
Յարենը այս առավոտ շուտ է արթնացել։ Շատ հուզված էր։ Իրականում, ամբողջ գիշեր նորմալ չկարողացավ քնել։ Անկողնում անընդհատ շրջվում էր։ Ամբողջ գիշեր երազում էր։ Առավոտը դժվար լուսացրեց։ Այսօր համալսարանում ընդունելության քննության արդյունքներն են հրապարակվելու։ Եթե իր ցանկացած բաժինը ընդունվի, մայրիկին, հայրիկին և եղբորը շատ կուրախացնի։ Իրականում, նա իրենցից ավելի շատ կուրախանա։
Ձեռքերը, դեմքը լվաց և անցավ սրահ։ Սրահում հորն ու մորը տեսավ։ Նրանք էլ էին շուտ արթնացել։ Հետաքրքրված և ոգևորված էին։ Նրանք ո՛չ հեռուստացույցից, ո՛չ էլ ինտերնետից աչք չէին կարողանում կտրել։ Յարենի մայրն ամեն օր շուտ է արթնանում։ Անկախ նրանից, թե ինչքան շուտ է նա արթնանում, միևնույնն է մայրը նախքան նրա արթնանալը նախաճաշ է պատրաստում։ Նրա մայրը ցանկանում է, որ իր աղջիկը գնա դպրոց նախաճաշից հետո։
Յարենը ցանկանում է դառնալ բժիշկ, սրա համար նա ընտրել է միայն բժշկության ֆակուլտետը։ Ընտրելու ցանկի առաջին տեղերում Հաջեթեփի, Գազիի և Անկարայի համալսարաններ կան։ Ստամբուլի, Աթաթյուրքի, Էգեյան և Աքդենիզ համալսարաններ նույնպես կան, սակայն նա ցանկանում է սովորել Անկարայում։
Յարենի ընտանիքը Ստամբուլում է բնակվում։ Եթե նա Ստամբուլից դուրս համալսարան գտնի, ապա կմնա հանրակացարանում։ Շատ բուհերի ու համալսարանների սովորողներ նախընտրում են մնալ հանրակացարաններում։ Յարենը շատ է կարոտելու մոր նախաճաշերը։
Թարգմանված է՝ թուրքերենից