Զատիկի տոնը հայ ընտանիքներում

 / ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞րն է զատկական տոնի խորհուրդը։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Նախագծային աշխատանք

  1. Ներկայացնել զատկակն տոնի խորհուրդը:

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝  քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով.

-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…»։

  1. Հիսուս Քրիստոսի հարության օրը կոչվում է նաև զատիկ, որը նշանակում է մեղքերի թողումք։ Զատիկը առաքելական Ս․ եկեղեցու 5 տոներից մեկն է։ Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո բարեպաշտ մարդիկ նրան դրեցին գերեզմանի մեջ փակելով նրա գլուխը մեծ քարով։ Երեք օր հետո, կիրակի առավոտյան՝ յուղաբեր կանայք, Մարյամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարյամը և Սողոմոնեն իրենց անուշաբույր յուղերով եկել էին օծեին քրիստոսի գերեզմանը, Բայց նրանք զարմացան տեսնելով, որ գերեզմանի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր։ Մինչև նրանք տարակուսում էին, նարանց մոտ եկավ մի հրեշտակ և ասաց <<Ինչու եք ողջին փնտրում մեռելների մեջ։ Նա հարություն է առել։>>
  2. Ինչպե՞ս է այն նշվում հայկակն ընտանիքներում:

Բոլոր հայ ընտանիքներում հայերը եփում են ձվերը,հետո ներկում և զարդարում․

  1. Ինչպի՞սի փոփոխուփյուններ է կրել

Հիմա մարդիկ իրար տարբեր գեղեցիկ բաներ են նվիրում Անգլիական Զատկի հետ կապված․

  1. Ինչպե՞ս է այն նշվում տարբեր երկրերում
  2. Օրինակ Անգլիայում այն նշում են շոկոլադե ձվերով և այլ տարբեր դեկորատիվ և գեղեցիկ բաներով։

Զատիկի սեղանը հաճախ զարդարվում է նապաստակներով։ Ինչո՞ւ։
Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում գոյություն ունի Զատիկի ճագար հասկացությունը։ Այն հեթանոսական արմատներ ունի՝ կապված գարնան գալուստի հետ։

Գերմանական ավանդույթի համաձայն Զատիկի ճագարը խելոք երեխաներին ներկված ձվերով լի բնիկ է նվիրում։ Երեխաներն  հաճախ իրենց գլխարկներից  իրենք են որևէ թաքուն տեղում պատրաստում այդ բնիկը։ Որպես խորհրդանիշ զամբյուղն ի հայտ է եղել ավելի ուշ։ Ըստ գերմանացիների, այդ ավանդույթը սկիզբ է առել 19-րդ դարում։ Հավատում էին, որ Հեսսեում ձվերը աղվեսն է բերում, Սակսոնիայում՝ աքլորը, Էլզասում՝ արագիլը, իսկ Բավարիայում՝ կկուն։ Այդ ժամանակ էլ հենց ձվերը սկսեց բերել ճագարը։ Նա աստիճանաբար հետ մղեց իր «մրցակիցներին» և հաստատվեց Գերմանիայում։

ԱՄՆ-ում այդ ավանդույթը ներմուծվել է գերմանական ներգաղթյալների կողմից և լայն տարածում գտել ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից հետո։

Տոնական սեղանի համար նախատեսված ուտելու ճագարները պատրաստվում են կամ մարցիպանից կամ շոկոլադից։

Իմ տեսադասը Զատիկ

Կատարման ժամանակահատված՝ 04. 2020 թ.

Կատարման մասնակիցները՝ ՄՍԿՀ սովորողներ և ընտանիքներ