«Իմ հերոսը». Պարույր Սևակ

Գրականության դասաժամին սովորողների կողմից «Իմ հերոս» նախագիծն իրականացնելը, ամփոփելն ու հանրային ներկայացնելն արդեն իսկ ավանդույթ է դարձել։ Նախորդ աշխատանքներին ծանոթանալու համար, կարող եք հետևել հղումներին.

  1. Վարդգես Սուրենյանց․ Իմ հերոսը
  2. «Իմ կին հերոսը»․ Արքայադուստր Դիանա
  3. Եղիշե Չարենց․ հանճա՞ր, թե՞ հանցագործ
  4. «Իմ ժամանակակից հերոսը»․ Վահագն Դավթյան
  5. «Իմ արյունակից հերոսը»․ նախագիծ
  6. «Իմ հերոսը» նախագիծ

Իսկ նախագծի նոր փուլի հերոսը Պարույր (Ղազարյան) Սևակն է։ Ընտրել եմ Պարույր Սևակին, քանի որ, իմ սուբյեկտիվ կարծիքով, նա ամենաստացված, հայտնի ու ամենակարևորը՝ հայրենանվեր գրողներից մեկն էր։ Պարույր Սևակի թե՛ կենսագրությունը, թե՛ գործունեությունը արժանի են մանրակրկիտ հետազոտության, քանի որ իրենց մեջ պարունակում են և՛ լուսավոր, և՛ մութ կողմեր։ Բացի դրանից, Պարույր Սևակը, գոնե ինձ համար, հայ դասական գրականության ամենապայծառ ու ակնառու կերպարներից է, ինչպես նաև իմ ամենասիրած գրողն է, և այդ իսկ պատճառով ընտրել եմ հենց իրեն՝ որպես «Իմ հերոս» նախագծի նոր փուլի հերոս։

Շարունակել կարդալ

Արտեզյան ջրերի նշանակությունն ու խնդիրները

«ՀՀ ջրային ռեսուրսներ» նախագծի շրջանակներում իրականացվելու է աշխատանք՝ «Արտեզյան ջրերի նշանակությունն ու խնդիրները» թեմայով։

Արտեզյան ջրերը ջրամերժ շերտերով սահմանափակված և ջրատար ապարներում տեղադրված ստորերկրյա ճնշումային ջրեր են։ Բնորոշ են տեկտոնական ճկվածքներին, իջվածքներին և գոգածալքային կառուցվածքներին և առաջացնում են արտեզյան ավազաններ։ Հորատման դեպքում, հիդրոստատիկ ճնշման պատճառով, արտեզյան ջրերը ջրատար շերտի ծածկից վեր են բարձրանում, իսկ բարձր ճնշման դեպքում շատրվանում են։ Հիշեցնենք որ ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

Շարունակել կարդալ

«Նախասիրությունների բացահայտում» նախագծի վերջնական ամփոփում

Ապրիլի 18-ին կկայանա «Նախասիրությունների բացահայտում» նախագծի վերջնական ամփոփումը, որը կներկայացվի 9-րդ դասարանի սովորողների կողմից։

Օրը՝ ապրիլի 18
Ժամը՝ 13:00-14:00
Վայրը՝ հետազոտական վարժարանի ընթերցասրահ
Ներկայացնողներ՝ 9-րդ դասարանի սովորողներ
Մասնակիցներ՝ վարժարանի սովորողներ, դասավանդողներ, կազմակերպիչներ, հետաքրքրված անձինք
Սահիկաշարը՝ հղմամբ

Շարունակել կարդալ

Վարդգես Սուրենյանց․ Իմ հերոսը

Ապրիլի 12-ին՝ ուրբաթ օրը, մենք՝ սովորողներս, Մարգարիտ Սարգսյանի գլխավորությամբ, ուսումնական պարապմունք ենք ունենալու Հայաստանի Ազգային Պատկերասրահում։ Թեման է լինելու՝ «դասական և ժամանակակից արվեստը»։ Ըստ այդմ՝ հարկ է նշել, որ ցանկացած ուսումնական բաց և արտագնա պարապմունքներից և այլ միջոցառումներից առաջ սովորողներն իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ՝ ուսումնասիրելով և հետազոտելով տվյալ թեման և նրա հետ առընչություն ունեցող այլ նյութեր։

Վարդգես Սուրենյանց. մեզ անծանոթ հերոսը

Վարդգես Սուրենյանց. հայ մշակույթի հսկան

Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, Հակոբ ավագ քահանայի ընտանիքում, որը պաշտոն է ստացել Սիմֆերապոլում և 1867 թվականին ընտանիքը տեղափոխվում է այնտեղ։ Վարդգես Սուրենյանցը 1870 թվականին ընդունվել է Լազարյան ճեմարան։ Վարդգես Սուրենյանցի ուսման առաջին տարիների մասին խորհրդային գրականագետ, պատմաբան Երվանդ Շահազիզը նշել է՝ «ծանրաբարո», «անսահման համբերող», «բարի, պարկեշտ և խոնարհ նոր աշակերտը, որին բնությունը օժտել էր «այնպիսի շնորհքով… այդ նրա արտաքո կարգի նկարչական ընդունակություններն էին… բոլոր ժամանակ նստած նկարում էր ընկերներին, ուսուցիչներին և այլ պատկերներ, և այդ բոլորը զարմանալի նրբությամբ և նմանությամբ»։

Շարունակել կարդալ

“Business and advertising” project’s result: “Mkhitar Sebastatsi” educational complex

Welcome to the educational complex. As you already understood, our advertisement is dedicated to the educational complex, its advantages and opportunities incomparable with other schools. How did it come to us? From the very beginning, we discussed what could be presented and we finally understood that the prompt was exactly against us. We advertise the advantages of the educational complex in order to avoid disagreements and stereotypes on the part of the public. While preparing the video, we walked around the territory of the educational complex, filmed groups with different choices. I must mention that Armine Topchyan provided us with invaluable help.

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Իջևան. նախապատրաստություն

Գարնանային արձակուրդների ժամանակ (մարտի 27-29) ավագ դպրոց-հետազոտական վարժարանի պատմության, ֆիզիկայի և մաթեմատիկայի ընտրության խմբերով ուղևորվում ենք բնության անթառամ կանաչով պատված Իջևան։

Ճամփորդության պատասխանատուներ՝ Սամվել Թամազյան, Թորգոմ Սիմոնյան, Գոհար Իսկանդարյան

Մեկնում՝ 27.03, ժամը՝ 09:20 (Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից)

Վերադարձ՝ 29.03, ժամը՝ 18:00

Շարունակել կարդալ

Summary of the “Business and Advertising” project in an open class

Easy & Best Advertising Ideas for A Small Business You Should Know

The process of the open class

The meeting is chaired by Davit Muradyan.

  1. Presentation of the project
  2. Description of work process
  3. Showing ads / featuring groups of learners
  4. Attitudes of participants about selected topics and advertisements,
  5. Advertising and influence how to influence and persuade people question and answer
Շարունակել կարդալ

«Ոչ խաղաղ պատմություն» նախագծի արդյունքների ներկայացում

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում հետազոտական վարժարանի 10-րդ դասարանի պատմության ընտրությամբ խմբի սովորողները /ղեկավար՝ Սամվել Թամազյան/ ներկայացնում են «Ոչ խաղաղ պատմություն» նախագծի արդյունքները․

Օր՝ մարտի 6
Ժամ՝ 13։00-14։20
Վայր՝ հետազոտական վարժարանի ընթերցասրահ
Մասնակիցներ՝ 10-11-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբեր, հասարակագետներ, այլ շահագրգիռ անձինք

Շարունակել կարդալ

Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ. հանդիպում Արամ Սարգսյանի հետ

«Հասարակագիտական ամենամյա բաց ստուգատես 2024»-ի շրջանակում, որպես ստուգատեսի մեկնարկ, հասարակագիտական մասնախումբը նախաձեռնել է հանդիպում քաղաքական գործիչ, Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հետ։

Շարունակել կարդալ

Հռոմեա-հայկական պատերազմը քարտեզի վրա Ք.ա. 69-66թթ.։ Ճակատամարտ Փոքր Ասիայի համար։

Ք. ա. I դար։ Փոքր Ասիայի տարածքում բախվել են երկու խոշոր պետությունների շահերը՝ Հռոմեական հանրապետության և Պոնտոսի թագավորության։ Պոնտոսի թագավորության դաշնակից էր Փոքր Ասիայի հարավային մասում գտնվող Մեծ Հայքը։ Ք. ա. 95թ. այս պետության առաջնորդն է դառնում Տիգրան II-ն, ով գալով գահին սկսում է վերահսկվող տարածքների ակտիվ ընդլայնում։ Արդյունքում, մինչև Ք.ա. 70թ. նրան հաջողվում է ներառել իր պետության մեջ Ծոփքը, Ատրպատականը, Կիլիկիան, Սիրիան և Փյունիկիան։ Տիգրան II-ն ակտիվորեն չի մասնակցել Պոնտական ​​թագավորության և Հռոմեական հանրապետության միջև առճակատմանը, քանի որ զբաղվում էր իր պետության ընդլայնմամբ՝ հարավարևելյան ուղղությամբ։ Ք.ա. 74թ. Պոնտոսի թագավոր Միհրդատը սկսում է երրորդ պատերազմը Հռոմեական հանրապետության դեմ։ Սկզբնական փուլում նա հաջողություն է ունենում, սակայն 72թ. գարնանը պարտություն է կրում հռոմեական զորքերից, որոնք և ստիպում են նրան փախչել իր փեսայի՝ Տիգրան II-ի մոտ։

Շարունակել կարդալ

Լեզվական ուսումնասիրություն. ժամանակակից հեռուստատեսային լեզուն

Որպես «Ժամանակակից հեռուստատեսային լեզու» նախագծի ուսումնասիրման առարկա՝ ընտրել եմ մեր հանրության որոշ հատվածի կողմից մեծ դիտումների և պատվի արժանացած ArmComedy յութուբյան ալիքի ArmComedy 1161 — Վաստակավոր թողարկում տեսանյութը։ Ուսումնասիրման ընթացքում փորձելու եմ ներկայացնել օգտագործված սլենգները, բառային սխալները, փոխակերպումները և լեզվական այլ խնդիրները։ Ուսումնասիրության արդյունքում կիրառված լեզվական խնդիրների մասին խոսելու եմ առանձին-առանձին և դրանք տեղադրելու եմ ճիշտ այն հերթականությամբ, որով և ի հայտ են եկել (րոպե/վայրկյան)։ Որոշ դեպքերում նյութը ներկայացված է բառարանային և թարգմանության տեսքով։ Նաև կփորձեմ զուգահեռներ տանել մասնավորապես իմ կողմից օգտագործվող բառերի և բառարտահայտությունների հետ։

Շարունակել կարդալ

Եղիշե Չարենց․ հանճա՞ր, թե՞ հանցագործ

Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է …

Եղիշե Չարենց

Նախ, Եղիշե Չարենցի մասին խոսելիս, աչքի ընկնող ու անսովոր բաղադրիչը դա նրա ազգանունն է։ Եղիշե Չարենցի իսկական ազգանունը Սողոմոնյան է: Կան մի քանի բացատրություններ, թե ինչու են նրան Չարենց անվանել.                           

Եղիշե Չարենց - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

ա) Ասում են, որ Եղիշեն փոքրիկ ժամանակ եղել է շատ աշխույժ և չար: Տանը նրան այնքան չար են անվանել, որ անունը Չարենց է մնացել։

բ) Եղիշեն ուզեցել է ստեղծել իր համար գրական կեղծանուն, և փոփոխելով ռուս գրող Պուշկինի ՙՙԱնչար՚՚ ստեղծագործությունը, արդյունքում ստացել է Չարենց:

գ) Երրորդ տարբերակը ամենահավանականն է, որովհետև հենց ինքը՝ Չարենցն է պատմել իր մասին։ Նա ասել է, որ իրենց քաղաքում կար մի բժիշկ, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիշկ Չարենց: Նա այնքան էր հավանել այդ անունը, որ որոշել էր իրեն կոչել Չարենց։

Շարունակել կարդալ

«Հայոց պատմություն», թե՞ «Հայաստանի պատմություն»

Վերջին ժամանակներում շատ է քննարկվում շրջանառության մեջ դրված այն կարծիք-առաջարկը, ըստ որի «հայոց պատմությունը» պետք է փոխարինվի «Հայաստանի պատմությամբ»։ Ըստ իս՝ առաջարկն ընդունելի է որոշ հանգամանքներում, քանի որ մեր այսօրվա գերնպատակն է մտածել, թե ինչպես պետք է կառուցել և պահել ոչ այնքան հեշտ մեզ տրված պետությունն ու պետականությունը։

Պետականություն պետություն հանրապետություն ընդդիմություն Հայաստան Հայրենիք

Անշուշտ, ասելով Հայաստանի պատմություն, ոմանք կարծում են, որ դա վերաբերում է հայկական առաջին թագավորությունից մինչև մեր օրեր ընկած պատմության ժամանակահատվածին, սակայն ես կարծում եմ, որ Հայաստանի պատմությունը վերաբերում է ներկայիս պետությանն ու նրա ձևավորմանը, նախադրյալներին։ Այժմյան պետությունը բոլոր առումներով գտնվում է անցումային փուլում. դրա համար ներդրվում են բոլոր հնարավոր ուժերն ու միջոցները պետությունը կայացնելու, հզորացնելու, անվտանգ դարձնելու, մրցակցային դաշտ մտցնելու և հետագայում այն պահպանելու ուղղությամբ։

Շարունակել կարդալ