Բագրատունյաց Հայաստանի վերելքը. պետության կայացումը

Պետության բարգավաճումը։ Հայաստանի անկախության ամրապնդումը տեղի ունեցավ երկրում սկսված տնտեսական և մշակութային վերելքի պայմաններում։ Խաղաղ ու նպաստավոր էին Աշոտ Բ-ի թագավորության վերջին տարիները։ Քանի որ թագավորը զավակ չուներ, նրա մահվանից հետո գահ բարձրացավ եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը (928-953թթ.)։ Նա Բարգատունիների արքունիքը տեղափոխեց Կարս և այն դարձրեց Հայաստանի նոր մայրաքաղաք։ Վերջինս կարճ ժամկետում աճեց, կառուցապատվեց և դարձավ նշանավոր քաղաքներից մեկը։

Ինչ վերաբերում էր տնտեսական կյանքին, ապա բնակչությունը զբաղված էր այն վերականգնելով ու բարեկարգելով։ Չորային կլիմա ունեցող Հայաստանի համար բացառիկ նշանակություն ուներ ոռոգումը։ Այդ իսկ պատճառով հայաստանյան շատ նահանգներում՝ Այրարատում, Շիրակում, Սյունիքում, Վասպուրականում, կառուցվում են ջրամբարներ և ջրանցքներ, իսկ դարերով խոպան մնացած տարածությունները ոռոգման միջոցով մշակվում են։

Շարունակել կարդալ

«Ոչ խաղաղ պատմություն» նախագծի արդյունքների ներկայացում

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում հետազոտական վարժարանի 10-րդ դասարանի պատմության ընտրությամբ խմբի սովորողները /ղեկավար՝ Սամվել Թամազյան/ ներկայացնում են «Ոչ խաղաղ պատմություն» նախագծի արդյունքները․

Օր՝ մարտի 6
Ժամ՝ 13։00-14։20
Վայր՝ հետազոտական վարժարանի ընթերցասրահ
Մասնակիցներ՝ 10-11-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբեր, հասարակագետներ, այլ շահագրգիռ անձինք

Շարունակել կարդալ

Հռոմեա-հայկական պատերազմը քարտեզի վրա Ք.ա. 69-66թթ.։ Ճակատամարտ Փոքր Ասիայի համար։

Ք. ա. I դար։ Փոքր Ասիայի տարածքում բախվել են երկու խոշոր պետությունների շահերը՝ Հռոմեական հանրապետության և Պոնտոսի թագավորության։ Պոնտոսի թագավորության դաշնակից էր Փոքր Ասիայի հարավային մասում գտնվող Մեծ Հայքը։ Ք. ա. 95թ. այս պետության առաջնորդն է դառնում Տիգրան II-ն, ով գալով գահին սկսում է վերահսկվող տարածքների ակտիվ ընդլայնում։ Արդյունքում, մինչև Ք.ա. 70թ. նրան հաջողվում է ներառել իր պետության մեջ Ծոփքը, Ատրպատականը, Կիլիկիան, Սիրիան և Փյունիկիան։ Տիգրան II-ն ակտիվորեն չի մասնակցել Պոնտական ​​թագավորության և Հռոմեական հանրապետության միջև առճակատմանը, քանի որ զբաղվում էր իր պետության ընդլայնմամբ՝ հարավարևելյան ուղղությամբ։ Ք.ա. 74թ. Պոնտոսի թագավոր Միհրդատը սկսում է երրորդ պատերազմը Հռոմեական հանրապետության դեմ։ Սկզբնական փուլում նա հաջողություն է ունենում, սակայն 72թ. գարնանը պարտություն է կրում հռոմեական զորքերից, որոնք և ստիպում են նրան փախչել իր փեսայի՝ Տիգրան II-ի մոտ։

Շարունակել կարդալ

Վեստ Սարգսի կերպարը. պետական դավաճա՞ն, թե՞ հայրենասեր անձ

Նշեմ, որ հետազոտությունն արվել է Բագրատունիների Հայոց թագավորության մասին Գրիգոր Մագիստրոսի թղթերի բովանդակության հիման վրա։ Այս հետազոտության նպատակն է պարզել, թե արդյո՞ք Վեստ Սարգիսը պետական մակարդակի դավաճան է, թե՞ թաքնված հայրենասեր։

Հետազոտության արդյունքում հանգել ենք հետևյալ եզրակացությանը. ըստ Գրիգոր Մագիստրոսի նամակների՝ Անիի պետականության կործանման պատճառը Գագիկ Երկրորդի անփորձ լինելն էր, Վեստ Սարգսի՝ կենտրոնաձիգ պետությանը չենթարվելու հանգամանքը: Չնայած Վեստ Սարգսի բացահայտ դավադիր քայլերին` դյուրահավատ արքան շարունակում էր վստահել նրան՝ այդպիսով բռնելով կործանման ուղին և փոխարենը հալածական վերաբերմունք էր դրսևորում Պահլավունի իշխանի նկատմամբ, որը, Վեստ Սարգսի դեմ դուրս գալով, կանխել էր վերջինիս կողմից հայոց գահին տիրանալը՝ թագավորեցնելով Գագիկ Երկրորդին:

Շարունակել կարդալ

Արշակ II և Պապ թագավորների քաղաքականությունը

1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Արշակ II-ը։ Ե՞րբ և ո՞ւմ կողմից է հրավիրվել Աշտիշատի ժողովը։ Ի՞նչ կարևոր որոշումներ ընդունեց այդ ժողովը։ Ո՞րն էր Արշակ II-ի և նախարարների միջև հակամարտության պատճառը։

Արշակ II-րդը (350-368թթ.) վարում էր ինքնուրույն քաղաքականություն։ Ներսես Մեծ կաթողիկոսի միջնորդությամբ Հռոմի կայսրը թույլատրեց Հայաստան վերադառնալ արքայի եղբոր որդիներին՝ Գնելին և Տիրիթին։ Գնելն ամուսնացել էր Անդովկ Սյունու աղջկա՝ Փառանձեմի հետ, որին սիրում էր նաև Տիրիթը։ Նա Արշակին տրամադրում է Գնելի դեմ։ Սակայն Գնելի սպանությունից հետո մահապատժի է ենթարկվում նաև Տիրիթը։ Արշակն ամուսնանում է Փառանձեմի հետ։ 

Արշակ II-ը ներքին միջավայրում վարում էր պաշտոններն ու գործառույթները հստակեցնելու քաղաքականություն, եթե դա այդպես կարելի է անվանել։ Նա փորձում էր կարգավորել պետական իշխանության ճյուղերը։ Ինչպես տեղյակ ենք, այն ժամանակ յուրաքանչյուր նախարար ուներ իր սեփական բանակը։ Հատկանշական է, որ նախարարների բանակների քանակները հավասար չէին։ Արշակ II-ն արգելեց դա և նախարարների զորքերը միացրեց գլխավոր բանակին։ Ես ինքս կարծում եմ, որ նման քայլը ճիշտ էր, քանի որ հակառակ դեպքում ներքին վիճակն անկայունանում էր, և մենք նույնիսկ դեպքերի ենք ծանոթ, երբ նախարարներն իրենց զորքով ըմբոստանում էին և հարձակումներ անում կենտրոնական իշխանության նկատմամբ։

Շարունակել կարդալ

Ոչ խաղաղ պատմություն․ Շուշիի ազատագրումն ու անկումը:

Պատմության ընտրությամբ դասընթացի շրջանակներում խմբով իրականացնում ենք «Ոչ խաղաղ պատմություն» նախագիծը, որի նպատակներն են։

  • Ներկայացնել մարդկության պատմության վճռական ճակատամարտերը
  • Ներկայացնել ճակատամարտերը բազմատեսանկյուն և բազմաբովանդակ

Որպես աշխատանքի թեմա ընտրել եմ «Շուշիի ազատագրումն ու անկումը»։

Շուշիի ազատագրում - Yerkrapah

Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լրատվաքարոզչական և ռազմական։ 1992-ի մայիսի 8-ին ժամը 2:30-ին ԻՊՈւ շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի և Ստեփանակերտի շրջակա հենակետերում։ Մարտական գործողությունները ծավալվել են «26»-ի (հյուսիսային), Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային) և Ջանհասան-Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություններում։

Շարունակել կարդալ

Պատմության առաջադրանքներ․ 28.11.2023

Ինչու՞ Տրդատն ու Վաղարշ I-ը պնդեցին, որ հաշտության պայմանագիրը կնքվի Հռանդեայում։ Որտե՞ղ և ե՞րբ թագադրվեց Տրդատը։ Ներկայացրե՛ք նրա գահակալման շրջանը։

Պատերազմը շարունակելու նպատակով Ներոնի կողմից Հայաստան ուղարկված Պետոս զորավարը հայտարարում է, թե Հայաստանում հաստատելու է հռոմեական իշխանություն։ 62 թ․ Պետոսի բանակը Հայաստանում Հռանդեա կոչված վայրում շրջապատվում է հայ-պարթևական զորքերի կողմից, և նրա մի մասը՝ անձնատուր լինում։ Պետոսի բանակը փախչում է Հայաստանից՝ օրական կտրելով 60 կմ ճանապարհ։ Կրկին Հայաստան է ուղարկվում Կորբուլոնը։ Ներոնը պահանջում էր, որպեսզի Տրդատը անձամբ գնա Հռոմ՝ իր ձեռքից ստանալու թագը։ Կորբուլոնը չէր շտապում նոր արշավանք սկսել և Վաղարշին ու Տրդատին խորհուրդ է տալիս կատարել Ներոնի պահանջը։ 64 թ․ Հռանդեայում կնքված համաձայնագրով Տրդատը իր թագը դնում է Ներոնի կիսանդրու առջև՝ կայսեր ձեռքից այն ետ ստանալու պայմանով։ Հենց Հռանդեայում կնքվեց համաձայնագիրը (հաշտության պայմանագիրը), քանի որ այդ քայլով հայ-պարթևական զորքերը ևս մեկ անգամ ծաղրաբար ցույց տվեցին, թե որտեղ են պարտվել հռոմեական զորքերը, որոնք իբրև ցանկանում էին Հայաստանում հաստատել հռոմեական իշխանություն։ Սա դիվանագիտական քայլ էր։

Շարունակել կարդալ

Ինչպե՞ս են ներկայացնում ներկայիս իրավիճակը օտարերկրյա և հայաստանյան լրատվականները․ հետազոտություն

Լեռնային Ղարաբաղ. հակամարտության պատմություն (rbc.ru)

Այս երեք տարիների ընթացքում զինված բախումների արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ևս մի քանի տարածքներ թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանում։ 2022 թվականի դեկտեմբերից Ղարաբաղը փաստացի գտնվում է շրջափակման մեջ։ Հայաստանը Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում, տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Ըստ Բաքվի, դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Հայաստանը Պրահայում և Սոչիում վերջին հանդիպումների ժամանակ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, համապատասխանաբար, Բաքուն իրավունք ունի այնտեղ գործել իր հայեցողությամբ։ Ռուսաստանի ներկայացուցիչները նշել են, որ դա նախատեսված չէ 2020թ. համաձայնագրով։

Շարունակել կարդալ

Վանո Սիրադեղյան հրապարակախոսն այսօր․ նախապատրաստություն

Նոյեմբերի 15-ին ժամը 13:00-14:00 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի կունենա «Վանո Սիրադեղյանն հրապարակախոսն այսօր» թեմայով բանավեճ, որին կմասնակցեն Ավագ դպրոցի պատմության ընտրության խմբի 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները։

Հանդիպման աշխատանքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հղմամբ

Շարունակել կարդալ

Հայաստանը՝ Հռոմի և Պարթևստանի մրցակցության գոտում 1-ին դարի առաջին կեսին 

Հարցեր՝ 

  • Ի՞նչ քաղաքականություն էր վարում Հռոմը Արտաշեսյան արքայատոհմի վերացումից հետո։ Ներկայացրե՛ք Հայաստանի ներքաղաքական իրադրությունը դրածո թագավորների օրոք։ 

Հռոմը ամեն կերպ ձգտում էր տարածաշրջանում ազդեցությունն պահպանել և մեծացնել, ինչի պատճառով շատ անգամներ հետաքրքրությունների պատճառով բախումներ էր ունենում Պարթևստանի հետ։ Հռոմի կողմից դրածո հայկական ծագումով թագավորները թալանում էին երկիրը, կողոպտում գանձարանները և միայն հռոմեական ռազմական ուժի օգնությամբ պահպանում իրենց իշխանությունը։ Ներքաղաքական իրադրության մասին խոսելիս՝ պետք է հիշել, որ այդ ժամանակներում հայկական ավագանու ճնշող մեծամասնությունը պարթևամետ էր, չնայած՝ որ կային այսպես կոչված երեք՝ պարթևամետ, հռոմամետ և պետականամետ ֆրակցիաներ։ Հայկական գանձարաններն ու քաղաքները թալանող դրածո թագավորների հանդեպ ժողովուրդը գրեթե ոչինչ չէր կարողանում անել։ Միայն պարթև թագավոր Վաղարշ Արշակունու և Տրդատի միջոցով է ստացվում գահընկեց անել վրացական արքայազն Հռանդամիստին, ով դիմել էր փախուստի, սակայն իբր կնոջն հայերի ձեռքից փրկելու համար, վերջինիս դաշունահարել էր։ Զենոբիային՝ նրա կնոջը հայերին ի վերջո հաջողվել էր փրկել։

Շարունակել կարդալ

Հին Հռոմի հայտնագործություններ, որոնք առաջ էին ընկել իրենց ժամանակից․ Թարգմանություն

Հռոմեական կայսրությունը թեև գոյություն է ունեցել 1500 տարի առաջ, բայց նրա թողած ժառանգությունը մենք օգտագործում ենք նաև այսօր։ Հռոմեացիները մեծագույն քաղաքակրթության հիմնադիրներն էին․ նրանք կառուցել են մեծ քաղաքներ՝ շնորհիվ իրենց հնարամիտ ինժեներական նվաճումների, ճարտարապետության և մշակույթի զարգացման, և այս թողարկման ընթացքում կխոսենք Հին Հռոմի հիմնական նորարարությունների մասին։

Ակվիդուկներ։ Հռոմեական քաղաքները արդեն այն ժամանակներում ունեին հասարակական զուգարաններ, բաղնիքներ, կոյուղիներ, ինչպես նաև շատրվաններ։ Բայց վերոնշյալից և ոչ մեկը չէր կարող գործել առանց ակվիդուկների, որոնց շնորհիվ քաղաքներ ջուր էր մատակարարվում։ Այսպիսով՝ Հռոմի առաջին ակվիդուկները կառուցվել էին դեռևս մ․թ․ա․ 4-րդ դարում և շուտով սկսել էին հայտնվել կայսրության ամբողջ տարածքում։ Այս մասշտաբային ենթակառուցվածքները սփռված էին 100 կիլոմետրերով և տասնյակ հռոմեական քաղաքներ սնուցում էին ջրով։ Եվ թերևս ակվիդուկները հռոմեացիների կողմից չէին ստեղծվել, այլ հայտնվել էին ավելի շուտ՝ Եգիպտոսում և Սիրիայում, բայց հենց Հռոմեական կայսրությունում էին նրանք հասել իրենց ամենաընդլայնված օգտագործմանն ու զարգացմանը։

Շարունակել կարդալ

Հռոմեական հանրապետության ակնառու գործիչները․ Թարգմանական աշխատանք

Հռոմն աչքի է ընկնում իր հարուստ մշակույթով և պատմությամբ։ Մի ժամանակ այն աշխարհի բոլոր քաղաքակրթությունների մեջ ամենահզոր կայսրությունն էր: Տարածքը զբաղեցնում էր ավելի քան 6,5 միլիոն քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությունը երբեմն հասնում էր ռեկորդային 6,5 միլիոնի: Բնականաբար, նրանց մեջ կային անձնավորություններ, ովքեր հսկայական հետք են թողել պատմության մեջ։

Շարունակել կարդալ

Պատմության ընտրությամբ դասընթացի կազմակերպումը հետազոտական վարժարանում․ ուսումնական բաց պարապմունքի ամփոփում

Հոկտեմբերի 11-ին կրթահամալիրի հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան նախաձեռնել էր հետազոտական վարժարանի պատմության ընտրությամբ խմբերի ուսումնական բաց պարապմունք, որը վարում էր պատմության և հասարակագիտության ուսուցիչ Սամվել Թամազյանը։ Սկզբից ընկեր Սամվելը ներկայացրեց ընտրությամբ դասընթացների կազմակերպումն ու ընթացքը հետազոտական վարժարանում, այնուհետև ծավալվեց հետաքրքիր քննարկում-բանավեճ։

Շարունակել կարդալ

Հայաստանի Հանրապետության Անկախության 32-րդ ամյակ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության տոնը։ Անկախությունը հեշտ պատկերացնելի, սակայն՝ դժվար նվաճելի փորձություն է, բայց, բարեբախտաբար, մենք դա ունենք, դրան մենք հասել ենք, դա նվաճել ենք։ Անկախություն ունենալը շատ մեծ ու ցավալի գներով մեզ հաջողվեց։ Մենք ունեցանք պատերազմներ, մարդկային ու տարածքային կորուստներ։ Բայց այս հոգեբանական քաոսի ու ճնշման տակ՝ կարողացանք պահպանել մեր անկախությունը, ինքնությունը, ինչքան էլ, որ դա անիրական էր թվում։

Շարունակել կարդալ