Ճամբարի վերջը

Եվ ահա եկավ այս ուսումնական տարվա ավարտը և ճամբարի վերջը։Այսօր վերջին օրը որոշեցինք անցկացնել այլ ձև։

Դուրս եկանք ման գալու,այգիներով զբոսնելու։Քայլեցինք Սուրբ Երրորդության բակում,խաղացին այնտեղ և հետո գնացինք Կինո Հայաստան,որտեղ լավ ժամանց անցկացրեցինք։Այսօր Սուրբ Երրորդություն եկեղեցում կազմակերպած պատարագին նույնպես մասնակցեցինք։

Գիտեք,մեկ-մեկ լինում են տպավորություններ,միտումներ,որ դու ինքդ չես ուզում մեծանալ,նոր տեղ տեղափոխվել կամ ուղղակի մեծանալ։Հիմա ես այդ զգացմունքներն են զգում։Ես այնքան ուրախ եմ,որ իմ ընկերների և սիրելի ուսուցչուհիների հետ անցկացնելու եմ իմ մյուս տարիները,բայց մեկ տեղ տխուր եմ,որովհետև համ իմ դասարանցիներին կկարոտեմ,համ ուսուցչուհիներին։Շնորհակալ եմ այս ուրախ տարվա համար)))

Այս տարին նույնպես շուտ անցավ,չհասցրեցինք բարև ասել,արդեն հաջող ենք անում։

Շնորհակալ եմ!!!)

Այստեղ կարող եք տեսնել մյուս ջոկատները և մեր անցկացրած այս ուրախ և զվարթ օրերը։

Միջին դպրոց

Ճամբարի երրորդ օրվա ամփոփում

Այս շաբաթ սկսվեցին մեր ճամբարային օրերը։Ճամբարի ընթացքում մենք մասնակցում ենք տարբեր ճամփորդությունների,զվարճանքների և տարբեր խաղերի։Զբոսնում ենք քաղաքով մեկ,թափառում ենք հետաքրքիր վայրերում և ուրախ անցկացնում ենք մեր այս տարվա վերջին օրերը։Այս անգամ մենք որոշեցինք գնալ Հրազդան գետի ափ և թափառել այնտեղ։

Հասնելով նշանակված վայր մենք սկսեցինք թափառումները։Մեր նպատակն էր տեսնել Երևանյան լճի մոտակայքում գտնվող քարանձավները։Բայց դա մեզ չհաջողվեց,քանի որ վտանգավոր տեղանք էր։

Մենք որոշոցինք քայլել ափի կողմով։

Հրազդան գետը կիսում է մեր քաղաքը երկու մասի։Մասերը հենց կողմերի անուններով էլ կոչել են` Աջափնյակ և Ձախափնյակ։Մենք քայլեցինք ձախ ափով։

Մենք իմացանք,որ գտնվում ենք ձախ մասում,երբ նայեցինք գետի հոսքին։ Մենք ունեցանք շատ կանգառներ տարբեր վայրերում։

Մենք նկատեցինք,որ գետը և ընդհանուր լիճը շատ աղտոտված են։Դրա պատճառը կարիքների,աղբի թափել է գետի մեջ։Ինչպես գիտենք գետի մոտակայքում կան հյուրատներ,հյուրանոցներ,տներ և շենքեր։Եվ գումար հատկացնելու փոխարեն,մարդիկ որոշել են իրենց կարիքները հոգան և սանհանգույցների կեղտերը,աղբերը թափվեն հենց այս գետը։Բացի այդ մարդիկ չմտածելով բնության,ձկների ե շրջապատող բուսականության մասին դեն են նետում իրենց աղբերը,զիբիլները և կուտակված իրերը։Այդ ամենը տհաճ հոտ է առաջացնում և աղտոտում է գետը։Երբեք մի աղտոտեք գետերը,լճերը,որովհետև դա անելով դուք վնաս եք պատճառում բնությանը։

Երկար քայլելուց հետո մենք հասանք Լենինգրադյան փողոց,որից հետո սկսեցինք շարժվել դեպի Հաղթանակի կամուրջը։Երբ հասանք տեղ սկսեցին արդեն շարժվել դեպի Երևանի մանկական երկաթուղու գծերով։Երկար քայլելուց հետո հասանք մի կայարանի մոտ։Եվ ի մեր բախտի հենց այդ պահին մեզ կողքով անցավ գնացքը,որի մեջից մեզ էին նայում տասնյակ մարդիկ և երեխաներ։Քանի,որ մենք գիտեինք,որ գնացքը գնացել է և հետ է գալու մենք որոշեցինք սպասել մինչև անցնի և հասնի սկզբնական կայարան։Երբ գնացքը մեզ կողքով կրկին անցավ և սլացավ դեպի երկաթուղու,մենք որոշեցինք արագ քայլով հասնել տեղ,որպեսզի հերթական անգամ կողքով չանցնեք։Եվ ահա մենք հասանք Երևանի մանկական երկաթուղի։Ես երբ փոքր էի գրեթե ամեն շաբաթ այցելում էի այստեղ և նստում էի այդ գնացքը։Բարձրանալով աստիճանները մենք հասանք ելքի մոտ և դուրս եկանք այդ վայրից։Դրանից հետո թունելով անցանք և հասանք Պրոսպեկտ։Թունելով հետաքրքիր էր անցնելը,մենք ճանապարհին երգում էինք,զվարճանում էինք և ուրախանում էինք։Երբ դուրս եկան թունելով որոշեցինք պատվիրել տաքսի և հասնել դպրոց,ինչը մենք արեցինք։

Սա շատ հետաքրքիր ճամփորդություն էր,որովհետև մենք իմացանք թե ինչ վիճակում է գտնվում մեր երկրի ջրային էկոլոգիան,իմացանք թե ինչպես կարող ենք թափառել հետաքրքիր վայրերում և լավ ժամանց անցկացրեցինք։Եվ ահա անցնելով 15000 քայլ,10 կմ ճանապարհ մենք հասանք դպրոց,որից հետո գնացինք տուն։Սա անմոռանալի ճամփորդություն էր։

Մենք։

Հետաքրքիր փաստեր Իսպանիայի մասին

Որոշեցի շարունակել նախագիծը,և այս անգամ սկսեցի ուսումնասիրել Իսպանիան,որպես ամառային հանգստի և զբոսաշրջության վայր։

Բայց այս անգամ միայնակ չեմ կատարելու,նախագիծը պատրաստելու եմ իմ դասընկեր Վահեյի հետ։

Կատարել եմ թարգմանական աշխատանք, թարգմանել եմ հետևյալ կայքերից։

1 կայք ռուսական

2 կայք ռուսական

Իսպանիա

1.Այսօր Իսպանիան բաղկացած է 17 ինքնավար մարզերից, բայց դա միշտ չէ, որ եղել է: Միջնադարյան երկու տիրակալներին հաջողվեց միավորել տարատեսակ տարածքները ՝ Կաբիլյան Իզաբելլան ու Արագոնացի Ֆերդինանդը: Նրանց ամուսնությունը սկիզբ դրեց ժամանակակից Իսպանիային, իսկ մինչ այդ երկիրը առանձին պետություններ էր ՝ տարբեր լեզուներով:

2.Լեզուն, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես իսպաներեն, բուն Իսպանիայում կաստիլերեն է համարվում: Բացի այդ, այստեղ կիսամյակային կարգավիճակ ունեն գալիցերեն, արան, բակ և կատալոներեն լեզուները: Կան նաև ոչ ֆորմալ և տարածաշրջանային լեզուներ: Ընդհանրապես, Իսպանիայի տարածքում լեզվական հսկայական բազմազանություն կա։

3.Իսպանացիները բոլորովին այլ առօրյան ունեն, քան մյուս եվրոպացիները: Սովորաբար նրանք ճաշում են ցերեկվա մեկից մինչև երեք (մոտավորապես), և ընթրում երեկոյան ժամը տասին: Նրանք ունենում են ցերեկային արձակուրդներ կամ սիեստա, որոնք ներառում են հանգստանալ ժամը 13-ից 5-ը: Մինչ մնացած եվրոպացիները աշխատում են, իսպանացիները հանգիստ ժամ ունեն, քանի որ այս անգամ ամենաթեժն է:

4.Հետաքրքիր է, որ իսպանական հիմնը անիմաստ է: Ավելի ճիշտ, ունի, բայց տեքստը սիրված չէ, սովորաբար բոլոր երաժշտական ​​տարբերակներն ու մրցույթները օգտագործվում են միայն երաժշտական ​​տարբերակով: Դա պայմանավորված է նրանով, որ Իսպանիան բաժանված է ինքնավարությունների, որոնք չէին կարող միմյանց հետ համաձայնվել: 2008-ին փորձ կատարվեց հիմնի համար ստեղծել մեկ տեքստ, բայց ոչ բոլորը հավանություն տվեցին դրան: Այսպիսով, այն մնում է աշխարհի ամենահին հիմնը ՝ առանց բառերի:

5.Իսպանիայում կա 45 վայր, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Դրանց թվում են Անտոնի Գաուդիի աշխատանքները, ժայռապատկերներ, Էլչիի արմավենու անտառը, Հերկուլեսի աշտարակը և շատ ավելին:

6.Իսպանացիները հատուկ վերաբերմունք ունեն ամուսնության նկատմամբ, ամուսնալուծությունների մակարդակը ընդամենը 17 է: Միևնույն ժամանակ, երեխաների միայն 5% -ն է ծնվում և մեծանում միայնակ ընտանիքներում:

7.Մադրիդում կարող եք այցելել Sobrino de Botín ռեստորան, որն ամենահինն է աշխարհում: Այն մտավ Գինեսի ռեկորդների գիրք ՝ որպես աշխարհի ամենահին ռեստորանային հաստատություն, չնայած այլ վայրեր մինչ օրս փորձում են վիճարկել այս կոչումը: Այն հիմնադրվել է 1775 թվականին և դարձել մադրիդյան խոհանոցի ծագումը:

8.Իսպանիայում շատ փառատոներ կան, օրինակ ՝ Romeria de Nuestra Senora de le Cabeza փառատոնն անցկացվում է արդեն 800 տարի: Հանրաճանաչ է նաև La Tomatina- ն, որտեղ բոլորը նետում են լոլիկ, ցուլերի փառատոն Սան Ֆերմին և շատ այլ զվարճանքներ:

9.Իսպանական Սուրբ ծննդյան վիճակախաղն ունի ամենամեծ մրցանակային ֆոնդն աշխարհում: 2017 թվականի դրությամբ այն ունի 720 միլիոն եվրոյի ջեքփոթ, իսկ մրցանակի ընդհանուր վճարը ՝ 2,3 միլիարդ եվրո:

10.Ըստ վարկածներից մեկի, երկրի անվանումը (España) վերադառնում է Hispania բառին, որը փյունիկերեն նշանակում է «նապաստակների երկիր»:

11.Պատմության ընթացքում Իսպանիայի տարածքում բնակվել են տարբեր էթնիկ խմբեր ՝ ներառյալ իբերիացիները, կելտերը, փյունիկացիները, հույները, հռոմեացիները, վիզիգոթները և արաբները:Էուսկերան, որը խոսվում է Բասկերի երկրում, աշխարհի ամենահին լեզուներից մեկն է:Իսպանական կայսրությունն ամենաուժեղներից մեկն էր աշխարհում:

12.Իսպանիան Ջիբրալթարը զիջեց Մեծ Բրիտանիային 1713 թվականին:

13.Հետաքրքիր փաստ Իսպանիայի և նրա պատմության մասին. Երկու համաշխարհային պատերազմներում երկիրը չեզոք մնաց։

14.Իսպաներենը աշխարհում ամենատարածված երրորդ լեզուն է, որը գնահատվում է 400 միլիոն խոսող:

15.Ֆուտբոլը համարվում է ազգային սպորտ: Իսպանիան Աշխարհի առաջնությունում իր առաջին հաղթանակը տարավ 2010 թվականին:Ֆուտբոլային ակումբների «Ռեալ» — «Բարսելոնա» հանդիպումը խոշոր սպորտային իրադարձություն է և կարող է գրեթե կաթվածահար անել երկիրը: