Ուսումնական աշուն

1․Աշնանային բանաստեղծությունների ընթերցում ձայնագրություններ

Աթաբեկ Խնկոյան՝Անտերև ծառ

Համո Սահյան՝Մի բուռ աշուն բերեք

Համո Սահյան՝Անտառում

Համո Սահյան՝Ուշ աշնան երգը

Համո Սահյան՝ Աշուն

Հ․Հայրապետյան՝ Աշնան երգը

Տերևաթափ՝Հովհաննես Թումանյան

Վահան Տերյան՝Աշնան մեղեդի

Վահան Տերյան՝Աշուն

Կոմիտաս՝Աշուն

2․Աշնանային ֆոտոպատումներ` արևածագ, մայրամուտ, գունապնակ, Արարատ սարի մեկ օրը, թռչունների չուն… այլ թեմա:

Աշնան գեղեցկությունը մեր բակում

Շատ գեղեցիկ ու գույնզգույն է աշունը։ Դժգույն,մռայլ փողոցները,անկյունները ներկում է փայլերով և գույներով։ Ամեն տերև ծառից ընկած ինչ-որ երանգ է պարգևում մեզ,մեր աչքն գեղեցիկ երևում։ Ամեն ինչ թվում է կոկիկ,դասավորված։ Շատ գեղեցիկ է ու հեքիաթային է։ Ամեն տեսարան ունի իր արժեքը,իր իմաստը։

Արևածագ և մայրամուտ

Պատկերել եմ աշնան իմ մի օրվա ժամերը։ Առաջին նկարը նկարել եմ 9։00,երկրորդը 16։00,մյուսը՝ 21։00։ Պատկերել եմ մի տեսարանը տարբեր ժամերին։ Հետաքրքիր կոմպոզիցիա է ստացվել․

Առավոտ,Երեկո,Գիշեր

3․Գրաբարյան ընթերցումներ և ձայնագրություններ

Գրաբարյան ընթերցումներ 5 ասույթ և՛ գրաբար և՛ աշխարհաբար

4․Աշունը հնարավորություն է … ստեղծագործական աշխատանք:

Աշունը հնարավորություն է նոր աշխարհ կերտելու։ Աշունը,կարծես մի հեքիաթ լինի իր գույներով,բազմազանությամբ,հետաքրքիր եղանակով և հեքիաթային գեղեցկությամբ։ Աշունը միակ եղանակն է,որի ժամանակ մարդ զգում է,ինչ գեղեցիկ է կյանքը,ինչ հրաշք է բնությունը։ Իհարկե,մյուս եղանակներն էլ են այդպիսին,բայց աշունը ,կարծես քո հոգու մեջ լցնի այդ համբերությունը,ազատությունը,հանգստությունը։ Նայելով,թե ինչպես են տերևները խշխշում,ինչպես են ծառերը ճյուղերը ծովի ալիքների նման ալեկոծվում ,պատկերացնում ես,որ հայտնվել ես ինչ-որ հրաշք հեքիաթում,ինչ-որ անծանոթ,անսովոր աշխարհում,որտեղ բացակայում է մեր քաղաքների աղմուկը,բացակայում են մեր հոգսերը։ Մարդ խորանում է և մոռանում է,որ դա ընդամենը տարվա եղանակ է,որն տևելու է 3 ամիս,ոչ ավել։ Աշխարհում,տեսնում է,թե ինչպես են ճյուղերը ճոճորվում և խշխշում,կարծես երաժշտական կոմպոզիացիա լինի,որտեղ ամեն ինչ իմաստ ունի,ամեն ինչ գույն ունի և ամեն ինչ հերթականությամբ է գնում։ Զբոսնելով այդ աշխարհում,տեսնում ես ,թե ինչպես է կապուտակ գետակը խշշում,և նայելով վրան,կարող ես տեսնել երկնագույն ,պայծառ երկինքը։ Այո,աշունն իսկապես հրաշք է,հեքիաթային անուրջ է,որն մարդկանց ,այնպես է հիացնում,որ մարդիկ նույնիսկ կորցնում են իրենց մտքերը,իրենց հոգսերը և ընդամենը ցանկանում են շարունակել նայել,թե ինչպես է աշունն ներկում երկիրը։

Շեղանկյուն,ուղղանկյուն և քառակուսի

Շեղանկյունը այն զուգահեռագիծն է,որի կողմերը իրար հավասար են։

AB=BC=CD=AD

FE=EH=HG=FG

<F=<1

  1. <A+<B=180^0
  2. <A=<C,<B=<D
  3. Հատման կետում կիսվում են,BO=OD,OC=AO
  4. BD ուղղահայաց է AC

22.10

Թեմա՝ Ուղղանկյուն,շեղանկյուն,քառակուսի

Դասարանում

Screenshot_2021-10-21 erkr_8_atanasyan pdf

Վարժ․60

Վարժ․61

Վարժ․62

Վարժ․63

բ/ <C=<B=<D=<A=> <BCO=30^0

<BCO=<OBC=<OBA=<OCD=<ODC=<ODA=<OAB=30^0

Տանը

Screenshot_2021-10-21 erkr_8_atanasyan pdf(1)

Վարժ․64

Վարժ․65

Վարժ․66

Վարժ․67

Վերլուծություն

Վերլուծություն

Թարգմանչաց տոնի շրջանակներում մենք կարդացել ենք շատ հետաքրքիր գրաբար առակներ,ասույթթներ և թարգմանել ենք աշխարհաբար հայերենով։ Շատ հետաքրիքր նախագիծ էր։

Մենք կարդացել ենք վրեժի,երդման և բարկության մասին։ Բարկության դասում մենք սովորեցինք,որ պետք չէ ոչ մի դեպքում ջղայնանալ,ապտակել,նույնիսկ բարկանալ երեխաների,հատկապես մեր եղբայրների վրա։ Որովհետև այ նույն պահվածքը կարող է մեզ վերադառնալ։ Ես դա սխալ եմ համարում,որովհետև ես իհարկե բարկանում եմ իմ եղբոր վրա իր դասերի համար,բայց ի ներքուստ ես զգում եմ իմ սխալը հասկանում եմ ինչ եմ ես արել,և շտապում եմ ներողություն խնդրելուն։ Ես շատ եմ խղճում այն պահերը,երբ ես բարկացել եմ իմ եղբոր վրա։ Ի ներքուստ ես զգացել եմ իմ սխալը,հասկացել եմ ինչ հանցանք եմ արել ու խիղճս չի թողնում հանգիստ քնեմ։ Այս ասույթը շատ օրինակելի,շատ ազնիվ ու շատ ճշմարիտ էր,ես այդպես եմ համարում։

Մյուս ասույթում ասվում էր երդման մասին։ Երդվել ամեն դեպքում չի կարելի,դա նույնպես հանցագործություն է։Մենք սովորեցինք,որ հին ժամանակներում Աստծո երդումը դա անարժան,անշնորհք պահվածք էր։ Պետք չի երդվալ քո գլխի ու քո երկնքի անունով։ Որովհետև երկինքը դա Աստծո հենարանն է,իսկ քո գլխի անունով երդվելիս դու էլ չես կարող աճեցնել մազեր։

Ազատություն

 Մասնակիցներ`Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներՆպատակը`

1․Ինչ է ազատությունը

Ազատությունը դա անկախությունը,երբ մարդն կամ պետությունը կախված չեն,ինչ-որ գերտերությունից,չեն ղեկավարվում նրա կողմից։ Նույնը մարդու հետ է կատարվում։ Մարդ անկախ է ու ազատ է այն ժամանակ,երբ չի գտնվում ուշադրության տակ,ինքնուրույն է որոշում ինչ անել,ինչ չանել։ Նա է իր խնդիրները լուծում,ինքն է որոշում ,երբ անել,երբ չանել,ինչպես անել և այլն․․․

Մեր պետությունը ՝ՀՀ անկախացել է դեկտեմբերի 26՝ԽՍՀՄ-ի կազմալուծման արդյունքում։ Այն ստացել է լիովին անկախություն,երբ դուրս է եկել ուշադրության,կառավարման տակից։ Մեր պետությունը նշում է 30 ամյակը ազատության ու անկախության։ Մարդն ու պետությունը ինքնուրույն են որոշում իրենց քայլերը,իրենց չեն ղեկավարում,ներսի խնդիրների չեն խառնվում։ Սա է ազատությունը,երբ դու ոչ մեկից կախված չես։

2․Ազատություն տեսակները

Ինձ համար ազատությունը լինում է մեկ հատ,երբ մարդն իրեն զգում է անկախ,ազատ,ուշադրության տակ չի ընկնում։ Իհարկե ազատություն ունի ենթաճյուղեր,որոնցից են պետական,մարդկային տեսակները։ Այսպես քայլ առ քայլ,մարդն դառնում է ազատ,ապրելով անկա,ազատ,ինքնակամ պետությունում։ Ամեն մարդ իրեն չի զգում ինչպես բռնապետական պետությունում,ինչպես բռնական հասարակության մեջ։ Նա իրեն զգում է անկախ,ազատ,ինքնակամ,ինքնուրույն և այլն․․․։ Եվ բոլոր խնդիրները ինքն է կատարում,ամեն ինչ ինքն է որոշում,բայց իհարկե ուրիշներին չի կառավարում,ղեկավարում և այլն․․․։

3․Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին: 

Ազատություն

ՀՀ մեր ազատ,անկախ պետությունը օգոստոսի 23-ին,երբ գտնվում էր բռնապետական տերության տալ, այդ ժամանակ Գերագույն Խորհրդում ընդունում են ՀԽՍՀ-ի կազմալուծման և նոր պետության ձևավորման հռչակագիրը։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացում է անկախության հանրաքվե,որից 95 տոկոսը ընդունում է ՀՀ-ի անկախությունը։ Դեկտեմբերի 26-ին ՀՀ դառնում է անկախ,ազատ,ինքնակամ պետություն,երբ ԽՍՀՄ կազմալուծվում է։ Արդյունքն այն է,որ մենք ապրում ենք,ոչ թե բռնապետական,սոցիալիստական,կախված երկրում,այլ անկախ,ինքնակամ,ազատ և ինքնուրույն երկրում։ Մեր մարտիկները,որոնք շարունակում էին պայքարել մեր անկախության համար,որն ի վերջո հասավ իր նպատակին։ Իհարկե մեր հարևան պետությունները 1992 թվականից ուզում են մեր անկախությունը ավարտեն,կործանեն,բայց մենք պայքարում ենք մեր ազատության,մեր անկախության համար։ Դրա համար մենք պատերազմում պարտվեցինք,բայց հաղթեցինք,չթողնելով թշնամիներին տիրանալ մեզնով,ղեկավարել մեզնով դա է իսկական անկախությունը։ 1991 թվականին ստացանք անկախությունը,իսկ հարևանները մեր չցանկանալով,չտենչալով մեր անկախությանը պատրաստվում էին վերջ տալ անկախությանը,բայց չստացվեց,ոչ 1992 թվականի պատերազմին,ոչ էլ 2020 թվականին։ Մենք բոլորս հերոսներն ենք,որովհետև բոլորս պայքարում ենք մեր անկախության դեմ,չենք թողնում,որ ինչ-որ մարդիկ տիրանան մեզնով։

Արդյունքում`

Սովորողները պատրաստում են ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր, գրում են պատումներ:

Գրաբարի օրեր՝մաս 4

Դարձեալ լուարուք զի ասացաւ առաջնոցն. Մի՛ երդնուցուս սուտ, բայց հատուսցես Տեառն զերդմունս քո:

Դարձյալ լսել եք,ինչ են ասել առաջներում։ Սուտ երդում մի տվեք,բայց կհատուցես քո Տիրոջը քո երդման փոխարեն։

Այլ ես ասեմ ձեզ. Ամենեւին մի՛ երդնուլ, մի՛ յերկինս` զի աթոռ է Աստուծոյ:

Իսկ ես ասեմ Ձեզ։ Ընդհանրապես մի երդվեք,երկինքը մի հիշիր,որովհետև այն Աստծո աթոռն է։

եւ մի՛ յերկիրզի պատուանդան է ոտից նորա, եւ մի՛ յԵրուսաղէմ զի քաղաք է մեծի Արքայի:

Ոչ էլ երկրի անունով,որովհետև այն Աստծո ոտքի հենարանն է,և մի երդվիր Երուսաղեմով,այն մեծ արքայի քաղաքն է։

եւ մի՛ ի գլուխ քո երդնուցուս, զի ոչ կարես մազ մի սպիտակ առնել կամ թուխ:

Եվ մի երդվիր քո գլխով,քանի որ դու չես կարող ոչ սև,ոչ սպիտակ մազ չես կարող աճեցնել։

Այլ եղիցի ձեր բան` Այոն այո, եւ, Ոչն ոչ. զի աւելին քան զայն ի չարէն է:

Ձեր խոսքը պիտի լինի, այոն՝այո,ոչն՝ոչ,ավելի ասես,ձայն հանես,դա չարիք է։

Խնդիրների լուծում առաջին աստիճանի

Հոկտեմբերի 20

Թեմա՝ Խնդիրների լուծում առաջին աստիճանի հավասարումների օգնությամբ

Դասարանում

Առաջադրանքներ հեևյալ խնդրագրքից՝ 79-85,ա)-համարները,էջ 45

Վարժ․79

ա/

+{ x+y=10

+{ x-y=4

2x=14

x=7

x+y=10

7+y=10

y=10-7=3

բ/

-{ x+y=21

-{ x-y=9

2x=219=12

x=6

ստուգում՝

x+y=21

y=21-6=15

x-y=9

6-15= -9

(6;15)

Վարժ․80

ա/

-{ y=x+6

-{ y+x=40

x+x+6=40

2x+6=40

2x=40-6

2x=34

x=17

y+x=40

y+17=40

y=23

(17,23)

բ/

+{ x=y-15

+{ x+y=23

y+y+15=23

2y=23-15

2y=8

y=4

x+y=23

x=23-y=23-4

x=19

ստուգում՝

x=y-15

x=4

y=19

19-4=15

(4;19)

Վարժ․81

ա/

{ 4x+4y=44

{ y=2x

4x+2*(2*x)=44

4x+4x=44

8x=44

x=44/8=5,5

y=x*2

y=11

(5,5;11)

բ/

{ x=y:3

{ 2x+y=42

ձևակերպումը պետք է փոխվի այսպես․

Ասվում է եթե թվերից մեկը,այլ պետք է լինի երկրորդ թիվը,այսինքն y

{ x=y/3

{ x+2y=42

3y=42+3

3y=45

y=15

x+2y=42

x+30=42

x=42-30

x=12

Վարժ․82

{ y=x+7

{ 2x+6y=31

2x+6*(x+7)=31

2x+6x+42=31

8x=31-42

8x= -11

x= -1,4

y= -1,4+7= 5,6

(-1,4;5,6)

բ/

{ x=y-10

{ y/3+x=70

y=70-10

y=60

y/3+x=70

60/3+x=70

20+x=70

x=70-20

x=50

x=y-10=60-10

20+50=70

(50;60)

Վարժ․ 83

{ 2x-1=y

{ 2y-7=x

2*(2x-1)-7=x

4x-2-7=x

3x=9

x=3

y=6-1

y=5

բ/

{ 4x=y+6

{ 3y=x-1,5

y=4x-6

3y=12x-18

12x-18=x-1,5

11x-18= -1,5

11x=18-1,5

11x=16,5

x= 1,5

4x=y+6

6=y+6

y=6-6=0

(6;0)

Վարժ․84

ա/

x- գյուղամիջոց

y- մայրուղի

{ x=y-5

{ x+y=61

y-5+y=61

2y=66

y=33

x=33-5

x=28

(28;33)

բ/

x- հողածածկ

y- ասֆալտապատ

-{ x=y+18

-{ x+y=66

2y+18=66

2y=66-18

2y=48

y=24

x=24+18=42

42+24=66

(42;24)

Վարժ․85

{ y=x-30

{ 5x=8y

5x=8*(x-30)

5x=8x-240

-3x= -240

3x= 240

x=80

y=80-30

y=50

(80;50)

Olivia’s story

October 18-22

English in Mind, pages 16,17

Olivia’ s Story

English in mind page 16

Olivia was sitting at her desk,writing a story. It was about a far away planet, XRO17. Lots of people were living on the planet and there wasn’t enough space for everyone, so the President of XRO17 sent five spaceships to find out more about the Earth. As they were getting near the Earth, four of the spaceships caught fire. Only one of them got to the Earth and landed safely.

In it was

He came down from the spaceship and saw the planet Earth․

He did not see the people because the streets were empty and there was silence. He realized that something had happened. As he passed a small corner, he saw people in masks. Of course, people were surprised to see him, but eventually they got along. After having a warm dialogue with each other, people said that there is a deadly virus in the world that kills the elderly. They are protected from dying. The alien realized that he had to leave the earth, because that virus infects other aliens as well. He thought that in order to be safe he should leave the country, and inform the president that it is more dangerous in that country than in their country. When he reached their planet, he told them all. They decided to wait until the inhabitants of the planet Earth recovered, the deadly virus was over, they could arrive the earth, and live with humans.

exercise e

  1. I was writing an email. The phone rang.
  2. Harry was runing to school. He felt and hurt his leg.
  3. Alex and Sue were playing tennis. Lucy arrived.
  4. Antonio was having breakfast. He had a great idea.

exercise c

Արդյունք։

Ուղղանկյուն,քառակուսի սեղան

19.10-20.10

Թեմա՝ Ուղղանկյուն,շեղանկյուն,քառակուսի

Դասարանում

Առաջադրանքներ հետևյալ խնդրագրքից՝ 51-55,էջ 18:

Screenshot_2021-10-19 erkr_8_atanasyan pdf

Ուղղանկյուն սեղան

Ուղղանկյան անկյունագծերի հատման կետում,կիսվում են,ուստի բոլորն իրար հավասար են։ Գծապատկերում երևում է․

Վարժ․51

Վարժ․52

Վարժ․53

Վարժ․54

Վարժ․55

ա)

բ)

Տանը

Screenshot_2021-10-19 erkr_8_atanasyan pdf(1)

Վարժ․56

Վարժ․57

Վարժ․58

BO=OD

BD-ն ABCD-ի անկյունագիծն է,

AC-ն ABCD-ի անկյունագիծն է ,սրանից հետևում է,որ ըստ ուղղանկյան հատկության,երբ անկյունագծերը հատման կետում կիսվում են և հավասար են,ուստի AO=AC/2, և BO=BD/2

Քանի,որ BD=AC,ուստի 2AO=2BO=BD,ուրեմն AO=BD/2

Վարժ․59

Համեմատություն դիագրամներով մաս 2

Ես հաշվեցի Ավագ Դպրոցի սովորողների քանակը ըստ դասարանների և կազմեցի հետաքրքիր դիագրամ։

Դիագրամում պատկերել եմ,թե ամեն դասարանում քանի հոգի է սովորում տոկոսներով։

9 դասարանի սովորողների քանակը ըստ դասարանների

10 դասարանի սովորողների քանակը ընդհանուր — 128

11 դասարանի սովորողների քանակը ըստ դասարանների

12 դասարանի սովորողների քանակը ըստ դասարանների

Նաև,որպես հավելյալ կազմել եմ դիագրամ 2012-ից մինչև 2021 թվականի սովորողներ-շրջանավարտների քանակը ըստ տարվա․

Մեր դպրոցն ընդհանուր 2012 թվականից մինչև այսօր ավարտել է 680 աշակերտ

Համեմատություն դիագրամներով

Դիագրամներով կազմել եմ Միջին դպրոցում 6-8 դասարանների սովորողները քանակները ըստ խմբերի։

Առաջին դիագրամ

6 դասարանի սովորողները քանակը ըստ դասարանների

Երկրորդ դիագրամ

7 դասարանի սովորողմների քանակը ըստ դասարանների

Երրորդ դիագրամ

8 դասարանի սովորողների քանակը ըստ դասարանների

Հայ պատմագիտություն

Պատմագիտությունը նախապես կրել է նկարագրական բնույթ: XIX դարից սկսվել է սոցիալ-տնտեսական հարցերի ուսումնասիրությունը, և պատմագիտությունը դարձել է հասարակության կյանքը հետազոտող գիտություն: Նրա գլխավոր խնդիրներից է հասարակության ստույգ պատմության ուսումնասիրությունը՝ իր հաջորդականության մեջ:

Սիեմոն Ա Երևանցի /1710-1780 թվ․/

Պատմագիտությունը հենվում է հասարակության զարգացման ընթացքն արտացոլող անցյալի ու ներկայի փաստերի վրա. դրանց հավաքումը, համակարգումը, համադրումը և վերլուծությունը պատմագիտության հիմքն է: Դեռևս Հին Արևելքի և անտիկ աշխարհի պատմաբանները պատմական իրադարձությունները նկարագրելիս հիմնականում պահպանել են ժամանակագրական հաջորդականությունը: Այդ հանգամանքը խիստ կարևորել է նաև Մովսես Խորենացին (V դար):Պատմական գիտության ձևավորմանն էականորեն նպաստել են անտիկ պատմիչներ Հերոդոտոսի, Թուկիդիտեսի, Պոլիբիոսի, Տակիտոսի, Պլուտարքոսի, Ապիանոսի և ուրիշների աշխատությունները, որոնք պատմական դեպքերի ու փաստերի քննական ուսումնասիրության առաջին փորձերն են:

Գարագաշյան Անտոն /1818-1903 թվ․/

Ժամանակակից պատմագիտությունն առանձին բաժինների ու ճյուղերի, օժանդակ և հատուկ պատմական գիտակարգերի ու գիտությունների հանրագումար է: Դրանցից են աղբյուրագիտությունը, հնագրությունը, հնագրագիտությունը, դիվանագիտությունը, դրամագիտությունը, ժամանակագրությունը, կնքագիտությունը, տարեգրությունը, վարքագրությունը, վիմագրությունը և այլն: Պատմագիտության անխզելի մաս են կազմում հատուկ պատմական գիտություններ հնագիտությունը, ազգագրությունը և պատմական աշխարհագրությունը: Պատմագիտության պատմությամբ զբաղվում է պատմագրությունը, որը նաև որոշակի թեմայի կամ պատմաշրջանի վերաբերող պատմագիտական հետազոտությունների ամբողջություն է:Հայ պատմագիտության պատմությունն սկզբնավորվել է V դարում՝ Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Կորյունի, Եղիշեի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու երկերով:VI–VIII դարերի գործերից արժեքավոր են Սեբեոսի «Պատմությունը», Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի», Ղևոնդի «Պատմությունը» և այլ երկեր:Հայ պատմագրությունը նոր վերելք է ապրել IX դարի վերջից. շարունակվել են հատկապես Մովսես Խորենացու ավանդույթները: Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսը դատապարտել է կենտրոնախույս ուժերին և պաշտպանել միասնական պետության պահպանման անհրաժեշտությունը: Թովմա Արծրունին և նրա պատմությունը շարունակող Անանուն պատմիչը գրել են Արծրունիների և Վասպուրականի, Մովսես Դրասխուրանցին՝ Արցախի և Ուտիքի պատմությունները:

Գաթըրճյան Հովսեփ /1820-1882 թվ․/

Բագրատունյաց թագավորության հզորացման ժամանակաշրջանում (X դարի կես – XI դարի 1-ին քառորդ) հայ պատմագիրներն անդրադարձել են նաև հարևան երկրների պատմությանը՝ ստեղծելով «տիեզերական» պատմություններ: Պատմագրության այս ուղղության ներկայացուցիչները Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ, X դարի I կես – XI դարի II կես) և Վարդան Արևելցին (XIII դար) են: Արիստակես Լաստիվերցին (XI դար) իր «Պատմությունը» գրել է սելջուկ-թյուրքերի ավերիչ արշավանքների ժամանակ: XII դարում տարածվել է ժամանակագրության ժանրը (Մատթեոս Ուռհայեցու, Սամվել Անեցու, Մխիթար Անեցու և ուրիշների երկերը): XII դարի վերջին և XIII դարի սկզբին պատմագրության մեջ ձևավորվել է նոր դպրոց, որի հիմնադիր Վանական Վարդապետի «Պատմությունը» (չի պահպանվել) մեծ ազդեցություն է թողել նրա հաջորդների՝ Կիրակոս Գանձակեցու, Վարդան Արևելցու, Գրիգոր Ակներցու երկերի վրա: Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» գործը շարադրված է վավերագրական աղբյուրների հմուտ օգտագործմամբ: Կիլիկյան Հայաստանի պատմագրության ակնառու ներկայացուցիչներից են Սմբատ Սպարապետը (XIII դար) և Հեթում պատմիչը (XIII–XIV դարեր): Վերջինիս «Պատմություն թաթարաց» երկը (տրված է Ասիայի 14 երկրների պատմաաշխարհագրական նկարագրությունը) միջնադարյան Եվրոպայում օգտագործվել է որպես արևելյան երկրների աշխարհագրության, տնտեսական և քաղաքական կյանքի տեղեկատու:XIV–XVI դարերի պատմագրությունը ներկայացված է հիմնականում մանր ժամանակագրություններով (բացառությամբ Թովմա Մեծոփեցու «Պատմություն Լանկ-Թամուրա և հաջորդաց յուրոց» երկի):XVII–XVIII դարերի պատմագիրներ են Գրիգոր Դարանաղցին, Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Քանաքեռցին, Զաքարիա Ագուլեցին, Աբրահամ Գ Կրետացին, Խաչատուր Ջուղայեցին, Սիմեոն Ա Երևանցին, Երեմիա Քյոմուրճյանը, Ստեփանոս Շահումյանը, Եսայի Հասան-Ջալալյանը, Աբրահամ Երևանցին:

Եզյան /Եզով/ Կարապետ /1835-1905 թվ․/

XIX դարի հայ պատմագրությանը բնորոշ են նաև օրագրությունը և ուղեգրությունը: 1874–76 թթ-ին հրատարակվել է Միքայել Չամչյանի «Պատմություն Հայոց…» եռահատոր աշխատությունը: Արժեքավոր են նաև Ղուկաս Ինճիճյանի, Հովսեփ Գաթըրճյանի և Մխիթարյան մյուս միաբանների պատմական երկերը:XIX դարի հայ պատմագրության զարգացման մեջ մեծ դեր են ունեցել Մկրտիչ Էմինը, Մսեր Մսերյանը, Քերովբե Պատկանյանը, Կարապետ Եզյանը: Մեծարժեք աշխատություններ է գրել Ղևոնդ Ալիշանը:

Երիցյան Ալեքսանդր /1841-1902 թվ․/

Այնուհետև հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը շարադրել են Ստեփան Պալասանյանը, Անտոն Գարագաշյանը, Լեոն (Առաքել Բաբախանյան): Հայ եկեղեցու պատմությանն են վերաբերում Մաղաքիա Օրմանյանի, Ալեքսանդր Երիցյանի, գյուղացիության կենցաղի բարքերին՝ Սողոմոն Եղիազարովի աշխատությունները: Նիկողայոս Ադոնցը «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» երկում առաջինն է քննել նախարարական Հայաստանի հասարակական կարգը:1920–30-ական թվականներին հայ ժողովրդի ծագումնաբանության հարցերը քննելիս հեղինակները տուրք են տվել գաղթերի տեսությանը: 1950-ական թվականներին գիտնականները (Սուրեն Երեմյան, Իգոր Դյակոնով) հայ ժողովրդի ծագումը դիտել են որպես տևական և բարդ գործընթաց: 1980-ական թվականներին մի շարք ուսումնասիրողներ (Թամազ Գամկրելիձե, Վյաչեսլավ Իվանով) հիմնավորել են, որ հնդեվրոպական հանրության նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն ու հարակից շրջաններն են:1930–40-ական թվականներին Հակոբ Մանանդյանը, Խաչիկ Սամուելյանը և ուրիշներ մերժել են Հայաստանում ստրկատիրական հասարակակարգի առկայությունը: Հետագա ուսումնասիրողների (Ս. Երեմյան, Գագիկ Սարգսյան) կարծիքով՝ Հայաստանում եղել է ստրկատիրական հասարակարգ. բացահայտել են դրա առանձնահատկությունները և հելլենիստական բնույթը: Լուսաբանվել է հայկական առաջին պետական կազմավորումների պատմությունը (Հ. Մանանդյան, Անահիտ Փերիխանյան, Գ. Սարգսյան, Գևորգ Տիրացյան, Սիմոն Կրկյաշարյան, Հրանտ Արմեն, Ռուբեն Մանասերյան):Ուսումնասիրվել են ավատատիրական տնտեսության հիմնական գծերը, քաղաքների, առևտրի և արհեստների դերը, գյուղական համայնքը, հողատիրության ձևերը և այլն (Բաբկեն Առաքելյան, Բաբկեն Հարությունյան, Լևոն Բաբայան և ուրիշներ): Պավլիկյան և Թոնդրակյան շարժումների պատմությանն են վերաբերում Աշոտ Հովհաննիսյանի, Հրաչ Բարթիկյանի աշխատությունները: Մի շարք ուսումնասիրողներ (Թադևոս Ավդալբեկյան, Հակոբ Անասյան, Մանվել Զուլալյան, Հարություն Քյուրդյան, Բագրատ Ուլուբաբյան, Արամ Տեր-Ղևոնդյան և ուրիշներ) հետազոտել են Հայաստանում արաբական, սելջուկյան, մոնղոլական տիրապետության ժամանկաշրջանի, XV–XVIII դարերի, XVIII դարի առանձին իշխանությունների, Հայոց Արևելից կողմանց ազատագրական պայքարի պատմությունը: Հայաստանի հին և միջնադարյան մշակույթին վերաբերող ուսումնասիրություններում ցույց են տրված հայ փիլիսոփայության, գրականության, ճարտարապետության նվաճումները V–VII դարերում (Կամիլլա Տրևեր, «Հին Հայաստանի մշակույթի պատմության ուրվագծեր», 1953 թ., ռուսերեն, Բ. Առաքելյան, «Ակնարկներ Հին Հայաստանի արվեստի պատմության», 1976 թ.):Հայաստանի նոր պատմության առանցքային խնդիրները եղել են հայ-ռուսական հարաբերությունները (Ա. Հովհաննիսյան, Աշոտ Աբրահամյան, Վալտեր Դիլոյան և ուրիշներ):

XVIII դարի 2-րդ կեսի ազատագրական շարժումը և հայ-ռուսական հարաբերություններն ուսումնասիրել է Աբգար Հովհաննիսյանը («Հովսեփ Էմին», 1945 թ., ռուսերեն, «Անդրկովկասի միացումը Ռուսաստանին և միջազգային հարաբերությունները XIX դարասկզբին», 1958 թ., ռուսերեն): Արևելյան Հայաստանի հասարակական-տնտեսական հարաբերություններին են նվիրված Մկրտիչ Ներսիսյանի, Վարդան Պարսամյանի, Ծատուր Աղայանի, Գալուստ Գալոյանի, Զավեն Գրիգորյանի, Վահան Ռշտունու, Թադևոս Հակոբյանի աշխատությունները:XIX դարի 2-րդ կեսի հայ հասարակական հոսանքները լուսաբանել են Վ. Ռշտունին, Ազատ Համբարյանը և ուրիշներ, իսկ Հայաստանում մարքսիզմի տարածման, նարոդնիկական և առաջին բանվորական սոցիալ-դեմոկրատական խմբակների ու կազմակերպությունների գործունեության հարցերը՝ Մ. Ներսիսյանը, Խիկար Բարսեղյանը և ուրիշներ:Հետազոտվել են հայ ժողովրդի ազատագրական պայքարի հիմնական փուլերը (Մ. Ներսիսյան, Երվանդ Սարգսյան, Ա. Համբարյան և ուրիշներ), Արևմտյան Հայաստանի նահանգների պատմական ժողովրդագրությունը, ագրարային հարաբերությունների զարգացման առանձնահատկությունները, հայ բնակչության իրավական ու քաղաքական դրությունը, Հայկական հարցի նկատմամբ եվրոպական տերությունների և հայ հասարակայնության վերաբերմունքը (Աշոտ Մելքոնյան, Ջոն Կիրակոսյան, Արման Կիրակոսյան, Ծ. Աղայան): Ուսումնասիրվել են Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) ու Կովկասյան ռազմաճակատի մարտական գործողությունների ընթացքը և հայ կամավորական ջոկատների մասնակցությունը (Աշոտ Հարությունյան), Հայաստանի ընդհանուր իրավիճակի խնդիրները (Ե. Սարգսյան, Մակիչ Արզումանյան և ուրիշներ), 1920 թ-ին Հայաստանի տարածքային բաժանման հարցերը (Լենդրուշ Խուրշուդյան):Մեծ եղեռնի՝ հայ ժողովրդի ողբերգության նկատմամբ եվրոպական տերությունների և միջազգային հանրության վերաբերմունքի հարցերին անդրադարձել են Մ. Ներսիսյանը, Մ. Արզումանյանը, Ջ. Կիրակոսյանը, Արամայիս Մնացականյանը, Ռուբեն Սահակյանը, Վարդգես Միքայելյանը, Ա. Կիրակոսյանը, Վահագն Տատրյանը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Արտեմ Օհանջանյանը և ուրիշներ: 1966 թ-ին Մ. Ներսիսյանի խմբագրությամբ լույս է տեսել «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի ժողովածուն (ռուսերեն, 2-րդ լրացված հրատարակությունը, 1982 թ-ին, 1991 թ.՝ հայերեն):1950-ական թվականներից հրատարակվել են աշխատություններ՝ նվիրված հայկական գաղթավայրերի պատմությանը (Վլադիմիր Բարխուդարյան, Վ. Միքայելյան, Ա. Աբրահամյան, Վահան Բայբուրդյան, Պողոս-Լևոն Զեքիյան և ուրիշներ):

Երեմյան Սուրեն -1908-1992 թվ․/

Խորհրդային պատմագիտության մեջ կարևոր են Հայաստանում խորհրդային իշխանության համար պայքարի և հեղափոխական շարժման խնդիրները (Ա. Հովհաննիսյան, Արտաշես Կարինյան, 1950-ական թվականներից՝ Գևորգ Ղարիբջանյան, Ծ. Աղայան, Գ. Գալոյան և ուրիշներ), հայերի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939–45 թթ., Ա. Մնացականյան, Տիգրան Դրամբյան, Կլիմենտ Հարությունյան, Սեգվարդ Խարմանդարյան և ուրիշներ):Մշակույթի պատմությունը ներկայացված է Խորհրդային Հայաստանում մշակութային հեղափոխության (Կոստանդին Խուդավերդյան), հայ խորհրդային մտավորականության ձևավորման (Ալեքսանդր Գրիգորյանց), գիտության, լուսավորության, մամուլի (Լյուդվիգ Ղարիբջանյան, Հարություն Ֆելեքյան և ուրիշներ), մշակութային կապերի (Ա. Շահինյան, Կ. Խուդավերդյան) վերաբերյալ աշխատություններով:

Ներսիսյան Մկրտիչ /1910-1999 թվ,/

Որոշակի աշխատանք է կատարվել ժամանակակից Սփյուռքի սոցիալ-տնտեսական ու հասարակական կյանքի, Սփյուռքում հայկական կազմակերպությունների, հայրենադարձության պատմության ուսումնասիրության ուղղությամբ (Լ. Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Հովիկ Մելիքսեթյան, Կարլեն Դալլաքյան, Էդուարդ Մելքոնյան և ուրիշներ): Վրացագիտական մի շարք աշխատությունների հեղինակ է Պարույր Մուրադյանը:Հայ պատմաբանները (Մ. Զուլալյան, Ե. Սարգսյան, Ռ. Սահակյան) բացահայտել են թուրքական արդի պատմագրության՝ հայոց պատմության նենգափոխումները: Ստեղծվել են ընդհանրացնող աշխատություններ՝ «Հայ ժողովրդի պատմություն» (բուհական դասագիրք, 4 հատորով, 1963–70 թթ.), «Հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (1972 թ.), «Հայ ժողովրդի պատմություն» (8 հատոր, 1967–84 թթ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1986 թ.):1980-ական թվականների վերջերից պատմաբանների ուշադրության կենտրոնում Ղարաբաղի հիմնահարցն է: Ուսումնասիրվել են երկրամասի անցյալի իրադարձությունները, Խորհրդային Ադրբեջանի կազմում նրա տնտեսական, իրավաքաղաքական վիճակը, անկախության հասնելու դիվանագիտական պայքարի ընթացքը և այլն (Բ. Ուլուբաբյան, Յուրի Բարսեղով, Ռոնալդ Սյունի և ուրիշներ):Խորհրդային կարգերի փլուզումից հետո հայ պատմագրության առաջ ծառացել է հայոց պատմական ժառանգությունը համակողմանի արժևորելու՝ պատմական իրականությունը ճշմարտացի ներկայացնող գիտական աշխատություններ ստեղծելու խնդիրը:

Առաքելյան Բաբկեն /1912-2004 թվ․/

Պարզաբանվել են բարդ ու խճողված իրադարձություններով հարուստ 1917–23 թթ-ի Հայաստանի ներքին կացության և արտաքին քաղաքական իրավիճակի հիմնախնդիրները (Գ. Գալոյան, Հ. Սիմոնյան, Հրանտ Ավետիսյան, Արամ Սիմոնյան, Էդիկ Զոհրաբյան, Վ. Միքայելյան և ուրիշներ): Հրատարակվել են Լեռնային Ղարաբաղի և ՀՀ փաստաթղթերի ու օրենքների ժողովածուները (Վ. Միքայելյան, Գ. Գալոյան, Վլադիմիր Ղազախեցյան և ուրիշներ):Ջավախքի պատմության վերաբերյալ արժեքավոր աշխատություններ է գրել Ա. Մելքոնյանը («Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին», 2003 թ., և այլն):

Գրիգոր Տաթևացի

«Գրիգոր Տաթևացի»

Աստվածաբան, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, րաբունապետ Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից է, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից: Գրիգոր Տաթևացուն ժամանակակիցները մեծարել են Եռամեծ վարդապետ, Երկրորդ Լուսավորիչ հայոց և աստվածաբան, Սյուն և ախոյան Հայ եկեղեցու, Վարժապետ ամենայն հայոց և այլ պատվանուններով: 

Գրիգոր Տաթևացին (աշխարհական անունը՝ Խութլուշահ) սովորել է Տաթևի վանքում, աշակերտել մեծ աստվածաբան և իմաստասեր Հովհան Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակունիսի բարձրագույն դպրոցները, վարել փիլիսոփայության, աստվածաբանության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ: Դասախոսել է Մեծոփավանքի  և Սաղմոսավանքի դպրոցներում:

Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների (միարարներ) դեմ՝ պաշտպանելով Հայ եկեղեցու ինքնուրույնությունը: Տաթևացին 1390 թ-ին հաստատվել է Տաթևում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակել իր գիտամանկավարժական գործունեությունը: Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն: Տաթևացու 300-ից ավելի աշակերտները նշանակալի դեր են խաղացել հայ հոգևոր-եկեղեցական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում: Իր մանկավարժական հայացքները Տաթևացին ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատության մեջ, որը բացառիկ երևույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:Տաթևացին գրել է նաև մեկնություններ, լուծմունքներ, քարոզներ, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ:

Առավել կարևոր են «Գիրք հարցմանց» ու «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված ոչ միայն ժամանակի գիտության և կյանքի ամենաբազմազան խնդիրներին վերաբերող տեղեկություններ, այլև հայ դավանաբանական մտքի դարավոր ձեռքբերումները: Իր տեսակի մեջ բացառիկ է նաև «Քարոզգիրքը»՝ «Ձմեռան» և «Ամառան» հատորներով, որը եղել է քարոզխոսության, հռետորական արվեստի դասագիրք, որտեղ կարևորվել է քարոզը:Տաթևացին փիլիսոփայության մեջ պաշտպանել է երկակի աստվածային էությունների և բնության ճանաչման ճշմարտության սկզբունքը, սահմանազատել հավատի ու գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները: Նրա կարծիքով՝ Աստծու ստեղծած 4 տարրերը՝ հուրը, օդը, ջուրը և հողը, հավերժ են: Որոշ գոյերի ոչնչացումն ուրիշ գոյերի առաջացման սկիզբն է, իսկ տարրերը հավերժ են այս շրջապտույտի մեջ: Հասարակական ներդաշնակության խախտման հիմնական պատճառը համարել է աղանդավորական շարժումները և իշխող դասերի ագահությունը: Ըստ նրա՝ միապետը կամ իշխանը իրավունք չունի և չի կարող լուծել համաժողովրդական նշանակության հարցեր՝ առանց ժողովրդի մեծամասնության ընդհանուր համաձայնության:

Տաթևացին նաև մանրանկարիչ էր ու երաժիշտ: Պահպանվել է 1297 թ-ին գրված մի Ավետարան (Մատենադարան, ձեռագիր դ 7482), որը 1378 թ-ին նկարազարդել է Տաթևացին: Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնում է Մեծ պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը:

Գրաբարի օրեր՝մաս 3

Ուսուցում Վրէժի մասին

1․Լուարուք զի ասացաւ. Ակն ընդ ական եւ ատամն ընդ ատաման:

Լսե՛ք,նա ասաց,աչքն աչքին դեմ,ատամի դեմ ատամին։

2Այլ ես ասեմ ձեզ. Մի՛ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո, դարձո նմա եւ զմեւսն:

Ուրիշ բան ասեմ Ձեզ․Մի եղիր չարին հակառակ,բայց երբ,որ նա քեզ ապտակի աջ այտիդ,մյուս այտդ մոտեցրու։

3․Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո` թող ի նա եւ զբաճկոն քո:

Եվ,ով կկամենա դատի տալ քեզ և վերցնի քո հագուստը,տուր նրան քո բաճկոնը։

4․Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի` երթ ընդ նմա եւ երկուս:

Եվ,ով քեզ կստիպի անցնել մղոն,անցիր երկու։

5․Որում խնդրէ ի քէն. եւ որ կամի փոխ առնուլ ի քէն մի՛ դարձուցաներ զերեսս:

Տուր խնդրողին քեզնից,բայց քեզնից պարտք վերցնողից մի խուսափիր։

Մխիթար Հերացի

Պատանեկան տարիքում Մխիթարը հաստատվել է Կիլիկյան Հայաստանում, որտեղ ստացել է մասնագիտական հիմնարար կրթություն: Այնուհետև Սիսում և Հռոմկլայում կաթողիկոսներ Ներսես Շնորհալու, ապա Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ ծավալել է բժշկի ու գիտնականի իր գործունեությունը: XII դարի 60-ական թվականներին Մխիթար Հերացին արդեն մեծ հռչակ է վայելել, շրջել է երկրից երկիր, ուսումնասիրել բժշկության հայր Հիպոկրատի, արևելքի մեծանուն բժշկապետ Ավիցեննայի աշխատությունները, ճանաչել տարատեսակ բույսերի բուժիչ հատկությունները, դրանք փորձարկել տարբեր հիվանդությունների ժամանակ:

XII դարի 80-ական թվականներին Մխիթար Հերացին ձեռնամուխ է եղել «Ջերմանց մխիթարություն» (հրատարակվել է 1832 թ-ին) գրքի շարադրմանը: Նա գիրքն այդպես է անվանել, որպեսզի այն մխիթարի բժշկին՝ ուսմամբ, իսկ հիվանդին՝ առողջությամբ: Աշխատության մեջ նա անդրադարձել է Դաշտային Կիլիկիայի ճահճոտ վայրերում լայնորեն տարածված տենդային հիվանդությունների դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության, կանխարգելման և բուժման հարցերին: Հերացին տենդային հիվանդությունները բաժանել է 3 խմբի՝ «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ անող»:

Հետաքրքիր է նրա տեսությունը հատկապես «բորբոսային» տենդի մասին, ըստ որի` այդ տենդը վարակիչ է, իսկ նրա պատճառը մարդու արյան և մյուս հեղուկների մեջ գոյացող «բորբոսն» է, որը, կուտակվելով որևէ օրգանում, առաջ է բերում այս կամ այն հիվանդությունը: Ժամանակակից պատկերացումներով` դա վարակական շարժընթացի դիպուկ նկարագրություն է, ինչը Հերացին տվել է մանրէների հայտնագործումից շատ առաջ:«Բորբոսային» տենդերի խմբում Մխիթար Հերացին նկարագրել է դողէրոցքը, տիֆային և արյունավարակական հիվանդությունները, ժանտախտը, բնական ծաղիկը, կարմրուկը, տիֆը: 

Իսկ տենդային հիվանդությունների Մխիթար Հերացու դասակարգումը հենվում էր ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության, հիվանդի մանրակրկիտ հետազոտման վրա:Հերացին մշակել է բուժման համալիր մի համակարգ, որը հիմնված էր դեղաբուժության (հատկապես՝ բուսաբուժության), սննդաբուժության և ֆիզիկական եղանակների վրա: Նա լուրջ ուշադրություն է դարձրել նաև հոգեբուժման (պսիխոթերապիա) եղանակներին, ներշնչմանը՝ այդ նպատակով օգտագործելով նաև երաժշտությունը:Բժշկապետի «Ջերմանց մխիթարությունը» երկար դարեր լավագույն ձեռնարկ-դասագիրքն է եղել հայ բժիշկների և բժշկություն սովորողների համար: Հերացին մեծ աշխատանք է կատարել նաև հայ բժշկական տերմինների ստեղծման ուղղությամբ, որոնց մի մասը ցայսօր գործածվում է:1908-ին «Ջերմանց մխիթարությունը» գերմաներեն է թարգմանել Էռնեստ Զայդելը: Այնուհետև երկը թարգմանվել է մի շարք այլ լեզուներով և հայտնի դարձել եվրոպական գիտությանը:Մխիթար Հերացու անունով կոչվել են փողոցներ Երևանում ու Վանաձորում, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանը:ՀՀ-ում սահմանվել է Մխիթար Հերացու մեդալ:

Մխիթար Գոշ

Իմ առաջին հետազոտական աշխատանքը։ Գրել եմ Մխիթար Գոշի մասին։

Մխիթար Գոշը միջնադարյան հումանիզմի խոշոր ներկայացուցիչներից է, գիտնական, օրենսգիր, դավանաբան, մատենագիր, առակագիր: Գոշի «Գիրք Դատաստանի» երկը իրավունքի բացառիկ հուշարձան է հայ իրականության մեջ, իսկ առակների ժողովածուն՝ առաջին արձակ գեղարվեստական ստեղծագործությունը հայ գրականության մեջ: 

Մխիթար Գոշը սովորել է ծննդավայրում: Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ժամանակի առաջադեմ այլ գիտնականների: Ստացել է վարդապետի կոչում: Այնուհետև մեկնել է Կիլիկյան Հայաստան, աշակերտել Սև լեռան վանքերի համբավավոր վարդապետներին, վերստին արժանացել վարդապետի կոչման: Վերադառնալով Հայաստան՝ հիմնել է մի շարք դպրոցներ, ի վերջո հաստատվել է Գետիկ վանքում: Որոշ ժամանակ անց վանքը և շրջակա գյուղերը երկրաշարժից ավերվել են: 1191 թ-ին Գոշը, Զաքարյան իշխանների օժանդակությամբ, Գետիկից ոչ հեռու կառուցել է Նոր Գետիկ վանքը և մինչև կյանքի վերջը գործել այնտեղ: Նրա իմաստնության համբավն այնքան է տարածվել, որ շատերը (նույնիսկ վարդապետներ) անգամ հեռավոր վայրերից եկել են նրան աշակերտելու: 

Մխիթար Գոշը մեծ հեղինակություն է վայելել քաղաքական և պետական գործիչների շրջանում, մասնակցել է 1205 թ-ի Լոռեի և 1207 թ-ի Անիի եկեղեցական ժողովներին, եղել է Զաքարե Բ Մեծի խոստովանահայրն ու խորհրդատուն: Ժամանակակիցներն ու հետագա սերունդները նրան մեծարել են Այր իմաստուն և հեզ, Մեծ վարդապետ, Աշխարհալույս և այլ պատվանուններով:Մխիթար Գոշի գրչին են պատկանում մատենագրության տարբեր ճյուղերի վերաբերող մեկ տասնյակից ավելի աշխատություններ՝ «Գիրք Դատաստանի», «Երեմիայի մարգարեության համառոտ մեկնությունը», «Խրատական նամակներ», «Աղվանքի հայրապետների ցանկը» և այլն: Գոշի Դատաստանագիրքը («Գիրք Դատաստանի», 1184 թ.) հայ իրավաբանական մտքի մեծագույն նվաճումներից է: Գրել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ոգին բարձրացնելու, հայոց պետականության վերստեղծման, ապագա թագավորության պետական և իրավական հիմունքները սահմանելու, Հայ եկեղեցու դիրքերն ամրապնդելու, օտարների դեմ պայքարում ազգային ինքնությունը պահպանելու նպատակով: Դատաստանագիրքը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից (251 հոդված): Գոշը ձգտել է ստեղծել ազգային օրենսգիրք, բավարարել հայ հասարակության բոլոր խավերի իրավական պահանջմունքները, կանոնակարգել նրանց իրավահարաբերությունները, պաշտպանել համազգային շահերը, ժողովրդի ինքնությունն ու քաղաքական պայքարը: 

Ըստ Գոշի՝ պետությունն ու եկեղեցին այն 2 հիմնասյուներն են, որոնք պահում են հասարակության ամբողջ շենքը՝ որպես քաղաքական իրողություն: Օրենսգիրը ռազմաքաղաքական ուժեղ ու կենսունակ պետության գրավականը համարել է կենտրոնացված ու հզոր թագավորական իշխանությունը: Նման թագավորական իշխանություն ստեղծելու համար առավել կարևորել է Հայ եկեղեցու դերը:Դատաստանագրքում մեղքն ընկալվում է 2 իմաստով՝ կրոնական և իրավական. ըստ այդմ էլ Գոշը նախատեսում է պատժի 2 տեսակ՝ հոգևոր-եկեղեցական (բանադրանք, նզովք, ապաշխարություն, աստիճանազրկում, պաշտոնազրկում) և մարմնական-նյութական (մահապատիժ, մարմնական պատիժներ, ազատազրկում, գույքային-դրամական տույժեր): Ընդ որում, պատիժը պետք է ունենա ոչ թե տանջելու, վրեժ լուծելու, այլ խրատելու, ուղղելու, դաստիարակելու նպատակ:Արդարամտության գաղափարը Գոշն ամրապնդել է օրենքով և բոլոր խավերի համար սահմանել հավասար պատիժ: Հստակորեն սահմանազատել է թագավորի, եկեղեցու, իշխանների և ժողովրդի իրավունքներն ու պարտականությունները: Նա պաշտպանել է կնոջ շահերը, հատուցում նախատեսել այն ամուսինների համար, ովքեր ստորացնում, ծեծում են իրենց կանանց: Դարեր շարունակ «Գիրք Դատաստանի»-ն կիրառվել է ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկյան Հայաստանում, հայ գաղթավայրերում՝ Լեհաստանում, Ռուսաստանում (Ղրիմ, Աստրախան), Վրաստանում, Հնդկաստանում, Սուդանում:

Պահպանվել են Դատաստանագրքի բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 40-ը, այդ թվում՝ հնագույնը (ձեռագիր դ 488), պահվում են Մատենադարանում: Առաջին անգամ հրատարակվել է 1880 թ-ին: Թարգմանվել և հրատարակվել է լատիներեն, լեհերեն, հայատառ ղփչաղերեն, վրացերեն, ռուսերեն:Բացառիկ արժեքավոր է նաև Մխիթար Գոշի առակների ժողովածուն, որով XII դարի հայ գրականություն է մուտք գործել առակը՝ որպես ժողովրդական բանարվեստի տեսակ: Ժողովածուն բաղկացած է 190 առակից, որոնք զետեղված են 3 գլխավոր բաժիններում՝ «Առակք բարոյականք», «Առակք առասպելականք» և «Առակք ստեղծականք»: Առակներում հիմնականում արծարծվել են հասարակական ու կենցաղային խնդիրներ, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերություններ: Գոշը ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակով. դրվատել է առաքինությունը, ծաղրել թերությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազանել է չարիքը, մերժել պատերազմները, արդարացրել միայն հայրենապաշտպան կռիվը:Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թ-ին, Վենետիկում: Թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն:Միջնադարում Գոշի մասին հյուսվել են բազմաթիվ պատմություններ, որտեղ նա սրբացվել է:1993 թ-ին սահմանվել է ՀՀ Մխիթար Գոշի մեդալ:Մխիթար Գոշի արձանը կանգնեցվել է Մատենադարանի առջև, Երևանում նրա անունով կոչվել է համալսարան, Տավուշի մարզում՝ վանք և գյուղ: