Դաս 5
3. Ճշմարիտ և կեղծ ասույթներ
Տեսական նյութ
Հաճախ իրար հետ խոսելիս մենք անում ենք ճշմարիտ կամ կեղծ
պնդումներ: Օրինակ՝ ճշմարիտ են հետևյալ պնդումները.
ա) Քառակուսու կողմերն իրար հավասար են:
բ) Արևը ծագում է արևելքում:
գ) Երկուսին գումարած երկու հավասար է չորսի:
Կեղծ է հետևյալ պնդումը.
դ) Վագրը բնակվում է հյուսիսային բևեռի մոտակայքում:
Դիտարկենք ևս երկու պնդում.
ե) Հանդիպած մարդկանցից առաջինի աչքերը կապույտ էին:
զ) Բազկաթոռը սովորաբար առավոտյան հաչում է։
Այս պնդումներից ե)-ն կարող է լինել ճշմարիտ կամ կեղծ, իսկ զ)-ն
անիմաստ է։
Այն պնդումը, որը կարող է լինել կա՛մ ճշմարիտ, կա՛մ կեղծ, մաթեմատիկայում կոչվում է ասույթ։ Բերված պնդումներից ասույթներ
են ա)-ն, բ)-ն, գ)-ն, դ)-ն, իսկ ե)-ն և զ)-ն ասույթներ չեն։ Ասույթները
նշանակում են լատիներեն մեծատառերով՝ A, B, C, P, Q … Z։ Երկու
ասույթներից կարելի է կազմել նորը, օրինակ՝ այսպիսին. A կամ B։ Այդ
նոր ասույթը նշանակվում է A∨B և կոչվում է տրամաբանական «կամ»
(դիզյունկցիա)։ Եթե A ասույթն է «Համերգը սկսվում է երեկոյան
ժ. 7-ին», իսկ B-ն՝ «Համերգը սկսվում է երեկոյան ժ.8-ին», ապա A∨B
նշանակում է «Համերգը սկսվում է երեկոյան ժ. 7-ին կամ 8-ին»։
Լայնորեն օգտագործվում է նաև ասույթների A∧B հարաբերությունը, որը կոչվում է տրամաբանական «և» (կոնյունկցիա)։ Երկու A և B ասույթների A∧Bհարաբերությունը ճշմարիտ է այն և միայն այն դեպքում, երբ ճշմարիտ են A-ն և B-ն միաժամանակ։
Առաջադրանքներ(դասարանում)
1) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները.
ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։ ճ
բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։
գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։ ճ
դ) Գիրքն սկսել է քայլել։
ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։ ճ
զ) Ծառերը ծաղկում են գարնանը։
2) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.
ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։
բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։
գ) Ապրիլին ձյուն է եկել։ ա
դ) Լիճը թռել է տիեզերք։
ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։ ճ
3) Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։
B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։
Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկել հեծանիվով կամ ավտոմեքենայով։
բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։
B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։
Խաղոսկրը նետելիս ընկել են 3 կամ 5 թվերը։
գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։
B. Աշակերտը ուշացել է դասից։
Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը կամ ուշացել է դասից։
դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։
B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու։
Կիրակի օրը լինելու է մառախուղ կամ արևոտ եղանակ։
4) Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.
ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։
Գնացքի կայարան է ժամանել առանց ուշացումի։
բ) Գիրքը հետաքրքիր է։
Գիրքը հետքրքիր չէ։
գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։
Մարզիկը ռեկորդ չի սահմանել․
դ) Նետաձիգը դիպել է թիրախին։
Նետաձիգը չի դիպել թիրախին․
ե) Աշակերտը լուծեց խնդիրը։
Աշակերտը չլուծեց խնդիրը։
Լրացուցիչ(տանը)
5) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը.
ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։
բ) Քարը փետուրից թեթև է։ կ
գ) Շենքը զուգահեռանիստի ձև ունի։
դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում։ կ
ե) Նարդի խաղում են չորսով։ կ
զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 300-ի։
6) Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Խնձորը մեծ է։
B. Խնձորը կանաչ է։
Խնձորը կանաչ է ու մեծ․
բ) A. Շենքը բազմահարկ է։
B. Շենքը շքեղ է։
Շենքը բազմահարկ է ու շքեղ․
գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։
B. Հայրիկը թատրոն է գնացել։
Մայրիկը ու հայրիկը թատրոն են գնացել․
դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։
B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։
Ինքնաթիռը ժամանալ է Երևան ու ժամը 17-ին։
7) Նետել են խաղոսկրը։ Գտե՛ք 4-ից մեծ թիվ բացվելու հավանականությունը։
5,6 թվերը
1/6,1/6