Բարև, ես Դավիթ Մուրադյանն եմ, 17 տարեկան։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի 122 դասարանում։
Ինչ վերաբերում է ուսումնական բլոգին, ապա այստեղ կգտնես տնային առաջադրանքներ, հետաքրքրաշարժ նախագծեր, թարգմանություններ, ճամփորդություններ, հաշվետվություններ և այլ նյութեր։ Վստահ եմ կգտնես այն, ինչ քեզ պետք է։
Հիշի՛ր՝
Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, և կործանվում՝ դրա պակասից։ —
Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհ
Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: —
Վազգեն Սարգսյան
Մարդս մեկ անգամ է աշխարհ գալիս. էնպես պետք է անի, որ անունը հիշվի։ —
Խաչատուր Աբովյան