Հանգստացնող վարժություններ աչքերի համար
Հարգելի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ այսօր իրավիճակից ելենելով մենք գտնվում ենք ինքնամեկուսացման մեջ, ինֆորմացիան ստանում ենք համակարգչի, հեռուստացույցի, հեռախոսների միջոցով, դա բերում է առաջին հերթին տեսողության վաթթարացմանը և աչքերի գերլարված վիճակին, որպեսզի դա հետագայում հետևանքներ չթողնի մեր վրա, մարզական կենտրոնը առաջարկում է վարժություններ աչքերի համար: Հարգելի դասավանդողներ ձեր տեսադասերի ընթացքում կազմակերպեք 5-7 րոպեանոց ֆիզկուլտ դադարներ, սկսեք աչքերից: Վարժությունները կարող էք կատարել նստած դիրքից:
- Հանգիստ աչքերի համար՝ 20 րոպե տեսադասից հետո առաջարկում ենք փակել աչքերը 2 րոպե տևողությամբ, որը կհանգստացնի աչքի մկանը և կվերականգնի տեսողությունը: Վարժությունը կարելի է կատարել օրվա մեջ մի քանի անգամ, ավելի արդյունավետ կլինի 2 րոպե փակել աչքերը, ամեն ժամը մեկ:
- Օրվա ընթացքում հրաժարվեք ակնոցից գոնե կես ժամով, եթե ակնոց էք կրում:
- Երկար և սևեռուն համակարգչին նայելուց հետո պետք է սովորենք գոնե 5 վայրկյանը մեկ թարթել աչքերը, որը բավականին օգտակար է տեսողության համար:
- Մերսում ենք աչքերը՝ օրվա ընթացքում գոնե մեկ անգամ մերսեք աչքերը։ Մերսման շնորհիվ աչքերը հանգստանում են, ինչի արդյունքում տեսողությունն ավելի սուր է դառնում։
- Հայացքով նայեք հեռուն, առանց աչքերը լարելու:
- Վարժություններ աչքերի համար, նայում ենք սլաքի ուղղությամբ, վարժությունը կարելի է կրկնել թե բաց, թե փակ աչքերով։
7. Եթե աչքերը հոգնել են, թաց բամբակով կոմպրես դրեք։ Դա կարող է հանդիսանալ սև թեյի թրջոցը:
8. Եվ չենք մոռանում զբոսանքը թարմ օդում, բնական լույսը օգտակար են ոչ միայն աչքերի, այլևս ողջ օրգանիզմի համար:
Ես խորհուրդ եմ տալիս,որովհետև իսկապես օգնում է/սեփական միջոց/
Վարժությունները ավարտելուց հետո պետք է աչքերը 1-2 րոպեյով փակ վիճակում պահել,որպեսզի մկանները հանգստանան և վերդարձվի տեսողությունը
Շատ շնորհակալություն վարժությունների համար, իսկապես օգնում է