Այն գինի արտադրող ամենահին երկիրն է, դրա մասին են վկայում 2011 թվականին Արենի գյուղի քարանձավում հայտնաբերված իրերը:



Այն Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն է՝ դրա մասին վկայում են հազարմյա բազմաթիվ եկեղեցիները: Անհնար է ընտրել լավագույն վանքը, բայց առավել հայտնիներից է 9-րդ դարում կառուցված Տաթևի եկեղեցին: Այն զարմանահրաշ շինություն է գեցեկագույն մի վայրում:



Զարմանալի հաջորդ փաստը հայտնի պարբերականը համարում է այն, որ շախմատը դպրոցական ծրագրի մաս է: Դրանով է բացատրվում, թե ինչու են հայերն այդքա ուժեղ շախմատում՝ 1999-ին տղամարդկանց հավաքականը դարձել է Եվրոպայի թիմային առաջնության հաղթող,  2011-ին՝ աշխարհի չեմպիոն, 2006, 2008, 2012-ին՝  օլիպիական խաղերի չեմպիոն:

1915 թվականին Օսմանյան կայսրությունը կազմակերպված բնաջնջում է 1.5 մլն հայերի, այն պատմության մեջ հայտնի է որպես Հայոց Ցեղասպանություն: 28 երկրների
կառավարություններ՝ այդ թվում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, այն որակել են ու ճանաչել որպես Ցեղասպանություն: Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը տեղակայված է Ծիծեռնակաբերդում:



Առավել մեծ թվով հայեր ապրում են արտասահմանում, քան Հայաստանում: 1915 թվականից հետո հայերը սփռվում են ողջ աշխարհում: Առավել ուժեղ համայնքեր ձևավորվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: Մոտ 5.6 մլն մարդ ապրում է տարբեր երկրներում, Հայաստանում ապրում է 3 մլն մարդ:

Հայաստանն ունի հեղինակություններ, այն Շերի, Անդրեյ Աղասիի, Սերժ Թանկյանի հայրենիքն է: Քարդաշյանները ևս հայի արմատներ ունեն, նրանց հայրը՝ Ռոբերտը, ամերիկահայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է:

Հայաստանցիները կարծում են, որ գիտեն՝ որտեղ է Նոյի տապանը: Նրանք հավատում են, որ տապանը կանգ է առել Արարատ լեռան ստորոտին: Չնայած իրականացրած բազմաթիվ գիտարշավներին, տապանը երբեք չի գտնվել, բայց դա չի խանգարում, որ այն պատկերաված լինի Հայաստանի զինանշանի վրա:


Հայաստանի ազգային խորհրդանշան հանդիսացող Արարատ լեռը Թուրքիայի տարածքում է: 



Հայաստանի մայրաքաղաքը ամենահիներից մեկն է: Երևանը 29 տարով մեծ է Հռոմից: Ձյունագագաթ Արարատի դիմաց սփռված քաղաքում շատ են պատմական շենքերը, էլ չենք խոսում թանգարանների մասին:

Երևանը հայտնի է «վարդագույն քաղաք» անունով: Անունը ստացել է վարդագույն քարի պատճառով, որով կառուցված են քաղաքի բազմաթիվ շենքեր:



Չերչիլը համտեսել է հայկական կոնյակը: Երկրորդ համաշխարահային պատերազմի ընթացքում Ստալինը մի քանի տասնյակ տուփ կոնյակ է ուղարկում Մեծ Բրիտանիայի վարչապետ  Չերչիլին, վերջինս մեծ հաճույքով խմում է դրանք: Որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ Չերչիլը կոնյակի մեծ սիրահար է:



Հայաստանում՝ Տաթևում է գտնվում ամենաերկար ճոպանուղին: Այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում ունի 5752 մ: Այն կապում է Հալիձոր գյուղը Տաթևի վանքի հետ՝ անցնելով Որոտան գետի վրայով:



Այն պատերազմական վիճակոմ գտնվող երկիր է, Հայաստանի ու հարևան Ադրբեջանի հարաբերությունները երկար տարիներ լարված են, երկու երկրները պատերազմի մեջ են իրար հետ:

Հայաստանում կարող եք դահուկներով սահել: Այդ առումով միակ հանգստավայրը Ծաղկաձորն է:

Հայաստանը թռչունների երկիր է: Եվրոպայում հաշվված 530 թռչուններից 345ին կարող ենք հանդիպել այստեղ՝ կարապ, բազե, արծիվ: Այս թռչունը պատկերված է ՀՀ զինանշանի վրա:

Հայաստանի հացը՝ լավաշը 2014-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:

11.  Արենու գինեգործարանն ամենահինն է աշխարհում 

Մի քանի տարի առաջ Արենի գյուղում, որը գտնվում է Արփա գետի ափին, Արենի-1 քարայրում գտնվեց աշխարհում հնագույն գինեգործարանը, որտեղ գինի են արտադրել ավելի քան վեց հազար տարի առաջ։ Գտնված առարկաների մեջ կային հյութ ստանալու մամլիչ, խմորման անոթներ, խմելու թասեր, ողկույզի մնացուկներ և կորիզներ։ Գիտնականները կարծում են, որ խաղողը, որից Հայաստանում գինի են պատրաստել 6 հազար տարի առաջ, եղել է Պինո Նուար հայտնի տեսակի նախնին։ Այժմ Ֆրանսիայում այդ տեսակի խաղողից թանկարժեք գինիներ են պատրաստում։

Արենի գյուղը հիմա էլ հայտնի է իր գինիներով։ Ամեն տարի, հոկտեմբերին, այստեղ տեղի է ունենում գինետոն։

14. Հայկական կոնյակ

Հայկական կոնյակը հայտնի է բոլորին, այն ճանաչում ունեցող խմիչք է ամբողջ աշխարհում։ Կոնյակի արդյունաբերական արտադրությունն սկսվել է 1887թ.։ Վաճառական Ներսես Թաիրյանը Երևանում կառուցել է առաջին գինեգործական ձեռնարկությունը։ 12 տարի անց այն գնել է մոսկվացի վաճառական Նիկոլայ Շուստովը։ Մի քանի տարի հետո շուստովյան կոնյակը հանրահայտ էր ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում։ 1900թ. Շուստովը ծպտյալ կոնյակի նմուշներ է ուղարկում Փարիզ՝ ցուցահանդեսի։ «Մրցավարները», ոչինչ չկասկածելով, Գրան պրին շնորհում են անհայտ գինեգործին։ Իմանալով, որ ըմպելիքի հայրենիքը Հայաստանն է, ֆրանսիացիները Շուստովին թույլ են տալիս (բացառության կարգով) իր արտադրանքի շշերի վրա գրել «կոնյակ», այլ ոչ թե «բրենդի», ինչպես կարգադրվում էր անել այդ արտադրանքը թողարկող բոլոր օտարերկրացիներին։

Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը, 1912թ. մրցույթի ժամանակ համտեսելով շուստովյան կոնյակը, նրան իրավունք է տալիս լինել այդ խմիչքի գլխավոր մատակարարը ռուսական կայսերական պալատին։

Հայտնի է նաև, որ կոնյակը եղել է Ուինսթոն Չերչիլի սիրած խմիչքներից մեկը։ Նա ամեն օր մի շիշ 50 աստիճանանոց հայկական «Դվին» կոնյակ է խմել։


16. Հայաստանը՝ շախմատային գերտերություն

Շախմատը Հայաստանում հայտնի էր դեռևս IX դարում։ Այն հիշատակվում է XII-XIII դարերի հայկական ձեռագրերում, որոնք պահվում են Մատենադարանում։ Խորհրդային շախմատիստ Տիգրան Պետրոսյանն աշխարհի 9-րդ չեմպիոնն է եղել 1963-1969թթ.։

Ժամանակակից Հայաստանում 2011 թվականից, սկսած առաջին դասարանից, դպրոցականներն ուսումնասիրում են շախմատը որպես պարտադիր առարկա։ Պարապմունքները նպաստում են երեխաների մտավոր կարողությունների զարգացմանը, սովորեցնում ճկուն և իմաստուն մտածել։ Հայաստանը հավակնում է այն բանին, որ դրա դասավանդման մեթոդիկան դառնա աշխարհում լավագույններից մեկը։ Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է։

1999թ. Հայաստանի տղամարդկանց, իսկ 2003թ. կանանց հավաքականները դարձան Եվրոպայի թիմային առաջնության հաղթողներ։ 2006թ. տղամարդկանց հավաքականը հաղթանակ տարավ Թուրինի շախմատային օլիմպիադայում, 2008-ին այդ հաջողությունը կրկնեց Դրեզդենում, իսկ 2011-ին հաղթեց աշխարհի թիմային առաջնությունը Նինբոյում։ Ներկայում Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժեղագույններից մեկն է աշխարհում, իսկ հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը կայուն կերպով ՖԻԴԵ-ի վարկանիշով աշխարհի լավագույն շախմատիստների եռյակում է։



Բազմաթիվ այլ գրավիչ փաստեր կան Հայաստանի մասին։ Սակայն, ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը. «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել»։ Իսկ տեսնելու և ուսումնասիրելու համար անհրաժեշտ է գնել շրջագայություն Հայաստանում, և մեր ընկերությունը ձեզ ցույց կտա և կպատմի ամեն ինչ։