Կարծիք հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների իրականացման վերաբերյալ

Ի՞նչ են տալիս Ձեզ հանդիպումները հրավիրյալ մասնագետների հետ։

Նախ և առաջ ես կցանկանամ ընդգծել, որ կրթահամալիրը եզակի ուսումնական հաստատություն է, որը հնարավորություն է ընձեռում սովորողներին մասնակցելու, կարծիք արտահայտելու, ինչպես նաև ինչ-որ նոր գիտելիք քաղելու հրավիրյալ մասնագետների ու հյուրերի հետ հանդիպում-քննարկումներից։ Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումները տալիս են մեզ՝ սովորողներիս, փորձ, նոր գիտելիքներ, զարգացնում են անկաշկանդ խոսելու, կարծիք արտահայտելու, քննարկում-բանավեճերին ակտիվ մասնակցելու ունակությունները։

Շարունակել կարդալ

Այցերի տեսակները / Պետական արարողակարգ

Երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հաստատման, դրանց բնականոն զարգացման և խորացման համար կարևոր դեր են խաղում պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների փոխադարձ այցելությունները։ Դրանց ընթացքում հաստատվում, ամրապնդվում են անձնական կապեր, տեղի են ունենում մտքերի փոխանակումներ, քննարկումներ, բանակցություններ, նախագծվում են աշխատանքային քարտեզներ, տրվում լուծումներ։ Արարողակարգային միջոցառումների շարքում բարձրաստիճան պատվիրակությունների այցերի կազմակերպման մանրամասներն անգամ գտնվում են հանրային հետաքրքրության և ուշադրության կենտրոնում, դրանք լայնորեն լուսաբանվում են նաև լրատվամիջոցների կողմից։

Բարձրաստիճան պատվիրակությունների այցերն իրենց տեսակներով և ձևաչափերով լինում են տարբեր։ Խոսելով ձևաչափերի մասին՝ կարելի է առանձնացնել դրանց հետևյալ խմբերը.

Շարունակել կարդալ

Հասարակագիտություն․ դասարանական աշխատանք

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Ինչի՞ մասին է հասարակագիտություն առարկան։ Ինչպիսի՞ հասարակական ոլորտներ է ընդգրկվում նրա մեջ։ Ի՞նչ ոլորտներ կավելացնեիք դուք։

Հասարակագիտություն առարկան հասարակության և իր մեջ տեղի ունեցող փոխհարաբերությունների մասին գիտություն է։ Այն բազում հասարակական ոլորտներ է իր մեջ ընդգրկում, օրինակ՝ փիլիսոփայությունը, սոցիոլոգիան, գեղագիտությունը, բարոյագիտությունը, արվեստը։ Ըստ իս՝ ենթաոլորտներից, որոնք կարծես թե դուրս են բերվում առանձին-առանձին ոլորտներից, կարող են լինել մարմնի լեզուն, փոխհարաբերությունների կառուցվածքը, էթիկետը՝ դիվանագիտական, թե սովորական, պատմությունը, իրավունքը, քաղաքագիտությունը։

Շարունակել կարդալ

Բուլինգը՝ հայաստանյան կրթական հաստատություններում․

Ներկայացրե՛ք «Բուլինգ»-ը «Հայաստանյան կրթական հաստատություններում» թեմաները հետևյալ տեսակետներով․

Բուլինգ նշանակում է՝ որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

«Բուլինգի» առաջացման պատճառները․

Բուլինգի առաջացման պատճառները բազմազան են, արտաքին տեսքից մինչև մարդկային հարաբերություններ։ Բուլինգն առաջանում է այն ժամանակ, երբ հասունացման շրջանում գտնվող անձը ցանկանում է ինքնահաստատվել ուրիշների վրա, ազդել նրանց վրա, ցույց տալ ուժային գերազանցությունը, թողնել բացասական տպավորություն/ազդեցություն։ Դիտարկենք բուլինգի առաջացման որոշ պատճառներ․

Շարունակել կարդալ

Բարոյագիտություն

Որո՞նք են հիմնական բարոյական արժեքները։ Ինչպե՞ս կարելի է որոշել՝ ինչն է ճիշտ, լավ ու բարի։

Բարոյական արժեք ասելով՝ կարող ենք հասկանալ հասարակության կողմից «ճիշտ» ու «լավ» և «սխալ» ու «վատ» դասակարգված գործողությունների ցուցակ։ Բարոյականությունը, նույն ինքը՝ առաքինությունը, կատարում է մարդուն որիշների աչքում բարձր ցույց տալու, վերջինիս կարգով ու վարքով զբաղվելու ֆունկցիա։ Այս տերմինը ներմուծել է Ցիցերոնը, և այն նշանակում է չգրված օրենք, բարք, վարքագիծ։ Վերոնշյալ օրինակները վառ կերպով ներկայացնում են հասարակության՝ բարոյականության մասին կարծիք ունենալու ամենահայտնի տարբերակները։ Բարոյական արժեքները, ուսուցումները, վեհ գաղափարները, պատվիրանները Աստծուց կողմից տրված են կարգավորելու մարդու՝ հասարակության մեջ դրսևորվող վարքագիծը, առաքինի կյանքն ու նկարագիրը։ Պետք է հիշել, որ միայն հոգևոր չեն լինում բարոյական արժեքները։ Բարոյական արժեքներ կարող են սահմանվել նաև օրենքներով, սահմանադրություններով՝ հասարակությանն առաքինի մարդու կերպարն ուսուցանելու և ցույց տալու համար։ Հիմնական բարոյական արժեքներից են․ մեծին հարգելը, չվիրավորելը, չշնանալը, չբամբասելը։ Ընդհանրապես՝ ով գիտի և պահպանում է բարոյական արժեքները քաղաքավարի ու դաստիարակված անձ է։

Շարունակել կարդալ

Գեղագիտական իդեալ և ճաշակ

Ի՞նչ եք հասկանում իդեալ ասելով։

Նախ, հիշենք, որ «իդեալ» բառն առաջացել է հունարեն «իդեա» բառից, որը թարգմանաբար նշանակում է գաղափար, միտք, կերպար, տեսիլ։ Իդեալն ինչ-որ առարկայի, անձի կատարելագործված կամ ամենակատարյալ տիպն է, նրա բարձրագույն կետին կամ արժեքին հասած վիճակը։ Իդեալը նաև անձի դեպքում, իմ կարծիքով, կուռքն է, որին համարում են բարձրագույն, կատարյալ, ինչու ոչ նաև ամբողջական և ամենա-ամենա։ Իդեալն, անշուշտ, անհաղթահարելի բարձունք է, քանի որ իդեալական ոչինչ աշխարհում չկա։ Նույն ինքը՝ մարդը, կատարյալ չէ, ունի թերություններ։ Չնայած այս ամենին՝ իդեալը մոտիվացիա է, կողմնորոշիչ, նպատակ, իղձ։

Ицхак Адизес «Идеальный руководитель» - книга о тех, кого нет.

Շարունակել կարդալ

Պահանջարկ և առաջարկ

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

Ի՞նչ է փողը և ինչպե՞ս է ծագել։

Փողն ինչ-որ բան ձեռք բերելու (ծառայություն, ապրանք) դրա դիմաց տրվող/հատուցվող համապատասխան (էկվիվալենտ) արժեքն է։ Փողն արժեք է, որի դիմաց կարելի է ձեռք բերել համապատասխան ապրանք, ծառայություն։ Եթե փորձենք բացատրել հեշտ բառերով, ապա փողը փոխանակման միջոց է։

💶 Փող տպելը

Շարունակել կարդալ

Մոդայի գեղագիտական տարրը։ Ազգային հագուստ

Թեմա ՝ Մոդայի գեղագիտական տարրը: Ազգային հագուստ: Էջ 23-25/այլ աղբյուրներ

  • Ինչով է տարբերվում ազգային հագուստը մոդայիկ հագուստից: Ներկայացրե՛ք հայկական ազգային հագուստի առանձնահատկությունները: Ըստ ձեզ ինչպես կարելի է ազգային հագուստը կիրառելի դարձնել մեր օրերում։

Ազգային հագուստը /տարազը/ տվյալ ազգի ներկայացուցիչների կողմից դարերի ընթացքում ընդունված զգեստների, գլխանոցների, ոտքերին հագցվող միջոցների և արդուզարդի ամբողջությունն է։ Ազգային հագուստը մոդայիկ հագուստից տարբերվում է պատմության, կարելու և հագնելու մշակույթով։ Սեղմ ասած՝ ազգային հագուստը տվյալ ազգի ներկայացուցիչների դարերի եկած մոդան է, որով նրանք ապրել են և որը մեզ են այսօր փոխանցել։

Շարունակել կարդալ

«Վախեր և ֆոբիաներ»

  • Ի՞նչ է վախը և որտեղից է առաջանում:

Գիտական տեսանկյունից՝ վախը մարդկային բնազդ է, որն առաջանում է, երբ մարդն ընկալում է կամ կանխատեսում, որ նրա ապահովությանն ու անվտանգությանը որևէ վտանգ է սպառնում։ Այն առաջանում է տարբեր տեղերից՝ շան հաչոցից մինչև բարձրություն։ Որոշ հետազոտողներ վախի հույզի զարգացումը/պատճառը դիտարկում են որպես երեխայի՝ մոր հետ կապվածության որակի գործառույթ։ 

Շարունակել կարդալ

Հասարակագիտություն. Գեղեցկության տարբերակիչները մեր առօրյայում։

Ըստ ձեզ առօրյայում հանդիպող գեղեցկությունը կարևոր է թե ոչ: Պատասխանը հիմնավորե՛ք: Թվարկե՛ք ձեր առօրյաում ինչն է ձեզ համար գեղագիտորեն հաճելի:

Ես կարծում եմ, որ առօրյայում հանդիպող գեղեցկությունը կարևոր է։ Ինչու՞ է կարևոր։ Հիմնականում` մարդիկ ուշադրություն են դարձնում այնպիսի իրերին կամ մարդկանց, ովքեր իրենց հաճելի ու գայթակղիչ են թվում, համարում են նրանց գեղեցիկ։ Ընդհանրապես, խոսելով գեղեցիկից, կարծիքները շատ դեպքերում լինում են տարբեր։ Ինչպես նախորդ դասին, այնպես էլ հիմա, ես կարծում եմ, որ գեղեցիկի բնութագրիչները լինում են ներքին և արտաքին։ Սակայն, վերադառնանք հարցերին։

Շարունակել կարդալ

Գեղեցիկի իմ պատկերացումները առօրյա կյանքում

Հասարակագիտության դասաժամի ընթացքում քննարկեցինք գեղեցկության չափանիշները, և մեզ հանձնարարվեց ընտրել որևէ երևույթ, լինի դա մարդ, կերպար, ճարտարապետական հնարք, թե արձան և բացատրել, թե ինչու՞ է այն գեղեցիկ։ Ես ճարտարապետության ոլորտից ընտրեցի ՀՀ կառավարության շենքը, որը կառուցվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից և որն ես համարում եմ գեղեցիկ շինություն, ճարտարագիտական հնարք։

Շարունակել կարդալ

Գեղեցիկի պատկերացումները քարի դարից մինչև 21-րդ դար․ Հետազոտություն

Ես ընտրել եմ կնոջ-տղամարդու գեղեցկության կանոնների ենթատարբերակը։ Այս հետազոտության մեջ դուք կգտնեք ավելի շատ տեղեկություն կանանց գեղեցկության կանոնների և էտալոնների մասին, սակայն տղամարդկանց մասին ևս որոշ տեղեկություններ կտրվեն։ Գեղեցիկի մասին դասի աշխատանքներին կարող եք ծանոթանալ հղմամբ։

Յուրաքանչյուր դար և դարաշրջան ունի իրեն յուրահատուկ գեղեցկության էտալոնները։ Հին դարերում այն, հիմնականում, կապված էր լինում ծիսական և խորհրդանշական ավանդույթների հետ։ Մեր դարի գեղեցկության էտալոնները՝ նմուշները, և, որպես օրինակ, քարի դարի նմուշները միմյանց չեն համապատասխանում։ Ինչպես արդեն նշվեց, յուրաքանչյուր դար թելադրում է իր կանոններն ու գեղեցկության մասին իր պատկերացումները: Այն, ինչ համարվում էր գրավիչ կլասիցիզմի դարաշրջանում, միջնադարում կարող էր միայն արհամարհական ժպիտ առաջացնել։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակակից «90-60-90»-ը մոտ 50-100 տարի առաջ կարելի էր հրեշավոր համարել: Եկեք հետազոտությունը բաժանենք մի քանի մասերի և ուսումնասիրենք, թե ո՞ր դարում, ո՞րն է համարվել գեղեցկության նշան, էտալոն։

Շարունակել կարդալ

Ի՞նչ է գեղեցիկը

Կարդացեք գեղեցիկի մասին այստեղ

Կարդացեք հարցերը, պատասխանեք դրանց՝ կարևորելով ձեր կարծիքը։

  • Ինչ է գեղեցիկը, այն, ինչ ասում են, թե այն ինչ տեսնում եք, այն ինչ ձեզ է դուր գալիս, թե՞ բոլորին։ Պատասխանն ընտրելիս պատասխանեք նաև ինչո՞ւ։

Գեղեցկությունը հարաբերական հասկացություն է, և ամեն մարդ այն կարող է տեսնել և ընկալել յուրովի։ Ինձ համար գեղեցիկ կարող է լինել օրինակ բնական երևույթը, մյուսի համար այն կարող է լինել սովորական։ Ուստիև գեղեցկությունը ընկալելը կախված է մարդուց և նրա դիտարկման տեսանկյունից, թե որ չափորոշիչներով է նա դա դիտարկում (արտաքին տեքս, խելացի լինելը և այլն․․․)։ Այն ինձ դուր է գալիս ինձ, կարող է մյուսին և՛ դուր գալ, և՛ դուր չգալ։ Սա ևս հակասական հարց է, քանի որ միշտ չէ, երբ կարծիքները համընկնում են։ Կան համազգային կամ ընդունված երևույթներ, որոնք ինքնըստինքնյան մարդկանց որոշակի շրջանի (հիմնականում՝ մեծամասնության) գեղեցիկ և ընդունելի է բոլորի կողմից։

Շարունակել կարդալ

Մարդկանց հոգեբանական խառնվածքները և նրանց փոխհարաբերությունները

Դասաժամի ընթացքում քննարկեցինք մարդկանց հոգեբանական խառնվածքները, նրանց տեսակները, բնորոշիչներն ու փոխհարաբերությունները։ Փորձեմ հակիրճ ներկայացնել ամեն տեսակ՝ ըստ իրեն համապատասխան բնորոշիչների և համեմատել դրանց փոխհարաբերությունները։

undefined

  • սանգվինիկ (տաքարյուն) — փորձում է ամեն տեղ գտնել հումոր, տաքարյուն է, էներգետիկ (էքստրավերտ)
  • ֆլեգմատիկ (սառնարյուն) — կենտրոնացած է սեփական հոգսերի ու աշխատանքի վրա (ինտրովերտ)
  • խոլերիկ (դյուրագրգիռ) — փորձում է ամեն տեղ կռիվ գտնել, սա ամենատարածվածներից է (էքստրավերտ)
  • մելանխոլիկ (մելամաղձոտ) — շատ հուզական է, յուրաքանչյուր փոքր հուզիչ երևույթից կարող է ներսում փակվել (ինտրովերտ)
Շարունակել կարդալ