Charlie Chaplin

Charlie Chaplin 1889’da Londra’da doğdu. O ilk önce müzikhollerde sahneye çıktı. Daha sonra Londra sahnesinde oyunlara başladı. 1910’da Fred Karno’nun kumpanyasıyla Amerika’ya gitti fakat Karno’nun yanında çok uzun kalmadı. 1913’te Hollywood’da Keystone Kumpanyası’nda çalıştı. 1914 yılında burada ilk filmini (Making A Living) oynadı. 1914’te ikinci filmini (Kid Auto Races at Venice) çekti ve bu filmde küçük bir serseriyi verdi . Bu karakter onu ünlü yaptı. Chaplin birçok kez evlendiği eşiyle (Ona O’Neill) 1942’de tanıştı ve bir yıl sonra onunla evlendi. Bu sırada Chaplin 54 yaşının üzerindeydi. Karısı ise sadece 18 yaşındaydı. 1952 yılında politik sebeplerle Amerika’dan ayrıldı ve hayatının geri kalan kısmını İsviçre’de ailesiyle birlikte geçirdi. 1977’de hayata gözlerini yumdu.

Չարլի Չապլինը ծնվել է 1889 թվականին Լոնդոնում։ Նա առաջին անգամ բեմ դուրս եկավ երաժշտական ​​սրահներում։ Հետո նա սկսեց խաղալ լոնդոնյան բեմում։ 1910 թվականին Ֆրեդ Կառնոյի ընկերակցության շնորհիվ մեկնեց ԱՄՆ, բայց այնտեղ Կարնոյի մոտ երկար չմնաց։ 1913 թվականին աշխատել է Հոլիվուդի “Keystone” ընկերությունում։ Նա այստեղ խաղացել է իր առաջին ֆիլմը (Making A Living) 1914 թվականին։ Նա խաղաց իր երկրորդ ֆիլմում (Մանկական ավտոմրցարշավներ Վենետիկում) 1914 թվականին և այդ ֆիլմում նա մարմնավորում էր մի սրիկայի կերպար։ Այս կերպարը նրան հայտնի դարձրեց։ Չապլինը ծանոթանում է մի քանի անգամ ամուսնացած կնոջ հետ (Օնա Օ’Նիլ) 1942 թվականին և մեկ տարի անց ամուսնանում է նրա հետ։ Այդ ժամանակ Չապլինը մոտ 54 տարեկան էր, իսկ նրա կինը դեռևս 18 էր։ Նա 1952 թվականին քաղաքական պատճառներով լքել է Ամերիկան ​​և իր կյանքի մնացած մասը ընտանիքի հետ անցկացրել Շվեյցարիայում։ Մահացել է 1977 թվականին։

Օպտիկական խաբկանք՝ 1-ին տեսություն

Օպտիկական խաբկանքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ աչքերը չեն կարողանում արագորեն յուրացնել այն տեղեկությունը, որը նրանք տեսել են։ Լինում են դեպքեր, երբ աչքերի տեսած ու վերլուծած տեղեկությունը ուղեղին փոխանցելու ժամանակ աղավաղվում է, և մենք ստանում ենք «խառնաշփոթ» մի պատկեր։ Եկեք, տեսնենք, թե ի՞նչ է օպտիկական խաբկանքը, ե՞րբ է այն առաջանում։ Թարգմանությունները՝ ստորև

Առաջին թարգմանությունը՝

(140) Почему работают оптические иллюзии? [AsapSCIENCE] — YouTube

Աչքերը ձեզ օգնում են տեսնել աշխարհը, սակայն ոչ այս կետը։ Ոչ, դա ճիշտ է, փակեք ձեր ձախ աչքը, նայեք խաչին և սկսեք դանդաղորեն մոտիկանալ կամ էլ հեռվանալ էկրանից։ Կետը կանհետանա, և այն կհայտնվի այսպես ասած «կույր գոտիում»։ Ցանցաթաղանթի բջիջները փոխակերպում են լույսերը ազդանշանների և փոխանցում են դրանք ուղեղին։ Բայց մեկ տեղում, դրանք չկան, դա այն տեղն է, որտեղ աչքերը միանում են նյարդերին ու անոթներին։ Մենք չեն ընկալում լույսը, որը ընկել է այդ հատվածում։ Հենց դա է կոչվում «կույր կետ»։ Եթե տանենք ուղիղ և նորից փակենք ձախ աչքը, ապա ուղեղը ինքնըստինքյան կպատկերի նկարի բացակայող մասը, և մենք կտեսնենք շարունակական ձգվող ուղիղը՝ «կույր կետի» փոխարեն։ Այդ նույն պատճառով, այս նկարում հնարավոր չէ տեսնել բոլոր 12 կետերը։ Փորձեք։ Դուք երևի թե կտեսնեք 3-4 կետ, որոնք կգտնվեն այն մասում, որտեղ որ դուք նայում եք։ Մենք հստակ տեսնում ենք 1 կետ, իսկ մնացած կետերը պղտորվում են ծայրամասերում կամ էլ անհետանում են։ Ուղեղին մնում է միայն «վերակառուցել» պատկերը։ Ուղեղը տեսնում է միայն մոխրագույն պատկեր, և մտածում է, որ ամբողջ պատկերը միագույն է և այդ իսկ պատճառով արհամարհում է մնացած սև կետերը, մինչ այն ժամանակ, երբ դուք կնայեք կետերից որևէ մեկի վրա։

Շարունակել կարդալ

Նյութափոխանակություն

Ի՞նչ է նյութափոխանակությունը:

Նյութափոխանակությունը համակարգ է, որը կարգավորում է մեր էներգիա: Դա քիմիական ռեակցիաների մի շարք է, որոնք տեղի են ունենում մեր մարմնի բջիջներում և փոխակերպում և կարգավորում են սննդի միջոցով սպառվող էներգիան: Այս էներգիան դառնում է այն վառելիքը, որն անհրաժեշտ է ամեն օր կատարելու համար այն ամենը, ինչ մեզ հարկավոր է ՝ շնչառություն, շարժում և բոլոր կենսական գործառույթները:

Նյութափոխանակություն և տարիք. Յուրաքանչյուր տասը տարվա ընթացքում  նյութափոխանակության արագությունը նվազում է - Այսօր` թարմ լուրեր ...

Դա մեզ թույլ է տալիս էներգիան այրել այս կամ այն ​​կերպ ՝ մեզ ավելի շատ էներգիա տալով, եթե նյութափոխանակությունն արագանում է, և, ընդհակառակը, դանդաղ նյութափոխանակությունը մեզ ավելի հոգնած է դարձնում, հոգնած, և մենք նաև ավելի քիչ ենք այրվում `մեզ ավելի շատ քաշ հավաքելով:

Նյութափոխանակությունը սովորաբար պատասխանատու է որոշ մարդկանց մոտ նիհարելու դժվարության համար, այս մասին մենք կխոսենք ավելի ուշ:

Նյութափոխանակություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Շարունակել կարդալ

Ի՞նչի մասին է խոսում ձեռագիրը

Ձեռագիրը դինամիկ գործընթաց է, որն ուղղակիորեն կապված է նյարդային համակարգի ու ուղեղի հետ։ Ձեռք գործիք է, որի օգնությամբ մենք արտահայտում ենք մեր մտքերը։ Մեզանից յուրաքանչյուրը բաղկացած է հակասություններից․ մեր հոգեբանական, նյարդային ու ստեղծագործական ունակությունները անընդհատ փոխվում են:

Այստեղ շատ բան կախված է մարդու տրամադրությունից, տարիքից և առողջական վիճակից, արտաքին միջավայրից և պայմաններից, որոնցում գրվել է այս կամ այն ​​տեքստը։ Գրագետ վերլուծության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել այս բոլոր գործոնները, այդ իսկ պատճառով նպատակահարմար է, որ մասնագետը տրամադրի տարբեր պարբերականությամբ արված ձեռագրի մի քանի նմուշ։ Աշխատողի անհատականության հոգեբանական վերլուծության աղբյուրների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում ձեռագիր ձևով պատրաստված հայտարարություններն ու զեկույցները, բողոքներն ու առաջարկությունները:

Շարունակել կարդալ