Նախագծի իրականացման ժամանակահատվածը ՝Մարտ -Ապրիլ
Նպատակը ՝Ձվի որակի ստուգում
Ընթացքը ՝Սովորողներ տանը ծնողների օգնությամբ որոշում են ձվի որակը:Փորձում են հասկանալ տվյալ ձուն թարմ է թ՞ե ոչ:Այդ նպատակով վերցնում ենք ձուն ,մոտեցնում ենք լամպին և գունավոր մատիտով նշում ենք օդափոսիկի չափը:Այդ սկզբունքով չափում և մի քանի ձվի օդափոսիկի չափերը:Հետո փորձում ենք համեմատել օդափոսիկի չափը:Եթե տվյալ ձվի օդափոսիկը մյուսների համեմատ մեծ է նշանակում է այդ ձուն հին է և օգտագործման ենթակա չէ:Այս եղանակով կարելի է որոշել թե որքանով է ձուն թարմ և հանգիստ օգտագործել Զատկի ժամանակ:
Արդյունքները.Փորձը տեսագրել և տեղադրել բլոգում:
Հարցեր
1*Մանրացումը, լուծումը, գոլորշացումը… երեւույթներ են:
Ֆիզիկական երևույթներ են։
2*Անվանե՛ք բնության մեջ եւ կենցաղում հանդիպող օքսիդներ, նկարագրե՛ք դրանց:
Մեր շրջապատում կան շատ տարբեր օքսիդներ: Օրինակ՝ ջուրը (H2O),ժանգը,ավազը(Sio2) և այլն․․ : Ջուրը դա անգույն,անհոտ,անհամ հեղուկ է, որը գտնվում է մեր շրջապատում և բնության մեջ: Ավազը դա պինդ, փխրուն և մանր մարմին է, որը կիրառվում է ցեմենտի, բետոնի և ապակու արտադրությունում և շինարարության մեջ:
3*Ի՞նչն են անվանում դեֆորմացիա:Ներկայացրե՛ք դեֆորմացիայի օրինակներ:
Դեֆորմացիան- արտաքին ուժերի ազդեցությամբ մարմնի ձևի կամ չափերի փոփոխություն։ Դեֆորմացիայի տեսակներն են պլաստիկ/որոնք չեն վերադարձնում իրենց տեսքը/,առաձգական/որոնք վերադրաձնում են/ :