Արտեզյան ջրերի նշանակությունն ու խնդիրները

«ՀՀ ջրային ռեսուրսներ» նախագծի շրջանակներում իրականացվելու է աշխատանք՝ «Արտեզյան ջրերի նշանակությունն ու խնդիրները» թեմայով։

Արտեզյան ջրերը ջրամերժ շերտերով սահմանափակված և ջրատար ապարներում տեղադրված ստորերկրյա ճնշումային ջրեր են։ Բնորոշ են տեկտոնական ճկվածքներին, իջվածքներին և գոգածալքային կառուցվածքներին և առաջացնում են արտեզյան ավազաններ։ Հորատման դեպքում, հիդրոստատիկ ճնշման պատճառով, արտեզյան ջրերը ջրատար շերտի ծածկից վեր են բարձրանում, իսկ բարձր ճնշման դեպքում շատրվանում են։ Հիշեցնենք որ ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

Շարունակել կարդալ

Երկրորդ մակարդակ. ապրիլ ֆլեշմոբ

1. Երկու ծովահեն՝ Ա և Բ, զառ էին խաղում։ Պարտվողը իր մոտ եղած մետաղադրամների կեսը տալիս էր հաղթողին։ Առաջինը պարտվեց Ա ծովահենը, հետո՝ Բ-ն։ Երրորդ խաղում նորից պարտվեց Ա-ն, որից հետո Ա-ի մոտ մնաց 15 մետաղադրամ, իսկ Բ-ի մոտ դարձավ 33 մետաղադրամ։ Սկզբում քանի՞ մետաղադրամ ուներ Ա ծովահենը:

Լուծում՝

  • 15*2=30 (III խաղից առաջ ա)
  • 33-15=18 (III խաղից առաջ բ)
  • 18*2=36 (II խաղից առաջ բ)
  • 30-18=12 (II խաղից առաջ ա)
  • 12*2=24 (I խաղից առաջ ա)
  • 36+12=48 (I խաղից առաջ բ)

Պատ՝. 24

Շարունակել կարդալ

Բագրատունյաց Հայաստանի վերելքը. պետության կայացումը

Պետության բարգավաճումը։ Հայաստանի անկախության ամրապնդումը տեղի ունեցավ երկրում սկսված տնտեսական և մշակութային վերելքի պայմաններում։ Խաղաղ ու նպաստավոր էին Աշոտ Բ-ի թագավորության վերջին տարիները։ Քանի որ թագավորը զավակ չուներ, նրա մահվանից հետո գահ բարձրացավ եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը (928-953թթ.)։ Նա Բարգատունիների արքունիքը տեղափոխեց Կարս և այն դարձրեց Հայաստանի նոր մայրաքաղաք։ Վերջինս կարճ ժամկետում աճեց, կառուցապատվեց և դարձավ նշանավոր քաղաքներից մեկը։

Ինչ վերաբերում էր տնտեսական կյանքին, ապա բնակչությունը զբաղված էր այն վերականգնելով ու բարեկարգելով։ Չորային կլիմա ունեցող Հայաստանի համար բացառիկ նշանակություն ուներ ոռոգումը։ Այդ իսկ պատճառով հայաստանյան շատ նահանգներում՝ Այրարատում, Շիրակում, Սյունիքում, Վասպուրականում, կառուցվում են ջրամբարներ և ջրանցքներ, իսկ դարերով խոպան մնացած տարածությունները ոռոգման միջոցով մշակվում են։

Շարունակել կարդալ

Համատեղ աշխատանքի մասին խնդիրներ (12-15) / Պարապմունք 28-29

Խնդիր 12

1) Եթե 4 օպերատորը 4 օրում մուտքագրում է 240 էջ, ապա 1 օպերատորը 4 օրում կմուտքագրի 240/4=60 էջ։ Հետևաբար 1 օպերատորը 1 օրում կմուտքագրի 60/4=15 էջ։

Պատ՝. 1) 15

Շարունակել կարդալ

Գործնական քերականություն, էջ 38, վարժ․ 109, 110, ովքեր ավարտեն, հաջորդ էջը

Առաջադրանք 109

ա) շնիկ — ստեղնաշարային նշան, որն օգտագործվում է էլեկտրոնային փոստեր/հասցեներ նշելուց։
բ) պսակ — թարմ ծաղիկներից ու ոստերից հյուսած շրջանակաձև զարդ:
գ) երակ — մարմնի արյունատար անոթ, որով արյունը գնում Է դեպի սիրտը:
դ) շերեփ — մետաղյա կամ փայտյա երկարակոթ մեծ ու խոր գդալ՝ կերակուրը, հեղուկը ևն խառնելու և ամանից աման լցնելու համար:
ե) թմբուկ — գլանի նման հարվածային երաժշտական գործիք, որի երկու կողմը ձիգ պատված Է նուրբ մորթով՝ փայտերով հարվածելու համար:
զ) մոմ — բամբակի պատրույգով ձողիկ, որ օգտագործվում Է լուսավորության համար:
է) բաժակ — ապակյա գլանաձև անոթ՝ զանազան հեղուկներ խմելու համար:
ը) բռունցք — ձեռքի թաթը՝ մատները ափին հպած ու սեղմած վիճակում, կռուփ:
թ) մկնիկ — համակարգչով աշխատանքը հեշտացնելու գործիք՝ սեղմելու կոճակներով և անիվով։
ժ) ճակատ — մարդու կամ կենդանիների գլխի առջևի՝ աչքերից վեր գտնվող մասը:
ժա) թարթիչ —  կոպերի վրայի մազիկները, թերթերունք:
ժբ) եթեր — օդի ամենավերին մաքուր ու նոսր շերտը, երկնքի վերին շերտերը:

Շարունակել կարդալ

«Նախասիրությունների բացահայտում» նախագծի վերջնական ամփոփում

Ապրիլի 18-ին կկայանա «Նախասիրությունների բացահայտում» նախագծի վերջնական ամփոփումը, որը կներկայացվի 9-րդ դասարանի սովորողների կողմից։

Օրը՝ ապրիլի 18
Ժամը՝ 13:00-14:00
Վայրը՝ հետազոտական վարժարանի ընթերցասրահ
Ներկայացնողներ՝ 9-րդ դասարանի սովորողներ
Մասնակիցներ՝ վարժարանի սովորողներ, դասավանդողներ, կազմակերպիչներ, հետաքրքրված անձինք
Սահիկաշարը՝ հղմամբ

Շարունակել կարդալ

Assignments for 16.04.24

504 Essential Words, lesson 16, slide 56 / Fill in the Blanks, Synonym search slide 57  Add submission

1. slender; long and thin; limited; slight

a. Carlotta’s slender figure made her look somewhat taller than she was.
b. There was only a slender chance that you could conceal* the truth.
c. The slender thief was able to enter the apartment through the narrow window.

2. surpass; do better than; be greater than; excel*

a. The machines of the twenty-first century* surely surpass those of earlier times.
b. Most farmers believe that rural* life far surpasses urban* living.
c. It is undeniable* that a cold lemonade in July cannot be surpassed.

Շարունակել կարդալ

Assignments for 15.04.24

Reading Barefoot Bandit slide 107, ex-es 3a, b

ex. 3a

  1. crimes involving entering a building illegally in order to steal — burglaries
  2. thought to be guilty of a crime — suspected
  3. people who are killed or hurt by someone else — victims
  4. catch someone you have been following or looking for — capture
  5. a building where criminals are kept as a punishment — prison
  6. taken without permission — stolen
  7. crimes involving stealing from a place or person, especially using violence — robberies
  8. given a punishment (of) — sentenced
  9. got away — escaped
  10. making someone a prisoner — arresting
  11. crimes involving stealing something — thefts
  12. a person who has done something illegal and is hiding to avoid being caught — outlaw
Շարունակել կարդալ

Assignments for 12.04.24

Writing Choose one quote from page 100, ex 8a, or find one you like and comment on it.

Why did I choose this idea? Because knowing a star like Lionel Messi, who had a really tough and loss-filled life, we all know that he reached such heights through hard work and great dedication. By the way, God has blessed him with such success also because he is a kind, willing and caring person.

Շարունակել կարդալ

Summary of Shushan Pashinyan’s Open Class: Education Abroad

On April 4, within the framework of the “Civic activism among youth” project Shushan Pashinyan’s open class was held in the Laboratory of Social Sciences and Civic Initiatives of the “Mkhitar Sebastatsi” Educational Complex High School-Research College, which was about the UWC International School and her activities there.

The open class was mainly attended by students of the 11th grade of the high school, but they were also joined by other students from the 9th and 10th grades, as well as other interested persons.

Շարունակել կարդալ

«Ժողովրդավարական քաղաքակրթության մանիֆեստ» գրքի քննարկման ամփոփում

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակներում այսօր՝ ապրիլի 10-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում տեղի ունեցավ Աբդուլլահ Օջալանի «Ժողովրդավարական քաղաքակրթության մանիֆեստը» գրքի քննարկումը։

Հյուրեր՝

  • Լիանա Մհոյան՝ Հայաստանի քրդական «Զագրոս» պաշտոնաթերթի պատասխանատու խմբագիր
  • Սլո Դրբոյան՝ «Քուրդիստան» կոմիտեի համանախագահ
  • Իրա Թովմասյան՝ «Քուրդիստան» կոմիտեի համանախագահ
  • Ապրես Զոհրաբյան՝ զբոսավար, իրանագետ-քրդագետ

Քննարկման թեման՝
Աբդուլլահ Օջալանի «Ժողովրդավարական քաղաքակրթության մանիֆեստը» գիրքը

Շարունակել կարդալ

Առաջարկում են սովորողները. խնդրի լուծում

6․ Երբ միատեսակ գնդերը փորձեցին դասավորել հավասարակողմ եռանկյան տեսքով, ապա հավաքածուն ավելացավ 30 գնդով։ Սակայն, երբ եռանկյան յուրաքանչյուր կողմը փորձեցին  մեկ գնդով ավելացնել, ապա չհերիքեց 33 գունդ։ Հավաքածուի մեջ քանի՞ գունդ կա։ 

Երբ եռանկյան յուրաքանչյուր կողմին ավելացնում ենք մեկ գունդ, յուրաքանչյուր կողմի գնդերի թիվը ավելանում է 1-ով, իսկ գնդերի ընդհանուր թիվը՝ 3-ով: Այսպիսով, եռանկյան յուրաքանչյուր կողմի գնդերի թիվը x+1 է, իսկ գնդերի ընդհանուր թիվը 3x+3 է։

Շարունակել կարդալ

Վարդգես Սուրենյանց․ Իմ հերոսը

Ապրիլի 12-ին՝ ուրբաթ օրը, մենք՝ սովորողներս, Մարգարիտ Սարգսյանի գլխավորությամբ, ուսումնական պարապմունք ենք ունենալու Հայաստանի Ազգային Պատկերասրահում։ Թեման է լինելու՝ «դասական և ժամանակակից արվեստը»։ Ըստ այդմ՝ հարկ է նշել, որ ցանկացած ուսումնական բաց և արտագնա պարապմունքներից և այլ միջոցառումներից առաջ սովորողներն իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ՝ ուսումնասիրելով և հետազոտելով տվյալ թեման և նրա հետ առընչություն ունեցող այլ նյութեր։

Վարդգես Սուրենյանց. մեզ անծանոթ հերոսը

Վարդգես Սուրենյանց. հայ մշակույթի հսկան

Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, Հակոբ ավագ քահանայի ընտանիքում, որը պաշտոն է ստացել Սիմֆերապոլում և 1867 թվականին ընտանիքը տեղափոխվում է այնտեղ։ Վարդգես Սուրենյանցը 1870 թվականին ընդունվել է Լազարյան ճեմարան։ Վարդգես Սուրենյանցի ուսման առաջին տարիների մասին խորհրդային գրականագետ, պատմաբան Երվանդ Շահազիզը նշել է՝ «ծանրաբարո», «անսահման համբերող», «բարի, պարկեշտ և խոնարհ նոր աշակերտը, որին բնությունը օժտել էր «այնպիսի շնորհքով… այդ նրա արտաքո կարգի նկարչական ընդունակություններն էին… բոլոր ժամանակ նստած նկարում էր ընկերներին, ուսուցիչներին և այլ պատկերներ, և այդ բոլորը զարմանալի նրբությամբ և նմանությամբ»։

Շարունակել կարդալ

Երկրորդ մակարդակ. մաթեմատիկայի ապրիլի ֆլեշմոբ

1. Երկու զամբյուղում միասին կա 42 վարդ: Որքա՞ն վարդ կա առաջին զամբյուղում, եթե հայտնի է, որ առաջին զամբյուղում կա երկրորդում եղած վարդերի քանակի կեսից 6-ով ավելի վարդ:

I = x, II = x/2+6

x+(x/2+6)=42 => 2x+x+12=84 => 3x+12=84 => 3x=84-12 => 3x=72 => x=24

ստ՝. II զամբյուղում կա 24/2+6=12+6=18 վարդ։ 24+18=42

Պատ՝. 24 վարդ

2. Քանի՞ կենտ թիվ է հնարավոր ստանալ 15274 թվի թվանշանների վերադասավորումով:

Թվում կա ընդհանուր 5 թվանշան, այսինքն՝ նրանց վերադասավորումների քանակը կլինի 5!, այսինքն՝ 120: 2 զույգ թվերը կարող են լինել 5 կարգերից մեկում, 3 մնացյալ թվերը կարող են լինել 6 դիրքերում։ Զույգ թվերի վերադասավորումների քանակը հավասար է 2*5*6=60-ի, ուստի՝ կարելի է ստանալ 120-60=60 կենտ թիվ։

Պատ՝. 60 կենտ թիվ

Շարունակել կարդալ