Արտեզյան ջրերի նշանակությունն ու խնդիրները

«ՀՀ ջրային ռեսուրսներ» նախագծի շրջանակներում իրականացվելու է աշխատանք՝ «Արտեզյան ջրերի նշանակությունն ու խնդիրները» թեմայով։

Արտեզյան ջրերը ջրամերժ շերտերով սահմանափակված և ջրատար ապարներում տեղադրված ստորերկրյա ճնշումային ջրեր են։ Բնորոշ են տեկտոնական ճկվածքներին, իջվածքներին և գոգածալքային կառուցվածքներին և առաջացնում են արտեզյան ավազաններ։ Հորատման դեպքում, հիդրոստատիկ ճնշման պատճառով, արտեզյան ջրերը ջրատար շերտի ծածկից վեր են բարձրանում, իսկ բարձր ճնշման դեպքում շատրվանում են։ Հիշեցնենք որ ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

Շարունակել կարդալ

Հայաստանի ՀԷԿ-երի խնդիրները. բնապահպանական ակնարկ

Էկոլոգիայի շրջանակներում սկսել ենք դիտել տեսանյութեր և տեսաֆիլմեր հայաստանյան տարատեսակ հիդրոէլեկտրակայանների մասին։ Դասընթացը մեկնարկել ենք Մարց գետի (Լոռու մարզ) վրա կառուցված հիդրոէլեկտրակայանի կառուցման հետևանքով առաջացած խնդիրների և հետևանքների մասին դիտմամբ։

Չիչխան Գետ - Հայաստանի Գետերը

Հաջորդ գետը Չիչխանն, որը նույնիսկ առու էլ չէր, բնակիչների գնահատմամբ, այլ պարզապես ամայացած տարածք, որը նախկինում եղել էր գետի հոսքի մաս։ Ինչպես նշում է hetq.am-ը՝ ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երի շահագործման ընթացքում պետական վերահսկողությանը, ապա պետք է նշենք, որ վերահսկողությունն ընդհանրապես բացակայում է: Որպես կանոն, պետական լիազոր և իրավապահ մարմինների արձագանքները կամ ընդհանրապես բացակայում են, կամ էլ կրում են բացարձակ իմիտացիոն բնույթ, և ակնառու են դառնում միայն երբ մոտենում է նախընտրական շրջանը:

Շարունակել կարդալ

Ջրի օրը կրթահամալիրում. ամփոփում

Մարտի 18-ին՝ Ջրի համաշխարհային օրվա առիթով, համագործակցային նախագծով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հյուրընկալել էր UWC-ի հայաստանյան մասնաճյուղի՝ Դիլիջանի սաներին ու կազմակերպիչներին։ Հանդիպման օրակարգին, ընթացակարգին, ինչպես նաև ցուցադրություններին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանի բլոգում։ Պետք է ընդգծեմ, որ նախագիծն իրականացվում էր էկոլոգիայի դասընթացի շրջանակներում և նպատակ էր հետապնդում ցույց տալու հասարակությանը, թե ինչպիսի բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային խնդիրներ կան ներկայումս։ Օրակարգում էին հետևյալ կարևոր կետեր-ներկայացումները.

Շարունակել կարդալ

Կառավարության 2021-2026թթ. ծրագրի ջրային տնտեսության խոստումի համեմատություն իրականության հետ

  • Կառավարության ջրային տնտեսության ոլորտի քաղաքականությունը նպատակաուղղված է բնակչությանը խմելու ջրի մատակարարման (ջրամատակարարման) ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) և ոռոգման ջրի մատակարարման հուսալի, կայուն, անվտանգ և մատչելի ծառայությունների ապահովմանը, ոլորտում իրականացվող բարեփոխումների զարգացմանը:

Չնայած որ շատ աշխատանքներ են կատարվել Սևանի, տարբեր գետերի, ջրամբար-լճերի ջրերը մաքրելու, բնակչությանը մաքուր ջուր մատակարարելու, ինչպես նաև կոյուղաջրերի հոսքի հետ առնչվող խնդիրները լուծելու ուղղությամբ, միևնույնն է՝ ժամանակը մեր օգտին չի աշխատում, իսկ թե՛ Սևանի և թե՛ մյուս գետերի ու լճերի ջրերը գնալով նվազում են (կան բացառություններ)։ Օրինակ են հանդիսանում Սևանի ավազանում կառուցված և՛ օրինական և՛ ապօրինի շենք-շինությունները, որոնք բացի այն, որ խաթարում են բնականոն էկոլոգիական զարգացումը, նաև ազդում են շրջանի աղտոտմանը (կոյուղաջրեր, աղբ, սանիտարական նորմերի խախտում և այլն)։ Թվում է, թե բոլոր ջրամատակարար ու ջուր սնուցող ավազաններն ունեն նույն խնդիրները, սակայն ինքս կարող եմ պնդել, որ երևանյան լճում իսկապես իրականացվում են էկոլոգիական տեսքը, ֆլորան ու ֆաունան վերականգնելու աշխատանքներ ու ծրագրեր1։ Նաև, ըստ Երևանի քաղաքային իշխանության ծրագրի՝ նախատեսվում է ափամերձ զբոսանքի ու հանգստի գոտու կառուցում, որը ևս իրականացման փուլում է։

Շարունակել կարդալ

Ամուլսարը՝ պետության շա՞հ, թե՞ էկոլոգիական բազում խնդիրներ․ վերլուծություն

Paradyplomacy. tv-ի և Lydian Armenia-ի վեճը։ Դիտարկենք երկու կողմերի արձանագրություններն ու պնդումները։ Երկրորդ մոդուլի աշխատանքներ։

Գլուխ Ա․ «Lydian» ընկերության գործունեությունը Հայաստանում և հարևան երկրներում։

Ամուլսարը Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանին է։ Այս տարածքով են անցնում Հայաստանի զգալի հատվածում անցնող գետերը։ Այս տարածքում են ձևավորվում Հայաստանի ազգային հարստություն համարվող Ջերմուկի ջրերը։ Հյուսիսային և հարավային հատվածներով են հոսում Որոտան և Արփա գետերը։ Ամուլսարի շահագործման արդյունքում նախատեսվում է պետական բյուջե հարկերի տեսքով փոխանցել 489 միլիոն դոլար։

Ամուլսար - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Շարունակել կարդալ

Հայկական հանքարդյունաբերության խնդիրները

Ստորև ներկայացվում են «Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ» տեսաֆիլմից առանձնացված արձանագրված փաստերը, որոնք ցույց են տալիս, թե հանքարդյունաբերությունը ինչպիսի աղետալի հետևանքների է հանգեցնում

Սոթքի հանքավայր։ Սոթքի հանքավայրը Հայաստանի Հանրապետության ամենամեծ ոսկու հանքն է։ Բնակիչները շուտ-շուտ են ականատես լինում շագանակագույն ամպի, որը դուրս է գալիս այնտեղից և տարածվում դեպի Սոթք գյուղ, Վարդենիս համայնք և քաղցրահամ ջրերի ամենամեծ պաշար ունեցող «ջրամբար»՝ Սևան։ Բնակիչներից մեկը պատմեց, թե շատերի ատամներն են թափվում, մյուսները շուտ են ծերանում, հիվանդանում, բայց մյուս կողմից՝ աշխատատեղի խնդիր գրեթե չկա։ Հանքավայրի նախկին աշխատակիցներին մեկն ասաց, որ ամոնալի, սիլիտրիայի և դիզվառելիքի պայթեցման հետևանքով է թույնը (ջուրը) լցվում Սևան։ Խորհրդային ժամանակներում կառուցված այդ խորամանկ մեծանիզմների օգնությամբ գործարանի թափոնները (այս դեպքում՝ թունավոր ջուրը) խողովակներով անցնում են Սևան։ Հատկանշական է, որ միայն գործարանի աշխատակիցները գիտեն, թե այդ խողովակով ինչ է հոսում։ Ըստ աշխատակցի՝ գործարանի համար կարևոր է հանքաքարի արդյունահանումը, ոչ թե աշխատակիցների և գործընթացի անվտանգ պայմանները։ Նաև եթե պլանը չի կատարվում, աշխատողները զրկվում են հավելավճարներից։ Ռուբեն Գրիգորյանը՝ հանքավայրի նախկին աշխատակիցը, նաև պատմեց, որ հանքավայրից ամսեկան արդյունահանվում էր 350 կգ ոսկի։

Շարունակել կարդալ

«Հայաստանի կոտրվող ողնաշարը», «Բնության հաշվեհարդար» ֆիլմերի վերլուծություն

Էկոլոգիայի դասընթացի շրջանակներում մենք դիտում ենք ֆիլմեր և վերլուծություն-եզրակացություններ անում այնտեղից։ Նախորդ դասերին դիտել ենք և վերլուծել, եզրակացություններ արել «Տուն» ֆիլմից, այս անգամ մեր «ճամփորդությունը» ավելի նեղ էր, այսինքն՝ համամոլորակային չէր, այլ տեղական մասշտաբով։ Մենք դիտեցինք «Հայաստանի կոտրվող ողնաշարը», «Բնության հաշվեհարդար» ֆիլմերը, և ես հիմա պատրաստվում եմ որոշակի կարևոր կետեր առանձնացնել, որպեսզի դրանց շուրջ վերլուծություններ և եզրակացություններ անեմ։ Հավելեմ, որ վերլուծության մեջ կհանդիպեք նաև այնպիսի կետերի, որոնք վերցված են «Հանքարդյունաբերությունից առաջացած հիվանդություններ» տեսաֆիլմից։ Մինչև սկսելը կցանկանամ հիշեցնել, որ ֆիլմ(եր)ը նկարահանվել և խմբագրվել է 9 տարի առաջ՝ 2013 թվականին, և հիմա, ըստ երևույթի, կան որոշակի առաջխաղացումներ հանրապետության բնապահպանական ոլորտում։

Շարունակել կարդալ

«Տուն» ֆիլմի վերլուծությունը՝ ըստ մոդուլի

Դիտել  Տուն ֆիլմը և վերլուծել հետևյալ քայլերով․

  • ներկայացնել երկրագնդի զարգացման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրները՝ բերելով կոնկրետ օրինակներ։

Ես չեմ ցանկանում պատմել ամբողջ ֆիլմը, սակայն, հետևելով մոդուլի նպատակներին և քայլերին, կփորձեմ մատչելիորեն ներկայացնել տեսակետներս՝ բերելով օրինակներ ֆիլմից։ Երկրագնդի զարգացման հետևանքով առաջացել են բազում էկոլոգիական խնդիրներ՝ վառելիքաէներգետիկ արդյունաբերությունից մինչև ծառահատում։ Փորձենք կետերով առանձնացնել կարևորագույն խնդիրները, որոնք այսօր ծառացել են մեր առջև՝ երկրագնդի «ժամանակից շուտ» զարգացման պատճառով։

Շարունակել կարդալ

10 հարց, որոնք կարող են փոխել ձեր կյանքը և «առողջացնել» մոլորակը / Էկոլոգիա

Հարց  1. Որպես սնունդ դուք օգտագործում եք

1. Հիմնականում սեզոնային, թարմ և տեղական արտադրության մրգեր և բանջարեղեններ

2. Հիմնականում թարմ սննդամթերք, սակայն դեմ չեք նաև որոշ սառեցված և պահածոյացված մթերքներ գնել

3. Հիմնականում սառեցված, պահածոյացված,ոչ սեզոնային և ներկրված սննդամթերքներ

4. Հիմնականում սառեցված, պահածոյացված,ոչ սեզոնային և ներկրված սննդամթերքներ և հաճախ սնվում եք ռեստորաններում

Շարունակել կարդալ

Պարապմունք 1 — Տեսանյութի վերլուծություն

Սեպտեմբերի 8-ին՝ էկոլոգիայի դասին դասարանով դիտեցինք մի շատ հետաքրքիր տեսանյութ-մուլտֆիլմ, որը դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակ էր թողարկվել։ Չեմ ցանկանում շատ խորանալ այս տեսանյութի մեջ, քանզի այն կարող եք ինքներդ դիտել և ձեր կարծիքներն ու պատկերացումները կազմել։ Ես կփորձեմ վերլուծել այն, հայտնել սեփական կարծիքս մուլտֆիլմի մասին։

Շարունակել կարդալ