Վահան Տերյան
Բանաստեղծություններ
Իմ սովորած բանաստեղծությունը․
5. ՀՐԱԺԵՇՏ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…
1904
- ամենահուզիչ բանաստեղծությունները ՜
- ամենապայծառ բանաստեղծությունները ՜
- ամենաձանձրալի բանաստեղծությունները ՜
- ամենաթեթև բանաստեղծությունները ՜
- ամենամռայլ բանաստեղծությունները՜
- ամենաքնքուշ բանաստեղծությունները ՜
- ամենալացկան բանաստեղծությունը ՜
- ամենախաղաղ բանաստեղծությունը ՜
- ամենաերազկոտ բանաստեղծությունները՜
- ամենակրակոտ բանաստեղծությունները ՜
- անենաանհույս բանաստեղծությունները ՜
1․Ամենահուզիչը․
Ամենահուզիչ բանաստեղծությունը իմ համար դա 3-էր,<<Երգ>> վերնագրով։Այն պատմեց մի մարդու մասին,ով վիրավոր էր։Նա պատմում էր իր ցավալի օրերի մասին և պատմում իր վնասվածքների մասին։Իմ համար այս բանաստեղծությունը թվաց հուզիչ,որովհետև այն պատմեց մեզ մի տղայի մասին,ով ցավում էր իր օրերի և ապրած կյանքի մասին։Այն շատ հուզիչ թվաց ինձ համար,այսպիսով այս հեքիաթը ամենահուզիչ հեքիաթն էր այս ժողովածուից։
3. ԵՐԳ
Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞…
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։
1903-1904
2․Ամենաթեթևը․
Ամենաթեթև բանաստեղծությունը իմ մտածելով և իմ ենթադրելով դա հենց առաջին ստեղծագործությունն էր։Այս ստեղծագործության վերնագիրը <<Էլեգիա>>-է։Այն մեզ պատմում է թեթև օրվա մասին,որը հեղինակը մեզ ներկայացնում է շատ թեթև խոսքերով,և պատմելով իր հրաշալի օրվա մասին։
1. ԷԼԵԳԻԱ
Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…
1903
3.Ամենահանգիստը․
Ամենահանգիստ ստեղծագործությունը դա <<Աշնան երգ>>ն-է։Նա պատմում է հանգիստ օրվա մասին և օգտագործում է հանգիստ և թեթև խոսքեր։Պատմում է ոսկեզարդ և ոսկեգույն տերևների մասին և հոգին հանգստացնում։
32. ԱՇՆԱՆ ԵՐԳ
Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…
1906
4․Ամենաիմաստունը․
Ամենաիմաստունը դարձավ երեսունչորրորդ երգը<<Լուսնոտ>>անվանմամբ։Նա պատմեց լույսերով լի և գեղեցիկ մի տեսարանի մասին,որը նա տեսել էր։Նա պատմեց մի հրաշալի տեսարանի մասին,որտեղ նա նայում էր աստղերին և հիանում։Պատմեց նաև իր օրվա մասին։
34. ԼՈԻՍՆՈՏ
Հմայված լուսնի շողերովն արծաթ.
Սրտում փայելով անսովոր մի տենչ,
Ուրվականորեն շրջում է անվերջ
Տարորեն լռին լուսնոտը գունատ։
Լուսնի շողերը թովիչ-խուսափող
Ստվերիդ նման և՛ հեռու, և՛ մոտ.
Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ,
Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։
Իմ մեջ սառել է հիվանդ մի կարոտ
Եվ չըգտնելու տանջանքը մաշող.
Ես մի լուսնահա՛ր, դու լուսնկա՛ շող,
Դու հավերժաբար և՛ հեռու, և՛ մոտ…
1906
5․Ամենաձանձրալին․
Ամենաձանձրալի կետը ինձ համար թվաց 24 ստեղծագործությունը,որի վերնագիրն է <<14 Տող>>։Ինձ համար ձանձարալի թվաց,որովհետև այն մեզ պատմում է տարբեր անկապ երևույթների մասին։Այն մեզ պատմում է,թե ինչպես է ժայռը խոսում,գետը ուրախանում և տարբեր աուրիշ բաներ։
24. 14 ՏՈՂ
Արդյոք նորից երազնե՞րն են թափառում,
Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում.
— Դալուկ աշնան տխուր շողերն են մարում,
Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։
Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ,
Արդյոք դո՞ւ ես նորից հոդիս մեղմ հուզում.
— Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք,
Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։
Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ,
Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան.
Արդյոք դո՞ւ ես գիշերի պե<ս հերարձակ,
Գիշերի պես խորհրդավոր, դյութական.
— Դալուկ աշնան մերկ անտառն Է շառաչում,
Լույս հուշերի վտակներն են կարկաչում…
1905
6․Ամենակրակոտը․
Ամենակրակոտ բանաստեղծությունը դարձավ 28 կետը։Այն վերնագիր չունի։Բայց այն պատմում է մի աղջկա մասին,ում մի տղամարդ պատմում է իր զգացմունքների մասին և ուզում,որ աղջիկը հավանի նրա արածը։
28. * * *
Քո մազերի ցնորական փայլը պայծառ,
Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս,
Քո աչքերի խորությունը հրդեհավառ,
Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս
Քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նըման,
Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում,
Քո խենթ մարմնի սարսուռները երջանկության
Ախտաբորբոք արևներ են բոցավառում…
Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ,
Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ,
Բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ,
Մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ ցընորք ու հուշ…
1905-1906
7․Ամենաանհույսը․
Ամենաանհույսը դարձավ 4 կետը,որը նույնպես վերնագիր չունի։Այն ասեց և պատմեց մեզ անհույս խորհուրդների մասին և ասեց տարբեր բաների մասին։Այն պատմեց նաև իր սրտում թաղված աստղերի և հույսերի մասին։
4. * * *
Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…
Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…
1904
8․Ամենալացկանը․
Ամենալացկանը եղավ 5 կետը <<Հրաժեշտ>> անվանմամբ։Այն պատմեց մի լացկան տեսարանի մասին և ասաց,որ մի մարդ պատմելով իր տանջանքների մասին ուզում է ասել մեկ այլ ուրիշ մարդու։Պատմում է նաև լացող բաների և հոլովակների մասին։
5. ՀՐԱԺԵՇՏ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…
1904
9․Ամենամռայլը․
Ամենամռայլը եղավ ինձ համար 16 կետը,որը չունի վերնագիր։Այն կարելի է ասել մռայլ,որովհետև այնտեղ ասվում է մի մարդու մասին,ով ասում է թաղեք ինձ երբ կլինի կարմրավուն վերջալույս։Սա կարդալով ես զգացի մի տեսակի ինչ-որ մռայլություն ու տխրություն,և թե ինչու՞ է մարդը ուզում այսպես ասած իրեն թաղել։
16. * * *
Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող…
Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։
Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման…
1905
10․Ամենաքնքուշը․
Ամենաքնքուշ բանաստեղծությունը դա 20- է։Այնտեղ ասվում է մի քնքուշ ծաղիկի մասին,որը տղան ներկայացնում է շատ բարի ու քնքուշ խոսքերով։
Այդպիսի ստեղծագործությունը երևի հեղինակը կարող է գրել այն դեպքում,երբ ինչ-որ մեկին շատ սիրում է։
20. * * *
Որպես ծաղիկն է անխոս գունատվում
Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի,
Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի…
Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ,
Զվարթ կժպտամ բախտավորի պես,—
Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ,
Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ.
Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին,
Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե,
Որ չըմտորես իմ ցավի մասին,
Որ քո թունավոր խոսքը չըկասե…
1905
11․Ամենախաղաղը․
Ամենախաղաղը եղավ 21 ստեղծագործությունը։Այնտեղ ասվում է մի հրապուրանքի մասին և խորհրդավոր շարժումների մասին անխոս զրույցում։Այսպիսի ստեղծագործություններ ես շատ եմ հավանում,որովհետև իրանց մեջ կա անհավատալի զգացմունք ուրիշի խոսերի և բառերի հանդեպ։
21. * * *
Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ-որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք։
Մի այլ երկրային երաժըշտության
Ելևէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան…
Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղին…
1905
12․Ամենաերազկոտը․
Ամենաերազկոտը ինձ համար դա 31 ստեղծագործությունն էր լատինական <<Fatum>> անվանմամբ։Այն ասում է մեզ կախարդական երևույթների ամսին և ստիպում պատկերացնել այն։Ես հավանեցի այն իր խոսքերի իր բառերի և իր խոսելաձևի։
31. FATUM
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
1906
13․Ամենապայծառը․
Ամենապայծառը եղավ 35 ստեղծագործությունը Վահան Տերյանի։Այն կոչվում է <<Հրաշք-աղջիկ>>։Այն մեզ պատմում է մի ճառագայթող զգացմունքի մասին, որն ասում է աղջկան «գիշերների թագուհի»։Այն շատ հետաքրքիր գործ էր և ես խորհուր եմ տալիս կարդալ ոչ միայն այս բանաստեղծությունը,այլ բոլոր գործերը մեր կողմից սիրված և հանճարեղ բանաստեղծ Վահան Տերյանին։
35. ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…
1906