Նախագիծ 1,դաս 3,մաթեմատիկա

Դաս 3.

2. Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը

Տեսական նյութ

Հավասարումները շատ կարևոր դեր են կատարում տեքստային

խնդիրների լուծման ժամանակ։ Բանն այն է, որ խնդիրների պահանջները կարելի է գրի առնել հավասարման տեսքով։ Դրանով խնդրի լուծումը հանգեցվում է ստացված հավասարման լուծմանը։ Այդ հեշտ է անել, քանի որ հավասարման լուծման հաշվեկանոնը մեզ հայտնի է։

Օրինակ՝ Խնդիր 1։ Մինչև ճանապարհի վերջնակետին հասնելը գնացքը կանգ է առել մի կայարանում։ Այնտեղ գնացքից իջել է 151 ուղևոր, գնացք են նստել 89-ը։ Գնացքում քանի՞ ուղևոր է եղել մեկնակետից ճանապարհվելիս, եթե վերջնակետին է հասել 320 ուղևոր։

Լուծում։ x-ով նշանակենք մեկնակետում գնացք նստած ուղևորների

քանակը։ Այն բանից հետո, երբ 151 ուղևոր իջել է, ուղևորների քանակը

դարձել է x – 151։ Ապա՝ գնացք է նստել ևս 89 ուղևոր, ուրեմն երթուղու

վերջնակետին հասել է (x –151) + 89 ուղևոր։ Բայց խնդրի պայմանների

համաձայն՝ նրանց քանակը 320 է, ուստի ստանում ենք հետևյալ

հավասարումը. (x –151) + 89= 320։

Լուծենք հավասարումը հաշվեկանոնի միջոցով։ Ունենք.

x – 151 = 320 – 89,

x – 151 = 231,

x = 231 + 151,

x = 382։

Այսպիսով` տեքստային խնդիրները հավասարումների միջոցով

լուծելու համար, որպես կանոն, վարվում են հետևյալ կերպ.

1. այն (անհայտ) մեծությունը, որը պահանջվում է գտնել, նշանակում

են որևէ տառով, օրինակ` x-ով.

2. ելնելով խնդրի պայմաններից` կազմում են հավասարում,

որում անհայտը տառով (x-ով) նշանակված մեծությունն է.

3. լուծում են կազմված հավասարումը և ստանում անհայտ

մեծության որոնելի արժեքը:

Առաջադրանքներ(դասարանում)

1) Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.

Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, նրանց քանակը դարձավ 95։ Քանի՞ կոճակ կար տուփի մեջ։

x+30=95

x=95-30

x=65

65+30=95

2) Գնացքը A քաղաքից B քաղաքն էր գնում 55 կմ/ժ արագությամբ,իսկ B-ից A՝ 60 կմ/ժ արագությամբ։ A-ից B գնալու և վերադառնալու համար, չհաշված կանգառները, գնացքին անհրաժեշտ եղավ 23 ժ։Քանի՞ կիլոմետր է A-ից մինչև B։

3) Գործարանի երեք արտադրամասերում աշխատում են 900

բանվորներ։ Առաջին արտադրամասում բանվորների քանակը 3

անգամ մեծ է, քան երկրորդում, իսկ երրորդում 150-ով փոքր է,

քան առաջինում։ Քանի՞ բանվոր է աշխատում ամեն մի արտադրամասում։

Լուծում․

1)900/3-150=150(2)

2)150*3=450(1)

3)450-150=300(3)

Ստուգում․150+450+300=900

Պատ․1 արտ․- 450բ․,2 արտ․- 150բ․,3 արտ․- 300բ․։

4) Առաջադրանքի համաձայն՝ բանվորների բրիգադը պետք է որոշ

քանակությամբ մանրակներ պատրաստեր 12 օրում։ Սակայն

բրիգադը, օրական պատրաստելով 60 մանրակ, առաջադրանքը

կատարեց 8 օրում։ Օրական քանի՞ մանրակ պիտի պատրաստեր

բրիգադը՝ առաջադրանքի համաձայն։

Լուծում․

8*60=480

480/12=40

Պատ․40 մանրակ․

Լրացուցիչ(տանը)

5) Լուծե՛ք խնդիրները՝ կազմելով հավասարում.

ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝

26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը։

Լուծում․

ABC-57

AB-26

AC-10

BC-x

57-(26+10)=21

Պատ․ BC-21 սմ․

6) Ուղղանկյան և քառակուսու պարագծերը հավասար են։ Գտե՛ք քառակուսու կողմը, եթե ուղղանկյան չափումներն են՝ 60 սմ և 20 սմ։

Լուծում․

1)2*(60+20)=160

2)160/4=40 սմ․

7) Նավակի արագությունը գետի հոսանքի ուղղությամբ հավասար է 12 կմ/ժ-ի, իսկ հակառակ ուղղությամբ՝ 8 կմ/ժ-ի։ Գտե՛ք գետի հոսանքի և նավակի արագությունները։

Լուծում․

1)12-8=4 գետ․

2)4/2=2 կմ/ժ

3)8+2=10 կմ/ժ

Պատ․Նավակ-10 կմ/ժ,գետ 2 կմ/ժ

8) Երկու թվերի գումարը հավասար է 1500-ի։ Գտե՛ք այդ թվերը, եթե մի թվի 5 %-ը հավասար է մյուսի 10 %-ին։

Մասերով խնդիր

մեկը 10 տոկոս է այսինքն 2 անգամ մեծ է 5 տոկոսից

1500/3=500(1)(5%)

500*2=1000(2)(10%)

Պատ․1000,500․

Նախագիծ 1,դաս 2,մաթեմատիկա

Դաս 2.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Թվաբանական ո՞ր գործողություններն են ոչ միշտ կատարելի

բնական թվերի բազմության մեջ։

+,-,*,/

գումարում,հանում,բազմապատկում,բաժանում/

2) Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, եթե նրա

չափումներն են՝ 3.5/6սմ, 4.1/2սմ, 5 սմ։

Լուծում․

2*(3.5/6*4.1/2+3.5/6*5+5*4.1/2)=

3.5/6*4.1/2=23/6*9/2=23/2*3/2=69/4=22.1/4

3.5/6*5/1=23/6*5/1=115/6=19.1/6

4.1/2*5=9/2*5/1=45/2=22.1/2

22.1/4+22.1/2+19.1/6=63.11/12

22.1/4+22.1/2=44.1/4+1/2=44.1+2/4=44.3/4

44.3/4+19.1/6=63.3/4+1/6=63.9+2/12=63.11/12

Պատ,63․11/12

3) Խաղողից ստացված չամիչի զանգվածը կազմում է այդ խաղողի

զանգվածի 20 %-ը։ Ինչքա՞ն խաղող պետք է վերցնել 5 կգ չամիչ

ստանալու համար։

Խաղող-100%

Չամիչ-20%

1/5*5/1=1/1=1 կգ ․

Պատ 1 կգ խաղող։

Լրացուցիչ(տանը)

4) Հայտնի է, որ a-ն ամբողջ թիվ է։ Կարելի՞ է ասել, որ՝

ԱՅՈ

ա) a-ն բացասական թիվ է, 

բ) |a|-ն ոչ բացասական թիվ է,

գ) a-ն դրական թիվ է, 

դ) 2a–3<2a,

ե) a-ն կոտորակային թիվ է, 

զ) (|a|+1)-ը դրական թիվ է։

5) Գտե՛ք արտահայտության ամենամեծ արժեքը.

ա) 3 – |x|, 

բ) –|x|, 

գ) –3 ⋅ |x|, 

դ) –(|x| – 2)։

6) Վազքի մրցումներում մարզիկներից մեկը տարածությունն անցել է 4 ր 45 վրկ-ում, իսկ մյուսը՝ 20 %-ով արագ։ Ինչքա՞ն ժամանակում է նա հասել վերջնագծին։

4 ր․45 վ․- 4․45/60

4.45/60=100%

x=80%

100-20=80%

4.45/60*80=100*x

4.45/60*80=3,80=3.80*60=4.20/60=4.1/3

Պատ․4 րոպե,20 վ․- 4 րոպե,1/3 վայրկյան։

7) Տարբեր փականներ ունեցող երեք ճամպրուկների բանալիները

խառնվել են իրար։ Բավակա՞ն է արդյոք երեք փորձը, որպեսզի

իմանանք, թե որ բանալին որ ճամպրուկինն է։

Ինձ թվում է ոչ,ամենաքիչ փորձով կարելի 9 անգամ,ամեն մեկի 3 անգամ։Շնորհկալություն։

English march 30-april 3

Հեռավար ուսուցում.մարտի 30-ապրիլի 10

Опубликовано 

6-րդ դասարան

Թեման՝ Adjectives

Թեման՝Adjectives (ածականներ)-Կքննարկենք տեսազանգով:

Teaching Superlative Adjectives for comparing things to ESL kids ...

Անգլերենում ածականների բաղդատական և գերադրական աստիճանները կազմվում են երկու կերպ

1.Միավանկ ածականների և -y, -ow, -er, le վերջածանց ունեցող երկվանկ ածականների բաղդատական աստիճանը կազմվում է բառի հիմքին -er, իսկ գերադրական աստիճանը` -est վերջավորությունն ավելացնելով.

long- longer-the longest

simple- simpler- the simplest

Նույն եղանակով են կազմվում այն երկվանկ ածականների համեմատությամ աստիճանները, որոնց երկրորդ վանկի վրա է ընկնում բառի շեշտը.

polite- politer- the politest

                                    ՈՒղղագրական որոշ կանոններ

Կան որոշակի կանոններ, որոնց կիրառումն անհրաժեշտ է: Ահա դրանք.

1.Եթե ածականը վերջանում է y տառով, որին նախորդում է բաղաաձայն, y-ն փոխարինում ենք i-ով` մինչ համեմատության վերջավորությունն ավելացնելը.

easy-easier-the easiest

2. Եթե y տառին նախորդում է ձայնավոր, y-ն մնում է անփոփոխ

3.Բառավերջի e-ն սղվում է -er, -est վերջավորություններից առաջ

brave- braver-the bravest

wise-wiser-the wisest

Մեկ բաղաձայնով վերջացող միավանկ ածականների դեպքում, եթե բառավերջի  բաղաձայնին նախորդում է կարճ ձայնավոր, վերջին բաղաձայնը կրկնապատկվում է -er, -est վերջավորություններից առաջ` փակ վանկը պահպանելու համար

big-bigger-the biggest

Սակայն, երբ միավանկ ածականը վերջանում է տառակապակցությամբ, փոփոխություն տեղի չի ունենում:

thick-thicker-the thickest

Տեսազանգից հետո՝

Դիտել տեսադասը պարտադիր:

Ex 1 2 3 4

ex.1-10/10

ex.2-9/10.(10/10)

ex.3-10/10

ex.4-10/10

Կատարել Round up 4 գրքից առ. 12,13 էջ՝ 34:

12 page

1 exercise

fit,appear,look,prefer,have,not/know,smell,not/like,think,not/belong.

1)Aya prefers classical music to jazz and pop.

2)He looks new cabinets in the kitchen.

3)She thinks so relieved now that the test is over.

4)Tom didn’t like Indian food.It’s too hot and spicy for him.

5)The new rock band appears on stage tonight.

6)This isn’t Ahmed’s coat. It isn’t belong to him.

7)The food smell nice.

8)The funfair rides are exciting. We have a great time!

9)I fit where Jane is at the moment.

10)The Browns didn’t know of going to the theatre tonight.

2 exercise

1)The children are having so much
fun at the circus!

2)Fiona is looking at some photos.

3)This jacket fits you perfectly.

4)Ron wants to become a pilot.

5)I don’t understand the meaning of that word.

6)He loves playing football.

7)I am thinking of buying a new CD.

13 page

1 exercise

1)Is Grandmother drinking a coffee.

No,she is reading a book.

2)What’s Mrs.Jones is doing?

She is drinking a coffee.

3)Is Jenny reading a book.

No,Jenny is looking at the postcards.

4)What’s Billy and Ella are doing?

They are eating a sandwich.

5)Is Grandfather taking a pictures?

No,he is feeding the birds.

2 exercise

Greetings from David!!!

We’re staying at Sochi,in Russia.The weather is good.There isn’t cloud in the sky.Right now i am writing a letter for you and playing computer games.My parents are at work and my sister and brother are playing basketball.We come home late every day and then we are playing different games and we are going to sea.In the evening we are doing our homework or helping moother at housework.Tonight we are watching films about spiderman or Iron man.

We love it there.There is so much to see and do.See you when I come home.

Yours,best friend DAVID!!!

34 page

Dear Robert,

I’m writing to tell about our new house.It’s lovely the nicest I have ever seen.It’s much bigger than our last one but also much expensive.The house looks very modern. There are many rooms with large windows and wooden floors.I finally have a room that I don’t have to share with my young brother.My bedroom is on the second floor and I have a great view.The best thing about this house is that it has a
lovely garden. There are lots of flowers and trees around which make the place much colourful.The new house is in a peaceful area. It’s actually quitly area I’ve ever lived in. The neighbours are also very kind. Can you believe they organised a party for us? They are definitely much friendly people I have ever met.
Well, that’s all my news. I hope you’ll visit me soon. I can’t wait to show you the new place.Y

Your’s,

Chris.

13 exercise

Use What’s or Who’s and the adjectives in brackets in the superlative to
complete the questions. Then ask and answer in pairs.

1.What’s the most exciting.I think it’s football.

2.What’s the funniest commedian in the world.

I think it’s “The Mask”

3.What’s the best programme on TV?

I think it’s NEWS.

4.Who’s is much popular singer in the country?

I think Mihran Tsarukyan,he good at sing.

5.What’s the many difficult language in the world?

I think it’s chinese.It’s very difficult.

Order of Adjectives-ածականների հերթականությունը
1 Opinion adjectives (bad, good, etc.) go before fact adjectives (old, red, etc.).
She bought a beautiful red dress.
2 When there are two or more fact adjectives, they go in the following order:
size-չափը /age-տարիքը /shape-ձևը/ colour-գույնը /origin-ծագումը/ material-նյութը

Կատարել Round up 4 առ. 4,5 էջ՝ 29:Ապրիլի 6-10

  • Պատմել սովորել  տեքստը և կատարել տեքստից հետո տեղադրված վարժությունները:
  • Աշխատել հետևյալ նախագծի վրա:

Նախագիծ 1,դաս 1,մաթեմատիկա

Դաս 1.

1. Մեկ անհայտով հավասարումներ

Տեսական նյութ

Այն հավասարությունը, որում տառով նշանակված է մի անհայտ թիվ, կոչվում է մեկ անհայտով հավասարում։ Օրինակ` x – 19 = 23: Հավասարումը լուծել նշանակում է գտնել այն թիվը, որը տառի փոխարեն տեղադրելով՝ ստանում ենք հավասարություն։ Այդ թիվը կոչվում է հավասարման լուծում (արմատ)։

x-ի փոխարեն տեղադրելով տարբեր թվեր՝ կարելի է տեսնել, որ

x – 19 = 23 հավասարման լուծումը 42 թիվն է։ Սակայն ամենևին

պարտադիր չէ հավասարումը լուծելու համար այդպես վարվել։

Գոյություն ունեն հաշվեկանոններ, որոնք հնարավորություն են տալիս

հեշտությամբ գտնել հավասարման լուծումը։

Հիմա ձևակերպենք հավասարումը լուծելու հաշվեկանոնը.

1. Պարզեցնում ենք հավասարումը՝ բացելով փակագծերը։

2. Հավասարման՝ անհայտ պարունակող անդամները տեղափոխում

ենք նրա ձախ մասը, իսկ անհայտ չպարունակող անդամները՝

աջ մասը։

3. Հավասարման երկու մասերում կատարելով անհրաժեշտ թվաբանական գործողությունները՝ ստանում ենք պարզագույն

հավասարում և լուծում այն։

Այժմ դիտարկենք հետևյալ խնդիրը. ո՞ր ամբողջ թիվը պետք է գրել

x տառի փոխարեն 0 < x < 4 անհավասարության մեջ, որպեսզի

ստացվի ճիշտ անհավասարություն։ Այն անհավասարությունը, որի

գրառման մեջ օգտագործվում է մեկ տառ, կոչվում է մեկ փոփոխականով անհավասարում։ Անհավասարումը լուծել նշանակում է գտնել այն բոլոր ամբողջ թվերը, որոնք տառի փոխարեն տեղադրելու

դեպքում ստացվում է ճիշտ անհավասարություն։ x-ի փոխարեն

տեղադրելով տարբեր ամբողջ թվեր՝ ստանում ենք անհավասարման

լուծումը՝ (1, 2, 3)։ Այդպիսի թվերի մասին ասում են նաև, որ դրանք

բավարարում են անհավասարմանը:

Առաջադրանքներ(դասարանում)

1) Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 832 = 174

x=832+174.

x=1006

ստուգում․1006-832=174 

բ) 1405 – x = 108

x=1405-108

x=1297

ստուգում․1405-1297=108

գ) x + 818 = 896

x=896-818

x=78

ստուգում․78+818=896

դ) x – 303 = 27

x=303+27

x=330

ստուգում․330-303=27

ե) 84 + x = 124

x=124 — 84

x=40

ստուգում․84+40=124

զ) 2003 + x = 4561

x=4561-2003

x=2558

ստուգում․2003+2558=4561

2) Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.

ա) x – 3 = 0, այո

բ) x – 5 = 0, ոչ

գ) 7 – x = 0,ոչ

դ) 3 – x = 0, այո

ե) 2 ⋅ x = 6 ,այո

զ) x = 6 – x,այո

3) Կազմե՛ք հավասարում և լուծե՛ք այն.

ա) x թվին գումարել են 4 և ստացել են 19

x+4=19

x=19-4

x=15

ստուգում․15+4=19

բ) x թվից հանել են 10 և ստացել են 7:

x-10=7

x=10+7

x=17

ստուգում․17-10=7

գ) 35-ից հանել են x թիվը և ստացել են 5:

35-x=5

x=35-5

x=30

ստուգում․35-30=5

դ) 11-ին գումարել են x թիվը և ստացել են 25:

11+x=25

x=25-11

x=14

ստուգում․11+14=25

4) Բավարարո՞ւմ է արդյոք 2 թիվը տրված անհավասարմանը.

ա) x < 3, այո

բ) x > 4, ոչ

գ) 5x > 0,այո

դ) 2x < 3,այո․

Լրացուցիչ(տանը)

5) Լուծե՛ք հավասարումը.

1)x-3/4=5/8

x=5/8+3/4

x=1.3/8

5/8+3/4=5+6/8=11/8=1.3/8

ստուգում․1․3/8-3/4=5/8

2)x-1/2=5/6

x=5/6+1/2

x=1.1/3

5/6+1/2=5+3/6=8/6=1.2/6=1.1/3

ստուգում․1.1/3-1/2=5/6

3)3/10-x=4/5

x=3/10-4/5

x= -2/5

3/10-4/5=3-8/10= -5/10= -2/5

ստուգում․3/10-(-2/5)=4/5

4)1.2/3+x=4.7/9

x=4.7/9-1.2/3

x=3.1/9

4.7/9-1.2/3=43/9-5/3=43-15/9=28/9=3.1/9

ստուգում․1,2/3+3.1/9=4.7/9

5)x+10.2/9=11.5/9

x=11.5/9-10.2/9

x=1.1/3

11.5/9-10.2/9=1.5/9-2/9=1.5-2/9=1.3/9=1.1/3

ստուգում․1.1/3+10.2/9=11.5/9

6)5.7/8-x=4.13/16

x=5.7/8-4.13/16

x=1.1/16

5.7/8-4.13/16=1.14-13/16=1.1/16

ստուգում․5.7/8-1.1/16=4.13/16

6) Լուծե՛ք հավասարումը.

ա) 2 ⋅ (x + 3) = 6 – x, 

2*(0+3)=6-0

բ) 7 ⋅ (3 – x) + 4 ⋅ (x + 2) = 8, 

7*(3-3)+4*(0+2)=8

գ) 3 ⋅ (4 – x) = 2x + 1,

3*(4 — 1)=2*4+1

դ) 5 ⋅ (x – 9) + 6 ⋅ (2 – x) = 1:

?

7) Գտե՛ք անհավասարման լուծումը.

ա) 2 < x < 8, 

2<3,4,5,6,7<8

բ) 0 < x < 10, 

0<1,2,3,4,5,6,7,8,9<10

գ) –7 < x < 12,

-7<-6,-5,-4,-3,-2,-1,0,1,2,3,4,5,6,7,8,9,10,11<12

դ) –2 < x < 3:

-2<-1,0,1,2<3

Русский язык 30 марта-3 апреля.

Путешествие в космос

30 марта-3 апреля

1.Размышляем…

Послушайте!
Ведь, если звезды зажигаются-
Значит – это кому-нибудь нужно?
– кто-то хочет, чтобы они были.
Послушайте!
Ведь, если звезды зажигают –
Значит – это кому-нибудь нужно?
Значит – это необходимо,
Чтобы каждый вечер над крышами
Загоралась хоть одна звезда.
Человек, как звезда рождается
Средь неясной
Туманной млечности.
В бесконечности начинается
И кончается в вечности…
Поколениями созидается
Век за веком
Земля нетленная.
Человек, как звезда рождается,
Чтоб светлее стала Вселенная.

2. Игра- викторина

Что такое Вселенная? Вселенное это то место,где живут люди в том числе и мы.Вселенное это такое место,где человек рождается,взрослеет,умнеет и умирает.Всё население,животные,люди,растение и другие живут в вселенной.И в вселенной кроме того есть и ещё звезды и с каждым новым человеком на небе звезд становится на одного больше.

Сколько планет в нашей солнечной системе? Назовите их.8/9/планет.

  • Меркурий
  • Венера
  • Земля
  • Марс
  • Юпитер
  • Сатурн
  • Уран
  • Нептун
  • /Плутон/но 2006 года он не является планетой.
  • Планеты Солнечной системы надо расположить в порядке возрастания их размера .

Планеты по возрастанию.

1.Меркурий

2.Марс.

3.Венера.

4.Земля.

5.Нептун.

6.Уран.

7.Сатурн.

8.Юпитер.

  • За одну минуту надо составить как можно больше слов из букв слова «космонавтика» .

Космос,сок,ива,кот,Ватикан,кокос,/Вика/,

  • Среди созвездий немало названий связанных с животными. Назовите их.

 Большая Медведица, Большой Пес, Волк, Ворон, Голубь, Гончие Псы, Дельфин, Заяц, Змея, Кит, Лебедь, Лев, Малая Медведица, Малый конь, Малый Пес, Малый Лев, Овен, Орел, Рак, Рыбы, Скорпион, Телец, Южная Рыба.

3.Прочитайте.
По порядку все планеты
Назовёт любой из нас:
Раз — Меркурий,
Два — Венера,
Три — Земля,
Четыре — Марс.
Пять — Юпитер,
Шесть — Сатурн,
Семь — Уран,
За ним — Нептун.
Он восьмым идёт по счёту.
А за ним уже, потом,
И девятая планета
Под названием Плутон.

2. Вопросник
1. Назовите число и месяц, когда отмечается День космонавтики.

12 апреля.
2.Назовите имя и фамилию первого космонавта.Юрий Гагарин.
3.Назовите год первого космического полета с человеком на борту.12 апреля 1961 года
4.Сколько минут пробыл Юрий Гагарин в космосе?1 час 48 минут..

3. Ответьте на вопросы, используя слова, данные в скобках.
Образец: Где живёт твоя бабушка? (в, деревня) – В деревне.
1. Где ты был на каникулах? (на, море; в, Джермук)-на море в Джермуке. 2. Где ты был вчера вечером? (на, концерт; в, театр)-на концерте в театре. 3. Где моя книга? (на, полка; на, стол)-на полке на столе.4. Где машина? (в, гараж; на, ремонт)-на ремонт в гараже. 5. Где учится твой брат? (в, школа; в, университет)-в школе в университете.

4. Чтобы спасти планетуя останусь дома! ( создайте видео-призыв (կոչ) , коронавирус и наша планета)

Чтобы спасти планету,я останусь дома!

Чтобы спасти планету от эпидемии коронавируса я призываю вас дорогие слушатели,чтобы вы следовали правила гигиены и множество других.Надо следовать за правилами.

1.Мыть руки по правилу.

2.Мыть лицо.

3.Не трогать грязные вещи и т.д..

4.Оставатся дома.

5.Носить маску.

6.Не общаться с человеком.

7.Если у тебя есть резкий падок температуры надо пойти к врачу.

8.Самостоятельно не лечится.

9.Использовать мази для носа.

10.Если видишь,что человек болен и кашляет,держись подальше.

Спасибо.

Видео-https://youtu.be/EXAvJxPJm4E

Պատմություն մարտի 13-23

Առցանց կրթության առաջադրանքներ

Տիգրան մեծ

Կատարման ժամկոտը՝ մարտ 13 — 23, 2020 թ.

Բլոգային Աշխատանք

Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հելլենականություն», «Ալեքսանդր Մակեդոնացու կերպարը կինոյում», «Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը», «Գավգամելայի ճակատամարտը», «Ալեքսանդրի վեպը», «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը և գործը», «Արտաշես Ա. Հանճարեղ արքա», «Հայկական աշխարհակալություն», «Տիգրան Մեծ. կայսրապաշտությունից հայրենապաշտություն», «Տիգրան Մեծի կերպարն արվեստում», «Տիգրանակերտ մայրաքաղաքը»:

Բլոգային աշխատանքները պետք է ներկայացվեն տեսադասերի և գրառումների միջոցով :

Հելլենականություն կամ հելլենիզմ

Հելլենիզմ կամ հունականություն, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան (մ.թ.ա. IV — մ.թ.ա. I դդ.)։ Սկզբնավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո, սկսել է գերակայել հունական մշակույթը և լեզուն։

Մեծ Հայքը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստական աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։ Արտաշեսյան արքայատան օրոք (մ.թ.ա. II-I դդ.) Մեծ Հայքը դարձել է հելլենիստական խոշոր տերություն։ Ինչպես մնացյալ ազգերի, այնպես էլ հայերի շրջանում այն մեծ զարգացում է ունեցել, ցավոք, մեզ է հասել ժամանակի շինություններից միայն Գառնիի հելլենիստական տաճարը։

Հելլենիստական մշակույթ, հասկացությունն օգտագործվում է երկու իմաստով. ժամանակագրական՝ հելլենիզմի ժամանակաշրջանի մշակույթը, և տիպաբանական մշակույթ, որն առաջացել է հունական (հելլենական) և տեղական տարրերի փոխազդեցության հետևանքով։ Տիպաբանական իմաստն ընդգրկում է ժամանակագրական և աշխարհագրական ավելի լայն շրջանակներ՝ այդ հասկացության մեջ մտցնելով ամբողջ անտիկ աշխարհի մշակույթը՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից (մ. թ. ա.IV դար) մինչև Հռոմեական կայսրության անկումը (մ. թ. V դար)։

«Հելլենիզմ» եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի պատմաբան Յո. Դրոյզենը (1808-1884)՝ դրա տակ հասկանալով «հունական պետականության և կրթվածության տարածումը» արևելյան ժողովուրդների մեջ, անտեսելով հելլենիզմի հասարակական և տնտեսական էությունը։ Այնուհետև հելլենիզմը մեկնաբանվել է որպես միայն մշակութային (Յու. Կերստ), քաղաքական (Վ. Տառն) կամ տնտեսական (Մ. Ռոստովցև) ազդեցություն։ Հելլենիզմը բնորոշվել է նաև որպես պատմական որոշակի ժամանակաշրջան՝ պայմանավորված հունական և տեղական հասարակական և տնտեսական, քաղաքական, մշակութային տարրերի ու սովորույթների փոխազդեցությամբ (Ա. Ռանովիչ և ուրիշներ)։ Հելլենիզմի ժամանակաշրջանի ավարտն ընդունված է համարել մ.թ.ա. 30-ը, երբ Հռոմը նվաճել է հելլենիստական վերջին պետությունը՝Պտղոմեոսյան Եգիպտոսը, թեև հելլենիզմին բնորոշ երևույթները շարունակել են գոյատևել։

Տիգրանակերտ մայրաքաղաքը

Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն։ Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել։

Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից, Տիգրանակերտ, Տիգրանավան և այլ անվանումներով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում՝ Ուտիքում, Արցախում (Տիգրանակերտ) և այլուր։

Տիգրան Մեծը (մ.թ.ա. 95-55) դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը։ Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով կարիք ուներ նոր մայրաքաղաքի։ Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն։ Ահա թե ինչու նոր մայրաքաղաքի կառուցումը դարձավ օրակարգի հարց։ Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին, որտեղ ժամանակին թագադրվել էր հայոց արքան։Տիգրան Մեծ

Մայրաքաղաքը կառուցվեց մ.թ.ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան։ Հույն պատմիչ Ապպիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից։ Հայաստան տեղափոխված կես միլիոնի հասնող ամբոխը բնակեցվել է Տիգրանակերտում, Արտաշատում, Արմավիրում, Երվանդաշատում, Վանում և այլ քաղաքներում։

Հույն պատմիչ Պլուտարքոսի խոսքերով Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, ցանկանալով հաճոյանալ թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար։

«Տիգրան Մեծ. կայսրապաշտությունից հայրենապաշտություն»

Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի  հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար  մ. թ. ա. 91–86 թթ-ին Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի: Մ. թ. ա. 87–85 թթ-ին հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Մ. թ. ա. 85 թ-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը. պարթև Արշակունիները նրան են զիջել արքայից արքա տիտղոսը: Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավը մ. թ. ա. 83 թ-ին մայրաքաղաք Անտիոքում Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին: Նույն ժամանակաշրջանում նա տիրել է նաև Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային, ապա՝ Փյունիկիային: Տիգրան Բ-ի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: 

Տիգրան Բ-ն Տիգրանակերտի հիմնադրումով ստեղծել է կառավարման ընդհանուր կենտրոն Հայկական տերության համար: Մ. թ. ա. 80–70-ական թվականներին վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78 թ-ին գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան: Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք: 

Էրրատո թագուհի

Արտաշեսյան հարստության արքաները հայոց պատմության ամենափառահեղ էջերը գրեցին, սակայն Տիգրան Մեծի աշխարհակալության ժամանակներից ընդամենը կես դար անց Մեծ Հայքի թագավորությունը հայտնվեց քաղաքական խոր ճգնաժամի մեջ: Արտաշես Բ արքայից արքայի (մ.թ.ա. 34-20) դավադիր սպանությունից հետո, քանի որ հայոց զորեղ տիրակալը զավակ չուներ, Հռոմը որպես հայոց գահի թեկնածու Մեծ Հայք ուղարկեց նրա եղբորը՝ Արտավազդ Բ արքայից արքայի (մ.թ.ա. 55-34) որդուն՝ Տիգրան Գ արքայից արքային (մ.թ.ա. 20-8): Սակայն նա չարդարացրեց Հռոմի սպասելիքներն ու միանգամայն անկախ քաղաքականություն վարեց՝ երբեմն հակադրվելով նաև Հռոմի արևելյան քաղաքականությանը: Տիգրան Գ արքայից հետո հայոց գահն անցավ նրա որդուն՝ Տիգրան Դ արքային: Նա գահ բարձրացավ մ.թ.ա. 8 թվականին: Տիգրան Դ-ն զավակ չուներ, այդ իսկ պատճառով հայոց գահին տոհմի հաջորդականությունն ապահովելու համար իրեն գահակից հռչակեց քրոջը՝ Էրատոյին: Ժամանակակից տեսաբաններից ոմանք համարում են, որ Տիգրան Դ-ն և Էրատոն նաև ամուսիններ են եղել: Սա, ինչ խոսք, անհեթեթություն է: Նրանց ժամանակակից գրեթե բոլոր պատմիչները նշում են Տիգրանի և Էրատոյի քույր ու եղբայր լինելու փաստը, բայց չկա գեթ մեկը, որ նշի, թե Էրատոն նաև Տիգրանի կինն է եղել: Գահ բարձրանալով՝ Տիգրան Դ արքան շարունակեց իր հոր քաղաքական կուրսը և որդեգրեց Հռոմից անկախ քաղաքականություն՝ ընդդիմանալով կայսրության զավթողական քաղաքականությանն Արևելքում: Սակայն Հռոմեական կայսրությունն այլ հաշիվներ ուներ Արևելքում: Հռոմին անհրաժեշտ էր հպատակեցնել Մեծ Հայքի թագավորությունը, որպեսզի իրեն թիկունքից ամուր զգա՝ ծնկի բերելու նաև Պարթևստանն ու ողջ Արևելքը: Այլ կերպ ասած՝ Հռոմի արևելյան քաղաքականության հաջողությունը մեծապես կախված էր հենց Մեծ Հայքի թագավորության կարգավիճակից: Տիգրան Դ արքայի հակահռոմեական դիրքորոշումն արտահայտված է նաև նրա հատած դրամներում, Մեծ Հայքի արքայից արքան պատկերված է պարթևական ոճով՝ երկար ու խիտ մորուքով: Եվ ահա, մ.թ.ա. 5 թվականին Օգոստոս Օկտավիանոս կայսեր հրամանով հռոմեական մեծ բանակը, Ասորիքի կառավարիչ և զորավար Կվինտոիլիոս Վարոսի հրամանատարությամբ, արշավեց Մեծ Հայք: Հռոմեացիները կարողացան գրավել հայոց թագավորության տարածքն ու Արտաշատ մայրաքաղաքը, գահազուրկ հռչակել Տիգրան Դ արքային և Էրատո թագուհուն՝ նրանց փոխարեն գահ բարձրացնելով արքայի հորեղբորը՝ Արտավազդ Բ արքայից արքայի կրտսեր որդուն՝ Արտավազդ Երրորդին (մ.թ.ա. 5-2), որը մ.թ.ա. 34 թվականից գերի էր Հռոմում և այնտեղ էր հասակ առել՝ յուրացնելով հռոմեական բարքերը, սովորույթները, բոլորովին օտարացած էր հայրենի միջավայրից ու հայությունից: Տիգրան Դ-ն և Էրատոն խույս տվեցին Պարթևստան: Մինչ այդ Հռոմը նույն նպատակով հայոց գահին բազմեցրել էր Արտավազդ Բ արքայի մյուս որդուն՝ Տիգրան Դ-ին և Էրատոյի հորը՝ Տիգրան Գ արքային, սակայն Հայք վերադառնալով և գահին բազմելով՝ Տիգրան Գ-ն կտրուկ փոխել էր Մեծ Հայքի քաղաքական կուրսն ու վարել ինքնուրույն քաղաքականություն: Սակայն այս անգամ Հռոմեական կայսրության ակնկալիքներն արդարացան: Հռոմում հասակ առած Արտավազդ Գ հիրավի դարձավ հռոմեական դրածո հայոց գահին և ըստ այդմ վարում էր ապազգային քաղաքականություն՝ Մեծ Հայքի թագավորությունը դարձնելով հռոմեական լծի տակ գտնվող պետություն: Սակայն սա չհանդուրժեց հայոց ավագանին, որ ապստամբեց Արտավազդ Գ արքայի դեմ, նրան գահազուրկ հայտարարեց և կրկին գահ բարձրացրեց Տիգրան Դ-ին և Էրատո թագուհուն: Իսկ Արտավազդ Գ-ն տարագրության մեջ մահացավ: «Հետո Օգոստոսի հրամանով իշխանությունը հայերի վրա ստացավ Արտավազդը,- այս առթիվ հաղորդում է հռոմեացի պատմիչ Տակիտոսը, — որը կարճ ժամանակ անց նրանց (հայերի) կողմից գահընկեց արվեց ոչ առանց մեր (հռոմեացիների) վնասի»։ Տիգրան Դ-ի և Էրատոյի՝ հայոց գահին վերահաստատվելու խնդրում գործուն աջակցություն ցուցաբերեց նաև պարթևաց արքա Հրահատ Ե-ն: Հռոմը ստիպված էր հաշտվել իրավիճակի հետ: Օգոստոս Օկտավիանոս կայսրը հայոց արքային հրավիրում է Ասորիք, որպեսզի նա բանակցություններ վարի հռոմեական արևելյան զորքերի հրամանատար Գայոս Կեսարի հետ: Տիգրան Դ-ն իր հերթին, հաշվի նստելով հռոմեական սպառնալիքի հետ, փոխեց իր քաղաքականությունն ու փորձեց Հռոմի հետ հաստատել բարեկամական հարաբերություններ: Իր գահակալման երկրորդ շրջանում Տիգրանը դրամներ հատեց արդեն հռոմեական ոճով. դրամի մի երեսին պատկերված էր հայոց արքան՝ սափրված, Արտաշեսյան թագով, իսկ դրամի հակառակ կողմում Էրատո թագուհին էր՝ առանց թագի: Դրամների վրա արձանագրված են՝ «Արքայից արքա Տիգրան», իսկ մյուս կողմում՝ «Էրատո՝ Տիգրանի քույրը»: Հայոց արքան պատրաստակամ էր Ասորիք այցելել, սակայն այցը հետաձգեց, քանզի Մեծ Հայքին հյուսիսից սպառնացին կովկասյան լեռնականները, որ ասպատակեցին Քուռ գետի հովիտը: Տիգրան Դ-ն անձամբ առաջնորդեց հայոց բանակը լեռնականների դեմ: Հաղթական պատերազմում, սակայն, Տիգրան Դ-ն զոհվեց, և Մեծ Հայքի գահն անցավ նրա քրոջը՝ Էրատո թագուհուն, որ միառժամանակ միանձնյա գահակալեց: Սակայն եղբոր զոհվելուց հետո Էրատոն երկար չգահակալեց: Նա հրաժարվեց գահից: Ցավոք, հայոց ավագանին կամք, վճռականություն և միասնություն հանդես չբերեց՝ հայոց թափուր գահին բազմեցնելու որևէ արժանավոր հայ իշխանի: Հռոմեական բանակը կրկին գրավեց Մեծ Հայքի թագավորությունը, և հռոմեացիները հայոց գահին նստեցրին իրենց դրածոյին՝ Հրեաստանի թագավոր Հերովդես Ա Մեծի թոռանը՝ Տիգրան Ե-ին (1-6), որ մոր կողմից հայ էր և Արտաշեսյան: Սակայն Տիգրան Ե-ն Հռոմի կամակատարն էր ու ամենևին չէր պաշտպանում հայության ազգային շահերը: Եվ հայությունը մի քանի տարի անց դարձյալ ընդվզեց: Հայոց ավագանին ապստամբեց, գահազուրկ հայտարարեց հռոմեական դրածոյին և արտաքսեց երկրից: 6 թվականին հայոց ավագանին կրկին գահ բարձրացրեց Էրատո թագուհուն: Սակայն հայոց թագուհու վերջին գահակալությունը միայն մի քանի տարի տևեց: 12 թվականին հռոմեական զորքը դարձյալ ներխուժեց Մեծ Հայք և գահազրկեց Էրատոյին: Արտաշեսյան թագավորությունը կործանվեց: Վերջին Արտաշեսյանից՝ Էրատո թագուհուց անմիջապես հետո Հայոց գահին բազմեց Վոնոն Արշակունին: Հայոց երկրում սկսվում էր Արշակունիների դարաշրջանը:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Պատմություն գարնանային աշխատանք

Գարնանային առցանց ուսուցում

Կատարման վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթաահամալիր

Կատարման ժամանակահատվածը՝ 23.03-27.03

Իրականացնողներ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ

Նախագծի նպատակն է ուսումնասիրել պատմության տարբեր փուլերում հասարակություններում տեղի ունեցած զանգվածային աղետները:

1.Լայնածավալ պատերազմներ և ռազմական գործողություններ:

Ապրիլյան պատերազմ․

Կամ քառօրյա պատերազմ․լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Ապրիլի 2

  • Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։
  • Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։
  • Ժամը 10։00-ի կողմերը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։
  • Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել։

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ/հոդվածներ/

Արտաշեսյանների արքայատոհմի բոլոր պատերազմները․

1/Անտոնիոսի պարթևական արշավանք, Հռոմեական հանրապետության եռապետ Մարկոս Անտոնիոսի նախաձեռնությամբ կազմակերպված արշավանք Պարթևստանի դեմ՝ Միջագետքում և Ատրպատականում հաստատվելու համար։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 40 — մ.թ.ա. 33 թվականներին։ Նախահարձակ են եղել պարթևները մ.թ.ա. 40 թվականին, որից երկու տարի անց վերականգնվել է Հռոմեական հանրապետության սահմանը։ Այդքանով ավարտվել են հռոմեացիների հաջողությունները։

2/Ծոփքի միացումը Մեծ Հայքին, Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության արքա Տիգրանի կողմից պատմական Հայաստանի մաս կազմող Ծոփք նահանգի միացումը հայոց տիրակալությանը։ Մեծ Հայքում պետականության վերականգնման ժամանակ Արտաշես I-ի միավորիչ գործունեության արդյունքում Ծոփքը չի հայտնվում Մեծ Հայքի թագավորության կազմում և վերջինիս միանում է միայն տասնյակ տարիներ հետո։

3/Կրասսոսի արևելյան արշավանք, ռազմական հակամարտություն, որը ընթացել է մի կողմից Հռոմի, իսկ մյուս կողմից՝ Պարթևստանի և Արտաշեսյանների թագավորության միջև։ Տեղի է ունեցել 54-53 թվականներին՝ հիմնականում Միջագետքի տարածքում։

4/Հայ-հռոմեական պատերազմ, տեղի է ունեցել Ք․ա․ 69-66 թվականներին, Արտաշեսյան Հայաստանի և Հռոմեական հանրապետության միջև։

Այն ընթացել է երկու փուլով։Առաջին փուլում հռոմեական զորքերը ղեկավարել է Լյուցիոս Լուկուլլոսը, որը, հասնելով հայոց սահմանին, Տիգրան Մեծից պահանջում է իրեն հանձնել Միհրդատ VI Եվպատորին։ Տիգրան Մեծը մերժում է նրա պահանջը, և դա առիթ է հանդիսանում սահմանը անցնելու և Ք․ա․ 69 թվականին պատերազմ սկսելու։ Հռոմեացիները պաշարում են Տիգրանակերտը և գրավում այն, ապա հռոմեական զորքը անցնում է ձմեռելու Կորդվաց աշխարհում։ Ք․ա․ 68 թվականին դուրս գալով Կորդվաց աշխարհից` Լուկուլլոսը շարժվում է դեպի Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք՝ Արտաշատ։ Նա փորձում է Տիգրան Մեծին ստիպել դուրս գալ իր հետ բաց դաշտում ճակատամարտելու, սակայն դա նրան չի հաջողվում։ Տեղի է ունենում Արածանիի ճակատամարտը, որտեղ հայերը կատարյալ հաղթանակ են տոնում։ Տիգրան Մեծը հետ է գրավում բոլոր կորցրած տարածքները։ Երկրորդ փուլում հռոմեական զորքը ղեկավարել է Գնեոս Պոմպեոսը։ Այն սկսվել է Ք․ա․ 66 թվականին։ Բուն ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, քանի որ Տիգրան Մեծը բանակցություններ է սկսում Պոմպեոսի հետ և համաձայնության հասնում նրա հետ։ Կնքվում է Արտաշատի պայմանագիրը։

5/Հայ-պարթևական պատերազմը տեղի է ունեցել 87-85 թթ. և որի ընթացքում Տիգրան Մեծի զորքերը ջախջախում են Պարթևաստանի զորքերին։

6/Հռոմեա-պարսկական պատերազմներ, պատերազմների շարք հունա-հռոմեական աշխարհի և իրար հաջորդող երկու իրանական կայսրությունների (Պարթևաստան և Սասանյաններ) միջև։ Ճակատամարտերը Հռոմի հանրապետության և Պարթևաստանի միջև սկսվել են մ.թ.ա. 92 թվականին։ Հետագայում դրանք շարունակվեցին նրանց իրավահաջորդ Հռոմեական կայսրության և Սասանյանների միջև։ Դրանք ավարտվեցին միայն արաբական նվաճումներով մ.թ. 7-րդ դարում, որին նախորդել էր կործանիչ 602-628 թվականներին տեղի ունեցած բյուզանդա-սասանյան պատերազմը։

7/Վիրքի Արտաշեսյան արքայատոհմ , Վիրքում (Իբերիայի թագավորություն) հաստատված հայկական ծագում ունեցող Արտաշեսյանների ճյուղ, որը կառավարել է Քարթլին մ․թ․ա․ 90 թվականից մինչև մեր թվարկության 30-ական թվականները։

Աղբյուրը՝Վիկիպեդիա

2.Համաճարակներ և աղետներ:

1/Սպիտակի երկրաշարժ

1988 Թվականի դեկտեմբերի 9-ին,ժամը 11:41-ին։Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն և 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։

2/1915 թվ․Ցեղասպանություն․

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն, Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

3. Քիմիական զենքերի գործածում:

Քիմիական զենքում օգտագործվում են մարտական թունավորող նյութեր (նյարդակաթվածահարույց, մաշկաթարախահարույց, ընդհանուր թունավորման, հեղձուցիչ, հոգեմետ և այլն), թույներ և բուսաթունանյութեր: Առաջին անգամ քիմիական զենքը կիրառել են գերմանացիները Առաջին համաշխարհային պատերազմում (1914–18 թթ.)՝ Բելգիայի Իպր քաղաքի մերձակայքում` 1915 թ-ի ապրիլի 22-ի հարձակման ժամանակ: Քիմիական զենքի կիրառումն արգելված է 1925 թ-ի Ժնևի և 1993 թ-ի Փարիզի համաձայնագրերով: Հայաստանը քիմիական զենքեր չի գործածել․

Աշխատանքի ընթացքում ուշադրություն դարձնել հատկապես մարդկային գործոնի վրա: Ովքեր են ստեղծել, իրականացրել և ինչու՞:

Իմ մասին

Բարև,ես Դավիթն եմ։

Ծնվել եմ 2008 թվականին,Երևանում։Շնորհակալ եմ,որ այցելել ես իմ բլոգը։Այս բլոգում,ես տեղադրում եմ իմ աշխատանքները տարբեր առարկաներից և բացի դրանից ուրիշ օգտակար նյութեր։Այստեղ դու կհանդիպես շատ հետաքրքիր և օգտակար նյութեր տարբեր բաժիններից։Նաև այստեղ կան լուրերի պես նյութեր։Մի մոռացիր բաժանորդագրվել իմ բլոգին և իմ կանալին։Կանալի նյութը ներքևն է․

Իմ կանալը

Ֆիզկուլտուրա գարնանային առաջադրանքներ

Աշխատանքը կատարել առցանց, բլոգում ներկայացնել համառոտ և ձեր բառերով:

Առաջադրանք 3

Ինչպես գիտեք օլիմպիական խաղերը  անցկացվում են չորս տարին մեկ անգամ, այս տարի օլիմպիական խաղերի անցկացման տարի էր և այն պետք է անցկացվեր Տոկիոյում  / Ճապոնյա /: Խաղերի անցկացումը վտանգված է՝

  • Թվիր պատճառը խաղերի չեղարկման համար։Պատճառը՝կորոնավիրուսն է։
  • Այս տարի որերորդ խաղերը պետք է կայանային.55
  • Որ թվականից են անցկացվում օլիմպիական խաղերը, որ երկրներում, որ երկիրներն են մասնակցել խաղերին։1896 թվ․,,համարյա բոլոր։
  • Տոկիոն ինչքան գումար է ներդրել օլիմպիական խաղերը երկրում պատշաճ անցկացնելու համար
  • Հաճախ Օլիմպիական խաղերի ժամանակ ծախսերը գերազանցում են նախատեսված բյուջեն,Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ սպորտի հետ կապված ծախսերը կազմում են միջինը 5,2 միլիարդ դոլար, իսկ Ձմեռային օլիմպիական խաղերինը՝ 3,1 միլիարդ։ 

Տեխնոլոգիա գարնանային արձակուրդների աշխատանք

1.Սովորողները նկարում-կտրում-հավաքում են  նախագծին ուղղված գարնանային  պատկերներով կառույցներ, լուսանկարում, տեղադրում բլոգներում, հղունը ուղարկում դասավանդողին:

Ձեզ հարկավոր է ունենալ սպիտակ և գունավոր ստվաթուղթ, քանոն, մատիտ, մկրատ: Ծավալը ստանում ենք զուտ ետ ու առաջ ծալումների միջոցով: Աշխատանքների ավարտին պատկերը վերածում եք կառույցի՝ ձեր ճաշակով:

maket

2.Դինամիկ և ստատիկ պատկերների ստեղծում՝

ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ

3.Զատկական ծես՝

Նախագծի նպատակը

  • Ալտերնատիվ մտածողության, կարողության և հմտության ձեռք բերում
  • Ներկապնակի ներդաշնակություն
  • Մակետի պատրաստում, ձևավորում
  • Ստեղծագործական մտքի զարգացում

Մասնակիցներ

Միջին դպրոցի 4-8-րդ դասարանի սովորողներ

Արդյունքների հրապարակում․

Կատարած աշխատանքները տեղադրում են սովորողների բլոգներում, հղումները ուղարկվում դասավանդողին:

Մաթեմատիկա գարնանային աշխատանք


Ուսումնական գարուն նախագիծ

Նախագծի հեղինակ` Մենուա Հարությունյան

Նախագծի նկարագրությունը՝

  • Գրանցել տան չափումները ըստ սենյակների
    Օրինակ հյուրասենյակ՝ երկարություն — 6մ,լայնություն-4.5մ,բարձրություն — 3մ :
  • Հաշվել յուրաքանչյուր սենյակի մակերեսը և ծավալը:
  • Ընտրել մասշտաբ և գծել տան հատակագիծը,ծրագրի ընտրությունը օրինակ՝
    Վերցնել պայմանական տան գին կախված մակերեսից և սենյակների ձևից՝ հյուրասենյան,սենյակների թիվ:
  • Հաշվել,թե 1/2 մ քառակուսի կողմով քանի՞ հատ սալիկ է անհրաժեշտ ամբողջությամբ տունը սալիկապատելու համար:
  • Հաշվել, քանի՞ գրամ ներկ է անհրաժետ սենյակի պատերը ներկելու համար,եթե  50գրամ  ներկը ներկում է  2մ քառակուսի պատ:

Սենյակներ․

Իմ սենյակը-երկ․-3մ,լայն․-2․90/100 սմ,բարձ․-2․80/100 սմ․

մակերես-S-3*2.90/100

3*2.90/100=3/1*290/100=870/100=8մ 70/100 սմ=8.7/10 սմ․

ծավալ-V-3*2.90*2.80

3*2.90*2.80=8.7/10*2.80/100=87/10*2.4/5=87/10*14/5=87/5*7/5=

609/25=24.9/25

Խաղասենյակ-երկ․-3մ 30/100 սմ,լ․-2մ 90/100 սմ,բ․-2մ 80/100 սմ

մակերես-S-3.30/100*2.90/100=330/100*290/100=33/10*29/10=957/100=9․57/100=9 մետր,57 սմ․

ծավալ-V-3.30/100*2.90/100*2.80/100

3.30/100*2.90/100*2.80/100=9.57/100*2.80/100=957/100*280/100=

957/5*14/100=13398/500=26.398/500=26.199/250 մ

Խոհանոց-երկ․-4 մ,լ․-1մ 70/100 սմ,բ․-2մ 80/100 սմ․

մակերես-4*1.70/100

4/1*170/100=1/1*170/25=170/25=6.20/25=6.4/5 մ

ծավալ-4*1․70/100*2․80/100

4*1.70/100*2.80/100=6.4/5*2.80/100=170/25*280/100=17/5*56/10=

952/50=19.2/50=19.1/25մ

Հյուրասենյակ-երկ․5մ,լ․-4մ,բ․-2,80/100 սմ․

մակերես-4*5=20 մ2

ծավալ-4*5*2,80/100=20*2.80/100=20/1*280/100=1/1*280/5=280/5=56 մ3

English march 22-27

The Science of Spring!

Опубликовано 

Նախագծի տեսակը՝տեսանյութի դիտում

Մասնակիցները՝4-5-6րդ դասարանի սովորողներ

Ընթացքը՝ Սովորողները դիտում են տեսանյութ գարնան մասին: Տեսանյութը անգլերենով է, որից կարելի է իմանալ  բոլոր երևույթների մասին, որոնք տեղի են ունենում գարնանը: Այն շատ հետաքրքիր է և տալիս է շատ տեղեկատվություն մեզ շրջապատող աշխարհի մասին:

Արդյունքում՝ սովորողները սովորում են նոր բառեր և արտահայտություններ տեսանյութից: Զարգանում է  նաև բանավոր խոսքը:

Մուլտֆիլմ 1

The first cartoon told us about the spring.A woman told us about science of spring.It was very interesting.She said us about water vapor.It was awesome.Then she told us about weather,that weather will be good or bad.In spring can be rain or hail,and it’s danerous because the hail can fall on your had.Then she said us about spring animals,for example spiders or slimes.She told us about the animal’s eggs.That the egg can be not big or small.I hope my story will be very interesting for you.Bye!

Բոնուս՝մուլտֆիլմ

Մուլտֆիլմ 2

The second cartoon told us about bad weather in spring.It’s a cold weather outside and the animals can’t go to swim or walk.It’s not cool.I want to add that this cartoon told us about unhappy birds,sad animals.It’s not very cool.The cartoon told us about the bird,and that bird can’t swim,because the water was very,very cold.But then the weather began happy and good,and the birds were very happy,because they can do things,that they wants.

Մայրենի գարնանային արձակուրդների առաջադրանքներ

Վեցերորդ դասարան․

  • Հորինել հետաքրքիր պատմություն․ Լինում է, չի լինում մի վիրուսիկ է լինում․․․ (առցանց միանալու ենք և իրար պատմություններ ենք լսելու)։

Լինում է,չի լինում մի վիրուսիկ է լինում։Էս վիրուսիկը ամբողջ օրը թափառելով բոլորին վախացնում է և վարաքում է։Թե ինչպես է ծնվել վիրուսը, հիմա կպատմեմ։Վիրուսիկը ծնվել է Չինաստանում 2019 թվականին և մինչև հիմա էլ 2020 թվական ապրում է։Ինչպես հաղթահարենք վիրուսին պարզ է,պետք է հետևենք հիգիենյայի պաշտպանական քայլերին,նաև իմանալ,որ հազացող կամ վատ իրեն զգող մարդկանց հետ շփում չունենալ։Էս վիրուսիկը արդեն հոգնել էր մնալ նույն երկրում և ուզում էր հետազոտել ուրիշ երկրներ։Եվ այդպես էլ սկսում են նրա արկածները։Այն շրջում է բոլոր եվրոպական երկրներով,Իտալիայով,Ֆրանցիայով,Հունաստանով և ալյն․․․

Եվ վերջը գալիս է և հասնում է Հայաստան։Բոլորը իմանալով այդ վիրուսի մասին փակվում են իրենց տներում,բայց մեկա կային մարդիկ,ովքեր չէին մնացել տանը և այդպես էլ հիմա վարաքեցին և վախի մեջ գցին Հայաստանը։Հիմա Հայաստանում,Երևանում կա 200 մարդ վարաքված և մենք հուսով ենք,որ վիրուսիկը կավարտվի ամառվա կեսերին։Շնորհակալություն։

  • Կարդալ Ալբերտ Մորավիայի «Երբ մտքերը սառչում են օդում» պատմվածքը․ 1-ին մաս2-րդ մաս։ Հատվածների վերջում տրված առաջադրանքները չեք կատարում։ Մենք հեռավար կապ ենք հաստատելու և օնլայն քննարկենք միասին։

Երբ մտքերը սառչում են օդում Ալբերտ Մորավիա/1-ին մաս/

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար(երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ  «Բա՜»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ինչ եմ ասում:

-Ասա, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դա դու չես էլ իմանում,որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. Մտածիր՝ ին՜չ  ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:

-Ի՞նչ էիր մտածում:

-Ինչ ուզես: Օրինակ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես կաթսայում: Ծով Ա. Ծուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. Հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

_Հազար ու մի բան ու բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտացում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. ա՜յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

Առաջադրանքներ՝

  • Բացատրիր հետևյալ բառերը՝ արևադարձ-արևադարձային,շոգ,տաք,օրինակ արևադարձային երկիր Աֆրիկան/բևեռ-հյուսիսային բևեռ,հարավային բևեռ,երկիր մոլորակի ծայրամասերը․, ծովացուլ-ջրային մեծ կենդանի, օձաձուկ-ձկան տեսակ․, կիսախուփ-կիսաձակ, իմաստուն-գիտունիկ,խելացի,ամեն ինչ իմացող․:
  • Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:Շատ ցուրտ,այնտեղ նույնիսկ մեր ժամանակի բևեռային կենդանիներն էին դողում,մրսում։Նաև այնտեղ,եթե դիմացինի մասին ինչ-որ բան կամ ուղղակի ինչ-որ բան մտածես,միանգամից,գլխավերևում կտեսնի այն բոլոր բառերը,որոնք ասել էր մտքում դիմացինին։Այսինքն այնտեղ մտքերը կարող էին օդում սառչել։
  • Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ:Միլիարդավոր ջերմաստիծանի ջերմությամբ,տաքությամբ,անջուր,անկենդան լցված մի վայր,որտեղ համեմատ բևեռին մտքերը չէին սառչում։Այնտեղ շատ շատ շատ տաք էր։

2 մաս

Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր:
Օձ Ա. Ձուկ,Օձ Ա. Ձուկ,
Չկա
 քեզ պես
Սիրուն
 ձուկ:

Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոտացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված:
Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»:
Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:
Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի սովորություններին:
Մտածելը անսպասելի պտուղներ տվեց:
Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:
Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բևեռից: Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բևեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա:
Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել:
Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…
Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա:
Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում:
Ի՞նչ իմանաս:

Գտի՛ր տրված բառերի հոմանիշները:

Սիրուն, ակնթարթ, հսկա, անմիջապես, արև

Գտի՛ր «կրկնվող» բառը:

Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ:

Գրի՛ր բառեր, որոնց մեջ ապրում է «և» տառը:

արև,արևադարձ,/Եվա/,նաև,կարևոր,երբևէ,որևէ,ինչևէ,երևակայություն,երևակայել․

Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին/բանավոր/:

ա.  երբ նա Բևեռում էր ապրում նա հանգիստ էր,չէր մտածում և լավ ապրում էր իր սարցեկտորի վրա։Եվ կարևորը նա գիտեր,որ ոչմեկ չի խոսա նրա մասին վատ բան,իսկ եթե փորձվի նա կիմանա։Բայց վատը,այն էր,որ այնտեղ շատ շատ ցուրտ էր։

բ. երբ նա Արևադարձում էր ապրում նա անհանգիստ էր,և իհարկե մտածել նրան ոչ-ոք չէր կարող արգելել,նա լավ կուշտ մտածում էր,բայց վատը այն է,որ բոլորը կարող էին նրա մասին վատ կարծիք կազմեին և մտածեին նրա մասին և նա ոչինչ չէր իմանա։Բայց նաև վատ էր,որ այնտեղ բոլորը ստում էին,մեկին լավ բան էին ասում,բայց լրիվ ուրիշ կարծիք էին ունենում։Նաև այնտեղ շատ շոգ էր։

Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը:

Ի՞նչ խորհուրդ կտաս՝

ա. Բևեռի բնակիչներին-շարունակել միշտ լինել հյուրասեր և բոլորի հետ ընկերութոյւն անել և երբեք վատ բան չմտածել։

բ. Արևադարձի բնակիչներին-դադարեցնել ստել,լինել լավ,հավատարիմ բնակիչ և անծանոթ մարդկանց հետ ծանոթանալ,լինել հյուրասեր,մարդասեր,ընկերասեր,ինչպե բևեռում։

Շնորհակալություն!!!

Իմ աշխատանքները անցած ուսումնական շաբաթվա

Իմ բոլոր աշխատանքները

1 դաս-Մայրենի

2 դաս-Մաթեմատիկա մաս 1,մաս 2

3 դաս-Անգլերեն

4 դաս-Ռուսերեն մաս 1,մաս 2

5 դաս-Բնագիտություն

6 դաս-Պատմություն

7 դաս-Ֆիզկուլտուրա մաս 1,մաս 2

8 դաս-Տեխնոլոգիա

Շնորհակալություն