Ես այսօր կարդացի հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հրաշալի բանաստեղծություններից մեկը։Վերնագիրը այդ հրաշալի ստեղծագործության՝<<Երկու սև ամպ>>։Նաև հետը կար մի առաջադրանք:Ես պետք է այդ ստեղծագործությունում գտնեի այդ ամպերը և գտնել,թե նրանք ովքեր են։

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

1894


Ես հասկացա,որ այդ ամպերին քշում էր հողմը իր չար ու ուժեղ հոսանքով։Եվ ամպերը վախից չէին կարողանում մի բան անել հողմին։Նա նրանց շատ հեշտ քշում էր իր տարածքից,բայց ամպերը գտնելով ազատ ճանապարհ,ազատվում էին հողմի չար ձեռքից և շարունակում էին ապրել իրենց կյանքը և լողալ ազատ և անծայրածիր երկնքում։Հողմը իր ուժեղ հարվածով ուղում էր կործաներ նրանց,որպեսզի էլ նրանց չտեսնի,բայց խելացի ամպերը գտնում էին մի ազատ ու հարմար ուղի և շարունակում էին լողալ և հիանալ երկնագույն երկնքով։