Վարժ․79,82,83,84,85,86

Վարժ․79 Բաժանիր 5 խմբի տրվախ հոմանիշները․

1 խումբ-Շրջել,շրջագայել,պտտել,թափառել․

2 խումբ-Խորհրդածել,մտմտալ,մտորել,մտածել,խորհել․

3 խումբ-Կողոպտել,գողանալ,թալանել,հափշտակել,գռփել․

4 խումբ-Խենթանալ,ցնորվել,խելագարվել,ցնդել,հիմարանալ,գժվել․

5 խումբ-Արտասվել,հեկեկալ,հեծկլտալ,ողբալ,լալ։

Վարժ․82

Փոխարինիր հարմար հոմանիշով․

Նրան աշխատանքից փրկեցին,որովհետև անպատասխանատու էր ու ցրված․

Նրան աշխատանքից ազատեցին,որովհետև անպատասխանատու էր ու ցրված։

Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն․

Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կա՞ն։

Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ։

Ծանոթիս այդպես էլ չգտա շատ մեծ բազմության մեջ։

Ընկերները 2 օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում․

Ընկերները 2 օր առաջ էին կռվել ու հաշտվելու փորձեր էին անում։

Բերրի խոստումներ տվեց ու գնաց․

Առատ խոստումներ տվեց ու գնաց։

Վարժ․83 Ավելորդ բառը հանի՛ր նախադասությունից

Էլի /դարձյալ/այդ մասի՞ն ես խոսում։

Ամբողջ ճանապարհը/ոտքով/քայլեցի։

Դու /արդեն/ հե՞տ ես վերադարձել։

Կարմիր գույնի /շատ/ ծաղիկներ հավաքեցինք։

Կրկին /անգամ/ ասում եմ քեզ։

/Նախ/ առաջին հերթին այս գործը պիտի լինի։

Քեզ /մի հատ/մարդ էր հարցնում։

Կարելի՞ է/մի հատ/զանգել։

Ուրիշ /այլ/մարդիկ ավելի լավ կհասկային։

Վարժ․84 Նույնարմատ հականիշներ

Գեղեցիկ-անգեղ

հաճելի-անհաճ/ելի/

մարդկային-անմարդկային

գիտուն-անգետ

դուրեկան-անդուր

ուշադիր-անուշադիր

արժանի-անարժան

թևավոր-անթև

ախորժելի-անախորժ

գունեղ-անգույն

բնական-անբնական

խելոք-անխելք

կարևոր-անկարևոր

լուրջ-անլուրջ

անամպ-ամպոտ

տեղյակ-անտեղյակ

լուսավոր-անլույս

գերակշռել-անգերակշռել

խոսուն-անխոս

2 կարևոր-անկարևոր։

Վարժ․85 Լրացրու տրված բառերի հականիշներով

Չկա չարիք,առանց բարիք։

Ջրի բերածը,ջուրը կտանի։

Տերովին տերն է պահել,անտերին գայլն է կերել։

Մտնելուց առաջ միտք արա,թե ոնց դուրս գաս։

Ինչքան գետնի երեսն է,յոթ էնքան գետնի տակն է։

Վարժ․86

Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով։

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, գրոհել են մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել են:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի անցյալ է:Եվ ներկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ հանելուկ է:Դեռ լուծում չունի այն հարցը, թե ինչի հետևանքով են առաջացել այդպիսի ցրտեր:Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի»ստույգ պատճառները:  Իսկ ի՞նչ է բերելու մերձավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա խաղաղ կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով ապագա  է  սպասվում: