Հովհաննես Թումանյան
Իմ սովորած բանաստեղծությունը
ՀԱՄԵՐԳ
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
1890
Վարժություն
Պատմիր քո լսած բնության համերգի մասին
Ես շատ եմ սիրում նայել և լսել համերգներ։Շատ անգամ ես միայնակ եմ գնացել և նայել այն։Ես համերգներ լսել եմ առաջին անգամ 3 տարեկանում,երբ իմ ծննդյան օրը մենք գնացինք և դիտեցինք այն։Բայց այսօր ես ուզում եմ պատմել Ձեզ իմ բնության առաջին լսած համերգի մասին։Ես մանկուց սիրել եմ բնությունը,հետաքրքրվել եմ բնությունով և գաղտնիք չէ,որ ես լսել եմ բնության կողմից մեզ նվիրված համերգները և երգերը։Մի անգամ ես իմ ընտանի հետ գնացի մի շատ հիասքանչ այգի,անունը չեմ հիշում,և այնտեղ տեսանք բնության հրաշքները։Եվ հանկարծ լսեցինք մի բաղձալի ձայն։Ես չհավատացի,որ դա բնությունն էր,սակայն ինձ ծնողները ասում էին,որ բնությունը։Այդ համերգը կազմված էր գետակի խշշոցով,գեղեցիկ թռչունների զիլ ձայնով,քամու հանգիստ փչոցով և կողքի ծառերի տերևների ձայնով։Եվ այն այնքան լավ և հանգիստ հնչեց,որ ես նույնիսկ մեկ ակնթարթով մոռացա իմ սիրելի համերգները։Եվ այդ օրվանից ես սիրեցի և հարգեցի հիասքանչ բնությունը իր համերգներով և իր բարիքներով ավելի և ավելի շատ։
ՀԵՔԻԱԹՆԵՐ
Առաջին հեքիաթ
Խելոքն ու հիմարը
Այս հեքիաթը մեզ ուսուցանում է,որ պետք է ուշադիր լինել Ձեր ապրանքին։Եվ ամեն անցողին պետք չէ վաճառել և առավելապես անշունչ առարկաներին։Պետք է ուշադիր լինել ամեն քո ապրանքին։
Երկրորդ հեքիաթ
Ճամփորդները
Այս հեքիաթը մեզ նվիրում է մի կյանքի բանալի և ուսուցանում է,որ ընկեր ընտրելիս նաև պետք է ընտրել մի լավ,բարի և ընկերասեր և օգնական և խելացի ընկեր։Նաև կա այսպիսի մի խոսք <<Հին ընկերը ավելի լավն է,քան 2 նորը>>։Նաև այստեղ ես նկատեցի մի պատահար,երբ տարիքով մեծ մարդ նեղացնում է իրանից փոքր մարդու,և դրանով ուզում է հասկացնել և ապացուցել,որ նա ուժեղ է,և միամիտ գալիս է նրանից ուժեղ և ավելի տարիքով մեծ և բարփրահասակ և սկսում է պաշտպանել փոքրին։Այսպես էլ մեր այս լավ հեքիաթում։Շունը վախեցրեց աղվեսին և դրանով փրկեց իր ընկերոջ՝աքլորի կյանքը։Ես հույսով եմ,որ Ձեզ դուր եկավ իմ աշխատանքը։