Ապրիլն առցանց

Ժամկետը՝ ապրիլի 13-17:

Տարիքային խումբ՝ 6-րդ դասարան, 8-րդ դասարան։

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ — առաջարկներ, փոփոխություններ։

Այսօր մենք քննարկեցինք սովորողի բլոգին ներկայացվող պահանջները։Բլոգը ունի շատ տաբեր տեսակի առավելություններ և թերություններ։Շատ առավելություններ թվարկեցինք բլոգի խմբագրելուց և ուղղելուց մինչև նկարչական ծրագրի առավելությունները։Բլոգի առավելությունները շատ են,օրինակ,երբ ես սովորում եի ուրիշ դպրոցում,այնտեղ մենք գրում էինք գրիչներով։Իսկ այս կրթահամալիրում համակարգչով։Դա առաջին առավելությունն է,երբ դու կարող էիր շփոթվել և սխալ գրեիր ուրիշ դպրոցում,դու պետք է ջնջեիր դա,վնասելով և փչացնելով տետրը։Իսկ համակարգչով ավելի հեշտ է։Երբ դու կարող ես սխալվել,նաև կարող ես ուղել դա։Նաև ինձ թվում է,որ ուրիշ դպրոցում ուսուցիչը չէր թողնի գեղեցկացնեիր տետրդ,իսկ այստեղ դու քո երազանքների գրկում ես ամենինչ կարող ես քեզ թույլ տաս և գեղեցկացնես։Շատ չմանրանամ։Անցնենք թերություններին։ԻՆՁ թվում է,որ թերություն չկա,որովհետև այստեղ շատ լավ է,երազանքներդ կարող ես իրականացնել։Էլ ինչ կարող ես մտածել։Թերություններ չկան։

Սահյանական ընթերցումներ — կայքէջից (եթե ձեռքի տակ ունեք գրքեր, կարող եք օգտվել դրանցից) առանձնացնում եք բնությանը նվիրված, բնապատկերներով հարուստ ստեղծագործություններ, ընթերցում-ձայնագրում եք։ Կարող եք պատուհանից, պատշգամբից, շքամուտքից օրվա տպավորիչ կադրեր ֆիքսել, դարձնել տեսանյութ կամ ուղղակի տեսախցիկի առջև նստել և ընթերցել․․․

Երկարաժամկետ անհատական նախագծեր։

Ընտանեկան դպրոց․

Աշխատանքները ներկայացնում եք պատումի, տեսաֆիլմի կամ ձայնագրության տեսքով՝ ձևը ընտրում եք դուք: Ստորև բերված հարցերը օգտագործեք որպես հուշումներ:

  1. Քո օրվա սկիզբը
  2. Նախագծեր-բանավոր
  3. Ընտանեկան նախագծեր
  1. Օրը ընտանիքի հետ
  2. լրացուցիչ կրթության դասերը, որոնք իրավիճակից ելնելով ստիպված ես իրականացնել տանը
  3. Ինքնակրթություն
  4. Մարզական ժամ
  5. Օրվա ազատ ժամանկը
  6. Քո խացացած խաղերը․ կա՞ տրամաբանական, ուսուցողական որևէ բան այդ խաղերի մեջ
  7. Ընտանեկան խաղեր, եթե կան էդպիսիք
  8.  Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին
  9. Համացանցից ի՞նչ նյութեր ես կարդում, ի՞նչ կայքեր են քեզ հետաքրքրում
  10. Ինչ գիրք ես կարդում․ գրիր հեղինակին, գրքի վերնագիրը
  11. Ինչ ֆիլմ ես նայում․գրիր ֆիմի անունը, եթե հնարավոր է՝ կցիր նաև հղումը
  12. Ի՞նչ հաղորդումներ ես նայում դու, կամ՝ ընտանիքով։
  13. Ի՞նչ ընդհանուր թեմաների մասին եք խոսում, քննարկում /եթե կան էդպիսիք/
  14. Ի՞նչ բակային աշխատանքներ եք անում, եթե ունեք բակ։