացրեցին սեղանի շուրը հավաքված բոլոր ներաների հետ։ Ուելսեցի Ջոնի և նրա տղաներին միշտ պատրաստ էր ճիշտ տեղեկատվություն փոխանցել Հնդկացի Ջոյի վերաբերյալ,ում ամիսներով փնտրում էին,բայց չէին կարողանում գտնել։ Ինչքան էլ դաժան եղավ բժիշկի սպանությունը Հեքըլբերի Ֆիննի համար,նա միևնույնն է համակերպվեց,այն փաստի հետ,որ ականատես է եղել սպանության և տեսել է լիքը արյուն։ Նա շատ համարձակ, խելացի, ներողամիտ, ընկերասեր ու հավատարիմ ընկեր էր, ով միշտ պատրաստ էր օգնել։
Թոմ Սոյեր
Վերջապես հասանք գլխավոր հերոսին։ Այս նովելը Թոմ Սոյերի արկածների վրա է հիմնված։ Թոմ Սոյերը ունի և լավ և վատ գծեր,որոնք իրարից տարբերվում են։ Թոմ Սոյերը այս պատմության ամենավառ կերպարն էր, ով հանդիպվում էր գրեթե բոլոր գլուխներում ինչ-որ հետաքրքիր մտքով կամ արկածով։ Թոմ Սոյերի լավ գծերից այն էր, որ նա միշտ պատրաստ էր պատիժ կրել իր վատ արած գործերի համար։ Ինքը շատ էր սիրում ավելորդ անգամ շաքար գողանալ մորաքրոջ աչքի տակ, շատ էր սիրում գիշերվա քողի տակ փախչել տնից, ինչքան հնարավոր է հեռու, բայց միևնույնն է միշտ պատրաստ էր ներողություն խնդրել և պատիժ կրել։ Դա լավ երևում է վերջին գլուխներից մեկում, որտեղ ինքն ու Հեքըլբերի Ֆիննը թաքնված էին բազկաթոռի տակ և լսում էին մորաքրոջ և Ֆիննի մոր զորւյցը։ Մորաքույրը շատ էր լաց լինում, բայց Թոմը չէր ուզում վեր թռնել աթոռի տակից, որպեսզի չվախացնի նրան։ Բայց վերջում նա միևնույնն է պատմեց ամեն ինչ ու ամենի համար ներողություն խնդրեց։ Ինչքան էլ եղել էին դեպքեր, երբ նա բարկացած էր մորաքրոջ վերաբերմունքի վրա, ինչքան էլ ատում էր նրա գործը, բայց միևնույնն է նա անչափ սիրում էր մորաքրոջը և նրանից բաժանվելը նրա համար շատ ցավոտ երևույթ էր։ Թոմը անվախ, համարձակ տղա էր, որովհետև հենց ինքն էր ստիպում Ֆիննի, որպեսզի երկուսով մեկնեն ամենավախենալու վայրերը,չմտածելով հետևանքների մասին։ Թոմը միշտ պատրաստ էր ամեն ժամին օգնել Ֆիննի, և նրա հետ գնալ տարբեր վախենալու վայրեր, որտեղ ուրվականներ կային։ Թոմը շատ խոցելի սիրտ ուներ, նա շատ էր վախենում կորցներ իր սիրած աղջկան։ Նա միշտ պատրաստ էր օգնել Բեքի Թեչըրին (նրա հավանած աղջկան), բայց մեկ տեղ շատ խանդոտ տղա էր։ Ամեն անգամ, երբ Բեքին ինչ-որ տղայի հետ էր զրուցում, Թոմը դա ատում էր,ու փորձում էր վերջացնել զրույցը ամեն հարմար միջոցով։ Դա վատ գծերից էր։ Ամեն դեպքում,երբ քարանձավ ընկան երկուսով անհաջող փախուստից հետո, Թոմը ամեն ինչ անում էր,և ամեն կերպ փորձում էր հանգստացնել Բեքիին։ Բեքին իր հերթին ավելի ու ավելի էր վախենում և լացում։ Թոմը նրա համար ամեն օր ուտելու բան էր հայթայթում, որի հետևանքով նրանք ողջ մնացին։ Թոմը շատ էր սիրում Բեքիին, ու ամեն լացից ավելի ու ավելի էր փորձում մխիթարել աղջկան։ Ի վերջո նրանք կարողացան դուրս գալ այդ քարանձավից ողջ և առողջ։ Թոմը միշտ արկածասեր էր, սիրում էր արկածներ գտնել, որը կարող էին արժենալ իր սեփական կյանքի գնով։ Բայց դրան հակառակ, նա շատ սուտասան էր։ Դա լավ երևում է,երբ եկեղեցում հայտարարում են հաղթողի անունը, ով 2000-ից ավելի բառ է արտասանել, և դա անկասկած լինում է Թոմ Սոյերը,որովհետև մի քանի րոպե առաջ նա գնել էր իր ընկերոջից երկու տոմս, որի շնորհիվ էլ հաղթել էր։ Երբ նրան կանչել էի բեմ և հարցրել էին Հիսուսի երկու աշակերտների անունները, նա ոչինչ չէր կարողացել պատասխանել։ Թոմը շատ էր սիրում օգնություն ցուցաբերել անծանոթ մարդկանց, շատ էր սիրում օգնել նրանց ամեն դժվար պահին, բայց վախենում էր ծաղրանքներից։ Ինչքան գիտենք, Թոմը գործ անել չէր սիրում, և դրա պատճառով ամեն հարմար պահին գործը փոխանցում էր իր ընկերներին, որպեսզի նրանք աշխատեն, իսկ ինքը հանգստանա։ Թոմը իմ այս պատմվածքի ամենասիրելի հերոսն էր իր համարձակությամբ, խելքով և մտածելով։ Նա շատ խելացի էր, ու կարողանում էր դժվար պահերին տեղ գտնել թաքնվելու համար, հետո էլ վերջնական լուծում տալ դրան։ Բայց այնքան խելացի չէր, ինչքան Ֆիննը։ Նաև Թոմը գաղտնապահ տղա էր,որն անկասկած լավ գծերից է։ Նա շատ անգամ խոստացել է Ֆիննի ասածը գաղտնիք պահել, ու ոչ մեկին երբեք չասել, և երբեք չի դավաճանել իր ընկերոջը։ Թոմը տարբերվում էր իր համարձակությամբ, իր ընկերասիրությամբ։ Թոմը չէր սիրում եկեղեցին, ու չէր սիրում աղոթքները, բայց ամեն դժվար պահին Աստծուն էր խնդրում օգնության համար։ Թոմը այս նովելում ցուցաբերեց իր վստահությունը ընկերների հանդեպ, ընկերոջը օգնեց դնելով իր կյանքը և ի վերջո կարողացավ հասնել սպասված մրցանակին՝ գումարին։ Վատ գծերից սուտ խոսելն էր, բայց ամեն սուտ ունի իր ճիշտը, և հենց դա էր փորձում բացատրել Թոմը, երբ ստում էր ինչ-որ մեկին։ Ինչքան էլ նա ստի, վերջում հաստատ կխոստովանի դա։ Ինչպես Ֆիննը, նա նույնպես կարողացավ հաղթահարել իր մեջի վախը, երբ ականատես եղավ մարդասպանությանը։ Նա շատ արյուն է տեսել, մարդու սպանություն է տեսել, բայց համեմատ Ֆիննին, նա ավելի հեշտ էր տարել դա։ Թոմը շատ խելացի մարդ էր, ու եթե ինքը իրականում լիներ, ինքը կլիներ իմ ամենալավ ընկերը, որովհետև, ինչպես ինքը, այդպես էլ ես շատ ենք սիրում արկածները։
I prefer to learn Ukraine’s tradition, because I love Ukraine,and I want to study more about Ukraine.
A Cobweb Christmas | Ukraine Unusual Christmas Tradtions | Cobweb Christmas Ukraine. One of Ukraine’s favourite festive traditions is not one for those with a fear of creepy crawlies! Where we would have baubles, tinsel and stars, Ukrainians use decorations that mimic the natural formation of spiders’ webs shimmering with dew.
The tradition goes back to a folktale about a poor widow who could not afford to decorate a tree for her children. Legend has it that spiders in the house took pity on the family, and spun beautiful webs all over the tree, which the children awoke to find on Christmas morning. Spiders’ webs are also considered to be lucky in Ukrainian culture.
1. Բնակիչների թվի առումով Հնդկաստանը համարվում է աշխարհի երկրորդ երկիրը:
2. Հնդկաստանի ազգային արժույթը ռուփին է:
3. Մեկ տարվա ընթացքում սպանությունների մեծ մասը տեղի է ունենում հենց այս նահանգում:
4. Հնդկացիների մեծ թվաքանակը ապրում է օրական 2-3 դոլարով:
5. Հնդկաստանում զուգարանի թուղթ չի օգտագործվում: Ersնցուղները կարելի է գտնել զուգարանների մոտ:
6. Հնդկաստանի բնակիչների մոտ 35% -ը աղքատ քաղաքացիներ են:
7. Շախմատն առաջին անգամ ստեղծվեց այս երկրում:
8. Առաջին բամբակյա նյութը ստեղծվել է Հնդկաստանում:
9. Եթե Հնդկաստանում մարդը գլուխը ցնցում է աջ ու ձախ, ապա նա համաձայն է ինչ-որ բանի հետ:
10. Հնդկաստանում ազատ շուկայում ալկոհոլային խմիչքներ չկան:
11. Հնդկաստանը սիրում է կծու կերակուր ուտել:
12. Հնդկաստանի յուրաքանչյուր նահանգ ունի իր սեփական լեզուն:
13. Հնդկաստանում բանանի տերևները հաճախ օգտագործում են որպես ափսե:
14. Հնդկաստանում հարսանիքի ժամանակ կարող է լինել շուրջ 2000 հյուր:
15. Երկրաչափությունը և հանրահաշիվը հայտնվել են հենց այս վիճակում:
16. Մոտ 5000 տարի առաջ Հնդկաստանում ծնվեց յոգան:
17. Հնդկաստանի ժողովրդի սգի գույնը սպիտակ է, ոչ թե սև:
18. Հնդկաստանը համարվում է ոսկու ամենամեծ սպառողը:ad
19. Հնդկաստանում կա գարնանային փառատոն, որը կոչվում է Հոլի: Այս օրը հինդուները ցրվում են գունավոր ներկերով, ուստի նրանք միմյանց երջանկություն են մաղթում:
20. Հինդուները չեն օգտագործում դանակ-պատառաքաղ, նրանք սովոր են ուտել իրենց ձեռքերով:
21. Հնդկաստանը բազմազգ պետություն է:
22. Հնդկաստանը համարվում է հեքիաթների և առակների երկիր:
23. Հինդուների տանը անհնար է գտնել լվացքի մեքենա: Եթե մարդը կարող է իրեն թույլ տալ գնել նման սարք, ապա նա կունենա բավականաչափ գումար տնային տնտեսուհի վարձելու համար:
24 Հնդկաստանում կինը երբեք չի անվանում իր ամուսնուն անունով:
25. Հինդուները կարծում են, որ լավ կանանց ամուսինները չեն մահանում, ուստի Հնդկաստանում այրիների համար դժվար է ապրել:
Աշխատանքին յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր է։ Տեղադրիր տրված հարցերն իրենց պատասխաններով քո բլոգի <<Մաթեմատիկա և երևակայություն>> կամ <<Մաթեմատիկա առանց բանաձևերի>> բաժնում՝ <<Աշխատանքների գնահատում>> վերնագրով։ Աշխատանքը կատարելուց հետո հղումն ուղարկիր մեյլի միջոցով։
1.Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
8 հատ հրապարակում
2.Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
Մասնակցել եմ Շիրակացու երկու նախագծերին,կատարել եմ դիագրամների նախագիծը,կազմել եմ Հայաստանի,և օտար երկրների դիագրամները ըստ քովիդի ցուցանիշների։ Մասնակցել եմ ֆլեշմոբներին,կատարել եմ տոկոսով խնդիրները,նաև կազմել եմ 5 խնդիր quizizz- ով։
3.Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղումները։
4.Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
Բոլոր նախագծերին մասնակցել եմ,բացթողում չունեմ
5.Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
Բացթողումներ չունեմ
6.Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
Ես ցանակնում եմ մյուս կիսամյակում մասնակցել խաչբառերի լուծման մաթեմատիկական գործողություններով,նաև ցանկանում եմ կազմել և լուծել ֆլեշմոբային խնդիրներ,այդ թվում կազմել խնդիրներ տարբեր ծրագրերով։
7.Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
Ես բոլոր նախագծերին կփորձեմ ակտիվ լինել,մասնակցել և իմ ամբողջ ուժերով կատարել բոլոր առաջարկած նախագծերը։ Մյուս կիսամյակում իմ ջանքերով կփորձեմ ամեն ինչ անել,բոլոր նախագծերին կմասնակցեմ մեծ հաճույքով։
8.Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը
Առանց չափազանցելու իմ կարծիքով ,ես այս տարի լավ աշխատել եմ,մասնակցել եմ բոլոր նախագծերին,բոլոր դասերին,առաջարկել եմ իմ խնդիրները,որոնք դասարանով լուծել ենք։ Կազմել եմ խնդիրներ,լուծել եմ ուրիշների առաջարկած խնդիրները։ Իմ կարծիքով բավարար պետք է լինի գնահատականը։
1. Բնութագրել մկանների կառուցվածքը և գործողությունները
Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, նաև կատարում է սրտի աշխատանքը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան, որոնք, լինում են հարթ և միջաձիգ զոլավոր ։ Միջաձիգ զոլավոր որը կծկվում են կամային,իսկ հարցերը կծկվում են ոչ կամային այսինքն մարդու կամքին հակառակ։ Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային: Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը,ապահովում են անվտանգ տեղաշարժը։
2. Գրել հենաշարժիչ համակարգի բաժինների կառուցվածքը
Հենաշարժիչ համակարգի բաժիններն են` ակտիվ և պասիվ մասերը։ Ակտիվ մասն են ներկայացնում մկանները և արյան գործառույթները։ Հենաշարժիչ համակարգի բաժինները կատարում են տարբեր ֆունկցիաներ։ Ակտիվ մասը,ակտիվ բաժինը ներկայացնում է բաժին,որն ապահովում է օգտակար նյութերով մեր օրգանիզմը,դա կատարում է արյունը,նաև կատարում է պաշտպանական դեր։ Ակտիվ մասը ապահովում է մեր տեղաշարժը և շարժումները։ Առանց այս մասի,բաժնի մեզ հնարավոր չէր լինի նորմալ կերպով շարժվել և կատարել առօրյա գործողությունները,որոնք պահանջում են օգտակար նյութեր։
Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները` Հենարանային,պաշտպանական,տեղաշարժման,արյունաստեղծ
3. Նկարագրել ոսկորների աճը
Ոսկորները պինդ են և ամուր, օժտված է մեխանիկական բարձր ունակություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր։ Նրանց մեջ կատարվում են ոսկրի քայքայումը,և այնտեղ ստեղծվում են նոր ոսկրեր։ Ամեն 10 տարին մեկ մարդը ամբողջովին փոխում է իր ոսկորները,այսպես ասած թարմացնում է ոսկորները։ Ամեն տարի ,մարդը կարող է վնասել,կամ կոտրել ոսկրերը մի քանի անգամ,որոնք կարող են վերականգնվել կամ չվերականգնվել,դա կախված է կոտրվածքի,եթե այն եղել է երակի մոտ,քայքայվել է ոսկրանյութը,ապա վերականգնվել այն կարող է շատ երկար ժամանակ։ Իսկ ոչ այդքան վտանգավոր ջարդվածքները կարող են վերականգնվել մի քանի շաբաթում։ Ոսկորները վերականգնվելու ապահովում են նոր ոսկորների կայունությունը,և վերականգնում են ոսկորների խոռոչները,որոնք կարող են հայտնվել ջարդվածքի պատճառով։
Ոսկորները իրենց հերթին պարունակում են շատ պաշտպանիչ շերտեր,որոնցից են աճառները։
4. Արյան բաղադրություն,ձևավոր տարրեր,որն է արյան ֆունկցիան
Արյունը բաղկացած է հետևյալ նյութերից` լեյկոցիտներ, էրիթրոցիտներ,թրոմբոցիտներ։ Արյան 1մմ³ տարածքում կարող են 1-2 միլիոն էրիթրոցիտ և լեյկոցիտ։ Արյունը բաղկացած է նաև պլազմայի,որն իր հերթին բաղկացած է 92 տոկոս հեղուկից,0,5 տոկոս անօրգանական և օրգանական միացություններից և նյութերից։ Միջին հասակի մարդ պարունակում է 5-8 լիտր արյուն,որն օրգանիզմի 5-7 տոկոսն է կազմում։ Երեխան կարող է ունենալ 4-6 լիտր արյուն,որն օրգանիզմի 9-11 տոկոսն է կազմում։ Բացի լեյկոցիտների,էրիթրոցիտներից և թրոմբոցիտների կան նաև հակամարմիններ,որոնք դեղին գույնի են և ապահովում են անվտանգությունը։ Նրանք վերացնում են անօգնական նյութերը արյունից և վերացնում են ածխաթթու գազերը և օտար մարմինները։
5. Համառոտ գրել լեյկոցիտների,թրոմբոցիտները և էրիթրոցիտների ֆունկցիաների մասին։
Էրիթրոցիտների իրենից ներկայացնում են երկու կողմից սեղմված սկավառակի տեսք ունեն։ Նրանք պարունակում են սպիտակուց,և նրանց կյանքի տեւողությունը 120-130 օր է,որից հետո նրանք վերականգնվում են։ Լեյկոցիտների ապահովում են անվտանգությունը,վերացնում են հակամարմիններին։ Նաև էրիթրոցիտներից և լեյկոցիտներից է կազմված հեմոգլոբինի,որը ստուգում են հիվանդանոցներում։ Այդ հեմոգլոբինի ներթափանցելով թոքեր դառնում է օքսիհեմգոգլոբին,որն նույնպես կատարում է պաշտպանական դեր։ Թրոմբոցիտները,ինչպես լեյկոցիտները կատարում են պաշտպանական դեր,բայց շատ դեպքերում այն կարող է առաջացնել շատ բարդ հիվանդություններ,որոնցից են թրոմբը։ Նրանց կյանքի տևողությունը նույնպես 110-130 օր է,բայց լինում են դեպքեր,որ պաշտպանելիս նրանք վերանում են ավելի շուտ։ Էրիթրոցիտների մատակարարում են օգտակար նյութեր,հեռացնում են անօգուտ նյութերը,և ածխածին գազը։ Նրանք կարմիր երանգ ունեն։
Չինաստան ասելիս առաջինը մեր մտքին են գալիս միլիարդավոր նույնանման դեպքերը, ծնելիության սահմանափակումները, հայտնի բրենդների կեղծքիները… Բայց Չինաստանը շատ ավելի հետաքրքիր, հարուստ և բազմազան է, քան թվում է առաջին հայացքից:
1. Չինաստանը աշխարհի ամենաբազմամարդ երկիրն է: 9,597,000 կմ² տարածքում ավելի քան 1,38 միլիարդ մարդ է ապրում: Այն տարածքով աշխարհում երրորդ երկիրն է՝ Ռուսաստանից և Կանադայից հետո։
2. Ամեն տարի Չինաստանում օգտագործում են մինչև 45 միլիարդ փայտիկներ: Դրանք սովորաբար պատրաստված են փայտից, մետաղից, փղոսկրից և պլաստիկից: Այս ավանդական դանակ-պատառաքաղներն այստեղ անվանում են «կուանցզի»:
3.Չինաստանը աշխարհի խոշորագույն արտահանողն է և ապրանքների մեծությամբ երկրորդ ներմուծողը: Աշխարհում գրեթե յուրաքանչյուր չորրորդ իր պատրաստված է Չինաստանում:
4.Ավելի քան 35 միլիոն գյուղացիներ ապրում են քարանձավներում: Շատ քարանձավային տներ ժառանգություն են, իսկ դրանց արժեքը կարող է հասնել 45,000 ԱՄՆ դոլարի:
5. Չինաստանում ազգային սպորտը սեղանի թենիսն է: Այն խաղում են ամենուր` դպրոցներում, գործարաններում, մարզական ակումբներում և նույնիսկ երկաթուղային կայարաններում: Այս սպորտի նման հանրաճանաչությունը պայմանավորված է նրա հասանելիությամբ և պարզ իրերի կիրառությամբ: Հարկավոր է միայն սեղան, թենիս և շատ քիչ տարածք:
6.Հին Չինաստանում խուտուտը կիրառվում էր ազնվականներին տանջելու համար: Այս մեթոդը անհավատալիորեն տարածված էր, քանի որ այն մարմնի վրա հետք չէր թողնում, իսկ «տուժածներն» էլ արագ վերականգնվում էին:
7.Ըստ կանխատեսումների՝ մինչև 2020 թվականը Չինաստանում կլինի 30-ից 40 միլիոն տղամարդ, որոնք չեն կարողնա գտնել իրենց երկրորդ կեսին՝ կանանց: Այսօր յուրաքանչյուր 100 կանանց համար կա 106,28 տղամարդ…
8.Չինաստանում համացանցի կախվածություն ունեցող դեռահասների համար կան հատուկ վերականգնողական ճամբարներ: Սա պետական ծրագիր է համարվում: 2008 թվականին Չինաստանն աշխարհում առաջին երկիրն էր, որը ճանաչեց կախվածության այս ձևը որպես հոգեկան հիվանդություն:
9.2010 թվականին Չինաստանում՝ Պեկին քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ աշխարհում ամենամեծ խցանումը, որը տևեց 12 օր և ձգվեց գրեթե 100 կմ: Բազմաթիվ քաղաքացիներ վերադառնում էին քաղաք Չինաստանի օրվան նվիրված տոնակատարությաններից հետո:
10.Յուրաքանչյուր հինգ տարին մեկ Չինաստանում նոր երկնաքեր է կառուցվում: Այս պահին երկրի ամենաբարձր շենքը Շանհայի աշտարակն է, որի բարձրությունը 632 մ է, բայց մինչև 2019 թվականի վերջը Չանշա քաղաքը նախատեսում է ավարտին հասցնել 838 մետր Sky City-ի երկնաքերի շինարարական աշխատանքները:
Մարմինների անկումը, որը տեղի է ունենում միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:
2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը
Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունն ապացուցելու համար վերցնում են մոտ 1 մ երկարությամբ ապակե խողովակ, որը մի կողմից փակ է, իսկ մյուս կողմից ծորակ ունի, և որի մեջ դրված են կապարե գնդիկ, խցան և փետուր: Սկզբում խողովակը պահում են ուղղաձիգ դիրքով , հետո այն արագ շրջում են 180°-ով: Այնուհետև պոմպով օդը հանում են խողովակից և կրկին շրջում այն: Այս անգամ արդեն բոլոր երեք մարմինները ընկնում են միաժամանակ, ինչը և վկայում է, որ բոլոր մարմինները շարժվում են նույն արագացմամբ :
Ազատ անկման արագացումն ընդունված է նշանակել g տառով,որն հաստատուն թիվն է- 9,8ն/կգ
Բաանձևը կստացվի հավասարաչափ արագացման նույն բանաձևերից ,պարզապես a(արագացումը) փոխարինված է ազատ անկմամբ(g).
v=gt
3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը
Բոլոր մարմինները երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։
4.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:
Շրջանագծի հավասարաչափ շարժումը այն ֆիզիկական երևույթն է, որի ժամանակ արագության թվային արժեքը չի փոփոխվում, սակայն ուղղությունը շարժման արագությունը անընդհատ փոխվում է։
Հավասարաչափ շարժումը, որի դեպքում մարմնի շարժման հետագիծը շրջանագիծ է կոչվում է շրջանագծային։
5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ
6.Ինչ է պտտման պարբերությունը:
Պտտման պարբերություն կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։
7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:
Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։
Պտտման հաճախությունը նշանակում ենք լատիներեն n տառով․
6.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:
T=t/N
Պտտման պարբերությունը նշանակում ենք T տառով,պտույտների քանակը N,իսկ ժամանակը t.
Պտտման հաճախությունը նշանակում ենք n տառով,պտույտների քանակը N,իսկ ժամանակը t.
8.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը:
v=2π/T
Սովորել՝ Է. Ղազարյանիդասագրքից. էջ13-ից մինչև էջ20
Պատրաստել ուսումնական նյութ էջ18-ի«Հետաքրքիր է իմանալ» թեմայի շրջանակներում
Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:
Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:
Արյան կազմը:
Արյունը կարմիր գունավորում ունեցող հեղուկ է, որի խտությունը քիչ ավելի է ջրի խտությունից: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի (7-8)%-ը (5−6,5)լ: Այն կազմված է միջբջջային նյութից՝ պլազմայից (55−60)% և ձևավոր տարրերից (40−45)%։ Արյան պլազմա:
Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է (90−92)%-ը, իսկ (8−10)%-ը օրգանական և անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերից են սպիտակուցները (7−8)%, ածխաջրերը (0,08−0,12)% և ճարպերը (0,5−1)%, իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են (0,9)%: Պլազմայում գտնվող որոշ սպիտակուցային նյութեր համարվում են հակամարմիններ: Այստեղ են գտնվում նաև պրոթրոմբին և ֆիբրինոգեն սպիտակուցները, որոնք կարևոր դեր են կատարում արյան մակարդման գործընթացում: Ֆիբրինոգենից զուրկ պլազման կոչվում է շիճուկ:
Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները:
Էրիթրոցիտներ:
Արյան կարմիր ձևավոր տարրերը` էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի (O2;CO2) հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության գործակիցը: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 4,5−5 մլն էրիթրոցիտ: Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում:
Նրանք սկզբում ունեն կորիզ, սակայն արյան մեջ մտնելիս կորցնում են կորիզը: Էրիթրոցիտների հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է:
Էրիթրոցիտները պարունակում են երկաթ պարունակող սպիտակուց՝ հեմոգլոբին, որը թոքերում միանում է թթվածնին՝ առաջացնելով օքսիհեմոգլոբին:Վերջինս անկայուն միացություն է, նրա քանակով է պայմանավորված զարկերակային արյան վառ կարմիր գույնը: ՈւշադրությունԷրիթրոցիտներում հեմոգլոբինի քանակի, ինչպես նաև էրիթրոցիտների թվի պակասի դեպքում զարգանում է սակավարյունություն:Դա կարող է առաջանալ արյան կորստի, թերսնուցման, որոշ թույների ազդեցության և որոշ հիվանդությունների ժամանակ:Հյուսվածքների մազանոթներում օքսիհեմոգլոբինը հեշտությամբ քայքայվում է՝ անջատելով թթվածին, իսկ ազատված հեմոգլոբինը միանում է ածխաթթու գազին՝ առաջացնելով կարբոհեմոգլոբին:Կարբոհեմոգլոբինով էլ պայմանավորված է երակային արյան մուգ կարմիր գույնը:
Էրիթրոցիտների կյանքի տևողությունը 120−130 օր է: Նրանք քայքայվում են լյարդում, փայծաղում, իսկ հեմոգլոբինից առաջանում է լեղագունակ: Միջավայրում շմոլ գազի (CO) քանակի ավելացումը մինչև 0,1% խիստ վտանգավոր է կյանքի համար: Դա բացատրվում է նրանով, որ հեմոգլոբինը CO-ի հետ առաջացնում է կայուն միացություն, որից թթվածնի մատակարարումը բջիջներին զգալիորեն նվազում է, զարգանում է թթվածնային քաղց: Արդյունքում առաջանում է մկանային թուլություն, դողէրոցք և նույնիսկ մահ:
Լեյկոցիտներ:
Դրանք արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ: Արյան 1 մմ³ -ում պարունակվում է 6000−8000 լեյկոցիտ. նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ:Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային հանգույցներում, կյանքի տևողությունը 3−4 օր է: Քայքայվում են փայծաղում, բորբոքային օջախներում:Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից: Բորբոքային պրոցեսներից առաջացած թարախը պարունակում է մեծ քանակությամբ մահացած մանրէներ և լեյկոցիտներ: Լեյկոցիտները կարող են փոխել իրենց ձևը, ակտիվ տեղաշարժվել նույնիսկ արյան հոսքին հակառակ ուղղությամբ: Նրանք կարող են թափանցել միջբջջային տարածություն, այդ պատճառով հաճախ նրանց անվանում են թափառող բջիջներ: Նրանք զգայուն են մանրէների կամ մահացած բջիջներից առաջացած քիմիական նյութերի նկատմամբ:
Օտարածին նյութերի հետ շփվելիս լեյկոցիտները իրենց ֆերմենտների միջոցով քայքայում են դրանց: Նրանց կողմից մանրէների կլանման, մարսման պրոցեսը․
Ի. Ի. Մեչնիկովը անվանել է ֆագոցիտոզ: Մեկ լեյկոցիտը կարող է մեկ ժամում կլանել 20−30 մանրէ: Լեյկոցիտների տարատեսակներից են լիմֆոցիտները: Դրանք գնդաձև են, պատված թավիկներով, որոնց շնորհիվ նրանք փնտրում, գտնում են օտարածին սպիտակուցներին և ոչնչացնում նրանց: